Օրենք
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 39.
1. Սոցիալական աշխատողը «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական
կրթություն ունեցող եւ սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեություն
իրականացնող անձն է:
2. Սոցիալական աշխատող կարող է լինել նաեւ այլ մասնագիտությամբ բարձրագույն
կրթություն ունեցող եւ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման
դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը, որն ունի
սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:
3. Սոցիալական սատարողը «Սոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական
մասնագիտական կրթություն ունեցող եւ սոցիալական սատարողի մասնագիտական
գործունեություն իրականացնող անձն է:
4. Սոցիալական սատարող կարող է լինել նաեւ այլ միջին կամ նախնական մասնագիտական
կրթություն ունեցող եւ (կամ) «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ
դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած անձը:
(39-րդ հոդվածը փոփ. 06.12.17 ՀՕ-229-Ն)
(հոդվածն ուժը կորցնում է սոցիալական աշխատողների եւ սոցիալական սատարողների
հավաստագրման կարգն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո` 24.10.24 ՀՕ-414-Ն օրենքի 59-
րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն)
(24.10.24 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հայաստանի Հանրապետության
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ս. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 30
Երեւան
ՀՕ-231-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-414-Ն14.11.2024, ՀՕ-231-Ն
12.04.2024, ՀՕ-175-Ն01.07.2024, ՀՕ-231-Ն
11.07.2023, ՀՕ-248-Ն02.08.2023, ՀՕ-231-Ն
09.06.2022, ՀՕ-277-Ն01.07.2022, ՀՕ-231-Ն
27.05.2021, ՀՕ-271-Ն01.01.2022, ՀՕ-231-Ն
04.03.2020, ՀՕ-97-Ն01.04.2021, ՀՕ-231-Ն
21.01.2020, ՀՕ-65-Ն22.02.2020, ՀՕ-231-Ն
14.11.2019, ՀՕ-235-Ն21.12.2019, ՀՕ-231-Ն
20.12.2017, ՀՕ-30-Ն18.01.2018, ՀՕ-231-Ն
13.12.2017, ՀՕ-326-Ն09.01.2018, ՀՕ-231-Ն
06.12.2017, ՀՕ-229-Ն01.01.2018, ՀՕ-231-Ն
18.05.2015, ՀՕ-59-Ն01.07.2015, ՀՕ-231-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней