Օրենք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
1. Սույն օրենքով սահմանվում են պետական պարգեւները եւ պատվավոր կոչումները,
դրանց տեսակները, ինչպես նաեւ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության
պետական պարգեւներ հիմնելու, պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր
կոչումներ շնորհելու կարգի, դեպքերի եւ պետական պարգեւները կրելու կանոնների հետ
կապված հարաբերությունները։
(1-ին հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն)
Հոդված 2.
կոչումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների հետ
կապված հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ եւ սույն օրենքով:
(2-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն)
Հոդված 3.
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւները պետական շինարարության,
տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում,
առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման,
հայրենիքի պաշտպանության եւ պետության անվտանգության ապահովման գործում
նշանակալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաեւ ունեցած
ակնառու այլ ծառայությունների ճանաչման բարձրագույն ձեւն են:
2. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներն են Հայաստանի
Հանրապետության շքանշանները եւ Հայաստանի Հանրապետության մեդալները:
3. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-158-Ն)
4. Հայաստանի Հանրապետության շքանշաններն են Հայրենիքի շքանշանը, Փառքի
շքանշանը, Տիգրան Մեծի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Վարդան
Մամիկոնյանի շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Պատվո շքանշանը,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, Բարեկամության շքանշանը:
5. Հայաստանի Հանրապետության մեդալներն են Արիության մեդալը, «Հայրենիքին
մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Մխիթար
Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովսես Խորենացու
մեդալը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը,
Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, Ծնողական
փառքի մեդալը:
(3-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն)
Հոդված 4.
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է Հայաստանի Հանրապետության
վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:
2. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը
շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների՝ գիտության,
կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
(4-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-103-Ն, խմբ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 5.
եւ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու
իրավասությունը
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն, փոփ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
1. Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության պետական
պարգեւներով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ
միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի,
Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:
2. Վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների
վերաբերյալ:
3. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի գործունեության
ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրելու
կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:
4. Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական
դատարանի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության
պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ
միջնորդությամբ:
5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրավասու է դիմելու Բարձրագույն
դատական խորհրդի եւ դատարանների գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի
Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու
վերաբերյալ միջնորդությամբ:
(5-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն, փոփ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 5.1.
Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր
կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը
1. Վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու
կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական
նախաձեռնությամբ եւ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ինչպես նաեւ
քաղաքացիների եւ իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա:
2. Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաեւ
Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների եւ համայնքի ղեկավարներն
առաջարկությունը վարչապետին ներկայացնում են անմիջականորեն, իսկ
նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները` համապատասխան
նախարարի միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առաջարկությունը պետք է համապատասխանի սույն
օրենքի 5.2-րդ հոդվածով նախատեսված միջնորդությանը ներկայացվող պահանջներին,
բացառությամբ սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերի:
4. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա
ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմին կամ անձին`
մատնանշելով համապատասխան թերությունները:
5. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց
հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն:
6. Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված առաջարկությունները վարչապետին
ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն երկու ամիս առաջ:
7. Վարչապետը նախաձեռնություն դրսեւորելիս կամ սույն հոդվածի 1-ին մասով
նախատեսված անձանց կամ մարմինների կողմից առաջարկություն ստանալիս
խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել Վարչապետին կից
պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման
խորհրդատվական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
8. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
9. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
10. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
11. Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Հանձնաժողովը, եւ հաստատվում է
Հանձնաժողովի աշխատակարգը:
(5.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-158-Ն, փոփ., խմբ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 5.2.
պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ
միջնորդությանը ներկայացվող պահանջները
(վերնագիրը փոփ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու վերաբերյալ
միջնորդությունը ներկայացվում է գրավոր եւ ներառում է`
1) պարգեւատրման հիմնավորումը.
2) պարգեւատրման ներկայացված անձի անունը, ազգանունը եւ հայրանունը, ծննդյան
տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կրթությունը, պետական պարգեւներով պարգեւատրվելու եւ
պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն, աշխատանքի վայրը,
պաշտոնը կամ գործունեության բնույթը, գիտական, զինվորական եւ այլ կոչումներ,
տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին, ընտանեկան դրությունը,
բնակության վայրը, իսկ պարգեւատրմանը հետմահու ներկայացվելու դեպքում` նաեւ մահվան
տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) պարգեւի տեսակը:
2. Միջնորդությանը կցվում են`
1) պարգեւատրման ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի
մատուցած ծառայությունները.
2) պարգեւատրման ներկայացված անձի կենսագրությունը.
3) պարգեւատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող
փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը.
4) վարչապետի կողմից միջնորդությամբ դիմելու դեպքում՝ նաեւ Հանձնաժողովի
եզրակացությունը՝ առկայության դեպքում.
5) պետական պարգեւով պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահի
հրամանագրի նախագիծը:
3. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման ներկայացվելու դեպքում միջնորդությանը
կցվում են նաեւ զավակների ծննդյան կամ որդեգրման վկայականների պատճենները:
4. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների
եւ այլ կոլեկտիվների, ինչպես նաեւ զորամասերի պարգեւատրման կամ «Հայաստանի
Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությունը
ներառում է`
1) պարգեւատրման հիմնավորումը.
2) պարգեւատրվող կոլեկտիվի անվանումը կամ զորամասի անվանումը կամ թիվը.
3) պարգեւի տեսակը կամ պատվավոր կոչումը:
5. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների
եւ այլ կոլեկտիվների, ինչպես նաեւ զորամասերի պարգեւատրման կամ «Հայաստանի
Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը
կից ներկայացվում են`
1) պարգեւատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի գործունեությունը եւ
պատմությունը, որտեղ նշվում են Հայաստանի Հանրապետությանը եւ հասարակությանը
մատուցված ծառայությունները.
2) պարգեւատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի հիմնադրման կամ
կազմավորման տարեթիվը, գործունեության վայրը, պետական պարգեւներով
պարգեւատրվելու եւ պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն.
3) պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ
Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
6. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
(5.2-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-158-Ն, փոփ., խմբ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 5.3.
պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու կարգը
(վերնագիրը փոփ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրում եւ
պատվավոր կոչում շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան
միջնորդության հիման վրա:
2. Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության պետական
պարգեւներով պարգեւատրում եւ պատվավոր կոչում շնորհում է հրամանագրի ընդունմամբ։
3. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրելու եւ պատվավոր
կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում,
Հանրապետության նախագահը կարող է պետական պարգեւով պարգեւատրելու կամ
պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի
նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում պետական պարգեւով
պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության
նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով միջնորդությամբ դիմող
մարմին չվերադարձվելու դեպքում Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում
ստորագրում է պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու
վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:
5. Եթե միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահի
առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է
պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ
Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է
Սահմանադրական դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը համապատասխան մարմնի կողմից
Հանրապետության նախագահին ներկայացված միջնորդությունը ճանաչում է
Սահմանադրությանը համապատասխանող, ապա Հանրապետության նախագահը եռօրյա
ժամկետում ստորագրում է պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում
շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-6-րդ մասերով
սահմանված պահանջները, ապա համապատասխան անձին կամ կոլեկտիվին պետական
պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ հրամանագիրն
ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, որի մասին համապատասխանաբար վարչապետը,
Ազգային ժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ
Սահմանադրական դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում հայտարարություն են
տարածում Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած
լինելու վերաբերյալ:
8. Նույն պետական պարգեւով, ինչպես նաեւ նույն պետական պարգեւի նույն աստիճանով
միեւնույն անձին մեկից ավելի պարգեւատրում չի կատարվում:
9. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրումը կատարվում
է նաեւ հետմահու:
(5.3-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-158-Ն, փոփ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 6.
(վերնագիրը փոփ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
1. Հայրենիքի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ
Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց:
2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության
շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության
քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք,
տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի
բնագավառների եւ այլ կոլեկտիվները, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ
դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը:
3. Հանրապետության նախագահը եւ վարչապետն իրենց պաշտոնավարման ընթացքում
չեն կարող պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով։
4. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
(6-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-103-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն, փոփ.
28.02.24 ՀՕ-119-Ն)
(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ
Հոդված (0)
(գլուխն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-158-Ն)
Գ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ
Հոդված 8.
1. Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի
ամրապնդման բնագավառներում, ինչպես նաեւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման
գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող
բացառիկ ծառայությունների համար:
2. Հայրենիքի շքանշանով պարգեւատրված անձը հանդիսանում է Հայաստանի ազգային
հերոս:
(8-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-158-Ն)
Հոդված 9.
1. Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ
զարգացման, խաղաղության եւ միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ
հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի,
տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգեւոր-մշակութային արժեքների
պահպանմանն ուղղված գործունեության համար:
2. Փառքի շքանշանով պարգեւատրվում են օտարերկրյա պետությունների եւ
կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները,
հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները):
Հոդված 10.
1. Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած
բացառիկ ծառայությունների համար։
2. Տիգրան Մեծի շքանշանով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության
պետական գործիչները, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական
կազմի զինծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ
գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը։
Հոդված 11.
1. «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու
անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության,
անձնուրացության ու հմտության համար:
2. «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`
1) «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան.
2) «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան:
3. «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:
4. «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվում են`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները`
հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական
արիության համար, այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից
կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը`
պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները,
ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների
զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք
բերած նշանակալի հաջողությունների համար:
5. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվում են`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, այլ
անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր
պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների
հմուտ կատարման համար.
2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության,
փրկարար, ազգային անվտանգության, արդարադատության նախարարության
քրեակատարողական եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների
ծառայողները, այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ
գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած
արիության համար:
(11-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-440-Ն)
Հոդված 12.
1. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական
պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաեւ
բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում
մատուցած ակնառու ծառայությունների համար։
2. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգեւատրվում են Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն ու ավագ սպայական կազմի
զինծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր
պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը։
Հոդված 13.
1. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության
գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական
գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաեւ
օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային
համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:
2. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվում են գիտության, տնտեսության,
կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների եւ հասարակական գործիչներն ու
կոլեկտիվները:
Հոդված 14.
1. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային
շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում
առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ
բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների
միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։
2. Պատվո շքանշանը շնորհվում է պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ
հասարակական գործիչներին, դիվանագիտական ներկայացուցիչներին, հոգեւոր
առաջնորդներին (կրոնական գործիչներին), բարեգործներին եւ գիտության, տնտեսության,
կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների կոլեկտիվներին:
Հոդված 15.
1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական,
հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության,
ազգային անվտանգության, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում նշանակալի
նվաճումների եւ մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:
2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանն ունի երկու աստիճան`
1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան.
2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան։
3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի բարձրագույն
աստիճանն 1-ին աստիճանն է։
4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի
զինծառայողները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները եւ
դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիները եւ ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի
չհանդիսացող անձինք:
5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
պարգեւատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները եւ անձինք` հայրենիքին
մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:
Հոդված 16.
1. Բարեկամության շքանշանը շնորհվում է ժողովուրդների միջեւ քաղաքական,
տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային եւ կրոնական
փոխըմբռնման, ինչպես նաեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում
ունեցած նշանակալի ծառայությունների համար:
2. Բարեկամության շքանշանով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության եւ
օտարերկրյա քաղաքացիները, քաղաքական, տնտեսական, հասարակական եւ կրոնական
գործիչները:
Գ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ
Հոդված 17.
1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի
պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական եւ հարկադիր
կատարումն ապահովող, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ցուցաբերած
անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական
կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։
2. Արիության մեդալով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված
ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի
նախարարության ոստիկանության, փրկարար, ազգային անվտանգության,
արդարադատության նախարարության քրեակատարողական եւ հարկադիր կատարումն
ապահովող ծառայությունների ու պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային
ծառայողները, ինչպես նաեւ այլ անձինք:
(17-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-440-Ն)
Հոդված 18.
1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին
մատուցած նշանակալի ծառայությունների համար։
2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`
1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ.
2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ։
3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի բարձրագույն աստիճանն
1-ին աստիճանն է։
4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի
զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետության քաղաքացիները եւ ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության
քաղաքացի չհանդիսացող անձինք:
5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
պարգեւատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները եւ անձինք` հայրենիքին
մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:
Հոդված 19.
1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների
կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի
մարտական պատրաստվածության ապահովման, պետության սահմանները պաշտպանելիս
ցուցաբերած ծառայությունների համար։
2. Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվում են Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, ազգային
անվտանգության, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության եւ
ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ այլ անձինք:
(19-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-440-Ն)
Հոդված 20.
1. Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական
գործունեության, ինչպես նաեւ դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության
ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։
2. Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվում են պետական, հասարակական, քաղաքական
գործիչները, գիտնականները, դիվանագիտական գործիչները եւ իրավաբանները:
3. Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվում են նաեւ այն անձինք, ովքեր նշանակալի ավանդ
են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների
դատապարտման, կանխարգելման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում:
(20-րդ հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-22-Ն)
Հոդված 21.
1. Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության
առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների,
բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաեւ նշանակալի
բարեգործական գործունեության համար։
2. Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվում են քաղաքացիական եւ զինվորական
բժիշկները, բուժքույրերը, բուժակները, դեղագետները, դեղագործները, բժշկագիտության
ոլորտում նշանակալի գործունեություն ծավալած այլ անձինք, ինչպես նաեւ բարեգործները:
Հոդված 22.
1. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության,
ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի
գործունեության, գյուտերի եւ հայտնագործությունների համար։
2. Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվում են գիտնականները,
ճարտարապետները, ճարտարագետները, գյուտարարները եւ շինարարները։
Հոդված 23.
1. Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության,
կրթության, հասարակագիտական գիտությունների եւ սպորտի բնագավառներում ունեցած
ակնառու նվաճումների համար։
2. Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվում են մշակույթի, արվեստի, գիտության,
կրթության, սպորտի բնագավառների եւ կրոնական գործիչները:
Հոդված 24.
1. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է
իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության
դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաեւ
ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս
խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու
համար։
2. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվում
են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի
Հանրապետության ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի
զինծառայողները եւ ոստիկանության քաղաքացիական ծառայողները.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության, ներքին
գործերի նախարարության փրկարար, արդարադատության նախարարության
քրեակատարողական եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների կամ
պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.
3) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության
քաղաքացի չհանդիսացող անձինք:
(24-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-440-Ն)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-440-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի փոփոխության
մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից)
Հոդված 25.
1. Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական,
գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության,
մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի,
բազմամյա նվիրումի եւ արգասաբեր աշխատանքի, Հայոց ցեղասպանության միջազգային
ճանաչման գործում ակնառու ծառայություններ մատուցելու համար:
2. Երախտագիտության մեդալով պարգեւատրվում են պետական, հասարակական
գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառների
գործիչները, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու
ծառայություններ մատուցած անձինք:
(25-րդ հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-22-Ն)
Հոդված 26.
1. «Աշխատանքային վաստակի համար» մեդալը շնորհվում է արդյունաբերության,
գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության
եւ աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների,
ինչպես նաեւ երկարամյա անձնվեր եւ արդյունավետ աշխատանքի համար։
2. «Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգեւատրվում են արդյունաբերության,
գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության
եւ այլ բնագավառների գործիչները:
Հոդված 27.
1. Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի
հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել եւ
դաստիարակում են 6 եւ ավելի զավակ:
2. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք
կազմում են ընտանիք, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են զավակների
առողջության, կրթության, ֆիզիկական, հոգեւոր եւ բարոյական լիարժեք ու ներդաշնակ
զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ են ծառայում զավակների
դաստիարակության եւ ընտանիքի ամրապնդման գործում:
3. Կենսաբանական ծնողները Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման կարող են
ներկայացվել, եթե լրացել է 6-րդ զավակի 3 տարին:
4. Որդեգրողները Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման կարող են ներկայացվել
որդեգրված զավակների (զավակի) առնվազն 5 տարվա պատշաճ դաստիարակության
դեպքում։
5. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման ներկայացնելիս հաշվի են առնվում նաեւ
այն զավակները, որոնք զոհվել կամ անհայտ կորել են հայրենիքը կամ Հայաստանի
Հանրապետության պետական շահերը պաշտպանելիս, զինվորական, ծառայողական,
աշխատանքային կամ քաղաքացիական պարտքը կատարելիս, մահացել են նշված
պայմաններում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետեւանքով։
Գ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 28.
կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 29.
կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 30.
պատվավոր կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 31.
պատվավոր կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 31.1.
կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 32.
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 33.
կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 34.
կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 35.
կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 36.
պատվավոր կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 37.
պատվավոր կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 38.
կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 39.
կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 40.
պատվավոր կոչումը
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 41.
վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր
մարզչի պատվավոր կոչումները
(հոդվածն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
Հոդված 42.
կոչումը
1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը
շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվներին՝ գիտության,
կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Գ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԿԱՄ ՊԱՏՎԱՎՈՐ
Հոդված 43.
կոչումների հանձնման կարգը, դրանց նկարագրությունների եւ նմուշների
սահմանումը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն)
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւները եւ պատվավոր կոչումները
հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը։
2. Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգեւները կարող են
հանձնվել զորամասում կամ ծառայության այլ վայրում:
3. Պարգեւատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգեւի հետ
հանձնվում են նաեւ համապատասխան շերտաձողիկ եւ վկայական, իսկ պատվավոր կոչումներ
շնորհված անձանց՝ շնորհագիր, կրծքանշան ու վկայական:
4. Պետական պարգեւների նկարագրությունները եւ նմուշները, դրանց վկայականների
նմուշները, պետական պարգեւների շերտաձողիկների նկարագրությունները եւ նմուշները,
ինչպես նաեւ պատվավոր կոչումների շնորհագրի եւ կրծքանշանների նկարագրությունները եւ
նմուշները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ում եւ հավելված 2-ում:
5. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար
եւ ֆիզիկական անձինք, ստեղծագործական միությունները, գիտական ընկերությունները,
հասարակական եւ այլ կազմակերպությունները չեն կարող հիմնել շքանշաններ, իսկ նրանց
հիմնած մեդալների կամ կրծքանշանների նմուշները չպետք է շփոթության աստիճանի նման
լինեն Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին եւ պատվավոր կոչման
կրծքանշաններին։
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված մարմինների եւ կազմակերպությունների հիմնած
մեդալների անվանումների մեջ պետք է նշվի համապատասխան մարմնի կամ
կազմակերպության անվանումը:
7. Հետմահու պարգեւատրման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական
պարգեւը շերտաձողիկի եւ վկայականի հետ հանձնվում է պարգեւատրվածի ընտանիքին։
(43-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն)
Հոդված 44.
1. Պետական պարգեւները կրում են կրծքի աջ կամ ձախ կողմում, բացառությամբ Փառքի
շքանշանի եւ Պատվո շքանշանի:
2. Կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Հայրենիքի շքանշանը,
«Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Արիության մեդալը,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության
մեդալը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը,
Երախտագիտության մեդալը, «Աշխատանքային վաստակի համար» մեդալը եւ Ծնողական
փառքի մեդալը: Կրծքի ձախ կողմում՝ ըստ պարգեւատրման հերթականության, կրում են
Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը եւ Մովսես
Խորենացու մեդալը՝ Մարտական ծառայության մեդալից հետո:
3. Կրծքի աջ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Տիգրան Մեծի շքանշանը, Սուրբ
Վարդան Մամիկոնյանի շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
շքանշանը եւ Բարեկամության շքանշանը:
4. Փառքի շքանշանը կրում են աջ ուսից դեպի ձախ կոնք ձգվող ժապավենի վրա:
5. Պատվո շքանշանը կրում են պարանոցին՝ կախազարդի տեսքով:
6. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված շքանշանները եւ մեդալները կրում են աջից ձախ, իսկ
5-րդ մասում նշված շքանշանները՝ ձախից աջ հաջորդականությամբ:
Հոդված 45.
արժանացած անձանց իրավունքներն ու պարտականությունները
1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների կամ պատվավոր կոչումների
արժանացած անձինք ունեն շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները մշտապես կրելու
իրավունք եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ
դեպքերում օգտվում են արտոնություններից։
2. «Հայրենիքի» կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված՝ զոհված անձի
ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
արտոնություններից:
3. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-119-Ն)
3.1. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրված անձանց տրվում է ամենամսյա
պատվովճար, որի կարգը եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
4. Պետական պարգեւներով պարգեւատրված կամ պատվավոր կոչումների արժանացած
անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաստանի Հանրապետության շքանշանները,
մեդալները կամ կրծքանշանները։
5. Պետական պարգեւներով պարգեւատրված կամ պատվավոր կոչումների արժանացած
անձինք Հայաստանի Հանրապետության պետական պարգեւից կամ պատվավոր կոչումից
կարող են զրկվել միայն դատական կարգով:
6. Պետական պարգեւով պարգեւատրված կամ պատվավոր կոչման արժանացած անձի
մահվան դեպքում շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները եւ դրանց վկայականները
կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս
համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։
7. Շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները թանգարաններին են հանձնվում
Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ։ Թանգարանները պատշաճ
պայմաններ են ստեղծում Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշանների, մեդալների
եւ կրծքանշանների պահպանման համար:
8. Եթե պետական պարգեւով պարգեւատրված կամ պատվավոր կոչման արժանացած անձը
չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները կամ
կրծքանշանները եւ դրանց վկայականները վերադարձվում են Հանրապետության նախագահի
աշխատակազմ։
9. Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները եւ
դրանց վկայականները կորցնելու դեպքում պետական պարգեւներով պարգեւատրված կամ
պատվավոր կոչումների արժանացած անձինք պահպանում են իրենց իրավունքները։
10. Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների եւ կրծքանշանների եւ դրանց
կրկնօրինակների կորստի դեպքում կրկնօրինակներ չեն տրվում, բացառությամբ սույն
հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի։
11. Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների եւ կրծքանշանների
կրկնօրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորել կամ ոչնչացել են մարտական
պայմաններում, արտակարգ իրավիճակների հետեւանքով կամ այլ հանգամանքներում, երբ
շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ
ձեռնարկելու հնարավորություն չի եղել։
12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված հանգամանքներում շքանշանների,
մեդալների, կրծքանշանների եւ դրանց վկայականների կորստի կամ ոչնչանալու դեպքում
դրանց կրկնօրինակներ ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում պարգեւատրման
կամ շնորհման միջնորդություն ներկայացրած մարմին:
13. Միջնորդություն ներկայացրած մարմինը շքանշանի, մեդալի եւ կրծքանշանի կորստի
մասին դիմումն ուսումնասիրելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, համապատասխան
փաստաթղթերը տեղեկանքի հետ ներկայացնում է Հանրապետության նախագահի
աշխատակազմ։
14. Կորած շքանշանների, մեդալների, կրծքանշանների եւ դրանց վկայականների
կրկնօրինակները պետական պարգեւներով պարգեւատրված եւ պատվավոր կոչումների
արժանացած անձանց հանձնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի
ղեկավարը։
15. Պետական պարգեւներով պարգեւատրված կամ պատվավոր կոչումների արժանացած
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ
քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս իրավունք
ունեն դուրս տանելու Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները եւ
կրծքանշանները՝ դրանց վկայականների առկայության դեպքում:
(45-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-158-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-211-Ն, փոփ. 28.02.24 ՀՕ-
119-Ն)
(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 46.
կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի
կողմից կրելու, գնելու, վաճառելու, պատրաստելու, փոխանակելու կամ այլ
կերպ իրացնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության
շքանշանների, մեդալների կամ պատվավոր կոչման կրծքանշանների հետ
շփոթության աստիճանի նմանություն ունեցող նշաններ, հուշադրամներ,
հուշամեդալներ եւ կրծքանշաններ պատրաստելու, կրելու, գնելու,
վաճառելու, փոխանակելու կամ այլ կերպ իրացնելու արգելքը
1. Արգելվում է Հայաստանի Հանրապետության շքանշան, մեդալ, պատվավոր կոչման
կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները դրա իրավունքը չունեցող անձի կողմից կրելը,
գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը:
2. Արգելվում է այնպիսի նշաններ, հուշադրամներ, հուշամեդալներ եւ կրծքանշաններ կրելը,
գնելը, վաճառելը, պատրաստելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը, որոնք շփոթության
աստիճանի նման են Հայաստանի Հանրապետության շքանշաններին, մեդալներին եւ
պատվավոր կոչման կրծքանշաններին։
3. Հայաստանի Հանրապետության շքանշանի, մեդալի եւ պատվավոր կոչումների
կրծքանշանի նկատմամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված ապօրինի
գործողություններն առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
վարչական պատասխանատվություն։
Գ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 47.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը։
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արիության մեդալի
մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-65, «Մարտական
ծառայության մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի
ՀՕ-66, «Մխիթար Գոշի մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի
հուլիսի 26-ի ՀՕ-67, «Մխիթար Հերացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993
թվականի հուլիսի 26-ի ՀՕ-68, «Անանիա Շիրակացու մեդալի մասին» Հայաստանի
Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-69, «Մովսես Խորենացու մեդալի մասին»
Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-70, «ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ
պետական պարգեւներով պարգեւատրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների
մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-71, «Սուրբ Մեսրոպ
Մաշտոցի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի
ՀՕ-72, «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի
Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-95, «Հայաստանի ազգային հերոս»
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» Հայաստանի
Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-96, «Մարտական խաչ շքանշանի մասին»
Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-97, «Պատվո շքանշանի
մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-76, «Տիգրան Մեծ»
շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-354-Ն,
«Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի
մայիսի 20-ի ՀՕ-355-Ն, «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին»
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-105-Ն, «Հայրենիքին
մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 2005
թվականի մայիսի 20-ի ՀՕ-111-Ն, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար
մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-112-Ն,
«Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-
ի ՀՕ-1-Ն օրենքները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած ճանաչված օրենքներով սահմանված
դեպքերում եւ կարգով շնորհված պարգեւները պահպանում են իրենց ուժը, իսկ դրանցով
պարգեւատրված անձինք շարունակում են օգտվել օրենքով սահմանված իրենց
իրավունքներից:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նախկինում շնորհված ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ
պետական պարգեւները պահպանում են իրենց ուժը:
5. ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւների արժանացած Հայաստանի Հանրապետության
քաղաքացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
նախատեսված արտոնություններից:
6. Անձանց եւ կոլեկտիվներին՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված պատվավոր
կոչումները պահպանում են իրենց ուժը եւ հավասարեցվում են դրանից հետո շնորհված
պատվավոր կոչումներին:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2014 թ. հուլիսի 18
Երեւան
ՀՕ-100-Ն
Հավելված 1
ուղղ.
«Պետական պարգեւների եւ
պատվավոր կոչումների մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ
Հայրենիքի շքանշան
Հայրենիքի շքանշանը (այսուհետ՝ շքանշան) ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է
միմյանց հերթագայող երկու ութակողմ բազմանկյունաձեւ երիզներով: Սկավառակի
կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերին հատվածում՝
ցորենի երկու հասկ, իսկ ներքեւում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը:
Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող
ժապավենին: Ժապավենի լայնությունը 50 մմ է:
Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից: Շքանշանի
շրջանագծի տրամագիծը 97 մմ է:
Շքանշանն ունի գոգավոր շրջանաձեւ հորինվածքով կրծքանշան՝ երիզված ութաթեւ
աստղով: Աստղի թեւերի անկյուններում տեղադրված են պտղաբերություն խորհրդանշող
զարդեր: Շրջանաձեւ հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձեւով պատկերված է Հայաստանի
Հանրապետության զինանշանը: Կրծքանշանի չափերն են` 42 մմ x 42 մմ:
Կրծքանշանը պատրաստվում է ոսկուց: Շրջագիծը, ութաթեւ աստղը, զարդաքանդակն
անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը` փայլեցված:
Կրծքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը
խորհրդանշող ժապավենի կենտրոնում։ Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ագուցված
են ոսկե օղակով։ Ժապավենի չափերն են` 60 մմ x 21 մմ, իսկ ծոպերի երկարությունը՝ 10 մմ։
Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից եւ շքանշանի բնութագիրը կրկնող
մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
պատվում են 999 հարգի ոսկով:
Փառքի շքանշան
Փառքի շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի
համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Այն ուռուցիկ երկթեւ
հնգանկյուն է, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթեւ աստղի թեւերը
ծածկված են բրգաձեւ մանր տարրերով, իսկ նրանց միջեւ ընկած տարածքում կան
ճառագայթաձեւ պատկերներ:
Շքանշանի կենտրոնում կա կլոր հարթակ, որի վրա պատկերված է Հայաստանի
Հանրապետության զինանշանը՝ պատված եռագույն արծնով: Զինանշանը եզերվում է դափնու
տերեւներով, իսկ զինանշանի եւ դափնեպսակի միջեւ ընկած մակերեսը պատված է սպիտակ
արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է: Շքանշանը դարձերեսի կենտրոնական
մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին ամրանալու համար: Ժապավենը մուգ կարմիր է,
լայնությունը՝ 110 մմ։
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
մուգ կարմիր ժապավենապատ հիմքից եւ շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Տիգրան Մեծի շքանշան
Տիգրան Մեծի շքանշանը (այսուհետ` շքանշան) ութաթեւ աստղ է (միմյանց հերթագայող 2
հավասարաչափ քառակուսի): Շքանշանը բոլոր անկյունագծերով 55 մմ է: Շքանշանը
պատրաստված է 585 հարգի ոսկուց եւ 925 հարգի արծաթից: Շքանշանի վրա ագուցված են
տարբեր չափերի 23 ադամանդ եւ 8 արհեստական սուտակ:
Շքանշանի հիմքը պատրաստված է 925 հարգի արծաթից: Շքանշանի դիմային կողմը
մանրագլանվածքային է: Դիմային կողմից հիմքի եզրագծով 1,5 մմ լայնության եզրաշերտ է:
Քառակուսիների համադրությունը պատրաստված է 585 հարգի ոսկուց, 8 անկյուններում
ագուցված է 0,1 կարատանոց մեկական ադամանդ: Քառակուսիների համադրումից
առաջացած 8 եռանկյունաձեւ անկյուններում ագուցված է 8 եռանկյունաձեւ արհեստական
սուտակ:
Շքանշանի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից, կենտրոնում տեղադրված է
Տիգրան Մեծի դիմանկարը` աջ կիսադեմով: Դիմանկարը ոսկեզօծ է եւ եզերապատված 0,07
կարատանոց 15 ադամանդով: Շրջանակի ներքեւի հատվածում արծնապատ կարմիր ֆոնին
925 հարգի արծաթով գրված է «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
սպիտակ, մեջտեղում` ոսկեգույն զոլակով պատված կարմիր ժապավենապատ հիմքից եւ
շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթեւ խաչի
տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թեւերի չորս անկյունների
ճառագայթները ոսկեզօծված են:
Խաչի թեւերի երկարությունը կենտրոնից 14 մմ է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի
ներքեւի մասում: Ժապավենի երկարությունը 70 մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է
կարմիր գույնի մետաքսից` երիզված 2 սպիտակ զոլերով: Ժապավենի կարմիր գոտու վրա՝
խաչից վեր, 3 մմ բարձրությամբ ամրացված է ոսկուց պատրաստված՝ Հայաստանի
Հանրապետության զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա թերթիկի վրա:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից եւ շքանշանի բնութագիրը կրկնող
մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի քառաթեւ խաչի
տեսք: Խաչը պատրաստված է ոսկեզօծված արծաթից: Խաչի թեւերի չորս անկյունների
ճառագայթները պատրաստված են արծաթից: Խաչի թեւերի երկարությունը կենտրոնից 14 մմ
է: Խաչն ամրացված է շքանշանի ժապավենի ներքեւի մասում: Ժապավենի երկարությունը` 70
մմ է, լայնությունը` 19 մմ, պատրաստված է սպիտակ գույնի մետաքսից` երիզված 2 կարմիր
զոլերով: Ժապավենի սպիտակ գոտու վրա՝ խաչից վերեւ, 3 մմ բարձրությամբ ամրացված է
Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը: Ժապավենը ձգված է մետաղյա
թերթիկի վրա:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
շքանշանի ժապավենի գույներով ժապավենապատ հիմքից եւ շքանշանի բնութագիրը կրկնող
մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը (այսուհետ` շքանշան) հավասարաթեւ խաչ է`
քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ եւ 5 մմ խորությամբ կիսակլոր
բացվածքով:
Շքանշանը 2 անկյունագծով 55 մմ է, կշիռը` 50 գրամ: Շքանշանը պատրաստված է 925
հարգի արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը` ոսկուց: Շքանշանի վրա ագուցված
է տարբեր չափերի 9 կապույտ շափյուղա:
Խաչի կենտրոնում` շրջագծով, որի տրամագիծը 1,56 սմ է, արծաթե ֆոնին տեղադրված է
Վարդան Մամիկոնյանի դիմանկարը` աջ կիսադեմով: Ոսկեզօծ ֆոնին 925 հարգի արծաթով
գրված են` վերեւում «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքեւում «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները:
Շքանշանը եզերող 27 մմ տրամագծով շրջանակի 4 հատվածներում պատկերված են
դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի եւ եզրաշերտի միջեւ ընկած փոսորակ հատվածը
պատված է բաց երկնագույն արծնապատ շերտով:
Խաչի ներքեւի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում եւ աջ թեւից դեպի ձախ է
տարածվում երկթեք շերտ, որի աջակողմյան, ձախակողմյան եւ ներքեւի թեւերի
վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող
երեքական շրջանակներ: 3 կողմերի 5 մմ տրամագիծ ունեցող շրջանակների մեջ ագուցված է
2, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող 2 շրջանակների մեջ` 1 կարատանոց կապույտ շափյուղա:
Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծված է ոսկու 1,5 մմ-անոց շերտով:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
արծաթագույն, մեջտեղում` ծիրանագույն ժապավենապատ հիմքից եւ շքանշանի բնութագիրը
կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը (այսուհետ` շքանշան) ունի ութաթեւ վարդյակի տեսք,
որի անկյուններում տեղադրված են ճառագայթաձեւ զարդեր:
Վարդյակը կենտրոնում ունի փորվածք, որտեղ տեղադրված է Մեսրոպ Մաշտոցի
պատկերը` լուսապսակով, ձախ ձեռքին բացված գիրք է, աջ ձեռքը բարձրացված է դեպի վեր:
Պատկերի ներքեւում կա 3 տողով մակագրություն` «ՍԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ»:
Վարդյակն արծաթից է՝ ոսկեջրված, Մաշտոցի պատկերը եւ մակագրությունը փայլեցված են,
իսկ մնացածը` անփայլ: Շքանշանի վերին թեւը, որը նույնպես անփայլ է, ունի շեղանկյուն
զարգացում՝ ճառագայթաձեւ փորվածքով, որի կենտրոնում ամրացված է ադամանդ՝
մոտավորապես 0,125 կարատի չափով: Շքանշանի չափերն են` 40 մմ x 40 մմ, շեղանկյանը` 15
մմ x 15 մմ:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
արծաթագույն, մեջտեղում` մուգ վարդագույն ժապավենապատ հիմքից եւ շքանշանի
բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Պատվո շքանշան
Պատվո շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի
համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է: Ունի ուռուցիկ երկթեւ
հնգանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Հնգաթեւ աստղի
թեւերը ծածկված են բրգաձեւ մանր տարրերով, իսկ նրանց միջեւ ընկած տարածքում
ճառագայթաձեւ պատկերներ են:
Շքանշանի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է ոսկեգույն արծիվ` Արարատ լեռան
ֆոնին: Արծվից ներքեւ ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը:
Պատկերները եզերված են ոսկեգույն դափնու տերեւներով, իսկ զինանշանի եւ դափնեպսակի
միջեւ ընկած տարածքը պատված է կաթնագույն արծնով: Շքանշանը ոսկեպատված է 999
հարգի ոսկով:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ` ժապավենին
ամրանալու համար: Ժապավենը բաց կապույտ է, լայնությունը 40 մմ է։
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
կապույտ ժապավենապատ հիմքից եւ շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
1-ին աստիճանի շքանշան
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը
(այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն
են՝ 65 մմ X 65 մմ: Ունի ութակողմ ճառագայթաձեւ բազմանկյան տեսք, որի բոլոր
ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի ուղիղ կենտրոնում ոսկեգույն խաչ է,
որի չորս թեւերը պատված են մուգ կարմիր արծնով:
Խաչի կենտրոնի կլոր հարթակի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության
ոսկեգույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է ոսկեգույն
ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
բառերով:
Շքանշանի ոսկեգույն պատկերները պատված են 999 հարգի ոսկով: Շքանշանը դարձերեսի
կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
մուգ կարմիր ժապավենապատ հիմքից եւ շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
2-րդ աստիճանի շքանշան
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը
(այսուհետ` շքանշան) պատրաստվում է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որի չափերն
են՝ 65 մմ X 65 մմ: Շքանշանն ունի ութակողմ ճառագայթաձեւ բազմանկյուն, որի բոլոր
ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են: Պատկերի կենտրոնում կա խաչ, որի չորս թեւերը
պատված են մուգ մանուշակագույն արծնով:
Խաչի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է Հայաստանի Հանրապետության
արծաթագույն զինանշանը: Զինանշանը եզերված է դափնեպսակով, որը բոլորված է
արծաթագույն ուռուցիկ տառերով գրված «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՄԱՐ» բառերով:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
մանուշակագույն ժապավենապատ հիմքից եւ շքանշանի բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Բարեկամության շքանշան
Բարեկամության շքանշանը (այսուհետ` շքանշան) պատրաստված է 925 հարգի արծաթի
համաձուլվածքից` պատված բարձր հարգի ոսկով: Շքանշանի արտագծած շրջանագծի
տրամագիծը 65 մմ է, այն ունի ուռուցիկ, հնգաթեւ խաչի տեսք, որի բոլոր թեւերը դեպի
կենտրոն ուռուցիկ են: Հնգաթեւ ուրվագծերի եզրային շերտերը պատված են 5 տարբեր
գույների սառը արծնով՝ խորհրդանշելով աշխարհի 5 մայրցամաքները:
Շքանշանի կենտրոնի կլոր հարթակը եզերված է ցորենի հասկերով: Հարթակի վերեւի
մասում կորաձեւ գրված է «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» բառը: Շքանշանի կենտրոնը եզերված է
շղթայաձեւ նախշազարդով, որի կենտրոնական մասում երկրագնդի ֆոնին պատկերված է
բարեկամության խորհրդանիշը` ձեռքսեղմումը: Կենտրոնական պատկերը պատված է
տարալեզու գրերով (Միավորված ազգերի կազմակերպության 6 պաշտոնական լեզուներով),
որոնք թարգմանաբար նշանակում են «Բարեկամություն»:
Շքանշանը պատված է 999 հարգի ոսկով:
Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է:
Շքանշանի շերտաձողը բաղկացած է երեք մասից` 24 մմ x 14 մմ չափերով շրջանակից,
մուգ կարմիր, մեջտեղում՝ եռագույն զոլակով ժապավենապատ հիմքից եւ շքանշանի
բնութագիրը կրկնող մանրակերտից:
Շերտաձողի շրջանակը եւ մանրակերտը պատրաստվում են 925 հարգի արծաթից եւ
ոսկեպատվում են 999 հարգի ոսկով:
Արիության մեդալ
Արիության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից եւ դրան
կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է:
Սկավառակի կենտրոնում պատկերված է հաղթանակի խորհրդանիշը` արծիվը եւ թուրը:
Արծիվը տիրաբար տարածված է սկավառակի ողջ մակերեսին, լույսի շողերը թագի նման
պարուրում են արծվի գլուխը: Սկավառակի ներքեւի մասում կա մակագրություն`
«ԱՐԻՈՒԹՅՈՒՆ»: Արծիվը, թուրը, լույսի շողերը եւ մակագրությունը ոսկեփայլ են, մնացած
դաշտը` անփայլ:
Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից, արտադրված է
դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում եւ ձեռք բերում հատուկ գունավորում,
ինչպես նաեւ անցնում է տեղային ոսկեպատում՝ 999 հարգի ոսկով:
Կախիչը պատրաստվում է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է երկնագույն, մեկ եզրը՝ 24 մմ լայնության ծիրանագույն մետաքսե
ժապավենով: Կախիչի աջ եւ ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են, վերեւի մասի
երկարությունը՝ 27 մմ, ներքեւինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերեւի
մասի կենտրոնից մինչեւ ներքեւի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10
մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
1-ին աստիճանի մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը (այսուհետ՝
մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից եւ դրան կապօղակով ամրացված սկավառակից:
Սկավառակի տրամագիծը 28 մմ է:
Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի
համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձեւ
պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ
կորություն: Խաչաձեւ պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի
տրամագծից եւ դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձեւ պատկերի կողմերն
արծնապատված են մուգ կարմիրով եւ ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ:
Խաչաձեւ պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ
եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով Հայաստանի
Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակն է:
Խաչաձեւ պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա, պատկերված է
հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ:
Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից եւ ունի ուռուցիկ տեսք:
Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի
կողմից համարակալված է:
Կախիչը պատրաստված է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով:
Կախիչի աջ եւ ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է, վերեւի մասի երկարությունը 27 մմ է,
ներքեւինը` 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի վերեւի մասի երկարությունը կենտրոնից մինչեւ
ներքեւի գագաթը 50 մմ է:
Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ
շերտագիծ:
Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 10 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի
ժապավենի գունային նկարագիրը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
2-րդ աստիճանի մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալը (այսուհետ՝
մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից եւ դրան կապօղակով ամրացված սկավառակից:
Սկավառակի տրամագիծը 28 մմ է:
Սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից, կենտրոնում նույն մետաղի
համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով` արիության խորհրդանիշ խաչաձեւ
պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ
կորություն: Խաչաձեւ պատկերի կողմերը 4 մմ հավասարապես դուրս են բերված սկավառակի
տրամագծից եւ դեպի դուրս ունեն 45 աստիճանի թեքություն: Խաչաձեւ պատկերի կողմերը
պատված են մուգ կապույտ արծնով եւ ունեն 1,5 մմ լայնության արծաթափայլ եզրաշերտ:
Խաչաձեւ պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ
եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է
Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը:
Խաչաձեւ պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա պատկերված է
հավասարակողմ եռանկյուն, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ:
Եռանկյան դրսի կողմը 2 մմ դուրս է բերված սկավառակի տրամագծից եւ ունի ուռուցիկ տեսք:
Մեդալի դարձերեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Մեդալը դարձերեսի
կողմից համարակալված է:
Կախիչը պատրաստված է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով:
Կախիչի աջ եւ ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերեւի մասի երկարությունը
27 մմ է, ներքեւինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերեւի մասի երկարությունը
կենտրոնից մինչեւ ներքեւի գագաթը 50 մմ է: Կախիչի դարձերեսին ամրացված է գնդասեղ:
Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է 4 մմ լայնություն ունեցող մուգ կապույտ 2
շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ:
Մեդալի շերտաձողիկի չափերն են` 25 մմ x 12 մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի
ժապավենի գունային նկարագիրը:
Մարտական ծառայության մեդալ
Մարտական ծառայության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից եւ
դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում
պատկերված են թուր եւ դափնեպսակ:
Թրի աջ եւ ձախ կողմերում պատկերված են երեքական հաղթական դրոշներ: Սկավառակի
ներքեւի մասում կա մակագրություն` «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»: Թուրը, դրոշները,
դափնեպսակը, ինչպես նաեւ մակագրությունը ոսկեփայլ են, մնացածը` անփայլ:
Սկավառակը պատրաստված է արծաթի հատուկ համաձուլվածքից եւ արտադրված է
դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում եւ ձեռք բերում հատուկ գունավորում,
ինչպես նաեւ անցնում է տեղային ոսկեպատում՝ 999 հարգի ոսկով:
Կախիչը պատրաստված է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը երկնագույն է,
երկու սպիտակ եւ մեկ մուգ կապույտ զոլերով: Կախիչի աջ եւ ձախ կողմերի բարձրությունները
նույնն են՝ 39 մմ: Կախիչի վերեւի մասի երկարությունը 27 մմ է, ներքեւինը՝ 47 մմ,
հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերեւի մասի կենտրոնից մինչեւ ներքեւի գագաթը
50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10
մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Մխիթար Գոշի մեդալ
Մխիթար Գոշի մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից եւ դրան
կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում
պատկերված է Մխիթար Գոշը` արդարության խորհրդանիշ նժարի ֆոնին: Ձախ ձեռքին
«Դատաստանագիրքն» է, աջը բարձրացված է երդման համար:
Սկավառակն ունի ուռուցիկ եզրաշերտ: Մեդալը պատրաստված է բրոնզափառ պղնձից,
ներքեւի մասում կա մակագրություն`«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»:
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից եւ արտադրված է
դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում եւ ձեռք բերում հատուկ գունավորում:
Կախիչը պատրաստված է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է`
կարմիր երիզներով: Կախիչի աջ եւ ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի վերեւի
մասի երկարությունը 27 մմ է, ներքեւինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը
վերեւի մասի կենտրոնից մինչեւ ներքեւի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10
մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Մխիթար Հերացու մեդալ
Մխիթար Հերացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից եւ դրան
կապօղակով ամրացված հավասարաչափ կորագծային խաչից՝ անկյուններում զարդերով,
որոնց կենտրոնում պատկերված է Մխիթար Հերացի բժշկապետը երդման պահին,
հետնամասում հիվանդն է` պառկած կեցվածքով:
Խաչն ունի եզրաշերտ, թեւերի երկարությունը կենտրոնից 20 մմ է, վերին թեւը ներսի կողմից
զարդարված է գնդիկներով, իսկ ներքեւի թեւում կյանքի հավերժության նշանն է եւ «ՄԽԻԹԱՐ
ՀԵՐԱՑԻ» մակագրությունը:
Խաչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից եւ արտադրված է դրոշմման
եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում եւ ձեռք բերում հատուկ գունավորում:
Կախիչը պատրաստված է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը մուգ կապույտ է:
Կախիչի աջ եւ ձախ կողմերի բարձրությունները նույնն են՝ 39 մմ: Կախիչի վերեւի մասի
երկարությունը 27 մմ է, ներքեւինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի երկարությունը վերեւի
մասի կենտրոնից մինչեւ ներքեւի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10
մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Անանիա Շիրակացու մեդալ
Անանիա Շիրակացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից եւ դրան
կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում
պատկերված է Անանիա Շիրակացին` նստած կեցվածքով, ձախ ձեռքը՝ երկրագնդի վրա,
դիմացը՝ գիրք եւ աստղազարդ երկինք:
Սկավառակն ունի լայն երիզ, որի վերեւի մասում պատկերված են աստղեր, ներքեւի մասում
կա մակագրություն՝ «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ»:
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից եւ արտադրված է
դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում եւ ձեռք բերում հատուկ գունավորում:
Կախիչը պատրաստված է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է`
մուգ կապույտ երիզներով: Կախիչի աջ եւ ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի
վերեւի մասի երկարությունը 27 մմ է, ներքեւինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի
երկարությունը վերեւի մասի կենտրոնից մինչեւ ներքեւի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10
մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Մովսես Խորենացու մեդալ
Մովսես Խորենացու մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից եւ դրան
կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում
պատկերված է Մովսես Խորենացին՝ ձեռքին գրիչ եւ «Հայոց պատմությունը»:
Սկավառակն ունի երիզ, ներքեւի մասում մակագրություն` «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ»:
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից եւ արտադրված է
դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում եւ ձեռք բերում հատուկ գունավորում:
Կախիչը պատրաստված է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով: Ժապավենը ծիրանագույն է՝
մուգ կարմիր երիզներով: Կախիչի աջ եւ ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են: Կախիչի
վերեւի մասի երկարությունը 27 մմ է, ներքեւինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ: Կախիչի
երկարությունը վերեւի մասի կենտրոնից մինչեւ ներքեւի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10
մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը (այսուհետ՝ մեդալ)
բաղկացած է 2 մասից` կախիչից եւ դրան կապօղակով ամրացված ութաթեւ աստղից:
Աստղը պատրաստված է ոսկեգույն մետաղից, մեծ անկյունագիծը 36 մմ է, փոքրը` 30 մմ,
ունի 3 մմ հաստություն: Աստղի դիմերեսին պատկերված է 25 մմ տրամագծով արծաթագույն
շրջան, որի եզրաշերտն ունի 1 մմ լայնություն: Շրջանագծի վերեւի մասում Հայաստանի
Հանրապետության զինանշանի ոսկեգույն ցայտաքանդակն է: Զինանշանի տակ` շրջանի
ներքեւի մասում, զուգահեռ 3 տողով, ուռուցիկ ոսկեգույն տառերով գրված է՝ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ»:
Կախիչը պատրաստված է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է 24 մմ լայնության մուգ կարմիր մետաքսե (մուարե) ժապավենով:
Ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ 3 շերտագիծ: Մեջտեղի
շերտագիծն ունի 2 մմ լայնություն, իսկ կողքերինը` 4 մմ, որոնք տարանջատված են 1 մմ
հեռավորությամբ:
Կախիչի աջ եւ ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերեւի մասի երկարությունը
27 մմ է, ներքեւինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերեւի մասի երկարությունը
կենտրոնից մինչեւ ներքեւի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10
մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Երախտագիտության մեդալ
Երախտագիտության մեդալը (այսուհետ` մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից եւ դրան
կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում՝
փայլեցված ֆոնին, հավերժությունը խորհրդանշող պատկեր է: Սկավառակի արտաքին
տրամագծին զուգահեռ պատկերված է ցորենի հասկ, վերեւում կա կորաձեւ մակագրություն՝
«ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»:
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից եւ արտադրված է
դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում եւ պատված է 999 հարգի ոսկով:
Կախիչը պատրաստված է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է 24 մմ լայնության ոսկեգույն` եզրագծերում շագանակագույն
զոլակներով մետաքսե ժապավենով: Ժապավենի մի ծայրում` վերից վար, անցնում է 3 կարմիր
շերտագիծ: Կախիչի աջ եւ ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերեւի մասի
երկարությունը 27 մմ է, ներքեւինը` 47 մմ, հաստությունը` 1 մմ: Կախիչի վերեւի մասի
երկարությունը կենտրոնից մինչեւ ներքեւի գագաթը 50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10
մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենային գունային նկարագիրը:
«Աշխատանքային վաստակի համար» մեդալ
«Աշխատանքային վաստակի համար» մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից`
կախիչից եւ դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է,
կենտրոնում երկրագունդը խորհրդանշող շրջանաձեւ ֆոնին աշխատանքային ոլորտներ
բնորոշող պատկերներ են՝ վերամբարձ կռունկ, ատոմակայան եւ գնացք: Դրանց շուրջը՝
սկավառակի արտաքին տրամագծին զուգահեռ, պատկերված են ցորենի հասկեր, վերեւում կա
մակագրություն`«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ»:
Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից եւ արտադրված է
դրոշմման եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում եւ պատված է 999 հարգի ոսկով:
Կախիչը պատրաստված է թեթեւ մետաղից եւ ունի հնգակողմ բազմանկյան ձեւ, որը
պաստառապատված է 24 մմ լայնության բաց կապույտ մետաքսե ժապավենով: Ժապավենի մի
ծայրում` վերից վար անցնում է ոսկեգույն 2 շերտագիծ: Կախիչի աջ եւ ձախ կողմերի
բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերեւի մասի երկարությունը 27 մմ է, ներքեւինը` 47 մմ,
հաստությունը` 1 մմ: Կախիչի վերեւի մասի երկարությունը կենտրոնից մինչեւ ներքեւի գագաթը
50 մմ է:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10
մմ: Շերտաձողիկի ժապավենն ունի մեդալի ժապավենի գունային նկարագիրը:
Ծնողական փառքի մեդալ
Ծնողական փառքի մեդալը (այսուհետ՝ մեդալ) բաղկացած է 2 մասից` կախիչից եւ դրան
կապօղակով ամրացված ոսկեգույն սկավառակից: Սկավառակի տրամագիծը 35 մմ է,
կենտրոնում՝ փայլուն մակերեսի վրա ընտանիքը խորհրդանշող պատկեր է` հայր, մայր եւ
երեխա՝ արեւի ճառագայթների ներքո: Այս ամենը եզերվում է սկավառակի արտաքին
տրամագծին զուգահեռ նախշերով, իսկ վերեւում «ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔ» մակագրությունն է:
Մեդալը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից եւ արտադրված է դրոշմման
եղանակով: Այն անցնում է հատուկ մշակում եւ պատված է 999 հարգի ոսկով:
Կախիչը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից, ունի մեդալի գունավորումը եւ
թռչնի թեւի տեսք: Կախիչի վրա արեգակի ցայտաքանդակն է եւ դեպի այն թռչող աղավնի`
կտցին ձիթենու ճյուղ:
Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է:
Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են` 25 մմ x 10
մմ: Շերտաձողիկի ժապավենը սպիտակ է, մեջտեղում՝ կարմիր, կապույտ, նարնջագույն
զոլակով:
(հավելվածը լրաց. 23.03.18 ՀՕ-158-Ն)
Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության
պետական պարգեւների եւ պատվավոր
կոչումների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՇՆՈՐՀԱԳՐԵՐԻ
ՆՄՈՒՇՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի կրծքանշան
Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի կրծքանշանը պատրաստված է
բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական
դրոշի պատկերով ալիքաձեւ զոլակից եւ դրան կապօղակով ամրացված ալիքաձեւ շրջանից:
Զոլակն ունի 25 մմ երկարություն եւ 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով:
Շրջանի տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա, զետեղված
է կոլեկտիվը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում
Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ`
ներքեւում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ» գրությամբ:
(հավելվածը լրաց. 23.03.18 ՀՕ-158-Ն, խմբ. 28.02.24 ՀՕ-119-Ն)
(28.02.24 ՀՕ-119-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-440-Ն14.11.2024, ՀՕ-100-Ն
28.02.2024, ՀՕ-119-Ն05.04.2024, ՀՕ-100-Ն
16.04.2020, ՀՕ-211-Ն30.04.2020, ՀՕ-100-Ն
23.03.2018, ՀՕ-158-Ն09.04.2018, ՀՕ-100-Ն
17.06.2016, ՀՕ-103-Ն11.07.2016, ՀՕ-100-Ն
07.04.2015, ՀՕ-22-Ն07.05.2015, ՀՕ-100-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней