Օրենք
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
1. Սույն օրենքի նպատակն է սահմանել փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների
չափորոշիչները, պետական աջակցության հիմնական ուղղությունները եւ այդ ոլորտում
պետական քաղաքականության իրականացման սկզբունքները:
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) ոլորտում հարաբերությունները
կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ
իրավական ակտերով:
2. Սույն օրենքը չի տարածվում վարկային, ապահովագրական եւ ներդրումային
կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների,
գրավատների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, խաղատների եւ
շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես
նաեւ դուստր եւ կախյալ տնտեսական ընկերությունների վրա:
(1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-285-Ն)
Հոդված 2.
1. Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են՝
1) գերփոքր՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց
աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 10 մարդ, իսկ նախորդ
տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ
ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը.
2) փոքր՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց
աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 50 մարդ, իսկ նախորդ
տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ
ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը.
3) միջին՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր, որոնց
աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչեւ 250 մարդ, իսկ նախորդ
տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ
ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1500 մլն
դրամը եւ 1000 մլն դրամը:
(2-րդ հոդվածը խմբ. 05.10.10 ՀՕ-142-Ն)
Հոդված 3.
ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններն են`
- իրավական բարենպաստ դաշտի ձեւավորումը,
- ֆինանսական եւ ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը,
- աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը ու զարգացմանը նպաստելը,
- տեղեկատվական եւ խորհրդատվական օգնությունը,
- արտաքին տնտեսական գործունեության խթանումը,
- նորարարական գործունեության եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման
աջակցությունը,
- բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը,
- կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը,
- վիճակագրական հաշվետվությունների եւ հաշվապահական հաշվառման պարզեցված
համակարգերի ստեղծումը,
- պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը:
Հոդված 4.
ՓՄՁ-ի պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրով (այսուհետ`
Ծրագիր): Ծրագիրը մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը: Ծրագրի իրականացման ֆինանսավորումը նշվում է պետական բյուջեում
առանձին տողով:
Ծրագիրը մշակվում է սույն օրենքով սահմանված հիմնական ուղղություններին
համապատասխան` ելնելով տվյալ ժամանակահատվածում զարգացման
գերակայություններից, ներառյալ` ՓՄՁ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից
սահմանված կարգով: Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա
պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:
(4-րդ հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-142-Ն)
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
28 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-121
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
22.12.2010, ՀՕ-285-Ն09.01.2011, ՀՕ-121
05.10.2010, ՀՕ-142-Ն01.01.2011, ՀՕ-121
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней