Օրենք
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Բաժին I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Գ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
նշանակությունը`
ա) հյուպատոսական հիմնարկ - գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն,
փոխհյուպատոսություն, հյուպատոսական գործակալություն, ինչպես նաեւ
դիվանագիտական ծառայության մարմինների հյուպատոսական բաժիններ.
բ) հյուպատոսական հիմնարկի ղեկավար - անձ, որին հանձնարարված է գործելու այդ
պաշտոնում.
գ) հյուպատոսական պաշտոնատար անձ - ցանկացած անձ, ներառյալ նաեւ
հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում
հյուպատոսական պարտականությունների կատարումը.
դ) հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ - անձինք, որոնք հյուպատոսական
հիմնարկում կատարում են վարչական, տեխնիկական պարտականություններ կամ
սպասարկման հետ կապված աշխատանքներ.
ե) հյուպատոսական տարածաշրջան - շրջան, որը հատկացված է հյուպատոսական
հիմնարկին` հյուպատոսական պարտականությունների կատարման համար:
(1-ին հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-42-Ն)
Հոդված 2.
պետություններում պաշտպանում են Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների
եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ օտարերկրյա
պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող՝ օտարերկրյա
պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության
եւ հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման գործառույթները
կարող են պատվիրակվել նաեւ պետական իշխանության մարմինների սպասարկման
գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին։ Օպերատորների ցանկը,
օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձեւը եւ
օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հյուպատոսական հիմնարկները նպաստում են այլ պետությունների հետ Հայաստանի
Հանրապետության բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ բազմակողմանի
կապերի ընդլայնմանը:
(2-րդ հոդվածը լրաց. 02.10.24 ՀՕ-347-Ն)
Հոդված 3.
գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներն են օտարերկրյա
պետություններում:
Հոդված 4.
ղեկավարվում են միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի
Հանրապետությունը եւ նստավայր պետությունը, միջազգային հանրաճանաչ նորմերով եւ
սկզբունքներով, միջազգային սովորույթներով, սույն օրենքով եւ Հայաստանի
Հանրապետության այլ օրենսդրական ակտերով:
Հոդված 5.
հարաբերությունների հետ միաժամանակ, իսկ վերջիններիս բացակայության դեպքում`
միջպետական հատուկ համաձայնագրերի միջոցով:
Դիվանագիտական հարաբերությունների խզումն ինքնաբերաբար չի հանգեցնում
հյուպատոսական հարաբերությունների դադարեցմանը:
Հոդված 6.
դիվանագիտական ներկայացուցչություններ, նստավայր պետության համաձայնությամբ
հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարող է կատարել նաեւ դիվանագիտական
պարտականություններ:
Հոդված 7.
տարածաշրջանը համաձայնեցվում են նստավայր պետության հետ:
Հոդված 8.
պետական զինանշանի պատկերով եւ հիմնարկի անվանմամբ (հայերեն, նստավայր
պետության եւ անհրաժեշտության դեպքում` այլ լեզուներով):
Հոդված 9.
Հանրապետության պետական դրոշը, վահանակ` Հայաստանի Հանրապետության պետական
զինանշանի պատկերով եւ հիմնարկի անվանմամբ (հայերեն, նստավայր պետության եւ
անհրաժեշտության դեպքում` այլ լեզուներով):
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության
պետական դրոշն ամրացնել իր նստավայրի վրա, ինչպես նաեւ իր փոխադրամիջոցներին:
Գ II
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 10.
փոխհյուպատոսությունները եւ հյուպատոսական գործակալությունները գլխավորում են
համապատասխանաբար գլխավոր հյուպատոսները, հյուպատոսները, փոխհյուպատոսները
եւ հյուպատոսական գործակալությունների ղեկավարները:
Հոդված 11.
վարիչները կարող են կատարել գլխավոր հյուպատոսի կամ հյուպատոսի
պարտականությունները:
Հյուպատոսական բաժնի աշխատակիցները համարվում են դիվանագիտական
ներկայացուցչության աշխատակիցներ եւ օգտվում են համապատասխան
արտոնություններից:
Հյուպատոսական բաժնի վարիչն իր հյուպատոսական լիազորությունները ստանձնում է
առանց արտոնագրի եւ համաձայնության (էկզեկվատուրայի):
Հոդված 12.
Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը եւ գործում են նստավայր
պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության
ղեկավարի ընդհանուր քաղաքական ղեկավարության ներքո:
Հոդված 13.
աշխատակիցները գտնվում են պետական ծառայության մեջ Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարությունում:
Հոդված 14.
Հանրապետության քաղաքացին:
Հոդված 15.
Հանրապետության արտաքին գործերի նախարարը: Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը
համարվում է նշանակված արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ
հյուպատոսական արտոնագիր ստանալուց հետո: Հյուպատոսկան արտոնագիրը
ներկայացվում է նստավայր պետության կառավարություն:
Հոդված 16.
կատարմանը նստավայր պետության համաձայնությունը (էկզեկվատուրա) ստանալուց հետո:
Հոդված 17.
կատարել իր պարտականությունները կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պաշտոնը
ժամանակավորապես թափուր է, ապա նրա պարտականությունների կատարումը դրվում է
նույն կամ նստավայր պետությունում Հայաստանի Հանրապետության մեկ այլ
հյուպատոսական հիմնարկի որեւէ պաշտոնատար անձի կամ այդ պետությունում
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական
անձնակազմի անդամներից որեւէ մեկի վրա:
Գ III
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 18.
պարտականությունները կատարում է անձամբ կամ հանձնարարում է հյուպատոսական մեկ
այլ պաշտոնատար անձի:
Հոդված 19.
կարող է հավատարմագրվել որեւէ երրորդ պետությունում` Հայաստանի Հանրապետության եւ
այդ պետության փոխադարձ համաձայնությամբ:
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը երրորդ պետության անունից կարող է
հյուպատոսական պարտականությունները կատարել այդ պետության եւ Հայաստանի
Հանրապետության միջեւ համապատասխան պայմանավորվածության առկայության եւ
նստավայր պետության համաձայնության դեպքում:
Հոդված 20.
պետության իրավասու մարմինների հետ հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում`
հյուպատոսական հիմնարկի գործունեության հետ կապված բոլոր հարցերով:
Հոդված 21.
գործողությունները կարող են գանգատարկվել Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Բաժին II
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ
Հոդված (0)
ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Գ IV
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22.
որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ իրավաբանական անձինք
օգտվեն բոլոր այն իրավունքներից, որոնք տրվում են նրանց նստավայր պետության
օրենսդրությամբ եւ այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներն են Հայաստանի
Հանրապետությունը եւ նստավայր պետությունը, ինչպես նաեւ միջազգային նորմերով եւ
սովորույթներով:
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության
քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից, ինչպես նաեւ օտարերկրյա
քաղաքացիներից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր դիմումներ, օրենքով
սահմանված կարգով ընդունել եւ քննարկել ներկայացված հանրագրերը:
(22-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-19-Ն)
Հոդված 22.1.
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում տրամադրել
տեղեկանքներ:
(22.1-ին հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-42-Ն)
Հոդված 22.2.
տրամադրման կարգը եւ ձեւանմուշները հաստատում է արտաքին գործերի ոլորտում
Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ
իրականացնող նախարարը, եթե այլ իրավական ակտերով դրանք սահմանված չեն:
(22.2-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-42-Ն)
Հոդված 23.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց խախտված
իրավունքները վերականգնելու համար:
Հոդված 24.
1. Հյուպատոսական հաշվառումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս
մեկնող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրենց
անձնական տվյալները լիազոր պետական մարմնին կամավոր հայտնելու գործընթաց է:
2. Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ
իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց
պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաեւ բնակչության պետական
ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հյուպատոսական հաշվառման
կանգնելու համար իրենց անձնական տվյալները կարող են ներկայացնել անձամբ, փոստով
կամ հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով:
4. Հյուպատոսական հաշվառման կանգնելու կարգը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-91-Ն, փոփ. 18.05.15 ՀՕ-54-Ն)
Հոդված 25.
տարածաշրջանի սահմաններում պարտավոր է աջակցել Հայաստանի Հանրապետության
պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների
ներկայացուցիչներին, գործուղման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության
քաղաքացիներին` նրանց ծառայողական պարտականությունների կատարման գործում:
Հոդված 26.
տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին,
անհրաժեշտության դեպքում, ծանոթացնում է նստավայր պետության օրենսդրությանը եւ
սովորույթներին:
Հոդված 27.
լիազորագրի, նստավայր պետության պետական մարմիններում, ձեռնարկություններում,
հիմնարկներում եւ կազմակերպություններում ներկայացնել Հայաստանի Հանրապետության
քաղաքացիներին, եթե վերջիններս բացակա են եւ իրենց գործերի վարումը չեն հանձնարարել
որեւէ անձի կամ այլ պատճառներով ի վիճակի չեն պաշտպանել իրենց իրավունքները:
Հոդված 28.
շրջանակներում պարզել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերում եւ
տրանսպորտային այլ միջոցներում տեղի ունեցած պատահարների հանգամանքները եւ
կարգավորել դրանց հետեւանքով առաջացած հարցերը եւ վեճերը:
Գ V
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Հոդված 29.
Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով իրեն փոխանցված
Հայաստանի Հանրապետության դատարանների, դատախազության եւ քննչական
մարմինների` իր հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի
Հանրապետության քաղաքացիներին վերաբերվող հանձնարարությունները: Նշված
հանձնարարությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ
միջազգային իրավունքի նորմերի համաձայն:
Գ VI
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ, ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 30.
օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ձեւակերպել Հայաստանի
Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետության
սահմաններից դուրս բնակվող երեխաների որդեգրումը: Որդեգրման համար անհրաժեշտ է
ստանալ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը:
Հոդված 31.
հյուպատոսական տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության անչափահաս
ծնողազուրկ քաղաքացիների նկատմամբ խնամակալություն եւ հոգաբարձություն սահմանելու
համար:
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում խնամակալություն եւ
հոգաբարձություն սահմանելու նաեւ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների
նկատմամբ, որոնք առողջական վիճակի բերումով չեն կարող պաշտպանել իրենց
իրավունքները եւ կատարել պարտականությունները:
Գ VII
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 32.
Հայաստանի Հանրապետության քաղաքացու մահից հետո մնացած գույքը:
Եթե գույքը բաղկացած է առարկաներից, որոնց պահպանումը աննպատակահարմար է
(կապված է մեծ ծախսերի հետ, կարող է որակազրկվել եւ այլն), ապա հյուպատոսական
հիմնարկի ղեկավարն իրավունք ունի վաճառել այն եւ ստացված գումարը փոխանցել ըստ
պատկանելության:
Հոդված 33.
Հայաստանի Հանրապետությունում գտնվող ժառանգներին փոխանցելու համար:
Հոդված 34.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող դրամը, արժեքները,
արժեթղթերը եւ փաստաթղթերը:
Գ VIII
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Հոդված 35.
ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման դատապարտված կամ քաղաքացու
ազատությունը սահմանափակող այլ միջոցների ենթարկված, ինչպես նաեւ դատական կամ
վարչական ներգործության այլ ձեւերի ենթարկված Հայաստանի Հանրապետության
քաղաքացու նկատմամբ պահպանվեն նստավայր պետության օրենքները, Հայաստանի
Հանրապետության եւ տվյալ պետության միջեւ կնքված պայմանագրերի դրույթները:
Հոդված 36.
խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ այցելել կալանավայրերում կամ հարկադրական
պատժի կրման այլ վայրերում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ
պարզել նրանց կենսապայմանները: Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է
հետեւել, որպեսզի այդ քաղաքացիները պահվեն սանիտարահիգիենիկ պահանջներին
համապատասխանող պայմաններում, չենթարկվեն դաժան եւ մարդկային
արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի:
Գ IX
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ (ՎԻԶԱՆԵՐ) ՏԱԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ
Հոդված 37.
քաղաքացիներին, օրենսդրությամբ սահմանված կարգով, տալիս է անձնագրեր, երկարաձգում
է դրանց վավերականության ժամկետները եւ փոփոխություններ է մտցնում Հայաստանի
Հանրապետության քաղաքացիների անձնագրերում:
Հոդված 37.1.
քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող
անձանց եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող
քաղաքացիություն չունեցող անձանց տալիս է Հայաստանի Հանրապետության վերադարձի
վկայականներ:
Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման
ճամփորդական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի
Հանրապետության քաղաքացուն՝ կորած, անվավեր, ժամկետանց կամ օգտագործման համար
ոչ պիտանի անձնագրի դեպքում, Հայաստանի Հանրապետությունում փախստական
ճանաչված եւ ապաստան ստացած անձանց եւ Հայաստանի Հանրապետությունում
բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց՝ կորած, անվավեր,
ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի ճամփորդական փաստաթղթի դեպքում,
օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը եւ այն տալու կարգը
հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(37.1-ին հոդվածը լրաց. 10.05.11 ՀՕ-147-Ն)
Հոդված 38.
Հանրապետության մուտքի արտոնագրեր, երկարաձգում եւ անվավեր է համարում դրանք,
ինչպես նաեւ փոփոխություններ է մտցնում տրված արտոնագրերում:
Գ X
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 39.
տարածաշրջանում բնակվող անձանցից ընդունել Հայաստանի Հանրապետության
քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումներ:
Գ XI
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ
Հոդված 40.
Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերը` համաձայն
Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն արտասահմանում մշտական բնակություն
հաստատած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից դիմումներ է ընդունում
քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, ուղղումներ եւ
լրացումներ կատարելու, ժամկետանց գրանցումները վերականգնելու վերաբերյալ եւ տեղյակ է
պահում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:
Հոդված 41.
հյուպատոսական տարածաշրջանում կամ Հայաստանի Հանրապետության օդային, ծովային
եւ այլ փոխադրամիջոցներում որեւէ անձի ծննդյան կամ մահվան մասին, կատարում է ծննդյան
կամ մահվան գրանցում` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
Հոդված 42.
Հոդված 42.1.
օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է օտարերկրյա պետություններում գտնվող
ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ արդարադատության ոլորտում Կառավարության
քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարության իրավաբանական անձանց
պետական ռեգիստրի գործակալության գործառույթներին առնչվող դիմումները եւ ընթացք է
տալիս դրանց։
(42.1-ին հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-42-Ն)
Բաժին III
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸ
Գ XII
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 43.
մարմինների կողմից կատարվող նոտարական գործողությունները
1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության անունից
նոտարական գործողություններ կատարում են Հայաստանի Հանրապետության
դիվանագիտական ծառայության մարմինները:
2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից
նոտարական գործողությունները կատարում են հյուպատոսական պաշտոնատար անձինք,
իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների
ղեկավարները:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում
դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նոտարական գործողություններ
կատարում են «Նոտարիատի մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով։
(43-րդ հոդվածը խմբ. 11.12.23 ՀՕ-389-Ն)
Հոդված 44.
Հոդված 45.
Հոդված 46.
Հոդված 47.
Հոդված 48.
Հոդված 49.
Գ XIII
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ
Հոդված 50.
փաստաթղթերում եւ ակտերում առկա ստորագրությունների իսկությունը, ինչպես նաեւ
նստավայր պետության օրենքներին դրանց համապատասխանությունը:
Հյուպատոսական վավերացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ:
Հոդված 51.
տարածաշրջանի իրավասու մարմինների մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից
տրված փաստաթղթերը եւ ակտերը:
Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները քննարկման են ընդունում նման
փաստաթղթերն ու ակտերը միայն հյուպատոսական վավերացման առկայության դեպքում,
եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ
միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը եւ
նստավայր պետությունը:
Հոդված 52.
են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ իրենց բովանդակությամբ կարող են
վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին կամ պարունակում են Հայաստանի
Հանրապետության քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող
տեղեկություններ:
Գ XIV
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸ
Հոդված 53.
կատարվում են հյուպատոսական գանձումներ` օրենքով սահմանված կարգով եւ չափով:
Վճարման են ենթակա նաեւ նշված գործողությունների կատարման հետ կապված
փաստացի ծախսերը:
(53-րդ հոդվածը խմբ. 27.12.97 ՀՕ-171)
Հոդված 54.
Բաժին IV
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
Հոդված (0)
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Գ XV
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 55.
հիմնարկի ղեկավարն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարարությանը` նշելով վարակված շրջանի անվանումը, դեպքերի
թիվը եւ տեղական իշխանությունների կողմից ձեռնարկված հակահամաճարակային
միջոցառումները:
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու
թույլտվություն ստացած անձանց տեղեկացնում է Հայաստանի Հանրապետություն մուտք
գործելու ժամանակ պատվաստման վերաբերյալ միջազգային հավաստագիր ներկայացնելու
անհրաժեշտության մասին:
Գ XVI
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 56.
բույսերի վտանգավոր հիվանդությունների կամ վնասատուների ի հայտ գալու, ինչպես նաեւ
անասունների եւ թռչունների զանգվածային հիվանդությունների կամ մարդկանց եւ
կենդանիների համար նույնանման վտանգ ներկայացնող հիվանդությունների տարածման
սպառնալիքի դեպքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարն այդ մասին անհապաղ
տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Հոդված 57.
մուտք գործելու թույլտվություն ստացած անձանց տեղեկացնում է Հայաստանի
Հանրապետություն մուտք գործելու ժամանակ կենդանիների, հումքի եւ կենդանական ծագում
ունեցող մթերքների վերաբերյալ անասնաբուժական հավաստագիր ներկայացնելու
անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ սերմեր, կենդանի բույսեր, տնկիներ, մրգեր եւ
բանջարեղեն Հայաստանի Հանրապետություն բերելու կանոնների մասին:
Բաժին V
ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՆԵՐ
Հոդված 58.
համաձայնեցնելով նստավայր պետության հետ, կարող է հյուպատոսական գործողություններ
կատարելու համար նշանակել պատվավոր հյուպատոսներ:
Հոդված 59.
Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիները:
Հոդված 60.
սահմանվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահԼ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երեւան
7 հունիսի 1996 թ.
ՀՕ-61
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
02.10.2024, ՀՕ-347-Ն24.10.2024, ՀՕ-61
11.12.2023, ՀՕ-389-Ն04.01.2024, ՀՕ-61
19.01.2021, ՀՕ-42-Ն26.02.2021, ՀՕ-61
21.12.2017, ՀՕ-19-Ն27.01.2018, ՀՕ-61
18.05.2015, ՀՕ-54-Ն01.07.2015, ՀՕ-61
21.06.2014, ՀՕ-91-Ն02.08.2014, ՀՕ-61
10.05.2011, ՀՕ-147-Ն05.06.2011, ՀՕ-61
27.12.1997, ՀՕ-17111.01.1998, ՀՕ-61
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней