Օրենք
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1.Սույն օրենքի կարգավորման առարկան եւ խնդիրը 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային
Հոդված 2.
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
անբավարար տեսանելիություն՝ մառախուղի, անձրեւի, ձյունաթափի եւ (կամ)
ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ
եղանակի պայմաններում, ճանապարհի տեսանելիություն եւ (կամ) մինչեւ 300 մետր
տեսանելիության հեռավորություն.
ավտոդրոմ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք
բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված
կառույցներով, սարքերով եւ տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ
տարածք.
ավտոհրապարակ՝ տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով
վարժություններ կատարելու համար շարժական սարքերով եւ տարրերով կահավորված
առանձնացված տարածք.
ավտոմոբիլ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու
համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված
մեխանիկական տրանսպորտային միջոց (թեթեւ մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս,
բեռնատար ավտոմոբիլ, բեռնաուղեւորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ,
էլեկտրամոբիլ): Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն`
էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն
իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական
տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու
կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման
համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.
բնակավայր` կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի
ճանապարհային նշաններով.
երթեւեկելի մաս՝ ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային
միջոցների երթեւեկության համար.
երթեւեկության գոտի` երթեւեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի,
որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթեւեկության
համար.
երկաթուղային գծանց` ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի
առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը.
ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց` կանգառի կետեր (կանգառներ)
ունեցող երթուղիներով շարժվող ուղեւորներ եւ (կամ) ուղեբեռներ տեղափոխող
տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս).
թույլատրելի առավելագույն զանգված՝ վարորդով, ուղեւորներով եւ բեռով բեռնված,
լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող
կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ
ամբողջություն՝ շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի
առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային
միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը.
խաչմերուկ` միեւնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ
անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած
տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթեւեկելի
մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների
համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երեւակայական գծերով:
Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում.
կազմակերպված հետիոտնային շարասյուն՝ համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ
սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ.
կանգառ` մինչեւ 5 րոպե կամ ուղեւորի նuտելու, իջնելու եւ (կամ) տրանuպորտային միջոցը
բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցը
կանխամտածված անշարժ վիճակի բերելը.
կայանում` 5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն կանխամտածված անշարժ վիճակի
բերելը, բացառությամբ ճանապարհային երթեւեկության այլ մասնակցի կամ որեւէ արգելքի
հետ ընդհարումը կանխելու, ուղեւորի նստելու, իջնելու եւ (կամ) տրանսպորտային միջոցը
բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի.
կարգավորող` ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող եւ
օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ.
կողնակ` տրանսպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի եւ հետիոտնի երթեւեկության,
ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ
սահմանված այլ դեպքերի համար նախատեսված, երթեւեկելի մասին հարող, դրանից
ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված
ճանապարհի տարր.
կցորդ (կիսակցորդ)` շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց, որը
նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու եւ դրա
կազմում որպես մեկ ամբողջություն երթեւեկելու համար (ներառյալ՝ հատուկ կցորդը).
հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության կամ վարորդի կամ
ուղեւորի ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակով եւ (կամ) բեռի փոխադրմամբ
պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով
կամ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկվելու կամ այլ
տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու կամ ճանապարհային երթեւեկության այլ
մասնակցի կամ որեւէ արգելքի հետ ընդհարումը կանխելու կամ տրանսպորտային միջոցը
կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի` օրենքով
սահմանված կարգով տրված պահանջը կատարելու կամ Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթեւեկության կանոններով
նախատեսված պահանջը կատարելու նպատակով տրանuպորտային միջոցը
կանխամտածված անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված
կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա.
հեծանիվ` առնվազն երկու անիվ ունեցող եւ, որպես կանոն, դրա վրա գտնվող անձի
մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող
տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի, որը կարող է ունենալ
նաեւ երկարատեւ ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ը չգերազանցող նոմինալ
առավելագույն հզորությամբ` 25 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում ավտոմատ անջատվող
էլեկտրական շարժիչ.
հետիոտն` տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձ,
բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող
եւ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի:
Հետիոտնին հավասարեցվում է առանց շարժիչի անվասայլակով տեղաշարժվող, հեծանիվ,
մոպեդ, մոտոցիկլ տանող կամ բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ անվասայլակ
քաշող (հրող) անձը, ինչպես նաեւ շարժիչով անվասայլակով հետիոտնի արագությամբ
տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձը.
հետիոտնային անցում` ճանապարհային նշաններով եւ (կամ) գծանշումներով նշված եւ
օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված
երթեւեկելի մասի առանձնացված հատված.
ճանապարհ` առնվազն մեկ երթեւեկելի մաս ունեցող, իսկ առկայության դեպքում նաեւ
տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ եւ բաժանարար գոտիներ ներառող եւ օրենսդրությամբ
սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթեւեկության համար օգտագործվող
կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես.
ճանապարհային երթեւեկություն` տրանսպորտային միջոցով կամ առանց դրա
ճանապարհով մարդկանց տեղաշարժման եւ (կամ) բեռների փոխադրման ընթացքում
առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ.
ճանապարհային երթեւեկության անվտանգություն` ճանապարհատրանսպորտային
պատահարներից երթեւեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակ.
ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ՝
ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ եւ այլն.
ճանապարհների ինժեներական կառույցներ՝ կանգառներ, երկաթուղային գծանցներ,
քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ, տրանսպորտային միջոցների
կայանավայրեր, հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ,
ճանապարհի օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային եւ
հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ,
լուսավորություն եւ այլն.
ճանապարհատրանսպորտային պատահար` ճանապարհով տրանսպորտային միջոցի
շարժման ընթացքում եւ դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի հետեւանքով զոհվել
կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ,
կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.
ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովում`
ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը եւ դրանց հետեւանքների
ծանրության նվազեցմանն ուղղված գործունեություն.
ճանապարհային երթեւեկության մասնակից (այսուհետ` երթեւեկության մասնակից)`
ճանապարհային երթեւեկությանը անմիջականորեն մասնակցող անձ` վարորդ, հետիոտն,
ուղեւոր.
ճանապարհային երթեւեկության կազմակերպում` ճանապարհային երթեւեկության
կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական եւ տեխնիկական համալիր
միջոցառումներ.
մայթ` օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար
նախատեսված երթեւեկելի մասին հարող կամ դրանից որեւէ եղանակով առանձնացված
ճանապարհի տարր.
մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային
միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները եւ մեխանիզմները (բացի այն
տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50
խորանարդ սանտիմետրը), ինչպես նաեւ տրոլեյբուսները եւ էլեկտրամոբիլները.
մերձակա տարածք` տրանսպորտային միջոցների միջանցիկ երթեւեկության համար
(բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ եւ այլն)
չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք.
միջազգային երթեւեկություն` այլ երկրում գրանցված եւ անընդմեջ կամ մինչեւ երկու ամսվա
ընդմիջումով եւ մինչեւ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող
տրանսպորտային միջոցի երթեւեկությունը Հայաստանի Հանրապետությունում.
մոպեդ` 50 uմ
3
աշխատանքային ծավալը չգերազանցող աշխատանքային ծավալով ներքին
այրման շարժիչ կամ երկարատեւ ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ից ավելի եւ 4
կՎտ-ից պակաս նոմինալ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ
կամ եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց, որի առավելագույն կառուցվածքային
արագությունը չի գերազանցում 50 կմ/ժ-ը: Մոպեդին են հավասարեցվում համարժեք
տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլերը.
մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային
միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում)
գերազանցում է 50 uմ
3
-ը, կամ առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած
շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը: Մոտոցիկլին են հավասարեցվում նաեւ
լրակազմված եւ լցավորված վիճակում առանց վարորդի, ուղեւորների, բեռի, իսկ էլեկտրական
տրանսպորտային միջոցների դեպքում` նաեւ առանց մարտկոցների` 400 կգ-ը (բեռների
փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ը)
չգերազանցող զանգված եւ 15 կՎտ-ը չգերազանցող շարժիչի առավելագույն արդյունավետ
հզորություն ունեցող տրիցիկլերը, ինչպես նաեւ մոտոցիկլային նստեցվածքով կամ
մոտոցիկլային տեսակի ղեկով քվադրիցիկլերը.
ոչ սթափ վիճակ` ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի
օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակ, որի
դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական
պատասխանատվություն.
որակավորման քննություն՝ համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու
իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող
տեսական եւ (կամ) գործնական քննություն.
վարորդ` տրանսպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավասարեցվում նաեւ
վարել սովորեցնողը, ինչպես նաեւ ճանապարհով բեռնակիր եւ (կամ) հեծկան կենդանիներ կամ
անասուններ քշող անձը.
վթարային իրադրություն՝ երթեւեկության մասնակցի եւ (կամ) կարգավորողի գործողության
եւ (կամ) անգործության հետեւանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է
ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ.
տեսանելիության հեռավորություն` վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող
դիտակետից մինչեւ նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած
հեռավորությունը.
տրանսպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում
փոխադրելու համար նախատեսված սարք.
ուղեւոր` տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա
գտնվող, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող
(իջնող) անձ, բացառությամբ վարորդի եւ վարել սովորեցնողի.
օրվա մութ ժամանակ՝ մթնշաղի վերջի եւ աղջամուղջի սկզբի միջեւ ընկած
ժամանակահատվածը.
ավտոբուս` ուղեւորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր
կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ
փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
բաժանարար գոտի` ճանապարհի հարակից երթեւեկելի մասերը բաժանող,
կառուցվածքորեն եւ (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը
նախատեսված չէ տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության կամ կանգառի
համար.
բեռնատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ բեռների փոխադրման
համար նախատեսված ավտոմոբիլ.
զոհված` ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած անձ.
ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ` ընդհանուր
օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղեւորների
նստեցման-իջեցման համար նախատեսված եւ համապատասխան ճանապարհային
նշաններով կահավորված վայր.
թեթեւ մարդատար ավտոմոբիլ` ուղեւորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի
նստատեղ ունեցող, իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ ուղեւորների եւ ուղեբեռի
անվտանգ եւ հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
ինքնաշեն տրանսպորտային միջոց` անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված
տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին
համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց.
իրավասու պաշտոնատար անձ` վարչական իրավախախտման արձանագրություն
կազմելու եւ (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող
ոստիկանության պաշտոնատար անձ.
հաշվառումից հանում` տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից
հաշվառելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ
խոտանման հետ կապված հաշվառման գործողություն.
հատուկ տարածք` արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման
համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող
տարածք.
վերահաշվառում` տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ
ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն,
համարակիր ագրեգատների համարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց
բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ) որեւէ
մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողություն.
վերասարքավորում` տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված,
ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ
մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ
կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն.
վիրավոր` ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մարմնական
վնասվածք ստացած անձ, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ
ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը:
տրանսպորտային միջոցի պետական գրանցում` տրանսպորտային միջոցի
սեփականության, գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների
ծագման, փոփոխման, դադարման գրանցում.
ավտոգնացք՝ կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց
(քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները
ավտոգնացք չեն համարվում).
զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների՝ վարորդը չպետք է շարունակի կամ
վերսկսի շարժումը կամ կատարի որեւէ մանեւր, եթե դա կարող է այլ տրանսպորտային
միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ
արագությունը.
բեռնաուղեւորատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ բեռների
փոխադրման, ինչպես նաեւ ուղեւորների համար նախատեսված վեցից ոչ ավելի նuտատեղ
ունեցող, ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ (բեռի փոխադրման համար
նախատեսված հատվածը ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման սրահից հուսալիորեն
առանձնացված) փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
էլեկտրամոբիլ` էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի
էլեկտրաշարժիչով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի եւ
տրամվայի).
հատուկ ավտոմոբիլ` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի եւ սարքավորումների
օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ
չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ավտոմոբիլ.
հատուկ կցորդ (կիսակցորդ)` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի եւ
սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ
փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված կցորդ
(կիսակցորդ).
տրիցիկլ` տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթության համեմատ համաչափ
տեղակայված երեք անիվներով տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային
ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ
3
-ը, եւ (կամ) առավելագույն
կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը.
քվադրիցիկլ` 25 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն կառուցվածքային արագությամբ, 15
կՎտ-ից ոչ ավելի շարժիչի առավելագույն հզորությամբ, լրակազմված եւ լցավորված վիճակում
առանց վարորդի, ուղեւորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների
դեպքում` նաեւ առանց մարտկոցների զանգվածի` 400 կգ-ից (բեռների փոխադրման համար
նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ից) ոչ ավելի զանգվածով,
ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար
նախատեսված քառանիվ մոտոտրանսպորտային միջոց.
քվադրոցիկլ` 69 կՊա-ից (0.7 կգուժ/սմ
2
) ոչ ավելի ներքին ճնշմամբ անվադողերով,
մոտոցիկլային նստեցվածքով նստատեղ եւ մոտոցիկլային տեսակի ղեկ ունեցող, ընդհանուր
օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս միայն մեկ մարդու (վարորդի)
փոխադրման (երթեւեկության) համար նախատեսված մոտոտրանսպորտային
արտաճանապարհային քառանիվ միջոց (մոտոամենագնաց): Քվադրոցիկլերը
(մոտոամենագնացները), ինչպես նաեւ ձյունաճահճագնացները եւ ձյունագնացներն ընդհանուր
օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով շահագործելն արգելվում է.
անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց՝ մեկ կամ մի քանի անիվ
(գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի
օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր,
էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ եւ այլ նմանատիպ միջոցներ)։
(2-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց. 08.04.10 ՀՕ-36-Ն, փոփ.,
խմբ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, լրաց., խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-65-Ն,
լրաց. 02.10.24 ՀՕ-361-Ն)
Հոդված 3.
օրենսդրությունը
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը
կազմված է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:
2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված
իրավունքներն ու պարտականությունները տարածվում են օրենսդրությամբ սահմանված
կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց, իսկ Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում նաեւ
օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
3. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով
սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են
պայմանագրի նորմերը:
(3-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-218-Ն)
Գ 2
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4.
բնագավառում պետական քաղաքականությունը
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում
պետական քաղաքականությունը (այսուհետ՝ պետական քաղաքականություն)
ճանապարհային երթեւեկության կանոնակարգման, անվտանգության ապահովման համար
պայմաններ եւ երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմինների իրականացրած սոցիալական, տնտեսական, քաղաքական,
կազմակերպչական, իրավական եւ այլ միջոցառումների համակարգ է:
2. Պետական քաղաքականությունն իրականացվում է սույն օրենքով, ինչպես նաեւ
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ճանապարհային
երթեւեկության անվտանգության ապահովման համալիր եւ տարեկան ծրագրերով սահմանված
կարգով։
Հոդված 5.
բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման
բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
ա) երթեւեկության մասնակիցների կյանքի եւ առողջության գերակայությունը
տնտեսավարման գործունեության արդյունքների նկատմամբ.
բ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ժամանակ
քաղաքացիների, հասարակության եւ պետության իրավունքների ու օրինական շահերի
հաշվեկշռվածության ապահովումը.
գ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված
գործունեության նկատմամբ ծրագրային-նպատակային մոտեցումը.
դ) ճանապարհային երթեւեկության իրականացման միասնական կարգի սահմանումը:
2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող
միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ եւ
չափավոր:
Հոդված 6.
բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական
քաղաքականության հիմնական ուղղություններն են`
ա) ճանապարհային երթեւեկության կազմակերպումը.
բ) տրանսպորտային համակարգի գործունեության պետական կարգավորումն ու
կառավարումը.
գ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհներին
երթեւեկության մասնակիցների անվտանգության ապահովումը.
դ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում
պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության
սահմանումը.
ե) ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, դրանց ծանրության
աստիճանի եւ հետեւանքների նվազեցման նպատակով պետական կառավարման եւ տեղական
ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ այլ անձանց
գործունեության համակարգումը.
զ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման միջոցառումների
նյութական եւ ֆինանսական ապահովումը.
է) տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստումը եւ քաղաքացիների`
ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների ու պահանջների ուսուցումը.
ը) ճանապարհային երթեւեկության անվտանգության բժշկական ապահովման ուղղությամբ
համալիր միջոցառումների իրականացումը.
թ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում
օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի եւ այլ նորմատիվ իրավական
ակտերի կատարման նկատմամբ պետական վերահսկողության սահմանումը եւ
իրականացումը.
ժ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում
օրենսդրության, ստանդարտների, տեխնիկական նորմերի, ճանապարհային երթեւեկության
կանոնների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումների
նախականխումը, հայտնաբերումը (ներառյալ` տեսանկարահանման կամ
լուսանկարահանման միջոցով) եւ օրենքով նախատեսված պատասխանատվության
միջոցների ձեռնարկումը.
ժա) տրանսպորտային միջոցների եւ քաղաքացիների ապահովագրման ոլորտում
սոցիալական ուղղվածության քաղաքականության իրականացումը:
Հոդված 7.
1. Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանվում է տրանսպորտային
միջոցների աջակողմյան երթեւեկություն։
2. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթեւեկության միասնական
կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած
ճանապարհային երթեւեկության կանոններով:
Հոդված 8.
ցուցանիշների պետական հաշվառման կազմակերպումը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթեւեկության
անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառում:
Այդպիսի ցուցանիշներ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարների,
դրանց հետեւանքով տուժած անձանց, վնասված տրանսպորտային միջոցների,
ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթեւեկության
բնագավառում վարչական իրավախախտումների եւ հանցագործությունների քանակը, ինչպես
նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը եւ դրա ապահովմանն
ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշներ։
2. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն
իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության
սահմանած կարգով:
3. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց
(զոհվածների եւ վիրավորների) հաշվառումն իրականացնում են բժշկական
կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած
կարգով:
4. Ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտումների
հաշվառումն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման
լիազոր մարմնի ղեկավարի, իսկ պաշտպանության բնագավառում պետական կառավարման
լիազոր մարմնի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային
երթեւեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը՝
պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի
հրամաններով սահմանված կարգով:
(8-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, 16.12.22 ՀՕ-476-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի անցումային դրույթ եւ եզրափակիչ մաս)
Գ 3
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9.
ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության
կառավարության լիազորությունները
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) իրականացնում է պետական քաղաքականությունը եւ կրում ճանապարհային
երթեւեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը.
բ) հաստատում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համալիր
եւ տարեկան ծրագրերը, ինչպես նաեւ դրանք կատարողների ներկայացրած
հաշվետվությունները.
գ) հաստատում է ճանապարհային երթեւեկության կանոնները.
դ) (կետն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն)
ե) սահմանում է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու եւ
վարորդական վկայական տալու կարգը, տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական
վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը,
ինչպես նաեւ ազգային եւ միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը.
զ) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն
իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները,
ներառյալ` տվյալ լիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը,
լիցենզիաների գործողության տարածքները Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային միավորներում.
է) սահմանում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու
կարգը.
ը) սահմանում է տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական
զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման
աշխատանքներին ներկայացվող պահանջները.
թ) (կետն ուժը կորցրել է 20.01.21 ՀՕ-58-Ն)
ժ) սահմանում է ճանապարհային լուսացույցներին եւ այլ տեխնիկական միջոցներին
ներկայացվող տեխնիկական պահանջները եւ շահագործման նորմերը.
ժա) սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը,
պետական գրանցման եւ պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող
փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական
գրանցման վկայականի եւ պետական հաշվառման փաստաթղթերի (ազգային ու միջազգային
վկայագրերի, ժամանակավոր հաշվառման վկայագրի) ձեւերը.
ժբ) սահմանում է տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման եւ
հատկացման կարգը, ինչպես նաեւ հաշվառման համարանիշներին ներկայացվող
պահանջները.
ժգ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող
համարանիշների չափորոշիչները.
ժգ.1) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ
պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները.
ժդ) սահմանում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականին ներկայացվող
պահանջները.
ժե) սահմանում է կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող
փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը.
ժզ) սահմանում է ճանապարհների եւ դրանց ինժեներական կառույցների կառուցման,
վերակառուցման, վերանորոգման, պահպանման եւ ճանապարհամերձ օբյեկտների
տեղաբաշխման նախագծերը, ինչպես նաեւ ճանապարհային աշխատանքների կատարման
ժամանակ երթեւեկության կազմակերպման սխեմաները ոստիկանության հետ
համաձայնեցնելու կարգը.
ժէ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի
թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում՝
պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց
շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների եւ բժշկական
սահմանափակումների ցանկերը, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային
պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը.
ժը) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ժթ) սահմանում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման կարգը.
ի) սահմանում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ
ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ
երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող
տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնները.
իա) սահմանում է վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարա փոխադրելու
կանոնները.
իբ) (կետն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
իգ) սահմանում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի
կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների
վերասարքավորման եւ առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային
միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը, ինչպես նաեւ տրանսպորտային
միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի
վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային
միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային
միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձեւերը եւ
վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները.
իդ) (կետն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
իե) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
իե.1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների
ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման եւ հաշվառման
համարանիշների տրամադրման կարգը.
իե.2) սահմանում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման եւ
էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթեւեկության
ապահովման կարգը.
իե.3) սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության
արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձեւերը.
իե.4) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմինների եւ ոստիկանության միջեւ օրենքով սահմանված
լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման
կարգը.
իզ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
իէ) սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար
ավտոմոբիլների երթեւեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների
իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրող
ժամանակավոր թույլտվության ձեւը եւ տրման կարգը.
իը) իրականացնում է տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի
պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի, մաշված, անընթեռնելի
դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն
պարունակող նոր համարանիշների, տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային
վկայագրի տրամադրման, ինչպես նաեւ կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր
վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակման
գործառույթների պատվիրակումը պետական իշխանության մարմինների սպասարկման
գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, հաստատում է
օպերատորների ցանկը, սահմանում է օպերատորի հետ կնքվող ծառայությունների
մատուցման պայմանագրի օրինակելի ձեւը եւ օպերատորին առաջադրվող նվազագույն
տեխնիկական պահանջները։
(9-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, 08.04.10 ՀՕ-36-Ն, խմբ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-
Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-228-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-183-Ն, փոփ., լրաց.
31.05.19 ՀՕ-40-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-278-Ն, 20.01.21 ՀՕ-58-Ն, 16.12.22 ՀՕ-476-Ն, լրաց.
12.09.23 ՀՕ-285-Ն, 02.10.24 ՀՕ-348-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(12.09.23 ՀՕ-285-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 9.1.
գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին
գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի
լիազոր մարմին)՝
ա. տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների
վերասարքավորման եւ առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային
միջոցների վերահաշվառման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենասարքը
համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով կամ շարժիչը նույն
տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու
դեպքերի,
բ. սահմանված կարգով ընդունում է վարորդական վկայական ստանալու քննություններ եւ
տալիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի ազգային վկայականներ, իսկ դրանց
հիման վրա` նաեւ միջազգային վարորդական վկայականներ,
գ. սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող
համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների, հաշվառման առանձնահատուկ
պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները` ըստ
չափորոշիչների, ինչպես նաեւ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող
համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը,
գ.1) կազմակերպում եւ անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման
առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային
աճուրդ,
դ. սահմանված կարգով իրականացնում է տրանսպորտային միջոցի նկատմամբ
իրավունքի վերաբերյալ նախնական նշում, տրանսպորտային միջոցների պետական
գրանցում, հաշվառում եւ արգելադրում, տրամադրում է տրանսպորտային միջոցի
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, պետական հաշվառման
փաստաթղթեր եւ հաշվառման համարանիշեր,
ե. վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության անվտանգության
ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ եւ ձեռնարկում
օրենքով նախատեսված միջոցներ,
զ. տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ
հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների
շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի եւ կահավորման անվտանգության
ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ,
է. հսկողություն է իրականացնում ճանապարհները եւ դրանց ինժեներական կառույցները,
ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական
նորմերի, կանոնների եւ ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու
նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ,
ը. իրականացնում է այլ օրենքներով իրեն վերապահված լիազորություններ:
(9.1-ին հոդվածը լրաց. 16.12.22 ՀՕ-476-Ն, խմբ., լրաց. 12.09.23 ՀՕ-285-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(12.09.23 ՀՕ-285-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 10.
ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության
ոստիկանության լիազորությունները
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)`
ա) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
բ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
գ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
դ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ե) տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ տեխնիկական փորձաքննությամբ
հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային միջոցների
շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի եւ կահավորման անվտանգության
ապահովման նկատմամբ, ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ.
զ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
է) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ը) կարգավորում է ճանապարհային երթեւեկությունը, օրենքով սահմանված դեպքերում
կանգնեցնում եւ արգելում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը.
թ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ժ) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ժա) իրականացնում է պարեկային ծառայություն.
ժբ) կարգավորում է ճանապարհային երթեւեկությունը, այդ թվում` անսարք լուսացույցների
դեպքերում` առաջին 3 ժամն անվճար, իսկ հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար`
ճանապարհը տնօրինող մարմնի կողմից հետագայում վճարելու պայմանով, որը
փոխհատուցվում է լուսացույցները սպասարկող կազմակերպության կողմից` կապալի
պայմանագրին համապատասխան.
ժգ) կազմակերպում եւ անցկացնում է ճանապարհային երթեւեկության անվտանգության
ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ.
ժդ) տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ
մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ
սթափ վիճակում լինելու փաստի ստուգում).
ժե) մատուցում է սույն օրենքով սահմանված վճարովի ծառայություններ.
ժզ) հրապարակում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն
առնչվող` օրենքով չարգելված տեղեկություններ.
ժէ) համագործակցում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման
խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
ժէ.1) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-476-Ն)
ժէ.2) սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝
բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների
իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթեւեկությունը թույլատրող
ժամանակավոր թույլտվություն.
ժէ.3) (կետն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-240-Ն)
ժը) իրականացնում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող
պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում
իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները ճանապարհներին տեղակայվում են
իրավասու մարմինների կողմից` ոստիկանության ներկայացմամբ:
(10-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց. 08.04.10 ՀՕ-36-Ն, խմբ. 18.05.10 ՀՕ-73-
Ն, խմբ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, խմբ. 18.05.10 ՀՕ-73-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն, 21.12.15
ՀՕ-183-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-186-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-240-Ն, 16.12.22 ՀՕ-476-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Գ 4
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 11.
վերակառուցման, վերանորոգման եւ պահպանման ժամանակ
ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական
պահանջները
1. Ճանապարհների եւ դրանց ինժեներական կառույցների նախագծումը, կառուցումը,
վերակառուցումը, վերանորոգումն ու պահպանումն իրականացնում են պետական
կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենքով իրենց տրված
իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած
մարմինները, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նման իրավասություն
ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ներառյալ` ճանապարհների
սեփականատերերը:
2. Արգելվում է ճանապարհների եւ դրանց ինժեներական կառույցների նախագծման,
կառուցման, վերակառուցման, վերանորոգման եւ պահպանման ժամանակ ճանապարհային
երթեւեկության անվտանգության վրա բացասաբար ազդող ինժեներական լուծումների հաշվին
կապիտալ ծախսերի նվազեցումը:
Հոդված 12.
դադարեցումը
Ճանապարհներին երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով
տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կարող է ժամանակավորապես
սահմանափակվել եւ (կամ) դադարեցվել օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
Հոդված 13.
հաշվառումը եւ սահմանափակումները
1. Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի եւ լիզինգի պայմանագրով
վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցման
ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
1.1. Մինչեւ տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքի
պետական գրանցումը ներքին գործերի լիազոր մարմինը նոտարի ծանուցմամբ գույքի
նկատմամբ իրավատիրոջ անվամբ կատարում է իրավունքի վերաբերյալ նախնական նշում,
որն ընդգրկում է տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություններ, իրավատիրոջ
տվյալները, որի օգտին կատարվում է իրավունքի վերաբերյալ նախնական նշումը:
2. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության
իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական
գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում, իսկ
տրանսպորտային միջոցը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային
ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով
Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից
հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ
կապված հաշվառումից հանելու դեպքերի: Տրանսպորտային միջոցների պետական
գրանցումն ու պետական հաշվառումն իրականացվում են տրանսպորտային միջոցը (կամ
ներքին գործերի լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների
վերաբերյալ տեղեկանքը) եւ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային
ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող
գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի եւ լիզինգի
պայմանագրով վարձակալության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական
գրանցման պահից: Եթե գրավի առարկա տրանսպորտային միջոցը, օրենքին կամ
պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը
ծագում է գրավի առարկա տրանսպորտային միջոցը նրան հանձնելու պահից, իսկ եթե այն
հանձնվել է մինչեւ պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից: Ամուսինների՝
տրանսպորտային միջոցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված իրավունքները եւ սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, եթե
նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել:
4. Տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքները չեն կարող իրականացվել առանց
տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի, իսկ գործարքի կողմերից որեւէ մեկի
պահանջով՝ նաեւ ներքին գործերի լիազոր մարմնի՝ այդ տրանսպորտային միջոցի պետական
գրանցումն իրականացրած ստորաբաժանման կողմից տրված՝ տրանսպորտային միջոցի
օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի: Տրանսպորտային
միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը տրվում է մեկ
աշխատանքային օրվա ընթացքում՝ 5 օր ժամկետով, ընդ որում` նույն տրանսպորտային
միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ յուրաքանչյուր հաջորդ
տեղեկանքը տրվում է միայն նախորդ տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից հետո:
Առանց տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ
տեղեկանքի իրականացված գործարքներից ծագող իրավունքների՝ արգելադրման
առկայության հիմքով չգրանցման ռիսկերը կրում են գործարքի կողմերը:
5. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության,
գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը
չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է),
բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած
սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով
սահմանված պատասխանատվության:
6. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից (տրանսպորտային միջոցը
ձեռք բերելուց) հետո մինչեւ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության
իրավունքի գրանցումը այդ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների
դեպքում օրենսդրությամբ սեփականատիրոջ համար նախատեսված
պատասխանատվությունը կրում է գնորդը, եթե վաճառողն ապացուցում է, որ իրենց միջեւ
կայացել է պատշաճ գործարք:
7. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական
անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով Հայաստանի Հանրապետություն
ներմուծված տրանսպորտային միջոցներին, որոնց սեփականության իրավունքը ենթակա է
պետական գրանցման ներքին գործերի լիազոր մարմնում, եւ որոնք չունեն հաշվառման
համարանիշեր, կամ դրանց հաշվառման համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն
տառեր կամ ոչ արաբական թվեր, մաքսային ձեւակերպումներից հետո ներքին գործերի
լիազոր մարմինը տրամադրում է տարանցիկ համարանիշեր:
8. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար
ներքին գործերի լիազոր մարմին պետք է ներկայանա (ներկայանան)`
1) օտարողը (կամ նրա ներկայացուցիչը) եւ ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե
օտարումը ձեւակերպված է հասարակ գրավոր գործարքով (հասարակ գրավոր գործարքի
կատարումը եւ դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության
իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաեւ գրավի եւ լիզինգի պայմանագրով
վարձակալության իրավունքի պետական գրանցումը կարող են իրականացվել նաեւ
էլեկտրոնային հարթակում՝ առանց ներքին գործերի լիազոր մարմին ներկայանալու,
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով).
2) միայն ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե նա ներկայացնում է՝
ա. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ
բ. նոտարի վավերացրած օտարման պայմանագիր, իսկ եթե տրանսպորտային միջոցը
ձեռք է բերվել այլ երկրում, ապա տվյալ երկրի օրենսդրության իմաստով տրանսպորտային
միջոցի նկատմամբ ձեռք բերողի իրավունքը հավաստող պատշաճ փաստաթուղթ կամ
մաքսային հայտարարագիր կամ
գ. հարկադիր կատարողի կամ սնանկության գործերով կառավարչի հետ կնքված
օտարման պայմանագիր կամ ապրանքային բորսայից տրանսպորտային միջոցը ձեռք բերելու
մասին արձանագրություն կամ պայմանագիր կամ
դ. տրանսպորտային միջոցների առեւտրային գործունեություն իրականացնող
տնտեսավարող սուբյեկտի հետ կնքված՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տրանսպորտային
միջոցների օտարման պայմանագիր (հաշիվ-ապրանքագիր) կամ
ե. նոտարի կողմից տրված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության
վկայագիր կամ
զ. իրավաբանական անձանց վերակազմակերպման վերաբերյալ օրենսդրությամբ
սահմանված փաստաթուղթ կամ
է. գրավի առարկա տրանսպորտային միջոցի վրա արտադատական կարգով բռնագանձում
տարածելու միջոցով սեփականության իրավունքը գրավառուին անցնելը հավաստող
օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր.
3) տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգը (կամ նրա
ներկայացուցիչը), եթե գրանցվում է նրա անունով:
9. Իրավասու մարմնի թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային
միջոցի` սույն օրենքով նախատեսված իրավունքների պետական գրանցումը եւ հաշվառումը,
բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու
դեպքերի, կատարվում են վերասարքավորված վիճակում տեխնիկական զննություն անցնելուց
հետո՝ վերասարքավորման ժամանակ կատարված փոփոխությունների մասով
տրանսպորտային միջոցը սարքին լինելու վերաբերյալ տեխնիկական զննության
արատորոշման քարտում կատարված գրառման (դրական եզրակացության) հիման վրա:
Տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում տրանսպորտային միջոցի
թողարկման տարեթիվը փոխելը, ինչպես նաեւ վերասարքավորման հետեւանքով այլ մակնիշի
տրանսպորտային միջոց հավաքելը (ստեղծելը) արգելվում են:
10. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական
գրանցումը մերժվում է, եթե`
1) ներկայացված չեն սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի հիման վրա
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների
պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկով
նախատեսված փաստաթղթերը.
2) չի պահպանվել սույն հոդվածի 2-րդ մասով` տրանսպորտային միջոցի հետ կատարվող
գործարքներից ծագող սեփականության իրավունքի (բացառությամբ այլ երկրներում տվյալ
երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի) գրանցման
ներկայացնելու համար սահմանված ժամկետը (առ ոչինչ գործարք), բացառությամբ այն
դեպքերի, երբ ժամկետը չպահպանելը (բաց թողնելը) տեղի է ունեցել առանց անձի մեղքի, որի
դեպքում անձը կարող է դիմում ներկայացնել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու եւ
վերականգնելու համար.
3) տրանսպորտային միջոցը չի ներկայացվել ներքին գործերի լիազոր մարմին,
բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված
դեպքերի.
4) առկա է տրանսպորտային միջոցի իրական (փաստացի) եւ փաստաթղթային տվյալների
անհամապատասխանություն.
5) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը հետախուզման մեջ է.
6) oրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված է
արգելադրում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
243.1-ին հոդվածով սահմանված դեպքերի.
7) տրանսպորտային միջոցը հավաքված է տարբեր տրանսպորտային միջոցների առանձին
մասերից կամ առանձին պահեստամասերից, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային
միջոցների.
8) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է
առկայծող փարոսիկներով եւ (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ
տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերեւույթի վրա առանց համապատասխան
թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ եւ այլ նշումներ, կամ դրանք
չեն համապատասխանում սահմանված պահանջներին, եթե մինչեւ տրանսպորտային միջոցի
նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելը դրանք հնարավոր չէ
վերացնել:
11. Տրանսպորտային միջոցի գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության
իրավունքի պետական գրանցումն իրականացվում է գործարքի կատարման օրվանից հետո`
5-օրյա ժամկետում, ներքին գործերի լիազոր մարմին ներկայացված դիմումի հիման վրա, որին
կցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին
համապատասխան պատշաճ կազմված տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի
պայմանագիրը եւ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի պատճենը, իսկ
տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը գրավառուի ցանկությամբ պահվում է
գրավառուի մոտ: Տրանսպորտային միջոցի գրավի եւ լիզինգի պայմանագրով
վարձակալության իրավունքը գրանցվում է սույն մասում նշված փաստաթղթերը ներքին
գործերի լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Ներքին գործերի լիազոր մարմինը գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության
իրավունքի գրանցումն իրականացնում է մատյանում եւ տրանսպորտային միջոցի
հաշվառման քարտում համապատասխան գրառումներ կատարելով: Մատյանի ձեւը
սահմանում է ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը:
12. Տրանսպորտային միջոցի գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության
իրավունքի գրանցումը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) ներկայացված չեն սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումը կամ դրան կցվող
փաստաթղթերը, կամ չի պահպանվել սույն հոդվածի 11-րդ մասով` տրանսպորտային միջոցի
գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման
ներկայացնելու համար սահմանված ժամկետը.
2) լիզինգի պայմանագրով վարձակալության հանձնվող տրանսպորտային միջոցի
նկատմամբ սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կիրառվել է արգելադրում:
13. Տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության
իրավունքի գրանցման, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի նկատմամբ օրենքով
նախատեսված դեպքերում եւ կարգով իրավասու մարմինների, ներառյալ` դատարանի
որոշմամբ արգելանք կամ կալանք դնելու դեպքերում տրանսպորտային միջոցի նկատմամբ
կիրառվում է սահմանափակում (արգելադրում)՝ գրավի կամ լիզինգի պայմանագրով
վարձակալության իրավունքի պայմանագրերով կամ արգելանք կամ կալանք դնելու
վերաբերյալ փաստաթղթերով նախատեսված սահմաններում:
14. Ներքին գործերի լիազոր մարմինն արգելադրումն իրականացնում է արգելադրման
մատյանում եւ տրանսպորտային միջոցի հաշվառման քարտում համապատասխան
գրառումներ կատարելով: Արգելադրման մատյանի ձեւը սահմանում է ներքին գործերի լիազոր
մարմնի ղեկավարը:
15. Մինչեւ 2010 թվականի հոկտեմբերի 16-ը պետական լիազոր մարմնի տրամադրած
տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը համարվում է տրանսպորտային միջոցի
սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, սակայն այդ վկայագրով գործարք
իրականացնելն արգելվում է: Տրանսպորտային միջոցի սեփականատերն իրավունք ունի
դիմելու եւ այդ հաշվառման վկայագրի հիման վրա անվճար ստանալու տրանսպորտային
միջոցի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
16. Այն անձը, որ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունք է ձեռք բերել մինչեւ
2010 թվականի հոկտեմբերի 16-ը եւ չունի այդ տրանսպորտային միջոցի համար հաշվառման
վկայագիր, կարող է 2010 թվականի հոկտեմբերի 16-ից հետո տրանսպորտային միջոցի
գրանցման եւ հաշվառման փաստաթղթեր ստանալու համար սույն օրենքով սահմանված
կարգով դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին:
17. Մինչեւ 2010 թվականի հոկտեմբերի 16-ը տրանսպորտային միջոցների նկատմամբ
օրենքով սահմանված կարգով կատարված գրավի կամ լիզինգի պայմանագրով
վարձակալության իրավունքի գրանցումը սույն օրենքի իմաստով համարվում է
տրանսպորտային միջոցի արգելադրում:
18. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառումը տրանսպորտային միջոցի
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա (բացառությամբ
«Մաքսային տարանցում» եւ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով կամ
ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր Հայաստանի Հանրապետություն ներմուծված
տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի
վերաբերյալ տեղեկությունների հավաքման եւ ամրագրման գործառույթ է, որի հետեւանքով
տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա,
բացի հաշվառման տվյալներից, հայերենով եւ անգլերենով նշվում է նաեւ «Օտարման հիմք չէ»
գրառումը) եւ (կամ) հաշվառման համարանիշ, բացառությամբ «Մաքսային տարանցում»
մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով
կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր մինչեւ 2 ամիս ժամկետով Հայաստանի
Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում հաշվառման
վկայագիր եւ համարանիշներ չեն տրվում:
19. Տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պետական հաշվառման, եթե այն
առեւտրային նպատակներով ձեռք է բերվել (ներմուծվել է) տրանսպորտային միջոցների
առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից, որը
Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործելու, կամ եթե Հայաստանի
Հանրապետություն է ներմուծվել «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային
ընթացակարգից տարբերվող այլ մաքսային ընթացակարգերով կամ Հայաստանի
Հանրապետությունում այն չի շահագործվելու:
20. Տրանսպորտային միջոցը հաշվառվում է սեփականատիրոջ անվամբ (մեկից ավելի
սեփականատերերի դեպքում տրանսպորտային միջոցը բոլոր սեփականատերերի
համաձայնությամբ հաշվառվում է նրանցից մեկի անվամբ):
20.1. Եթե տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող
ֆիզիկական անձը չունի տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ
զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է,
ապա պարտավոր է տրանսպորտային միջոցը հաշվառելիս ներկայացնել տվյալ կարգի
տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող միայն մեկ անձի տվյալները (անունը,
ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի
տվյալները, վարորդական վկայականի համարը), որ շահագործելու է այդ տրանսպորտային
միջոցը:
20.2. Սույն հոդվածի 20.1-ին մասով նախատեսված դեպքում տրանսպորտային միջոցի
հաշվառման գործողություն կատարելիս այն շահագործող անձի ներկայությունը եւ նրա
անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը պարտադիր
են: Շահագործող անձին գրավոր պարզաբանվում է, որ տվյալ տրանսպորտային միջոցով
կատարված եւ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված
ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար կարող է կրել վարչական
պատասխանատվություն: Շահագործող անձի կողմից իր անձնական տվյալները
տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու եւ նրան գրավոր պարզաբանում տալու
ձեւը սահմանվում է ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
20.3. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները չհայտնելու դեպքում
տրանսպորտային միջոցը չի հաշվառվում:
20.4. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի փոփոխության դեպքում
սեփականատերը (լիզինգառուն) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով
ներկայացնելու շահագործող այլ անձի տվյալներ:
20.5. Հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող`
տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային
միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու
իրավունքից զրկված ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձի
դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված
կարգով ներկայացնելու տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:
20.6. Եթե որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ ներկայացվում են այլ
պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող եւ բնակչության պետական
ռեգիստրում հաշվառված օտարերկրացու տվյալներ, ապա տրանսպորտային միջոցը
շահագործող օտարերկրացու ներկայությունը եւ նրա վարորդական վկայականը ներկայացնելը
պարտադիր է:
20.7. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ մահվան դեպքում` մինչեւ
տրանսպորտային միջոցի նկատմամբ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի
պետական գրանցումը, որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ է գրանցվում
տրանսպորտային միջոցը փաստացի տիրապետող անձը, որը ներկայացնում է մահացած
անձի տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը:
20.8. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի` տրանսպորտային միջոցներ վարելու
իրավունքը կասեցնելու կամ այդ անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից
զրկելու դեպքում ծանուցում է ուղարկվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը
(իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարին)` առաջարկելով
ներկայացնել տրանսպորտային միջոցը շահագործող նոր անձի տվյալներ:
20.9. Ներքին գործերի լիազոր մարմինը պարտավոր է ապահովել ինչպես սույն հոդվածով
նախատեսված` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (լիզինգառուի)
(իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարի), այնպես էլ տվյալ
կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող սեփականատիրոջ (լիզինգառուի)
(իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարի) եւ տրանսպորտային
միջոցը շահագործող անձի կամահայտնությունը էլեկտրոնային եղանակով ստանալու
հնարավորություն, բացառությամբ սույն հոդվածի 20.1-ին մասով սահմանված`
տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացնելու եւ սույն հոդվածի 20.6-րդ եւ 20.7-րդ
մասերով նախատեսված դեպքերի:
21. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն
ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման սահմանային մաքսային
կետերում՝ մաքսային ձեւակերպումների հետ միաժամանակ:
22. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց
կողմից ժամանակավոր 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն
ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման ներքին գործերի լիազոր
մարմնի կողմից, իսկ մինչեւ 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված
տրանսպորտային միջոցները` մաքսային մարմնի կողմից:
23. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց
կողմից ժամանակավոր 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն
ներմուծված տրանսպորտային միջոցներին տրվում են ժամանակավոր հաշվառման
փաստաթղթեր եւ հաշվառման համարանիշեր (իսկ եթե տրանսպորտային միջոցի
համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն տառեր կամ ոչ արաբական թվեր, ապա
անկախ ներմուծման ժամկետից տրվում են հաշվառման համարանիշեր), բացառությամբ
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
24. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց
կողմից ժամանակավոր Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային
միջոցների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
(13-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, 08.04.10 ՀՕ-36-Ն, խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-
332-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-186-Ն, փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-281-Ն, լրաց., խմբ., փոփ.
09.12.19 ՀՕ-278-Ն, լրաց. 09.12.19 ՀՕ-303-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-476-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 13.1.
հաշվառման տվյալների փոխանցումը (տրամադրումը)
(վերնագիրը խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն)
1. Ներքին գործերի լիազոր մարմնում գրանցված կամ հաշվառված (վերահաշվառված) կամ
հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները առանց
տվյալների սուբյեկտի համաձայնության փոխանցվում են համապատասխան տեղական
ինքնակառավարման մարմիններ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ եւ
փաստաբաններին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ պետական կառավարման
մարմիններ եւ իրավաբանական անձանց:
(13.1 -ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, փոփ. 16.12.22
ՀՕ-476-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 13.2.
1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:
2. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման
համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող
մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը
կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է
ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց,
ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր
ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված
պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են
նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների
հատկացումն առանց աճուրդի` նաեւ սահմանված գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ
տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ
հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Մեծ
պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի
հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Մեծ պահանջարկ
ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել
տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման
համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման
համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող
հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաեւ սահմանված գնի
վճարմամբ:
3. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-332-Ն)
4. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը
սույն հոդվածի 2-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ
հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը,
բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ
օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:
5. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-332-Ն)
6. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) հաշվառման առանձնահատուկ
պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային
միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն
օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայրը, մայրը, եղբայրը, քույրը, ամուսինը,
զավակը) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ
տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են
օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման
համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ: Նշված ժամկետում այլ
տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ
հանձնված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն
օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Հաշվառման առանձնահատուկ
պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել
այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Հաշվառման առանձնահատուկ
պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել
տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման
համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:
7. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման
իրավունքը սույն հոդվածի 6-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել
միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող
անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին
անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:
(13.2-րդ հոդվածը լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-332-Ն, լրաց. 12.09.23
ՀՕ-285-Ն)
(12.09.23 ՀՕ-285-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 13.3.
ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդների
անցկացման հիմնական պայմանները
1. Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող
համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդը (այսուհետ՝ աճուրդ) էլեկտրոնային
համակարգերի կիրառմամբ ներքին գործերի լիազոր մարմնի պաշտոնական կայքի միջոցով
կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում եւ անցկացնում է ներքին
գործերի լիազոր մարմնի համապատասխան ծառայությունը:
2. Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցների հաշվառման
առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը:
3. Աճուրդի անցկացման գործընթացի նկատմամբ կիրառվում են «Հրապարակային
սակարկությունների մասին» օրենքով սահմանված՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով
կազմակերպվող աճուրդին վերաբերող կարգավորումները, եթե այլ բան նախատեսված չէ
սույն հոդվածով։
4. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն
անցկացնելու (սկսելու) օրվանից առնվազն երկու օր առաջ, որը ներառում է «Հրապարակային
սակարկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-8-րդ կետերով
սահմանված տեղեկությունները։
5. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ներքին գործերի լիազոր
մարմնի http://www.mia.gov.am պաշտոնական կայքում:
6. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը պաշտոնական կայքում ստեղծված
համակարգում գրանցում է մասնակցի անձնական էջ, որից հետո հրապարակային
ծանուցման մեջ նշված կարգով եւ ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով
աճուրդի մասնակցության նախավճար է սառեցնում կամ փոխանցում կազմակերպչի
դեպոզիտ հաշվին եւ հայտագրվում աճուրդին: Աճուրդի հրապարակային ծանուցման եւ
մասնակիցների գրանցման կարգը սահմանում է ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը:
7. Յուրաքանչյուր լոտի աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում տվյալ լոտի
աճուրդն սկսելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Աճուրդի
ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում
աճուրդը շարունակվում է եւս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:
8. Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր
գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների ներկայացրած նախորդ գնային
հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Լոտի մեկնարկային գնի նվազագույն
հավելումները կատարվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 33-րդ
հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:
9. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում
է կազմակերպչի հաշվին, իսկ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը չի վերադարձվում:
10. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն ապասառեցվում
(վերադարձվում) է։
11. Լոտի գնի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով։
12. Կազմակերպիչն աճուրդի ավարտից հետո անմիջապես աճուրդում հաղթած մասնակցի
անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա նշած էլեկտրոնային փոստին է
հասցեագրում աճուրդի արձանագրությունը, որի ձեւը սահմանվում է աճուրդի
կանոնակարգով։
13. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստանալուց հետո՝
երեք աշխատանքային օրվա ընթացքում, վճարել գնված լոտի գինն ամբողջությամբ՝
հաշվանցելով նախավճարը։
14. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնման գինը չմուծվելու դեպքում
նախավճարը չի վերադարձվում:
15. Լոտի վաճառքի ամբողջական գինը կազմակերպիչն ստանալուց հետո՝ մեկօրյա
ժամկետում, աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ
նրա նշած էլեկտրոնային փոստին է հասցեագրում հաշվառման առանձնահատուկ
պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու
մասին վկայականը, որի ձեւը սահմանվում է աճուրդի կանոնակարգով։
16. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման
իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը վավեր է մեկ տարի։ Նշված ժամկետում
այն տրանսպորտային միջոցի հաշվառում իրականացնող ստորաբաժանում չներկայացնելու
(աճուրդով օգտագործման իրավունքով ձեռք բերված հաշվառման առանձնահատուկ
պահանջարկ ունեցող համարանիշներով տրանսպորտային միջոց չհաշվառելու) դեպքում
աճուրդում հաղթող մասնակիցը կորցնում է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ
ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը, իսկ լոտի վաճառքի գինը չի
վերադարձվում։
17. Աճուրդը համարվում է չկայացած, եթե՝
1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.
2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.
3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ
սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:
18. Եթե աճուրդը չի կայացել լոտի գնման գինը սահմանված ժամկետում գնորդի կողմից
չմուծվելու հիմքով, ապա տվյալ մասնակցի համար հաջորդ աճուրդի մասնակցության
նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:
(13.3-րդ հոդվածը լրաց. 12.09.23 ՀՕ-285-Ն)
(12.09.23 ՀՕ-285-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 14.
ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական
պահանջները
1. Ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական
վիճակը եւ կահավորումը պետք է համապատասխանեն օրենսդրության, ստանդարտների,
կանոնների եւ տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին` երթեւեկության
անվտանգությանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մասով:
2. Ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես
սարքին վիճակում պահպանելու համար օրենքով սահմանված կարգով
պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցի սեփականատերը, այն
օգտագործողը կամ օգտագործման իրավասություն ունեցող անձը:
(14-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 15.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային
միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա
են տեխնիկական զննության:
2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետեւյալ
պարբերականությամբ.
1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է
թողարկմանը հաջորդող չորրորդ տարում.
2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության
թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ
փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ եւ դրանց
կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ, 10-ից ավելի տարվա արտադրության
դեպքում` 6 ամիսը մեկ անգամ.
3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավելի, ներառյալ՝ 10 տարվա արտադրության
թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8
նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ
(կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված
տրանսպորտային միջոցների)` 2 տարին մեկ անգամ.
4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավելի տարվա արտադրության թեթեւ
մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8
նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ
(կիսակցորդներ), մոտոցիկլեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված
տրանսպորտային միջոցների)` տարին մեկ անգամ.
5) թողարկման տարեթվից հաշված՝ 4-ից ավելի տարվա արտադրության նոր ներմուծված
տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան
տրանսպորտային միջոցը ներքին գործերի լիազոր մարմնում առաջին անգամ հաշվառելը.
6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչեւ նախորդ
տեխնիկական զննությամբ տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին
օրը:
3. (մասն ուժը կորցրել է 20.01.21 ՀՕ-58-Ն)
4. Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանսպորտային միջոցի տեխնիկական
զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ
տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող
կազմակերպությունները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր
մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության,
Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության եւ
ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն
անցկացվում է համապատասխան պետական մարմինների իրավասու
ստորաբաժանումներում` պետական մարմինների ղեկավարների հրամանով սահմանված
կարգով:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների ձեւավորման
սկզբունքները եւ դրանք հաստատող պետական մարմինը սահմանվում են օրենքով:
5. Լիցենզիայում պետք է նշվի շահագործվող հոսքագծերի քանակը` ելնելով լիցենզիայի
գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակից:
Լիցենզավորված անձը կարող է իր հոսքագծերը տեղակայել իր լիցենզիայի գործողության
տարածքի մեկ կամ մի քանի վայրերում: Լիցենզավորված անձն իրավունք չունի
իրականացնելու տրանսպորտային միջոցների առուվաճառք, տրանսպորտային միջոցների
վերանորոգում, տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տալու գործունեություն:
6. Տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային
միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ
տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները եւ տեխնիկական զննության արդյունքներն
առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային
շտեմարան:
7. (մասն ուժը կորցրել է 20.01.21 ՀՕ-58-Ն)
(15-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ., լրաց., խմբ. 15.11.10 ՀՕ-171-Ն, խմբ.,
լրաց. 22.06.12 ՀՕ-167-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-169-Ն, խմբ., փոփ. 20.01.21 ՀՕ-58-Ն, փոփ.
16.12.22 ՀՕ-476-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 16.
ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման
հիմնական պահանջները
1. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման նորմերը,
կանոնները եւ ընթացակարգը սահմանում է տրանսպորտային միջոցն արտադրող
կազմակերպությունը՝ հաշվի առնելով դրա շահագործման պայմանները:
2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով առանձին
կարգի տրանսպորտային միջոցներ կահավորվում են կարմիր, կապույտ, դեղին
(նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:
Հոդված 17.
1. Ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր
է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել
տրանսպորտային միջոցը, եթե՝
ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երեւում է, որ վարորդը
խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային
միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղեւորներն իրենց վարքագծով
ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթեւեկության անվտանգության համար.
բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում
գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.
գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած
վտանգների, անբավարար պայմանների մասին:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները
կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաեւ Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ
միջոցառումներ անցկացնելիս, ինչպես նաեւ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն
իրականացնող տեսչական մարմնի հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցներում
ձայնագրող սարքի (թվային տախոգրաֆի քարտի) ճանապարհային տեսչական
վերահսկողական գործառույթներ իրականացնելիս:
3. Ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողների կողմից
տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի
տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ
բարձրախոս սարքի միջոցով: Երթեւեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա
հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաեւ սուլիչով: Ճանապարհային
երթեւեկությունը կարգավորելիս ոստիկանության ծառայողը, իրավիճակից ելնելով,
կարգավորիչ ազդանշաններին զուգահեռ, կարող է ազատ ձեռքով տալ վարորդների եւ
հետիոտների համար ընկալելի այլ ազդանշաններ: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն
վարորդին եւ տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի
վթարային իրադրություն:
4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը
կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ
մոտենալ վարորդին, ներկայանալ՝ հայտնելով պաշտոնը, կոչումը, ազգանունը եւ
ստորաբաժանումը, ինչպես նաեւ հարցման դեպքում՝ ոստիկանության ծառայողի
նույնականացման անհատական համարը, հայտնել կանգնեցնելու պատճառը եւ օրենքով
սահմանված կարգով արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի
հետագա երթեւեկությունը, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա»,
«բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» եւ «ժզ» կետերով նախատեսված
դեպքերի:
5. Ճանապարհի վիճակի կամ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային
պատահարների, ճանապարհներին առաջացած վտանգների եւ (կամ) ճանապարհային
երթեւեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու
անհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է սույն
հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել
տրանսպորտային միջոցը:
6. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով եւ հինգերորդ մասով նշված գործողությունները
կատարելուց հետո ոստիկանության ծառայողը թույլատրում է տրանսպորտային միջոցի
հետագա երթեւեկությունը, եթե ի հայտ չեն գալիս սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի
«ա» կամ «ժա» կետում նշված հիմքերը:
7. Ոստիկանության ծառայողը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո
վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝
ա) անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ
բեռների փոխադրման կանոնների խախտումը.
բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.
գ) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով եւ
անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները
վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի
գրառումների հետ.
դ) վարորդը կամ ուղեւորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.
ե) անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն
ցույց տալ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցներին:
8. Երթեւեկության սահմանված արագության գերազանցման եւ տրանսպորտային
միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար
պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է
համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:
(17-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն, լրաց.
30.07.21 ՀՕ-315-Ն, 16.12.22 ՀՕ-476-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 18.
1. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե`
ա) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում կամ հրաժարվում կամ
որեւէ ձեւով խուսափում է սթափության վիճակի զննությունից.
բ) վարորդը զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից.
գ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային
միջոց վարելու իրավունքի.
դ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական
իրավունքի վկայական.
ե) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական
իրավունքի վկայականով.
զ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշված
փաստաթղթերի կամ պարագաների.
է) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց
հաշվառման վկայագրի.
ը) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին
չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների
դեպքում` նաեւ ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների.
թ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված
փաստաթղթերի.
ժ) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը
գտնվում է հետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային
միջոցով կատարվել է հանցագործություն, կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն
նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք.
ժա) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ տեխնիկական զննությամբ
ի հայտ է եկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած`
տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ
պայմաններից որեւէ մեկը.
ժբ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է.
ժգ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային
պատահարի առաջացման համար, որի հետեւանքով մարդու կյանքին կամ առողջությանը
պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է.
ժդ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան՝ վճարված
չէ Հայաստանի Հանրապետություն (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործող
(բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով
ձեւակերպված)` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար
ավտոտրանսպորտային միջոցներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում
գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի
Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային
հարկը.
ժե) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է
առկայծող փարոսիկներով եւ (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ
տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերեւույթի վրա առանց համապատասխան
թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ եւ այլ նշումներ, կամ դրանք
չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.
ժզ) տրանսպորտային միջոցը կահավորված է կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ
ունեցող ագրեգատներով կամ հանգույցներով.
ժէ) բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ
ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի
ձեւախախտում, ինչպես նաեւ ձեռքերի մատների կամ ֆալանգների ձեւախախտումներ եւ
արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման,
բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային
միջոցներ վարելու դեպքերի.
ժը) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Շահագործումն արգելվում է նաեւ այն ավտոմոբիլների, ավտոբուսների,
ավտոգնացքների, կցորդների, մոտոցիկլերի, մոպեդների, մոտոսայլակների, տրակտորների եւ
այլ ինքնագնաց մեքենաների, որոնց տեխնիկական վիճակը եւ կահավորվածությունը չեն
համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝
տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների
ցանկին:
3. Երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված
տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե
վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների
խախտումը:
4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տրանսպորտային միջոցի
հետախուզում հայտարարում են ոստիկանության պետը (տեղակալները) կամ
ոստիկանության պետի լիազորած պաշտոնատար անձինք:
5. Տրանսպորտային միջոցի հետախուզում կարող է հայտարարվել, երբ տվյալ
տրանսպորտային միջոցով կատարվել է իրավախախտում:
6. Ոստիկանության կողմից հայտնաբերված` առանց ճանապարհային հարկի վճարումը
կամ արտոնությունը հավաստող փաստաթղթի երթեւեկող տրանսպորտային միջոցի
երթեւեկությունը դադարեցվում է մինչեւ օրենքով սահմանված կարգով եւ չափով սահմանված
ճանապարհային հարկի եւ դրա վճարումն ուշացնելու համար նախատեսված տույժերի
վճարումը հավաստող անդորրագրեր ներկայացնելը:
(18-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց., փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն, լրաց.
21.12.15 ՀՕ-183-Ն, 21.12.15 ՀՕ-11-Ն, խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-281-Ն, խմբ. 20.01.21 ՀՕ-
58-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-476-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 18
1
.Տրանսպորտային միջոցները հատուկ տարածք բերման ենթարկելու եւ
արգելանքի տակ դնելու կարգը
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ»,
«ժ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ» եւ «ժէ» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային
երթեւեկությունը կարգավորողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով,
տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք, դնել
արգելանքի տակ: Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» եւ «զ»
կետերով նախատեսված դեպքերում, տրանսպորտային միջոցի վարորդի համաձայնությամբ,
տրանսպորտային միջոցը կարող է հանձնվել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու
իրավունք ունեցող անձի:
2. Բերման ենթարկումն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը
դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական
իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու
անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք:
3. Տրանսպորտային միջոցը բերման ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու հիմքերի
առկայության դեպքում իրավասու պաշտոնատար անձն անհրաժեշտ գործողություններ է
իրականացնում վարորդին տրանսպորտային միջոցի վարումից սույն օրենքի 24
1
-րդ
հոդվածով սահմանված կարգով հեռացնելու եւ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք
բերման ենթարկելու ուղղությամբ:
4. Տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու
պաշտոնատար անձը անձամբ կամ մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:
5. Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք
բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության
օպերատիվ կառավարման կենտրոն: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը
հնարավորության դեպքում՝ անմիջապես, իսկ հնարավորության բացակայության
պարագայում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից
դիմելու դեպքում նրանց տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին:
6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող տրանսպորտային
միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք
կայազորային հավաքատեղերում:
Պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր եւ այլ
հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն
հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք փրկարար ծառայության պետական լիազոր
մարմնի կողմից հսկվող տարածքներում:
Տրոլեյբուսը բերման է ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով այն
համապատասխան հավաքակայանում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող, պայթուցիկ, դյուրավառ,
ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր եւ այլ հատուկ բեռներ տեղափոխող
տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ տրոլեյբուսները բերման ենթարկելու եւ
համապատասխան մարմիններին հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
7. Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու եւ արգելանքի տակ
դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի ձեւը
սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:
Արձանագրության մեջ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող
իրերի ցուցակը: Արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ
կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի
տեղափոխման դեպքում` նաեւ հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման
համար պատասխանատու անձին:
8. Տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու եւ պահպանման ժամկետը հաշվվում է
օրերով եւ ժամերով` սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից:
9. Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման
համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120
ժամվա ընթացքում`
ա) վերացնում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն
անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.
բ) չի վերացնում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ
դնելու պատճառները` տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա
տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային
միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա
համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի
չափով:
10. Տրանսպորտային միջոցի վարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ
ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով
սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:
11. Սույն հոդվածի իններորդ մասի «բ» կետով սահմանված կարգը չի տարածվում սույն
օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետով նախատեսված հիմքերի առկայության
դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու դեպքերի վրա, իսկ սույն օրենքի
18-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում
տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության
ավարտից հետո տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ
ներկայացուցչին) ծանուցելուց 120 ժամ հետո:
12. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է իրավախախտման գործիք կամ
անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, տրանսպորտային միջոցն
արգելանքի տակ դնելու պատճառները վերացվում են իրավասու պաշտոնատար անձի
կողմից:
13. Վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) թույլատրվում է
մոտենալ հատուկ տարածքում պահպանվող տրանսպորտային միջոցին միայն դրա
պահպանման համար պատասխանատու անձի ներկայությամբ:
14. Իրավասու պաշտոնատար անձը համոզվելով, որ տրանսպորտային միջոցի բերման
ենթարկելու պատճառները վերացված են, գրավոր կարգով թույլատրություն է տալիս հատուկ
տարածքում արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցը բաց թողնելու մասին եւ
համապատասխան նշում կատարում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման
ենթարկելու եւ արգելանքի տակ դնելու արձանագրության մեջ:
15. Բերման ենթարկված տրանսպորտային միջոցը վարորդին (սեփականատիրոջը,
սեփականատիրոջ ներկայացուցչին) հանձնումը կատարվում է տրանսպորտային միջոցը
հատուկ տարածքում պահպանման ծախսերն ամբողջությամբ վճարելուց հետո:
16. Հատուկ տարածքներում իրականացվում է բերման ենթարկված եւ արգելանքի տակ
դրված տրանսպորտային միջոցների հաշվառում, որի կարգը սահմանվում է ոստիկանության
պետի նորմատիվ հրամանով:
(18
1
-ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն, 14.11.19 ՀՕ-240-Ն,
խմբ. 03.07.25 ՀՕ-251-Ն)
(03.07.25 ՀՕ-251-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 18.2.
փաստաթուղթը վերցնելով կամ թվային հաշվառման փաստաթղթի
գործողությունը կասեցնելով
(վերնագիրը խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-257-Ն)
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա», «ժբ» կետերով եւ 2-րդ մասով
նախատեսված հիմքերի առկայության դեպքում ճանապարհային երթեւեկության
անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել
խախտումը եւ վերցնել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը, իսկ դրա
թվային տարբերակի դեպքում՝ կասեցնել դրա գործողությունը:
2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» եւ «ժբ» կետերով նախատեսված
դեպքերում տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու կամ թվային
հաշվառման վկայագրի գործողությունը կասեցնելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա
ժամկետով ժամանակավոր փաստաթուղթ` տեխնիկական զննություն անցնելու կամ
տեխնիկական զննությամբ ի հայտ եկած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության
սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները կամ
պայմանները վերացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն
օրինականացնելու համար: Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր
փաստաթղթի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Տրանսպորտային միջոցների շահագործումը տրանսպորտային միջոցի հաշվառման
փաստաթուղթը վերցնելով կամ դրա թվային տարբերակի գործողությունը
կասեցնելով արգելելու եւ ժամանակավոր փաստաթուղթ տալու դեպքում իրավասու
պաշտոնատար անձը գրառում է կատարում վարչական իրավախախտման արձանագրության
մեջ:
4. Տրանսպորտային միջոցի շահագործումը տրանսպորտային միջոցի հաշվառման
փաստաթուղթը վերցնելով արգելելու հիմքերը վերացնելուց հետո թվային հաշվառման
վկայագրի գործողությունն անմիջապես ապակասեցվում է, իսկ հաշվառման փաստաթուղթն
անմիջապես վերադարձվում է տրանսպորտային միջոցի վարորդին, սեփականատիրոջը կամ
սեփականատիրոջ ներկայացուցչին:
(18.2 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, փոփ. 20.01.21
ՀՕ-58-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-257-Ն)
(03.07.25 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 19.
ընթացքում անվտանգության ապահովման պահանջները
1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ ճանապարհների թողունակության
բարձրացման նպատակով ճանապարհային երթեւեկության կազմակերպման միջոցառումներն
օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության
կառավարության լիազորած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման
մարմինները եւ ճանապարհը տնօրինող այլ անձինք:
2. Արգելվում է ի վնաս ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակի,
ճանապարհների թողունակության բարձրացման եւ ճանապարհային երթեւեկության
կազմակերպման այլ միջոցառումների իրականացումը:
3. Ճանապարհային երթեւեկության անվտանգության համար իրական սպառնալիքի
առաջացման դեպքում ճանապարհը տնօրինողը կամ սահմանված կարգով սպասարկողը դրա
մասին անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւ
շահագրգիռ այլ մարմինների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներով եւ
հանրության մատչելի այլ ձեւերով` հանրությանը:
(19-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 20.
ապահովման ուղղությամբ տրանսպորտային միջոցներ
շահագործող կազմակերպությունների
պաշտոնատար անձանց պարտականությունները
1. Տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններում տրանսպորտային
միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու է
կազմակերպության ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը, իսկ նրա բացակայության
դեպքում՝ կազմակերպության ղեկավարը:
2. Տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք
պարտավոր են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով
օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) կազմակերպել վարորդների աշխատանքը.
բ) պահպանել վարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմը.
գ) վերլուծել եւ վերացնել իրենց պատկանող եւ (կամ) իրենց կողմից շահագործվող
տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային
պատահարի, դրա հետեւանքների եւ (կամ) ճանապարհային երթեւեկության կանոնների
խախտման պատճառները.
դ) ապահովել ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին
տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համապատասխանությունը եւ արգելել
տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցի շահագործումը:
3. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար
պատասխանատու պաշտոնատար անձանց արգելվում է՝
ա) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցներն այնպիսի տեխնիկական
անսարքություններով, որոնց առկայության դեպքում արգելվում է դրանց շահագործումը, կամ
որոնք վերասարքավորված են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրությամբ
սահմանված կարգով գրանցված չեն, պետական տեխնիկական զննություն չեն անցել.
բ) թույլատրել տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, ինչպես նաեւ տվյալ
կարգի տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող կամ սահմանված կարգով
պարբերական բժշկական զննություն չանցած անձանց.
գ) հրահանգել տրակտորներով, ինքնագնացով եւ թրթուրավոր այլ մեքենաներով երթեւեկել
ասֆալտե եւ ցեմենտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհներով.
դ) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցը` առանց դրա տեխնիկական վիճակը եւ
վարորդի առողջական վիճակը հավաստող նշագրումով փաստաթղթի:
Հոդված 21.
պատասխանատու անձանց պարտականությունները
1. Ճանապարհի եւ դրա ինժեներական կառույցների պահպանման համար
պատասխանատու պաշտոնատար եւ այլ անձինք պարտավոր են՝
ա) ճանապարհը եւ դրա ինժեներական կառույցները պահպանել երթեւեկության համար
անվտանգ վիճակում՝ ապահովելով ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին
օրենսդրության, ստանդարտների, նորմերի եւ կանոնների պահանջները.
բ) անհապաղ միջոցներ ձեռնարկել` վերացնելու ճանապարհային երթեւեկության
անվտանգությանը սպառնացող խոչընդոտը` անհրաժեշտության դեպքում ճանապարհի
տվյալ հատվածում ժամանակավորապես սահմանափակելով կամ արգելելով ճանապարհային
երթեւեկությունը.
գ) զանգվածային լրատվության միջոցներով, տեխնիկական միջոցների կամ տեղեկատու
վահանակների օգտագործմամբ եւ (կամ) հանրությանը մատչելի այլ ձեւերով երթեւեկության
մասնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթեւեկության կազմակերպման
փոփոխության եւ (կամ) սահմանափակման, ներառյալ` ճանապարհային երթեւեկության
նշանների փոփոխության մասին:
2. Ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար
անձը պարտավոր է այդ աշխատանքը կազմակերպել` ապահովելով ճանապարհային
երթեւեկության անվտանգությունը: Ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը,
ինչպես նաեւ այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական
նյութերը, կառուցվածքները եւ աշխատանքի կատարման համար անհրաժեշտ այլ
առարկաները նշվում են համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդ կամ
ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ եւ անբավարար
տեսանելիության պայմաններում՝ նաեւ կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով:
3. Ճանապարհային աշխատանքներն ավարտելուց հետո անհապաղ ապահովվում է
տրանսպորտային միջոցների եւ հետիոտների անվտանգ երթեւեկությունը:
Հոդված 22.
բժշկական ապահովումը
Ճանապարհային երթեւեկության անվտանգության բժշկական ապահովումն
իրականացնում են օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրավասությունն ունեցող
առողջապահական կազմակերպությունները կամ բժիշկները:
Հոդված 22.1.
ցուցումները եւ սահմանափակումները
1. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցում է համարվում այն
հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է տրանսպորտային միջոցը
շահագործելու համար:
2. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցում է համարվում այն
հիվանդությունը (վիճակը), որի դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումը
թույլատրվում է տրանսպորտային միջոցը հատուկ հարմարանքներով կահավորելու կամ
վարորդի կողմից հատուկ հարմարանքների եւ (կամ) բժշկական արտադրանքներ
օգտագործելու կամ տրանսպորտային միջոցի որոշակի կառուցվածքային բնութագրիչների
առկայության պայմաններում:
3. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակում է համարվում այն
հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է որոշակի կարգի (ենթակարգի),
նշանակության կամ կառուցվածքային բնութագրիչներով տրանսպորտային միջոցն անվտանգ
շահագործելու համար:
(22.1-ին հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-183-Ն)
Գ 5
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 23.
հիմնական իրավունքներն ու պարտականությունները
1. Ճանապարհային երթեւեկության մասնակիցն իրավունք ունի օրենսդրությամբ
սահմանված կարգով՝
ա) ազատ եւ անարգել տեղաշարժվելու ճանապարհով.
բ) ստանալու տեղեկություններ ճանապարհի վիճակի, ճանապարհային երթեւեկության
սահմանափակման եւ (կամ) արգելման մասին, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության
անվտանգության ապահովման այլ միջոցառումների մասին.
գ) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համապատասխան իրավասու
կազմակերպություններից եւ անձանցից ստանալու անվճար բժշկական, փրկարարական եւ այլ
առաջնային օգնություն.
դ) բողոքարկելու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման
բնագավառում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները:
2. Ճանապարհային երթեւեկության մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը չի
կարող սահմանափակել կամ խախտել երթեւեկության մյուս մասնակիցների իրավունքները:
3. Ճանապարհային երթեւեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի
Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթեւեկության
կանոնները, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների ու երթեւեկության կարգավորման
համար լիազորված այլ անձանց օրինական պահանջներն ու իր գործողություններով չստեղծել
վթարային իրադրություն:
4. Արգելվում է վնասել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնասել, փակել, հանել կամ
տեղադրել ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները,
ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են
խոչընդոտել ճանապարհային երթեւեկությանը: Նման իրավիճակ ստեղծող անձը պարտավոր է
ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները խոչընդոտն անհապաղ վերացնելու համար, իսկ եթե
դա հնարավոր չէ, ապա ճանապարհային երթեւեկության մասնակիցներին տեղեկացնել
վտանգի մասին եւ հայտնել ոստիկանություն:
(23-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 24.
վարորդների հիմնական պարտականությունները
1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է ապահովել տրանսպորտային
միջոցի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն տրանսպորտային միջոցի շահագործումը
թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների
ցանկի:
2. Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է`
ա) երթեւեկությունն սկսելուց առաջ ստուգել`
1) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական
վերասարքավորված չլինելու փաստերը.
2) արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների եւ հետին
եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության
պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրեւի կամ ձյունաթափի
ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաեւ
անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության
համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է
տրանսպորտային միջոցի վարորդի վրա նաեւ երթեւեկության ընթացքում.
բ) ոստիկանության ծառայողի պահանջով՝
1) օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել
տրանսպորտային միջոցը եւ բեռը՝ իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար
(զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան
մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).
2) ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել
համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (զինվորական
տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է
համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).
գ) օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝
1) ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց
բժշկական հաստատություն տեղափոխելու համար.
2) բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց
ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).
3) ոստիկանության ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված դեպքերում եւ կարգով.
դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում
անմիջապես կանգնեցնել եւ (կամ) չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, միացնել
վթարային լուսային ազդանշանը, տեղադրել «Վթարային կանգառ» ճանաչման նշանը,
չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, առկայության դեպքում` նաեւ դիերը,
չփոփոխել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող
տրանսպորտային միջոցների` միմյանց եւ ճանապարհային ենթակառուցվածքների
օբյեկտների նկատմամբ դիրքը, չվնասել եւ չձեւափոխել հետքերը, այնուհետեւ գործել սույն
հոդվածի 4-րդ եւ 4.1-ին մասերով սահմանված նորմերի պահանջներով:
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն
ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաեւ օգնության համար դեպքի վայրին
անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային
ազդանշանները:
3. Սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում
վարորդի կողմից տրանսպորտային միջոցը կամովին չտրամադրելիս ոստիկանության
ծառայողն իրավասու է նրան հեռացնելու տրանսպորտային միջոցի վարումից եւ
օգտագործելու տրանսպորտային միջոցը: Նշված պահանջը չի տարածվում օպերատիվ
ծառայություններին, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների
ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին եւ հաշմանդամություն
ունեցող անձանց պատկանող տրանսպորտային միջոցների վարորդների վրա:
Ոստիկանության ծառայողները տրանսպորտային միջոցների վարորդներին կարող են
հեռացնել դրանց վարումից նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում։
4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացել կամ
վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն
ունեցող վարորդը պարտավոր է`
1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` տուժածներին առաջին օգնություն ցույց տալու
համար, կանչել «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն եւ
ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հայտնել ոստիկանություն.
2) ծայրահեղ դեպքերում տուժածներին համընթաց շարժվող տրանսպորտային միջոցով
ուղարկել, իսկ եթե դա անհնար է` իր տրանսպորտային միջոցով տեղափոխել մոտակա
բժշկական կազմակերպություն, այնտեղ հայտնել իր անունը, ազգանունը, տրանսպորտային
միջոցի հաշվառման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ
վարորդական վկայական եւ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) եւ
վերադառնալ պատահարի վայր.
3) ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթեւեկության այլ
մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ.
4) սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն,
այնուհետեւ գործել նրանց հրահանգներով:
4.1. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով պատճառվել է միայն
գույքային վնաս, եւ եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով գույքի
վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային
միջոցների տեսանելի վնասների բնույթը եւ ցանկը ճանապարհատրանսպորտային
պատահարի մասնակիցների միջեւ՝
1) առաջացնում են տարաձայնություններ կամ չեն առաջացնում տարաձայնություններ,
սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին
մասնակից տրանսպորտային միջոցների քանակը եւ (կամ) ակնկալվող հատուցման չափը) չեն
համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող
պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման
միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին,
ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը
պարտավոր է տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն, սպասել ոստիկանության
կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն եւ մինչեւ ոստիկանության կամ այլ
իրավասու մարմնի ծառայողների ներկայանալը ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ
միջոցները ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի
շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ, իսկ ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի
ծառայողների՝ պատահարի վայր ներկայանալուց հետո գործել վերջիններիս հրահանգներով
(ցուցումներով)` մասնակցելով պատահարի գրանցման եւ անհրաժեշտ ստուգումների
անցկացման հետ կապված գործողություններին.
2) չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային
պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին
հայտնել ոստիկանություն եւ կարող են՝
ա. ինքնուրույն ձեւակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ
փաստաթղթեր` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող
պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման
միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին
համապատասխան, եւ թողնել պատահարի վայրը, եթե ճանապարհատրանսպորտային
պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների
քանակը եւ (կամ) ակնկալվող հատուցման չափը) համապատասխանում են
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության
պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների
հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին,
բ. չձեւակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր,
եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վնասվել են միայն դրա
մասնակիցների տրանսպորտային միջոցները կամ այլ գույքը, եւ ոչ մի մասնակից չունի նշված
փաստաթղթերը ձեւակերպելու եւ (կամ) միմյանց նկատմամբ (այդ թվում` ապահովագրական
ընկերությունների միջոցով) պահանջներ ներկայացնելու ցանկություն:
4.2. Սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված
դեպքերում վարորդների կողմից նշված պատահարի վերաբերյալ հետագայում
ոստիկանություն դիմում կամ հաղորդում ներկայացվելու դեպքում որեւէ վարույթ չի
իրականացվում, եւ դիմումը կամ հաղորդումը թողնվում են անհետեւանք:
4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ոստիկանությունը
ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, ապահովելով ճանապարհային
երթեւեկության անվտանգությունը, հավաքում է ճանապարհատրանսպորտային պատահարի
մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների եւ պատահարի հանգամանքների
վերաբերյալ տվյալներ` կազմելով պատահարի մասին եւ պատահարի հանգամանքների
տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրություններ` ամրագրելով (այդ
թվում` լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով)
ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային
միջոցների` միմյանց եւ ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ
դիրքը, հետքերը, առարկաները, տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասվածքները:
Պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին
արձանագրությունը կարող է չկազմվել, եթե ճանապարհատրանսպորտային պատահարը
տեղի է ունեցել ցերեկը` օրվա լուսավոր ժամի, բավարար տեսանելիության պայմաններում, եւ
առկա է դրա տեղի ունենալու պահի եւ դրան անմիջապես հաջորդող` պատահարի
մասնակիցների գործողությունների տեսագրություն: Պատահարի մասին եւ պատահարի
հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունները,
ինչպես նաեւ տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված
յուրաքանչյուր փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ նյութ կարող է
ցանկացած եղանակով տրամադրվել (հասանելի դարձվել) Հայաստանի
ավտոապահովագրողների բյուրոյին եւ (կամ) դրա անդամ ապահովագրական
ընկերություններին եւ (կամ) երրորդ անձանց՝ ճանապարհատրանսպորտային պատահարի
գծով իրականացվող հատուցման գործընթացի կարգավորման, ներառյալ՝
փորձաքննությունների իրականացման եւ ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողությունների
իրականացման համար: Պատահարի մասին արձանագրության ձեւը եւ դրանում
պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ պատահարի հանգամանքների
տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները
հաստատում է ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի հետ:
4.4. Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները
պարտավոր են սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով ընձեռված
հնարավորությունից օգտվելու դեպքերում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների
մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում թողնել պատահարի
վայրը եւ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե
ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական
անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը:
5. Մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաեւ տրամվայի վարորդը, բացի
սույն հոդվածի երկրորդ մասում նշվածից, պարտավոր է՝
ա) իր մոտ ունենալ եւ ոստիկանության ծառայողների, ինչպես նաեւ ճանապարհային
երթեւեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց
պահանջով ներկայացնել ստուգման՝
1) տվյալ կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական
վկայականը կամ դրա թվային տարբերակը (կամ տրանսպորտային միջոց վարելու
ժամանակավոր վարորդական վկայական կամ թույլտվություն՝ անձը հաստատող
փաստաթղթի հետ միասին), իսկ դրանում նշված դեպքերում` նաեւ բժշկական տեղեկանքը.
2) տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը (կամ հաշվառման վկայագրի
թվային տարբերակը).
3) (ենթակետն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
4) ուղեւորների եւ բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեսված այլ
փաստաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման
թույլտվություն եւ այլն).
բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված
տրանսպորտային միջոցներով երթեւեկելիս լինել ամրակապված եւ չփոխադրել
անվտանգության գոտիներով չամրակապված ուղեւորների: Թույլատրվում է գոտիներով
չամրակապել մինչեւ 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ
սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի), ինչպես նաեւ տրանսպորտային
միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ,
օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող
ավտոմոբիլների վարորդներին եւ ուղեւորներին.
գ) մոտոցիկլով երթեւեկելիս, ինչպես նաեւ մոպեդով կամ հեծանիվով երթեւեկելի մասով
երթեւեկելիս լինել կոճկված սաղավարտով եւ չփոխադրել չկոճկված սաղավարտով
ուղեւորների:
6. Միջազգային ճանապարհային երթեւեկությանը մասնակցող մեխանիկական
տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է՝
ա) իր մոտ ունենալ միջազգային ճանապարհային երթեւեկության համար նախատեսված
փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական
իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, իսկ Հայաստանի
Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի
առկայության դեպքում՝ նաեւ այլ փաստաթղթեր.
բ) տրանսպորտային միջոցի վրա ունենալ լատինական տառերով եւ արաբական թվերով
համարանիշեր եւ այն երկրի տարբերանշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:
7. Վարորդին արգելվում է՝
ա) տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում.
բ) տրանսպորտային միջոցի վարումը հանձնել ոչ սթափ վիճակում գտնվող կամ իրենց մոտ
տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու համար վարորդական իրավունքի վկայական
չունեցող անձանց.
գ) լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել
բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար
շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ.
դ) բացել տրանսպորտային միջոցի դռները ընթացքի ժամանակ.
ե) բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ, եթե դա
կխոչընդոտի ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցներին.
զ) ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից եւ հեռախոսակապից, եթե դրանք
կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու
սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող,
օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների), կամ ընթացքի
ժամանակ ծխել.
է) տրանսպորտային միջոցից դուրս նետել իրեր եւ առարկաներ.
ը) ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ
ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչեւ
սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն
անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել ալկոհոլային խմիչքներ,
հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:
8. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
9. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
10. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
11. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
12. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
(24-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ., լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն,
լրաց. 21.12.15 ՀՕ-183-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-218-Ն, խմբ., լրաց., փոփ. 09.12.19 ՀՕ-278-Ն,
փոփ. 07.02.24 ՀՕ-65-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-254-Ն, 03.07.25 ՀՕ-257-Ն)
(03.07.25 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 24
1
.Տրանսպորտային միջոցի վարորդին դրա վարումից հեռացնելու կարգը
1. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու նպատակով
ոստիկանության ծառայողը նրանից պահանջում է դուրս գալ տրանսպորտային միջոցի
սրահից (խցիկից): Այդ պահանջը վարորդի կողմից չկատարելու դեպքում ոստիկանության
ծառայողն իրավասու է կիրառելու «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցներ:
2. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության
ծառայողը ապահովում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
5-րդ հոդվածի պահանջների կատարումը:
3. Վարորդին տրանսպորտային միջոցի վարումից հեռացնելու դեպքում ոստիկանության
ծառայողն ապահովում է ուղեւորների տեղափոխումն ու բեռների պահպանումը:
4. Եթե ոստիկանության ծառայողը վարորդին տրանսպորտային միջոցի վարումից
հեռացնում է տրանսպորտային միջոցն օգտագործելու նպատակով, ապա նա վարորդի
պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով
ուղեւորության տեւողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը,
ծառայողական վկայականի համարը եւ ստորաբաժանման անվանումը:
(24
1
-ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 24.2.
պահանջները
1. 14 տարեկանից բարձր տարիք ունեցող հեծանվորդների երթեւեկությունն
իրականացվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ
հեծանվորդների համար գոտիով:
2. 14-ից բարձր տարիքի հեծանվորդների երթեւեկությունը թույլատրվում է`
1) երթեւեկելի մասի աջ եզրով հետեւյալ դեպքերում.
ա. բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների
համար գոտին, կամ դրանցով երթեւեկելն անհնար է,
բ. հեծանիվի, հեծանվակցորդի կամ տեղափոխվող բեռի եզրաչափային լայնությունը
գերազանցում է 1 մ-ը,
գ. հեծանվորդների երթեւեկությունն իրականացվում է շարասյան մեջ.
2) կողնակով, եթե բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները,
հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով կամ երթեւեկելի մասի աջ եզրով երթեւեկելն
անհնար է.
3) մայթով կամ հետիոտնային արահետով հետեւյալ դեպքերում.
ա. բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների
համար գոտին, կամ դրանցով կամ երթեւեկելի մասի աջ եզրով կամ կողնակով երթեւեկելն
անհնար է,
բ. հեծանվորդն ուղեկցում է մինչեւ 14 տարեկան հեծանվորդի կամ լրացուցիչ նստատեղին,
հեծանվասայլակում կամ հեծանվակցորդում տեղափոխում է մինչեւ 7 տարեկան երեխա:
3. 7-ից մինչեւ 14 տարեկան հեծանվորդների երթեւեկությունն իրականացվում է միայն
մայթերով, հետիոտնային, հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետներով, ինչպես
նաեւ հետիոտնային գոտիների սահմաններում:
4. Մինչեւ 7 տարեկան հեծանվորդների երթեւեկությունն իրականացվում է միայն մայթերով,
հետիոտնային եւ հեծանվահետիոտնային արահետներով (հետիոտների երթեւեկության
համար նախատեսված կողմով), ինչպես նաեւ հետիոտնային գոտիների սահմաններում:
5. Երթեւեկելի մասի աջ եզրով հեծանվորդների երթեւեկության ժամանակ հեծանվորդները
պետք է երթեւեկեն միայն մեկ շարքով:
6. Հեծանվորդների շարասյան երթեւեկությունը երկու շարքով թույլատրվում է, եթե
հեծանիվների եզրաչափային լայնությունը չի գերազանցում 0,75 մ-ը:
7. Մեկ շարքով երթեւեկության դեպքում հեծանվորդների շարասյունը բաժանվում է խմբերի`
յուրաքանչյուրում 10-ական հեծանվորդ, իսկ երկու շարքով երթեւեկության դեպքում`
յուրաքանչյուրում 10-ական զույգ հեծանվորդ: Վազանցը հեշտացնելու համար խմբերի միջեւ
տարածությունը պետք է կազմի 80-100 մ:
8. Եթե հեծանվորդի երթեւեկությունը մայթով, հետիոտնային արահետով, կողնակով կամ
հետիոտնային գոտիների սահմաններում վտանգում կամ խոչընդոտում է այլ անձանց
երթեւեկությունը, ապա հեծանվորդը պարտավոր է իջնել հեծանիվից եւ ղեկավարվել
հետիոտների երթեւեկության համար օրենսդրությամբ նախատեսված պահանջներով:
9. Մոպեդների վարորդները պետք է երթեւեկեն երթեւեկելի մասի աջ եզրով մեկ շարքով կամ
հեծանվորդների համար գոտիով:
10. Մոպեդների վարորդների երթեւեկությունը թույլատրվում է կողնակներով, եթե դա չի
խոչընդոտում հետիոտներին:
11. Հեծանվորդներին եւ մոպեդների վարորդներին արգելվում է`
1) վարել հեծանիվը կամ մոպեդը առանց ղեկը բռնելու.
2) փոխադրել բեռ, որը խանգարում է ղեկավարելուն, կամ որը երկարությամբ կամ
լայնությամբ ավելի քան 0,5 մ-ով գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.
3) տեղափոխել ուղեւոր, եթե դա նախատեսված չէ տրանսպորտային միջոցի
կառուցվածքով.
4) տեղափոխել մինչեւ 7 տարեկան երեխայի` նրա համար հատուկ կահավորված
նստատեղի բացակայության դեպքում կամ այդ նստատեղից դուրս.
5) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթեւեկությամբ, ինչպես նաեւ
տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթեւեկության գոտի ունեցող ճանապարհներին.
6) հատել ճանապարհը հետիոտնային անցումներով.
7) ապրանքների առաքում իրականացնող հեծանվորդների եւ մոպեդների վարորդների
կողմից հեծանիվը կամ մոպեդը վարել առանց այդ տրանսպորտային միջոցի համար
նախատեսված սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով։
12. Արգելվում է հեծանիվների եւ մոպեդների, ինչպես նաեւ հեծանիվներով եւ մոպեդներով
քարշակումը, բացառությամբ հեծանիվի կամ մոպեդի հետ շահագործման համար
նախատեսված հեծանվակցորդի կամ կցորդի քարշակման:
13. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի եւ ճանապարհի չկարգավորվող
փոխհատման վրա հեծանվորդները եւ մոպեդների վարորդները պետք է զիջեն ճանապարհով
երթեւեկող տրանսպորտային միջոցներին:
(24.2-րդ հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-278-Ն, 02.10.24 ՀՕ-361-Ն)
Հոդված 24.3.
կենդանիներին, ինչպես նաեւ անասուններին քշելու լրացուցիչ պահանջները
1. Երթեւեկելի մասով լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր կամ հեծկան կենդանիներ
կամ անասուններ քշել թույլատրվում է 14 տարեկանը լրացած անձանց:
2. Լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր եւ հեծկան կենդանիներին
քշել մեկ շարքով, երթեւեկելի մասի եզրով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել
կողնակներով, եթե դա չի խոչընդոտի հետիոտներին:
3. Լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր եւ հեծկան կենդանիների շարասյուները
երթեւեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում` 10-ական
բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ 5-ական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը
հեշտացնելու համար դրանց միջեւ հեռավորությունը պետք է լինի 80-100 մ:
4. Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական
ճանապարհից ճանապարհ դուրս գալիս սահմանափակ տեսադաշտով վայրերում
կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:
5. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին`
հնարավորին չափ ուղղորդելով դեպի ճանապարհի աջ եզրը:
6. Կենդանիներին երկաթուղային գծերն անցկացնելիս դրանք պետք է բաժանել խմբերի
այնպես, որ, անասնավարների քանակից ելնելով, հնարավոր լինի ապահովել յուրաքանչյուր
խմբի անվտանգ անցումը:
7. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ եւ
անասուններ քշողներին արգելվում է`
1) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության.
2) կենդանիներին քշել երկաթուղային գծերով եւ ճանապարհներով` դրա համար
նախատեսված տեղերից դուրս, ինչպես նաեւ օրվա մութ ժամանակ եւ անբավարար
տեսանելիության պայմաններում (բացի տարբեր մակարդակների վրա անասուններին
երկաթուղային գծերը կամ ճանապարհն անցկացնելուց).
3) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե եւ
ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով.
4) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում,
ճանապարհին 100 մ մոտ տարածքներում, ինչպես նաեւ դրանց կուտակել երթեւեկելի
մասերում եւ մայթերին:
8. Արգելվում է վարել լծասայլ, եթե այն`
1) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով եւ հակագլորման
հենակներով.
2) առջեւի մասում չունի երկու սպիտակ գույնի լուսանդրադարձիչներ կամ լապտերներ
(օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթեւեկելու
համար).
3) հետեւի մասում չունի երկու կարմիր գույնի լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:
(24.3-րդ հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-278-Ն)
Հոդված 24.4.
երթեւեկությանը ներկայացվող պահանջները
1. 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաեւ 16 տարին լրացած եւ «AM»
ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից
անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթեւեկությունը թույլատրվում
է՝
1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար
գոտիով.
2) մայթով կամ հետիոտնային արահետով, եթե բացակայում են հեծանվային եւ
հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, կամ դրանցով
երթեւեկելն անհնար է.
3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները,
հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը, կամ դրանցով
երթեւեկելն անհնար է.
4) երթեւեկելի մասի աջ եզրով հետեւյալ դեպքերում.
ա. բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների
համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը, կամ դրանցով երթեւեկելն
անհնար է,
բ. անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հագեցած է արգելակով,
ձայնային ազդանշանով, առջեւում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ
հետեւում՝ կարմիր լուսանդրադարձիչներով, առջեւում՝ սպիտակ լուսարձակով (լապտերով),
որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության
պայմաններում։
2. Երթեւեկելի մասում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների
երթեւեկությունը թույլատրվում է մեկ շարքով։
3. Մինչեւ 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման)
միջոցներով երթեւեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու սահմանած
վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած եւ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց
վարելու իրավունք ունեցող անձանց։
4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի արագությունը չպետք է
գերազանցի 25 կմ/ժ-ը։
5. Հետիոտների եւ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների համատեղ
երթեւեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն։
6. Եթե մայթով, հետիոտնային արահետով կամ երթեւեկելի մասի եզրով շարժվելու համար
անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներ օգտագործող անձի շարժումը
վտանգում կամ խանգարում է հետիոտների շարժը, ապա անհատական շարժունակության
(տեղաշարժման) միջոց օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել դրա օգտագործումը
կամ իջեցնել արագությունը եւ այն օգտագործել հետիոտների երթեւեկության արագությունը
չգերազանցող արագությամբ։
7. Արգելվում է՝
1) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով տեղափոխել ուղեւոր կամ
բեռ (բացառությամբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործողի
կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող (մեկ ամբողջություն հանդիսացող)
ուղեբեռի), այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց (միջոցներ).
2) մեկ սռնու (առանցքի) վրա գտնվող՝ առանց ղեկային կառավարման համակարգի
անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը երթեւեկելի
մասի վրա եւ հեծանվորդների համար գոտիով.
3) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը 18 տարին չլրացած անձանց
օգտագործման հանձնելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի,
երբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը սահմանված վայրում վարելու
նկատմամբ հսկողության պարտականությունը կրում է անհատական շարժունակության
(տեղաշարժման) միջոցը հանձնողը.
4) ղեկ ունեցող անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործել
առանց ղեկը բռնելու.
5) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելով հատել
ճանապարհը հետիոտնային անցումներով.
6) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը
բնակավայրից դուրս ճանապարհներին.
7) օդերեւութաբանական կամ այլ պատճառով թաց (այդ թվում՝ ձյան) ծածկույթ ունեցող
մակերեւույթով անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների՝ երթեւեկության
համար թույլատրված վայրերում շահագործումը.
8) ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական
շարժունակության (տեղաշարժման) միջոցի օգտագործումն առանց հեծանվորդների համար
նախատեսված սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով.
9) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի, ինչպես նաեւ անհատական
շարժունակության (տեղաշարժման) միջոցով քարշակումը.
10) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը վարել համայնքի ավագանու
արգելած վայրերում.
11) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը վարել թունելներում։
8. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ
տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունները (անձինք) պարտավոր են
բացառել բնակավայրի սահմաններում անհատական շարժունակության (տեղաշարժման)
միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ կամ համայնքի ավագանու արգելած վայրերում
դրանց վարելու հնարավորությունը։
9. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները կազմակերպությունների
(անձանց) կողմից կարող են շահագործման հանձնվել, իսկ ֆիզիկական անձանց կողմից՝
շահագործվել բացառապես արագություն չափող սարքավորումով կահավորված լինելու
դեպքում։
10. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական
շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկության արգելված վայրերը սահմանում
է համայնքի ավագանին։
(24.4-րդ հոդվածը լրաց. 02.10.24 ՀՕ-361-Ն)
Հոդված 25.
1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ
դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող
հետիոտները, ինչպես նաեւ առանց շարժիչի անվասայլակներով երթեւեկողները կարող են
շարժվել երթեւեկելի մասի եզրով, եթե դրանց երթեւեկությունը խոչընդոտում է մայթերով եւ
արահետներով շարժվող այլ հետիոտների:
2. Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաեւ
նրանցով երթեւեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել
հեծանվային արահետով կամ ճանապարհի երթեւեկելի մասի եզրով, մեկ շարքով
(բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին՝ երթեւեկելի մասի արտաքին եզրով):
3. Հետիոտները երթեւեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների
հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի անվասայլակներով տեղաշարժվողները, ինչպես
նաեւ մոտոցիկլ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին
համընթաց:
4. Երթեւեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը
թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան 4 մարդ,
տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջեւից եւ
հետեւից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ եւ
անբավարար տեսանելիության պայմաններում՝ առջեւից սպիտակ, իսկ հետեւից կարմիր
գույնի միացված լապտերիկներով:
5. Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով եւ հետիոտնային
արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով, բայց միայն օրվա
լուսավոր ժամերին եւ չափահասների ուղեկցությամբ:
6. Հետիոտները պետք է երթեւեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց
բացակայության դեպքում՝ խաչմերուկներում՝ մայթերի կամ կողնակների ուղղությամբ:
7. Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում եւ խաչմերուկ, ապա
բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել
երթեւեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:
8. Այն տեղերում, որտեղ երթեւեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է
ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության
դեպքում՝ տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով:
Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթեւեկելի
մաս` միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջեւ
եղած հեռավորությունը եւ համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:
9. Հետիոտնային անցումներից դուրս երթեւեկելի մասը հատող հետիոտները չպետք է
խոչընդոտ ստեղծեն երթեւեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ
կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ
խոչընդոտի հետեւից կարող են դուրս գալ, եթե միայն համոզված են, որ
մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:
10. Դուրս գալով երթեւեկելի մաս՝ հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն,
եթե անցումն անվտանգ է: Այն հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է
կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային
հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթեւեկության
անվտանգության մեջ համոզվելուց հետո:
11. Կապույտ կամ կապույտ եւ կարմիր գույնի առկայծող փարոսիկներ եւ հատուկ ձայնային
ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք
է սկսեն երթեւեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը
նշված տրանսպորտային միջոցներին եւ դրանցով ուղեկցվողներին` անհապաղ
ազատելով երթեւեկելի մասը:
12. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ մարդատար-տաքսի
ավտոմոբիլի թույլատրվում է սպասել միայն երթեւեկելի մասից բարձրացված
սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մայթերին կամ
կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում
թույլատրվում է դուրս գալ երթեւեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի
կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել
երթեւեկելի մասը:
(25-րդ
հոդվածը փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն, 07.02.24 ՀՕ-
65-Ն)
Հոդված 26.
1. Ուղեւորը պարտավոր է՝
ա) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված
տրանսպորտային միջոցներով երթեւեկելիս ամրակապված լինել դրանցով, իսկ մոտոցիկլերով
կամ այլ մոտոտրանսպորտային միջոցներով երթեւեկելիս՝ կոճկված սաղավարտով.
բ) տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո նստել եւ իջնել միայն մայթի կամ կողնակի
կողմից, իսկ եթե դա անհնար է՝ երթեւեկելի մասի կողմից, պայմանով, որ այն կկատարվի
անվտանգ եւ խոչընդոտ չի ստեղծի երթեւեկության մյուս մասնակիցների համար:
2. Ուղեւորին արգելվում է՝
ա) վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից.
բ) կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում երթեւեկելիս կանգնել, նստել
թափքի կողերին կամ դրանցից բարձր գտնվող բեռի վրա.
գ) երթեւեկության ընթացքում բացել տրանսպորտային միջոցի դռները, ինչպես նաեւ դռները
բացել կանգառի ժամանակ, եթե դա խոչընդոտ կստեղծի ճանապարհային երթեւեկության
մյուս մասնակիցների համար.
դ) երթեւեկության ընթացքում դուրս կախվել (դուրս ցցվել) տրանսպորտային միջոցից կամ
դուրս նետել ինչ-որ առարկաներ:
(26-րդ
հոդվածը փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն)
Գ 6
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 27.
1. Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետեւյալ կարգերի եւ
ենթակարգերի.
1) «AM» ենթակարգ` մոպեդներ եւ դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող
քվադրիցիկլներ.
1.1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով, եւ ոչ
ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր
(թեթեւ մոտոցիկլեր).
2) «A» կարգ` մոտոցիկլեր, բացառությամբ «AM» եւ «A1» ենթակարգերին վերաբերող
տրանսպորտային միջոցների.
3) «B1» ենթակարգ` տրիցիկլեր եւ քվադրիցիկլեր.
4) «B» կարգ`
ա. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի
նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ, բացառությամբ «A»
կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, կամ
բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի
նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին
վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի
առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ
գ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի
նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին
վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի
առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի
զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի
առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը.
5) «C1» ենթակարգ`
ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային
միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն
չի գերազանցում 7500 կգ-ը, կամ
բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային
միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն
չի գերազանցում 7500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը
չի գերազանցում 750 կգ-ը.
6) «C» կարգ`
ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային
միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, կամ
բ. ինչպես նաեւ բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող
տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է
3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում
750 կգ-ը.
7) «D1» ենթակարգ`
ա. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից` ավելի
քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ
բ. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից` ավելի
քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)`
կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
8) «D» կարգ`
ա. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից` ավելի
քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ
բ. ուղեւորներ փոխադրելու համար նախատեսված եւ բացի վարորդի նստատեղից` ավելի
քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի
թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
9) «BE» կարգ`
ա. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը
գերազանցում է 750 կգ-ը եւ գերազանցում է ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության,
կամ
բ. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը
գերազանցում է 750 կգ-ը, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն
զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը.
10) «C1E» ենթակարգ` «C1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի
առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի
զանգվածն առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի
առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.
11) «CE» կարգ` «C» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի
առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.
12) «D1E» ենթակարգ` «D1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը
նախատեսված չէ ուղեւորներ փոխադրելու համար, եւ որի թույլատրելի առավելագույն
զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը
առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն
զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.
13) «DE» կարգ` «D» կարգի ավտոմոբիլ (ավտոբուս)` կցորդված կցորդով, որի թույլատրելի
առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.
14) «T» կարգ` տրոլեյբուս:
2. «C» եւ «CE» կարգերի, ինչպես նաեւ «C1» եւ «C1E» ենթակարգերի տրանսպորտային
միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց այդ կարգերի եւ ենթակարգերի
տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել ոչ ավելի, քան 8
ուղեւոր, իսկ դրանից ավելի ուղեւոր փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ
նաեւ «D» կամ «DE» կարգի կամ «D1» կամ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոց
վարելու իրավունքի վկայական:
3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է`
1) «AM» ենթակարգի` 16 տարին լրացած անձանց, իսկ «A», «B» եւ «C» կարգերի ու «A1»,
«B1» եւ «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.
2) «D» կարգի եւ «D1» ենթակարգի` 21 տարին լրացած, իսկ Հայաստանի
Հանրապետության զինված ուժեր եւ այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում` 19 տարին
լրացած, եւ «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի` տրանսպորտային միջոցներ վարելու
վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
3) «BE», «CE» եւ «DE» կարգերի ու «C1E» եւ «D1E» ենթակարգերի` 19 տարին լրացած, եւ
համապատասխանաբար «B», «C» կամ «D» կարգերի կամ «C1» կամ «D1» ենթակարգերի`
տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
դ) «T» կարգի` 20 տարին լրացած անձանց:
4. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-278-Ն)
5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության
միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային (այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից թվային
եղանակով հատկացված ազգային վարորդական վկայականների թվային տարբերակները) եւ
միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում`
1) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային
վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում
տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի
հանդիսացող)` այլ երկրներում ստացած եւ Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային
երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով
վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող
վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են
գործող այդ անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից՝ երեք ամիս
ժամկետով:
6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի
վկայականն ստանալու կամ դրա թվային տարբերակը հատկացնելու պահից:
7. «A» եւ «B» կարգերի ու «AM», «A1» եւ «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ
վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D»,
«BE», «CE» եւ «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» եւ «D1E» ենթակարգերի տրանսպորտային
միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:
8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական
վկայականը` մինչեւ երեք տարի ժամկետով, բայց ազգային վարորդական վկայականի
գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից ոչ ավելի:
9. Տրոլեյբուս վարելու իրավունք տալու համար գործնական քննությունն ընդունում են
տրոլեյբուս շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի եւ կապի բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման
մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
10. «A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի
Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու
նաեւ «AM» եւ «A1» ենթակարգի, ինչպես նաեւ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող «B1»
ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու
իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն
իրավունք է վերապահում վարելու նաեւ «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային
նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցներ, «C»
կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի
Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու
նաեւ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «D» կարգի տրանսպորտային միջոցներ
վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական
վկայականն իրավունք է վերապահում վարելու նաեւ «D1» ենթակարգի տրանսպորտային
միջոցներ, «CE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող`
Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է
վերապահում վարելու նաեւ «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «DE» կարգի
տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի
Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու
նաեւ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ:
11. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված (այդ թվում` այլ
պետություններում փոխանակված), ինչպես նաեւ ԽՍՀՄ պետությունների իրավասու
մարմինների՝ մինչեւ 1992 թվականի փետրվարի 21-ը տված վարորդական վկայականը
կորցնելու, ինչպես նաեւ փոխանակման դեպքերում դրա տնօրինողին Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային
միջոցներ վարելու իրավունքի նոր վարորդական վկայական է տրվում առանց որակավորման
քննություններ հանձնելու:
12. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ
երկրներում ստացած եւ Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթեւեկության մասին»
կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական
վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական
վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով նույն կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու Հայաստանի
Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման
քննություններ հանձնելու:
13. Այլ պետություններում ստացած եւ Վիեննայի՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի
«Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա
փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող
պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի կամ ենթակարգի
տրանսպորտային միջոցներ վարելու Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական
վկայականով փոխանակվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:
14. Կորցրած կամ գողացված օտարերկրյա (բացառությամբ ԽՍՀՄ պետությունների
իրավասու մարմինների կողմից մինչեւ 1992 թվականի փետրվարի 21-ը տրված) ազգային եւ
միջազգային վարորդական վկայականի փոխարեն Հայաստանի Հանրապետության ազգային
եւ միջազգային վարորդական վկայականների հատկացում չի կատարվում:
15. Այլ պետություններում ստացած եւ Հայաստանի Հանրապետության միջազգային
պայմանագրերի պահանջներին չհամապատասխանող ազգային եւ միջազգային
վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության ազգային եւ միջազգային
վարորդական վկայականներով չեն փոխանակվում, եւ կորած վարորդական վկայականի
կրկնօրինակ չի տրվում:
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստանի
Հանրապետության տարածքում միջազգային վարորդական վկայականով թույլատրվում է
վարել տրանսպորտային միջոցներ միայն ազգային վարորդական վկայականի առկայության
դեպքում:
17. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու
հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական եւ (կամ) աշխատանքային
գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական
վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի:
Սույն մասով նախատեսված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ:
18. Այլ երկրում, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետ համատեղ
ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում միջազգային
պայմանագրերի մասնակից, տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության
պայմանով համարվում է գործող Հայաստանի Հանրապետության տարածքում
տրանսպորտային միջոց վարելու համար միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է
նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունով, բացառությամբ այն
դեպքերի, երբ տվյալ վարորդական վկայականի բոլոր գրառումները կատարված են կամ
կրկնօրինակված են լատիներեն տառերով:
19. Օտարերկրյա ազգային եւ միջազգային վարորդական վկայականները Հայաստանի
Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են
գործող նշված վարորդական վկայականների համապատասխան կարգերի եւ ենթակարգերի
տրանսպորտային միջոցների համար` տիրապետողների տարիքը սույն հոդվածով
սահմանված տարիքը լրանալու պահից:
(27-րդ
հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, խմբ. 15.11.10 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ.,
խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն, խմբ., լրաց. 03.07.25 ՀՕ-251-Ն, 03.07.25 ՀՕ-257-Ն)
(03.07.25 ՀՕ-251-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 28.
1. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած եւ օրենսդրությամբ
նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի
հետ կապված հակացուցումներ չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության
կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով եւ ծրագրով ուսուցումը
ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային
միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։
1.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:
1.2. «A», «B» եւ «C» կարգերի, ինչպես նաեւ «AM», «A1», «B1» եւ «C1» ենթակարգերի
տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար
որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել
նաեւ ինքնուս անձինք:
1.3. «A», «B» եւ «BE» կարգերի, ինչպես նաեւ «AM», «A1» եւ «B1» ենթակարգերի
վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական
վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար)
դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե`
1) վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս
ակնհայտ երեւում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված՝
տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում,
ցուցում կամ սահմանափակում (բացակայում են վերին կամ ստորին վերջույթը, դաստակը
կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող՝ դաստակի կամ ոտնաթաթի
ձեւախախտում, ինչպես նաեւ ձեռքերի մատների կամ ֆալանգների ձեւախախտումներ եւ
արատներ, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ
աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ).
2) առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում
տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։
1.4. Սույն հոդվածի 1.3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերում
վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձին ներքին գործերի
լիազոր մարմնի կողմից բժշկական հավատարմագրման պահանջագիրը տրվում է
վարորդական իրավունքի վկայական ստանալու (այդ թվում՝ վարորդական վկայականը
փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) մասին
դիմումը ներկայացնելու պահին:
1.5. Բժշկական հավատարմագրման պահանջագրի եւ առողջական վիճակի վերաբերյալ
հայտարարագրի ձեւերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության
որոշմամբ։
1.6. «C», «D», «T» եւ «CE», «DE» կարգերի, «C1», «D1» եւ «C1E», «D1E» ենթակարգերի
տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ
ստանալու համար դիմող անձինք պետք է ներքին գործերի լիազոր մարմին ներկայացնեն
բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք:
1.7. «C», «D», «T» եւ «CE», «DE» կարգերի, «C1», «D1» եւ «C1E», «D1E» ենթակարգերի
տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ
վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձը պետք է անցնի
բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու
գործընթացն իրականացնելիս ակնհայտ երեւում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-
ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ
հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (ձեռքերի, ոտքերի, ձեռքի
մատների շարժումների սահմանափակում կամ ձեւախեղումներ կամ դրանց բացակայություն,
պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի
բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ), կամ առողջական վիճակի
վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն
խոչընդոտող առողջական վիճակի մասին։
1.8. Տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական խնդիրներ ունեցող,
թմրաբանական բժշկական օգնության եւ սպասարկման ենթակա, ինչպես նաեւ
հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները
մշակվում են էլեկտրոնային եղանակով եւ վարորդական վկայական ստանալու (վարորդական
վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու)
մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային հարցման դեպքում առողջապահության
բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են
դառնում ներքին գործերի լիազոր մարմնին եւ ոստիկանությանը:
2. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:
4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը, բացառությամբ «AM»
ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի: «AM» ենթակարգի
տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածու կարող է դառնալ 16 տարին լրացած անձը:
5. (մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի
տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:
7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն
իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության
դեպքում` ճանապարհային երթեւեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը
կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար
անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը
պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան եւ կահավորված լինի վարել
սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաեւ
կցորդման (բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով)
տրանսպորտային միջոցների) եւ արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման
ուսուցումը կարող է իրականացվել այն ճանապարհներին, որտեղ տեղական
ինքնակառավարման մարմինների կողմից արգելված չէ դրա իրականացումը:
9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային
երթեւեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով
պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ
անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:
10. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն)
11. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն)
(28-րդ
հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-22-Ն, լրաց.,
փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-228-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն, 21.12.15 ՀՕ-183-
Ն, խմբ., լրաց. 09.12.19 ՀՕ-278-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-476-Ն)
(16.12.22 ՀՕ-476-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 29.
(վերնագիրը խմբ. 09.12.19 ՀՕ-278-Ն)
1. Անձի վարելու իրավունքը դադարում է, եթե`
1) առկա է նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած
վճիռ.
2) առկա է նրա՝ հոգեկան, թմրամիջոցների եւ (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի
օգտագործմամբ պայմանավորված hիվանդության վերաբերյալ եւ (կամ) առողջական վիճակը
օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին իրավասու
մարմնի եզրակացություն.
3) առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած
դատական ակտ կամ իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտ.
4) նա մահացել է:
2. Անձի վարորդական վկայականն ուժը կորցնում է, եթե`
1) առկա է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը.
2) լրացել է վարորդական վկայականի գործողության ժամկետը.
3) վարորդական վկայականը կորել է, եւ անձը դիմել է նոր վկայական ստանալու համար
կամ իրազեկել է կորստյան մասին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած
վարորդական վկայական հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը վերցնում է այդ
վարորդական վկայականը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցված
վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց
հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:
(29-րդ
հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն, լրաց. 15.11.10 ՀՕ-171-Ն, խմբ. 09.12.19
ՀՕ-278-Ն)
Հոդված 30.
կանոնների ուսուցումը
1. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների
ուսուցումն ապահովում են օրենսդրությամբ սահմանված կարգով կրթական ծրագրեր
իրականացնող ուսումնական հաստատությունները:
2. Հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություններում ճանապարհային
երթեւեկության կանոնների պարտադիր ուսուցումն իրականացվում է կրթության եւ գիտության
ոլորտի` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատած
ծրագրերին համապատասխան:
3. Քաղաքացիների` ավտոմոբիլային ճանապարհներին անվտանգ վարքագծի կանոնների
ուսուցումն իրականացվում է պետական կառավարման տարածքային մարմինների եւ
տրանսպորտի, կրթության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության ու
բնակչության սոցիալական պաշտպանության բնագավառների պետական կառավարման
մարմինների համատեղ մշակած օրինակելի ծրագրերով:
4. Ոստիկանությունը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման
մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներն օրենսդրությամբ սահմանված
կարգով աջակցում են իրավասու մարմիններին` քաղաքացիների` ճանապարհներին
անվտանգ երթեւեկության վարքագծի կանոնների ուսուցման հարցում:
(30-րդ
հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-127-Ն)
Գ 7
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31.
բնագավառում պետական հսկողությունը եւ վերահսկողությունը
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական
հսկողությունը եւ վերահսկողությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով դրա
համար լիազորված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները:
Հոդված 32.
բնագավառում առանձին գործունեության ձեւերի համաձայնեցումը
1. Իրավասու մարմինները, կազմակերպությունները եւ անձինք ոստիկանության
համաձայնությամբ կարող են իրականացնել`
ա) անմիջապես ճանապարհի վրա եւ դրա մոտ` դեպի ճանապարհ մուտք եւ ելք ունեցող
կրպակների, գովազդային վահանակների եւ այլնի տեղադրումը.
բ) ծանրաքաշ, մեծ եզրաչափերով, ինչպես նաեւ վտանգավոր բեռի եւ չվնասազերծված
տարայի փոխադրումը.
գ) ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող,
ինչպես նաեւ ավտոգնացքի կազմում երկու եւ ավելի կցորդների հետ միասին շահագործվող
տրանսպորտային միջոցների երթեւեկությունը.
դ) տրանսպորտային միջոցի վերասարքավորումը եւ դրա կառուցվածքի փոփոխությունը.
ե) տրանսպորտային միջոցների արտադրությունը՝ նախագծման, փորձարկման եւ
արտադրման փուլերում:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերից բացի, համապատասխան
պաշտոնատար անձինք ոստիկանության եւ այլ իրավասու պետական կառավարման եւ
տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են նաեւ՝
ա) ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ տեխնիկական միջոցների
տեղադրման նախագծերը.
բ) ճանապարհի եւ դրա ինժեներական կառույցների շինարարության, վերակառուցման եւ
վերանորոգման նախագծերը.
գ) ճանապարհային երթեւեկությանը խոչընդոտող ցանկացած աշխատանքի կատարման
ծրագրերը եւ (կամ) նախագծերը.
դ) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի
դասավորությունը երթուղիներում եւ այդ երթուղիները.
ե) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասնագետների,
վարորդ-հրահանգիչների եւ վարորդների պատրաստման ուսումնական ծրագրերը.
զ) այն ճանապարհների ցանկը, որտեղ թույլատրվում է ուսումնական վարումը.
է) ճանապարհի վրա հանրային, մարզական եւ այլ միջոցառումների անցկացումը:
3. Սույն հոդվածի երկրորդ մասի «է» կետում նշված միջոցառումների անցկացման
թույլտվություն տալու դեպքում այն տվող մարմինը պարտավոր է այդ մասին տեղեկացնել
ոստիկանությանը:
(32-րդ
հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-99-Ն)
Գ 8
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33.
օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը
խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ 8
1 (գլուխը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն)
Հոդված 33
1
.Նյութական խրախուսման եւ տեխնիկական զարգացման արտաբյուջետային
ֆոնդը
(հոդվածն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-240-Ն)
(09.12.19 ՀՕ-278-Ն օրենքի 11-րդ հոդվածի լրացումը հնարավոր չէ կատարել, քանի որ
33.1-ին հոդվածն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-240-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն:)
Հոդված 33
2
.Արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա պարտադիր վճարների չափերը
(հոդվածն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-240-Ն)
Գ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 34.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ
օրվանից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2005 թ. օգոստոսի 13
Երեւան
ՀՕ-166-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
03.07.2025, ՀՕ-257-Ն01.09.2025, ՀՕ-166-Ն
03.07.2025, ՀՕ-254-Ն01.09.2025, ՀՕ-166-Ն
03.07.2025, ՀՕ-251-Ն02.08.2025, ՀՕ-166-Ն
02.10.2024, ՀՕ-361-Ն24.11.2024, ՀՕ-166-Ն
02.10.2024, ՀՕ-348-Ն24.10.2024, ՀՕ-166-Ն
07.02.2024, ՀՕ-65-Ն14.03.2024, ՀՕ-166-Ն
12.09.2023, ՀՕ-285-Ն15.10.2023, ՀՕ-166-Ն
16.12.2022, ՀՕ-476-Ն15.03.2023, ՀՕ-166-Ն
30.07.2021, ՀՕ-315-Ն06.08.2022, ՀՕ-166-Ն
20.01.2021, ՀՕ-58-Ն16.08.2021, ՀՕ-166-Ն
04.03.2020, ՀՕ-127-Ն04.04.2020, ՀՕ-166-Ն
09.12.2019, ՀՕ-303-Ն01.01.2020, ՀՕ-166-Ն
09.12.2019, ՀՕ-278-Ն30.12.2019, ՀՕ-166-Ն
14.11.2019, ՀՕ-240-Ն21.12.2019, ՀՕ-166-Ն
31.05.2019, ՀՕ-40-Ն22.06.2019, ՀՕ-166-Ն
23.03.2018, ՀՕ-218-Ն30.03.2018, ՀՕ-166-Ն
21.12.2017, ՀՕ-281-Ն01.01.2018, ՀՕ-166-Ն
19.10.2016, ՀՕ-186-Ն26.11.2016, ՀՕ-166-Ն
21.12.2015, ՀՕ-11-Ն23.01.2016, ՀՕ-166-Ն
21.12.2015, ՀՕ-183-Ն11.01.2016, ՀՕ-166-Ն
20.11.2014, ՀՕ-169-Ն27.12.2014, ՀՕ-166-Ն
22.06.2012, ՀՕ-167-Ն21.07.2012, ՀՕ-166-Ն
08.12.2011, ՀՕ-332-Ն07.01.2012, ՀՕ-166-Ն
14.04.2011, ՀՕ-99-Ն02.05.2011, ՀՕ-166-Ն
18.05.2010, ՀՕ-73-Ն01.01.2011, ՀՕ-166-Ն
08.12.2010, ՀՕ-228-Ն01.01.2011, ՀՕ-166-Ն
15.11.2010, ՀՕ-171-Ն25.12.2010, ՀՕ-166-Ն
08.04.2010, ՀՕ-36-Ն01.07.2010, ՀՕ-166-Ն
26.12.2008, ՀՕ-22-Ն08.06.2009, ՀՕ-166-Ն
07.04.2009, ՀՕ-83-Ն16.05.2009, ՀՕ-166-Ն
21.02.2007, ՀՕ-72-Ն24.03.2007, ՀՕ-166-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней