Օրենք
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ
Գ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
(վերնագիրը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության
օրենսգրքով (այսուհետ` Քրեական դատավարության օրենսգիրք) սահմանված կարգով
ձերբակալված անձին արգելանքի եւ կալանավորված անձին կալանքի տակ պահելու
ընդհանուր սկզբունքները, պայմանները եւ կարգը, ձերբակալված եւ կալանավորված անձանց
իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես
նաեւ արգելանքից եւ կալանքից ազատելու կարգը:
(1-ին հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 2.
պահելու ընդհանուր սկզբունքները
Ձերբակալված անձին արգելանքի կամ կալանավորված անձին կալանքի տակ պահելն
իրականացվում է օրինականության, ձերբակալված կամ կալանավորված անձանց` օրենքի
առաջ հավասարության, մարդասիրության, անձի իրավունքները, ազատությունները եւ
արժանապատվությունը հարգելու սկզբունքների հիման վրա` Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քրեական
օրենսգրքին եւ Քրեական դատավարության օրենսգրքին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի
հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ արգելվում է ֆիզիկական
բռնություն գործադրել, ինչպես նաեւ դրսեւորել դաժան, անմարդկային կամ
արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:
Սույն օրենքով նախատեսված` ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված
անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր ձերբակալված
կամ կալանավորված անձանց վրա` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից,
դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ
այլ դրությունից:
(2-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 3.
վայրերում անձին պահելու հիմքերը
Ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական
դատավարության օրենսգրքին համապատասխան ձերբակալման մասին քննիչի կայացրած
որոշումն է:
Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական
դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է՝
կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ անձին ժամանակավոր կալանավորելու
կամ հանձնելու համար կալանավորելու մասին:
Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի
ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում
անձին ընդունելն ու պահելն արգելվում է:
(3-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-43-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 4.
վայրերը
Ձերբակալվածներին պահելու վայրերը եւ կալանավորվածներին պահելու վայրերը գործում
են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների
կառուցվածքներում:
Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման
առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը։
Ձերբակալվածներին պահելու վայրերը եւ կալանավորվածներին պահելու վայրերը
ստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում են Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշմամբ:
(4-րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-177-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն, լրաց. 10.02.23 ՀՕ-
24-Ն)
(10.02.23 ՀՕ-24-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 5.
նպատակով օգտագործելը
(վերնագիրը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Նոր հանցանք կատարելու մեջ մեղադրվող` քրեակատարողական հիմնարկներում
պատիժը կրող դատապարտյալները կարող են պահվել նույն հիմնարկների հատուկ
սարքավորված տեղամասերում` այլ դատապարտյալներից մեկուսացված:
Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք, օրենսդրությամբ նախատեսված հիմքերով,
բժշկի եզրակացության հիման վրա, հիմնարկի պետի որոշմամբ կարող են տեղափոխվել
համապատասխան լիցենզիա ունեցող՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող
հաստատություններ` սույն օրենքով սահմանված կարգով:
(5-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 6.
պահելու վայր տեղափոխելը
Կալանավորվածներին պահելու վայրի տեղակայման տարածքից կալանավորված անձին
ամեն օր փոխադրելու անհնարինության դեպքում, ապացուցողական գործողություններ
կատարելու եւ դատական նիստը կալանավորվածներին պահելու վայրից դուրս անցկացնելու
կապակցությամբ, քննիչի կամ դատարանի որոշմամբ, կալանավորված անձը կարող է
տեղափոխվել ձերբակալվածներին պահելու վայր` մինչեւ երեք օր տեւողությամբ:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված, ինչպես նաեւ տրանսպորտային
հաղորդակցության բացակայության պատճառով կալանավորված անձին սահմանված
ժամկետում կալանավորվածներին պահելու վայր փոխադրելու անհնարինության դեպքերում
կալանավորված անձը ձերբակալվածներին պահելու վայրում պահվում է
կալանավորվածներին պահելու վայրի համար սահմանված կարգով եւ պայմաններով:
(6-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 7.
(վերնագիրը խմբ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է պահակախմբով՝ պետության
միջոցների հաշվին:
Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է բավարար լուսավորություն եւ
օդափոխություն ունեցող, նրան ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը
բացառող փոխադրամիջոցով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ։
Տեղափոխման ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված
լինի համապատասխան նյութակենցաղային եւ սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես
նաեւ հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից:
Արդարադատության շահերից ելնելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի
որոշմամբ կալանավորված անձը փոխադրվում է կալանավորված կամ ձերբակալված այլ
անձանցից անջատ՝ պահպանելով սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված
պահանջները:
(7-րդ հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 8.
(հոդվածն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 9.
վայրերի կանոնակարգերը
Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում
սահմանված կանոնակարգերն ապահովում են ձերբակալված եւ կալանավորված անձանց
մեկուսացումը, նրանց իրավունքների պաշտպանությունը եւ պարտականությունների
պատշաճ կատարումը, ինչպես նաեւ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված
խնդիրների իրագործումը:
Կանոնակարգերի կատարումն ապահովում են ձերբակալվածներին պահելու վայրերի եւ
կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողները, ովքեր պատասխանատվություն են
կրում իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ
կատարելու համար:
Հոդված 10.
վայրերի ներքին կանոնակարգերը
Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում
կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին
կանոնակարգեր, որոնք կարգավորում են ձերբակալված եւ կալանավորված անձանց
ընդունելու կարգը, նրանց վարքագծի կանոնները, այն առարկաների եւ իրերի ցանկը, որոնք
ձերբակալված եւ կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված
առարկաներն առգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակցությունների,
նամակագրության, ծանրոցները, հանձնուքները եւ փաթեթները նրանց հանձնելու կարգը,
օրվա կարգացուցակը եւ սույն օրենքից բխող այլ հարաբերություններ:
Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի
վարչակազմերը ձերբակալված կամ կալանավորված անձին պարտադիր տեղեկացնում են
տվյալ հիմնարկի ներքին կանոնակարգին: Ձերբակալված կամ կալանավորված անձինք
կարող են իրենց ցանկությամբ լրացուցիչ տեղեկություններ ստանալ ներքին կանոնակարգի
վերաբերյալ:
Ներքին կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(10-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-162-Ն)
Հոդված 11.
կալանավորվածներին պահելու վայրում արտակարգ իրավիճակի դեպքում
(վերնագիրը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն)
Տարերային աղետների, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին
պահելու վայրի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության,
զանգվածային անկարգության, ինչպես նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձանց
զանգվածային անհնազանդության, ձերբակալվածներին պահելու վայրի կամ
կալանավորվածներին պահելու վայրի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում
ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում կարող է
հայտարարվել արտակարգ իրավիճակ։
Արտակարգ իրավիճակ հայտարարում եւ դադարեցնում է լիազորված մարմնի ղեկավարը
մինչեւ երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել եւս
մինչեւ երեսուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչեւ դրա
անհրաժեշտության վերանալը։
Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել ձերբակալված կամ
կալանավորված անձանց՝ սույն օրենքով սահմանված մի շարք իրավունքների
իրականացումը` պահպանության եւ հսկողության ուժեղացված միջոցառումների
սահմանման, ծանրոցի եւ հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման,
տեսակցությունների սահմանափակման, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ
միջոցառումների ձեռնարկման ձեւով: Ձերբակալվածներին պահելու վայրի եւ
կալանավորվածներին պահելու վայրի ներքին կանոնակարգը արտակարգ իրավիճակ
հայտարարելու դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց, ձերբակալվածներին պահելու վայրի կամ
կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի եւ այլ անձանց կյանքին եւ առողջությանն
սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ
կալանավորվածներին պահելու վայրի պետը կարող է իրավիճակին համապատասխան
միջոցներ կիրառել սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված միջոցառումների
սահմաններում՝ անհապաղ տեղեկացնելով պետական լիազորված մարմնի ղեկավարին:
Արտակարգ իրավիճակների կանոնակարգ սահմանելու դեպքում ձերբակալվածներին
պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին
անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձանց:
(11-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն)
Գ 2.
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 12.
Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի Հայաստանի Հանրապետության
քաղաքացու համար սահմանված իրավունքները, ազատությունները եւ
պարտականությունները` սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով
նախատեսված սահմանափակումներով:
Արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում ձերբակալված եւ կալանավորված
անձանց իրավունքները, անձնական անվտանգությունը եւ նրանց նկատմամբ հարկադրանքի
միջոցների կիրառման օրինականությունն ապահովվում են օրենքով:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների եւ ազատությունների
իրականացման երաշխիքները սահմանվում են սույն օրենքով եւ ներքին կանոնակարգով:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք, իրենց իրավունքներն ու ազատություններն
իրականացնելիս, պարտավոր են պահպանել ձերբակալված անձանց արգելանքի կամ
կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները, ինչպես նաեւ այլ
անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված
օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ունեն Հայաստանի
Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքները, ազատությունները եւ
պարտականությունները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով
եւ օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 13.
Ձերբակալված կամ կալանավորված անձը, բացի Քրեական դատավարության օրենսգրքով
նախատեսված իրավունքներից, նաեւ իրավունք ունի`
1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով գրավոր եւ բանավոր տեղեկություններ
ստանալու իր իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների, ձերբակալման
կամ կալանավորման կատարման կարգի եւ պայմանների, դիմումներ եւ բողոքներ
ներկայացնելու կարգի մասին, ինչպես նաեւ իր վերաբերյալ մշակված տեղեկատվությունն
ստանալու, բացառությամբ օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տվյալների.
2) ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի
վարչակազմի կողմից իր նկատմամբ հարգալից վերաբերմունքի.
3) իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով,
բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի, պաշտպանի կամ օրինական
ներկայացուցչի միջոցով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին
պահելու վայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին,
դատախազությանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին,
պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական
միավորումներին եւ կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես
նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային
մարմիններին կամ կազմակերպություններին.
4) առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալու բավարար սնունդ, բժշկական
օգնություն, հոգեբանական, հոգեթերապեւտիկ աջակցություն, սույն օրենքով նախատեսված
դեպքերում ենթարկվելու բժշկական զննության, որին կարող է ներկա լինել նաեւ իր ընտրած
բժիշկը, ինչպես նաեւ զննվելու իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.
5) սոցիալական ապահովության.
6) ստանալ իրավաբանական օգնություն.
7) անձնական անվտանգության ապահովման.
8) մտքի, խղճի եւ դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.
9) հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ.
10) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության եւ ութժամյա
գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել դատավարական
կամ այլ գործողությունների, բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքով
նախատեսված դեպքերի.
11) կոչվել իր անվամբ կամ ազգանվամբ.
12) անձնական ընդունելության խնդրանքով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ
կալանավորվածներին պահելու վայրի պետին, դրանց գործունեության նկատմամբ
հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմիններին.
13) իր մոտ ունենալ քրեական վարույթին կամ իր իրավունքների եւ օրինական շահերի
պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր եւ գրառումներ, բացառությամբ այն
փաստաթղթերի եւ գրառումների, որոնք պարունակում են պետական կամ օրենքով
պահպանվող այլ գաղտնիք.
14) մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների:
Կալանավորված անձը նաեւ իրավունք ունի`
1) ստանալ կրթություն, զբաղվել ստեղծագործ աշխատանքով.
2) աշխատել.
3) կալանավորվածներին պահելու վայրի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի
միջոցով ձեռք բերել սնունդ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ.
4) ստանալ եւ ուղարկել դրամական փոխանցումներ.
5) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձին վերապահվում են նաեւ օրենքով սահմանված
այլ իրավունքներ:
Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք
իրավունք ունեն կապեր հաստատելու եւ պահպանելու Հայաստանի Հանրապետությունում
իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական
հաստատության հետ: Այն ձերբակալված կամ կալանավորված անձինք, ովքեր Հայաստանի
Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական
հաստատություն չունեցող երկրի քաղաքացի են, ինչպես նաեւ փախստականները կամ
քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն
կապեր հաստատելու եւ պահպանելու այն պետության դիվանագիտական
ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ
անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած
ազգային կամ միջազգային մարմնի հետ:
Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ
կալանավորված անձը «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի
Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք ունի, որը
համապատասխան վարչակազմի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության
սահմանած կարգով ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով Հայաստանի
Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:
(13-րդ հոդվածը լրաց., խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-191-Ն, 19.10.16 ՀՕ-
178-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-3-Ն, լրաց. 03.06.19 ՀՕ-53-Ն, փոփ., խմբ. 15.06.22 ՀՕ-249-Ն,
խմբ. 07.07.22 ՀՕ-288-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-75-Ն, լրաց. 18.04.25 ՀՕ-80-Ն)
(18.04.25 ՀՕ-80-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 14.
Ձերբակալված կամ կալանավորված անձը, բացի Քրեական դատավարության օրենսգրքով
նախատեսված պարտականությունները կատարելուց, պարտավոր է նաեւ՝
1) դրսեւորել օրինապահ վարքագիծ, պահպանել արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու`
սույն օրենքով, ներքին կանոնակարգով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգն ու
պայմանները.
1.1) կատարել եւ պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
նախատեսված՝ քաղաքացիների պարտականությունները.
2) կատարել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու
վայրի վարչակազմի օրինական պահանջները.
3) հարգալից վերաբերմունք դրսեւորել ձերբակալվածներին պահելու վայրի կամ
կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների եւ այլ անձանց նկատմամբ.
4) չխոչընդոտել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու
վայրի ծառայողների, ինչպես նաեւ այդ վայրերում կարգուկանոնին հետեւող այլ անձանց
կողմից ծառայողական կամ հասարակական պարտականությունները կատարելուն.
5) չկատարել այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող
գործողություններ.
6) ներկայանալ ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու
վայրի վարչակազմի կանչով.
7) տալ բացատրություններ ձերբակալման կամ կալանավորման կատարման կարգի
պահանջները խախտելու վերաբերյալ.
8) պահպանել անձնական եւ ընդհանուր հիգիենայի կանոնները.
9) խնամքով վերաբերվել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին
պահելու վայրի գույքին:
Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի օրենքով սահմանված այլ
պարտականություններ:
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-288-Ն)
Գ 3.
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15.
Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանի հետ խորհրդապահական
կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի եւ
տեւողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից,
բացառությամբ իր մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի։
Կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող
մարմնի որոշմամբ նրան թույլատրվում են նաեւ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ),
անարգել տեսակցություններ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի
հետ՝ առանց տեսակցությունների թվի եւ տեւողության սահմանափակման (բացառությամբ
նրա մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի), եթե դա
պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված
իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ: Քրեական վարույթն
իրականացնող մարմնի նշած միջնորդության քննարկումը եւ լուծումը, ինչպես նաեւ
կալանավորված անձի՝ դրա կապակցությամբ կայացրած որոշման բողոքարկումն
իրականացվում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը պաշտպանի հետ
տրամադրվում է Քրեական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով
սահմանված փաստաթղթերի, իսկ փաստաբանի հետ՝ նրա անձը հաստատող փաստաթղթի,
փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի, ինչպես նաեւ կալանավորված
անձի համապատասխան միջնորդությունը բավարարելու մասին քրեական վարույթն
իրականացնող մարմնի որոշման հիման վրա։
Եթե առկա է ձերբակալված անձի մասնակցությամբ վարութային գործողություններ
կատարելու անհրաժեշտություն, ապա պաշտպանի հետ նրա տեսակցության տեւողությունը
կարող է սահմանափակվել Քրեական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ
մասով նախատեսված կարգով։
Եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար
ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ
կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի
պատճառաբանված գրավոր որոշմամբ, ելնելով այդ վայրի անվտանգության եւ բնականոն
աշխատանքի ապահովման անհրաժեշտությունից, ձերբակալված կամ կալանավորված անձի
հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր
փաստաբաններին կամ պաշտպաններին՝ այդ որոշման պատճենը տրամադրելով
ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաեւ տեսակցության եկած
փաստաբաններին կամ պաշտպաններին։ Այս դեպքում ձերբակալված կամ կալանավորված
անձն ինքն է ընտրում այն փաստաբաններին կամ պաշտպաններին, որոնց հետ պետք է
տեսակցի:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունը փաստաբանի
կամ պաշտպանի հետ տրամադրվում է այնպիսի պայմաններում, որոնցում
ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները
նրանց կարողանան տեսնել, բայց չկարողանան լսել:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական
ներկայացուցչի, մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաեւ զանգվածային
լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, տրամադրվում է
ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի
որոշմամբ: Ձերբակալված օտարերկրյա քաղաքացուն եւ քաղաքացիություն չունեցող անձին
տեսակցություն տրամադրվում է նաեւ վերջինիս քաղաքացիության կամ մշտական
բնակության պետության իրավասու ներկայացուցչի հետ՝ Քրեական դատավարության
օրենսգրքով նախատեսված դեպքերում: Ձերբակալված անձանց չի տրամադրվում
տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց
հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ձերբակալված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր
ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց
հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է սահմանափակվել հսկող
դատախազի կողմից հաստատված` քննիչի որոշմամբ, եթե առկա են հիմնավոր պատճառներ,
որ այդ իրավունքի իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր
հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես
ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման
կամ վնասման: Այդ մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է
ձերբակալված անձին, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմին։
Կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր
ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց
հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է սահմանափակվել միայն
Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի
որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է
կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: Ձերբակալված օտարերկրյա
քաղաքացուն եւ քաղաքացիություն չունեցող անձին տեսակցություն տրամադրվում է նաեւ
վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու
ներկայացուցչի հետ՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում:
Մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների
կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է ձերբակալվածներին պահելու վայրի
կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ, բացառությամբ
օրենքով նախատեսված դեպքերի: Այդ անձանց կողմից ձերբակալված կամ կալանավորված
անձանց արգելված առարկաներ, քրեական վարույթի իրականացումը խոչընդոտող կամ նոր
հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ
փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման:
Ձերբակալված անձին մերձավոր ազգականների հետ տրամադրվում է առնվազն մեկ
տեսակցություն` մինչեւ մեկ ժամ տեւողությամբ:
Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների
ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն
երկու կարճատեւ տեսակցություն` մինչեւ երեք ժամ տեւողությամբ:
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված
կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրվում է այնպիսի
հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը:
Միայն մերձավոր ազգականների հետ երկարատեւ տեսակցություն տրամադրվում է երկու
ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչեւ երեք օր տեւողությամբ: Երկարատեւ
տեսակցություն տրամադրվում է նաեւ կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող
այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի
խնդրանքով երկարատեւ տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատեւ տեսակցությամբ:
Կարճատեւ եւ երկարատեւ տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ներքին
կանոնակարգով:
(15-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-162-Ն, 08.04.08 ՀՕ-16-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-
191-Ն, լրաց. 03.06.19 ՀՕ-53-Ն, 12.09.19 ՀՕ-163-Ն, խմբ., փոփ., լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն,
փոփ. 18.04.25 ՀՕ-80-Ն)
(18.04.25 ՀՕ-80-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.
Ձերբակալված եւ կալանավորված անձանց զբոսանքը կազմակերպվում է ցերեկային
ժամերին` դրա համար նախատեսված տարածքում:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց զբոսանքի տեւողությունը չի կարող պակաս
լինել օրական մեկ ժամից:
Հոդված 17.
աշխարհի հետ
Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի
վարչակազմերը ձերբակալված եւ կալանավորված անձանց կապն ընտանիքի եւ արտաքին
աշխարհի հետ ապահովելու համար ստեղծում են համապատասխան պայմաններ: Այդ
նպատակով ստեղծվում են տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների
հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:
Ձերբակալված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են սահմանափակվել
հսկող դատախազի հաստատած՝ քննիչի որոշմամբ, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ
այդ իրավունքի իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր
հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես
ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման
կամ վնասման: Այդ մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է
ձերբակալված անձին, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմին:
Կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են սահմանափակվել
միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի
որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է
ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի
վարչակազմին:
Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի
միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է
արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու
նպատակով:
Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ:
Գրաքննությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Կալանավորված անձի նամակագրությունը կարող է սահմանափակվել միայն Քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված՝ դատարանի որոշմամբ, որի
մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է
կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ստեղծում է համապատասխան
պայմաններ` թերթերից, ամսագրերից եւ այլ գրականությունից օգտվելու համար:
Կալանավորվածներին պահելու վայրի խցերը ապահովվում են ռադիոընդունիչներով, այնտեղ
կարող են տեղադրվել հեռուստացույցներ:
Կալանավորված անձանց մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր
հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս
պատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ
մեկնումներ:
Կալանավորված անչափահաս անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայն
ազգականների կամ այլ անձանց ուղեկցությամբ:
Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչեւ յոթ օր տեւողությամբ` չհաշված
մեկնման եւ վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը:
Կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի
որոշմամբ:
Կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում:
Կարճաժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանքի տակ պահելու
ժամկետի մեջ:
Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է կալանավորված անձը:
(17-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-162-Ն, փոփ. 03.06.19 ՀՕ-53-Ն, խմբ. 15.06.22 ՀՕ-
249-Ն)
Հոդված 18.
դիմումները, բողոքները եւ դրանք քննարկելու կարգը
Ձերբակալված կամ կալանավորված անձն իր առաջարկությունները, դիմումները եւ
բողոքները կարող է տալ ամեն օր, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր:
Ձերբակալված կամ կալանավորված անձի առաջարկությունները, դիմումներն
ու բողոքները քննարկող մարմինները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկել
դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու
ժամկետներում, իսկ ընդունված որոշումների մասին տեղյակ պահել նրանց:
Ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերի
վարչակազմի որոշումների ու գործողությունների առթիվ ներկայացված
առաջարկությունները, դիմումները եւ բողոքները չեն կասեցնում այդ որոշումների եւ
գործողությունների կատարումը:
Դատախազին, դատավորին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների
պաշտպանին, փաստաբանին կամ պաշտպանին, ձերբակալվածներին պահելու վայրերի եւ
կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող
մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումները եւ բողոքները կնքված
փաթեթով մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասցեատիրոջը:
Արգելվում է որեւէ ձեւով հետապնդումը ձերբակալված կամ կալանավորված անձանց
նկատմամբ` իրենց իրավունքների եւ օրինական շահերի խախտումների վերաբերյալ
առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում: Նման հետապնդում
իրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
(18-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-162-Ն, 21.12.15 ՀՕ-191-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-3-Ն)
Հոդված 19.
անհրաժեշտ առարկաներ ձեռք բերելը
Ձերբակալված կամ կալանավորված անձն ապահովվում է առողջության եւ ուժերի
պահպանման համար բավարար անվճար սննդով, որի նվազագույն չափաբաժինները
սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սննդի որակը եւ սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններից
պակասեցնելը, այդ թվում` որպես տույժի միջոց, արգելվում է:
Ձերբակալված կամ կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները,
ինչպես նաեւ ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են անվճար
հատուկ սննդով, որի տեսականին եւ նվազագույն չափաբաժինները սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի խմելու ջրով:
Ձերբակալված կամ կալանավորված անձն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդ եւ
անհրաժեշտ ու չարգելված առարկաներ: Սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության
առարկաներ ձեռք բերելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից սննդի ընդունումից հրաժարվելու
դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի
պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները եւ այդ մասին
հայտնել քրեական վարույթն իրականացնող, ինչպես նաեւ հսկողություն եւ վերահսկողություն
իրականացնող մարմիններին:
Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ
կալանավորված անձին այլ վայրեր տեղափոխելը եւ ապացուցողական գործողություններին
կամ դատական նիստին մասնակցելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է
իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:
(19-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 20.
ապահովումը
Ձերբակալված եւ կալանավորված անձանց համար ստեղծվում են սանիտարահիգիենիկ եւ
հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխանող նյութակենցաղային
պայմաններ:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածքը պետք է
համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական
եւ սանիտարահիգիենիկ նորմերին: Ձերբակալված եւ կալանավորված անձանց հատկացված
բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից`
յուրաքանչյուր անձի համար:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրում են անհատական քնելու տեղ եւ
անկողնային պարագաներ:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը: Անհրաժեշտության
դեպքում նրանք ապահովվում են կլիմայական պայմաններին, սեռին համապատասխան
միասնական նմուշի հագուստով:
(20-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-162-Ն)
Հոդված 21.
անձնական հիգիենան
Ձերբակալված եւ կալանավորված անձանց բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ
օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը
կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Ձերբակալված եւ կալանավորված անձանց
բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական
մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական
անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի
վարչակազմերն ապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության
պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջների
կատարումը:
Կալանավորվածներին պահելու վայրում պետք է աշխատի ընդհանուր մասնագիտացում
ունեցող առնվազն մեկ բժիշկ:
Մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված
անձը փոխադրվում է հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական
բուժհաստատություն: Ձերբակալված եւ կալանավորված անձանց բժշկական, այդ թվում`
հոգեբուժական օգնություն ցույց տալու, նրանց բուժհաստատություններում պահելու, ինչպես
նաեւ բուժսպասարկման գործում այդ հաստատությունների աշխատողներին ներգրավելու
կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Ձերբակալված կամ կալանավորված անձը ենթարկվում է բժշկական զննության՝
1) ձերբակալվածներին պահելու վայր կամ կալանավորվածներին պահելու վայր
ընդունվելիս.
2) ձերբակալված կամ կալանավորված անձի առողջական վիճակի վերաբերյալ գանգատի
դեպքում.
3) ձերբակալված կամ կալանավորված անձի, իսկ նրա համաձայնության դեպքում՝ նրա
պաշտպանի պահանջով.
4) ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու
դեպքում:
Բժշկական զննությանը կարող է ներկա լինել նաեւ ձերբակալված կամ կալանավորված
անձի ընտրած բժիշկը: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում
ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը կարող է ներկա գտնվել բժշկական
զննությանը, եթե՝
1) ձերբակալվածներին պահելու վայր է ներկայացել ձերբակալված անձին
ձերբակալվածներին պահելու վայր բերելու պահից երեք ժամվա ընթացքում.
2) կալանավորվածներին պահելու վայր է ներկայացել կալանավորված անձին
կարանտինային բաժանմունք տեղափոխելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բժշկական զննությունն իրականացվում է՝
1) ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի
վարչակազմի ծառայողի լսելիության, եւ եթե բժշկական զննությունն իրականացնող բժիշկն իր
կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգը կանխելու նպատակով հակառակը չի
պահանջում, ապա նաեւ տեսանելիության սահմաններից դուրս.
2) անհատական սկզբունքով՝ առանձին:
Բժշկական զննության ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձն իրազեկվում
է բժշկական զննության արդյունքների մասին:
Սույն օրենքի 21.1-ին հոդվածով նախատեսված դեպքում բժշկական զննության
արդյունքները գրանցվում են նաեւ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ
կապված բժշկական զննության արձանագրության մեջ: Բժշկական զննության
արձանագրության ձեւաթղթի ձեւը եւ դրա լրացման կարգը հաստատում է առողջապահության
բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:
Մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում, եթե առկա չեն սույն օրենքի 21.1-ին
հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ձերբակալված կամ կալանավորված անձի
բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը բժշկական զննության արդյունքների
մասին 24 ժամվա ընթացքում, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով,
իրազեկում է իրավասու քննչական մարմնին եւ դատախազությանը:
Ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում
ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն
այդ մասին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձի մերձավոր
ազգականներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ հսկողություն իրականացնող
դատախազին:
Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր
հիվանդության կամ մահվան դեպքում համապատասխան հիմնարկի վարչակազմն այդ
մասին անհապաղ հայտնում է վերադաս մարմնին, որն էլ տեղեկացնում է շահագրգիռ
գերատեսչություններին, այդ թվում` համապատասխան պետության դիվանագիտական
ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունները
կատարելուց հետո աճյունը հանձնվում է այն պահանջող անձին` նախապատվությունը տալով
մերձավոր ազգականներին: Եթե աճյունը երեք օրվա ընթացքում չի պահանջվել,
հուղարկավորությունը կատարվում է պետության հաշվին:
Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ ծանր հիվանդություն հայտնաբերելու
դեպքում, որը կարող է հանգեցնել նրա հոգեկան խանգարման կամ մահվան,
համապատասխան հիմնարկի պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է
քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ հսկողություն իրականացնող դատախազին`
հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ:
Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է հնարավորություն ունենա մարդկային
արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում բավարարել իր սանիտարահիգիենիկ
պահանջները: Նրա անձնական հիգիենայի պահպանման պայմանները եւ կանոնները
սահմանվում են ներքին կանոնակարգով:
Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին ենթարկել որեւէ բժշկական կամ
գիտական փորձի` անկախ վերջինիս համաձայնության:
Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց հիվանդության
հետեւանքով կալանավորումից ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ
ճանաչելու, ինչպես նաեւ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ
կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական
հանձնաժողովներ ստեղծելու կարգը եւ կազմը:
Կալանավորման կատարումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(21-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն, խմբ., լրաց.
18.04.25 ՀՕ-80-Ն)
(18.04.25 ՀՕ-80-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող 8-րդ մասն ուժի մեջ է
մտնում բժշկական զննության արդյունքների գրանցման համար նախատեսված
էլեկտրոնային գործիքների ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-
րդ մասի)
(18.04.25 ՀՕ-80-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 21.1.
զննության արձանագրումը
1. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության
արձանագրությունը կազմվում է, եթե`
1) առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր
հայտարարությունը մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ
գանգատը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսեւորման հետեւանք լինելու
վերաբերյալ.
2) բուժաշխատողը հայտնաբերում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձի
մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը կարող է լինել
խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետեւանք.
3) ձերբակալվածների պահման վայրի կամ կալանավորվածների պահման վայրի
վարչակազմի ծառայողը բուժաշխատողին հայտնում է խոշտանգման կամ վատ
վերաբերմունքի այլ ձեւերի ենթադրյալ դեպքի մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական զննության արձանագրությունն
ստորագրվում է բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողի եւ բժշկական
զննության ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից: Եթե բժշկական
զննությանը ներկա է եղել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը, ապա
արձանագրությունն ստորագրում է նաեւ նա: Ձերբակալված կամ կալանավորված անձի կամ
բժշկական զննությանը ներկա նրա ընտրած բժշկի կողմից արձանագրությունն ստորագրելուց
հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ նշվում է այդ փաստը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում բժշկական զննությունն
իրականացրած բուժաշխատողը պարտավոր է՝
1) արձանագրության պատճենն արձանագրությունը կազմելուց հետո անհապաղ
տրամադրել ձերբակալված կամ կալանավորված անձին.
2) ձերբակալված կամ կալանավորված անձին տեղեկացնել իր միջոցների հաշվին
մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք ստանալու իր իրավունքի
մասին.
3) անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում արձանագրությունը կազմելու, իսկ
հայտնի լինելու դեպքում՝ նաեւ խոշտանգում կամ վատ վերաբերմունքի այլ ձեւեր ենթադրաբար
կիրառած աշխատակցի կամ այլ ձերբակալված կամ կալանավորված անձի ինքնության
վերաբերյալ, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, իրազեկել
ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետին կամ նրան
փոխարինող պաշտոնատար անձին՝ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջոցները
ձեռնարկելու համար:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝
1) կալանավորված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը
պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, հնարավորության դեպքում՝
էլեկտրոնային եղանակով, արձանագրությունն ուղարկել իրավասու քննչական մարմին, իսկ
արձանագրության պատճենը, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով՝
դատախազություն.
2) ձերբակալված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը
պարտավոր է անհապաղ, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով,
արձանագրությունը տրամադրել շտապ բժշկական օգնության ծառայության կայանի
օպերատիվ աշխատանքները կազմակերպող տվյալ օրվա պատասխանատուին, որը
պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում արձանագրությունը եւ
շտապ բժշկական օգնության կանչի թերթիկը, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային
եղանակով, ուղարկել իրավասու քննչական մարմին, իսկ դրանց պատճենները,
հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով՝ դատախազություն:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զննության արձանագրության վերաբերյալ
իրազեկման հիման վրա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի
պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը ձեռնարկում է անհրաժեշտ
գործողություններ՝ ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի
ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձի շփումը ձերբակալվածներին պահելու
վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի՝ խոշտանգում կամ վատ վերաբերմունքի այլ
ձեւեր ենթադրաբար կիրառած աշխատակցի կամ այլ ձերբակալված կամ կալանավորված
անձանց հետ բացառելու նպատակով:
(21.1-ին հոդվածը լրաց. 18.04.25 ՀՕ-80-Ն)
(18.04.25 ՀՕ-80-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 22.
Ձերբակալված անձն արգելանքի տակ գտնվելու ընթացքում կարող է ստանալ մինչեւ քսան
կիլոգրամ հանձնուք, ներառյալ՝ հեղուկը, իսկ կալանավորված անձը` շաբաթվա ընթացքում
մինչեւ քսան կիլոգրամ, ներառյալ՝ հեղուկը: Նրանք սահմանված չափի հանձնուքները կարող
են ստանալ միանվագ կամ մաս-մաս:
Կալանավորված անձանց անունով ստացված դրամը փոխանցվում է նրանց անձնական
հաշվին: Նրանք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել
ազգականների եւ այլ անձանց դրամական հաշվին:
Ձերբակալված անձանց անունով դրամական փոխանցումներ կատարելն արգելվում է:
Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված
անձանց անունով ստացվող դեղորայքի քանակը չի սահմանափակվում: Արգելվում է
ձերբակալված կամ կալանավորված անձին փոխանցել այնպիսի նյութեր, առարկաներ, որոնք
մարդկանց առողջությանը վտանգ են սպառնում կամ կարող են խոչընդոտել արգելանքի եւ
կալանքի տակ պահելու խնդիրների իրականացմանը:
Ձերբակալված կամ կալանավորված անձին արգելված առարկաներ, նյութեր փոխանցելն
առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
(22-րդ հոդվածը լրաց., փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 23.
ապահովելը
Համապատասխան պայմանների առկայության դեպքում կալանավորվածներին պահելու
վայրի վարչակազմը կալանավորված անձանց ապահովում է բժշկական, հիգիենիկ եւ
կենցաղային լրացուցիչ վճարովի ծառայություններով:
Կենցաղային լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը եւ դրանց ապահովման կարգը
սահմանվում են ներքին կանոնակարգով:
Հոդված 24.
Կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամավոր ապահովվում է
աշխատանքով, կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով,
որի կարգը եւ պայմանները սահմանվում են ներքին կանոնակարգով: Կալանավորվածներին
պահելու վայրի վարչակազմը, կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիս,
պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը
եւ հնարավորինս` մասնագիտությունը: Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում
խցային պայմաններում:
Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Կալանավորված անձի կատարած աշխատանքից ստացված եկամուտը, օրենքով
նախատեսված պահումները կատարելուց հետո, փոխանցվում է նրա անձնական հաշվին:
Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների,
բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:
Կալանավորված անձանց արգելված աշխատանքների եւ պաշտոնների ցանկը
հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 25.
կալանավորվածներին պահելու վայրերում եւ ձերբակալվածներին պահելու
վայրերում
Կալանավորվածներին պահելու վայրերում ստեղծվում են պայմաններ` կալանավորված
անձանց կողմից իրենց ազատ ժամանակը համապատասխան ձեւով տնօրինելու համար: Այդ
նպատակով ստեղծվում են նաեւ գրադարաններ:
Կալանավորվածներին պահելու վայրեր կարող են հրավիրվել հոգեւորականներ, այդ
վայրերում կարող են կազմակերպվել կրոնական ծիսակատարություններ: Կալանավորված
անձինք կարող են օգտվել պաշտամունքի առարկաներից եւ հոգեւոր գրականությունից:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը հնարավորություններ է ստեղծում
կալանավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ եւ բարձրագույն
կրթությունը կազմակերպելու համար` պահպանելով ներքին կանոնակարգի պահանջները:
Ձերբակալվածներին պահելու վայրերում մշակութային, կրոնական, լուսավորչական,
կրթական միջոցառումներ չեն իրականացվում:
Հոդված 26.
քաղաքացիաիրավական գործարքներին
Ձերբակալված եւ կալանավորված անձինք իրավունք ունեն, ներքին կանոնակարգով
սահմանված կարգով, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ անձամբ մասնակցել
քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, ձերբակալված
եւ կալանավորված անձանց կարող է պատճառաբանված որոշմամբ արգելել
քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը:
Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի
վարչակազմերը նախօրոք պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնեն
ձերբակալված եւ կալանավորված անձանց քաղաքացիաիրավական գործարքներին
մասնակցելու վերաբերյալ:
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.06.19 ՀՕ-53-Ն)
Հոդված 27.
առանձնահատկությունները
Ձերբակալված կամ կալանավորված կանանց եւ անչափահասների համար
ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում
ստեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ:
Ձերբակալված կամ կալանավորված կանայք եւ անչափահասներն օգտվում են ամենօրյա`
երկու ժամից ոչ պակաս տեւողությամբ զբոսանքի իրավունքից, որի ընթացքում
հնարավորություն է տրվում զբաղվել մարմնամարզությամբ:
Կալանավորված կանայք իրավունք ունեն կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց մոտ
պահել մինչեւ երեք տարեկան իրենց երեխաներին:
Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կամ կալանավորված կանանց համար
ստեղծվում են համապատասխան նյութակենցաղային պայմաններ, կազմակերպվում է
մասնագիտացված բուժսպասարկում:
Անչափահասները, կերակրող մայրերը, հղիները, ինչպես նաեւ իրենց մոտ երեխաներ
ունեցող կանայք, որպես տույժի միջոց, պատժախուց չեն տեղափոխվում:
Հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայի
նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու, ինչպես նաեւ ներքին կանոնակարգի
խախտումներ թույլ տալու դեպքերում ձերբակալվածներին պահելու վայրի կամ
կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կարող է միջնորդություն ներկայացնել
դատարան` կալանավորված անձին ծնողական իրավունքներից զրկելու եւ (կամ) երեխային այլ
անձանց խնամքին հանձնելու մասին:
Կալանավորված անչափահասն օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է
միջնակարգ կրթություն:
(27-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-162-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-
288-Ն)
Հոդված 28.
պատասխանատվությունը
Ձերբակալված եւ կալանավորված անձինք արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու
ընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած
նյութական վնասի համար պատասխանատվություն են կրում Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք հատուցում են ձերբակալվածներին պահելու
վայրին կամ կալանավորվածներին պահելու վայրին հասցված վնասը, ինչպես նաեւ իրենց
փախուստի կամ իրենց առողջությանը դիտավորությամբ պատճառած վնասի բուժման
համար կատարված ծախսերը:
Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու դեպքում վնասը գանձվում է
դատական կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձին դատարանի դատավճռով նշանակված
պատիժը կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկելու դեպքում չհատուցված
նյութական վնասը գանձում է տվյալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը`
դատապարտյալի անձնական հաշվին փոխանցվող միջոցներից:
Ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորված անձին կալանքից ազատելու
դեպքում նրանց կողմից չհատուցված նյութական վնասը գանձվում է դատական կարգով:
Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորված անձին
կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից հասցված վնասը հատուցվում է
օրենքով սահմանված կարգով:
(28-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Գ 4.
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 29.
անձին կալանավորվածներին պահելու վայր ընդունելը
Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձին
կալանավորվածներին պահելու վայր ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը` ներքին
կանոնակարգով սահմանված կարգով:
Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված անձը բժշկական զննություն անցնելու եւ
կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչեւ յոթ օր
ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում, որտեղ նա գտնվում է կալանքի
տակ պահելու համար սահմանված պայմաններում: Կալանավորված անձը ենթարկվում է
բժշկական զննության կարանտինային բաժանմունք տեղավորվելուց հետո անհապաղ, բայց
ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Կարանտինային բաժանմունքում կալանավորված անձին
պահելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:
Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված կալանավորված անձը կարանտինային
բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում է իր իրավունքներին եւ
պարտականություններին, ներքին կանոնակարգին. այդ մասին տեղեկանքը կցվում է նրա
անձնական գործին:
Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձը
կալանավորվածներին պահելու վայր փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա
համար նախատեսված գրանցամատյաններում եւ անհատական քարտերում: Ձերբակալված
կամ կալանավորված յուրաքանչյուր անձի համար վարվում է անձնական գործ, որում
պարտադիր կարգով պետք է ներառվեն ընդունելու եւ արգելանքից կամ կալանքից ազատելու
տարեթվերն ու ամսաթվերը:
Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր բերվելուց հետո անհապաղ,
սակայն ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ենթարկվում է բժշկական զննության հրավիրված
շտապ բժշկական օգնության ծառայության բուժաշխատողի կողմից:
(29-րդ հոդվածը լրաց. 18.04.25 ՀՕ-80-Ն)
(18.04.25 ՀՕ-80-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 30.
ձերբակալված կամ կալանավորված անձի մասնակցությունն ապահովելը
(վերնագիրը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի
վարչակազմը, քննիչի, դատարանի (դատավորի) հանձնարարականով, ապահովում է`
1) ձերբակալված կամ կալանավորված անձանց ընդունելը եւ այլ վայրեր փոխադրելու
համար պահակախմբին հանձնելը.
2) ապացուցողական գործողությունները, ինչպես նաեւ ամբուլատոր դատահոգեբուժական
եւ այլ փորձաքննություններ անցկացնելու համար ձերբակալվածներին պահելու վայրի կամ
կալանավորվածներին պահելու վայրի տարածքում համապատասխան տարածքներ կամ
շինություններ տրամադրելը:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց ապացուցողական գործողություններից կամ
դատական նիստերից ազատելն իրականացվում է Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:
(30-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 31.
կալանավորված անձանց կալանավորվածներին պահելու վայրերում անջատ
պահելը
Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում պահվում են անջատ`
մենախցերում:
Կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են անջատ`
1) տղամարդիկ` կանանցից.
2) անչափահասները` չափահասներից.
3) առաջին անգամ կալանավորված անձինք` նախկինում ազատազրկման ձեւով պատիժ
կրած անձանցից.
4) (կետը հանվել է 15.06.22 ՀՕ-249-Ն)
5) դատարանների, իրավապահ, մաքսային եւ հարկային մարմինների աշխատող կամ
նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության ավագ
ենթասպայական եւ սպայական կազմերի զինծառայող կամ նախկին զինծառայող
կալանավորված անձինք` մյուսներից.
6) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք`
մյուսներից.
7) դատապարտյալները եւ ձերբակալված անձինք` մյուսներից, բացառությամբ այն
դեպքերի, երբ նրանք փոխադարձ համաձայնությամբ մասնակցում են նույն հիմնարկում
իրենց համար կազմակերպված միջոցառումներին.
8) միեւնույն քրեական վարույթում ներգրավված կալանավորված անձինք` միմյանցից,
քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր հանձնարարականի հիման վրա.
9) այլ կալանավորված անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում,
մյուսներից` կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կամ քրեական վարույթն
իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ.
10) (կետն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-249-Ն)
11) օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք` մյուսներից:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանավորված անձանց անջատ պահելու
նպատակով կարող է ներկայացնել այլ պատճառաբանված հիմքեր:
Սույն հոդվածի երկրորդ մասում նախատեսված մեկուսացման հիմնական պահանջները
պահպանվում են նաեւ ձերբակալված եւ կալանավորված անձանց փոխադրման ընթացքում:
Տասնութ տարին լրացած եւ դրական բնութագրվող կալանավորված անձը մինչեւ քսանմեկ
տարեկանը լրանալը պահվում է անչափահասների համար նախատեսված՝
կալանավորվածներին պահելու վայրում:
(31-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-3-Ն, 08.04.08 ՀՕ-10-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.06.22
ՀՕ-249-Ն)
Հոդված 32.
վայրում գտնվելու մասին հայտնելը
(վերնագիրը խմբ. 15.11.06 ՀՕ-177-Ն)
Յուրաքանչյուր ձերբակալված անձ ձերբակալվածներին պահելու վայրում եւ յուրաքանչյուր
կալանավորված անձ կալանավորվածներին պահելու վայրում իրավունք ունեն այդ մասին
կապի հնարավոր միջոցով անհապաղ տեղեկացնելու իր ընտրած անձին, բացառությամբ
Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված
դեպքերի:
Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ձերբակալված անձի՝
ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու
մասին անհապաղ տեղյակ պահել ձերբակալված անձի ընտրած անձին, եթե հնարավոր չի
եղել ձերբակալված անձի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքից
օգտվելը, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ
մասով նախատեսված դեպքերի։
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի՝
կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու
մասին ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել կալանավորված անձի
ընտրած անձին, եթե հնարավոր չի եղել կալանավորված անձի կողմից սույն հոդվածի առաջին
մասով նախատեսված իրավունքից օգտվելը:
(32-րդ հոդվածը խմբ. 15.11.06 ՀՕ-177-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 33.
Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորված անձինք
կալանավորվածներին պահելու վայրերում գտնվում են մշտական հսկողության ներքո:
Հսկողության իրականացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական եւ
էլեկտրոնային միջոցներ:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք ենթարկվում են անձնական խուզարկության`
նույն սեռին պատկանող անձանց կողմից, մատնադրոշմման եւ լուսանկարման:
Խուզարկությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց հանձնած դրամը փոխանցվում է նրանց
անձնական հաշվին, իսկ փաստաթղթերը տրվում են պահպանության: Ձերբակալված կամ
կալանավորված անձանցից առգրավված իրերը, առարկաները, նյութերը տրվում են
պահպանության կամ ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում ոչնչացվում են`
ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի
պատճառաբանված որոշմամբ, ինչի մասին կազմվում է համապատասխան
արձանագրություն:
Հոդված 34.
դրանք կիրառելու կարգը
Օրինապահ վարքագծի համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվել
խրախուսանքի հետեւյալ միջոցները.
1) շնորհակալության հայտնում.
2) զբոսանքի տեւողության ավելացում մինչեւ երեք ժամ` մինչեւ քսան օր ժամկետով.
3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում.
4) կիրառվող տույժի վաղաժամկետ դադարեցում:
Սույն հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցներից բացի, ներքին կանոնակարգով
կարող են սահմանվել խրախուսանքի այլ միջոցներ եւս:
Սույն հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցները կիրառվում են
կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:
Հոդված 35.
կիրառելու կարգը
Ներքին կանոնակարգը խախտելու, իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ
պատշաճ կերպով կատարելու համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվել
տույժի հետեւյալ միջոցները.
1) նկատողության հայտարարում.
2) պատժախուց տեղափոխելը մինչեւ տասն օր ժամկետով:
Ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ
նշանակված՝ պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչեւ բուժման
ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց
նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել
բժշկական եզրակացության հիման վրա, եթե կալանավորված անձի առողջական վիճակը թույլ
չի տալիս իրեն տեղափոխել պատժախուց:
Սույն հոդվածով սահմանված տույժի միջոցները կիրառվում են կալանավորվածներին
պահելու վայրի պետի պատճառաբանված որոշմամբ:
Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում
խախտումը կատարելու հանգամանքները, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող
իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը, նրա անձը եւ վարքը` մինչեւ
խախտումը կատարելը: Կիրառվող տույժի միջոցը պետք է համապատասխանի կատարված
խախտման ծանրությանը եւ բնույթին: Տույժի միջոցը կիրառվում է բացառապես խախտումը
կատարած անձի նկատմամբ` խախտումը հայտնաբերելուց հետո անհապաղ կամ ոչ ուշ, քան
տասն օրվա ընթացքում: Մեկ խախտման համար արգելվում է մեկից ավելի տույժի միջոցներ
նշանակելը: Տույժի միջոցները կիրառելիս նշվում են կարգապահական խախտում
հանդիսացող արարքը, տույժի միջոցը եւ դրա տեւողությունը. այդ մասին տեղեկացվում է
կալանավորված անձը:
Մինչեւ տույժի միջոց նշանակելը կալանավորված անձից վերցվում է գրավոր
բացատրություն, իսկ եթե նա դրանից հրաժարվում է, ապա այդ մասին կազմվում է
համապատասխան արձանագրություն:
Պատժախցից բուժկանխարգելիչ հաստատություններ տեղափոխված կալանավորված
անձին նշված բուժհաստատությունում պահելու ժամանակը հաշվվում է տույժի կրման
ժամանակի մեջ:
Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել
կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն
իրականացնող մարմիններին: Բողոքարկումը տույժի միջոցի կիրառումը չի կասեցնում:
(35-րդ հոդվածը լրաց. 03.06.19 ՀՕ-53-Ն, 28.06.19 ՀՕ-104-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն,
փոփ., խմբ. 07.07.22 ՀՕ-288-Ն)
Հոդված 36.
առանձնահատկությունները
Կալանավորված անձինք պատժախցում պահվում են միայնակ:
Կալանավորված անձինք տեղափոխվում են պատժախուց` այդ նպատակով
նախատեսված գրանցամատյաններում պարտադիր նշելով պատժախցում պահելու
ժամկետը:
Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք անկողնային պարագաներով
ապահովվում են քնի համար սահմանված ժամերին:
Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց կարող են արգելվել՝
1) դրամական փոխանցումներ ստանալը եւ կատարելը, բացառությամբ առաջին
անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, բացառությամբ
առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.
4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) հեռախոսակապից օգտվելը:
Պատժախցում պահվող կալանավորված անձինք օգտվում են ամենօրյա` առնվազն մեկ
ժամ տեւողությամբ զբոսանքի իրավունքից:
Կալանավորված անձանց կողմից առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ
ներկայացնելն իրականացվում է սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:
Պատժախցում պահվող կալանավորված անձինք գտնվում են բժշկական հսկողության
ներքո:
Կալանավորվածներին պահելու վայրի պետն իրավունք ունի հետաձգել պատժախուց
տեղափոխելու ձեւով տույժի կիրառումը, կրճատել տույժի ժամկետը կամ վաղաժամկետ
ազատել տույժի կրումից` բժշկական եզրակացության հիման վրա կամ այլ հիմքով: Եթե
հետաձգված ժամանակամիջոցում կալանավորված անձը նոր խախտում չի գործել, նա կարող
է ազատվել տույժի կրումից:
Պատժախցում պահվող կալանավորված անձանց նկատմամբ սույն հոդվածով
չնախատեսված սահմանափակումներ կիրառելն արգելվում է:
Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձանց արգելվում է
աշխատելը:
Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի
միջոց կիրառելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ նրա
պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում
գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի չորրորդ պարբերությամբ
նախատեսված մեկից ավելի սահմանափակում:
Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս
պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման եւ կիրառվող
սահմանափակման միջեւ եւ սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ
նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:
(36-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-16-Ն, 21.12.15 ՀՕ-191-Ն, խմբ., լրաց. 28.06.19 ՀՕ-
104-Ն)
(հոդվածի 05.02.19 ՍԴՈ-1442 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող
դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 28.06.19 ՀՕ-104-Ն օրենքի 2-րդ
հոդվածի փոփոխությամբ)
Գ 5.
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 37.
վայրում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելը
(վերնագիրը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն)
Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների
կամ կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց կողմից ֆիզիկական ուժ,
հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելը թույլատրվում է միայն օրենքով սահմանված
հիմքերով եւ դեպքերում:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ ֆիզիկական հարկադրանքը,
անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն դեպքում, երբ
նա չի ենթարկվում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունների
կատարմանը վերաբերող՝ իրավասու անձի իրավաչափ կարգադրությանը:
(37-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 38.
վայրերում ֆիզիկական ուժ գործադրելը
(հոդվածն ուժը կորցրել է 08.07.05 ՀՕ-162-Ն)
Հոդված 39.
վայրերում հատուկ միջոցներ գործադրելը
(հոդվածն ուժը կորցրել է 08.07.05 ՀՕ-162-Ն)
Հոդված 40.
վայրերում հրազեն գործադրելը
(հոդվածն ուժը կորցրել է 08.07.05 ՀՕ-162-Ն)
Գ 6.
ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԵՎ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 41.
ազատելու հիմքերը
Ձերբակալված անձինք արգելանքից եւ կալանավորված անձինք կալանքից ենթակա են
ազատման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով:
Հոդված 42.
ազատելու դեպքերը եւ կարգը
(վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Ձերբակալված անձանց արգելանքից անհապաղ ազատում է ձերբակալվածներին պահելու
վայրի պետը` քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա, կամ երբ լրացել է
ձերբակալման` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը:
Կալանավորված անձանց կալանքից անհապաղ ազատում է կալանավորվածներին
պահելու վայրի պետը` դատախազի կամ դատարանի որոշման հիման վրա:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում կալանավորված
անձանց կալանքից ազատելու որոշում կարող է ընդունել նաեւ կալանավորվածներին պահելու
վայրի պետը:
Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ձերբակալված անձին արգելանքից կամ
կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձին կալանքից
ազատելիս կատարում է համապատասխան գրանցում դրա համար նախատեսված
գրանցամատյաններում եւ անհատական քարտերում:
Արգելանքից ազատվող ձերբակալված անձին կամ կալանքից ազատվող կալանավորված
անձին վերադարձվում են նրա անձնական փաստաթղթերը, իրերը, անձնական հաշվում եղած
դրամը, ինչպես նաեւ տրվում է տեղեկանք, որում նշվում են ձերբակալվածներին պահելու
վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում գտնվելու ժամկետը, տարեթվերը,
ամսաթվերը եւ արգելանքից կամ կալանքից ազատվելու հիմքերը:
(42-րդ հոդվածը լրաց., փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 43.
կալանքից ազատելիս
Ձերբակալված անձինք արգելանքից եւ կալանավորված անձինք կալանքից ազատվելիս
ապահովվում են մինչեւ իրենց բնակության վայրն անվճար ուղեւորությամբ` Հայաստանի
Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով, իսկ միջոցների
բացակայության դեպքում` սեզոնային անհրաժեշտ հագուստով: Նրանց կարող է տրամադրվել
նաեւ միանվագ դրամական նպաստ:
Սննդամթերքով, հագուստով ապահովումը, միանվագ դրամական նպաստի տրամադրումը,
ինչպես նաեւ արգելանքից կամ կալանքից ազատվող անձանց ուղեւորության վճարումը
կատարում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի
վարչակազմը:
Առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անձանց, հղի կամ
մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, ինչպես նաեւ անչափահասներին արգելանքից
կամ կալանքից ազատելիս ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին
պահելու վայրի վարչակազմն ազատման մասին նախօրոք հայտնում է նրանց մերձավոր
ազգականներին կամ այլ անձանց: Մերձավոր ազգականներ չունենալու դեպքում անհրաժեշտ
օգնությունը ցույց է տալիս տվյալ հիմնարկի վարչակազմը:
Սույն հոդվածի երրորդ մասում թվարկված անձինք բնակության վայր են ուղարկվում
մերձավոր ազգականների, կամ այլ անձանց կամ տվյալ հիմնարկի աշխատակցի
ուղեկցությամբ:
Գ 7.
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 44.
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը դատարանին հայտնում է
կալանավորված անձի` կալանքի տակ գտնվելու, դրա ժամկետների, ինչպես նաեւ
կալանավորված անձին կալանքից ազատելու մասին:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ
օրինական ներկայացուցչի միջոցով իրավունք ունեն բողոքարկելու` ձերբակալվածներին
պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի գործողությունները։
Սույն մասով ներկայացված բողոքների քննության վրա տարածվում են Հայաստանի
Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 23-րդ գլխի կարգավորումներն
այնքանով, որքանով դրանք կարող են կիրառելի լինել:
(44-րդ հոդվածը խմբ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 45.
Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի
գործունեության նկատմամբ վերադաս մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք
իրականացնում են գերատեսչական վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:
(45-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-162-Ն)
Հոդված 46.
Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում
հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունն
իրականացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրան ենթակա
դատախազները` «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
սահմանված կարգով:
(46-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Հոդված 47.
Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի
գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է
լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի կազմավորած հասարակական
դիտորդների խմբի միջոցով:
Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի
նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ
հասարակական դիտորդների խմբի կազմը եւ իրավասությունը սահմանում է լիազորված
համապատասխան մարմնի ղեկավարը:
Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:
Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունները երեք տարի են:
(47-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-162-Ն)
Հոդված 48.
պահելու վայր
(վերնագիրը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն)
Ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտքի եւ ելքի
կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:
Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին
պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի
Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը
կամ նրա համապատասխան տեղակալը.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես
նաեւ այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են
իրականացնում պատիժներ եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.
3) ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վերադաս
մարմինների պաշտոնատար անձինք.
4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի
Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու
պետական ծառայողները եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես
նաեւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները.
6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված
կարգով քննում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը
երկարաձգելու կամ կալանքի օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված եւ
կալանավորված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման, ինչպես նաեւ
ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի
այլ գործողությունների դեմ բողոքները.
7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի եւ կալանքի տակ պահելու
կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:
Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին
պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք
կարող է տրվել նաեւ այլ անձանց:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված եւ
կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված`
ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:
Ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտք եւ ելք
գործող անձը, ինչպես նաեւ նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի եւ
կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել
զննության:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով
նախատեսված դեպքերի, չեն կարող հաղորդակցվել կալանավորված անձի հետ, եթե նրանք
ներառված են կալանքը կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի
որոշմամբ սահմանված այն անձանց շրջանակում, որոնց հետ մեղադրյալի
հաղորդակցությունը սահմանափակված է:
(48-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-162-Ն, լրաց. 08.04.08 ՀՕ-16-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-3-
Ն, փոփ., լրաց. 15.06.22 ՀՕ-249-Ն)
Գ 8.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 49.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի
Հանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունը հաստատելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
7 մարտի 2002 թ.
ՀՕ-305
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
18.04.2025, ՀՕ-80-Ն17.05.2025, ՀՕ-305
01.03.2023, ՀՕ-75-Ն06.04.2023, ՀՕ-305
10.02.2023, ՀՕ-24-Ն25.02.2023, ՀՕ-305
07.07.2022, ՀՕ-288-Ն29.07.2022, ՀՕ-305
15.06.2022, ՀՕ-249-Ն01.07.2022, ՀՕ-305
12.09.2019, ՀՕ-163-Ն05.10.2019, ՀՕ-305
28.06.2019, ՀՕ-104-Ն27.07.2019, ՀՕ-305
03.06.2019, ՀՕ-53-Ն29.06.2019, ՀՕ-305
16.12.2016, ՀՕ-3-Ն04.02.2017, ՀՕ-305
19.10.2016, ՀՕ-178-Ն26.11.2016, ՀՕ-305
21.12.2015, ՀՕ-191-Ն09.01.2016, ՀՕ-305
19.03.2012, ՀՕ-43-Ն28.04.2012, ՀՕ-305
08.04.2008, ՀՕ-16-Ն24.05.2008, ՀՕ-305
08.04.2008, ՀՕ-10-Ն08.05.2008, ՀՕ-305
15.11.2006, ՀՕ-177-Ն30.12.2006, ՀՕ-305
08.07.2005, ՀՕ-162-Ն27.08.2005, ՀՕ-305
14.12.2004, ՀՕ-3-Ն13.01.2005, ՀՕ-305
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней