Օրենք
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ
Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-95-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.04.2025-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2017.06.30/42(1317)
Հոդ.659
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ09.06.2017
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ27.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ01.07.2017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1.Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020
թվականների մասնավորեցման նպատակները
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք)
մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակված է
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքին համապատասխան եւ նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական
զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով
սահմանված խնդիրների լուծմանը:
2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2017-2020 թվականների պետական
քաղաքականության հիմնական նպատակներն են՝
1) երկրի տնտեսության մրցունակության եւ արդյունավետության խթանումը.
2) ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց
գործունեության արդյունավետության բարձրացումը եւ մրցակցային միջավայրի բարելավումը.
3) մասնավորեցման ենթակա ընկերության (օբյեկտի) մասնավորեցման ժամանակ
միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող գործիքակազմի եւ մասնավորեցման
ձեւերի (մրցույթ, ուղղակի վաճառք եւ այլն) կիրառման շնորհիվ արդյունավետ տնտեսական
գործունեություն իրականացնող գնորդի կամ ներդրողի ընտրությունը.
4) երկրի ՀՆԱ-ի ձեւավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացումը եւ
մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը.
5) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական եւ
համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:
Հոդված 2.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
մասնավորեցման նախորդ ծրագրեր՝ «Հայաստանի Հանրապետության պետական
ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ
ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական

ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, «Հայաստանի
Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության
օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1996-1997 թվականների
ծրագրի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-
2000 թվականների ծրագրի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003
թվականների ծրագրի մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007
թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:
2. Սույն օրենքում օգտագործվում են նաեւ «Պետական գույքի մասնավորեցման
(սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
հասկացությունները:
Հոդված 3.Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները
1. Ծրագրում ընդգրկված՝ մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն
են՝
1) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ արդյունավետ կառավարումը.
2) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ մրցունակ լինելը.
3) համապատասխան ոլորտում հանրության կարիքների լիարժեք կառավարումն
ապահովելու տեսանկյունից բավարար քանակի ոչ պետական ընկերությունների
գործունեությամբ պայմանավորված պետական մասնակցությամբ ընկերություններին
վերապահված պարտավորությունների կարեւորության մակարդակի նվազումը.
4) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով
(բաժնեմասով) այն ընկերությունների մասնավորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական
գործառույթների իրականացման համար:
Հոդված 4.Տնտեսության այն ճյուղերը եւ ոլորտները, որոնցում մասնավորեցում չի
նախատեսվում
1. Սույն ծրագրի համաձայն` մասնավորեցման ենթակա չեն՝
1) քաղաքացիական պաշտպանության եւ մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները,
ռազմական կառույցները.
2) քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերեւութաբանության ոլորտների,
ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վիճակի պահպանումն
իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով
ընկերությունները.
3) պետական ռեզերվների եւ մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության
օբյեկտները.
4) ստանդարտացման եւ չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը
սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.
5) միջպետական եւ հանրապետական նշանակության երկաթուղիները եւ
ավտոճանապարհները, Երեւանի մետրոպոլիտենը, գնացքների երթեւեկության եւ օդային
թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի
ավտոշարասյուները.
6) պետական ոչ առեւտրային կազմակերպությունները:
2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն
մասնավորեցվում, եւ դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ
օբյեկտները տեղաբաշխված են՝
1) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ,
թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ եւ այլն) եւ ինժեներատեխնիկական առումով
դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական եւ
մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններում, մշակութային
օբյեկտներում).
2) պաշտպանական եւ անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում եւ դրանց
կից տարածքներում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի
մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալական հիմունքներով:
Հոդված 5.Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով
ընկերությունները, անավարտ շինարարության եւ «փոքր» օբյեկտները,
որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով
1. Սույն ծրագրի մաս է կազմում 1-ին հավելվածը` «2017-2020 թվականներին
մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների,
մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում
ընդգրկված)» ցանկը:
2. Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն
չմասնավորեցված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով
ընկերությունները, «փոքր» եւ անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն
ծրագրի մաս եւ ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման
(սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
ձեւերով:
3. Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված
մասնավորեցման գործարքների առարկաները՝ մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում
ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների՝ դատարանի կողմից անվավեր
ճանաչվելու արդյունքում գնորդներին վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում
են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մասնավորեցումից
ստացված միջոցների հաշվին, իսկ դրանց անբավարարության դեպքում` Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Սույն ծրագրի մաս են հանդիսանում մասնավորեցման նախապատրաստման
աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝
կառավարություն) որոշումներով ստեղծված ընկերությունները եւ առանձնացված գույքի
տարրերը:
5. Ծրագրի մաս են կազմում նաեւ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում
առանձին ծածկագրով չընդգրկված «փոքր» եւ անավարտ շինարարության օբյեկտները՝
դրանց սեփականատեր հանդիսացող պետական մասնակցությամբ իրավաբանական
անձանց գույքի կազմից առանձնացվելուց հետո:
Հոդված 6.Սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործումը
1. Սույն ծրագրով սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկում չի իրականացվում:
Հոդված 7.Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները
1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում
է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում եւ մասնավորեցման
նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:
2. «Փոքր» օբյեկտների եւ վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ
վճարումների սանդղակը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 2-րդ
հավելվածում:
3. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր
հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով՝
տարին մեկ: Հերթական վճարման ժամանակ կառավարության սահմանած կարգով հաշվի է
առնվում գնահատման պահի եւ վճարման պահերի` ԱՄՆ դոլարի եւ հայկական դրամի
փոխարժեքների հարաբերությունը: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած
ամբողջ արժեքը կամ դրա մասը:
4. Մասնավորեցված օբյեկտի գնորդի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը
ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ
գույքը համարվում է գրավադրված մինչեւ գույքի արժեքի լրիվ վճարման պահը: Ընդ որում,
գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը
ստանձնում է օբյեկտի գնի մնացորդի վճարման պարտավորությունը նույն պայմանով, եւ
գրավի իրավունքը պահպանվում է մինչեւ գույքի արժեքի լրիվ վճարման պահը:
5. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր»
օբյեկտների եւ վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու
է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ եւ
ժամանակացույց:
Հոդված 8.Առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ
ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջները
1. Սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական
ընկերությունների, բացառությամբ նույն հավելվածի 32-րդ, 39-րդ եւ 47-րդ կետերով
նախատեսված ընկերությունների, մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ
ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության
փոփոխությանը կամ որեւէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային
օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւ
մրցունակության ապահովման առումով):
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջն ամրագրվում է տվյալ պետական
մասնակցությամբ ընկերության մասնավորեցման պայմանագրում՝ որպես գործարքի
շրջանակներում կառավարության եւ մասնավոր սեփականատիրոջ կամ ներդրողի
իրավատնտեսական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայման: Այն
պահպանում է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում`
անկախ սեփականատիրոջ փոփոխությունից:
(8-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-283-Ն)
Հոդված 9.Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական
միջոցառումները՝ ըստ առանձին ընկերությունների
1. Մասնավորեցում իրականացնող՝ կառավարության լիազորած պետական կառավարման
մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) կազմում է պետական գույքի մասնավորեցման
նախապատրաստական աշխատանքների բովանդակության վերաբերյալ առաջարկ:
Նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, ժամկետը եւ իրականացնող
մարմինը հաստատվում է կառավարության որոշմամբ, ընդ որում՝
1) լիազորված մարմնի կազմած կարգով Հայաստանի Հանրապետության գործադիր եւ
տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում իրենց
ենթակայության մասնավորեցման գործընթացում ներգրավված՝ պետությանը
սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների
ֆինանսական վիճակի, ինչպես նաեւ առաջարկություններ՝ ընկերության պարտքերի
վերակառուցման վերաբերյալ.
2) կարող են հրավիրվել նաեւ մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ,
որոնց հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների եւ պասիվների չափի
ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը եւ այլն.
3) անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր,
կամ հրավիրվում են անկախ փորձագետներ եւ խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են
հանձնարարականներ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող
բաժնետոմսերով ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու,
բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ:
Հոդված 10.Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների
նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային
կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները
1. Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմիններն
իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված՝ պետությանը
սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները լուծարելու
կամ վերակազմակերպելու (միաձուլելու, միավորելու, բաժանելու, առանձնացնելու,
վերակազմավորելու), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմինները
պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասում նշված ընկերություններին թույլ չտալ
իրականացնելու ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ:
3. Ծրագրում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող
բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են
փոխանցվում ընկերության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման
լիազորությունները, եթե մասնավորեցման մասին կառավարության որոշմամբ այլ բան
նախատեսված չէ:
4. Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումները կարող
են սահմանվել սույն օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով:
Հոդված 11.Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական
միջոցառումները
1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝
1) հասարակությանը եւ հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման
(սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի
մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին եւ այլ նորմատիվ
իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.
2) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին
տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը եւ նրանց հետ բանակցություններ վարելը.
3) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական եւ
գործնական ուսուցում կազմակերպելը.
4) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի կողմից անհրաժեշտության
դեպքում մասնավորեցման եւ լուծարման գործընթացներում խորհրդատվական
ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը.
5) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին անհրաժեշտության դեպքում
տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը:
Հոդված 12.Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ս. Սարգսյան
2017 թ. հունիսի 27
Երեւան
ՀՕ-95-Ն
Հավելված 1
ՑԱՆԿ
2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ`
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽՈՐԴ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ)
Հ/ՀԾածկա-
գիրը
Ընկերության (օբյեկտի) անվանումըԳտնվելու վայրը
1234
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
1.90100«Ագրոսպասարկում» ՓԲԸք. Երեւան, Տ. Մեծի
65ա
2.61129Գորիսի «Բերրիություն» ԲԲԸ
պետական սեփականություն
հանդիսացող բաժնեմասը
ք. Գորիս,
Ամառանոցային 125
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության
նախարարություն
3.90101«Կրթության ազգային ինստիտուտ»
ՓԲԸ «Տավուշի ուսուցիչների
վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ
ք. Իջեւան, Սպիտակ
լճեր
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարություն
4.(կետն ուժը կորցրել է 19.11.19 ՀՕ-222-Ն)
5.(կետն ուժը կորցրել է 27.10.20 ՀՕ-478-Ն)
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն
6.6112Տաշիրի կինոցանցի գույքԼոռու մարզ, ք. Տաշիր,
Վ. Սարգսյան, թաղ. 4,
թիվ 36/1
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական
գույքի կառավարման վարչություն
7.90102«Կուրորտաբանության եւ ֆիզիկական
բժշկության ԳՀԻ» ՓԲԸ
ք. Երեւան, Օրբելի 41
8.90103«Համո Բեկնազարյանի անվան
«Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ
ք. Երեւան,
Աշտարակի խճուղի 30
9.90104«Սեւակ եւ Սաթինե» ՍՊԸ պետական
սեփականություն հանդիսացող
բաժնեմասը
ք. Երեւան, Արղության
10
10.90074«Ավտոմատիկա» ՓԲԸ պետական
սեփականություն հանդիսացող
բաժնեմասը
ք. Երեւան, Թեւոսյան
3/1
11.90105
«Ընդունելությունների տուն» ՓԲԸ
ք. Երեւան, Մաշտոցի
47
12.90051«Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸք. Երեւան, Հրազդանի
կիրճ 4
13.90057«Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸք. Երեւան, Շիրակի 39
14.21876«Երեւանի ոսկերչական գործարան»
ԲԲԸ պետական սեփականություն
հանդիսացող բաժնեմասը
ք. Երեւան,
Արշակունյաց 12
15.21805.1«Կապուտակ» ՓԲԸԳեղարքունիքի մարզ,
ք. Սեւան, Առափնյա
գոտի
16.74593«Հայառշինվերանորոգում-1» ՓԲԸք. Երեւան, Գլինկայի 7
պետական սեփականություն
հանդիսացող բաժնեմասը
17.74730«Երառսպասարկում» ՓԲԸք. Երեւան, Խորենացու
26ա
18.60347«Երեւանի ջրամատակարարման
ուղեմաս» ԲԲԸ
ք. Երեւան, Արցախի 40
19.62132«Գեոէկոնոմիկա» ՓԲԸք. Երեւան, Կոմիտասի
49
20.62130«Ընդերքաբան» ԲԲԸք. Երեւան, Չարենցի
46
21.20370«Բյուրեղ» հանքային ջրերի
գործարան» ՓԲԸ-ի պետական
սեփականություն հանդիսացող
բաժնեմասը
Կոտայքի մարզ, գ.
Բջնի
22.62308«Իջեւանի «Ագրոսպասարկում» ԲԲԸ
պետական սեփականություն
հանդիսացող բաժնեմասը
Տավուշի մարզ, գ.
Աչաջուր
23.61110«Ախուրյանի «Ագրոսպասարկում» ԲԲԸ
պետական սեփականություն
հանդիսացող բաժնեմասը
Շիրակի մարզ, գ.
Ախուրյան, Ախուրյան
խճուղի
24.61100«Անիի «Ագրոսպասարկում» ԲԲԸ
պետական սեփականություն
հանդիսացող բաժնեմասը
Շիրակի մարզ, գ.
Մարալիկ
25.61138«Վարդենիսի «Բերրիություն» ԲԲԸ
պետական սեփականություն
հանդիսացող բաժնեմասը
ք. Վարդենիս,
Չարենցի փ.
26.21843«Դվին կոնցեռն» ՓԲԸ պետական
սեփականություն հանդիսացող
բաժնեմասը
ք. Երեւան,
Արշակունյաց 67
27.62127«Ջրհան» ՓԲԸԱրմավիրի մարզ, գ.
Գեղակերտ
28.62021«Արաքս» ՓԲԸ պետական
սեփականություն հանդիսացող
բաժնեմասը
ք. Երեւան, Գ. Նժդեհի
37/8
29.90038«Երվերելակ» ՓԲԸք. Երեւան, Մասիսի
նրբ. 13
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային
անվտանգության կարգավորման պետական կոմիտե
30.90106«Միջուկային եւ ռադիացիոն
անվտանգության ԳՏԿ» ՓԲԸ
ք. Երեւան,
Տիգրան Մեծի 4
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
31.(կետն ուժը կորցրել է 19.06.19 ՀՕ-84-Ն)
32.90108«Վնասվածքաբանության եւ
օրթոպեդիայի գիտական կենտրոն»
ՓԲԸ
ք. Երեւան,
Նորք-Մարաշ 9 փ., 123
33.(կետն ուժը կորցրել է 19.06.19 ՀՕ-84-Ն)
34.(կետն ուժը կորցրել է 04.12.19 ՀՕ-259-Ն)
35.90111«Օշական» մանկական
վերականգնողական կենտրոն» ՓԲԸ
Արագածոտնի մարզ,
գ. Օշական
36.90112«Դիլիջան» մանկական
հակատուբերկուլյոզային
առողջարան» ՓԲԸ
ք. Դիլիջան,
Օրջոնիկիձե 5-րդ նրբ.,
տ. 1
37.90113«Երեւանի երկաթուղու պոլիկլինիկա»
ՓԲԸ
ք. Երեւան Արցախի 8բ
38.(կետն ուժը կորցրել է 07.07.22 ՀՕ-283-Ն)
39.90115«Հանրապետական
անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ
ք. Երեւան, Աճառյան 2,
փակուղի 4
40.90116«Արաբկիր» բժշկական համալիր-
երեխաների եւ դեռահասների
առողջության ինստիտուտ» ՍՊԸ
պետական սեփականություն
հանդիսացող բաժնեմասը
ք. Երեւան,
Մամիկոնյանց 30
41.(կետն ուժը կորցրել է 10.02.23 ՀՕ-29-Ն)
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
42.90118«Գյուկոնդ» ԲԲԸ պետական
սեփականություն հանդիսացող
բաժնեմասը
Շիրակի մարզ, ք.
Գյումրի, Խանջյան 1
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների
նախարարություն
43.(կետն ուժը կորցրել է 20.03.24 ՀՕ-135-Ն)
43.1.90124«Հատուկ լեռնափրկարար
ծառայություն» ՓԲԸ
ք. Երեւան, Անաստաս
Միկոյան փ., 109/8
շենք
Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի
նախարարություն
44.90120«Ծաղկաձորի գլխավոր
մարզահամալիր» ՓԲԸ
Կոտայքի մարզ, ք.
Ծաղկաձոր
45.(կետն ուժը կորցրել է 05.03.25 ՀՕ-44-Ն)
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ
բնական պաշարների նախարարություն
46.(կետն ուժը կորցրել է 19.11.19 ՀՕ-222-Ն)
Գեղարքունիքի մարզպետարան
47.90123«Վարդենիսի ստոմատոլոգիական
պոլիկլինիկա» ՓԲԸ
ք. Վարդենիս,
Երիտասարդության
15
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների նախարարություն
48. 90125«Արմենիկում» ՓԲԸ ք. Երեւան,
Նալբանդյան 37
49.90126«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸՎայոց ձորի մարզ,
համայնք Արին, Արին-
Հերհեր ճանապարհի
թիվ 6
հիդրոէլեկտրակայան
(հավելվածը փոփ. 19.06.19 ՀՕ-84-Ն, 19.11.19 ՀՕ-222-Ն, 04.12.19 ՀՕ-259-Ն, 27.10.20
ՀՕ-478-Ն, լրաց. 20.01.21 ՀՕ-30-Ն, փոփ. 07.07.22 ՀՕ-283-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-282-Ն,
փոփ. 10.02.23 ՀՕ-29-Ն, 20.03.24 ՀՕ-135-Ն, 05.03.25 ՀՕ-44-Ն)
Հավելված 2
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ
Գնահատված
արժեքը
(դրամով)
Առաջին վճարի
չափը
(գնահատված
արժեքի
նկատմամբ՝
տոկոսով)
Վճարման
ժամկետը
(տարիներով)
Վճարումների
թիվը
(անգամ)
Մինչեւ 500.000100--
500.001-1.000.0005012
1.000.001-1.500.0004023
1.500.001-2.000.0003534
2.000.001-3.000.0003045
3.000.001-4.000.0002556
4.000.001-5.000.0002567
5.000.001-6.000.0002578
6.000.001-7.000.0002089
7.000.001-8.000.00020910
8.000.001-9.000.000201011
9.000.001-
10.000.000
201112
10.000.001-
11.000.000
201213
11.000.001-
12.000.000
201314
12.000.001-
201415
12.000.001-
13.000.000
201415
13.000.001-
14.000.000
201516
14.000.001-
15.000.000
201617
15.000.001-
16.000.000
201718
16.000.001-
18.000.000
201819
18.000.001-
20.000.000
201920
20.000.001-ից
ավելի
202021
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
05.03.2025, ՀՕ-44-Ն06.04.2025, ՀՕ-95-Ն
20.03.2024, ՀՕ-135-Ն19.04.2024, ՀՕ-95-Ն
10.02.2023, ՀՕ-29-Ն25.02.2023, ՀՕ-95-Ն
07.07.2022, ՀՕ-282-Ն29.07.2022, ՀՕ-95-Ն
07.07.2022, ՀՕ-283-Ն20.07.2022, ՀՕ-95-Ն
20.01.2021, ՀՕ-30-Ն22.02.2021, ՀՕ-95-Ն
27.10.2020, ՀՕ-478-Ն08.11.2020, ՀՕ-95-Ն
04.12.2019, ՀՕ-259-Ն13.12.2019, ՀՕ-95-Ն
19.11.2019, ՀՕ-222-Ն12.12.2019, ՀՕ-95-Ն
19.06.2019, ՀՕ-84-Ն11.07.2019, ՀՕ-95-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020
թվականների մասնավորեցման նպատակները
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք)
մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակված է
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքին համապատասխան եւ նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական
զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով
սահմանված խնդիրների լուծմանը:
2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2017-2020 թվականների պետական
քաղաքականության հիմնական նպատակներն են՝
1) երկրի տնտեսության մրցունակության եւ արդյունավետության խթանումը.
2) ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց
գործունեության արդյունավետության բարձրացումը եւ մրցակցային միջավայրի բարելավումը.
3) մասնավորեցման ենթակա ընկերության (օբյեկտի) մասնավորեցման ժամանակ
միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող գործիքակազմի եւ մասնավորեցման
ձեւերի (մրցույթ, ուղղակի վաճառք եւ այլն) կիրառման շնորհիվ արդյունավետ տնտեսական
գործունեություն իրականացնող գնորդի կամ ներդրողի ընտրությունը.
4) երկրի ՀՆԱ-ի ձեւավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացումը եւ
մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը.
5) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական եւ
համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:
Հոդված 2.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
մասնավորեցման նախորդ ծրագրեր՝ «Հայաստանի Հանրապետության պետական
ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ
ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական
ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ
ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, «Հայաստանի
Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության
օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1996-1997 թվականների
ծրագրի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-
2000 թվականների ծրագրի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003
թվականների ծրագրի մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007
թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:
2. Սույն օրենքում օգտագործվում են նաեւ «Պետական գույքի մասնավորեցման
(սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
հասկացությունները:
Հոդված 3.
Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները
1. Ծրագրում ընդգրկված՝ մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն
են՝
1) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ արդյունավետ կառավարումը.
2) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ մրցունակ լինելը.
3) համապատասխան ոլորտում հանրության կարիքների լիարժեք կառավարումն
ապահովելու տեսանկյունից բավարար քանակի ոչ պետական ընկերությունների
գործունեությամբ պայմանավորված պետական մասնակցությամբ ընկերություններին
վերապահված պարտավորությունների կարեւորության մակարդակի նվազումը.
4) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով
(բաժնեմասով) այն ընկերությունների մասնավորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական
գործառույթների իրականացման համար:
Հոդված 4.
Տնտեսության այն ճյուղերը եւ ոլորտները, որոնցում մասնավորեցում չի
նախատեսվում
1. Սույն ծրագրի համաձայն` մասնավորեցման ենթակա չեն՝
1) քաղաքացիական պաշտպանության եւ մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները,
ռազմական կառույցները.
2) քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերեւութաբանության ոլորտների,
ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վիճակի պահպանումն
իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով
ընկերությունները.
3) պետական ռեզերվների եւ մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության
օբյեկտները.
4) ստանդարտացման եւ չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը
սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.
5) միջպետական եւ հանրապետական նշանակության երկաթուղիները եւ
ավտոճանապարհները, Երեւանի մետրոպոլիտենը, գնացքների երթեւեկության եւ օդային
թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի
ավտոշարասյուները.
6) պետական ոչ առեւտրային կազմակերպությունները:
2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն
մասնավորեցվում, եւ դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ
օբյեկտները տեղաբաշխված են՝
1) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ,
թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ եւ այլն) եւ ինժեներատեխնիկական առումով
դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական եւ
մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններում, մշակութային
օբյեկտներում).
2) պաշտպանական եւ անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում եւ դրանց
կից տարածքներում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի
մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալական հիմունքներով:
Հոդված 5.
Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով
ընկերությունները, անավարտ շինարարության եւ «փոքր» օբյեկտները,
որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով
1. Սույն ծրագրի մաս է կազմում 1-ին հավելվածը` «2017-2020 թվականներին
մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների,
մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում
ընդգրկված)» ցանկը:
2. Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն
չմասնավորեցված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով
ընկերությունները, «փոքր» եւ անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն
ծրագրի մաս եւ ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման
(սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
ձեւերով:
3. Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված
մասնավորեցման գործարքների առարկաները՝ մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում
ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների՝ դատարանի կողմից անվավեր
ճանաչվելու արդյունքում գնորդներին վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում
են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մասնավորեցումից
ստացված միջոցների հաշվին, իսկ դրանց անբավարարության դեպքում` Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Սույն ծրագրի մաս են հանդիսանում մասնավորեցման նախապատրաստման
աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝
կառավարություն) որոշումներով ստեղծված ընկերությունները եւ առանձնացված գույքի
տարրերը:
5. Ծրագրի մաս են կազմում նաեւ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում
առանձին ծածկագրով չընդգրկված «փոքր» եւ անավարտ շինարարության օբյեկտները՝
դրանց սեփականատեր հանդիսացող պետական մասնակցությամբ իրավաբանական
անձանց գույքի կազմից առանձնացվելուց հետո:
Հոդված 6.
Սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործումը
1. Սույն ծրագրով սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկում չի իրականացվում:
Հոդված 7.
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները
1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում
է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում եւ մասնավորեցման
նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:
2. «Փոքր» օբյեկտների եւ վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ
վճարումների սանդղակը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 2-րդ
հավելվածում:
3. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր
հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով՝
տարին մեկ: Հերթական վճարման ժամանակ կառավարության սահմանած կարգով հաշվի է
առնվում գնահատման պահի եւ վճարման պահերի` ԱՄՆ դոլարի եւ հայկական դրամի
փոխարժեքների հարաբերությունը: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած
ամբողջ արժեքը կամ դրա մասը:
4. Մասնավորեցված օբյեկտի գնորդի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը
ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ
գույքը համարվում է գրավադրված մինչեւ գույքի արժեքի լրիվ վճարման պահը: Ընդ որում,
գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը
ստանձնում է օբյեկտի գնի մնացորդի վճարման պարտավորությունը նույն պայմանով, եւ
գրավի իրավունքը պահպանվում է մինչեւ գույքի արժեքի լրիվ վճարման պահը:
5. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր»
օբյեկտների եւ վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու
է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ եւ
ժամանակացույց:
Հոդված 8.
Առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ
ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջները
1. Սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական
ընկերությունների, բացառությամբ նույն հավելվածի 32-րդ, 39-րդ եւ 47-րդ կետերով
նախատեսված ընկերությունների, մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ
ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության
փոփոխությանը կամ որեւէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային
օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւ
մրցունակության ապահովման առումով):
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջն ամրագրվում է տվյալ պետական
մասնակցությամբ ընկերության մասնավորեցման պայմանագրում՝ որպես գործարքի
շրջանակներում կառավարության եւ մասնավոր սեփականատիրոջ կամ ներդրողի
իրավատնտեսական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայման: Այն
պահպանում է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում`
անկախ սեփականատիրոջ փոփոխությունից:
(8-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-283-Ն)
Հոդված 9.
Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական
միջոցառումները՝ ըստ առանձին ընկերությունների
1. Մասնավորեցում իրականացնող՝ կառավարության լիազորած պետական կառավարման
մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) կազմում է պետական գույքի մասնավորեցման
նախապատրաստական աշխատանքների բովանդակության վերաբերյալ առաջարկ:
Նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, ժամկետը եւ իրականացնող
մարմինը հաստատվում է կառավարության որոշմամբ, ընդ որում՝
1) լիազորված մարմնի կազմած կարգով Հայաստանի Հանրապետության գործադիր եւ
տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում իրենց
ենթակայության մասնավորեցման գործընթացում ներգրավված՝ պետությանը
սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների
ֆինանսական վիճակի, ինչպես նաեւ առաջարկություններ՝ ընկերության պարտքերի
վերակառուցման վերաբերյալ.
2) կարող են հրավիրվել նաեւ մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ,
որոնց հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների եւ պասիվների չափի
ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը եւ այլն.
3) անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր,
կամ հրավիրվում են անկախ փորձագետներ եւ խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են
հանձնարարականներ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող
բաժնետոմսերով ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու,
բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ:
Հոդված 10.
Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների
նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային
կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները
1. Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմիններն
իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված՝ պետությանը
սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները լուծարելու
կամ վերակազմակերպելու (միաձուլելու, միավորելու, բաժանելու, առանձնացնելու,
վերակազմավորելու), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմինները
պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասում նշված ընկերություններին թույլ չտալ
իրականացնելու ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ:
3. Ծրագրում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող
բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են
փոխանցվում ընկերության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման
լիազորությունները, եթե մասնավորեցման մասին կառավարության որոշմամբ այլ բան
նախատեսված չէ:
4. Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումները կարող
են սահմանվել սույն օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով:
Հոդված 11.
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական
միջոցառումները
1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝
1) հասարակությանը եւ հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման
(սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի
մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին եւ այլ նորմատիվ
իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.
2) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին
տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը եւ նրանց հետ բանակցություններ վարելը.
3) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական եւ
գործնական ուսուցում կազմակերպելը.
4) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի կողմից անհրաժեշտության
դեպքում մասնավորեցման եւ լուծարման գործընթացներում խորհրդատվական
ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը.
5) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին անհրաժեշտության դեպքում
տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը:
Հոդված 12.
Օրենքի ուժի մեջ մտնելը