Օրենք
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1.Օրենքի գործողության շրջանակները Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի
Հոդված 1.1.
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա
օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում
ավելի վաղ.
2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրեր՝
պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ մասնավոր
կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝
ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը եւ ընտանիքում ապրելու իրավունքի
իրացմանը.
3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու
անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որը կարող է լինել որդեգրման,
խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու, խնամատարության, իսկ դրանց
անհնարինության դեպքում՝ բնակչության սոցիալական պաշտպանության
հաստատություններում (մանկատներում) խնամքի կազմակերպման եղանակով:
(1.1-ին հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-273-Ն)
Հոդված 2.
Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային
պայմանագրերով, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ
իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային
պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան
նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
(2-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-240-Ն)
Հոդված 3.
Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական եւ
տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների
միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց
եւ հասարակական միավորումների հետ:
(3-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)
Հոդված 4.
Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց եւ ծնողների կամ այլ օրինական
ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից,
ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ
դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից,
առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:
Գ 2
ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ Հոդված 5.Երեխայի կյանքի իրավունքը Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:
Հոդված 6.
Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան եւ քաղաքացիության իրավունք:
Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական
կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:
Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 7.
Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման եւ ամրապնդման իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական
ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու
հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի
շրջանակներում:
(7-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316, լրաց. 25.10.10 ՀՕ-156-Ն)
Հոդված 8.
Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար
անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:
Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում
հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական
ներկայացուցիչները:
Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ
կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում
պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:
Հոդված 9.
Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան եւ այլ) բռնությունից
պաշտպանության իրավունք:
Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին,
արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող
պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը
պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով:
Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի
պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության
մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ
առեւտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա
իրավունքների եւ օրինական շահերի այլ ոտնահարումից:
Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման
նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված
երեխային տրամադրվող աջակցության ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-197-Ն)
Հոդված 10.
Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:
Երեխայի հայացքները, համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ
հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:
Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու,
ստանալու եւ հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած
միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել
օրենքով:
Դավանանքի ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է
սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական
անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի
կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:
Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչեւ 16
տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:
(10-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-27-Ն)
Հոդված 11.
Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու եւ ուսումնական հաստատություն
ընտրելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ
երեխայի անհատականության դրսեւորման, տաղանդի, մտավոր եւ ֆիզիկական
ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական
դպրոցներ, մարզական, տեխնիկական եւ մշակութային ստեղծագործական մանկական
կենտրոններ եւ այլն:
Պետական համապատասխան մարմինները մշակում եւ իրականացնում են տաղանդավոր
երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության եւ կրթության կազմակերպման
համապատասխան ծրագրեր:
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային
հիմունքներով անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու
իրավունք:
Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության եւ
մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության եւ նյութերի
տրամադրման մատչելիություն:
(11-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)
Հոդված 12.
Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու եւ նրանց հետ համատեղ ապրելու
իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը
համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի կենսական շահերից:
Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի
վերամիավորմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է երեխաների շուրջօրյա
խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների՝
ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման եւ ընտանիքներից երեխաների
բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրերը:
(12-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-14-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-273-Ն)
Հոդված 13.
Երեխայի խնամքը եւ դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում,
որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները,
ինչպես նաեւ պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են
անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության,
առողջության պահպանման, ընտանիքում եւ հասարակության մեջ ինքնուրույն կյանքի
նախապատրաստման համար:
Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը եւ դաստիարակությունն ապահովելու նպատակով
պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին
կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար,
խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական
ծառայությունների գործունեությունը:
Հոդված 14.
կողմից
Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ
օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:
Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում
ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 15.
Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական
փոխհարաբերություններ եւ անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ
Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի:
(15-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-14-Ն)
Հոդված 16.
Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ
հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի
տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:
Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու
իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 17.
Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաեւ դատարանի
վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի
ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 18.
Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգեւոր
արժեքներին եւ համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:
Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական
ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն
ու հետաքրքրությունները դրսեւորելու իրավունք:
Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով
պետությունը խրախուսում է ֆիլմերի եւ տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների
թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց
մատչելիությունը:
Արգելվում է երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման,
դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության եւ դաժանության
պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը
վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության եւ
գրականության տարածումը:
(18-րդ հոդվածը խմբ. 18.11.09 ՀՕ-209-Ն)
Հոդված 19.
Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման
առանձնահատկություններին եւ ունակություններին համապատասխան մասնագիտություն
ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց
հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:
Մինչեւ 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի`
ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) եւ խնամակալության եւ
հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց
ուսուցման գործընթացին:
Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի
ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները եւ պայմանները սահմանվում են
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
Արգելվում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի
նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ
դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին,
ալկոհոլային խմիչքների, էներգետիկ ըմպելիքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի,
ծխախոտի, էրոտիկա եւ սարսափ բովանդակող գրականության եւ տեսաերիզների
արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաեւ այնպիսի
աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական եւ մտավոր
զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:
(19-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն, խմբ. 29.11.06 ՀՕ-231-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-
249-Ն, 22.01.25 ՀՕ-12-Ն)
Հոդված 20.
Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի եւ ժամանցի, իր տարիքին համապատասխան
խաղերին եւ միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:
Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի եւ
ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան,
մշակութային, մարզական, հանգստի եւ առողջության ամրապնդմանն ուղղված
հաստատություններ:
Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի
կրճատմանն ուղղված գործողությունները ձեռնարկությունների, հիմնարկների,
կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման
մարմինների հետ:
Հոդված 21.
Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում`
հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ
հավաքներին մասնակցելու իրավունք:
Հոդված 22.
Յուրաքանչյուր երեխա ունի պատվի եւ արժանապատվության
պաշտպանության իրավունք:
Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության եւ հեռախոսային
խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն
իրացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի եւ
արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:
Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումը եւ
դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն
իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
Երեխայի պատվի եւ արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր
անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի
դաստիարակությունը եւ ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են
կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 23.
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը:
Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առեւանգումը,
առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ 3
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ Հոդված 24.Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում` առանց
Հոդված 25.
(վերնագիրը փոփ. 09.06.22 16.03.04 ՀՕ-56-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը
վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական
ձեւից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաեւ նրանց խնամքի եւ դաստիարակության
համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման
նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը եւ նրանց խնամքի ու
դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն
չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երեխայի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան
ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ
հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:
Մանկատանը գտնվող կամ տեղավորված եւ խնամակալի կարիք ունեցող առանց
ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաեւ
այդ երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է
մանկատան ղեկավարը:
(25-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316, փոփ. 16.03.04 ՀՕ-56-Ն)
Հոդված 26.
իրավունքները
Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ
ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված
բժշկական, արատաբանական եւ հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին
համապատասխանող բազային եւ մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի
տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով
նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը
հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել
հանրակրթական դպրոցներում:
Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ
մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների
բուժման հետեւանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ,
կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ
տեխնիկական սարքերի արտադրությունը եւ դրանց ձեռքբերումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ
երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների
ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող
ատամնապրոթեզներից) եւ հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար
անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման եւ
ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենսդրությամբ
չարգելված այլ միջոցների հաշվին:
(26-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316)
Հոդված 27.
Հաշմանդամ եւ կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք,
որի նշանակման եւ վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ:
Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման եւ վճարման կարգը
սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 28.
Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է
անհապաղ եւ անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան
տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն եւ
սպասարկում ցուցաբերելու համար:
Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն ապահովում են արտակարգ
իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա
առաջնահերթ կարիքները:
Հոդված 29.
Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված
ընդհարումներին, ինչպես նաեւ` երեխաների շրջանում պատերազմի եւ բռնության
քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:
Արգելվում է մինչեւ 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական
գործողություններին:
Զինված հակամարտությունների ժամանակ պետությունը եւ նրա համապատասխան
մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:
Հոդված 30.
Ռազմական գործողությունների եւ այլ ընդհարումների հետեւանքով բնակելի
տարածությունից եւ անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի
պաշտպանության իրավունք:
Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի
ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական
եւ այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ,
գիշերօթիկ կամ այլ հաստատությունում:
Հոդված 31.
ենթարկելիս
1. Երեխան ունի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով:
2. Քրեական վարույթում երեխայի իրավունքները եւ դրանց իրականացման կարգը
սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
(31-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն, խմբ.09.06.22 ՀՕ-161-Ն)
Հոդված 32.
կամ հոգեբուժական հաստատություններում
(վերնագիրը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)
Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը`
տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:
Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական
հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով
նախատեսված դեպքերում եւ կարգով:
16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից
հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով
նախատեսված դեպքերի, տալիս է երեխան, եթե՝
1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով՝ 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու
հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները.
2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային.
3) կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:
Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16
տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են
«Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ
հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի
եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական
միջամտություն:
16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա
օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն
ամրագրելը պարտադիր է:
Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական
հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության
պահպանման, համապատասխան կրթության եւ մասնագիտական պատրաստության,
ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների եւ այլ անձանց հետ
տեսակցության եւ նամակագրության իրավունք:
Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելն ու
վերադաստիարակելը:
(32-րդ հոդվածը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն, լրաց. 19.01.21 ՀՕ-21-Ն)
(հոդվածի 30.01.20 ՍԴՈ-1504 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող
դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 19.01.21 ՀՕ-21-Ն օրենքի 1-ին
հոդվածի փոփոխությամբ)
Գ 4
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ (գլուխը լրաց. 19.03.02 ՀՕ-316)
Հոդված 33.
(վերնագիրը խմբ. 13.09.23 ՀՕ-274-Ն)
1. Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական
ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, երեխայի իրավունքների պաշտպանության
ոլորտում իրավիճակի վերլուծությունը, առաջնահերթությունները, ֆինանսական աղբյուրներն
ու անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային եւ
թիրախային արդյունքները, իրականացվելիք աշխատանքների մշտադիտարկման
ընթացակարգը սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր
ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր): Համալիր ծրագիրն ապահովում է երեխայի
իրավունքների ապահովման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական
քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական եւ արդյունավետ
իրականացումը:
2. Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(33-րդ հոդվածը խմբ. 13.09.23 ՀՕ-274-Ն)
(13.09.23 ՀՕ-274-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 34.
(հոդվածն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-274-Ն)
Հոդված 35.
(հոդվածն ուժը կորցրել է 13.09.23 ՀՕ-274-Ն)
Գ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 36.Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաեւ պետական մարմինները,
Հոդված 37.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
(37-րդ հոդվածը փոփ. 19.03.02 ՀՕ-316)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԼ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երեւան
31 մայիսի 1996 թ.
ՀՕ-59
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
22.01.2025, ՀՕ-12-Ն14.08.2025, ՀՕ-59
03.07.2025, ՀՕ-249-Ն02.08.2025, ՀՕ-59
26.06.2023, ՀՕ-197-Ն06.04.2024, ՀՕ-59
13.09.2023, ՀՕ-274-Ն23.09.2023, ՀՕ-59
09.06.2022, ՀՕ-273-Ն01.07.2022, ՀՕ-59
09.06.2022, ՀՕ-161-Ն01.07.2022, ՀՕ-59
19.01.2021, ՀՕ-21-Ն11.02.2021, ՀՕ-59
23.03.2018, ՀՕ-240-Ն30.03.2018, ՀՕ-59
21.12.2017, ՀՕ-14-Ն27.01.2018, ՀՕ-59
23.05.2011, ՀՕ-204-Ն04.07.2011, ՀՕ-59
25.10.2010, ՀՕ-156-Ն01.03.2011, ՀՕ-59
18.11.2009, ՀՕ-209-Ն26.12.2009, ՀՕ-59
29.11.2006, ՀՕ-231-Ն04.01.2007, ՀՕ-59
16.03.2004, ՀՕ-56-Ն26.04.2004, ՀՕ-59
05.11.2003, ՀՕ-27-Ն20.12.2003, ՀՕ-59
19.03.2002, ՀՕ-31626.04.2002, ՀՕ-59
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней