Օրենք
ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ
հոդվածով եւ միջազգային պայմանագրերով սահմանված հավաքների ազատության՝ հավաք
կազմակերպելու եւ հավաքին մասնակցելու իրավունքի ապահովումն է։
2. Սույն օրենքը կարգավորում է հավաքների ազատությունն իրականացնելու եւ
պաշտպանելու պայմաններն ու կարգը:
(1-ին հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-154-Ն)
Հոդված 2.
1. Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի
ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող
հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:
2. Հավաքը հանրային է, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։
3. Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը
տեղաշարժվելու միջոցով (երթ)։
4. Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն
հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ եւ այլն) կամ
շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։
5. Շինությունը բոլոր կողմերից միջնորմված եւ, որպես կանոն, ծածկ ունեցող տարածք է։
Հոդված 3.
առանձնահատկությունը
1. Ոչ հանրային, ինչպես նաեւ շինություններում անցկացվող հավաքների վրա «mutatis
mutandis» (այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են) տարածվում են սույն
օրենքի 1-ին գլխի, ինչպես նաեւ սույն օրենքի 29-34-րդ հոդվածների դրույթները։
Հոդված 4.
1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք
սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են
ղեկավարվել համաչափության եւ վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով`
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքին համապատասխան։
Հոդված 5.
1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ
ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության եւ հասարակական
կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու
բարոյականության (այսուհետ՝ հանրության շահեր), այլոց հիմնական իրավունքների եւ
ազատությունների պաշտպանությունը (այսուհետ՝ այլ անձանց հիմնական իրավունքներ)
գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի
տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ
պատերազմ քարոզելու նպատակով։
(5-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-154-Ն)
Հոդված 6.
1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի
Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն
չունեցող անձինք):
2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որեւէ հավաքի կամ խոչընդոտել
նրա մասնակցությունը որեւէ հավաքի։
3. Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է
հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:
4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ
իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները
կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով
նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես
նաեւ հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության
միջոցների ներկայացուցիչները:
Հոդված 7.
1. Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող
յուրաքանչյուր ոք, ինչպես նաեւ ցանկացած իրավաբանական անձ։
2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է
իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն
է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։
3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ,
ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները եւ
պարտականությունները։
Հոդված 8.
սահմանափակումները
1. Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային
անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողները
հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն
ցուցաբերեն։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի
հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։
3. Դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության,
ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողներն իրավունք չունեն
հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։
4. Մինչեւ 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական
ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։
5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` հավաքներ կազմակերպելու եւ հավաքներին
մասնակցելու իրավունքների լրացուցիչ սահմանափակումները կարող են սահմանվել այլ
օրենքներով:
(8-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-39-Ն, խմբ., լրաց. 25.10.17 ՀՕ-154-Ն)
Գ 2
ԻՐԱԶԵԿՄԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Հոդված 9.
1. Հանրային հավաք (այսուհետ` հավաք) անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր
իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչեւ 100 մասնակից ունեցող, շտապ եւ
ինքնաբուխ հավաքների։
Հոդված 10.
1. Իրազեկման նպատակը պետության կողմից հավաքի բնականոն եւ խաղաղ ընթացքն
ապահովելու, ինչպես նաեւ այլ անձանց հիմնական իրավունքների ու հանրության շահերի
պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն է։
(10-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-154-Ն)
Հոդված 11.
1. Իրազեկումը քննարկող եւ որոշում կայացնողը համայնքի ղեկավարն է (այսուհետ`
լիազոր մարմին): Լիազոր մարմնի որոշմամբ իրազեկումը կարող է քննարկել եւ դրա
վերաբերյալ որոշում կայացնել նրա լիազորած անձը։
Հոդված 12.
1. Իրազեկումը կարող է ներկայացվել ոչ ուշ, քան հավաքի սկզբից 72 ժամ առաջ։
(12-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-432-Ն)
Հոդված 13.
1. Իրազեկումը ներկայացվում է գրավոր` անձամբ կամ փոստով։
Հոդված 14.
1. Իրազեկման մեջ պետք է նշվեն`
1) հավաքի վայրը,
2) հավաքի սկզբի եւ ավարտի մոտավոր ժամանակը,
3) հավաքի նպատակը,
4) մասնակիցների սպասվող թիվը,
5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական
միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ եւ այլն),
6) կարգադրիչների նախատեսվող թիվը,
7) երթի դեպքում՝ երթի ուղին եւ ժամանակացույցը,
8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները
(կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային եւ էլեկտրոնային
հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը տարբեր անձինք են` նաեւ
հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,
փոստային հասցեն եւ առկայության դեպքում` հեռախոսահամարներն ու էլեկտրոնային
հասցեն։
2. Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ
ներկայացվում է նաեւ այդ մասին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ
կառավարման մարմնի որոշումը։
3. Եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող
բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն
հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է
նաեւ վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման
վերաբերյալ։ Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի
անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել
մուտք գործելու իրավունք:
4. Եթե հավաքի կազմակերպչի 14 տարին չի լրացել, ապա նա ներկայացնում է նաեւ իր
օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:
5. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված տվյալներում
փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ
տեղեկացնել լիազոր մարմնին։ Այդ փոփոխությունները չեն կարող փոխել ի գիտություն
ընդունված հավաքի էությունը։
6. Եթե կազմակերպիչը փոխում է սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 7-րդ կետերում նշված
տվյալներից որեւէ մեկը, որի հետեւանքով փոխվում է հավաքի էությունը, ապա դա համարվում
է նոր իրազեկում։
7. Եթե իրազեկումը պարունակում է ձեւական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա
լիազոր մարմինը դրանք մատնացույց է անում կազմակերպչին՝ նրան հնարավորություն
ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք՝ կազմակերպչին նախապես կամ
հետագայում իրազեկելով այդ մասին։ Եթե իրազեկման մեջ նշված տվյալները ամբողջական
չեն, ապա լիազոր մարմինը կազմակերպչին առաջարկում է իր սահմանած ժամկետում
համալրել դրանք։
Հոդված 15.
1. Լիազոր մարմին ներկայացված իրազեկումները անհապաղ մուտքագրվում են այդ
նպատակով վարվող հատուկ գրանցամատյանում` ըստ դրանք ստանալու հերթականության,
իսկ դրանց պատճենները փակցվում են լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար
մատչելի ու տեսանելի տեղում։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայքէջ, ապա
իրազեկումները գրանցամատյանում մուտքագրելու պահից 3 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ,
քան մինչեւ տվյալ աշխատանքային օրվա ավարտը, տեղադրվում են այդ էջում։
Իրազեկումների գրանցամատյանի վարման կարգն ու ձեւը հաստատում է համայնքի
ավագանին:
Հոդված 16.
1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է ըստ իրազեկումների մուտքագրման
հերթականության: Եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվան նախորդող
մինչեւ 14 օր առաջ, ապա լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն մուտքագրվելու
պահից 5 օրվա ընթացքում, իսկ եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվան
նախորդող 13 օրից մինչեւ հավաքի սկզբից 72 ժամ առաջ, ապա լիազոր մարմինը իրազեկումը
քննարկում է այն մուտքագրվելու պահից 2 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հավաքի
սկզբից 48 ժամ առաջ:
2. Լիազոր մարմինը իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է
ոստիկանություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։
3. Եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության եւ մշակույթի անշարժ
հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ, ապա
մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաեւ մշակույթի
նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:
(16-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-432-Ն)
Հոդված 17.
1. Լիազոր մարմինը լսումներ է անցկացնում, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ
մեկը.
1) լիազոր մարմինը մտադիր է հավաքի անցկացման համար պայմաններ առաջադրել կամ
սահմանափակումներ կիրառել կամ արգելել հավաքը.
2) ոստիկանությունը ներկայացրել է հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ
կիրառելու կամ այն արգելելու վերաբերյալ կարծիք.
3) մշակույթի նախարարությունը ներկայացրել է պատմության եւ մշակույթի անշարժ
հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ անցկացվելիք
հավաքի նկատմամբ առանձին սահմանափակումներ կիրառելու կամ այն արգելելու
վերաբերյալ կարծիք։
2. Լիազոր մարմինը կազմակերպիչներին սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ
մասերով սահմանված կարգով ծանուցում է լսումների անցկացման տեղի եւ ժամանակի
մասին։
3. Լիազոր մարմինը լսմանը մասնակցելու համար կարող է հրավիրել ոստիկանության,
մշակույթի նախարարության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ այլ անձանց։
4. Լսումների ընթացակարգը սահմանում է լիազոր մարմինը։ Կազմակերպչին պետք է
լիարժեք հնարավորություն տրվի ներկայացնելու իր տեսակետը։
Հոդված 18.
սահմանափակումները
1. Եթե լիազոր մարմին ներկայացված իրազեկումից կամ նրա տրամադրության տակ
գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հավաքի ժամանակը,
վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել այլ անձանց հիմնական
իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման, ապա լիազոր
մարմինը հավաքի անցկացման համար կազմակերպչին կարող է առաջադրել հավաքի
անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին վերաբերող պայմաններ։
2. Պայմանների վերաբերյալ լիազոր մարմնի եւ կազմակերպչի միջեւ համաձայնություն ձեռք
բերվելու դեպքում դրանք արձանագրվում են եւ կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ
համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հավաքի
ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին։
3. Հավաքի անցկացման նկատմամբ սահմանվող սահմանափակումները չեն կարող
աղավաղել հավաքի նպատակը կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման,
ինչպես նաեւ հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով
էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած
հանրային լսարանի վրա կամ որեւէ այլ ձեւով հանգեցնել հավաքի փաստացի արգելմանը։
4. Հավաքի անցկացման համար այլ վայր առաջարկվելու դեպքում մասնավորապես պետք
է ապահովվի իրազեկման մեջ նշված՝ մասնակիցների սպասվող թվով մասնակցության
հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի
տարածքից դուրս վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի
իրազեկման մեջ նշված վայրին (երթի դեպքում` երթուղուն)։
5. Հավաքի իրազեկման մեջ նշված ժամանակում եւ վայրում այլ, ներառյալ` հակադարձ
ուղղվածությամբ հավաքի անցկացումն ինքնին հիմք չէ հավաքի նկատմամբ
սահմանափակումներ սահմանելու համար։
(18-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-154-Ն, 24.10.24 ՀՕ-432-Ն)
Հոդված 19.
1. Հավաքն արգելվում է, եթե`
1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային,
ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.
2) անձը, սույն օրենքի համաձայն, չունի հավաք կազմակերպելու իրավունք.
3) (կետն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-432-Ն)
4) հավաքն անցկացվելու է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից կամ գազի
ստորգետնյա պահեստարաններից կամ դրանց սպասարկման կառույցներից կամ «Օրբիտա
2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է
դրանց անվտանգությանը։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր դեպքում
համապատասխան մարմինների կամ օբյեկտների պահպանությունն իրականացնող
ծառայությունները կարող են լիազոր մարմին ներկայացնել իրենց կարծիքը սպառնացող
վտանգի վերաբերյալ:
3. Լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե առկա են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ
2-րդ կետերով նախատեսված հիմքերը։
4. Եթե առկա են սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերը, ապա
լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով
նախատեսված սահմանափակումների միջոցով հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական
իրավունքներին կամ հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգը։
5. Արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունն արգելվում է:
(19-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-154-Ն, 24.10.24 ՀՕ-432-Ն)
Հոդված 20.
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում լիազոր մարմինը
որոշում է կայացնում հավաքն իր սահմանած սահմանափակումներով անցկացնելու մասին։
2. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում լիազոր
մարմինը որոշում է կայացնում հավաքն արգելելու մասին։
3. Եթե սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը
չի ընդունում սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված որոշումներից որեւէ մեկը,
ապա համարվում է, որ իրազեկումն ընդունված է ի գիտություն։
Հոդված 21.
1. Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին լիազոր մարմինն անհապաղ տեղեկացնում
է կազմակերպիչներին եւ ոստիկանությանը, ինչպես նաեւ դրա մասին գրություն է փակցնում
լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։ Եթե
լիազոր մարմինն ունի համացանցային կայքէջ, ապա այդ տեղեկությունը տեղադրվում է նաեւ
այդ էջում։
2. Լիազոր մարմնի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին
տեղեկությունը տեղադրում է իր համացանցային կայքէջում, ինչպես նաեւ դրա մասին
գրություն է փակցնում լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու
տեսանելի տեղում ոչ ուշ, քան հավաքի սկզբից 72 ժամ առաջ:
(21-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-432-Ն)
Հոդված 22.
1. Լիազոր մարմինը սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված որոշումների մասին
անհապաղ հայտնում է կազմակերպիչներին եւ ոստիկանությանը, ինչպես նաեւ դրանք
փակցնում է վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։ Ընդ որում,
լիազոր մարմնի ակտը պետք է փակցված մնա համապատասխան տեղում մինչեւ հավաքին
հաջորդող օրը։ Լիազոր մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի վարչական
շենքում այն փակցվելու պահից։ Եթե լիազոր մարմինն ունի համացանցային կայքէջ, ապա այդ
որոշումները տեղադրվում են նաեւ այդ էջում։
2. Լիազոր մարմնի որոշումը անհապաղ հանձնվում է կազմակերպիչներին պատվիրված
փոստով` ստանալու մասին ծանուցմամբ, կամ կազմակերպչին` առձեռն հանձնելու միջոցով։
3. Լիազոր մարմինը կազմակերպչի հեռախոսի, ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի
հասցեն ունենալու դեպքում իր ընդունած որոշման մասին վերը նշված կապի միջոցներից
առնվազն մեկով անհապաղ հայտնում է կազմակերպչին:
Հոդված 23.
կարգով
1. Լիազոր մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատարան` Հայաստանի
Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Գ 3
ՄԻՆՉԵՎ 100 ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՔՆԱԲՈՒԽ ԵՎ ՇՏԱՊ ՀԱՎԱՔՆԵՐԸ (ԱՌԱՆՑ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ)
Հոդված 24.
1. Եթե կազմակերպչի հիմնավոր կարծիքով հավաքին մասնակցելու է ոչ ավելի, քան 100
մասնակից, ապա իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ։
Հոդված 25.
1. Մինչեւ 100 մասնակից ունեցող հավաքների վրա տարածվում են սույն օրենքի 4-րդ գլխով
սահմանված դրույթները։
Հոդված 26.
1. Ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով
անցկացվող հավաքը (այսուհետ` ինքնաբուխ հավաք)։
2. Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում եւ անցկացվում է որեւէ իրադարձությանը
հրատապ արձագանքելու նպատակով եւ այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում
ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)։
Հոդված 27.
1. Եթե ինքնաբուխ հավաքն ունի հավաքի անցկացման փաստացի կազմակերպիչ, ապա
վերջինս պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հավաքի անցկացման վայրի
ոստիկանության ստորաբաժանմանը։
2. Շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված
գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին
եւ ոստիկանությանը։
3. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-432-Ն)
(27-րդ հոդվածը փոփ. 24.10.24 ՀՕ-432-Ն)
Գ 4
ՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԸ
Հոդված 28.
1. Հավաքի սկզբում հավաքի ղեկավարը հայտարարում է իր անունը եւ ազգանունը, իսկ
եթե հավաքը կազմակերպել է իրավաբանական անձը, ապա նաեւ իրավաբանական անձի լրիվ
անվանումը, հավաքի նպատակը, ինչպես նաեւ հավաքի ավարտի մոտավոր ժամկետը։ Եթե
հավաքի ընթացքում իրականացվելու է երթ, ապա պետք է հրապարակվեն երթի ուղին եւ
ժամանակացույցը։
Հոդված 29.
1. Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչեւ 8.00-ն) բնակելի շինություններին,
հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին եւ գիշերելու համար նախատեսված այլ շենքերին
հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը
խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով։
Հոդված 30.
1. Հավաքի մասնակիցը պարտավոր է`
1) հավաքի ընթացքում չկրել կամ չտեղափոխել (չփոխադրել) զենք կամ որպես զենք
օգտագործվող առարկաներ.
2) կատարել հավաքի ղեկավարի, կարգադրիչների՝ կարգ ու կանոնի պահպանման
վերաբերյալ ցուցումները.
3) ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի
բնականոն ընթացքը խոչընդոտելուն.
4) հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
5) հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
6) չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի,
շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։
(30-րդ հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-369-Ն)
Հոդված 31.
1. Հավաքի ղեկավարը`
1) որոշում է հավաքի ընթացքը, մասնավորապես ձայն է տրամադրում ելույթ ունեցողներին
եւ որոշում նրանց ելույթների հերթականությունը,
2) պարտավոր է ներկա լինել հավաքին եւ հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի
համար,
3) հավաքի ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հավաքի
բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հավաքի մասնակիցների կողմից
բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու եւ ուժի կիրառմանը պատրաստ
մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,
4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից
հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն
ընթացքը,
5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ եւ
բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների
մասին։
2. Հավաքի ղեկավարը իրավունք ունի օգտվելու անհրաժեշտ քանակի կարգադրիչների
օգնությունից։ Կարգադրիչները պետք է կրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան
գրված «կարգադրիչ» բառը։ Այլ տարբերանշաններ չեն թույլատրվում։
Հոդված 32.
1. Ոստիկանությունը`
1) պարտավոր է հավաքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո անհապաղ
նշանակել իր ներկայացուցչին եւ այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմնին,
2) պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին,
3) պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն
խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել
այն,
4) պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող
շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։
2. Եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը
վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է
բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, եւ որ մասնակիցները ենթակա են
օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա
ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։
Հոդված 33.
1. Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե առավել մեղմ
միջոցներով հնարավոր չի եղել կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ
հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։
2. Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու պահանջով դիմում է հավաքի ղեկավարին,
որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։
3. Հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության
պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանության ներկայացուցիչը ոչ պակաս, քան երկու
անգամ բարձրախոսով մասնակիցներից պահանջում է դադարեցնել հավաքը` սահմանելով
ողջամիտ ժամկետ։ Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի
մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հավաքը կամովին
չդադարեցնելու դեպքում հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու իր լիազորության
մասին։
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված հավաքի դադարեցման կարգը չի
տարածվում այն դեպքերի վրա, երբ հավաքի անցկացման վայրում սկսվել են զանգվածային
անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների
իրականացում։
(33-րդ հոդվածը փոփ. 25.10.17 ՀՕ-154-Ն, 24.10.24 ՀՕ-432-Ն)
Հոդված 34.
1. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում հավաքը կամովին
չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը։
Հոդված 35.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ժողովներ,
հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության
2004 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-63-Ն օրենքը:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 22
Երեւան
ՀՕ-72-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-432-Ն14.11.2024, ՀՕ-72-Ն
05.10.2022, ՀՕ-369-Ն01.06.2023, ՀՕ-72-Ն
25.10.2017, ՀՕ-154-Ն25.11.2017, ՀՕ-72-Ն
19.05.2014, ՀՕ-39-Ն28.06.2014, ՀՕ-72-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней