Օրենք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
1. Սույն օրենքը սահմանում է զինվորական կարգապահության հասկացությունը,
սկզբունքները, զինվորական կարգապահության պահպանման հետ կապված
զինծառայողների պարտականությունները, զինծառայողներին տրվող խրախուսանքի եւ
կարգապահական տույժերի, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ անձանց
տրվող խրախուսանքի տեսակները, դրանք կիրառելու կարգն ու պայմանները,
հրամանատարների (պետերի) եւ այլ պաշտոնատար անձանց իրավունքները դրանց
կիրառման գործում, ինչպես նաեւ կարգավորում է զինվորական կարգապահության
ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության
պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ու
պետական պահպանության համակարգերում (այսուհետ նաեւ՝ զինված ուժեր եւ այլ զորքեր)
զինվորական ծառայություն անցնող անձանց վրա:
(1-ին հոդվածը լրաց., խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն, փոփ. 15.11.24 ՀՕ-455-Ն)
Հոդված 2.
կարգապահության ապահովման սկզբունքները
1. Զինվորական կարգապահությունը յուրաքանչյուր զինծառայողի կողմից Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով ու զինված ուժերում
գործող այլ կանոնագրքերով, ինչպես նաեւ հրամանատարների (պետերի)` իրենց
լիազորությունների շրջանակներում տված հրամաններով սահմանված
պարտականությունների եւ կարգուկանոնի խստիվ ու ճշգրիտ պահպանումն է:
2. Զինվորական կարգապահությունը հիմնվում է օրինականության, մարդու իրավունքների
եւ ազատությունների հարգման, հրապարակայնության, խրախուսման ու կարգապահական
պատասխանատվության անխուսափելիության եւ անհատականացման, զինծառայողների
զինվորական, իրավական ու բարոյական դաստիարակության սկզբունքների վրա:
3. Զինվորական կարգապահությունն ապահովվում է յուրաքանչյուր զինծառայողի կողմից
Հայաստանի Հանրապետության պաշտպանության, զինվորական պարտքի եւ իր
պարտականությունների կատարման համար անձնական պատասխանատվության
գիտակցմամբ, ինչպես նաեւ հրամանատարների (պետերի) կողմից իրենց լիազորությունների
շրջանակներում տրված հրամանների ճշգրիտ ու ժամանակին կատարմամբ:
Հոդված 3.
կարգապահության պահպանման գործում
1. Զինվորական կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր զինծառայողի`
1) հավատարիմ լինել զինվորական երդմանը, խստորեն պահպանել Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջները.
2) իր զինվորական պարտքը եւ գործառնական պարտականությունները, օրվա
կարգացուցակով նախատեսված միջոցառումները կատարել լիարժեք, բարեխղճորեն եւ
արիաբար, պատշաճ ձեւով ուսումնասիրել ռազմական գործը, պահպանել ռազմական եւ
պետական գույքը.
3) աննկուն կրել զինվորական ծառայության դժվարությունները, անմնացորդ նվիրվել
զինվորական պարտքի կատարմանը.
4) լինել զգոն, խստորեն պահպանել պետական գաղտնիքը.
5) պահպանել զինծառայողների միջեւ կանոնադրային փոխհարաբերությունները,
ամրապնդել զորային ընկերականությունը.
6) հարգել հրամանատարներին (պետերին) ու միմյանց, պահպանել զինվորական
բարեկրթության եւ ողջույնի կանոնները.
7) թույլ չտալ զինծառայողի պատիվն արատավորող արարք:
2. Զինվորական բարձր կարգապահության ապահովման միջոցներն են`
1) զինծառայողների մեջ բարոյակամային ու մարտական հատկանիշներ դաստիարակելը,
հրամանատարներին (պետերին) գիտակցաբար ենթարկվելը.
2) իր պարտականությունների եւ զինվորական կանոնագրքերի պահանջների կատարման
համար յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատասխանատվության գիտակցումը.
3) զորամասում (ստորաբաժանումում) ներքին կարգուկանոնի պահպանումը.
4) մարտական պատրաստության հստակ կազմակերպումը եւ այդ գործում ամբողջ
անձնակազմի ընդգրկումը.
5) ենթակաների նկատմամբ հրամանատարների (պետերի) ամենօրյա
պահանջկոտությունը, նրանց արժանապատվության հարգումը, նրանց հանդեպ մշտական
հոգատարությունը, համոզման, հարկադրանքի եւ զինվորական կոլեկտիվի հասարակական
ներգործության միջոցների հմուտ զուգորդումն ու ճիշտ կիրառումը.
6) զորամասում (ստորաբաժանումում) անհրաժեշտ նյութական-կենցաղային պայմանների
ստեղծումը:
(3-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-62-Ն)
Հոդված 4.
ապահովման եւ ամրապնդման գործում
1. Զինվորական կարգապահության եւ կանոնադրական կարգի ամրապնդման համար
պատասխանատու են բոլոր խմբերի հրամանատարները (պետերը), մյուս սպայական ու
ենթասպայական անձնակազմը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, զինված ուժերի
ներքին, կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքերի, շարային եւ
մարտական կանոնադրությունների, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների
պահանջների կատարումն ապահովելիս հրամանատարը (պետը) պետք է մշտապես դրական
օրինակ ծառայի ենթակա անձնակազմին, բարձրացնի վերջիններիս մեջ պատվի եւ
զինվորական պարտքի գիտակցումը, խրախուսի արժանիներին ու պատասխանատվության
ենթարկի զինվորական կարգապահությունը խախտողներին:
3. Հրամանատարը (պետը) պարտավոր է`
1) հատուկ ուշադրություն դարձնել ենթակաների անհատական հատկանիշների
ուսումնասիրմանը, զինվորական կանոնագրքերով սահմանված փոխհարաբերությունների
պահպանմանը, զինվորական կոլեկտիվի համախմբմանը, ժամանակին հայտնաբերել
կատարված կարգապահական խախտումների պատճառները, ձեռնարկել կանխարգելիչ
միջոցառումներ` նպատակ ունենալով ապահովել զորամասի (ստորաբաժանման)
մարտունակությունը եւ առաջադրված խնդիրների կատարումը.
2) իմանալ զինվորական կարգապահության եւ անձնակազմի բարոյահոգեբանական
վիճակը, հասնել ենթակա հրամանատարների (պետերի) կողմից զինվորական
կարգապահության ամրապնդման պահանջների, խնդիրների ու եղանակների միասնական
ըմբռնման.
3) հետեւողականորեն վերլուծել ենթակա անձնակազմի զինվորական կարգապահության ու
բարոյահոգեբանական վիճակը, այդ մասին ժամանակին եւ օբյեկտիվորեն զեկուցել վերադաս
հրամանատարներին (պետերին), իսկ հանցագործությունների ու պատահարների մասին
զեկուցել անհապաղ.
4) անհապաղ վերացնել ծառայության կատարման կանոնների բացահայտված
խախտումները եւ վճռականորեն կանխել զորամասի (ստորաբաժանման) մարտունակությանը
վնաս հասցնող յուրաքանչյուր գործողություն, կազմակերպել իրավական քարոզչություն ու
հետեւողական աշխատանք տանել հանցագործությունների, պատահարների եւ
կարգապահական խախտումների կանխման ուղղությամբ.
5) ենթակա անձնակազմին դաստիարակել զինվորական կարգապահության պահանջների
անշեղ կատարման ոգով, նրանց մեջ զարգացնել եւ պահպանել անձնական
արժանապատվության եւ զորային ընկերականության զգացում, զինվորական պարտքի ու
պատվի գիտակցում, զորամասում (ստորաբաժանումում) անհանդուրժողականության
մթնոլորտ ստեղծել զինվորական կարգապահության, հատկապես զինվորական
կանոնագրքերով սահմանված փոխհարաբերությունների պահպանման պահանջների
խախտումների, սոցիալական անարդարության դրսեւորումների նկատմամբ.
6) հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը, բացառել նրանց
հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով:
4. Զինվորական կարգապահությունն ամրապնդելու եւ կարգազանց զինծառայողին
կարգապահական տույժի ենթարկելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ
չձեռնարկելու դեպքում հրամանատարը (պետը) ենթակա է սույն օրենքով սահմանված
պատասխանատվության: Զինվորական կարգապահության պահպանման ուղղությամբ
հրամանատարի (պետի) գործունեությունը հիմնվում է օրենքների եւ զինվորական
կանոնագրքերի պահանջների ճշգրիտ պահպանման, իր կարգապահական իրավունքների
լիակատար օգտագործման, կարգուկանոն հաստատելու նպատակով իր
պարտականությունների կատարման ու զինվորական կարգապահության խախտումները
ժամանակին կանխելու վրա: Հրամանատարը (պետը) պատասխանատվություն չի կրում
ենթակա զինծառայողի այն իրավախախտումների համար, որոնք հրամանատարի (պետի) ոչ
իրավաչափ գործողության կամ անգործության կամ իրավախախտումները կանխելու
միջոցներ չձեռնարկելու անմիջական հետեւանք չեն:
5. Միմյանց ենթակայության տակ չգտնվող զինծառայողների ծառայողական
պարտականությունները համատեղ կատարելիս ծառայողական փոխհարաբերությունները,
ինչպես նաեւ ավագությունը որոշվում են համաձայն նրանց պաշտոնների, իսկ հավասար
պաշտոնների դեպքում` ըստ կոչումների:
6. Հրամանատարական ուղղահայացի եւ միանձնյա ղեկավարման ապահովման
պայմաններն են հրամանատարի (պետի) հրաման արձակելու իրավունքը եւ ենթակա
զինծառայողի անառարկելիորեն ենթարկվելու պարտականությունը:
7. Ենթակա զինծառայողի բացահայտ անհնազանդության, անհարկի հակաճառության
կամ դիմադրության դեպքում հրամանատարը (պետը) պարտավոր է կարգուկանոնն ու
կարգապահությունը վերականգնելու նպատակով իր լիազորությունների շրջանակում
ձեռնարկել օրենքներով ու զինվորական կանոնագրքերով սահմանված հարկադրանքի բոլոր
միջոցները:
Հոդված 5.
1. Կարգապահական իրավունքը հրամանատարների (պետերի), ինչպես նաեւ այլ
զինծառայողների իրավասությունն է` ենթակա կամ ստորադաս զինծառայողի նկատմամբ
կիրառելու խրախուսանքի կամ կարգապահական տույժի տեսակներ:
2. Հրամանատարները (պետերը), ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձինք, ովքեր նշված
չեն սույն օրենքի 12-րդ եւ 29-րդ հոդվածներում, իրենց ունեցած զինվորական կոչմանը
համապատասխան, օգտվում են հետեւյալ կարգապահական իրավունքներից.
1) կրտսեր սերժանտ, սերժանտ` ջոկի (հաշվարկի) հրամանատարի.
2) ավագ սերժանտ, ավագ` դասակի հրամանատարի տեղակալի.
3) ենթասպա, ավագ ենթասպա` վաշտի, մարտկոցի, դիվիզիոնի (խմբի) ավագի.
4) լեյտենանտ, ավագ լեյտենանտ` դասակի (խմբի) հրամանատարի.
5) կապիտան` վաշտի, մարտկոցի, ավիաօղակի, առանձին դասակի հրամանատարի.
6) մայոր` առանձին վաշտի (մարտկոցի) հրամանատարի.
7) փոխգնդապետ` գումարտակի, դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի հրամանատարի.
8) գնդապետ` գնդի, բրիգադի հրամանատարի.
9) գեներալ-մայոր` դիվիզիայի, կորպուսի հրամանատարի.
10) գեներալ-լեյտենանտ` բանակի հրամանատարի.
11) գեներալ-գնդապետ, բանակի գեներալ` Հայաստանի Հանրապետության զինված
ուժերի գլխավոր շտաբի պետի:
3. Օրենքով սահմանված կարգով պաշտոնի ժամանակավոր կատարման դեպքում
հրամանատարը (պետը) օգտվում է տվյալ պաշտոնի համար սահմանված կարգապահական
իրավունքից:
4. Զինծառայողների միջեւ ենթակայական հարաբերությունների բացակայության դեպքում,
երբ նրանց ծառայողական փոխհարաբերությունները որոշված չեն հրամանատարի (պետի)
կողմից նշանակված համատեղ ծառայություն կատարելիս, պաշտոնով բարձրը, իսկ դրա
հավասարության դեպքում զինվորական կոչումով ավագը համարվում է պետ եւ օգտվում է
զբաղեցրած պաշտոնին համապատասխան կարգապահական իրավունքից:
5. Զորամիավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարների
տեղակալները ենթակաների նկատմամբ օգտվում են իրենց անմիջական պետերին տրված
իրավունքներից մեկ աստիճանով ցածր կարգապահական իրավունքից:
6. Գնդի հրամանատարի տեղակալը եւ ավելի ցածր պաշտոնի սպաները
ստորաբաժանումների կամ անձնախմբերի հետ` որպես դրանց պետեր, գործուղման
ժամանակ, ինչպես նաեւ զորամասի հրամանատարի հրամանով զորամասի տեղաբաշխման
վայրից դուրս ինքնուրույն առաջադրանք կատարելիս օգտվում են զբաղեցրած պաշտոնով
նախատեսված իրավունքներից մեկ աստիճանով բարձր կարգապահական իրավունքից:
7. Անձնախմբերի պետեր նշանակված ենթասպայական կազմի զինծառայողները սույն
մասի առաջին պարբերությունում նշված դեպքերում օգտվում են հետեւյալ կարգապահական
իրավունքներից`
1) կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ եւ ավագ զինվորական կոչում
ունեցողները` վաշտի (անձնախմբի) ավագի.
2) ենթասպա եւ ավագ ենթասպա զինվորական կոչում ունեցողները` դասակի (խմբի)
հրամանատարի.
3) դասակի (խմբի) հրամանատարի պաշտոն զբաղեցնող ենթասպան եւ ավագ ենթասպան`
վաշտի հրամանատարի:
8. Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված
ստորաբաժանումների սպա հրամանատարներն իրենց ենթակաների նկատմամբ օգտվում են
զբաղեցրած պաշտոնով նախատեսված իրավունքներից մեկ աստիճանով բարձր
կարգապահական իրավունքից:
9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի
կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների զինծառայող ղեկավարներն իրենց
ենթակա զինծառայողների նկատմամբ օգտվում են բրիգադի, գնդի, դիվիզիայի
հրամանատարին տրված կարգապահական իրավունքից:
10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, ինչպես նաեւ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ
տեղակալները, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության
պետը սույն օրենքով նախատեսված կարգապահական իրավունքը կիրառում են ամբողջ
ծավալով:
11. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների
նկատմամբ կարգապահական իրավունքի կիրառման եւ կարգավորիչ ակտեր ընդունելու
մասով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վերապահված
լիազորություններից օգտվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան
պետական լիազոր մարմինների ղեկավարները` այլ զորքերի մասով:
(5-րդ հոդվածը փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն, լրաց., փոփ. 22.12.23 ՀՕ-3-Ն, լրաց. 15.11.24
ՀՕ-455-Ն)
Հոդված 6.
արգելքը
1. Հայեցողական լիազորությունն օրենքով հրամանատարին (պետին) վերապահված
իրավունք է` կարգապահական իրավունքը իրացնելիս ընտրելու մի քանի հնարավոր
իրավաչափ լուծումներից որեւէ մեկը:
2. Հայեցողական լիազորություն իրականացնելիս հրամանատարը (պետը) պարտավոր է
առաջնորդվել մարդու եւ քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ
ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ,
նրանց իրավահավասարության, արդարացիության, կարգապահական իրավունքի
իրականացման համաչափության եւ կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես
նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:
3. Հրամանատարին (պետին) արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ
փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք:
4. Հրամանատարները (պետերը) պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել
էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:
5. Եթե հրամանատարը (պետը) որեւէ հայեցողական լիազորություն իրականացրել է
որոշակի ձեւով, ապա միանման դեպքերում հետագայում եւս պարտավոր է իր այդ
հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձեւով: Հրամանատարը (պետը) այդ
սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա
հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:
Գ 2
ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 7.
(վերնագիրը փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
1. Խրախուսանքը զինվորական կարգապահության ամրապնդման եւ զինծառայողների
դաստիարակման միջոց է: Յուրաքանչյուր հրամանատար (պետ) սույն օրենքով, այլ
օրենքներով ու իրավական ակտերով վերապահված իրավունքների սահմաններում
պարտավոր է խրախուսել ենթակա զինծառայողներին` ծառայության մեջ աչքի ընկնելու եւ
ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելու, անձնական հատուկ
վաստակի եւ դրական նախաձեռնություն ցուցաբերելու համար:
2. Զինծառայողներին կարող են տրվել հետեւյալ խրախուսանքները.
1) տրված կարգապահական տույժի հանում.
2) շնորհակալության հայտարարում.
3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման եւ ստացած
խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.
4) գերատեսչական պատվոգրով պարգեւատրում.
5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգեւատրում.
6) զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում.
7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.
8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.
9) գերատեսչական կրծքանշաններով պարգեւատրում.
10) գերատեսչական մեդալներով պարգեւատրում.
11) զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում եւ անվան, հայրանվան
ու ազգանվան գրառում.
12) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում.
13) հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման
շնորհում:
14) (կետն ուժը կորցրել է 13.04.23 ՀՕ-125-Ն)
3. Զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության ու խիզախության, զորքերի
օրինակելի ղեկավարման եւ Հայաստանի Հանրապետությանը, զինված ուժերին ու այլ
զորքերին մատուցած ակնառու այլ ծառայությունների, մարտական պատրաստականության
գործում դրսեւորած բարձր ցուցանիշների համար զինծառայողները կարող են օրենքով
սահմանված կարգով ներկայացվել պետական պարգեւներով պարգեւատրման:
4. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական
պարտականությունները գերազանց կատարելու համար Հայաստանի Հանրապետության
ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների նկատմամբ, բացի սույն հոդվածի
2-րդ մասի 1-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում են նաեւ
պարգեւավճարի նշանակման, պարգեւավճարի չափի բարձրացման եւ ռազմաուսումնական
հաստատությունում գործող այլ խրախուսանքներ:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքների
հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: Կարգապահական տույժ
ունեցող զինծառայողը խրախուսվում է տրված տույժի հանումով:
6. Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող է
«գերատեսչական մեդալով պարգեւատրում» խրախուսանք կիրառվել նաեւ համապատասխան
ոլորտներում նշանակալի ծառայություններ մատուցած՝ զինծառայող չհանդիսացող անձանց
նկատմամբ: Զինծառայողները, ինչպես նաեւ սույն մասով նախատեսված այլ անձինք
գերատեսչական մեդալով կարող են պարգեւատրվել նաեւ հետմահու:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 8.
տրվող խրախուսանքները
1. Շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի պարտադիր զինծառայողներին
կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-13-րդ կետերով նախատեսված
խրախուսանքները:
2. Շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային
զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-6-րդ եւ
9-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:
3. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն
անցնող կամ վարժական հավաքների կանչված շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական
կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ,
4-6-րդ եւ 10-12-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:
(8-րդ հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 9.
խրախուսանքները
1. Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ
հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 10-13-րդ կետերով նախատեսված
խրախուսանքները: Այլ զորքերի ենթասպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել
նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված խրախուսանքը:
2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն
անցնող կամ վարժական հավաքների կանչված ավագ ենթասպայական կազմի
զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-
րդ եւ 10-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:
(9-րդ հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 10.
1. Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ
մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 10-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները: Այլ
զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն օրենքի 7-րդ
հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված խրախուսանքը:
2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն
անցնող կամ վարժական հավաքների կանչված սպայական կազմի զինծառայողներին կարող
են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 10-13-րդ կետերով
նախատեսված խրախուսանքները:
(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 11.
1. Խրախուսանքները կարող են կիրառվել ինչպես առանձին զինծառայողի, այնպես էլ
զինվորական անձնակազմի (ստորաբաժանման, զորամասի) նկատմամբ: Ընդ որում,
ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի
7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ, իսկ զորամասի զինվորական անձնակազմի նկատմամբ՝ 2-րդ
եւ 8-րդ կետերով նախատեսված խրախուսանքները, ինչպես նաեւ զինվորական անձնակազմի
(ստորաբաժանման, զորամասի) նկատմամբ խրախուսանքի տեսակի ընտրության եւ
կիրառման ժամանակ հաշվի են առնվում առանձին զինծառայողի նկատմամբ խրախուսանքի
կիրառման պայմանները՝ հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածների
պահանջները: Ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ՝ սույն օրենքի 7-րդ
հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, իսկ զորամասի զինվորական անձնակազմի
նկատմամբ 8-րդ կետով նախատեսված խրախուսանքները կիրառելիս հաշվի են առնվում
նաեւ ստորաբաժանման կամ զորամասի բնականոն գործունեության ու խնդիրների
կատարման անխոչընդոտ իրականացման անհրաժեշտությունը:
2. Խրախուսանքի տեսակը կիրառելիս հաշվի են առնվում զինծառայողի կողմից
խրախուսման արժանի արարք կատարելու բնույթը, նրա վերաբերմունքը զինվորական
ծառայության նկատմամբ, ծառայողական պարտականությունների կատարման գործում նրա
հաջողությունները:
3. Զինծառայողին նույն արժանիքի համար կրկնակի խրախուսանք կարող է տալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կամ Հայաստանի
Հանրապետության գլխավոր շտաբի պետը` իրավասու հրամանատարի (պետի)
միջնորդությամբ:
4. Խրախուսանքները տրվում են գրավոր, բացառությամբ «շնորհակալության
հայտարարում» խրախուսանքի, որը շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ
բանավոր: Տրված խրախուսանքները կարող են հայտարարվել նաեւ հանդիսավոր
պայմաններում: Այն հրամանատարները, ովքեր գրավոր հրամաններ տալու իրավասություն
չունեն, ենթակա զինծառայողի նկատմամբ խրախուսանք կիրառելու դեպքում ոչ ուշ, քան
մեկօրյա ժամկետում կիրառված խրախուսանքի, խրախուսման արժանի արարքի բնույթի,
տվյալ խրախուսանքը կիրառելու հիմնավորվածության վերաբերյալ տեղեկատվությամբ
գրառում են կատարում զինծառայողի հաշվառման (ծառայողական) քարտում:
5. Զինծառայողներին տրվող խրախուսանքներից`
1) «տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը կիրառվում է
կարգապահական տույժ ունեցող զինծառայողի նկատմամբ` սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-
րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներում.
2) «շնորհակալության հայտարարում» խրախուսանքը կիրառվում է հրամանով կամ
բանավոր շնորհակալություն հայտնելով եւ պարտադիր հայտարարվում է անձնակազմի առջեւ.
3) «զինվորական պարտականությունների օրինակելի կատարման եւ ստացած
խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում» խրախուսանքը
կիրառվում է հրամանով, եւ խրախուսանքը տված հրամանատարի (պետի) կողմից հրամանի
քաղվածքը, ինչպես նաեւ նախկինում ստացած խրախուսանքների վերաբերյալ
փաստաթղթերը պատվիրված փոստով ուղարկվում են զինծառայողի հաշվառման (փաստացի
բնակության) հասցեով: Հրամանի տեքստը պարտադիր կարդացվում է ողջ անձնակազմին.
4) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով
պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, եւ զինծառայողին առձեռն
հանձնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից
հաստատված նմուշի պատվոգիր.
5) «արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգեւատրում» խրախուսանքը
կիրառվում է հրամանով, եւ զինծառայողին առձեռն հանձնվում է արժեքավոր նվեր կամ
միանվագ գումար: Արժեքավոր նվերի արժեքի կամ միանվագ գումարի առավելագույն չափը եւ
դրանց տրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության
նախարարի հրամանով.
6) «զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում»
խրախուսանքը կիրառվում է հրամանով, եւ լուսանկարը 2 օրինակից առձեռն հանձնվում է
զինծառայողին: Լուսանկարումը կատարվում է նախապես, որտեղ զինծառայողն իրեն
ամրացված զենքով է, իսկ զորամասի մարտական դրոշը` բացված վիճակում.
7) «լրացուցիչ արձակուրդի տրամադրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետով` հրամանում նշված օրերի
քանակով, ընդ որում, ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ
խրախուսանքը կիրառվում է մինչեւ վաշտ օղակը՝ պահպանելով արձակուրդների տրման
ժամանակացույցով սահմանված համամասնությունները.
8) «զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում» խրախուսանքը կիրառվում
է հրամանով եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության
կանոնագրքով սահմանված կարգով` հրամանում նշված ժամկետով.
9) «գերատեսչական կրծքանշանով պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է
հրամանով, եւ զինծառայողին առձեռն հանձնվում է կրծքանշան: Հայաստանի
Հանրապետության պաշտպանության նախարարության կրծքանշանների ցանկը
հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը.
10) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մեդալներով
պարգեւատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, եւ զինծառայողին առձեռն
հանձնվում է գերատեսչական մեդալ: Մեդալների ցանկը հաստատում է Հայաստանի
Հանրապետության պաշտպանության նախարարը.
11) «զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում եւ անվան,
հայրանվան ու ազգանվան գրառում» խրախուսանքը կիրառվում է հրամանով, զինծառայողի
լուսանկարը փակցվում է զորամասի պատվո գրքում, գրառվում են նրա անունը, հայրանունն
ու ազգանունը, իսկ զինծառայողին առձեռն հանձնվում է համապատասխան հավաստագիր:
Զորամասի պատվո գրքի վարման կարգը եւ հավաստագրի ձեւը սահմանում է Հայաստանի
Հանրապետության պաշտպանության նախարարը.
12) «վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում
է հրամանով եւ զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետի ոչ պակաս, քան
կեսը լրացած լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով.
13) «հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական
կոչման շնորհում» խրախուսանքը կիրառվում է հրամանով եւ զինծառայողի ունեցած
զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում`
օրենքով սահմանված կարգով:
14) (կետն ուժը կորցրել է 13.04.23 ՀՕ-125-Ն)
6. Խրախուսանքների հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարի հրամանով:
(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 12.
խրախուսանքի միջոցներ կիրառելիս
1. Ջոկի հրամանատարը, դասակի հրամանատարի տեղակալը, վաշտի ավագը եւ դասակի
(խմբի) հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) իրենց կողմից տրված կարգապահական տույժի հանում.
2) շնորհակալության հայտարարում:
2. Վաշտի (մարտկոցի) հրամանատարը եւ գումարտակի (դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի)
հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) իրենց եւ ենթակա հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում.
2) շնորհակալության հայտարարում.
3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման եւ ստացած
խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.
4) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում:
3. Առանձին զորամասի հրամանատարից սկսած մինչեւ բանակի հրամանատարը ներառյալ
ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) իրենց եւ ենթակա հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում.
2) շնորհակալության հայտարարում.
3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման եւ ստացած
խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.
4) գերատեսչական պատվոգրով պարգեւատրում.
5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգեւատրում.
6) զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում.
7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.
8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.
9) գերատեսչական կրծքանշաններով պարգեւատրում.
10) զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում եւ անվան, հայրանվան
ու ազգանվան գրառում.
11) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում` մինչեւ «ավագ»
զինվորական կոչումը ներառյալ.
12) հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման
շնորհում` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ:
4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա
զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառելու`
1) իր եւ ենթակա հրամանատարի կողմից տրված կարգապահական տույժի հանում.
2) շնորհակալության հայտարարում.
3) զինվորական պարտականությունների օրինակելի կատարման եւ ստացած
խրախուսանքների մասին զինծառայողի ընտանիքին տեղեկացում.
4) գերատեսչական պատվոգրով պարգեւատրում.
5) արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգեւատրում.
6) զորամասի բացված մարտական դրոշի մոտ զինծառայողի լուսանկարում.
7) լրացուցիչ արձակուրդի տրամադրում.
8) զորամասի տեղաբաշխման վայրից արտահերթ արձակում.
9) գերատեսչական կրծքանշաններով պարգեւատրում.
10) զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում եւ անվան, հայրանվան
ու ազգանվան գրառում.
11) վաղաժամկետ հերթական զինվորական կոչման շնորհում` մինչեւ «ավագ ենթասպա»
զինվորական կոչումը ներառյալ.
12) հաստիքով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր հերթական զինվորական կոչման
շնորհում` մինչեւ «ավագ ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ:
Գ 3
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13.
1. Կարգապահական խախտում (զանցանք) է համարվում զինվորական ծառայության
կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի
գործողությունը կամ անգործությունը, որի համար սույն օրենքով նախատեսված է
կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական խախտում է համարվում նաեւ
սպայական կազմի զինծառայողի կողմից հաշվետու կամ ուսումնական տարվա
արդյունքներով ծառայողական գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ
սպայի պատվի կանոնների խախտումը: Սպայի պատվի կանոնները սահմանվում են
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
2. Սույն օրենքով սահմանված իրավախախտումների համար կիրառվում է
կարգապահական պատասխանատվություն, եթե դրանցում առկա չեն Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված արարքների հատկանիշներ:
3. Վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողը կարգապահական
պատասխանատվության է ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, որի շրջանակներում
ստացված՝ վարչական իրավախախտում կատարելու համար զինծառայողին
կարգապահական պատասխանատվության ենթարկելու նյութերով սույն օրենքի 27-րդ
հոդվածով սահմանված ծառայողական քննություն չի անցկացվում, եւ իրավասու
հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը կարգապահական տույժի է ենթարկվում
սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն:
(13-րդ հոդվածը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 14.
1. Կարգապահական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե
այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական
բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետեւանքները եւ ցանկացել դրանք կամ
գիտակցաբար թույլ է տվել այդ հետեւանքների առաջացումը:
Հոդված 15.
1. Կարգապահական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե
այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար
հետեւանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթեւամտորեն հույս է ունեցել
կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետեւանքներ առաջանալու
հնարավորությունները, թեեւ պարտավոր էր եւ կարող էր կանխատեսել դրանք:
Հոդված 16.
1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեեւ
սույն օրենքի հատուկ մասով նախատեսված արարք է կատարել, սակայն գործել է ծայրահեղ
անհրաժեշտության վիճակում: Սույն օրենքի շրջանակներում ծայրահեղ անհրաժեշտության
վիճակը մեկնաբանվում եւ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի
34-րդ հոդվածով սահմանված իմաստով եւ կարգով:
(16-րդ հոդվածը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 17.
1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեեւ
սույն օրենքի հատուկ մասով նախատեսված արարք է կատարել, սակայն գործել է
անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Սույն օրենքի շրջանակներում անհրաժեշտ
պաշտպանության վիճակը մեկնաբանվում եւ կիրառվում է Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված իմաստով եւ կարգով:
(17-րդ հոդվածը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 18.
մեղմացնող հանգամանքները
1. Կարգապահական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող
հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետեւանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած
վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ
անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.
4) իրավախախտում կատարելը այլ անձի հակաօրինական կամ հակաբարոյական
գործողությունների հետեւանքով կամ դրանք կանխելու նպատակով:
2. Խախտման բնույթը, խախտումը կատարող անձը բնութագրող հատկանիշը նկատի
ունենալով` հրամանատարը տույժ նշանակելիս կարող է մեղմացուցիչ համարել նաեւ այնպիսի
հանգամանքներ, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին մասով:
3. Կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի կողմից ծառայողական
քննությանն օժանդակելու, կարգապահական խախտման հանգամանքների եւ հետեւանքների
պարզմանը, դրա կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտմանը
աջակցելու դեպքում կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ
կարող է կիրառվել ավելի մեղմ կարգապահական տույժ:
(18-րդ հոդվածը փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 19.
ծանրացնող հանգամանքները
1. Կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են
համարվում`
1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա
համար լիազորված անձանց պահանջին.
2) կարգապահական տույժի կրման ընթացքում նոր կարգապահական իրավախախտում
կատարելը.
3) իրավախախտում կատարելը դատվածություն ունեցող անձի կողմից.
4) իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը.
5) իրավախախտումը մարտական խնդիր իրականացնելիս կամ ռազմական դրության կամ
պատերազմի պայմաններում կամ այլ արտակարգ հանգամանքներում կատարելը.
6) իրավախախտումը ալկոհոլ կամ թմրանյութ կամ այլ հոգեմետ նյութեր օգտագործած
վիճակում կատարելը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքներում կատարված
կարգապահական իրավախախտումները համարվում են կոպիտ կարգապահական
խախտումներ:
(19-րդ հոդվածը փոփ. 12.12.19 ՀՕ-311-Ն, խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 20.
(վերնագիրը փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
1. Զինծառայողի կողմից ակնհայտ կոպիտ կարգապահական կամ այլ իրավախախտում
կատարելու դեպքում նրա հետագա հակաիրավական վարքագիծը կանխելու կամ
խափանելու նպատակով մինչեւ վերջինիս արարքին իրավական գնահատական տալը
զորամասի հրամանատարը վերջինիս կարող է փոխադրել այլ զորանոցային վիճակի` մինչեւ
երեք օր տեւողությամբ, կասեցնելով զինծառայողի պաշտոնով նախատեսված զինվորական
պարտականությունների կատարումը:
2. Քրեական վարույթի իրականացման նկատառումներից ելնելով` զինծառայողները կարող
են քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր պահանջով տեղափոխվել իրենց
մշտական տեղակայման զորամասից այլ զորամաս` կասեցնելով մշտական տեղակայման
զորամասում զինծառայողի պաշտոնով նախատեսված զինվորական պարտականությունների
կատարումը:
(20-րդ հոդվածը փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Գ 4
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՏԱԼՈՒ, ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 21.
համար ներգործության միջոցներ կիրառելիս
1. Զինծառայողը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության այլ
կերպ, քան սույն օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:
2. Հրամանատարները կարգապահական տույժի միջոցներ կիրառում են իրենց
իրավասության շրջանակներում` սույն օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:
3. Կարգապահական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս
օրենսդրության պահանջների կատարումն ապահովվում է վերադաս մարմինների ու
պաշտոնատար անձանց կողմից անընդմեջ վերահսկողությամբ, գանգատարկման
իրավունքով, օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով:
Հոդված 22.
1. Կարգապահական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է`
նպատակ ունենալով իրավախախտում կատարած անձին դաստիարակել զինվորական
ծառայության կանոնագրքերի ու այլ օրենքների պահանջները պահպանելու, համակեցության
կանոնները հարգելու ոգով, ինչպես նաեւ կանխել ինչպես իր իսկ` իրավախախտի, այնպես էլ
այլ անձի կողմից նոր իրավախախտումների կատարումը:
2. Զինծառայողի կողմից կարգապահական խախտում թույլ տալու դեպքում
հրամանատարը (պետը) պարտավոր է հիշեցնել զինծառայողի պարտականություններն ու
զինվորական պարտքը եւ կիրառել կարգապահական տույժ: Ընդ որում, կարգապահական
տույժը, որպես կարգապահության ամրապնդման ու դաստիարակման միջոց, պետք է
համապատասխանի կարգապահական խախտման ծանրությանը եւ զինծառայողի մեղքի
աստիճանին:
3. (մասն ուժը կորցրել է 13.04.23 ՀՕ-125-Ն)
(22-րդ հոդվածը փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 23.
1. Զինծառայողներին կարող են տրվել հետեւյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս
ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝
մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
9) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
10) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մեկ ամսից մինչեւ վեց
ամիս ժամկետով.
12) ռազմաուսումնական հաստատությունից հեռացում.
13) զինվորական ծառայությունից արձակում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերի
հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
3. Կին զինծառայողների նկատմամբ չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ եւ
6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:
(23-րդ հոդվածը խմբ., փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 24.
տրվող կարգապահական տույժերը
1. Շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի պարտադիր զինծառայողներին
կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-7-րդ, 9-11-րդ կետերով, իսկ
ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին` նաեւ 12-րդ կետով
նախատեսված կարգապահական տույժերը:
2. Շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային
զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-
րդ, 7-րդ, 9-13-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:
3. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն
անցնող կամ վարժական հավաքների կանչված շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական
կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ,
4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:
(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 25.
կարգապահական տույժերը
1. Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ
հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 8-13-րդ կետերով նախատեսված կարգապահական
տույժերը: Այլ զորքերի ենթասպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն
օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:
2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն
անցնող կամ վարժական հավաքների կանչված ավագ ենթասպայական կազմի
զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-
րդ եւ 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:
(25-րդ հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 26.
1. Սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին
մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 8-13-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը: Այլ
զորքերի սպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաեւ սույն օրենքի 23-րդ
հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:
2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն
անցնող կամ վարժական հավաքների կանչված սպայական կազմի զինծառայողներին կարող
են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով
նախատեսված կարգապահական տույժերը:
(26-րդ հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 27.
1. Կարգապահական տույժը կիրառվում է անհատական կարգով` կարգապահական
իրավախախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում
կատարված իրավախախտման բնույթը, իրավախախտի անձը, նրա մեղքի աստիճանը,
պատասխանատվությունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները:
2. Զինծառայողին կարգապահական իրավախախտման համար կարգապահական տույժ
չի կարող տրվել, եթե կարգապահական իրավախախտում կատարելու օրվանից անցել է մեկ
տարի, բացառությամբ հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքի, որի
պարագայում կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե նյութական վնասը հասցնելու
օրվանից անցել է երեք տարի: Նշված ժամկետի ընթացքում կարգապահական տույժ տրվում է
սույն հոդվածով սահմանված կարգով կարգապահական իրավախախտումը հաստատող
ծառայողական քննության եզրակացությունը կարգապահական տույժ տալու իրավասություն
ունեցող հրամանատարի (պետի) կողմից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա
ընթացքում: Կարգապահական տույժն ի կատար է ածվում կարգապահական տույժի
ենթարկելու մասին հրամանում նշված ժամկետում:
3. Կարգապահական տույժը տրվում է գրավոր հրամանով: Կարգապահական տույժ տալու
մասին հրամանում պարտադիր նշվում են կարգապահական խախտման էությունը, տվյալ
կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածությունը, զինծառայողի մեղքի աստիճանը:
Այն հրամանատարները, ովքեր գրավոր հրամաններ տալու իրավասություն չունեն, ենթակա
զինծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու դեպքում ոչ ուշ, քան 1-օրյա
ժամկետում, կիրառված տույժի, կարգապահական խախտման բնույթի, տվյալ
կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածության եւ զինծառայողի մեղքի աստիճանի
վերաբերյալ տեղեկատվությամբ գրառում են կատարում զինծառայողի հաշվառման
(ծառայողական) քարտում: Կարգապահական տույժ տալու մասին հրամանը եւ (կամ)
հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումն ստորագրությամբ
ներկայացվում է զինծառայողի ծանոթացմանը, իսկ զինծառայողի պահանջի դեպքում նրան
տրամադրվում է նաեւ քաղվածք կարգապահական տույժ տալու մասին հրամանից եւ (կամ)
հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումից:
4. Զինծառայողի կողմից կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու դեպքում, իսկ
սպաների կատարած կարգապահական խախտման պարագայում` պարտադիր կարգով,
ինչպես նաեւ հրամանատարի (պետի) կողմից որոշված այլ դեպքերում իրավասու
հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է ծառայողական քննություն`
կարգապահական խախտման բնույթը, դրա կատարման հանգամանքները եւ հետեւանքները
պարզելու, կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու,
զինծառայողի մեղքի աստիճանը եւ կարգապահական տույժի տեսակը որոշելու համար:
Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի)
անվանացանկը եւ ծառայողական քննության անցկացման կարգը սահմանվում են
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
4.1. Զինծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը կասեցվում է
զինծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության կամ
գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու կամ ծառայողական քննության կատարմանը
ժամանակավորապես խոչընդոտող այլ անհաղթահարելի ուժ առաջացած լինելու դեպքերում,
իսկ այդ հանգամանքների վերանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա
ընթացքում, ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ընթացքում
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության
հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին զեկուցվում է ծառայողական քննություն
նշանակած հրամանատարին (պետին) եւ նրա հանձնարարությամբ տեղեկացվում է քրեական
հետապնդում իրականացնող մարմնին՝ միաժամանակ ուղարկելով ծառայողական քննության
նյութերի պատճենները, եւ ծառայողական քննությունը կասեցվում է: Տեղեկացման
շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթի
հարուցումը մերժվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է մերժման որոշումն
ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քրեական վարույթ
հարուցվելու դեպքում ծառայողական քննությունը դադարեցվում է:
5. Զինծառայողը, որի նկատմամբ նշանակված է ծառայողական քննություն, ծառայողական
քննությանը մասնակցելու պահից գրավոր ծանոթացվում է անցկացվող ծառայողական
քննության շրջանակներում իր իրավունքներին եւ պարտականություններին, իրավունք ունի
ծառայողական քննության անցկացման ժամանակ ծանոթանալու իր մասնակցությամբ
կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ
կազմված փաստաթղթերին եւ դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ,
բացատրություններ կամ առարկություններ, ինչպես նաեւ մինչեւ ծառայողական քննության
ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին, ներառյալ` ծառայողական
քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, սույն օրենքով սահմանված կարգով
այն բողոքարկելու:
6. Թույլ տրված կարգապահական խախտումներն իրավասու հրամանատարի (պետի)
որոշմամբ կարող են քննարկվել համապատասխանաբար շարքային կազմի եւ կրտսեր
ենթասպայական կազմի զինծառայողների նկատմամբ` անձնակազմի եւ սերժանտական
ժողովներում, ավագ ենթասպայական կազմի զինծառայողների նկատմամբ` ենթասպայական
ժողովներում, սպայական կազմի զինծառայողների նկատմամբ` սպայական ժողովներում կամ
սպայի պատվի դատարաններում: Սույն մասում նշված ժողովների եւ սպայի պատվի
դատարանների կազմակերպման ու դրանցում հարցերի քննարկման կարգը սահմանվում է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
7. Եթե ենթակա զինծառայողի կողմից թույլ տրված կարգապահական խախտման
ծանրության համեմատ հրամանատարը (պետը) իր իրավասությանը վերապահված
կարգապահական տույժ տալու իրավունքը համարում է ոչ բավարար, ապա կարող է սույն
հոդվածի 2-րդ մասում նշված 30-օրյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ
գրավոր միջնորդել ավելի բարձր հրամանատարին (պետին)` կարգապահական խախտում
թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառել ավելի խիստ կարգապահական տույժ: Իրեն
վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը գերազանցելու համար
հրամանատարը (պետը) ենթակա է կարգապահական պատասխանատվության:
8. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք չունի նվազեցնելու կրտսեր հրամանատարի
(պետի) տված կարգապահական տույժը, եթե վերջինս չի գերազանցել իրեն վերապահված
կարգապահական տույժ տալու իրավունքը, կամ եթե կարգապահական տույժը չի
բողոքարկվել: Ավագ հրամանատարը (պետը) իրավունք ունի փոխելու կրտսեր
հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը եւ կարգապահական խախտում
թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառելու ավելի խիստ կարգապահական տույժ, եթե
գտնում է, որ կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը չի
համապատասխանում կարգապահական խախտման ծանրությանը՝ ուժը կորցրած
ճանաչելով կրտսեր հրամանատարի (պետի) կիրառած կարգապահական տույժը,
բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 11-րդ կետերով
նախատեսված կարգապահական տույժերի՝ դրանց կիրառումը փաստացի սկսված լինելու
դեպքում, որոնց պարագայում թույլատրվում է ավելացնել տրված կարգապահական տույժի
օրերի քանակը, եթե դրանք տրված չեն համապատասխան կարգապահական տույժի
առավելագույն ժամկետով:
9. (մասն ուժը կորցրել է 13.04.23 ՀՕ-125-Ն)
10. Զինծառայողներին տրված կարգապահական տույժերի հաշվառման կարգը
սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ
հրամանով:
(27-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 12.12.19 ՀՕ-311-Ն, փոփ., լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 27.1.
1. Զինծառայողին նույն կարգապահական իրավախախտման համար մեկից ավելի
կարգապահական տույժ չի կարող տրվել: Սույն օրենքի 5-րդ գլխի որեւէ հոդվածի որեւէ մասով
կարգապահական իրավախախտումը որակվելուց հետո կիրառման ենթակա
կարգապահական տույժ է ընտրվում համապատասխան մասի կետերով թվարկված
կարգապահական տույժերից միայն մեկը:
2. Հրամանատարը (պետը) կարգապահական տույժի տեսակը որոշելիս հաշվի է առնում
սույն օրենքի 24-րդ, 25-րդ կամ 26-րդ հոդվածները՝ որքանով որ ընտրված կարգապահական
տույժի տեսակը թույլատրելի է կիրառել կարգապահական իրավախախտում կատարած
համապատասխան կազմի զինծառայողի նկատմամբ:
3. Մեկից ավելի կարգապահական իրավախախտման համար կարող է տրվել մեկ
կարգապահական տույժ՝ յուրաքանչյուր արարքին առանձին իրավական գնահատական
տալու հիման վրա: Այդ դեպքում չեն կարող ընտրվել յուրաքանչյուր արարքի համար սույն
օրենքի 5-րդ գլխի արարքը որակող հոդվածներով նախատեսված առավել մեղմ
կարգապահական տույժերը:
(27.1-ին հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 28.
1. «Նկատողություն» եւ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը կիրառվում են
հրամանով եւ հայտարարվում են անհատապես կամ շարքի առաջ:
2. «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում»
կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ
համապատասխան շարքի առաջ: «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական
արձակումից զրկում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը ոչ պակաս, քան
մեկ շաբաթով զրկվում է զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակում ստանալու
իրավունքից:
2.1. «Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժը կիրառվում
է հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ:
«Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժ կիրառելու
հրամանի հիման վրա զինծառայողի ամսական դրամական ապահովությունը հաշվարկող
իրավասու ստորաբաժանման կողմից զինծառայողին չի հաշվարկվում հրամանում նշված
չափով եւ ժամկետով պաշտոնային դրույքաչափի մասը, ընդ որում, տույժի կիրառման
հետեւանքով զինծառայողին վճարվող ամսական պաշտոնային դրույքաչափը չի կարող
պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:
3. «Հիմնական արձակուրդի տրման հետաձգում» կարգապահական տույժը կիրառվում է
հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված
կարգապահական տույժը կրելու ընթացքում զինծառայողին չի տրվում արձակուրդ: Ընդ
որում, նման կարգապահական տույժ չի կարող տրվել պարտադիր զինծառայողի
ծառայության վերջին երեք ամիսների ընթացքում:
4. «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժը տրվում է մեկից ավելի անգամ
դիտավորությամբ կարգապահական խախտումներ թույլ տալու համար կարգապահական
տույժերի ենթարկված կամ մեկ կոպիտ խախտում թույլ տված զինծառայողին, կիրառվում է
հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ:
«Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժ տրվում է զորամասի հրամանատարից ոչ ցածր
պաշտոն զբաղեցնող հրամանատարների (պետերի) հրամանով: «Կարգապահական վաշտ
ուղարկելը» տույժի ենթարկված զինծառայողներն ուղարկվում են համապատասխան
կարգապահական վաշտեր, որոնք ստեղծվում են կայազորային սկզբունքով:
Կարգապահական վաշտերում իրականացվում է օրվա խստացված կարգացուցակով
ծառայություն: Կարգապահական վաշտերի ցանկը եւ օրվա խստացված կարգացուցակը
սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ
հրամանով:
5. «Գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է
հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված
կարգապահական տույժ տալու դեպքում զինծառայողից վերցվում է ստացած
համապատասխան գերատեսչական կրծքանշանը:
6. «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին»
կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ
համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում նոր
կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված
զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած
պաշտոնից եւ կարող է նշանակվել ցածր պաշտոնի կամ համապատասխան թափուր պաշտոն
չլինելու դեպքում օրենքով սահմանված կարգով արձակվել զինվորական ծառայությունից:
7. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով
եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված
կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի)
հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվում է զբաղեցրած պաշտոնից մեկ
աստիճանով ցածր պաշտոնի:
8. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում
է հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված
կարգապահական տույժի ենթարկելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանով
զինծառայողը համարվում է շնորհված զինվորական կոչումից մեկ աստիճան ցածր
զինվորական կոչում ունեցող:
9. «Հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական
տույժը կիրառվում է հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան
շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի կրման ժամանակահատվածը չի հաշվարկվում
զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետում:
10. «Ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժը
կիրառվում է հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի
առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու
հրամանատարի (պետի) հրամանով ուղարկվում է օրենքով սահմանված կարգով հետագա
զինվորական ծառայությունը շարունակելու կամ արձակվում է զինվորական ծառայությունից:
11. «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը կիրառվում է
հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված
կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի)
հրամանով արձակվում է զինվորական ծառայությունից` օրենքով սահմանված կարգով:
(28-րդ հոդվածը փոփ. 12.12.19 ՀՕ-311-Ն, խմբ., լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 29.
կարգապահական տույժեր կիրառելիս
1. Ջոկի հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` 1 շաբաթ
ժամկետով:
2. Դասակի հրամանատարի տեղակալը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք
ունի կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` 1 շաբաթ
ժամկետով.
4) (կետն ուժը կորցրել է 13.04.23 ՀՕ-125-Ն)
3. Վաշտի, մարտկոցի, ավիաէսկադրիլիայի, դիվիզիոնի (խմբի) ավագները ենթակա
զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 2 շաբաթ
ժամկետով.
4) (կետն ուժը կորցրել է 13.04.23 ՀՕ-125-Ն)
4. Դասակի (խմբի) հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի
կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 2 շաբաթ
ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 5 տոկոսով՝ մեկ ամիս ժամկետով:
5. Վաշտի, մարտկոցի, ավիաօղակի, առանձին դասակի (խմբի) հրամանատարները
ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 3 շաբաթ
ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` 1 ամիս ժամկետով:
6. Գումարտակի, դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի, առանձին վաշտի հրամանատարները
ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս
ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 15 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` 2 ամիս ժամկետով:
7. Առանձին գումարտակի, դիվիզիոնի հրամանատարները ենթակա զինծառայողների
նկատմամբ իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս
ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչեւ 3 ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «սերժանտ» զինվորական կոչումը ներառյալ.
9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «սերժանտ» զինվորական
կոչումը ներառյալ.
10) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչեւ «սերժանտ»
զինվորական կոչումը ներառյալ.
11) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչեւ
«կապիտան» զինվորական կոչումը ներառյալ:
8. Գնդի եւ բրիգադի հրամանատարները ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք
ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս
ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 25 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս
ժամկետով.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչեւ 3 ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը
ներառյալ.
10) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչեւ «ավագ»
զինվորական կոչումը ներառյալ.
11) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչեւ
«մայոր» զինվորական կոչումը ներառյալ:
9. Կորպուսի եւ դիվիզիայի հրամանատարները ենթակա զինծառայողների նկատմամբ
իրավունք ունեն կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս
ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչեւ 3 ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը
ներառյալ.
10) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչեւ «ավագ
ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.
11) զինվորական ծառայությունից արձակում` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը
ներառյալ.
12) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչեւ
«փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ:
10. Բանակի հրամանատարը ենթակա զինծառայողների նկատմամբ իրավունք ունի
կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս
ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչեւ 3 ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը ներառյալ.
9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը
ներառյալ.
10) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչեւ «ավագ
ենթասպա» զինվորական կոչումը ներառյալ.
11) զինվորական ծառայությունից արձակում` մինչեւ «ավագ» զինվորական կոչումը
ներառյալ.
12) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչեւ
«գնդապետ» զինվորական կոչումը ներառյալ:
11. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա
զինծառայողների նկատմամբ իրավունք ունի կիրառելու`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ 1 ամիս
ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մինչեւ 3 ամիս ժամկետով.
6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
7) գերատեսչական կրծքանշանից զրկում.
8) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «կապիտան» զինվորական կոչումը
ներառյալ.
9) զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով` մինչեւ «կապիտան» զինվորական
կոչումը ներառյալ.
10) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը` մինչեւ «կապիտան»
զինվորական կոչումը ներառյալ.
11) զինվորական ծառայությունից արձակում` մինչեւ «ավագ ենթասպա» զինվորական
կոչումը ներառյալ.
12) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին` մինչեւ
«գնդապետ» զինվորական կոչումը ներառյալ:
(29-րդ հոդվածը փոփ., խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Հոդված 30.
1. Զինծառայողները համարվում են կարգապահական տույժ չունեցող` կարգապահական
տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում:
2. Կարգապահական տույժը կրելու ժամկետը համարվում է լրացած`
1) «նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 3 ամիս հետո.
2) «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 4 ամիս հետո.
3) «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում»
կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո.
4) «ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժով
սահմանված ժամկետը լրանալուց հետո.
5) «հիմնական արձակուրդի տրման հետաձգում» կարգապահական տույժով սահմանված
ժամկետը լրանալուց հետո.
6) «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժի տրման օրվանից 6
ամիս հետո.
7) «գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժի տրման օրվանից 6
ամիս հետո.
8) «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին»
կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.
9) «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1
տարի հետո.
10) «զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման
օրվանից 1 տարի հետո.
11) «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական
տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան կարգապահական տույժը
կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար
զինծառայողին կարգապահական տույժ տալու դեպքում նախորդ կարգապահական տույժի
կրման ժամկետը կասեցվում է, եւ ժամկետի հաշվարկը սկսվում է նոր կարգապահական
տույժի կրման համար նախատեսված ժամկետով, եթե նոր կարգապահական տույժի կրման
ժամկետը պակաս չէ նախորդ կարգապահական տույժի կրման համար մնացած ժամկետից:
4. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը զինծառայողին կարող է
տրվել միայն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր կարգապահական
տույժը կրելու ժամկետի ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում: Միաժամանակ մեկից
ավելի կարգապահական տույժ չի կարող հանվել, եւ մեկից ավելի կարգապահական տույժ
ունենալու դեպքում հանվում է ստացած վերջին կարգապահական տույժը:
5. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը չի կարող տրվել
«ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժի դեպքում:
6. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը
լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողը ոչ ուշ, քան 30-օրյա
ժամկետում նշանակվում է մինչեւ կարգապահական տույժը ստանալը զբաղեցրած կամ դրան
հավասարազոր պաշտոնում` համապատասխան թափուր հաստիքի առկայության դեպքում եւ
ատեստավորման կարգով:
7. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու
ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողին ոչ ուշ,
քան 30-օրյա ժամկետում շնորհվում է մինչեւ կարգապահական տույժը ստանալն ունեցած
զինվորական կոչումը` անկախ զբաղեցրած պաշտոնից: Այս դեպքում մինչեւ զինվորական
կոչման իջեցումն ունեցած զինվորական կոչման կրման ժամանակահատվածը հաշվարկվում է
տվյալ զինվորական կոչման կրման համար օրենքով սահմանված ժամկետում:
8. «Հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական
տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում
զինծառայողի հերթական զինվորական կոչման կրման հաշվարկի ընթացքը վերսկսվում է:
(30-րդ հոդվածը փոփ. 12.12.19 ՀՕ-311-Ն, խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Գ 5
(գլուխը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն) ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 31.
1. Հրամանատարի (պետի)՝ օրինական եւ սահմանված կարգով տրված հրամանը կամ
կարգադրությունը ստորադասի (ենթակայի) կողմից դիտավորությամբ չկատարելն
առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ քսան օր
ժամկետով.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ քսան օր ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս
ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս
ժամկետով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
2. Հրամանատարի (պետի) հրամանը կամ կարգադրությունը ստորադասի (ենթակայի)
կողմից ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելն առաջացնում է
կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ տասնհինգ
օր ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց
կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
Հոդված 32.
ծառայության վայր ժամանակին չներկայանալը
1. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի
պատճառների ծառայության վայր ժամանակին չներկայանալը` երեք օրից ոչ ավելի
տեւողությամբ, կամ երեք ամսվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ՝ մինչեւ մեկ ժամ
տեւողությամբ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ քսան օր ժամկետով.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս
ժամկետով.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեք ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց
կողմից, կամ երեք ամսվա ընթացքում՝ մեկ ժամից ավելի, սակայն երեք օրից պակաս՝
ընդհանուր տեւողությամբ երկրորդ անգամ, կամ մինչեւ մեկ ժամ տեւողությամբ՝ երեք եւ ավելի
անգամ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս
ժամկետով.
3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է
ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, առաջացնում է
կարգապահական պատասխանատվություն`
1) կարգապահական վաշտ ուղարկելը` մեկ ամիս ժամկետով.
2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած
զինծառայողն ազատվում է կարգապահական պատասխանատվությունից, եթե դրանք
կատարել է ծանր հանգամանքների զուգորդմամբ:
Հոդված 33.
կանոնները խախտելը
1. Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները
դիտավորությամբ խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս
ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեքից վեց ամիս
ժամկետով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ
կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական
պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ տասն օր ժամկետով.
4) գերատեսչական կրծքանշանից զրկում.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց
կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
Հոդված 34.
1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները դիտավորությամբ խախտելը
սահմանապահ վերակարգի մեջ գտնվող կամ սահմանապահ ծառայության այլ
պարտականություններ կատարող զինծառայողի կողմից առաջացնում է կարգապահական
պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 20 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս
ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեքից վեց ամիս
ժամկետով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ
կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական
պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) գերատեսչական կրծքանշանից զրկում.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ չորս ամիս
ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց
կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
Հոդված 35.
կանոնները խախտելը
1. Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքային կանոնները
դիտավորությամբ խախտելը պարեկախմբի կազմի մեջ մտնող կամ պահակախմբի կազմի մեջ
մտնող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս
ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ
կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական
պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) գերատեսչական կրծքանշանից զրկում.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ տասն օր ժամկետով.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս
ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց
կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
Հոդված 36.
1. Զինծառայողի կողմից ներքին ծառայության կանոնագրքային կանոնները
դիտավորությամբ խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս
ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ
կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական
պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) գերատեսչական կրծքանշանից զրկում.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ տասն օր ժամկետով.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս
ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց
կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
Հոդված 37.
անվտանգությունն ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները
խախտելը
1. Հասարակական կարգը պահպանելու եւ հասարակական անվտանգությունն
ապահովելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական
անվտանգության ապահովման եւ հասարակական կարգի պահպանման վերակարգի մեջ
գտնվող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.
4) գերատեսչական կրծքանշանից զրկում.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 10 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով:
Հոդված 38.
գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը,
սարքերը կամ առարկաներն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը
1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի
համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաներն
ինքնավստահությամբ կամ անփութությամբ ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է
կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` քսան օրից մինչեւ
մեկ ամիս ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երկու ամիս
ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
7) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով:
Հոդված 39.
գույքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի,
սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
1. Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի եւ
շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ
վարվելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մինչեւ երեք ամիս
ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս
ժամկետով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
Հոդված 40.
տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ
ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները մեկ ուրիշին հանձնելը
1. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ
ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը
կամ առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելն առաջացնում է
կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` տասնհինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
Հոդված 41.
1. Զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները դիտավորությամբ
չպահպանելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից
մինչեւ մեկ ամիս ժամկետով.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.
4) գերատեսչական կրծքանշանից զրկում.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս
ժամկետով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ
կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական
պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից
մինչեւ տասնհինգ օր ժամկետով.
4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ 20 օր ժամկետով.
5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 20 տոկոսով՝ մեկ ամիս
ժամկետով.
6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:
Հոդված 42.
1. Գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնները խախտելն առաջացնում է
կարգապահական պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ քսան օր ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երկու
ամիս ժամկետով.
5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս
ժամկետով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է գաղտնիության
ռեժիմի պահպանման համար պատասխանատու ստորաբաժանումների զինծառայողների
կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.
3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
Հոդված 43.
շահագործելու կամ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը
1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու եւ շահագործելու կամ
ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական
պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս
ժամկետով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
Հոդված 44.
կամ շահագործման կանոնները խախտելը
1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ
շահագործման այլ կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական
պատասխանատվություն`
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.
4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
7) զինվորական ծառայությունից արձակում:
Հոդված 45.
մոտեցում ցուցաբերելը
1. Հրամանատարի (պետի) կողմից զինծառայողի նկատմամբ դիտավորությամբ
անհավասար մոտեցում ցուցաբերելը վերջինիս նկատմամբ խրախուսանքի կամ
կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորություններն իրականացնելիս
առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
1) խիստ նկատողություն.
2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 30 տոկոսը ներառյալ՝ մինչեւ երեք
ամիս ժամկետով.
3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
4) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս
ժամկետով.
5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.
6) զինվորական ծառայությունից արձակում:
Գ 6
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 46.
1. Զինծառայողին տրվող բանավոր կամ գրավոր հրամանները կամ ցուցումները պետք է
համապատասխանեն հրամաններ կամ ցուցումներ տվողի կամ դրանք կատարողի
լիազորությունների սահմաններին:
Հոդված 47.
(վերնագիրը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
1. Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կամ
կարգապահական տույժի կիրառման արդյունքում զինվորական ծառայությունից արձակված
անձը կարող է բողոքարկել տույժը կիրառած հրամանատարի (պետի) վերադաս
հրամանատարին (պետին)՝ տույժի մասին իրեն գրավոր ծանուցելուց կամ այլ ձեւով իրեն
հայտնի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում` ներկայացնելով այդ մասին զեկուցագիր
(բողոք), ինչպես նաեւ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական
դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:
2. Կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանի հիման վրա արձակված
անհատական իրավական ակտը (հրամանը) չի կարող բողոքարկվել, եթե չի բողոքարկվել
կարգապահական տույժ կիրառելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում կիրառված
կարգապահական տույժը եւ դրա հիման վրա արձակված այլ իրավական ակտերը դառնում են
անբողոքարկելի:
4. Ներկայացված զեկուցագիրը (բողոքը) վերադաս հրամանատարը (պետը) քննարկում է եւ
դրա վերաբերյալ որոշում է կայացնում զեկուցագիրը (բողոքը) ստանալուց հետո՝ 15-օրյա
ժամկետում:
5. Քննարկելով կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զեկուցագիրը (բողոքը)`
վերադաս հրամանատարը (պետը) կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) զեկուցագիրը (բողոքը) լրիվ կամ մասնակի բավարարելու մասին կամ
2) զեկուցագիրը (բողոքը) մերժելու մասին:
6. Ներկայացված զեկուցագրի (բողոքի) քննարկման արդյունքում կայացված որոշման
պատճենը եռօրյա ժամկետում ուղարկում է զեկուցագիրը (բողոքը) ներկայացրած անձին:
(47-րդ հոդվածը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)
Գ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 48.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքի ուժի մեջ
մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 10
Երեւան
ՀՕ-91-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
15.11.2024, ՀՕ-455-Ն29.11.2024, ՀՕ-91-Ն
22.12.2023, ՀՕ-3-Ն09.01.2024, ՀՕ-91-Ն
13.04.2023, ՀՕ-125-Ն26.05.2023, ՀՕ-91-Ն
01.03.2023, ՀՕ-62-Ն06.04.2023, ՀՕ-91-Ն
12.12.2019, ՀՕ-311-Ն27.12.2019, ՀՕ-91-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней