Օրենք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ 5
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 38.
ա) Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է համապատասխան լիազոր ներկայացուցիչ
նշանակի, որի հետ գործակալությունը կկարողանա հաղորդակցվել սույն Կոնվենցիայով
սահմանված որեւէ հարցի կապակցությամբ: Գործակալությունը կարող է վստահել այդպիսի
լիազոր ներկայացուցչի հաղորդագրություններին որպես անդամ-երկրի
հաղորդագրություններ: Գործակալությունը, որեւէ անդամ-երկրի խնդրանքով, խորհրդակցում է
տվյալ անդամ-երկրի հետ 19-րդ եւ 21-րդ հոդվածներում արծարծվող հարցերի մասին, որոնք
վերաբերում են տվյալ անդամ-երկրի կեցությանը կամ նրան երաշխիքներ տվողներին:
բ) Ամեն անգամ, երբ Գործակալության կողմից որեւէ գործառնություն իրականացնելուց
առաջ պահանջվում է որեւէ անդամ-երկրի հավանությունը, ենթադրվում է, որ այդ
հավանությունը կտրվի, եթե միայն տվյալ անդամ-երկիրը չի ներկայացնում որեւէ
առարկություն մի այնպիսի ընդունելի ժամանակահատվածում, որը գործակալությունը կարող
է սահմանել այդ անդամին տեղեկացնելով առաջարկվող գործառնության մասին:
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 6.
10. Հաղորդակցման միջոցը
Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է նշանակի համապատասխան լիազոր անձ, որի հետ
ասոցիացիան կարող է հաղորդակցվել սույն պայմանագրով սահմանված որեւէ հարցի
կապակցությամբ: Այդպիսի նշանակման բացակայության դեպքում, ասոցիացիայի համար
որպես հաղորդակցման միջոց կարող է ծառայել բանկային գործառնության համար
նշանակված անձը:
Հոդված 8.
2. Ասոցիացիայի իրավական վիճակը
Ասոցիացիան լիիրավ իրավաբանական անձ է, եւ մասնավորապես իրավունք ունի`
1. պայմանագիր կնքել
2. ձեռք բերել եւ տնօրինել անշարժ ու շարժական գույք
3. դատական գործ հարուցել:
3. Ասոցիացիայի դատական իրավավիճակը
Ասոցիացիայի դեմ կարող է հարց հարուցվել միայն հեղինակավոր (կոմպետենտ),
իրավասու դատարանին այն անդամ-երկրների տարածքում, որտեղ ասոցիացիան ունի
վարչություն, նշանակել է մի գործակալ դատավարության մասին ծանուցագիր կամ
նախազգուշացում ստանալու համար կամ որտեղ արժեթղթեր է թողարկել կամ երաշխավորել:
Այնուամենայնիվ, ոչ մի հայց չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն անձանց կողմից,
որոնք հայց են հարուցում անդամ-երկրների համար, կամ նրանցից պահանջներ են ստանում:
Ասոցիացիայի գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն ենթակա չեն որեւէ ձեւի
կալանքի, սահմանափակման կամ բռնագրավման` առանց ասոցիացիայի դեմ վերջնական
դատավճռի առկայության:
4. Գույքային իմունիտետը
Ասոցիացիայի գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն
խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման, կամ գործադիր կամ
օրենսդրական որեւէ գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձեւերի:
5. Արխիվների անձեռնմխելիությունը
Ասոցիացիայի արխիվները անձեռնմխելի են:
6. Գույքային սահմանափակումներից ազատությունը
Ասոցիացիայի գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման,
վերահսկողության եւ որեւէ բնույթի մորատորիումի այն չափով, որքանով անհրաժեշտ է սույն
պայմանագրով նախատեսվող եւ սույն պայմանագրի դրույթների ենթակա
գործառնություններն իրականացնելու համար:
7. Հաղորդակցության արտոնությունը
Ասոցիացիայի պաշտոնական հաղորդակցություններին անդամ-երկրները նույն
վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ-որ անդամ-երկրների պաշտոնական
հաղորդակցություններին:
8. Պաշտոնյաների եւ ծառայողների իմունիտետներն ու արտոնությունները
Ասոցիացիայի բոլոր կառավարիչները, գործադիր վարչապետները, փոխանորդները,
պաշտոնյաներն ու ծառայողները.
1. Իրենցից ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական
իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ ասոցիացիան հրաժարվում է այդ
իմունիտետից:
2. Որպես այլ երկրների նպատակներ` նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է
միեւնույն իմունիտետը ներգաղթի սահմանափակումից, օտարերկրյա գրանցման
անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից, եւ միեւնույն
հնարավորությունները փոխանակման սահմանափակումների վերաբերյալ, ինչ որ անդամ-
երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:
3. Նրանց տրամադրվում է ճանապարհորդելու միեւնույն հնարավորությունները, ինչ որ
անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:
9. Հարկային իմունիտետը
ա) Ասոցիացիան, նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված
նրա գործառնություններն ու գործարքներն օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային
իմունիտետից: Ասոցիացիան ազատ է նաեւ որեւէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ
մուծելու պարտականություններից:
բ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում ասոցիացիայի այն գործադիր վարչապետի,
փոխանորդի, պաշտոնյայի կամ ծառայողի աշխատավարձից եւ ասոցիացիայի կողմից
վճարվող այլ վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:
գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվի ասոցիացիայի թողարկած եւ ոչ մի բաժնետոմսից կամ
արժեթղթից` ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում
էլ որ գտնվեն:
Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի
նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք ասոցիացիայի կողմից են թողարկված, կամ
երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ
վճարման տեղը կամ արժույթը կլինի, կամ էլ ասոցիացիայի կողմից հաստատված որեւէ
վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը:
դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվի ասոցիացիայի կողմից երաշխավորված որեւէ
բաժնետոմսից կամ արժեթղթից` ներառյալ դրանց որեւէ շահաբաժնից կամ տոկոսից, ում
ձեռքում էլ որ գտնվեն:
Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի նկատմամբ
միմիայն այն պատճառով, որ դրանք ասոցիացիայի կողմից են երաշխավորված, կամ երկրորդ,
այդպիսի հարկման իրավական միակ հիմքը ասոցիացիայի կողմից հաստատված որեւէ
վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը կլինի:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՎԵԼՎԱԾ
(վերնագիրը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 5.
1. Ֆոնդի հետ առնչվող գործակալությունները
Յուրաքանչյուր անդամ ֆոնդի հետ պետք է իր գործերը վարի միայն գանձարանի,
Կենտրոնական բանկի, Կայունացման ֆոնդի կամ նման այլ գանձարանային
գործակալությունների միջոցով եւ ֆոնդն էլ պետք է իր գործերը վարի միայն նույն
գործակալությունների հետ կամ միջոցով:
2. Ֆոնդի գործառնությունների եւ գործարքների սահմանափակումը
Ֆոնդը` առաջարկության դեպքում կարող է այնպիսի ֆինանսական եւ տեխնիկական
ծառայություններ կատարել, որոնք ֆոնդի նպատակների հետ համատեղելի լինեն` ներառյալ
անդամների կողմից ներդրած միջոցների տնօրինությունը: Այդպիսի ֆինանսական
ծառայությունների իրագործման հետ կապված գործառնությունները չպետք է կատարվեն
ֆոնդի հաշվին: Այս ենթակետով նախատեսվող ծառայությունները անդամների վրա առանց
վերջիններիս համաձայնության որեւէ պարտավորություն չեն դնում:
Հոդված 8.
2. Ընթացիկ վճարումների սահմանափակումների վերացումը
բ) որեւէ անդամի վալյուտային վերաբերող փոխանակման այն պայմանագրերը, որոնք
հակասում են այդ անդամի համար սույն պայմանագրով հաստատվող կամ պարտավորեցվող
փոխանակման վերահսկման կանոնակարգին, չպետք է կիրառվեն որեւէ անդամի
տարածքում: Բացի դրանից, անդամները, փոխադարձ համաձայնությամբ, կարող են
համագործակցել յուրաքանչյուր անդամի համար փոխանակման վերահսկման կանոնակարգը
ավելի գործուն դարձնելու ուղղությամբ, միայն թե նրանց միջոցառումները եւ կանոնակարգը
սույն պայմանագրի հետ համատեղելի լինեն:
Հոդված 9.
2. Ֆոնդի իրավական վիճակը
Ֆոնդը լիիրավ իրավաբանական անձ է եւ մասնավորապես իրավունք ունի.
1. Կնքել պայմանագրեր:
2. Ձեռք բերել եւ տնօրինել անշարժ ու շարժական գույք:
3. Դատական գործ հարուցել:
3. Դատական իմունիտետը
Ֆոնդը, նրա գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ունեն դատական
իմունիտետ, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդն ինքն է որոշակիորեն հրաժարվում իր
այդ իմունիտետից դատական որեւէ պրոցեսի համար կամ էլ որեւէ պայմանագրի դրույթի
համաձայն:
4. Իմունիտետն այլ գործողություններից
Ֆոնդի գույքն ու կայքը որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության,
պահանջման, բռնագրավման, սեփականազրկման կամ գործադիր կամ օրենսդրական որեւէ
գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձեւերի:
5. Արխիվների անձեռնմխելիությունը
Ֆոնդի արխիվները անձեռնմխելի են:
6. Գույքային սահմանափակումներից ազատությունը
Ֆոնդի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման,
վերահսկողության եւ որեւէ բնույթի մորատորիումի (վճարման դադարեցում) այն չափով,
որքանով անհրաժեշտ է սույն Պայմանագրով նախատեսվող գործառնությունները
իրականացնելու համար:
7. Հաղորդակցության արտոնությունը
Ֆոնդի պաշտոնական հաղորդակցություններին անդամները նույն վերաբերմունքն են
ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին:
8. Պաշտոնյաների ու ծառայողների իմունիտետն ու արտոնությունները
Ֆոնդի բոլոր կառավարիչները, գործադիր վարչապետները, փոխանորդները,
հանձնաժողովների (կոմիտեների) անդամները, 12-րդ հոդվածի 3 կետի համապատասխան
առաջադրված ներկայացուցիչները, վերը նշված անձանց խորհրդատուները, պաշտոնյաներն
ու ծառայողները`
1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար, օգտվում են դատական
իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդը հրաժարվում է այդ իմունիտետից:
2. Որպես այլ երկրների հպատակներ նրանց շնորհվում է միեւնույն իմունիտետը` ներգաղթի
սահմանափակումից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտություններից, ընդհանուր
աշխատանքային պարհակից, եւ միեւնույն հնարավորությունները փոխանակման
սահմանափակումների վերաբերյալ, ինչ որ անդամ- երկրների ներկայացուցիչներին,
պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:
3. Նրանց տրամադրվում են ճանապարհորդելու միեւնույն հնարավորությունները, ինչ որ
անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:
9. Հարկային իմունիտետը
ա) Ֆոնդը, նրա գույքը, կայքը, եկամուտները եւ սույն պայմանագրով նախատեսված նրա
գործառնություններն ու գործարքները օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային
իմունիտետից: Ֆոնդն ազատ է նաեւ որեւէ հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու
պարտականությունից:
բ) Ոչ մի հարկ չի գանձվում ֆոնդի այն գործադիր վարչապետի, փոխանորդի, ծառայողի
կամ պաշտոնյայի աշխատավարձից եւ ֆոնդից վճարվող այլ վարձատրություններից, որոնք
տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:
գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում ֆոնդի թողարկած եւ ոչ մի բաժնետոմսից կամ
արժեթղթից, ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ նրա տոկոսից, ում
ձեռքում էլ որ գտնվեն:
Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի
նկատմամբ միմիայն նրա ծագման պատճառով, կամ, երկրորդ. այդպիսի հարկման
իրավաբանական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ մուծման տեղը կամ
արժույթը կլինի կամ էլ ֆոնդի կողմից հաստատված ցանկացած վարչության կամ
հիմնարկության գտնվելու վայրը:
Հոդված 21.
գերատեսչության կառավարումը
բ) բացի սույն պայմանագրի 9-րդ հոդվածում շարադրված իմունիտետներից ու
արտոնություններից ոչ մի տեսակի հարկ չի գանձվում փոխառման հատուկ իրավունքներից
կամ փոխառման հատուկ իրավունքներով կատարվող գործառնություններից ու
գործարքներից:
ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4.
10. Հաղորդակցման միջոցը
Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է համապատասխան լիազոր ներկայացուցիչ
նշանակի, որի հետ Կորպորացիան կկարողանա հաղորդակցվել սույն պայմանագրով
սահմանված որեւէ հարցի կապակցությամբ:
Հոդված 6.
2. Կորպորացիայի իրավական վիճակը
Կորպորացիան լիիրավ իրավաբանական անձ է, եւ մասնավորապես իրավունք ունի.
1. Պայմանագրեր կնքել
2. Ձեռք բերել եւ տնօրինել անշարժ ու շարժական գույք
3. Դատական գործ հարուցել:
3. Կորպորացիայի դատական իրավիճակը
Կորպորացիայի դեմ կարող է հայց հարուցվել միայն հեղինակավոր, (կոմպետենտ),
իրավասու դատարանին` այն անդամ-երկրների տարածքում, որտեղ Կորպորացիան ունի
վարչություն, նշանակել մի գործակալ դատավարության մասին ծանուցագիր կամ
նախազգուշացում ստանալու համար, կամ որտեղ թողարկել կամ երաշխավորել է
արժեթղթեր: Այնուամենայնիվ, ոչ մի հայց չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն
անձանց կողմից, որոնք հայց են հարուցում անդամ-երկրների համար կամ նրանցից
պահանջներ են ստանում: Կորպորացիայի գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ
գտնվեն, ենթակա չեն որեւէ ձեւի կալանքի, սահմանափակման կամ բռնագրավման` առանց
Կորպորացիայի դեմ վերջնական դատավճռի առկայության:
4. Գույքային իմունիտետ
Կորպորացիայի գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն
խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման կամ գործադիր կամ
օրենսդրական որեւէ գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձեւերի:
5. Արխիվների անձեռնմխելիությունը
Կորպորացիայի արխիվներն անձեռնմխելի են:
6. Գույքային սահմանափակումներից ազատությունը
Կորպորացիայի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման,
վերահսկողության եւ որեւէ բնույթի մորատորիումի (վճարումի դադարեցման) այն չափով,
որքանով անհրաժեշտ է սույն պայմանագրով նախատեսվող եւ սույն պայմանագրի 3-րդ
հոդվածի 5-րդ մասի դրույթներին ենթակա գործառնությունները իրականացնելու համար:
7. Հաղորդակցության արտոնությունը
Կորպորացիայի պաշտոնական հաղորդակցություններին անդամ-երկրները նույն
վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական
հաղորդակցություններին:
8. Պաշտոնյաների եւ ծառայողների իմունիտետն ու արտոնությունները
Կորպորացիայի բոլոր կառավարիչները, վարչապետները, փոխանորդները,
պաշտոնյաներն ու ծառայողները.
1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական
իմունիտետից:
2. Որպես այլ երկրների հպատակներ` նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է
միեւնույն իմունիտետ ներգաղթի սահմանափակումից, օտարերկրյա գրանցման
անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից, եւ միեւնույն
հնարավորությունները, փոխանակման սահմանափակումների վերաբերյալ ինչ որ անդամ-
երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:
3. Նրանց տրամադրվում են ճանապարհորդելու միեւնույն հնարավորություններն, ինչ որ
անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:
9. Հարկային իմունիտետ
ա) Կորպորացիան, նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված
նրա գործառնություններն ու գործարքներն օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային
իմունիտետից:
Կորպորացիան ազատ է նաեւ որեւէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու
պարտականությունից:
բ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի այն վարչապետի, փոխանորդի,
պաշտոնյայի կամ ծառայողի աշխատավարձերից եւ Կորպորացիայի կողմից վճարվող այն
վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:
գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի թողարկած եւ ոչ մի բաժնետոմսից կամ
արժեթղթից` ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում
էլ որ գտնվեն:
Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի
նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Կորպորացիայի կողմից են թողարկված, կամ
երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ
վճարման տեղը կամ արժույթը կլինի կամ էլ Կորպորացիայի կողմից հաստատված որեւէ
վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը:
դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի կողմից երաշխավորված որեւէ
բաժնետոմսից կամ արժեթղթից` ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտը) կամ
տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:
Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի
նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Կորպորացիայի կողմից են երաշխավորված,
կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը Կորպորացիայի կողմից
հաստատված որեւէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը կլինի:
ԲԱՆԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3.
2. Անդամ-երկրների եւ բանկի միջեւ կատարվող գործարքները
Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է բանկի հետ իր գործերը վարի միայն իր գանձարանի,
կենտրոնական բանկի, կայունացման ֆոնդի կամ նման այլ գանձարանային գործակալության
միջոցով, եւ բանկն էլ պետք է անդամների հետ իր գործերը վարի միայն նույն
գործակալությունների միջոցով:
Հոդված 7.
2. Բանկի իրավական վիճակը
Բանկը լիիրավ իրավաբանական անձ է, եւ մասնավորապես իրավունք ունի.
1. Պայմանագրեր (կոնտրակտներ) կնքել,
2. Ձեռք բերել եւ տնօրինել անշարժ ու շարժական գույք,
3. Դատական գործ հարուցել:
3. Բանկի դատական իրավիճակը
Բանկի դեմ կարող է հայց հարուցվել միայն հեղինակավոր (կոմպետենտ), իրավասու
դատարանին` այն անդամ-երկրների տարածքում, որտեղ բանկը ունի վարչություն, նշանակել
է մի գործակալ` դատավարության մասին ծանուցագիր կամ նախազգուշացում ստանալու
համար, կամ որտեղ արժեթղթեր է թողարկել կամ երաշխավորել: Այնուամենայնիվ, ոչ մի հայց
չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն անձանց կողմից, որոնք հայց են հարուցում
անդամ-երկրների համար կամ նրանցից պահանջներ են ստանում: Բանկի գույքն ու կայքը,
որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն որեւէ ձեւի կալանքի, սահմանափակման,
բռնագրավման` առանց բանկի դեմ վերջնական դատավճռի առկայության:
4. Գույքային իմունիտետ
Բանկի գույքն ու կայքը, որտեղ եւ ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության,
պահանջման, բռնագրավման, սեփականազրկման, կամ գործադիր կամ օրենսդրական որեւէ
գործողության միջոցով նախատեսված կալանքի այլ ձեւերի:
5. Արխիվների անձեռնմխելիությունը
Բանկի արխիվները անձեռնմխելի են:
6. Գույքային սահմանափակումներից ազատությունը
Բանկի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման,
վերահսկողության եւ որեւէ բնույթի մորատորիումի, (վճարումի դադարեցման) այն չափով,
որքանով անհրաժեշտ է սույն պայմանագրով նախատեսվող եւ սույն պայմանագրի դրույթների
ենթակա գործառնությունները իրականացնելու համար:
7. Հաղորդակցության արտոնությունը
Բանկի պաշտոնական հաղորդակցություններին անդամ-երկրները նույն վերաբերմունքն են
ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին:
8. Պաշտոնյաների եւ ծառայողների իմունիտետն ու արտոնությունները
Բանկի բոլոր կառավարիչները, գործադիր վարչապետերը, փոխանորդները,
պաշտոնյաները ու ծառայողները.
1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական
իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը հրաժարվում է այդ իմունիտետից:
2. Որպես այլ երկրների հպատակներ նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է
միեւնույն իմունիտետը ներգաղթի սահմանափակումներից, օտարերկրյա գրանցման
անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից, եւ միեւնույն
հնարավորությունները փոխանակման սահմանափակումների վերաբերյալ, ինչ որ անդամ-
երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:
3. Նրանց տրամադրվում է ճանապարհորդելու միեւնույն հնարավորություններ, ինչ որ
անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին եւ բարձրաստիճան ծառայողներին:
9. Հարկային իմունիտետ
ա) Բանկը եւ նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված նրա
գործառնություններն ու գործարքները օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային
իմունիտետից: Բանկն ազատ է նաեւ որեւէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու
պարտականությունից:
բ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի այն գործադիր վարչապետի, փոխանորդի, կամ
ծառայողի, պաշտոնյայի աշխատավարձից եւ Բանկից վճարվող այլ վարձատրություններից,
որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:
գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի թողարկած եւ ոչ մի բաժնետոմսից կամ
արժեթղթից` ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում
էլ որ գտնվեն:
Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի
նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք բանկի կողմից են թողարկված, կամ երկրորդ,
այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման վճարունակության կամ վճարման
տեղը կամ արժույթը կլինի, կամ էլ բանկի կողմից հաստատված որեւէ վարչության կամ
հիմնարկության գտնվելու վայրը:
դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի կողմից երաշխավորված որեւէ բաժնետոմսից
կամ արժեթղթից, ներառյալ դրանց որեւէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում
ձեռքում էլ որ գտնվեն:
Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի
նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Բանկի կողմից են երաշխավորված, կամ
երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը Բանկի կողմից հաստատված որեւէ
վարչության կամ որեւէ հիմնարկության գտնվելու վայրը կլինի:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 34.
1. Յուրաքանչյուր անդամ, Բանկի հետ համաձայնեցնելով, նշանակում է իր կենտրոնական
բանկը կամ ցանկացած այլ հիմնարկ` որպես Բանկին պատկանող այդ անդամի արժույթով
բոլոր միջոցների, ինչպես նաեւ այլ ակտիվների ավանդապահ:
2. Յուրաքանչյուր անդամ որոշում է այն համապատասխան պաշտոնական մարմինը, որի
հետ սույն համաձայնագրի շրջանակներում ծագող ցանկացած հարցի շուրջ Բանկը կարող է
հաղորդակցվել:
(34-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
Հոդված 45.
Բանկն օժտված է լիիրավ իրավասություններով եւ, մասնավորապես, լիիրավ
իրավասությամբ`
ա) կնքելու պայմանագրեր,
բ) ձեռք բերելու եւ տնօրինելու շարժական եւ անշարժ գույք,
գ) հարուցելու դատավարական գործողություններ:
(45-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
Հոդված 46.
Բանկի դեմ հայցեր կարող են հարուցվել միայն այն երկրի տարածքում գտնվող իրավասու
դատարաններում, որտեղ Բանկն ունի հիմնարկ, նշանակել է գործակալ` դատական
ծանուցագրի կամ դատավարության մասին ծանուցում ընդունելու նպատակով, կամ էլ
թողարկել է արժեթղթեր կամ երաշխավորել դրանք: Սակայն հայցեր չեն կարող հարուցվել այն
անդամների կամ անձանց կողմից, որոնք գործում են կամ պահանջներ ներկայացնում
անդամների անունից: Բանկի գույքն ու ակտիվները, որտեղ էլ որ դրանք գտնվեն եւ ով էլ որ
լինի դրանց պահորդը, օժտված են բռնագանձման բոլոր ձեւերից, կալանքի կամ կատարման
մյուս այլ ձեւերից իմունիտետով` մինչեւ Բանկի դեմ վերջնական դատական որոշում
կայացնելը:
(46-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
Հոդված 47.
Բանկի գույքն ու ակտիվները, որտեղ էլ որ դրանք գտնվեն եւ ով էլ որ լինի դրանց
տիրապետողը, օժտված են խուզարկությունից, բռնագրավումից, բռնագանձումից,
սեփականազրկումից իմունիտետով կամ էլ կատարողական կամ օրենսդրական
գործողությունների միջոցով գանձման կամ օտարման ցանկացած այլ ձեւով:
(47-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
Հոդված 48.
Բանկի արխիվները եւ բոլոր փաստաթղթերը, որոնք պատկանում են նրան, կամ այն
փաստաթղթերը, որոնք պահորդն ինքն է` անձեռնմխելի են:
(48-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
Հոդված 49.
Այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Բանկին իր նպատակներին հասնելու եւ
ֆունկցիաները կատարելու համար, եւ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները,
Բանկի ամբողջ գույքը եւ ակտիվները ազատ են ցանկացած սահմանափակումներից,
կարգագրերից, հսկողությունից եւ մորատորիումից:
(49-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
Հոդված 50.
Յուրաքանչյուր անդամ Բանկի պաշտոնական հաղորդումներին տրամադրում է նույնպիսի
ռեժիմ, ինչպիսին ցանկացած այլ անդամի պաշտոնական հաղորդումներին:
(50-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
Հոդված 51.
Բանկի բոլոր կառավարիչները, տնօրենները, տեղակալները, պաշտոնատար անձինք եւ
ծառայողները, ինչպես նաեւ Բանկի հանձնարարությունները կատարող փորձագետներն
օժտված են իմունիտետով այն գործողությունների նկատմամբ դատավարությունից, որոնք
նրանք կատարել են ծառայողական պարտականություններն իրականացնելիս, բացի այն
դեպքերից, երբ Բանկը հրաժարվում է այդ իմունիտետից, եւ նրանց բոլոր պաշտոնական
փաստաթղթերն օգտվում են անձեռնմխելիությունից: Այդ իմունիտետը չի կիրառվում, սակայն,
ցանկացած այդպիսի կառավարչի, տնօրենի, տեղակալի, պաշտոնատար անձի, ծառայողի
կամ փորձագետի կատարած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով
առաջացած վնասի դեպքում` նրանց քաղաքացիական պատասխանատվության նկատմամբ:
(51-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
Հոդված 52.
1. Բանկի բոլոր կառավարիչներին, տնօրեններին, տեղակալներին, պաշտոնատար անձանց
եւ ծառայողներին, ինչպես նաեւ Բանկի հանձնարարություններ կատարող փորձագետներին`
ա) որոնք տեղի քաղաքացիներ չեն, տրամադրվում են նույնպիսի իմունիտետներ ներգաղթի
սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման մասին պահանջներից եւ պետական
պարհակից եւ նույն արտոնություններից` արժութային կանոնների բնագավառում, որոնք
անդամները տրամադրում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին,
պաշտոնատար անձանց եւ ծառայողներին.
բ) տրամադրվում է նույն ռեժիմը տեղաշարժերի բնագավառում, որը անդամները
տրամադրում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար
անձանց եւ ծառայողներին:
2. Բանկի նշված տնօրենների, տնօրենների տեղակալների, պաշտոնատար անձանց,
ծառայողների եւ փորձագետների ամուսիններին եւ նրանց անմիջական խնամքի տակ
գտնվողներին, որոնք ապրում են այն երկրում, որտեղ գտնվում է Բանկի շտաբ-բնակարանը,
տրամադրվում է հիշյալ երկրում աշխատանքի տեղավորվելու հնարավորություն: Բանկի
նշված տնօրենների, տնօրենների տեղակալների, պաշտոնատար անձանց, ծառայողների եւ
փորձագետների ամուսիններին եւ նրանց անմիջական խնամքի տակ գտնվողներին, որոնք
ապրում են այն երկրում, որտեղ գտնվում է բանկի որեւէ գործակալություն կամ բաժանմունք,
կարելիության սահմաններում, այդ երկրի օրենսդրության համապատասխան, համանման
հնարավորություն է տրամադրվում այդ երկրում: Սույն կետի դրույթներն իրականացնելու
համար Բանկը հատուկ համաձայնագրեր է կնքում այն երկրի հետ, որտեղ գտնվում է նրա
շտաբ-բնակարանը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ այլ երկրների հետ:
(52-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
Հոդված 53.
1. Իր պաշտոնական գործունեության շրջանակներում Բանկը, նրա ակտիվները, գույքը եւ
եկամուտը ազատվում են ուղղակի հարկերից:
2. Եթե Բանկը կատարել է իր պաշտոնական գործունեության իրականացման համար
անհրաժեշտ զգալի գումարների գնումներ եւ օգտագործել ծառայություններ, եւ եթե դրանց գնի
մեջ ներառվել են հարկեր կամ տուրքեր, ապա հարկեր եւ տուրքեր գանձող անդամը, երբ
դրանք հնարավոր է որոշել, համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Բանկին
ազատի նշված հարկերից կամ տուրքերից կամ ապահովի դրանց փոխհատուցումը:
3. Բանկի կողմից իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ
ներմուծվող ապրանքներն ազատվում են ներմուծման բոլոր հարկերից եւ տուրքերից ու
ներմուծման հետ կապված բոլոր արգելքներից ու սահմանափակումներից: Նույն կերպ, Բանկի
կողմից իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ
արտահանվող ապրանքներն ազատվում են արտահանման բոլոր հարկերից ու տուրքերից եւ
արտահանման հետ կապված բոլոր արգելքներից ու սահմանափակումներից:
4. Ձեռք բերված կամ ներմուծված այն ապրանքները, որոնք սույն հոդվածի համաձայն
ազատված են հարկերից եւ տուրքերից, ենթակա չեն վաճառքի, վարձով, վարձակալությամբ,
վճարով կամ անհատույց տալու ոչ այլ կերպ, քան այն պայմաններին համապատասխան,
որոնք որոշվել են հարկերից եւ տուրքերից ազատող կամ դրանք փոխհատուցող անդամների
կողմից:
5. Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերում այն հարկերին կամ տուրքերին, որոնք
իրենցից ներկայացնում են ոչ այլ ինչ, քան վճար` կոմունալ ծառայությունների համար:
6. Բանկի տնօրենները, տնօրենների տեղակալները, պաշտոնատար անձինք եւ
ծառայողները ենթակա են Բանկի կողմից վճարվող աշխատավարձի եւ պարգեւատրումների
ներքին փաստացի հարկման` հօգուտ Բանկին, այն պայմաններով, որոնք պետք է որոշվեն,
ինչպես նաեւ այն կանոններին համապատասխան, որոնք պետք է ընդունվեն կառավարիչների
խորհրդի կողմից սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետից սկսած մեկ տարվա
ընթացքում: Այդ ժամկետից, երբ այդ հարկումը սկսում է կիրառվել, նշված աշխատավարձը եւ
պարգեւատրումներն ազատվում են ազգային եկամտահարկից: Սակայն, անդամները կարող
են հարկումից ազատված աշխատավարձը եւ պարգեւատրումները հաշվի առնել այլ
աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի գումարը հաշվարկելիս:
7. Չնայած սույն հոդվածի 6-րդ կետի դրույթներին, անդամը վավերացնելու, ընդունելու կամ
հավանություն տալու մասին փաստաթղթի հետ մեկտեղ, կարող է ավանդադրել հռչակագիր,
որի համաձայն նշված անդամն իրեն, իր վարչատարածքային միավորումներին կամ իր
տեղական իշխանություններին վերապահում է այդ անդամի քաղաքացիներին Բանկի կողմից
վճարվող աշխատավարձից եւ պարգեւատրումներից հարկեր գանձելու իրավունքը: Բանկն
ազատվում է ցանկացած այդպիսի հարկեր վճարելու, գանձելու կամ հավաքելու որեւէ
պարտավորությունից: Բանկն այդպիսի հարկերը չի փոխհատուցում:
8. Սույն հոդվածի 6-րդ կետը չի կիրառվում Բանկի կողմից վճարվող կենսաթոշակների եւ
տարեկան նպաստների նկատմամբ:
9. Ոչ մի պարտավորություն կամ Բանկի կողմից թողարկվող ոչ մի արժեթուղթ, ինչպես նաեւ
դրանց դիվիդենդները կամ դրանց տոկոսները, անկախ այն բանից, թե ով է դրանց պահորդը,
չեն հարկվում ոչ մի հարկով`
ա) որոնք խտրական են այդպիսի պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ
միայն այն պատճառով, որ դրանք թողարկվել են Բանկի կողմից, կամ,
բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմքը հանդիսանում է նշված
պարտավորությունների կամ արժեթղթերի թողարկման վայրը, այն արժույթը, որով դրանք
թողարկվել են, եւ, որոնք ենթակա են վճարման կամ վճարվում են, եւ կամ Բանկին պատկանող
որեւէ հիմնարկի գտնվելու վայրը կամ գործունեության վայրը:
10. Բանկի կողմից երաշխավորված ոչ մի պարտավորություն կամ արժեթուղթ, ներառյալ
դրանց դիվիդենդները կամ դրանց տոկոսները, անկախ այն բանից, թե ով է դրանց պահորդը,
չեն հարկվում ոչ մի հարկով`
ա) որոնք խտրական են այդպիսի պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ
միայն այն պատճառով, որ դրանք երաշխավորված են Բանկի կողմից, կամ,
բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմք հանդիսանում է Բանկին
պատկանող որեւէ հիմնարկի գտնվելու վայրը կամ գործունեության վայրը:
(53-րդ հոդվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
(հավելվածը լրաց. 20.11.92 ՀՕ-42)
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
20.11.1992, ՀՕ-4215.12.1992, ՀՕ-24
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней