Օրենք
ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
Սույն օրենքը կարգավորում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից
բռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետ` փախստականներ) համար Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների եւ միջազգային
կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում
կառուցված բնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները (այսուհետ`
բնակարաններ) սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հետ
կապված հարաբերությունները:
Հոդված 2.
Սույն օրենքի գործողությունը տարածվում է այն փախստականների վրա, ովքեր ստացել են
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների եւ
միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության
տարածքում կառուցված բնակարաններ:
Հոդված 3.
Բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հիմք է
հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի,
համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (մինչեւ 1996 թվականի հունիսի
30-ը` պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմի) եւ
փախստականի միջեւ կնքված՝ բնակարանի հատկացման մասին պայմանագիրը:
Այդպիսի պայմանագիր չլինելու դեպքում բնակարանները փախստականներին
սեփականության իրավունքով հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների
հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքը:
Հոդված 4.
Բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացվում են
անհատույց` մարզերում` մարզպետների, Երեւան քաղաքում` Հայաստանի
Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից:
(4-րդ հոդվածը փոփ. 04.02.10 ՀՕ-9-Ն)
Հոդված 5.
դիմում ներկայացնելը
Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է տվյալ
բնակարանում բնակվող փախստականի կողմից համապատասխան մարզպետին (Երեւան
քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական
մարմնին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության
նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության
առկայության դեպքում:
Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է դիմումը
ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
(5-րդ հոդվածը փոփ. 04.02.10 ՀՕ-9-Ն)
Հոդված 6.
Մինչեւ 2009 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականներն այդ
բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են
ներկայացնել մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:
2009 թվականի հունիսի 30-ից հետո բնակարան ստացած փախստականները բնակարանը
սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել
բնակարանը ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:
Սահմանված ժամկետներում դիմում չներկայացրած փախստականների բնակարանները
համարվում են պետական բնակարանային ֆոնդի բնակարաններ, եւ դրանք տնօրինում է
փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմինը:
(6-րդ հոդվածը խմբ. 20.05.05 ՀՕ-110-Ն, փոփ. 07.04.09 ՀՕ-81-Ն, 24.10.12 ՀՕ-186-Ն)
Հոդված 7.
Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց հատկացվում են տվյալ
բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց` որպես նրանց ընդհանուր համատեղ
սեփականություն:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2002 թ. դեկտեմբերի 6
Երեւան
ՀՕ-458-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
24.10.2012, ՀՕ-186-Ն24.11.2012, ՀՕ-458-Ն
04.02.2010, ՀՕ-9-Ն04.03.2010, ՀՕ-458-Ն
07.04.2009, ՀՕ-81-Ն16.05.2009, ՀՕ-458-Ն
20.05.2005, ՀՕ-110-Ն25.06.2005, ՀՕ-458-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней