Օրենք
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
վճարման կարգը
1. Համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության
հողատարածքների 1994-1999 թվականների հողի հարկի վճարման ժամկետը համայնքի
ավագանու որոշմամբ կարող է հետաձգվել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը`
համայնքի ավագանու սահմանած ժամանակացույցի (այսուհետ` ժամանակացույց)
համաձայն:
2. Մինչեւ որոշումն ընդունելը վճարումներ կազմակերպողը` համայնքի ղեկավարը, հողի
հարկ վճարողների` 1994-1999 թվականների հարկային պարտավորությունների վերաբերյալ
տեղեկություններն ստանալու նպատակով գրավոր դիմում է տարածքային հարկային մարմին:
Վերջինս դիմումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, վճարումներ կազմակերպողին
տրամադրում է պահանջվող տեղեկությունները:
3. Այդ տեղեկությունների հիման վրա համայնքի ավագանին ընդունում է որոշում` 2001-
2005 թվականների բյուջետային տարիներն ընդգրկող ժամանակացույցը սահմանելու մասին:
Ընդ որում, յուրաքանչյուր տարվա ընթացքում վճարվելիք գումարը կարող է սահմանվել 1994-
1999 թվականների համար հաշվարկված եւ չվճարված հողի հարկի հետեւյալ չափերով.
ա) մինչեւ 2001 թվականի վերջը` 10 տոկոսը.
բ) մինչեւ 2002 թվականի վերջը` 30 տոկոսը.
գ) մինչեւ 2003 թվականի վերջը` 50 տոկոսը.
դ) մինչեւ 2004 թվականի վերջը` 75 տոկոսը.
ե) մինչեւ 2005 թվականի վերջը` 100 տոկոսը:
4. Համայնքի ավագանին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում,
հաստատում է, ինչպես նաեւ մարզպետին ու տարածքային հարկային մարմին է
ներկայացնում ժամանակացույցը:
5. Այդ ժամանակացույցի համաձայն` հարկատուները, վճարած հարկի գումարներին
համամասնորեն, ազատվում են դրանք` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում
չվճարելու համար հաշվարկված տույժերից:
6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը 1994-1999 թվականներին չվճարված հողի հարկի
դիմաց օրենսդրությամբ հաշվարկված եւ վճարված տույժերի գումարը հաշվանցվում է
հարկատուների` նույն համայնքի տարածքում գտնվող օբյեկտների հողի հարկի եւ
գույքահարկի ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:
Հոդված 2.
հողի հարկից ազատելը
1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական
գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքները 1994 թվականից
ազատվում են հողի հարկից:
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական
գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքների համար հողի հարկ
վճարողներն ազատվում են 1994 թվականի եւ հետագա տարիների համար հաշվարկված հողի
հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն արտոնություն ստացող բնակավայրերի ցանկը
հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ չօգտագործվող
հողատարածքներինը` մարզպետը:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն հոդվածով սահմանված հարկ վճարողների
կողմից 1994 թվականի եւ հետագա տարիների համար վճարված հողի հարկի, ինչպես նաեւ
այն սահմանված ժամկետից ուշ վճարելու համար տույժերի գումարները հաշվանցվում են
հարկատուների` նույն համայնքի տարածքում գտնվող հարկվող օբյեկտների հողի հարկի եւ
գույքահարկի ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:
(2-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.06.02 ՀՕ-400-Ն)
Հոդված 3.
Հողի հարկի ժամկետանց հարկային պարտավորությունների վճարման ընթացակարգը
սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
21 ապրիլի 2001 թ.
ՀՕ-162
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
28.06.2002, ՀՕ-400-Ն03.08.2002, ՀՕ-162
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней