Օրենք
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որը
նախատեսված է քաղաքացիների եւ իրավաբանական անձանց տրանսպորտային
պահանջարկի (կարիքների) բավարարման համար եւ ունի հետեւյալ տեսակները`
ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի
եւ խողովակաշարային:
Տրանսպորտային գործունեություն` փոխադրումներ իրականացնելու համար
նախատեսված տեխնիկական միջոցների, հաղորդակցության ուղիների օգտագործման,
ինչպես նաեւ փոխադրումների ծառայությունների մատուցման հետ կապված
գործունեություն:
Տրանսպորտային համակարգ` տրանսպորտային միջոցների եւ ուղիների տեխնոլոգիական
շաղկապված համակարգ` անկախ սեփականության ձեւից: Տրանսպորտային համակարգն
ընդգրկում է օդանավակայանները, ճոպանուղիները, երկաթուղու եւ մետրոպոլիտենի
կայարանները, ավտոկայարանները, ավտոկայանները, երթակարգավարական
կետերը, տրանսպորտային միջոցների հավաքակայանները եւ հավաքատեղերը
նավակայանները, կամուրջները, թունելները, նորոգման եւ օժանդակ այլ օբյեկտները, որոնք
անհրաժեշտ են բեռնման-բեռնաթափման աշխատանքների, ուղեւորների սպասարկման,
տրանսպորտային միջոցների եւ հաղորդակցության ուղիների շահագործման համար:
Տրանսպորտային ծառայություն` վճարովի կամ օրենքով սահմանված կարգով
փոխադրումների իրականացման ծառայություն, եթե տրանսպորտային միջոցի
սեփականատերը կամ օգտագործողը փոխադրումն իրականացնում է քաղաքացիների կամ
իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման
համար:
Փոխադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը մատուցում է
ուղեւորների, ուղեբեռների, բեռների եւ փոստի փոխադրման ծառայություններ,
իրականացնում` առաքման գործունեություն, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր
չհանդիսացող ֆիզիկական անձ, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով
կամ թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում:
Պատվիրատու (բեռը ստացող, բեռնառաքող, ուղեւոր)` իրավաբանական կամ ֆիզիկական
անձ, որը տրանսպորտն օգտագործում է փոխադրողի հետ կնքված պայմանագրի համաձայն:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտ` տրանսպորտային միջոց կամ տրանսպորտի
շարժակազմ, որով փոխադրող կազմակերպությունը պարտավոր է ուղեւորների, ուղեբեռի եւ
բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական
անձի պահանջով եւ փոխադրման պայմանագրով:
(1-ին հոդվածը լրաց. 13.03.01 ՀՕ-153, խմբ., լրաց., փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն, լրաց.
20.11.14 ՀՕ-170-Ն, փոփ., լրաց. 08.12.23 ՀՕ-391-Ն)
Հոդված 2.
1. Տրանսպորտային գործունեությանն առնչվող հարաբերությունները կազմավորվում են
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ
իրավական ակտերով:
2. Տրանսպորտային միջոցների շահագործման, երթեւեկության անվտանգության
ապահովման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման եւ
սանիտարական ու բնապահպանական պահանջներն ու նորմերը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության
լիազորած համապատասխան պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:
(2-րդ հոդվածը խմբ. 05.12.06 ՀՕ-236-Ն)
Հոդված 3.
1. Տրանսպորտային տարածք են համարվում այն հողերը, որոնք օգտագործվում են`
ա) տրանսպորտային գործունեության կազմակերպման համար.
բ) ճանապարհների, հաղորդակցության ուղիների շինարարության, պահպանության եւ
շահագործման համար:
2. Տրանսպորտային տարածքի օգտագործումը կարգավորվում է սույն օրենքով,
Հայաստանի Հանրապետության հողային եւ քաղաքացիական օրենսդրությամբ:
Գ 2
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 4.
1. Տրանսպորտային գործունեության պետական կարգավորումն իրականացվում է հետեւյալ
ձեւերով` իրավական պաշտպանություն, լիցենզավորում, հարկում, ֆինանսավորում,
սակագների ձեւավորում, ներդրում, տրանսպորտային օրենսդրության կատարման
վերահսկողություն:
2. Պետական մարմիններն իրավունք չունեն միջամտել տրանսպորտային գործունեությամբ
զբաղվող սուբյեկտների տնտեսական գործունեությանը, օգտագործել դրանց շահագործող
անձնակազմին` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հոդված 5.
1. Տրանսպորտային համակարգի պետական կառավարումն իրականացնում է
տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:
2. Տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինն ունի հետեւյալ
հիմնական խնդիրները`
ա) տրանսպորտի ոլորտում միջպետական համագործակցություն.
բ) անկախ սեփականության ձեւից` տրանսպորտի շահագործման տեխնիկական նորմերի
եւ ստանդարտների մշակում.
գ) տրանսպորտի բոլոր տեսակների համար պետական ծրագրերի եւ հայեցակարգերի
մշակում, տեխնիկական քաղաքականության մշակում եւ իրագործում, ուսուցում եւ կադրերի
որակավորման բարձրացում.
դ) տեղեկատվության համակարգում, վերլուծություն եւ կանխատեսում.
ե) ուղեւորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպում.
զ) սահմանված կարգով տրանսպորտի բոլոր տեսակների գործունեությունը
կանոնակարգող նորմատիվ եւ տեխնիկական նորմատիվ ակտերի մշակում եւ հաստատում.
է) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-374-Ն)
ը) օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում` տարածքային
կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործունեության
համակարգում:
(5-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-374-Ն)
Հոդված 6.
տրանսպորտի բնագավառում
Տրանսպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների
լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան
քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքներով:
(6-րդ հոդվածը փոփ. 20.11.14 ՀՕ-170-Ն)
Հոդված 7.
1. Տրանսպորտային գործունեության առանձին տեսակներ, որոնց ցանկը սահմանվում է
օրենքով, իրականացվում են լիցենզիայի հիման վրա:
2. Լիցենզավորումը իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական
լիազորված մարմինը:
(7-րդ հոդվածը խմբ. 05.12.06 ՀՕ-236-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-374-Ն)
Գ 3
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 8.
1. Կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած
սակագներով, անվճար, զեղչ գներով ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսավարող
սուբյեկտների կրած վնասները փոխհատուցվում են համապատասխանաբար պետական կամ
համայնքների բյուջեներից:
1.1. Կառավարությունը տրանսպորտի առանձին տեսակներով իրականացվող
ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է նոր
տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումների եւ
բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու համար ֆիզիկական եւ իրավաբանական
անձանց համար հաստատել աջակցության ծրագրեր:
2. Հաղորդակցության ուղիների, կայարանների, օդանավակայանների, նավակայանների,
կամուրջների, թունելների, ուղեւորային հարթակների եւ այլ շինությունների շինարարությունն
իրականացվում է պետական եւ համայնքային բյուջեների, նպատակային հիմնադրամների եւ
իրավաբանական ու ֆիզիկական անձանց կամավոր մուծումների հաշվին:
3. Արտակարգ իրավիճակների, տարերային աղետների եւ օրենքով սահմանված այլ
դեպքերում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից
տրանսպորտային միջոցների եւ դրանց շահագործող անձնակազմի օգտագործման
հետեւանքով կազմակերպությունների կրած վնասները փոխհատուցվում են օրենքով
սահմանված կարգով:
(8-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-236-Ն, 03.07.25 ՀՕ-245-Ն)
Հոդված 8
1
.Տրանսպորտային ծառայությունների մատուցումը
Տրանսպորտային ծառայությունների մատուցումն իրականացվում է ուղեւորների եւ
ուղեբեռների, բեռների փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային առաքման եւ
տրանսպորտային այլ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա:
(8
1
-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-236-Ն)
Հոդված 9.
1. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը եւ բեռնառաքումը կատարվում է
փոխադրման պայմանագրի հիման վրա:
2. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների փոխադրման եւ բեռնառաքման պայմանները,
կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ
օրենքներով եւ իրավական ակտերով, փոխադրման պայմանագրով:
3. Ուղեւորների փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է
ուղեւորին եւ ուղեբեռը փոխադրել նշանակման վայր, իսկ ուղեւորը պարտավոր է վճարել
ուղեվարձը եւ ուղեբեռի փոխադրման վճարը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում
պայմանագրին կցվում են տոմսը եւ ուղեբեռի հաշիվը:
4. Բեռների փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է
բեռնառաքողից ստացած բեռը նշանակման վայր փոխադրել եւ հանձնել լիազորված անձին,
իսկ բեռնառաքողը պարտավոր է վճարել պայմանագրով կամ սակագներով նախատեսված
փոխադրավարձը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում բեռների փոխադրման
պայմանագրին կցվում են բեռնագիրը եւ բեռնառաքման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
5. Չարտերային փոխադրման պայմանագրի համաձայն` կողմերից մեկը մյուս կողմին է
տրամադրում տրանսպորտային միջոցի տարողությունը կամ դրա մի մասը:
6. Կանոնավոր փոխադրումների անհրաժեշտության դեպքում կողմերը կարող են կնքել
փոխադրումների կազմակերպման պայմանագիր, որի համաձայն` փոխադրողը պարտավոր է
պարբերաբար ընդունել, իսկ բեռնառաքողը` փոխադրման ներկայացնել սահմանված
քանակությամբ բեռ: Կանոնավոր փոխադրումների կազմակերպման մշտական
պայմանագիրը պարունակում է փոխադրումների ծավալը, պարբերականությունը,
փոխադրման որակը, տրանսպորտային միջոցների հատկացման եւ բեռների փոխադրման այլ
պայմաններ, որոնք օրենքով նախատեսված չեն եւ օրենքին չեն հակասում:
7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր
փոխադրումներն իրականացնում են մրցութային եղանակով ընտրված
կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, իսկ ներհամայնքային կանոնավոր
փոխադրումների դեպքում՝ նաեւ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացով ընտրված
օպերատորը կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորը: Մրցույթի
անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը լրաց. 13.03.01 ՀՕ-153, 05.12.06 ՀՕ-236-Ն, 20.11.14 ՀՕ-166-Ն, փոփ.
10.12.21 ՀՕ-380-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-453-Ն)
Հոդված 10.
Ուղիղ խառը փոխադրումները կարող են կատարվել տրանսպորտի մի քանի տեսակների
մասնակցությամբ` փոխադրման մեկ միասնական փաստաթղթով: Փոխադրման պայմանները
սահմանվում են տրանսպորտի տարբեր տեսակների փոխադրողների միջեւ կնքվող
պայմանագրերով:
Հոդված 11.
1. Փոխադրողը, պայմանագրի համաձայն, պարտավոր է բեռնառաքողին տրամադրել
սարքին տրանսպորտային միջոց, որը պետք է բավարարի նշված բեռնման-փոխադրման
պահանջները: Բեռնառաքողն իրավունք ունի հրաժարվել տրամադրված տրանսպորտային
միջոցից, եթե այն չի համապատասխանում բեռների փոխադրման պահանջներին:
2. Բեռի մշակումը կատարում է փոխադրողը կամ բեռնառաքողը` պահպանելով
պայմանագրով սահմանված կարգը, ժամկետը, օրենքների եւ այլ իրավական ակտերի
պահանջները:
3. Փոխադրողը բեռի մշակումը կատարում է բեռնառաքողի հաշվին:
Հոդված 12.
1. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների, փոստի փոխադրման համար գանձվում է
պայմանագրով սահմանված վարձ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
2. Բեռի տիրոջ պահանջով` ծառայությունների եւ աշխատանքների դիմաց վճարումը
կատարվում է սակագներով կամ կողմերի համաձայնությամբ:
3. Եթե բեռի տերը փոխադրավարձը չի վճարում, փոխադրողն իրավունք ունի պահել
փոխադրման համար իրեն հանձնված բեռը` փոխադրավարձը եւ տրանսպորտային այլ
ծախսերը ծածկելու համար, եթե դա նախատեսված է պայմանագրով:
4. Փոխադրամիջոցի խափանման պատճառով ուղեւորին, բեռը, ուղեբեռը եւ փոստը
նշանակման վայր հասցնելու լրացուցիչ ծախսերը կատարվում են փոխադրողի հաշվին:
Հոդված 13.
Փոխադրողը պարտավոր է ուղեւորներին, բեռը, ուղեբեռը եւ փոստը նշանակման վայր
հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում: Եթե տեղ հասցնելու ժամկետները
պայմանագրում նշված չեն, ապա այն պետք է իրականացվի հնարավոր ամենակարճ
ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան երթուղու գծակարգով (սխեմայով) սահմանված
առավելագույն ժամանակում:
Հոդված 14.
1. Բեռնառաքողը կամ նրա լիազորած անձը կարող է պահանջել փոխադրողից`
դադարեցնել փոխադրումը կամ վերադարձնել բեռը: Այդ դեպքում փոխադրողն իրավունք ունի
պահանջել, որ հատուցվեն փաստացի կատարված ծախսերը:
2. Բեռնառաքողն այդ լիազորությունները կորցնում է բեռը նշանակման վայր հասցնելուց
հետո` բեռը ստացողին հանձնելու պահից:
Հոդված 15.
Ուղեւորն իրավունք ունի`
ա) ձեռք բերել տրանսպորտի ցանկացած տեսակի եւ ցանկացած երթուղու տոմս, եթե
դրանք բաց են ուղեւորափոխադրումների համար.
բ) տեղ զբաղեցնել ձեռք բերված տոմսին համապատասխան.
գ) տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, առանց առանձին
նստատեղերի հատկացման, անվճար իր հետ փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի
համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքային խմբի մեկ
երեխա.
դ) իր հետ անվճար փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափի ձեռքի ծանրոց.
ե) սահմանված սակագներով փոխադրման հանձնել տրանսպորտի տվյալ տեսակի համար
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերի ուղեբեռ.
զ) փոխադրման ընթացքում երկարացնել տոմսի գործողության ժամկետը.
է) մինչեւ փոխադրումն սկսվելը վերադարձնել տոմսը եւ փոխադրողի ցանկացած
տոմսարկղում հետ ստանալ վճարված գումարը` վճարելով տոմսի ձեւակերպման հետ
կապված ծախսերը, փոխադրումից ուշանալու դեպքում` տրանսպորտի տվյալ տեսակի
համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը.
ը) պահանջել փոխադրողի պատճառով հասցված վնասի հատուցում:
(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.12.06 ՀՕ-236-Ն)
Գ 4
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 16.
1. Տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի անվտանգության,
բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին,
բնապահպանական անվտանգության միջազգային եւ պետական ստանդարտներին:
2. Չգրանցված տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է:
3. (մասն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-170-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-170-Ն)
(16-րդ հոդվածը փոփ. 20.11.14 ՀՕ-170-Ն)
Հոդված 17.
1. Տրանսպորտային միջոցը վարելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր ունեն
անհրաժեշտ որակավորում եւ ունեն սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ:
2. Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները սահմանվում են
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
3. Անձնակազմի առողջական վիճակի գնահատման չափանիշները սահմանվում են
առողջապահության համակարգի պետական լիազորված մարմնի սահմանած կարգով:
(17-րդ հոդվածը խմբ. 05.12.06 ՀՕ-236-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-170-Ն)
Հոդված 18.
1. Փոխադրման հետ կապված պարտականությունները չկատարելու դեպքում կողմերը
պատասխանատվություն են կրում սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով,
ինչպես նաեւ կողմերի միջեւ կնքված պայմանագրով: Ուղեւորի, բեռնառաքողի եւ փոխադրողի
միջեւ կնքված այն պայմանագրերը, որոնք սահմանափակում են օրենքով սահմանված նրանց
իրավունքները եւ պարտականությունները, առ ոչինչ են:
2. Ուղեւորային փոխադրման պայմանագրի համաձայն` փոխադրողը պարտավոր է
ապահովել ուղեւորի անվտանգությունը, ստեղծել սպասարկման անհրաժեշտ
հարմարություններ եւ պայմաններ, իսկ ուղեբեռի առկայության դեպքում` ապահովել
ժամանակին դրա փոխադրումը եւ պահպանությունը: Եթե փոխադրողը հրաժարվում է
շարունակել փոխադրումը, ապա պարտավոր է իր հաշվին ուղեւորին փոխադրել նշանակման
վայր կամ հատուցել պայմանագրի խախտման պատճառով ուղեւորի կրած վնասը:
3. Փոխադրողը պարտավոր է ուղեւորին, բեռը, ուղեբեռը կամ փոստը նշանակման վայր
հասցնել որոշակի ժամանակի ընթացքում, որը կարգավորվում է տրանսպորտի տվյալ
տեսակի մասին օրենքով կամ փոխադրման կանոններով: Եթե ժամկետներն օրենքով
կարգավորված չեն, ապա կողմերն իրավունք ունեն դրանք սահմանել պայմանագրով:
4. Փոխադրողը երաշխավորում է բեռի, ուղեբեռի եւ փոստի պահպանման
անվտանգությունը` փոխադրման համար ընդունելու պահից մինչեւ ստացողին հանձնելը:
5. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի, ուղեբեռի եւ փոստի կորստի համար,
իսկ վնասվելու դեպքում, հատուցում է իր մեղքով հասցված վնասը` տվյալ տեսակի
տրանսպորտի մասին` օրենքից բխող կանոնների եւ փոխադրման պայմանագրի համաձայն,
բայց միջազգային նորմերով սահմանված չափերից ոչ ավելի:
6. Փոխադրողն իր գույքով պատասխանատու է փոխադրման ընթացքում ուղեւորի
առողջությանը հասցված վնասի համար: Վնասի հատուցման կարգը սահմանվում է օրենքով,
փոխադրման եւ ապահովագրության պայմանագրերով:
Հոդված 19.
չտրամադրելու եւ բեռնառաքողի պատասխանատվությունը տրամադրված
տրանսպորտային միջոցը չօգտագործելու դեպքերում
1. Պայմանագրով նախատեսված հայտի համաձայն` բեռներ փոխադրելու համար
տրանսպորտային միջոց չտրամադրելու, բեռը չներկայացնելու կամ տրամադրված
տրանսպորտային միջոցն այլ պատճառով չօգտագործելու դեպքում տրանսպորտային
ծառայություն կատարողը եւ բեռնառաքողը պատասխանատվություն են կրում օրենքով
սահմանված կարգով եւ պայմանագրի համաձայն:
2. Փոխադրողը եւ բեռնառաքողն ազատվում են տրանսպորտային միջոց չտրամադրելու
կամ տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու պատասխանատվությունից,
եթե դրանք առաջացել են`
ա) անհաղթահարելի հանգամանքների հետեւանքով (ֆորս-մաժոր).
բ) օրենքով սահմանված այլ դեպքերում:
(19-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն)
Հոդված 20.
ուշացնելու դեպքում
1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղերթն ուշացնելու, ինչպես նաեւ
նշանակման վայր ուշ հասցնելու դեպքերում, եթե ուշացումը տեղի է ունեցել փոխադրողի
պատճառով, եւ չի հիմնավորվում, որ ուղերթի ուշացումը կամ ուշ հասնելն անհաղթահարելի
հանգամանքների (ֆորս-մաժոր), ուղեւորների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի
վերացման կամ փոխադրումն անհնարին դարձնող այլ հանգամանքների հետեւանք է:
2. Եթե պատվիրատուն տրանսպորտային ծառայությունից հրաժարվում է ուղերթն
ուշանալու պատճառով, ապա փոխադրողը պարտավոր է հատուցել նրա վճարած
փոխադրավարձն ամբողջությամբ:
3. Եթե ուղերթն ուշանում է երկար ժամանակով, որի հետեւանքով գիշերելու
անհրաժեշտություն է առաջանում, ապա փոխադրողը պարտավոր է ուղեւորների համար
ապահովել պատշաճ օթեւան եւ սնունդ:
4. Պատվիրատուի պահանջով նրան պետք է տրվի պաշտոնական փաստաթուղթ, կամ
տոմսի վրա նշում կատարվի ուղերթն ուշանալու կամ փոխելու մասին:
Հոդված 21.
1. Հայց ներկայացնելուց առաջ կողմերը կարող են ներկայացնել նախապահանջ` օրենքով
սահմանված կարգով:
2. Բեռների փոխադրումներով նախապահանջների ներկայացման ժամկետները
սահմանվում են օրենքով:
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրման
հետ կապված պահանջների վրա:
Հոդված 22.
հասցնելու կամ մահվան դեպքում
Ուղեւորի առողջությանը հասցված վնասի կամ նրա մահվան դեպքում փոխադրողը
պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
կարգով:
(22-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն)
Հոդված 23.
1. Տրանսպորտային օբյեկտների եւ բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու,
տրանսպորտում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու եւ հրդեհների ու
վթարների հետեւանքները վերացնելու համար տրանսպորտի բնագավառում
վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)
ենթակայության տակ ստեղծվում է անվտանգության հատուկ ծառայություն:
2. Անվտանգության հատուկ ծառայությունը պետք է ունենա օբյեկտների եւ բեռների
պահպանության, հակահրդեհային անհրաժեշտ հատուկ միջոցներ, որոնց օգտագործման
կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:
3. Անվտանգության հատուկ ծառայության կանոնադրությունը, համազգեստի եւ
տարբերանշանների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
(23-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-374-Ն)
Հոդված 24.
ապահովումը
1. Փոխադրողները պարտավոր են ապահովել քաղաքացիների (անձանց) կյանքն ու
առողջությունը, թռիչքների, նավագնացության եւ երթեւեկության անվտանգությունը, շրջակա
միջավայրի պահպանությունը:
1
1
. Տրանսպորտային միջոցները, տրանսպորտային ուղիները եւ տրանսպորտային
համակարգի այլ օբյեկտներ պետք է համապատասխանեն աշխատանքների անվտանգ
ապահովման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
2. Կայարանները, օդանավակայանները, ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի
օբյեկտները, ինչպես նաեւ ջրային ուղիները համարվում են առավել վտանգավոր գոտիներ:
Այդպիսի գոտիներում աշխատանքների կատարման կարգը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը: Նշված կարգը չպահպանելն առաջացնում է օրենքով
սահմանված պատասխանատվություն:
3. Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր եւ այլ վտանգավոր բեռների
փոխադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր եւ այլ վտանգավոր բեռներ
փոխադրողը պարտավոր է փոխադրման անվտանգությունն ապահովել պատվիրատուի
հաշվին` փոխադրման ընթացքում վթարային վիճակների առաջացումը կանխելու, իսկ
վթարների դեպքում դրանց հետեւանքները վերացնելու նպատակով, եթե օրենսդրությամբ այլ
կարգ սահմանված չէ:
4. Փոխադրամիջոցը, փոխադրման երթուղին, ինչպես նաեւ տրանսպորտի
գործունեությունն ապահովող տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն
անվտանգության, աշխատանքի եւ շրջակա միջավայրի պահպանության պահանջներին:
5. Փոխադրողը պարտավոր է շրջակա միջավայրի պահպանության համար ձեռնարկել
անհրաժեշտ բոլոր միջոցները: Շրջակա միջավայրին հասցված վնասի համար փոխադրողը
պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
6. Արգելվում է բնական պաշարների հանքավայրերի տարածքում տրանսպորտային
օբյեկտներ կառուցելը: Բացառիկ դեպքերում նման թույլտվություն կարող է տալ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդվածը լրաց., փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն)
Հոդված 25.
1. Տրանսպորտային ապահովագրության պայմանագրի համաձայն` ապահովադիրը
պարտավորվում է վճարել ապահովագրական գումարը, իսկ ապահովագրողը
պարտավորվում է ապահովադրին կամ այն անձին, ում անունով կնքված է պայմանագիրը,
վճարել ապահովագրական հատուցումը` պայմանագրով նախատեսված կարգով:
2. Ապահովագրության պայմանները սահմանվում են օրենքով եւ ապահովագրության
պայմանագրով:
Հոդված 26.
1. Օդային, երկաթուղային, ջրային եւ ավտոմոբիլային միջպետական
ուղեւորափոխադրումների դեպքում ուղեւորները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են
պարտադիր ապահովագրության:
2. Միջպետական փոխադրումների ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
(26-րդ հոդվածը լրաց., փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն)
Հոդված 27.
Բեռների կամավոր ապահովագրությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, որը
չպետք է հակասի ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության
օրենսդրությանը:
Գ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 28.
1. Տրանսպորտային գործունեության մասնակիցների կողմից տրանսպորտի մասին
օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է
տեսչական մարմինը` իր իրավասության սահմաններում համագործակցելով օրենսդրությամբ
լիազորված պետական այլ մարմինների հետ:
2. Տրանսպորտային միջոցի զննում կարող է կատարվել միայն Հայաստանի
Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով:
3. Տեսչական մարմինը՝
1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի
բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների եւ միջազգային թույլտվությունների
պահանջների կատարման նկատմամբ.
2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ տրանսպորտի
բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման համար.
3) կատարում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(28-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-374-Ն)
Հոդված 29.
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ
նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար,
Հայաստանի Հանրապետության
վարչապետՌ. Քոչարյան
Երեւան
7 մարտի 1998 թ.
ՀՕ-201
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
03.07.2025, ՀՕ-245-Ն22.07.2025, ՀՕ-201
08.12.2023, ՀՕ-391-Ն01.09.2024, ՀՕ-201
24.11.2022, ՀՕ-453-Ն17.12.2022, ՀՕ-201
10.12.2021, ՀՕ-380-Ն01.01.2022, ՀՕ-201
09.07.2020, ՀՕ-374-Ն21.07.2020, ՀՕ-201
20.11.2014, ՀՕ-170-Ն27.12.2014, ՀՕ-201
20.11.2014, ՀՕ-166-Ն27.12.2014, ՀՕ-201
05.12.2006, ՀՕ-236-Ն06.01.2007, ՀՕ-201
13.03.2001, ՀՕ-15321.04.2001, ՀՕ-201
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней