Օրենք
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային
Հոդված 2.
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ավտոտրանսպորտային գործունեություն
կազմակերպող կամ իրականացնող բոլոր սուբյեկտների վրա:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում զինվորական փոխադրումների եւ
փրկարարական, օպերատիվ գործողությունների, անձնական ու ծառայողական
օգտագործման նպատակներով, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում եւ օրենքով
սահմանված այլ դեպքերում իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության վրա:
3. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում բարեգործության հետ կապված
հարաբերությունները կարգավորվում են «Բարեգործության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով:
(2-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն)
Հոդված 3.
Հոդված 3.
Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի
Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ
նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային
պայմանագրերի նորմերը:
Հոդված 4.
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
ավտոմոբիլային տրանսպորտ` ավտոտրանսպորտային միջոցների, հաղորդակցության
ուղիների (ավտոմոբիլային ճանապարհների) եւ տեխնիկական կառուցվածքների ու
շինությունների (ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտների) ամբողջությունը.
ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառ` տրանսպորտային համակարգի բնագավառ,
որն ընդգրկում է ավտոտրանսպորտային միջոցները, բեռնման-բեռնաթափման
աշխատանքների, տրանսպորտային սպասարկման եւ առաքման ծառայությունների
մատուցման, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցների եւ ավտոմոբիլային
ճանապարհների շահագործման ու սպասարկման հետ կապված ավտոմոբիլային
տրանսպորտի այլ օբյեկտների տեխնոլոգիական շաղկապված համակարգը.
ավտոտրանսպորտային գործունեություն` ավտոմոբիլային տրանսպորտով
փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների,
ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման եւ իրականացման
գործընթացի, ինչպես նաեւ այդ գործընթացում ավտոկայարանային կամ
երթակարգավարական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված
գործունեություն.
տրանսպորտային աշխատանք` տրանսպորտային միջոցով փոխադրված բեռի
(ուղեւորների) քանակով եւ փոխադրման հեռավորությամբ բնութագրվող ցուցանիշ.
ավտոտրանսպորտային գործունեության մասնակից` ավտոմոբիլային տրանսպորտով
փոխադրումներ իրականացնող, փոխադրումների կազմակերպման գործընթացի հետ
կապված` ավտոկայարանային կամ երթակարգավարական սպասարկման ծառայություն
մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտ` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի
պահպանումը, տեխնիկական պատրաստականությունը եւ փոխադրումների գործընթացի
կազմակերպումն ապահովող շինություն կամ կառույց, ավտոմոբիլային տրանսպորտի
միջոցների հավաքակայանները, ավտոհավաքատեղերը, ավտոմոբիլային տրանսպորտի
շարժակազմի տեխնիկական սպասարկման կայաններն ու կետերը, ավտոնորոգման
գործարանները, ավտոկայարանները, ավտոկայանները, երթակարգավարական կետերը,
ավտոմոբիլային ճանապարհները, կամուրջները, թունելները, դրանց սպասարկման եւ
նորոգման այլ օժանդակ կառույցներն ու շինությունները.
ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ` ավտոտրանսպորտային միջոց,
ավտոմոբիլ կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ, որոնցով փոխադրողը
պարտավոր է ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների վճարովի փոխադրում իրականացնել
ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով եւ փոխադրման
պայմանագրով.
ավտոտրանսպորտային միջոց` ավտոմոբիլային ճանապարհներով ուղեւորներ եւ բեռներ
փոխադրելու, ինչպես նաեւ ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար
սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոց.
ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմ (շարժակազմ)` ավտոմոբիլային
ճանապարհներով ուղեւորներ, ուղեբեռներ եւ բեռներ փոխադրելու, ինչպես նաեւ ոչ
տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար նախատեսված եւ այդ նպատակով
սարքավորված` անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով
ավտոտրանսպորտային միջոցների ընդհանրություն.
ավտոկայարան` բնակավայրերում ուղեւորների սպասարկումն ապահովող շինությունների
համալիր, որը ներառում է 75 մարդուց ավելի տեղատարողությամբ սպասասրահ,
տոմսարկղեր, ուղեւորների նստեցման եւ իջեցման հարթակներ, ավտոբուսների կայանման
հրապարակ, ավտոբուսների զննման եւ մաքրման կետեր.
ավտոկայան` բնակավայրերում ուղեւորների սպասարկումն ապահովող շինությունների
համալիր, որը ներառում է մինչեւ 75 մարդ տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր,
ուղեւորների նստեցման եւ իջեցման հարթակներ, ավտոբուսների կայանման հրապարակ.
բեռների փոխադրում կազմակերպող եւ սպասարկում իրականացնող ավտոկայանը
համարվում է բեռնատար ավտոկայան.
երթակարգավարական կետ` երթակարգավարի կողմից կամ այլ տեխնիկական միջոցով,
ըստ չվացուցակների, կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային
միջոցների աշխատանքի կարգավորման համար նախատեսված շինություն, որտեղ
սպասարկման ծառայություններ չեն մատուցվում.
ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի,
գերազանցում է ութը. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի,
համարվում է միկրոավտոբուս.
թեթեւ մարդատար ավտոմոբիլ` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ
վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.
մարդատար-տաքսի ավտոմոբիլ` թեթեւ մարդատար ավտոմոբիլ, որի միջոցով,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրականացվում է
սպասարկման ծառայությունների մատուցում.
ներհամայնքային փոխադրում` համայնքի վարչական տարածքի սահմաններում
իրականացվող փոխադրում.
մերձքաղաքային փոխադրում` փոխադրումների սկզբնակետից մինչեւ վերջնակետ` մինչեւ
50 կմ ներառյալ հեռավորությամբ փոխադրում, որի սկզբնակետը կամ վերջնակետը գտնվում է
քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքի սահմաններից դուրս.
միջքաղաքային փոխադրում` փոխադրումների սկզբնակետից մինչեւ վերջնակետ` 50 կմ-ից
ավելի հեռավորության վրա իրականացվող փոխադրում.
ներմարզային փոխադրում` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող
փոխադրում.
միջմարզային փոխադրում` մարզերի միջեւ այլ մարզերի վարչական տարածքների
տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.
միջպետական փոխադրում` պետությունների միջեւ այլ պետությունների տարածքների
տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.
կանոնավոր փոխադրում` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով,
առաջարկված փոխադրավարձով, ուղեւորների նստեցման եւ իջեցման հաստատված
կանգառներով, ինչպես նաեւ երթուղային տաքսու ռեժիմով իրականացվող փոխադրում.
ոչ կանոնավոր փոխադրում` կազմակերպությունների կամ քաղաքացիների առանձին
պատվերներով իրականացվող փոխադրում, որի իրականացման պայմանները յուրաքանչյուր
դեպքում որոշվում են պատվիրատուի եւ փոխադրողի փոխհամաձայնությամբ.
էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն՝ էլեկտրոնային եղանակով,
այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ
ուղեւորների փոխադրման պատվերների ընդունման եւ փոխանցման ծառայությունների
մատուցում.
կաբոտաժային փոխադրում՝ որեւէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային
միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված երկու կետերի միջեւ
իրականացվող փոխադրում.
երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչեւ վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի
շարժման համար սահմանված ուղեգիծ.
լեռնային երթուղի` երթուղի, որի ճանապարհային մակերեւույթի տեսանելիությունը
պակաս է 60, իսկ հանդիպակաց ավտոտրանսպորտային միջոցից` 120 մետրից,
հորիզոնական կտրվածքով ունի ուռուցիկությամբ 1500 եւ գոգավորությամբ 1200 մետրից
պակաս շառավիղ, ընդգրկում է լեռնազանգվածներով անցումներ եւ կիրճերով ուղեկցվող
բարդ, խիստ կտրտված կամ ոչ բավարար կայունությամբ ժայռեր, մեկ կամ մի քանի` միջինը
40-ից 60 տոկոս եւ ավելի հորիզոնական թեքություն ունեցող, համապատասխանաբար 2 կմ-ից
մինչեւ 1 կմ երկարությամբ կամ մինչեւ 1 կմ երկարության վրա 100 մետրից պակաս շառավղով
6 ոլորան` երկու եւ ավելի ճանապարհային հատվածով.
երթ (ուղերթ)` փոխադրման սկզբնակետից մինչեւ վերջնակետ ավտոտրանսպորտային
միջոցի անցած ճանապարհը.
չվացուցակ՝ ժամանակացույց, որը ներառում է ավտոբուսների (միկրոավտոբուսների)
մեկնման, ժամանման ժամանակի (միջպետական, միջմարզային եւ ներմարզային
փոխադրումներում միջանկյալ կանգառների, ուղեւորների նստեցման համար ավտոբուսի
մատուցման), տեղի եւ երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.
երթուղային ավտոբուս` տվյալ երթուղու սահմանված կանգառներում ուղեւորների
նստեցում եւ իջեցում կատարելով` կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուս.
երթուղային տաքսի` միկրոավտոբուս, որով իրականացվում է կանոնավոր փոխադրում
սահմանված երթուղով` միայն սահմանված կանգառներում նստատեղերի թվով ուղեւորների
նստեցում եւ ուղեւորների պահանջով երթուղու ցանկացած կետում իջեցում կատարելով.
օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման
ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումների իրականացման
ծառայություններ մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ 100 տոկոս
համայնքային մասնակցությամբ կազմակերպություն.
երթուղու սխեմա՝ երթուղու սպասարկման փաստաթուղթ, որը պարունակում է
տեղեկություններ երթուղու կանգառների (միջպետական փոխադրումներում՝ սահմանային
անցման կետերի), միջկանգառային հեռավորությունների մասին.
ապրանքատրանսպորտային բեռնագիր` տրանսպորտային միջոցով փոխադրվող բեռի
(ապրանքանյութական արժեքների) շարժի հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի հիման
վրա բեռնառաքիչը դուրս է գրում բեռը, իսկ բեռն ստացողը մուտքագրում է այն:
Միջպետական բեռնափոխադրումների դեպքում ապրանքատրանսպորտային բեռնագիրը
պետք է համապատասխանի «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային
փոխադրումների պայմանագրի մասին ՍՄՌ (CMR)» կոնվենցիայի պահանջներին.
ճանապարհային թերթիկ` ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի առաջնային
հաշվառման փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը,
հաշվառման համարանիշը, սեփականատիրոջ (տնօրինողի) անվանումը, փոխադրման
երթուղին, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի եւ վարորդի առողջական
վիճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրում, ավտոտրանսպորտային միջոցի
աշխատանքի ժամանակահատվածը (փաստացի կատարված երթերի մեկնման ժամերը),
ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (տնօրինողի) կողմից
սահմանվող անհրաժեշտ այլ տվյալներ.
երթուղային թերթիկ՝ ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն
մատուցող կազմակերպության կողմից տրվող՝ կանոնավոր ուղեւորափոխադրում
իրականացնող ավտոբուսի ճանապարհային թերթիկին կցվող փաստաթուղթ, որը ներառում է
ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, ճանապարհային
թերթիկի համարը, տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին եւ փաստացի կատարված
երթերի սկզբի ու ավարտի ժամերը.
էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն՝ ընդհանուր օգտագործման
ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող
տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման, հաշվառման եւ վերահսկողության
աշխատանքների երթակարգավարական կառավարման միասնական էլեկտրոնային
ավտոմատացված համակարգ.
երթուղային ցանց՝ համապատասխան չվացուցակներով ու սխեմաներով միջպետական,
միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային երթուղիների համակարգ.
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործում`
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի շահագործման արդյունավետության ու
անվտանգության ապահովման եւ շրջակա միջավայրի վրա ավտոմոբիլի վնասակար
ազդեցության նվազագույն մակարդակի ապահովման համար իրականացվող տեխնիկական,
տնտեսական եւ կազմակերպչական միջոցառումների համակարգ, որը ներառում է
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի պահպանումը, տեխնիկական
սպասարկումները, ընթացիկ ու հիմնական նորոգումները եւ այդ աշխատանքների կատարման
հաշվառումը.
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ`
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի վնասվածքները հայտնաբերելու,
անսարքությունները կանխելու եւ վերացնելու, ավտոմասերի մաշման հաճախականությունը
նվազեցնելու եւ մինչեւ հիմնական նորոգումը ծառայության ժամկետը երկարաձգելու
նպատակով իրականացվող պարտադիր տեխնիկական համալիր միջոցառումներ.
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի ընթացիկ նորոգում` ավտոմոբիլային
տրանսպորտի շարժակազմի, շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների եւ
խափանումների վերացման նպատակով իրականացվող տեխնիկական համալիր
միջոցառումներ.
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի հիմնական նորոգում` ավտոմոբիլային
տրանսպորտի շարժակազմի, դրա բաղկացուցիչ մասերի գոյապաշարի վերականգնման եւ
ավտոտրանսպորտային միջոցի շահագործման պիտանիության ժամկետը երկարաձգելու
նպատակով իրականացվող տեխնիկական համալիր միջոցառումներ.
արտադրական բազա` տեխնիկական միջոցներով եւ սարքավորումներով կահավորված
արտադրական շենքեր եւ շինություններ ունեցող համապատասխան տարածք, որտեղ
կազմակերպվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանումը եւ պահպանումը
(գիշերակացը), տեխնիկական սպասարկումների, ընթացիկ նորոգումների կատարումը եւ
հաշվառումը, փաստաթղթերի վարումը, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական եւ
վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը.
հավաքակայան` կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման եւ
երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը
վերահսկելու կետեր եւ իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանում,
պահպանում (գիշերակաց) եւ վարորդների առողջական ու ավտոտրանսպորտային միջոցների
տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննում.
ավտոմոբիլային ճանապարհի վտանգավոր տեղամասեր` ավտոմոբիլային ճանապարհի
տեղամասեր, որոնցով ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը կապված է
շարժման ռեժիմի կտրուկ փոփոխությունների հետ եւ որտեղ, կապված
ճանապարհատրանսպորտային պատահարների առավել հնարավոր առաջացման հետ,
տեղադրված են կամ պետք է տեղադրվեն նախազգուշացնող ճանապարհային նշաններ, կամ
ձեռնարկված են այլ կազմակերպատեխնիկական միջոցառումներ.
ավտոտրանսպորտային միջոցի արագությունների նորմավորում` երթուղու կանգառների
միջեւ կամ երթուղով ավտոտրանսպորտային միջոցների շարժման (արագության) նորմաների
սահմանումը.
բեռնարկղ (կոնտեյներ)` չփաթեթավորվող բեռների փոխադրման համար նախատեսված`
բազմակի օգտագործման նշանակությամբ եւ մեքենայացված բեռնման-բեռնաթափման,
ինչպես նաեւ բեռի ժամանակավոր պահման համար նախատեսված` 1մ
3
ծավալը
գերազանցող տարա (ապրանքաման).
երթուղիներում երթեւեկության սովորական ռեժիմ` երթեւեկության չվացուցակով
նախատեսված բոլոր կանգառներով իրականացվող ուղեւորափոխադրումներ.
երթուղիներում երթեւեկության կիսաճեպընթաց ռեժիմ` երթուղու սկզբնակետից մինչեւ
վերջնակետ, սահմանափակ կանգառներով (ուղեւորների զանգվածային հաճախման
կետերում` մեծ թվաքանակով աշխատողներ ունեցող կազմակերպությունների կայարանների
մոտ, քաղաքի կենտրոնում, արդյունաբերական հանգույցներում) իրականացվող
ուղեւորափոխադրումներ.
երթուղիներում երթեւեկության ճեպընթաց ռեժիմ` երթուղու սկզբնակետից մինչեւ
վերջնակետ առանց կանգառների իրականացվող ուղեւորափոխադրումներ.
սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար
ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ`
գազաբալոնների եւ դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների,
փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի եւ դրանց միացման
հանգույցների, բարձր եւ ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման
համակարգի, ստուգիչ-չափիչ եւ ապահովիչ սարքերի ամբողջությունը.
գազաբալոնների պարբերական վկայագրում` գազաբալոնների պատրաստման եւ
շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ եւ
ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որով սահմանվում է բալոնի
օգտագործման ժամկետը.
ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմ` ավտովարորդ կամ ավտոտրանսպորտային
միջոցի երկրորդ ավտովարորդ կամ ավտովարորդի օգնական, որն ուղեկցում է
ավտովարորդին` որոշակի մանեւրների ժամանակ նրան աջակցելու, հարկ եղած դեպքում
նրան փոխարինելու եւ սովորաբար տրանսպորտային գործողություններին արդյունավետ
մասնակցելու համար.
ավտովարորդ՝ ավտոտրանսպորտային միջոցը վարող անձ.
թվային տախոգրաֆ՝ ավտոտրանսպորտային միջոցի խցիկում կամ սրահում տեղադրված
հատուկ սարք, որն ապահովում է ավտոտրանսպորտային միջոցի արագության ռեժիմի,
երթուղու, սահմանված ժամանակահատվածում անցած ճանապարհահատվածի,
կարճաժամկետ եւ երկարաժամկետ դադարների ու կանգառների վերաբերյալ տվյալների
անդադար անձեռնմխելի արձանագրումը.
վարելու ժամանակահատված՝ հանգստի կամ ընդմիջման ժամերից հետո մինչեւ հաջորդ
ընդմիջման կամ հանգստի ժամը ավտովարորդի ավտոտրանսպորտային միջոցը վարելու
կուտակված ժամերը.
շաբաթ` երկուշաբթի` ժամը 00.00-ից մինչեւ կիրակի` ժամը 23.59-ն ընկած
ժամանակահատվածը.
հանգստի ժամանակահատված՝ ցանկացած չընդհատված ժամանակահատված, որի
ընթացքում ավտովարորդը կարող է ազատ տնօրինել իր ժամանակը.
շաբաթական կանոնավոր հանգստի ժամանակահատված՝ առնվազն 45 ժամ տեւողությամբ
հանգստի ժամ.
շաբաթական կրճատված հանգստի ժամանակահատված՝ առնվազն 45 ժամ տեւողությամբ
հանգստի ժամանակահատված, որը կարող է կրճատվել նվազագույնը 24 հաջորդական
ժամով.
Օդանավակայանի տաքսի ծառայություն՝ օդանավակայանի տաքսի ծառայության
կազմակերպման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ
ձեռնարկատերերի կողմից ուղեւորների փոխադրման գործունեություն.
Օդանավակայանի տաքսու կայանատեղ՝ օդանավակայանի տաքսի ծառայություն
մատուցող մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման համար առանձնացված տարածք.
գործարար համբավ՝ գործարարության ոլորտում դրսեւորած ձեռնարկատիրական
գործունեության, աշխատանքային եւ մասնագիտական որակներին տրվող գնահատական:
(4-րդ հոդվածը լրաց. 20.11.14 ՀՕ-163-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-168-Ն, լրաց., խմբ.,
փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, փոփ. 08.02.18 ՀՕ-106-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-48-Ն, 09.02.22 ՀՕ-
31-Ն, 30.07.21 ՀՕ-314-Ն, 18.01.22 ՀՕ-8-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-452-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ-
345-Ն, 08.12.23 ՀՕ-390-Ն)
Գ 2
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 5.
բնագավառում
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական
կարգավորումն իրականացվում է հետեւյալ նպատակներով.
ա) պետության, ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններից օգտվողների եւ
ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող
քաղաքացիների եւ իրավաբանական անձանց շահերի պաշտպանության ապահովում.
բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի համալիր զարգացման,
ամբողջական, արդյունավետ, անվտանգ եւ որակյալ գործունեության ապահովում:
2. Պետական կարգավորումն ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում
իրականացվում է հետեւյալ ձեւերով.
ա) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության
իրականացում.
բ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորման մարմինների
խնդիրների եւ իրավասությունների սահմանում.
գ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ու
նորմատիվ տեխնիկական ակտերի եւ ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի
գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում.
դ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում գործունեության առանձին տեսակների
լիցենզավորում.
ե) ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների եւ բեռների փոխադրումների ժամանակ
իրականացվող որոշակի աշխատանքների (ծառայությունների) եւ որոշակի տեխնիկական
միջոցների ու օբյեկտների համապատասխանության հավաստումը`
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
սահմանված կարգով.
զ) ավտոմոբիլային տրանսպորտում մոբիլիզացիոն պատրաստության եւ քաղաքացիական
պաշտպանության ղեկավարում.
է) ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ
հսկողության իրականացում.
ը) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության մասին վիճակագրական
տեղեկատվության հավաքման, կուտակման եւ վերլուծության կարգի սահմանում.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների
իրականացում:
3. Պետական կարգավորումն ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում
իրականացնում են պետական կառավարման այն մարմինները, որոնց Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ վերապահված են համապատասխան գործառույթներ:
Հոդված 6.
1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումն իրականացնում է
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման
մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
2. Լիազոր մարմինը`
ա) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի
բնագավառին առնչվող պետական ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական եւ
ռազմավարական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.
բ) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ուղեւորատար ավտոմոբիլային
տրանսպորտի երթուղային ցանցի բարեփոխման եւ ներդաշնակեցման, ավտոկայարանային
ծառայությունների համալիրի բարելավման եւ ընդլայնման, ինչպես նաեւ ուղեւորների
սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
գ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում միջազգային
համագործակցության իրականացումը.
դ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցության ուղիների,
ճանապարհային ցանցի կատարելագործման եւ ներդաշնակեցման ռազմավարության
քաղաքականության մշակումը եւ իրականացումը.
ե) իր իրավասությունների սահմաններում տարածքային կառավարման եւ տեղական
ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` ապահովում է ավտոմոբիլային
տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կարգով
իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը կանոնակարգող իրավական եւ
տեխնիկական նորմատիվ ակտերի մշակումը` անկախ սեփականության ձեւից.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` իրականացնում է
տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննություն
իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի լիցենզավորումը.
ը) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-364-Ն)
թ) իր իրավասության սահմաններում ապահովում է շրջակա միջավայրի վրա
ավտոտրանսպորտային միջոցների վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների
եւ միջոցառումների իրականացում.
ժ) իրականացնում է օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
(6-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, 09.07.20 ՀՕ-364-Ն)
Հոդված 6.1.
վերահսկողությունը
1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն
իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական
մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):
2. Տեսչական մարմինը`
1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային
տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների եւ միջազգային
թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.
2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ սույն օրենքի
պահանջների խախտման համար:
(6.1-ին հոդվածը լրաց. 09.07.20 ՀՕ-364-Ն)
Հոդված 7.
1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական
փոխադրումները կազմակերպվում եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության
միջազգային պայմանագրերի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետության տարածքից
ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման
կարգին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղեւորների,
ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում
է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է,
բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:
3. Հայաստանի Հանրապետությունում միջպետական ուղեւորափոխադրումներ
իրականացնող միկրոավտոբուսները եւ ավտոբուսները, ինչպես նաեւ թույլատրելի
առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող, ներառյալ՝ կցորդի կամ կիսակցորդի
միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները
պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով, բացառությամբ՝
1) «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային
միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող
պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների.
2) միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող
ավտոտրանսպորտային միջոցների, եթե երթուղու երկարությունը չի գերազանցում 50 կմ-ը.
3) 40 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությունը գերազանցելու տեխնիկապես
հնարավորություն չունեցող ավտոտրանսպորտային միջոցների.
4) պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային
անվտանգության ծառայության մարմինների կողմից կամ նրանց պատկանող
տրանսպորտային միջոցների.
5) 10-17 նստատեղ (ներառյալ՝ ավտովարորդի) ունեցող ավտոտրանսպորտային
միջոցների, որոնք օգտագործվում են բացառապես ոչ առեւտրային նպատակներով ոչ
կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար.
6) ոչ առեւտրային նպատակներով մարդասիրական օգնության համար օգտագործվող
ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են արտակարգ իրավիճակների
դեպքում կամ փրկարարական աշխատանքներ իրականացնելիս.
7) վթարային կամ բժշկական նպատակներով օգտագործվող մասնագիտացված
ավտոտրանսպորտային միջոցների.
8) ավտոտրանսպորտային միջոցների, որոնք տեխնիկական զարգացման, վերանորոգման
կամ պահպանման նպատակներով ենթարկվում են ավտոճանապարհային փորձարկումների,
ինչպես նաեւ նորաստեղծ կամ վերակառուցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնք
դեռեւս չեն հանձնվել շահագործման.
9) ոչ առեւտրային նպատակներով ապրանքների փոխադրման համար օգտագործվող
ավտոտրանսպորտային միջոցների կամ համակցված ավտոտրանսպորտային միջոցների,
որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 7,5 տոննան.
10) մշակութային արժեք ներկայացնող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք
օգտագործվում են ոչ առեւտրային նպատակներով ուղեւորափոխադրումների եւ
բեռնափոխադրումների համար.
11) կոյուղու, ջրհեղեղից պաշտպանության, ջրի, գազի եւ էլեկտրականության հետ կապված
ծառայությունների, մայրուղիների պահպանման եւ հսկողության, աղբի հավաքման եւ
վերացման, հեռագրային եւ հեռախոսային ծառայությունների, փոստային առաքանու
փոխադրման, ռադիոյի ու հեռուստատեսության հեռարձակման եւ ռադիոյի ու
հեռուստատեսության հաղորդիչների եւ ընդունիչների հայտնաբերման նպատակով
օգտագործվող, ինչպես նաեւ կրկեսի եւ զվարճանքի պարագաներ փոխադրող
տրանսպորտային միջոցների.
12) տրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են գյուղատնտեսությամբ կամ այլ
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից իրենց անձնական
ձեռնարկատիրական գործունեության նպատակներով բեռնափոխադրումների համար՝
ընկերության հիմնական վայրից մինչեւ 100 կմ շառավղի սահմաններում:
4. Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող
կազմակերպությունները եւ ավտովարորդները պետք է ունենան համապատասխանաբար
կազմակերպության եւ ավտովարորդի, իսկ ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված
թվային տախոգրաֆների ստուգաչափում իրականացնող արհեստանոցները՝ արհեստանոցի
քարտեր, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
5. Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը,
տեղադրմանը եւ զննմանը ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը։
6. Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող
կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն թվային
տախոգրաֆից եւ տախոգրաֆի քարտերից ներբեռնված բոլոր տվյալների պահպանումը
գրառումից հետո առնվազն 12 ամիս եւ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն
իրականացնող տեսչական մարմնի կողմից պահանջի դեպքում տրամադրեն
տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ
անհրաժեշտ տեղեկատվությունը։
7. Թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար
ավտոտրանսպորտային միջոցներով դեպի Տրանսպորտի նախարարների եվրոպական
կոնֆերանսի (ՏՆԵԿ-ի) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ
(բացառությամբ ոչ առեւտրային փոխադրումների) կատարող կազմակերպությունները պետք
է ապահովեն Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների Որակի
խարտիայով (այսուհետ՝ Որակի խարտիա) նախատեսված գործարար համբավի,
ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջները։
8. Միջպետական փոխադրողը պետք է նշանակի փոխադրումների կազմակերպման եւ
անվտանգության գծով պատասխանատու անձ (այսուհետ՝ փոխադրումների մենեջեր), որը
կարող է լինել նաեւ կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը։
9. Փոխադրումների մենեջերը պետք է ունենա մասնագիտական որակավորումը
հաստատող վկայական, որը տրվում է տեսական քննության դրական արդյունքի դեպքում։
Բեռնափոխադրումներ կատարող կազմակերպություններում վերջին 10 տարվա անընդմեջ
կառավարման ստաժ ունեցող անձանց մասնագիտական որակավորումը հաստատող
վկայականը տրվում է առանց տեսական քննություն հանձնելու։ Մասնագիտական
որակավորմանը եւ մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող
պահանջները, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը եւ մասնագիտական
որակավորման վկայական տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
10. Փոխադրումների մենեջերը կարող է միաժամանակ կազմակերպել մինչեւ չորս տարբեր
կազմակերպությունների փոխադրումների գործընթացը, եթե դրանց տրանսպորտային
միջոցների ընդհանուր քանակը չի գերազանցում հիսուն միավորը: Փոխադրումների մենեջերի
կողմից միայն մեկ կազմակերպության փոխադրումների գործընթացը կազմակերպվելու
դեպքում տրանսպորտային միջոցների քանակը չի սահմանափակվում։
11. Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման գործունեություն
կարող են իրականացնել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան լիազոր մարմնից ծանուցման
ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած կազմակերպությունները։
12. ՏՆԵԿ-ի անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող
կազմակերպությունը պետք է, «Իրավաբանական անձանց պետական գրանցման,
իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ
ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
պահանջներին համապատասխան, հաշվառված լինի պետական միասնական
գրանցամատյանում եւ ունենա գործարար համբավ։ ՏՆԵԿ-ի անդամ պետություններ
միջպետական բեռնափոխադրումներ կատարող Հայաստանի Հանրապետության
կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
13. Կազմակերպությունը կորցնում է գործարար համբավը, եթե դատարանի որոշմամբ
սնանկ է ճանաչվել, կամ փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների համար
կազմակերպությունը կամ նրա փոխադրումների մենեջերը ենթարկվել է քրեական կամ
վարչական պատասխանատվության։ Կազմակերպության գործարար համբավը
վերականգնվում է, եթե խախտումների համար սահմանված վարչական տույժերի կատարումն
ավարտված է, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով դատվածությունը մարված կամ
վերացված է։
14. Գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն
առնչվող խախտումների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը։
15. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործարար համբավի կորստի,
ֆինանսական վիճակի եւ փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջների
խախտման դեպքում միջպետական փոխադրումներ կատարելու թույլտվություններ
ստանալու՝ կազմակերպության դիմումները մերժվում են, իսկ կազմակերպությանը
տրամադրված ՏՆԵԿ-ի թույլտվությունները կասեցնում է լիազոր մարմինը մինչեւ
կազմակերպության կողմից խախտումների վերացումը:
16. Որակի խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի, այդ թվում՝ նրա
փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը միջպետական բեռնափոխադրումներ
կատարող կազմակերպությունը լիազոր մարմին ներկայացնում է փոխադրումների մենեջերի
հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ տասը աշխատանքային օրվա
ընթացքում։
17. Որակի խարտիայով նախատեսված ֆինանսական վիճակին ներկայացվող
պահանջները բավարարելու վերաբերյալ տեղեկատվությունը կազմակերպությունը
յուրաքանչյուր տարվա մինչեւ հունվարի 30-ը լիազոր մարմին ներկայացնում է վերջին
հաշվետու տարվա տարեկան հաշվեկշռի ձեւաչափով: Եթե վերջին հաշվետու տարվա
տարեկան հաշվեկշռով կազմակերպության ֆինանսական դրությունը գնահատելիս Որակի
խարտիայով նախատեսված ֆինանսական վիճակին ներկայացվող պահանջը չի
բավարարվում, ապա որպես լրացուցիչ ֆինանսական միջոցներ կարող են հաշվի առնվել նաեւ
կազմակերպության ակտիվները, շրջանառու կապիտալը, գործունեության
պատասխանատվության ապահովագրությունը, ինչպես նաեւ բանկային երաշխիքը։
18. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված մասնագիտական որակավորման
քննությունների ընդունման եւ մասնագիտական որակավորման վկայականներ տալու
գործընթացը կազմակերպում է լիազոր մարմինը։
(7-րդ հոդվածը խմբ. 16.12.16 ՀՕ-17-Ն, լրաց. 16.09.20 ՀՕ-420-Ն, խմբ., լրաց. 30.07.21
ՀՕ-314-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ-345-Ն)
Հոդված 8.
տրանսպորտում
1. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտի առանձին
տեսակներով փոխադրումներն իրականացվում են լիցենզիայի հիման վրա՝ «Լիցենզավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտում
փոխադրողները պարտավոր են ապահովագրել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ
գույքին պատճառված վնասի հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության
ռիսկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Գ 3
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 9.
հիմնադրույթները
1. Ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումները (ուղեւորափոխադրումները) իրականացվում
են`
ա) կանոնավոր փոխադրումների դեպքում` երթուղային ավտոբուսներով, երթուղային
տաքսիներով, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերներով
ավտոբուսներով կամ զբոսաշրջային ավտոբուսներով կամ թեթեւ մարդատար
ավտոմոբիլներով.
բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով.
գ) ավտոտրանսպորտային միջոցն արտադրողի տեխնիկական պայմաններով
նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված
կարգով վերասարքավորված բեռնաուղեւորատար ավտոմոբիլներով:
2. Ուղեւորափոխադրումների երթուղային ցանցը ձեւավորվում է երթուղիների
կազմակերպման միջոցով: Երթուղիները, ըստ աշխատանքային ռեժիմի, կազմակերպվում են
մշտական, լրացուցիչ, սեզոնային, հատուկ եւ ժամանակավոր, ըստ երթեւեկության ռեժիմի`
սովորական, կիսաճեպընթաց եւ ճեպընթաց ռեժիմով:
Ուղեւորափոխադրումները, ըստ վարչական տարածքի հատկանիշի, կազմակերպվում են
ներհամայնքային, ներմարզային, միջմարզային, միջպետական, ըստ կազմակերպման
բնույթի` կանոնավոր եւ ոչ կանոնավոր, ըստ նշանակության` ընդհանուր օգտագործման,
զբոսաշրջային եւ հատուկ սկզբունքներով:
3. Միկրոավտոբուսային փոխադրումները կազմակերպվում են ավտոբուսային
փոխադրումների կազմակերպման ընդհանուր, ինչպես նաեւ սույն օրենքով
միկրոավտոբուսային փոխադրումների համար սահմանված այլ պահանջներին
համապատասխան:
(9-րդ հոդվածը փոփ. 08.02.18 ՀՕ-106-Ն, լրաց. 08.12.23 ՀՕ-390-Ն, 22.12.23 ՀՕ-8-Ն)
Հոդված 10.
1. Կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների սպասարկումն իրականացվում է
չվացուցակի եւ երթուղու սխեմայի (իսկ ներհամայնքային երթուղիներում՝ սահմանված
ուղեգծով) հիման վրա: Չվացուցակը պետք է ապահովի ուղեւորների փոխադրման փաստացի
պահանջարկի բավարարումը, ավտովարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի
կազմակերպումը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը եւ փոխադրումների
անվտանգությունը: Առանց չվացուցակի եւ երթուղու սխեմայի (իսկ ներհամայնքային
երթուղիներում՝ սահմանված ուղեգծով)` երթուղիների սպասարկումն արգելվում է:
1.1. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը
կազմակերպում է լիազոր մարմինը՝ համագործակցելով այլ պետությունների տրանսպորտի
ոլորտը կանոնակարգող համապատասխան լիազոր մարմինների հետ, եւ հրապարակում
լիազոր մարմնի ինտերնետային կայքում:
2. Միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների
երթուղային ցանցերը կազմակերպում է լիազոր մարմինը, իսկ ներհամայնքային
ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը՝ համապատասխան
համայնքի ղեկավարը՝ կանոնավոր փոխադրումների ուղեգծերն ու չվացուցակները նախապես
համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցման
ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ներհամայնքային
երթուղային ցանցի վերաբերյալ լիազոր մարմինը տալիս է համաձայնություն կամ
վերադարձնում է երթուղիների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններով:
3. Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր
փոխադրումների չվացուցակները եւ երթուղիների սխեմաները մշակում եւ հաստատում է
դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը:
4. Միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները կարող են
կազմակերպվել նաեւ երթուղային տաքսու ռեժիմով` մշտական ուղեւորահոսքի առկայության
պայմաններում` չվացուցակներով, փոփոխական ուղեւորահոսքի դեպքերում` ըստ
ուղեւորակուտակումների առաջացման միջակայքերի:
5. Միջմարզային եւ ներմարզային կամ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր
փոխադրումների միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների
չվացուցակներում կամ ուղեգծերում փոփոխությունները հաստատում է սույն հոդվածի 2-րդ
մասով սահմանված՝ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի
ղեկավարը՝ երթուղային ցանցն սպասարկող օպերատորի առաջարկությամբ կամ տեսչական
մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքների հիման վրա կամ
համապատասխան մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքների հիման վրա:
(10-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն, փոփ., խմբ. 08.02.18 ՀՕ-106-Ն, խմբ.,
լրաց. 24.11.22 ՀՕ-452-Ն)
Հոդված 11.
(վերնագիրը խմբ. 03.07.25 ՀՕ-201-Ն)
1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը, որն
ընտրվում է մրցութային եղանակով, բացառությամբ սույն օրենքի 11.1-ին հոդվածով
նախատեսված դեպքերի:
2. Միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների
մրցույթները կազմակերպում եւ անցկացնում են լիազոր մարմնի, իսկ ներհամայնքային
ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները՝ համապատասխան համայնքի
ղեկավարի կազմած մրցութային հանձնաժողովները՝ մրցույթների անցկացման
ժամանակացույցին համապատասխան:
3. Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր
փոխադրումների մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման,
մրցույթի մասնակցության պայմաններն ու մրցույթի հաղթողին որոշելու կարգը, ինչպես նաեւ
մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
4. Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր
փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է ունենան 10-ից ոչ ավելի
տարիք եւ պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի եւ շրջակա
միջավայրի պահպանության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին եւ արտադրողի
կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի փոխադրումներ իրականացնելու համար:
Ներհամայնքային (բացառությամբ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջեւ)
կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի
լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային, ներմարզային եւ
բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջեւ կանոնավոր երթուղիների մրցույթին
ներկայացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային
միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
5. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ ուղեւորների անվտանգությունն
ապահովելու նպատակով ավտոբուսի սրահը եւ դրսի հատվածը, կանգառասրահները կարող
են լուսանկարահանվել եւ տեսանկարահանվել օրենքով սահմանված կարգին
համապատասխան:
6. Բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային երթուղային ցանցն սպասարկող
օպերատորի ընտրության մրցույթը կարող է կազմակերպել լիազոր մարմինը՝ համայնքի
ղեկավարի դիմումի հիման վրա։
7. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը
կարգավորվում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի եւ
փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջեւ կնքված համապատասխան
պայմանագրով, որի պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
8. Հայաստանի Հանրապետության տարածքում ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր
փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման
ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման կարգով: Հայաստանի
Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով
փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
9. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր
փոխադրումների իրականացման ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող
համապատասխան մարմինը տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորումը, իսկ
տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
փոխադրումների վերահսկողության աշխատանքները կարող են իրականացնել էլեկտրոնային
երթակարգավարական ծառայության միջոցով: Էլեկտրոնային երթակարգավարական
ծառայության ավտոմատացված համակարգերն ստեղծում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-
րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող մարմինները, իսկ Հայաստանի
Հանրապետության տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող
տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր փոխադրումների
երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունն ստանում է էլեկտրոնային եղանակով
էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ավտոմատացված համակարգերի
տեղեկատվական շտեմարաններից։ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների
մատուցման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
10. Միջմարզային, ներմարզային եւ ներհամայնքային երթուղիների սպասարկումն
իրականացվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի
ժամանակ առաջարկված փոխադրավարձով, որը գանձում է օպերատորը:
11. Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը
կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում,
վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի
գների փոփոխություն եւ այլն), ինչպես նաեւ մրցութային եղանակով կազմակերպված
միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝
երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար
մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական
երթուղիների սպասարկման համար օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր
երթուղիների ձեւավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվում է տվյալ
երթուղիներն սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի
ներկայացմամբ եւ հաստատվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված`
երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: Կանոնավոր
փոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները, բացառությամբ
սույն օրենքի 11.1-ին հոդվածով սահմանված դեպքերի, հաստատում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
(11-րդ հոդվածը լրաց., խմբ. 20.11.14 ՀՕ-163-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն, փոփ.,
խմբ. 08.02.18 ՀՕ-106-Ն, խմբ., լրաց. 24.11.22 ՀՕ-452-Ն, լրաց. 09.02.22 ՀՕ-31-Ն,
խմբ. 14.07.22 ՀՕ-297-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.07.23 ՀՕ-250-Ն, խմբ. 03.07.25 ՀՕ-201-Ն)
(09.02.22 ՀՕ-31-Ն օրենքն ունի անցումային դրույթ եւ եզրափակիչ մաս)
(14.07.22 ՀՕ-297-Ն օրենքն ունի անցումային դրույթ եւ եզրափակիչ մաս)
(12.07.23 ՀՕ-250-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 11.1.
միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային
մասնակցությամբ օպերատորի միջոցով
1. Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված մրցութային կարգից բացի, համայնքի
ղեկավարի որոշմամբ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող
են կազմակերպվել նաեւ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան
իրականացված գնման գործընթացի միջոցով կամ առանց մրցույթի եւ առանց գնման
գործընթացի կազմակերպման՝ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ
կազմակերպության միջոցով: Համայնքի ղեկավարի՝ սույն մասում նշված որոշումը
փոփոխման ենթակա չէ մրցույթի կազմակերպման կամ գնման ողջ գործընթացում։
2. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման
գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ
օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների
ծառայության կազմակերպման տեղական վճարը սահմանում է տվյալ համայնքի ավագանին:
3. Համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումները տարբեր տեսակի
տրանսպորտային միջոցներով (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն եւ այլն)
իրականացվելու դեպքում տվյալ համայնքի ավագանու որոշմամբ կարող է ներդրվել համայնքի
վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն եւ
սահմանվել նշված միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարը, այն
վճարելու եղանակը եւ տրանսպորտային միջոցում վավերացնելու կարգը:
4. Սույն հոդվածով սահմանված կարգով օպերատորի ընտրության դեպքում
ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների եւ համայնքի վարչական
տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության տեղական վճարները
գանձում է համայնքը՝ օպերատորին պատկանող տրանսպորտային միջոցներում տեղադրված
համապատասխան սարքերի կամ օրենսդրությամբ նախատեսված վճարումն ընդունող այլ
միջոցներով: Օպերատորին եւ մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով համայնքին
ծառայություններ մատուցած կազմակերպություններին ծառայությունների համար վճարումն
իրականացվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ 100 տոկոս
համայնքային մասնակցությամբ օպերատորին եւ մյուս տեսակի տրանսպորտային միջոցներով
համայնքին ծառայություններ մատուցած պետական եւ համայնքային
կազմակերպություններին՝ յուրաքանչյուր տարի հաստատվող տարեկան եկամուտների եւ
ծախսերի հաստատված նախահաշվով:
5. Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար «Գնումների
մասին» օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության
դեպքում երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում օպերատորի եւ
համայնքի ղեկավարի միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով՝ 5-10
տարի ժամկետով, որի ձեւը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ՝ հաշվի առնելով
«Գնումների մասին» օրենքով պայմանագրին ներկայացվող հիմնական պայմանները:
6. «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ ներհամայնքային
ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով
կազմակերպելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը։
7. Համայնքի վարչական տարածքում ներհամայնքային կանոնավոր փոխադրումների
միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման)
նկատմամբ հսկողությունն իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից լիազորված
համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային
մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները:
8. Տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման
նպատակով սույն հոդվածի 7-րդ մասում նշված անձինք կարող են օգտագործել տեխնիկական
միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել,
որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած
անձանց ինքնությունը պարզելու (նույնականացում) կատարելու համար:
9. Ուղեւորները պարտավոր են տրանսպորտային միջոց մուտք գործելուց անմիջապես
հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում վավերացնել (տրանսպորտային միջոցում
տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված
լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ կամ կիրառման արտոնությամբ
փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը
(համապատասխան քարտը, թղթային կամ էլեկտրոնային կտրոնը եւ այլն) եւ մինչեւ
ուղեւորության ավարտն իրենց մոտ պահպանել վավերացված կրիչը եւ տեղական վճարի
վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել
այն տեղական վճարի վճարումը եւ վավերացում կատարված լինելու հանգամանքն ստուգելու
նպատակով, որը չներկայացնելու բացասական հետեւանքները կրում է ուղեւորը: Նշված
հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ վերջինիս վարչական պատասխանատվության
ենթարկելու համար:
10. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված անձինք իրենց լիազորությունների
իրականացման ընթացքում իրավունք ունեն տեղական վճարի վճարման միջոց չունեցող
անձին շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների
օգտագործմամբ, այդ թվում՝ դիմապատկերով նույնականացնելու նպատակով բնակչության
պետական ռեգիստրից ստանալու տեղեկատվություն եւ սույն մասում նշված անձանց կողմից
նույնականացումից հրաժարվելու դեպքում դիմելու ոստիկանություն՝ սույն մասում նշված
անձանց նույնականացնելուն կամ իրենց լիազորություններն իրականացնելուն աջակցելու,
իսկ տեղում դրա անհնարինության դեպքում՝ այդ անձանց ոստիկանություն տեղափոխելու
նպատակով։
(11.1-ին հոդվածը լրաց. 03.07.25 ՀՕ-201-Ն)
Հոդված 12.
իրավունքից զրկելը
1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները
կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ
մասում նշված համապատասխան մարմնի որոշմամբ` տեսչական մարմնի ներկայացմամբ եւ
մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ:
2. Երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք են`
ա) մրցույթին մասնակցության համար սահմանված պայմանների խախտումը կամ դրանց
գնահատված ցուցանիշների նվազումը.
բ) փոխադրումներն իրականացնող կազմակերպության ճանապարհային թերթիկի կամ
դրան կից երթուղային թերթիկի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի
լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումի կամ
ճանապարհային թերթիկի բացակայությունը.
գ) կազմակերպության լուծարումը կամ զրկումը ավտոտրանսպորտային գործունեություն
իրականացնելու իրավունքից.
դ) հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման
ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները եւ վերջնակետի
(սկզբնակետի) խախտումները.
դ.1) երթուղին ինքնակամ չսպասարկելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված դեպքերի.
ե) (կետն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-163-Ն)
զ) սույն օրենքի 11-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված համապատասխան մարմնի հետ
կնքած պայմանագրում նշված այլ պայմանների խախտումները, ներառյալ`
բնապահպանական նորմերն ու պահանջները.
է) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների
սահմանված նորմատիվների գերազանցումը.
ը) (ենթակետն ուժը կորցրել է 10.12.21 ՀՕ-379-Ն)
Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններին սույն մասի «ա»,
«բ», «դ», «զ», «է» կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածի առաջին մասով
նախատեսված մարմինը նախազգուշացնում է տեսչական մարմնի կողմից խախտումը
հայտնաբերվելու օրվանից հետո` 5-օրյա ժամկետում:
Նախազգուշացումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, խախտումը չվերացնելու,
ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում
կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:
Սույն մասի «գ» եւ «դ.1» կետերում նշված դեպքերում կազմակերպությունն առանց
նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:
3. Խախտման վերաբերյալ նախազգուշացումը եւ երթուղու սպասարկման իրավունքից
զրկման որոշումը ստանալուց հետո կազմակերպությունն իրավունք ունի վիճարկելու դրանք եւ
կարող է բողոքարկել դատական կարգով:
(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 20.11.14 ՀՕ-163-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.12.16 ՀՕ-17-Ն,
փոփ. 09.07.20 ՀՕ-364-Ն, 10.12.21 ՀՕ-379-Ն, լրաց. 09.02.22 ՀՕ-31-Ն)
Հոդված 13.
սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող ընդհանուր
պահանջները
1. Ներհամայնքային եւ մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների
երթուղիների կանգառները պետք է տեղաբաշխվեն ուղեւորների կուտակման հանգուցային
կետերում, միջքաղաքայինը` միջանկյալ ավտոկայաններում, ապահովեն ուղեւորների
հարմարավետ ու մատչելի սպասարկումը, անվտանգ մոտեցումը եւ համապատասխանեն
կանգառների շահագործման կանոններին: Փոխադրումների առանձնահատկություններին
համապատասխան` երթուղու կանգառները կարող են լինել հիմնական, ժամանակավոր եւ
ըստ ուղեւորի պահանջի:
2. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային
միջոցները պետք է ունենան երթուղին արտահայտող ցուցատախտակով, երթուղու
չվացուցակով եւ սխեմայով (բացառությամբ ներհամայնքային երթուղիների), սպասարկող
կազմակերպության անվանման եւ գտնվելու վայրի նշմամբ ցուցանակով,
ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող արտաքին եւ ներքին
կահավորում: Կահավորման պահանջները սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով
եւ ստանդարտներով:
3. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային
միջոցների ուղեսրահում` ուղեւորների համար տեսանելի կենտրոնական մասում, փակցվում է
ցուցանակ, որը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն ուղեւորների եւ
ուղեւորափոխադրումն իրականացնող վարորդների իրավունքների ու
պարտականությունների մասին:
4. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառների
տեղաբաշխումը պետք է համաձայնեցվի ճանապարհային, տեղաբաշխման վարչական
տարածքի ճարտարապետական, բնապահպանական մարմինների, Հայաստանի
Հանրապետության ոստիկանության իրավասու ստորաբաժանման (այսուհետ՝
Ոստիկանության իրավասու ստորաբաժանում), երթուղում երկաթուղային գծանցի
առկայության դեպքում` նաեւ երկաթուղային գծանցները տնօրինող համապատասխան
մարմինների հետ:
(13-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, 08.02.18 ՀՕ-106-Ն, 16.12.22 ՀՕ-478-Ն)
Հոդված 14.
1. Ավտոբուսներով ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր փոխադրումներն իրականացվում
են ուղետոմսերի եւ ուղեբեռային անդորրագրերի հիման վրա:
2. Միջքաղաքային եւ միջպետական երթուղիների ուղեւորների տոմսավորումն
իրականացվում է ավտոկայարանների եւ ավտոկայանների, ինչպես նաեւ դրանց հետ
պայմանագիր ունեցող այլ կազմակերպության տոմսարկղերից, իսկ միջանկյալ
կանգառներում` ավտովարորդների կողմից:
Ավտոկայարաններում, ավտոկայաններում, ինչպես նաեւ այլ կազմակերպություններում
իրականացվում է նաեւ միջքաղաքային եւ միջպետական երթուղիների ուղետոմսերի
նախնական վաճառք: Տոմսերի նախնական վաճառքով կարող է իրացվել ոչ ավելի, քան
ավտոբուսի տվյալ երթի ուղետոմսերի 80 տոկոսը:
3. Ուղեւորների նստեցումն ու իջեցումը թույլատրվում է երթուղու համար սահմանված
կանգառներում, միկրոավտոբուսներում` ազատ նստատեղերի առկայության դեպքում, իսկ
երթուղային տաքսու ռեժիմով աշխատող միկրոավտոբուսներում իջեցումը` նաեւ թույլատրելի
տեղերում` ըստ ուղեւորների պահանջի:
Լրիվ զբաղեցված նստատեղերով երթեւեկելու դեպքում ուղեւորի նստեցման նպատակով
միկրոավտոբուսի կանգառումն արգելվում է: Նստատեղերը լրիվ զբաղված լինելու դեպքում
երթուղու սահմանված կանգառներում միկրոավտոբուսի կանգառումն իրականացվում է ըստ
ուղեսրահում գտնվող ուղեւորների պահանջի:
Երեւան քաղաքում, ելնելով տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնվածությունից,
Երեւանի քաղաքապետի որոշմամբ կարող է արգելվել առանձին փողոցներում կամ փողոցների
առանձին հատվածներում կանգառներից դուրս ուղեւորների պահանջով նրանց իջեցումը:
Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտովարորդներն անհրաժեշտության
դեպքում պետք է աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ՝ նստեցնել,
իջեցնել, տեղեկատվություն տրամադրել)՝ օգտվելու տրանսպորտային սպասարկման իրենց
իրավունքից:
4. Մերձքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող
ավտոբուսներով քաղաքի վարչական տարածքում երթեւեկողներից վճարը գանձվում է
ներհամայնքային ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձի չափով:
5. Երթուղու սկզբնակետում, ինչպես նաեւ միջանկյալ կանգառներում ուղեւորի մեղքով
ավտոբուսի մեկնումից ուշացման դեպքում ձեռք բերված ուղետոմսը չի վերաձեւակերպվում, եւ
վճարված գումարը չի վերադարձվում:
Ուղեւորի հիվանդության կամ դժբախտ պատահարի պատճառով ավտոբուսի մեկնումից
հետո մինչեւ 3 ժամ ուշանալու դեպքում ուղեւորի ցանկությամբ ավտոբուսի մեկնման պահից
հետո` 3 օրվա ընթացքում, կարող է վերականգնվել ուղետոմսը` դրա արժեքի 25 տոկոս
լրավճարով, կամ վերադարձվել վճարված գումարի 75 տոկոսը: Ուղետոմսի վերականգնումը
կամ գումարի վերադարձը կատարվում է հիվանդության վերաբերյալ բժշկական
հաստատության հաստատած տեղեկանքի կամ դժբախտ պատահարի մասին
համապատասխան մարմինների կազմած արձանագրության հիման վրա:
Անհաղթահարելի ուժի, դժբախտ պատահարի կամ հիվանդության (առողջական վիճակի
անբավարարության) հետեւանքով ուղեւորի կողմից ուղեւորությունը չշարունակվելու կամ
հրաժարվելու դեպքում ուղեւորին է վերադարձվում փոխադրավարձի` մինչեւ ուղեւորության
նշանակման վայր մնացած հեռավորությանը համեմատական մասը:
6. Երթուղու սպասարկման համար նախատեսած ավտոբուսի փոխարեն ավելի ցածր
կարգի ավտոբուս հատկացնելու դեպքում ուղեւորն իրավունք ունի վերադարձնելու
ուղետոմսը, ստանալու ուղեբեռի, ուղետոմսի եւ նախնական վաճառքի համար վճարված
գումարները: Հատկացված ցածր կարգի ավտոբուսով երթեւեկելու` ուղեւորի համաձայնության
դեպքում ուղեւորին պետք է վերադարձվի ուղետոմսերի արժեքների տարբերությունը:
Նախատեսված ավտոբուսի փոխարեն ավելի բարձր կարգի ավտոբուս հատկացնելու
դեպքում ուղեւորն իրավունք ունի առանց լրավճարի ուղեւորվելու մինչեւ այդ մասին
տեղեկություն հաղորդելը կամ նախնական վաճառքով ձեռք բերված ուղետոմսով:
7. Ավտոբուսի մեկնումից մինչեւ 2 ժամ առաջ ուղետոմսն ավտոկայանի տոմսարկղ կամ
տվյալ երթուղու համար ուղետոմս վաճառող այլ տոմսարկղ վերադարձնելու դեպքում
ուղեւորին է վերադարձվում փոխադրավարձը, իսկ նշված ժամկետից մինչեւ ավտոբուսի
մեկնումը` ուղետոմսի համար վճարված գումարի 85 տոկոսը:
8. Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով խմբերի փոխադրման պատվերով
ուղետոմսերի նախնական տրամադրումն իրականացվում է մեկնման օրվանից առնվազն 7 օր
առաջ ներկայացված գրավոր հայտերով եւ 20 տոկոս կանխիկ վճարով: Պատվիրված
ուղետոմսերը պետք է պահանջվեն ոչ ուշ, քան ավտոբուսի մեկնումից 24 ժամ առաջ:
Չպահանջված ուղետոմսերը իրացման են տրվում ընթացիկ վաճառքի տոմսարկղերին:
Հայտերով ձեռք բերված ուղետոմսերն ավտոբուսի մեկնումից մինչեւ 3 օր առաջ ավտոկայանի
տոմսարկղ վերադարձնելու դեպքում պահվում է երթեւեկության արժեքի 10 տոկոսը, իսկ 3
օրից պակաս ժամկետի դեպքում` ոչ ավելի, քան 20 տոկոսը:
9. Եթե ավտոբուսի մեկնումը չի կայացել, կամ տարբեր պատճառներով դա հետաձգվել է
մեկ ժամից ավելի ժամանակով, անկախ ուղետոմսերի վերադարձման ժամկետից,
ուղետոմսերի արժեքից պահում չի կատարվում:
10. Փաթեթավորման թերություններ ունեցող ուղեբեռը, որը կորստի, պակասորդի կամ
վնասվածքի կասկած է հարուցում, փոխադրման կարող է ընդունվել փոխադրման
փաստաթղթերում այդ թերությունների նշումով:
11. Ուղեբեռը հանձնվում է ուղեբեռային անդորրագիրը ներկայացնող ուղեւորին:
Ուղեբեռային անդորրագրի բացակայության դեպքում փոխադրողը ուղեբեռը հանձնում է այն
անձին, որը հիմնավորում է (ուղեբեռում առկա իրերի պարունակության եւ նկարագրության
հայտարարում) այդ ուղեբեռի իրեն պատկանելությունը: Առանց ուղեբեռային անդորրագրի`
ուղեբեռի ստացմանը հավակնող ուղեւորի կողմից ուղեբեռի իրեն պատկանելու ոչ բավարար
հիմնավորման դեպքում փոխադրողն իրավունք ունի նրանից պահանջելու ուղեբեռի
հայտարարված արժեքը:
12. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում են`
ա) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործումը եւ ծխելը
ուղեսրահում.
բ) ուղեւորների կողմից դռների բացումը` առանց ավտովարորդի թույլտվության.
գ) ավտովարորդի եւ ուղեւորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն
միացնելը ներհամայնքային եւ մերձքաղաքային փոխադրումներում եւ առանց ուղեւորների
համաձայնության` երաժշտություն միացնելը միջքաղաքային, միջպետական փոխադրումների
ընթացքում.
դ) պայթյունավտանգ, հրդեհավտանգ, ռադիոակտիվ, քիմիական քայքայիչ նյութերի,
առանց պատյանի զենքի, ռազմամթերքի, ավտոտրանսպորտային միջոցը եւ ուղեւորների
հագուստն աղտոտող կամ վնասող նյութերի եւ իրերի, տհաճ, սուր հոտ ունեցող իրերի, սույն
օրենքի 23-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված թույլատրելի չափերն ու քաշերը գերազանցող
իրերի եւ առարկաների, օրենքով արգելված այլ նյութերի եւ իրերի փոխադրումը:
13. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ընթացքում ուղեւորության հետ կապված
այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ
այլ իրավական ակտերով:
(14-րդ հոդվածը փոփ. 08.02.18 ՀՕ-106-Ն, լրաց. 14.07.22 ՀՕ-297-Ն)
(14.07.22 ՀՕ-297-Ն օրենքն ունի անցումային դրույթ եւ եզրափակիչ մաս)
Հոդված 15.
ընդհանուր պահանջները
1. Ավտոկայարանները, ավտոկայանները եւ երթակարգավարական կետերը,
փոխադրումների սպասարկման ծավալին համապատասխան, պետք է ունենան
ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքային ռեժիմի կարգավորման,
չվացուցակներով սահմանված սպասարկման ռեժիմի սահմաններում ուղեւորության
կազմակերպման անհրաժեշտ արտաքին եւ ներքին կահավորում: Կահավորմանը
ներկայացվող պահանջները սահմանվում են ավտոկայարանային գործունեության
կազմակերպման կարգով: Ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգը
հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ավտոկայարաններն ու ավտոկայանները պետք է ունենան ուղեւորների եւ
ավտովարորդների կենցաղային, սանիտարահիգիենիկ, բժշկական սպասարկման, հանրային
սննդի կետեր, փոխադրումներն սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների
տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի նախաուղերթային զննման
հնարավորություն, ուղեբեռի ժամանակավոր պահման սենյակներ, պետք է ապահովեն
ուղեբեռի ընդունումը, ձեւակերպումը, հաշվառումը, նաեւ կորցված կամ մոռացված իրերի
հաշվառումը, պահպանումը եւ հանձնումը: Ուղեբեռի պահման պահանջները, հաշվառման եւ
հանձնման ընթացակարգը սահմանվում են ավտոկայարանային գործունեության
կազմակերպման կարգով:
3. Ավտոկայարանների, ավտոկայանների, ինչպես նաեւ երթակարգավարական կետերի
աշխատանքային ռեժիմը պետք է ամբողջությամբ ապահովի չվացուցակով նախատեսված
երթուղիների սպասարկումը, սպասարկման ծառայությունների անընդմեջ գործունեությունը,
փոխադրողին, ինչպես նաեւ ավտովարորդին երթուղու ճանապարհային պայմանների մասին
պարբերաբար տեղեկացումը:
4. Ավտոկայարանային գործունեության կազմակերպումը պետք է համապատասխանի
հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին, որոնք
սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:
(15-րդ հոդվածը լրաց. 14.07.22 ՀՕ-297-Ն)
(14.07.22 ՀՕ-297-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 16.
(վերնագիրը խմբ. 08.12.23 ՀՕ-390-Ն)
1. Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են
ուղեւորների նույն խմբին միայն նշանակման վայր փոխադրելու եւ դատարկ վերադառնալու,
կամ դատարկ մեկնելու եւ նշանակման վայրից ուղեւորներ փոխադրելու, կամ դեպի
նշանակման վայր եւ վերադարձի ուղղությամբ փոխադրումների կազմակերպման միջոցով:
Միջպետական ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում վերադարձի ուղղությամբ կարող են
փոխադրվել միայն այն խմբերը, որոնք նշանակման վայր են փոխադրվել տվյալ փոխադրողի
կողմից: Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների ժամանակ
թույլատրվում է սահմանված խմբից ավելի կամ այլ ուղեւորների փոխադրումը յուրաքանչյուր
10 ուղեւորի դեպքում ոչ ավելի, քան մեկ ուղեւոր:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-17-Ն)
3. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձեւակերպումը եւ
փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր դեպքում
սահմանվում են պատվիրատուի եւ փոխադրողի համաձայնությամբ:
Ոչ կանոնավոր միջպետական փոխադրումներ իրականացնող ավտովարորդի մոտ պետք է
գտնվի ուղեւորների անվանացուցակը:
3.1. Հայաստանի Հանրապետությունից եւ դեպի Հայաստանի Հանրապետություն
միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն Հայաստանի
Հանրապետության եւ փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետությունների միջեւ կնքված՝
տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրերի եւ սույն օրենքի
պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի
բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի
Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ այլ պետություններում
հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր
ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն ավտոկայարաններից եւ ավտոկայաններից,
իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական
նախաուղերթային զննությունը, դրանց վարորդների բուժզննումը պետք է իրականացվեն
Հայաստանի Հանրապետությունում ավտոկայարանային գործունեություն իրականացնող
կազմակերպություններում, եւ դրա վերաբերյալ պետք է նշում կատարվի տրանսպորտային
միջոցի ճանապարհային թերթիկում: Միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների
յուրաքանչյուր երթի համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով եւ կարգով: Միջպետական ոչ
կանոնավոր ուղեւորափոխադրման երթի իրականացման ամբողջ ընթացքում պետական
տուրքի վճարման անդորրագիրը պետք է լինի վարորդի մոտ:
4. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղեւորների
եւ փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ պայմանագրով:
5. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն կարող են իրականացնել
լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած
իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ «Գործունեության իրականացման
ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
6. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող
կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին եւ հարկային
մարմնին առցանց տրամադրում են տվյալների բազայի հասանելիություն ձեւակերպված
պատվերների (հարկային մարմնին՝ ուղեւորափոխադրում իրականացնողների) մասով
տեղեկատվությանը, այդ թվում՝ փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի եւ
տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի վերաբերյալ, ապահովելով անձնական
տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազայի
հասանելիության ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը։
7. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող
կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն էլեկտրոնային
հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ուղեւորների փոխադրման
յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում՝
1) փոխադրման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվության տրամադրումը
պատվիրատուին.
2) պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային
կտրոնի տրամադրումը պատվիրատուին.
3) փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի հաշվարկը, գանձումը եւ
վճարումը պետական բյուջե՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով եւ
կարգով։
8. Ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր
ուղեւորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով
ուղեւորափոխադրման ծառայության միջոցով։.
(16-րդ հոդվածը խմբ, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն, խմբ., լրաց. 08.12.23 ՀՕ-390-Ն)
Հոդված 17.
կազմակերպման հիմնադրույթները
1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումները (տաքսամոտորային
փոխադրումները) կազմակերպվում են բնակչությանը կամ կազմակերպություններին
ծառայություններ մատուցելու նպատակով:
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ
փոխադրումների եւ տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան
ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները կամ անհատ
ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում:
Ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են
իրականացնել անձամբ` մեկ ավտոմոբիլով:
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել
այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք
միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին եւ ամեն պատվերի իրականացման
դեպքում տրամադրում են պատվիրատուին պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ
դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ էլեկտրոնային հարթակով
ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ուղեւորափոխադրումների)։
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումները կարող են իրականացվել
նաեւ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով, որի դեպքում
պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը
պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման
ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։
Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
2. Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային
միջոցները պետք է կահավորված լինեն`
ա) սակաչափիչով.
բ) տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձեւ դեղին եւ սեւ տարբերանշանով.
գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության եւ տվյալ տրանսպորտային միջոցի
վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին
տեղեկատվությունով.
դ) թափքի կողային մասում եւ ուղեսրահում գնացուցակով, որն առնվազն պետք է ներառի
ուղեւորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղեւորափոխադրման
սակագինը, նստելավարձի եւ (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության
դեպքում):
3. Երկդռնանի (չհաշված բեռնախցիկի դուռը), աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ,
ձեռքի միջոցով արգելակային կառավարմամբ թեթեւ մարդատար ավտոմոբիլներով
տաքսամոտորային փոխադրումների կազմակերպումն (իրականացումը) արգելվում է:
4. Մարդատար-տաքսի ավտոմոբիլների նստեցումները կատարվում են`
ա) տաքսի ավտոմոբիլների համար հատուկ նախատեսված կանգառներում.
բ) ճանապարհափողոցային ցանցի տեղամասերում, որտեղ թույլատրված է
համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների կանգառը.
գ) ուղեւորների պատվերով` ուղեւորի նշված վայրում:
5. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցումն իրականացվում է
տաքսու կայանատեղից կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված
վայրերից՝ ուղեւորների պատվերով:
6. Օդանավակայանի տարածքի տաքսու կայանատեղից ծառայություն կարող են մատուցել
միայն այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն
օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա, որի ձեւը սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն
կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ յոթ տարվա
արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով
շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշանով
արտաքին կահավորում եւ սակաչափիչ ունեցող ավտոմոբիլներ:
8. Օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող իրավաբանական անձինք եւ անհատ
ձեռնարկատերերը պետք է պահպանեն օդանավակայանի կառավարչի սահմանած՝
օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերի պահանջները:
(17-րդ հոդվածը խմբ. 20.11.14 ՀՕ-168-Ն, փոփ., լրաց. 18.01.22 ՀՕ-8-Ն, լրաց. 08.12.23
ՀՕ-390-Ն)
Հոդված 18.
1. Տաքսի ավտոմոբիլների կանգառներում ուղեւորների նստեցումը կատարվում է
ընդհանուր հերթակարգով:
2. Չզբաղեցված տաքսին կարող է կանգնել եւ ուղեւորի նստեցում կատարել
ճանապարհափողոցային ցանցի թույլատրելի տեղերում, տաքսամոտորային կանգառների
առկայության դեպքում` այդ կանգառներից 200 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:
3. Տաքսի ավտոմոբիլների կանգառներում տաքսուց մի քանի անձանց միաժամանակ
օգտվելը թույլատրվում է հերթակարգի առաջին ուղեւորի համաձայնության, իսկ շարժման մեջ
գտնվող ազատ նստատեղերով տաքսուց օգտվելը` միայն տաքսու մեջ գտնվող ուղեւորի
(ուղեւորների) համաձայնության դեպքում:
4. Տաքսու ուղեսրահում դռների բացումը, դռների ապակիների իջեցումը, երաժշտության
միացումը թույլատրվում են ուղեւորների եւ ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Տաքսի
ավտոմոբիլներում ծխելն արգելվում է:
5. Պատվերների ընդունման, ավտոմոբիլների տրամադրման կարգը եւ փոխադրման
սակագները սահմանում են փոխադրողները: Փոխադրողը պարտավոր է ապահովել
պատվիրատուի տեղեկացումը մատուցվող ավտոմոբիլի դասի, կահավորման եւ փոխադրման
պայմանների մասին, պատվիրված ժամին եւ տեղում պատվերի կատարումը:
Անկախ ուղեւորների թվից եւ փոխադրվող ուղեբեռի ծավալից` ուղեւորության համար
վճարումը կատարվում է ուղեբեռի բեռնաթափումից հետո: Վճարումից հրաժարվելու դեպքում
գումարը գանձվում է օրենքով սահմանված կարգով: Տաքսամոտորային
ուղեւորափոխադրումներ իրականացնողն ուղեւորի պահանջով պարտավոր է ապահովել
փոխադրավարձի վճարումը հավաստող փաստաթղթի հանձնումը:
Պատվերի եւ ուղեւորության համար վճարումը կատարվում է կանխիկ, ինչպես նաեւ
անկանխիկ (փոխադարձ համաձայնության դեպքում)՝ ավտոմոբիլային սակաչափիչի
ցուցմունքով:
Տրամադրված տաքսի-ավտոմոբիլի ծառայությունից հրաժարվելու դեպքում
պատվիրատուից կարող է գանձվել ուղեւորափոխադրման նվազագույն արժեքը կամ
նստելավարձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
6. Ոչ ավտովարորդի մեղքով, ինչպես նաեւ ուղեւորի պահանջով ուղեւորին պայմանավորված
վայր չհասցնելու դեպքում վճարումը կատարվում է ուղեւորության դադարեցման պահի
վիճակով: Ավտոմոբիլի անսարքության դեպքում տաքսի ավտոմոբիլի վարորդը պետք է
ապահովի ուղեւորի արագ հասցնելը պայմանավորված վայր կամ ուղեւորատար տրանսպորտի
մոտակա կանգառ, որի համար վճարում է ուղեւորը:
7. Տաքսի վարձած ուղեւորի համաձայնությամբ նույն ուղղությամբ այլ ուղեւորների
նստեցման դեպքում յուրաքանչյուր ուղեւորից ուղեւորության վճարը գանձվում է ըստ
երթեւեկության հեռավորության:
8. Մարդատար տաքսի-ավտոմոբիլներով փոխադրումը պետք է իրականացվի
երթեւեկության համար թույլատրելի ամենակարճ ուղեգծով, եթե ուղեւորն այլ ուղեգծով
երթեւեկելու ցանկություն չի հայտնել:
9. Օդանավակայանի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ
իրականացնողների կողմից տաքսի ծառայության գովազդի տարածումը կարգավորվում է
«Գովազդի մասին» օրենքով:
(18-րդ հոդվածը փոփ. 07.04.09 ՀՕ-90-Ն, խմբ. 20.11.14 ՀՕ-168-Ն, փոփ., լրաց.
18.01.22 ՀՕ-8-Ն)
Գ 4
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 19.
պահանջները
1. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպումը պետք է
բացառի փոխադրվող բեռի կամ նյութի մթնոլորտ արտանետումը:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-17-Ն)
(19-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն)
Հոդված 20.
մասնագիտացված փոխադրումները
1. Բեռների փոխադրումը բեռնարկղերի փոխատեղմամբ իրականացնելու դեպքում
կազմակերպվում է բեռի առաքում եւ ստացում այն կետերի միջեւ, որտեղ առկա են
բեռնարկղերի բեռնման-բեռնաթափման հետ կապված գործողությունների կատարման
պայմաններ:
Բեռնարկղերով փոխադրումները կարող են կազմակերպվել բեռնարկղերի փոխատեղման
կարգով: Բեռնարկղերը պետք է լինեն չափերով եւ տարողությամբ իրար համարժեք եւ
համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
2. Թունավոր եւ ուտիչ, առանց տարայի սորուն բեռների, ինչպես նաեւ բեռնարկղն
աղտոտող կամ վնասող այլ նյութերի եւ բեռների փոխադրումն ավտոմոբիլային բեռնարկղերով
արգելվում է:
3. Բեռները բեռնարկղերում պետք է տեղավորվեն այնպես, որ բացառվի փոխադրման
ընթացքում դրանց տեղաշարժը բեռնախցիկի ներսում, եւ ապահովվի բեռնվածության
հավասարաչափ բաշխումը բեռնարկղի հատակին:
Բեռնարկղերում բեռների սխալ տեղավորման կամ ամրացման հետեւանքով բեռի փչացման
եւ վնասվածքի համար փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե տեղավորման
կամ ամրացման պատասխանատվություն չի ստանձնել:
4. Բեռների` տակդիրներով, կապոցներով եւ այլ մասնագիտացված փոխադրումներին
ներկայացվող պայմանները սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով
բեռնափոխադրումների կազմակերպման կարգով:
Գ 5
ՓՈԽԱԴՐՈՂԻ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 21.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման
ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու իրավունք ունեն
Հայաստանի Հանրապետության փոխադրողները կամ օրենքով սահմանված կարգով
Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա քաղաքացիներն ու
կազմակերպությունները, եթե այդ փոխադրումներն իրականացվում են նրանց`
սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային
միջոցներով (միջոցով):
2. Փոխադրողն իրավունք ունի հրաժարվելու ուղեւորների, ուղեբեռի եւ բեռների
փոխադրման պայմանագրով ստանձնած պարտավորություններից, եթե փոխադրման
փաստաթղթերը, ուղեբեռի եւ բեռի չափերն ու քաշը չեն համապատասխանում սույն օրենքով
եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին, արգելված են փոխադրման համար,
կամ օրենքով սահմանված դեպքերում հնարավոր չէ իրականացնել տվյալ փոխադրումը:
Միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման դեպքում փոխադրողն իրավունք
ունի ուղեբեռների փոխադրումը կազմակերպելու ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցով:
3. Փոխադրողը պարտավոր է ապահովել`
ա) օրենքով սահմանված կարգով պետական գրանցումով, տեխնիկապես սարքին,
սանիտարական նորմերին եւ տվյալ փոխադրմանը համապատասխան
ավտոտրանսպորտային միջոցներով (միջոցով) փոխադրումների իրականացումը.
բ) օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցների (միջոցի)
տեխնիկական զննության ներկայացումը եւ օրենքով սահմանված կարգով դրանց
օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը.
գ) արտադրողի կողմից եւ տեխնիկական շահագործման կարգով երաշխավորված
ժամկետներում սեփական կամ պայմանագրային հիմունքներով անհրաժեշտ կահավորումով
արտադրական բազայում ավտոտրանսպորտային միջոցների (միջոցի) տեխնիկական
սպասարկումների եւ նորոգումների անցկացումը (սեփական արտադրական բազայում
անցկացնելու դեպքում` նաեւ հաշվառումը).
դ) ավտովարորդների որակավորումը` օրենքով սահմանված պահանջներին
համապատասխան.
ե) ավտովարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի պահպանումը` օրենքով
սահմանված պահանջներին համապատասխան.
զ) ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կանոնները.
է) (կետն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-168-Ն)
Միջքաղաքային հաղորդակցության մեծ հեռավորության երթուղիներում, երբ
ավտովարորդի աշխատանքն ավարտվում է փոխադրողի արտադրական բազայից դուրս եւ
փոխադրողի արտադրական բազայից կտրվածությամբ, փոխադրումներ իրականացնելիս
ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովող
ագրեգատների ու հանգույցների տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի
ամենօրյա զննումը պետք է իրականացվի այդ հնարավորությունն ունեցող
կազմակերպության միջոցով:
4. Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է`
ա) ապահովել հաստատված չվացուցակների պահանջների կատարումը, թույլ չտալ
երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանսպորտային
միջոցների մատուցման ուշացումներ.
բ) երթուղու սպասարկման ընթացքում ապահովել ուղեւորների տոմսավորումը եւ թույլ չտալ
սահմանված փոխադրավարձի խախտում.
գ) ապահովել ուղեւորների բարեկիրթ եւ անվտանգ սպասարկումը, ավտովարորդների
բարյացակամ վերաբերմունքը եւ պատշաճ արտաքին տեսքը.
դ) սպասարկումն իրականացնել սույն օրենքով եւ օրենսդրական այլ ակտերով սահմանված
կահավորման պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներով.
ե) փոխադրումներն իրականացնել ճանապարհային ու երթուղային թերթիկների եւ
տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձեւերը հաստատում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
զ) ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովող
ագրեգատների ու հանգույցների տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի
ամենօրյա զննումը:
5. Տոմսով նշանակման վայր ուղեւորին հասցնելու անհնարինության դեպքում փոխադրողը
պարտավոր է նրան վերադարձնել ուղեւորության ընդհատման կետից մինչեւ ժամանման կետ
հաշվարկված փոխադրավարձը կամ ուղեւորին հասցնել երթուղու ուղեգծի մոտակա
ավտոկայան, երկաթուղային կայարան, օդանավակայան կամ ուղեւորի համաձայնությամբ
միջոցներ ձեռնարկել նշանակման վայր հասցնելու համար:
Երթուղուց հանված ավտոբուսը վերջինը լինելու դեպքում (այլ ավտոբուսի բացակայության
դեպքում), եթե ուղեւորության դադարեցման հետեւանքով ավտոբուսը վերադարձվում է
մեկնման սկզբնակետ, փոխադրողը չի ազատվում սույն մասով նախատեսված
պարտականությունից եւ պետք է ապահովի ուղետոմսով (ուղեբեռային անդորրագրով)
կնքված պայմանագրային պարտավորությունների կատարումը:
6. Ուղեւորների նստեցման ժամանակ տաքսու վարորդը պարտավոր է աջակցել ուղեբեռի
տեղավորմանը, ուղեւորության ավարտին ուղեւորին հիշեցնել իրերի եւ ուղեբեռի
բեռնաթափման մասին, ապահովել մոռացված իրերի պահպանումը կամ պահպանման
հանձնումը եւ ուղեւորի պահանջով (հիմնավորմամբ) վերադարձնելը:
7. Փոխադրողը պարտավոր է փոխադրումն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտի
երթեւեկության համար գործող ճանապարհային ցանցի ամենակարճ ուղեգծով, բացի
կանոնավոր փոխադրումներ իրականացնելուց եւ այնպիսի դեպքերից, երբ ճանապարհային
պայմաններից ելնելով, նախընտրելի է հավելյալ վազքով արդյունավետ փոխադրումը, ինչի
մասին փոխադրողը նախապես պետք է տեղեկացնի պատվիրատուին:
8. Այն փոխադրողները, որոնք իրականացնում են ավտոմոբիլային տրանսպորտի
շարժակազմի տեխնիկական սպասարկումներ, պարտավոր են`
ա) ապահովել ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ արտադրողի կողմից
ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի շահագործման հրահանգով երաշխավորված
ծավալներով աշխատանքների կատարումը եւ հաշվառումը.
բ) իրենց սպասարկած կամ նորոգած ավտոտրանսպորտային միջոցի վթարի դեպքում
իրավասու մարմիններին տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:
(21-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց. 20.11.14 ՀՕ-168-Ն, լրաց.
09.02.22 ՀՕ-31-Ն)
Հոդված 22.
պարտականությունները
1. Բեռների փոխադրման դեպքում բեռն առաքողն իրավունք չունի միավոր
ավտոտրանսպորտային միջոցով փոխադրման ներկայացնելու տարբեր հատկություններ
ունեցող բեռներ, եթե դրանց համատեղ փոխադրումը կարող է հանգեցնել որեւէ բեռի
փչացման:
2. Բեռն առաքողը (բեռը ստացողը) իրավունք ունի փոխադրողի համաձայնությամբ
փոխադրման ներկայացնելու օրենքով չարգելված հայտարարված արժեքով բեռներ: Բեռների
հայտարարված արժեքը պետք է համապատասխանի դրանց ողջամիտ արժեքին:
Չի թույլատրվում հայտարարել սորուն, լցնովի, խուռնային, արագ փչացող, բեռն առաքողի
կողմից կապարակնքված բեռների, ինչպես նաեւ մեկ ապրանքատրանսպորտային բեռնագրով
ձեւակերպված բեռի որոշակի մասի արժեքը:
3. Բեռն առաքողը իրավունք չունի փոխադրման ներկայացնելու բեռներ, եթե`
ա) օրենքով այդպիսի բեռների փոխադրումն ավտոմոբիլային տրանսպորտով արգելվում է.
բ) ներկայացված բեռը նախատեսված չէ հայտով կամ բեռնափոխադրման պայմանագրով
կամ ներկայացված է ոչ պատշաճ փաթեթավորված, տարավորված, կամ բեռի ձեւակերպման
ու ապրանքատրանսպորտային փաստաթղթերը թերի են.
գ) ներկայացված բեռի քաշը գերազանցում է հայտի համաձայն` բեռնման ներկայացված
ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի բեռնվածությունը, չափերով կամ
առանձնահատկություններով անթույլատրելի են տվյալ ավտոտրանսպորտային միջոցով
փոխադրում իրականացնելու համար.
դ) տարերային աղետների, ճանապարհային, կլիմայական ոչ բարենպաստ պայմանների
հետեւանքով դադարեցվել կամ սահմանափակվել է փոխադրումների իրականացումը
երթուղու ավտոմոբիլային ճանապարհներով.
ե) առանց բեռն առաքողի առաքիչը ուղեկցման է ներկայացրել այնպիսի բեռներ, որոնք
իրենց բնույթով պահանջում են հատուկ պայմաններով եւ խնամքով փոխադրում, եթե
առաքման պարտավորությունը չի ստանձնում փոխադրողը:
Հոդված 23.
1. Ուղեւորության համար ուղեւորը պետք է ունենա ուղետոմս կամ երթեւեկելու իրավունքը
հաստատող այլ փաստաթուղթ (մշտական ուղետոմս, անվճար երթեւեկության իրավունքի
վկայական եւ այլն), ուղեբեռի առկայության դեպքում` ուղեբեռային անդորրագիր, տեղ
զբաղեցնի ուղետոմսում նշված տեղին համապատասխան, պահպանի ուղետոմսն ամբողջ
ուղեւորության ընթացքում եւ ներկայացնի ավտովարորդի (տոմսավաճառի) կամ
վերահսկողություն իրականացնող անձանց պահանջով:
Միջպետական եւ միջքաղաքային երթուղիներում մինչեւ ավտոբուսի մեկնելն ուղետոմս
(ուղեբեռային անդորրագիր) չստացած ուղեւորն ավտոկայարանից (ավտոկայանից)
ուղեւորության (ուղեբեռ փոխադրելու) իրավունք չունի:
2. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղեւորն իրավունք ունի իր հետ
անվճար տեղափոխելու մինչեւ 7 տարեկան մեկ երեխա, եթե վերջինս առանձին նստատեղ չի
զբաղեցնում: Առանձին նստատեղ զբաղեցնելու դեպքում, ինչպես նաեւ մինչեւ 7 տարեկան մի
քանի երեխաների հետ երթեւեկելիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված
փոխադրավարձի 50 տոկոսը:
Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով երթեւեկելիս ուղետոմսի 50 տոկոս
արժեքով ուղետոմս է ձեռք բերվում 7-ից 12 տարեկան երեխաների համար: 12 տարեկանից
բարձր տարիքի երեխաների երթեւեկության համար վճարը գանձվում է սահմանված
փոխադրավարձի չափով:
3. Արտոնություններով երթեւեկելու իրավունք ունեցող ուղեւորների համար ընդհանուր
օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման
պայմանների կատարումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:
4. Երթուղում ավտոբուսի անսարքության, վթարի, ինչպես նաեւ ոչ փոխադրողի մեղքով կամ
այլ պատճառներով (ճանապարհային, կլիմայական անբարենպաստ պայմաններ,
անհաղթահարելի ուժի հանգամանքներ եւ այլն) ուղեւորությունը դադարեցվելու դեպքերում
ուղեւորն իրավունք ունի ձեռք բերված ուղետոմսով շարունակելու ուղեւորությունը նույն
երթուղու այլ ավտոբուսով (միջքաղաքային ավտոբուսային երթուղիներով` ազատ
նստատեղերի առկայության դեպքում):
5. Ուղեբեռը փոխադրման հանձնելիս ուղեւորն իրավունք ունի հայտարարելու դրա
արժեքը` վճարելով սահմանված գումարը:
6. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղեւորն իրավունք ունի ձեռք
բերված մեկ ուղետոմսին համապատասխան տեղափոխելու`
ա) անվճար` 60 X 40 X 20 (սմ) չափերը եւ 20 կգ-ը չգերազանցող քաշով մեկ ձեռքի ծանրոց,
այդ թվում` փոքր կենդանիներ, թռչուններ, փոքր չափերի կենցաղային այլ իրեր.
բ) առանց ուղեբեռային բաժանմունքների ավտոբուսներով` վճարովի` 100 X 50 X 30 (սմ)
չափերը չգերազանցող եւ մինչեւ 50 կգ քաշով մեկ ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի
ծանրոցից.
գ) ուղեբեռային բաժանմունք ունեցող ավտոբուսներով` վճարովի` 100 X 50 X 30 (սմ)
չափերը չգերազանցող եւ մինչեւ 50 կգ-ական քաշով երկու ուղեբեռ, բացի անվճար
փոխադրվող ձեռքի ծանրոցից.
դ) միկրոավտոբուսներով` սույն մասի «ա» կետով սահմանված կարգով:
7. Ուղեւորն իրավունք ունի տաքսի-ավտոմոբիլների ուղեսրահում փոխադրելու այնպիսի
իրեր եւ առարկաներ, որոնք կարող են տեղավորվել դռների թույլատրելի բացվածքներով
(առանց դռների սահմանափակիչների հանման), չեն վնասի կամ աղտոտի ուղեսրահի
պաստառը եւ սարքավորումը, չեն խանգարի ավտովարորդին ղեկավարել ավտոմոբիլը:
«Ունիվերսալ» թափքով տաքսիներով թույլատրվում է փոխադրել փոքր չափերի
կենցաղային առարկաներ եւ սարքեր, որոնք չեն վնասի կամ փչացնի ուղեսրահի պաստառը եւ
սարքավորումը:
Թույլատրվում է փոխադրել պայուսակներում տեղավորված փոքր կենդանիներ եւ
վանդակներով թռչուններ, դնչակալներով շներ` տարիչների եւ տապաստակների
առկայությամբ, մրգերն ու բանջարեղենը կարող են փոխադրվել փակ հատակ ունեցող
զամբյուղներով: Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ
միջպետական փոխադրումներից օգտվելիս հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի,
ծանրոցից եւ ուղեբեռից բացի, իր հետ անվճար փոխադրելու նաեւ աջակցող միջոցներ:
8. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-17-Ն)
(23-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, լրաց. 14.07.22 ՀՕ-297-Ն)
(14.07.22 ՀՕ-297-Ն օրենքն ունի անցումային դրույթ եւ եզրափակիչ մաս)
Հոդված 24.
1. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումների եւ
նորոգումների, բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման ընթացքում
տեխնիկայի անվտանգության պահանջների խախտման հետեւանքով առաջացած դժբախտ
դեպքերի եւ պատահարների համար փոխադրողը եւ պատվիրատուն պատասխանատվություն
են կրում օրենքով սահմանված կարգով:
2. Կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում ուղեւորների անտոմս երթեւեկությունը,
ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում չձեւակերպված փաստաթղթերով, զբաղեցված
մարդատար-տաքսի ավտոմոբիլներով չմիացված լուսացուցիչով փոխադրումների
իրականացումն առաջացնում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 25.
սպասարկումներ եւ նորոգում իրականացնող սուբյեկտների
պատասխանատվությունը
Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ եւ նորոգում
իրականացնող կազմակերպություններն իրենց կատարած տեխնիկական սպասարկումից
մինչեւ հաջորդ տեխնիկական սպասարկումը սահմանված վազքի (ժամկետի) լրանալը
անորակ սպասարկման պատճառով առաջացած անսարքությունների, դրանց հետեւանքով
տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների եւ հասցված նյութական
վնասի համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ 6
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 26.
պահանջները
1. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը պետք է համապատասխանի
ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար օրենքով սահմանվող
պահանջներին:
2. Կազմակերպությունների արտադրական բազաներում կատարվող
ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովող
ագրեգատների ու հանգույցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման
ծառայությունները ենթակա են տեխնիկական պահանջներին ծառայությունների
համապատասխանության հավաստման` «Համապատասխանության գնահատման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Շահագործման մեջ գտնվող ավտոմոբիլների վերասարքավորումները, որոնք
ազդեցություն են ունենում ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ
ավտոտրանսպորտի վնասակար ազդեցությունից շրջակա միջավայրի պաշտպանության վրա,
իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված եւ
տրանսպորտային համակարգի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած
տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:
4. Ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներում օգտագործվող
ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահի նստատեղերի խտացումը, այլ
հարմարադասումը, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար չնախատեսված այլ
նստոցների տեղադրումը, ինչպես նաեւ պատառոտված պաստառներով նստոցների
առկայության դեպքում փոխադրումների իրականացումն արգելվում են:
5. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ապահովման նպատակով
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, տրանսպորտային համակարգի
պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ավտոմոբիլային
տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը:
6. 17-ից ավելի նստատեղ եւ ուղեւորների նստեցման եւ իջեցման մեկ դուռ ունեցող
ավտոբուսներով ներհամայնքային կանոնավոր փոխադրումների իրականացումն արգելվում
է, իսկ միջպետական, միջմարզային եւ ներմարզային նշանակության համար նախատեսված
փոխադրումներում ներգրավված համապատասխան ավտոբուսները կարող են ունենալ
ուղեւորների նստեցման եւ իջեցման մեկ դուռ, եթե այդ տրանսպորտային միջոցը արտադրողի
կողմից նախատեսված է տվյալ տիպի փոխադրումների իրականացման համար:
7. Լեռնային երթուղիների սպասարկման համար թույլատրվում են արտադրողի սահմանած
առնվազն 60 տոկոս գոյապաշար ունեցող կամ նորոգման միջոցով այդ չափանիշն ապահովող
ավտոբուսները, ընդ որում` ավտոբուսի անվադողերի պահպանաշերտի նախշի մնացորդային
բարձրությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս: Լեռնային երթուղիները սպասարկող
ավտոբուսները պետք է կահավորվեն նաեւ առջեւի հակամառախուղային եւ հետընթացի
օժանդակ լուսարձակներով:
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն, փոփ. 08.02.18 ՀՕ-106-Ն)
Հոդված 26.1.
սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական
վկայագրումը եւ լցավորումը
1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը եւ (կամ) գազաբալոնների
պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները եւ անհատ
ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա (այսուհետ` լիցենզավորված անձ):
2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազաբալոնների պարբերական
վկայագրումից հետո լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական
հերթական վկայագրման ժամկետը նշող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության
սահմանած նմուշի փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային
միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան`
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:
4. Արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների
հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու
դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային
միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:
5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով եւ շահագործման ավարտված
ժամկետով գազաբալոնների տեղադրումը եւ վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են
խոտանման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Արգելվում է ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը:
7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արեւի ուղիղ ճառագայթներից, ձյան
եւ անձրեւի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց եւ պետք է
ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունն
ստուգելու նպատակով:
8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար
ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ
գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը եւ պարբերականությունը սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(26.1-ին հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-48-Ն)
(20.01.21 ՀՕ-48-Ն օրենքն ունի անցումային դրույթ եւ եզրափակիչ մաս)
Հոդված 27.
1. Ավտոտրանսպորտային միջոցների քաշային (լրիվ քաշը եւ կամրջակի վրա
բեռնվածությունը) եւ եզրաչափային պարամետրերը փոխադրումների իրականացման
ընթացքում պետք է համապատասխանեն փոխադրման երթուղու ավտոմոբիլային
ճանապարհի փաստացի տեխնիկական կարգին եւ չգերազանցեն երթուղու ուղեգծով
տեղաբաշխված կամուրջների, էստակադաների, այլ արհեստական կառույցների
բեռնվածության եւ եզրաչափային պարամետրերի առավելագույնը:
Փոխադրումների պահանջները չբավարարող, ինչպես նաեւ փոխադրումների
անվտանգությանը սպառնացող երթուղիներով փոխադրումների կազմակերպումն արգելվում
է:
2. Փոխադրումների ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների շարժման
արագությունները չպետք է գերազանցեն չվացուցակով կամ ճանապարհային պայմաններով
սահմանված արագությունները, շարժման ուղղությունները պետք է համապատասխանեն
չվացուցակով նախատեսված ուղեգծին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Երեխաների զբոսաշրջային եւ զանգվածային փոխադրումների կազմակերպումը երեք եւ
ավելի ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվում է Ոստիկանության իրավասու
ստորաբաժանման տեղեկացմամբ, ավտոշարասյան հատուկ ավտոտրանսպորտային միջոցի
ուղեկցմամբ, փոխադրումն ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցներում չափահաս
անձանց (15 երեխային մեկ ուղեկցող անձի հաշվարկով) ուղեկցմամբ եւ հետեւյալ
պայմաններով.
ա) ավտոբուսների շարժումը պետք է իրականացվի օրվա լուսավոր ժամերին.
բ) միանգամյա` մինչեւ երկու ավտոտրանսպորտային միջոցով փոխադրումների
իրականացման դեպքում` 60 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ եւ մոտակա լուսարձակների
միացմամբ.
գ) զանգվածային փոխադրումների իրականացման ընթացքում` ավտոշարասյան
ուղեկցմամբ` 40 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ.
դ) ուղեկցող անձը պետք է երեխաներին հրահանգավորի փոխադրման ժամանակ
անվտանգության տեխնիկայի եւ պահվածքի կանոնների վերաբերյալ, ավտոբուսի շարժման,
նստեցման եւ իջեցման ժամանակ կարգ պահպանի:
Զբոսաշրջային եւ հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում խմբերի
ղեկավարների ընտրությունը, ավտոբուսից օգտվելու եւ ուղեւորության ընթացքում վարքագծի
մասին հրահանգավորումն իրականացնում է պատվիրատուն:
Երեխաների զբոսաշրջային եւ հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում
ավտոբուսի լուսամուտները շարժման ընթացքում պետք է լինեն փակ, ուղեկցողները գտնվեն
յուրաքանչյուր դռան մոտ:
4. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-17-Ն)
5. Ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների փոխադրումների իրականացումը թույլատրվում է
ավտոտրանսպորտային միջոցների` արտադրող գործարանի կողմից կամ օրենքով
սահմանված կարգով թույլատրված նստատեղերի եւ բեռնվածության սահմաններում:
6. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ
սահմանված նորմատիվային տեւողությունը գերազանցող միջպետական եւ միջքաղաքային
երթուղիների սպասարկումը պետք է կազմակերպվի երկու ավտովարորդով,
ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն քնելու տեղով:
7. Ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու եւ հանգստի
ժամանակահատվածները՝ ըստ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ
կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի
պահանջների՝
1) օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու
ժամերը կարող են տեւել մինչեւ 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու
անգամ.
2) միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը:
Շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչեւ 56
ժամ.
3) երկու հաջորդական շաբաթների ընթացքում կուտակված ընդհանուր վարելու ժամերը
չպետք է գերազանցեն 90 ժամը.
4) չորսուկես ժամ վարելուց հետո ավտովարորդը պետք է ունենա առնվազն 45 րոպե
տեւողությամբ ընդմիջում, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Ընդմիջումը
կարող է բաժանվել առնվազն 15 րոպե եւ 30 րոպե ժամանակահատվածների, որից 15-
րոպեանոց ընդմիջումը կիրառվում է առաջին չորսուկես ժամը վարելու ընթացքում, իսկ 30
րոպեն՝ չորսուկես ժամը վարելուց հետո.
5) յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11
անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչեւ առնվազն 9 անընդմեջ
ժամի` մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ.
6) օրական հանգստի ժամանակահատվածն ընդմիջման հետ միասին կազմում է 12 ժամ,
որը կարող է բաժանվել անընդմեջ 3 ժամ եւ 9 ժամ հանգստի ժամանակահատվածների:
Նախորդ օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո յուրաքանչյուր
24 ժամվա ընթացքում վարորդն ունի եւս մեկ օր հանգստի ժամանակ.
7) ավտովարորդն ունի շաբաթական կանոնավոր հանգիստ: Երկու հաջորդական
շաբաթների ընթացքում վարորդն ունի առնվազն երկշաբաթյա կանոնավոր հանգիստ կամ
մեկշաբաթական կանոնավոր հանգիստ՝ առնվազն 24 ժամ տեւողությամբ մեկշաբաթական
կրճատված հանգիստ։ Կրճատումը պետք է փոխհատուցվի համարժեք հանգստով, որն
ամբողջությամբ վերցվում է մինչ տվյալ շաբաթվան հաջորդող երրորդ շաբաթվա ավարտը։
Շաբաթական հանգստի ժամանակահատվածն սկսվում է նախորդ շաբաթական
ժամանակահատվածից հետո ոչ ուշ, քան վեց 24-ժամյա ժամանակահատվածից հետո.
8) օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո՝ 30 ժամվա
ընթացքում, ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի յուրաքանչյուր վարորդ պետք է
ունենա նոր՝ առնվազն ինը ժամ տեւողությամբ օրական հանգստի ժամանակահատված.
9) ցանկացած բնույթի հանգիստ, որը վերցվում է որպես շաբաթական հանգստի
ժամանակահատվածի կրճատման փոխհատուցում, կցվում է առնվազն ինը ժամ ընդգրկող այլ
հանգստի ժամանակահատվածին։ Եթե վարորդն ընտրում է այդ տարբերակը, ապա վարորդը
մեկնարկի վայրից հետո կարող է վերցնել օրական հանգստի ժամերը շաբաթական
կրճատված հանգիստը տրանսպորտային միջոցում, եթե յուրաքանչյուր վարորդի համար
տրանսպորտային միջոցում առկա են քնելու համար նախատեսված համապատասխան
հարմարություններ, եւ եթե տրանսպորտային միջոցը կանգնած վիճակում է.
10) երկու շաբաթվա համար նախատեսված շաբաթական հանգստի ժամանակահատվածը
կարող է հաշվարկվել ցանկացած շաբաթվա համար, բայց ոչ երկու շաբաթվա համար միասին։
8. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի
կողմից տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների
տեսչական վերահսկողությունն իրականացվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային
ճանապարհներին, տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հատուկ
գրպանիկներում եւ ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ
իրականացնող կազմակերպություններում:
(27-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-17-Ն, լրաց. 30.07.21 ՀՕ-314-Ն, փոփ.
16.12.22 ՀՕ-478-Ն)
Հոդված 28.
1. Ավտովարորդը պետք է ունենա «Ճանապարհային երթեւեկության անվտանգության
ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված`
համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը վարելու անհրաժեշտ որակավորում:
2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ
իրականացնելու դեպքում ավտովարորդները, բացի որակավորման ընդհանուր
պահանջներից, պետք է ունենան`
ա) կցորդով կամ կիսակցորդով փոխադրումների համար` բեռնատար ավտոմոբիլի կամ
թամբային քարշակի բազային դասի ավտոմոբիլի 2 տարիների, իսկ լեռնային երթուղիների
համար` 3 տարիների անընդմեջ վարման աշխատանքային փորձ.
բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների համար` B կարգի
ավտոտրանսպորտային միջոցի վարման առնվազն մեկ տարվա փորձ.
գ) միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար՝ D կարգի
ավտոտրանսպորտային միջոցի վարման մեկ տարվա կամ մարդատար տաքսի
ավտոմոբիլներով փոխադրումների 2 տարվա աշխատանքային փորձ.
դ) ավտոբուսային փոխադրումների համար` միկրոավտոբուսային փոխադրումների
իրականացման երկու տարվա աշխատանքային փորձ.
ե) լեռնային ավտոբուսային փոխադրումների համար` ավտոբուսային փոխադրումների
իրականացման երկու տարվա աշխատանքային փորձ.
զ) միջքաղաքային, միջպետական եւ լեռնային երթուղիներով մինչեւ 16 տարեկան
երեխաների խմբի փոխադրումների համար` երեք տարվա նշված երթուղիներով
փոխադրումների իրականացման անընդմեջ աշխատանքային փորձ:
Գործող լեռնային երթուղուց ավտովարորդին այլ երթուղու սպասարկմանը տեղափոխելու
դեպքում պետք է անցկացվի երկու օր տեւողությամբ փորձաշրջան, իսկ լեռնային երթուղում
ավտոբուսի մակնիշի փոփոխության դեպքում` չորս օր տեւողությամբ:
2.1. Կառավարությունը կարող է սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային
տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդների էթիկայի
կանոններ:
3. (մասն ուժը կորցրել է 30.07.21 ՀՕ-314-Ն)
4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական
փոխադրումներ կատարող «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդները
պետք է ունենան մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ՝ ՄՈՎ): ՄՈՎ
ստանալու համար վարորդները պետք է անցնեն նախնական մասնագիտական
վերապատրաստում եւ հանձնեն մասնագիտական որակավորման քննություն։ ՄՈՎ ունեցող
վարորդներն առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ պետք է անցնեն
մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի վերաբերյալ պետք է նշում կատարվի
ՄՈՎ-ի վրա: Մասնագիտական որակավորման քննությունն ընդունում եւ վարորդի ՄՈՎ-ը
տրամադրում է լիազոր մարմինը: Միջպետական փոխադրումներ կատարող վարորդների
մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական
որակավորման քննությունների հանձնման կարգը եւ ՄՈՎ-ին ներկայացվող պահանջները
սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական
փոխադրումներ կատարող «C», «D», «CE», «DE», «C1E» եւ «D1E» կարգ ունեցող վարորդների
մասնագիտական վերապատրաստման գործունեություն կարող են իրականացնել
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի պահանջներին համապատասխան լիազոր մարմնից ծանուցման ենթակա
գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած կազմակերպությունները։
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված վերապատրաստման առաջին դասընթացը
վարորդը պետք է անցնի ոչ ուշ, քան ՄՈՎ-ն ստանալուց հինգ տարի հետո:
(28-րդ հոդվածը լրաց. 20.11.14 ՀՕ-168-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-17-Ն, 30.07.21 ՀՕ-314-Ն,
լրաց. 25.10.23 ՀՕ-345-Ն)
Գ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 29.
1. Սույն օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասն ուժի մեջ է մտնում օրենքի ուժի մեջ մտնելու
պահից 6 ամիս հետո:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ
օրվանից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2006 թ. դեկտեմբերի 21
Երեւան
ՀՕ-233-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
03.07.2025, ՀՕ-201-Ն16.07.2025, ՀՕ-233-Ն
22.12.2023, ՀՕ-8-Ն01.09.2024, ՀՕ-233-Ն
08.12.2023, ՀՕ-390-Ն01.09.2024, ՀՕ-233-Ն
25.10.2023, ՀՕ-345-Ն01.12.2023, ՀՕ-233-Ն
12.07.2023, ՀՕ-250-Ն02.08.2023, ՀՕ-233-Ն
14.07.2022, ՀՕ-297-Ն01.01.2023, ՀՕ-233-Ն
16.12.2022, ՀՕ-478-Ն30.12.2022, ՀՕ-233-Ն
24.11.2022, ՀՕ-452-Ն17.12.2022, ՀՕ-233-Ն
18.01.2022, ՀՕ-8-Ն09.08.2022, ՀՕ-233-Ն
30.07.2021, ՀՕ-314-Ն06.08.2022, ՀՕ-233-Ն
09.02.2022, ՀՕ-31-Ն22.05.2022, ՀՕ-233-Ն
10.12.2021, ՀՕ-379-Ն01.01.2022, ՀՕ-233-Ն
16.09.2020, ՀՕ-420-Ն01.03.2021, ՀՕ-233-Ն
20.01.2021, ՀՕ-48-Ն26.02.2021, ՀՕ-233-Ն
09.07.2020, ՀՕ-364-Ն21.07.2020, ՀՕ-233-Ն
08.02.2018, ՀՕ-106-Ն10.03.2018, ՀՕ-233-Ն
16.12.2016, ՀՕ-17-Ն24.02.2017, ՀՕ-233-Ն
20.11.2014, ՀՕ-168-Ն27.12.2014, ՀՕ-233-Ն
20.11.2014, ՀՕ-163-Ն27.12.2014, ՀՕ-233-Ն
18.05.2010, ՀՕ-76-Ն01.01.2011, ՀՕ-233-Ն
07.04.2009, ՀՕ-90-Ն05.06.2009, ՀՕ-233-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней