Օրենք
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
իրականացման սկզբունքները
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը (այսուհետ` ծառայություն)
զինվորական ծառայություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով,
այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունն իրականացվում է
օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու
արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության,
հասարակական միավորումների գործունեությունից անկախության սկզբունքների
պահպանմամբ` միանձնյա եւ կենտրոնացված ղեկավարման միջոցով, Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու
միջոցների կիրառման համակցմամբ:
3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ազգային անվտանգության
մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի կանոնադրություններով եւ կանոնագրքերով, այլ
օրենքներով եւ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային
պայմանագրերով:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին խրախուսելու եւ
կարգապահական տույժի ենթարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի
Հանրապետության օրենքով:
5. Ազգային անվտանգության մարմիններում շարքային եւ կրտսեր ենթասպայական
կազմերի զինծառայողների զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով:
(1-ին հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-269-Ն)
Հոդված 2.
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայող է համարվում Հայաստանի
Հանրապետության այն քաղաքացին, ով տվել է ազգային անվտանգության մարմինների
ծառայողի երդում եւ զբաղեցնում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված որեւէ խմբի
պաշտոն կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի տրամադրության
տակ:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը պետական ծառայող է:
Գ 2.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 3.
խմբերը եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների
պաշտոնների անվանացանկը
(վերնագիրը լրաց. 11.06.14 ՀՕ-64-Ն)
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնները դասակարգվում են
հետեւյալ խմբերի.
1) (կետն ուժը կորցրել է 22.12.23 ՀՕ-1-Ն)
2) ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններ`
պետական լիազոր մարմնի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների
(դեպարտամենտ, գլխավոր վարչություն, վարչություն, բաժին եւ այլն) պետեր եւ նրանց
տեղակալներ.
3) ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ պաշտոններ`
ոչ ինքնուրույն ստորաբաժանումների (վարչություն, բաժին, բաժանմունք, վարչության
բաժին եւ այլն) պետեր եւ նրանց տեղակալներ.
4) ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին պաշտոններ`
սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ եւ 5-րդ կետերում չընդգրկված պաշտոններ.
5) ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններ`
ենթասպաներով համալրվող պաշտոններ:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ,
միջին եւ կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների առանձին
խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաեւ այդ պաշտոններին
հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է վարչապետը:
4. (մասն ուժը կորցրել է 24.11.22 ՀՕ-448-Ն)
(3-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-132-Ն, լրաց., խմբ. 11.06.14 ՀՕ-64-Ն, փոփ., լրաց.
23.03.18 ՀՕ-269-Ն, փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն, 23.12.22 ՀՕ-613-Ն, 22.12.23 ՀՕ-1-Ն)
Հոդված 4.
կոչումները
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին, որպես զինծառայողների,
շնորհվում են զինվորական կոչումներ (այսուհետ` կոչումներ): Ազգային անվտանգության
մարմիններում սահմանվում են սպաների եւ ենթասպաների հետեւյալ կազմերն ու կոչումները.
Ծառայողների կազմերըԿոչումները
Ավագ ենթասպայականենթասպա,
ավագ ենթասպա
Սպայական
կրտսեր սպաներլեյտենանտ
ավագ լեյտենանտ
կապիտան
ավագ սպաներմայոր
փոխգնդապետ
գնդապետ
բարձրագույն սպաներգեներալ-մայոր
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն զինվորական
կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ եւ կրտսեր սպայական
կոչումները շնորհում է պետական լիազոր մարմնի ղեկավարը, եթե այլ բան նախատեսված չէ
օրենքով:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ենթասպայական կոչումները
շնորհում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
5. Ազգային անվտանգության մարմինների կոչումները շնորհվում են անհատական կարգով:
(4-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, 23.03.18 ՀՕ-269-Ն, փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-
448-Ն, փոփ. 22.12.23 ՀՕ-1-Ն)
Հոդված 4.1.
1. Վարչապետը բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու առաջարկությամբ դիմում
է սեփական նախաձեռնությամբ կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության
հիման վրա:
2. Վարչապետի առաջարկությանը կցվում է բարձրագույն զինվորական կոչում շնորհելու
մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ պետական լիազոր
մարմնի ղեկավարի միջնորդության դեպքում՝ նաեւ միջնորդությունը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո`
եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ
այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի
առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝
եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական
դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից
Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը
համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա
ժամկետում ստորագրում է հրամանագիրը:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից
Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը
հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ
մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով
սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ
անձին բարձրագույն զինվորական կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն
հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի
մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն
ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական
կայքէջում:
(4.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-269-Ն)
Հոդված 5.
1. «Ենթասպա» կոչումը շնորհվում է ենթասպայական պաշտոնի նշանակված այն
ծառայողներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն:
2. «Ավագ ենթասպա» կոչումը շնորհվում է այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա
ծառայել են հինգ եւ ավելի տարի, որից առնվազն մեկ տարին` ավագ ենթասպաներով կամ
սպաներով համալրման ենթակա պաշտոններում:
«Ավագ ենթասպա» կոչումը շնորհվում է նաեւ ենթասպայական պաշտոններում տասը եւ
ավելի տարի ծառայության համար` անկախ զբաղեցրած պաշտոնից:
Հոդված 6.
(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-132-Ն)
Հոդված 7.
«Լեյտենանտ» կոչումը շնորհվում է`
1) ռազմաուսումնական հաստատություններ ավարտած, բարձրագույն կրթություն ունեցող
եւ սպայական կոչում չունեցող ծառայողներին.
2) սպայական պաշտոնի նշանակված ենթասպաներին, եթե ստացել են բարձրագույն
կրթություն եւ ունեն բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ.
3) սպայական պաշտոնի նշանակված ծառայողներին, ովքեր ունեն բարձրագույն
կրթություն եւ ստացել են բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ.
4) հինգ եւ ավելի տարի ենթասպայական պաշտոնում ծառայած` բարձրագույն կրթություն
ունեցող եւ դրական բնութագրվող ենթասպաներին եւ ավագ ենթասպաներին ազգային
անվտանգության մարմիններից արձակելու դեպքում.
5) (կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-132-Ն)
(7-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն)
Հոդված 8.
խմբերին համապատասխանող կոչումները
1. (մասն ուժը կորցրել է 22.12.23 ՀՕ-1-Ն)
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոններին
համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ պաշտոններին
համապատասխանող կոչումների վերին սահմանը գնդապետի կոչումն է:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների միջին պաշտոններին
համապատասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր պաշտոններին
համապատասխանող կոչումների վերին սահմանը ավագ ենթասպայի կոչումն է:
6. Պետական լիազոր մարմնի ղեկավարը, կախված ազգային անվտանգության
մարմինների ծառայողների ավագ, միջին եւ կրտսեր պաշտոնների խմբերի ենթախմբերից,
սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների
ներքին եւ վերին սահմանները:
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր պաշտոնների խմբի
կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին եւ վերին սահմանները
սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը փոփ. 22.12.23 ՀՕ-1-Ն)
Հոդված 9.
կոչումը շնորհելը
1. Ազգային անվտանգության մարմիններում հերթական կոչումը շնորհվում է հաջորդական
կարգով, եթե ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանում է շնորհվող կոչմանը
հավասար կամ բարձր կոչում:
2. Հերթական կոչումը շնորհվում է նախորդ կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը,
բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում` ռազմաուսումնական)
ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր կամ դոկտորանտ սպաներին հերթական
կոչումը, մինչեւ գնդապետը ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը
լրանալու օրը, եթե հերթական կոչումը համապատասխանում է մինչեւ ուսումնական
հաստատություն ընդունվելն զբաղեցրած պաշտոնով նախատեսված կոչմանը:
4. Հերթական կոչումը վաղաժամկետ շնորհվում է ազգային անվտանգության
մարմիններում անբասիր ծառայության համար` նախորդ կոչումը կրելու ժամկետի կեսը
լրանալուց հետո, սակայն ոչ բարձր զբաղեցրած պաշտոնի համար սահմանված կոչումից:
5. Զինվորական կոչման կրման ժամկետն ու դրա ոչ պակաս, քան կեսը լրացած
ծառայողներին որպես խրախուսանք կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնի համար
նախատեսվածից մեկ աստիճան բարձր կոչում:
6. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական
քննության մեջ գտնվող ազգային անվտանգության մարմինների ծառայողներին հերթական
կոչումը շնորհելը հետաձգվում է մինչեւ նշված խոչընդոտների վերանալը:
7. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի
համար տրվող արձակուրդն ազգային անվտանգության մարմինների կին ծառայողների
կոչումը կրելու ժամկետում չի հաշվարկվում: Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է կին
ծառայողների կողմից ծառայության անցնելուց հետո:
8. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր
հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով զրկվել կոչումից:
9. Ազգային անվտանգության մարմիններում կոչում շնորհելու կարգը սահմանում է լիազոր
մարմնի ղեկավարը:
(9-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-269-Ն, փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 10.
ժամկետները
1. Ազգային անվտանգության մարմիններում տվյալ կոչումով ծառայության անցնելու
համար սահմանվում են հետեւյալ ժամկետները.
1) ենթասպա` 5 տարի.
2) (կետը հանվել է 14.12.04 ՀՕ-132-Ն)
3) լեյտենանտ, ավագ լեյտենանտ` 2 տարի.
4) կապիտան` 3 տարի.
5) մայոր` 3 տարի.
6) փոխգնդապետ` 4 տարի:
«Ավագ ենթասպա», «գնդապետ» եւ ավելի բարձր կոչումների համար ծառայության
ժամկետ չի սահմանվում:
2. Տվյալ կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա
ներառվում է ծառայության ժամկետում, որում հաշվի է առնվում նաեւ անհիմն քրեական
պատասխանատվության ենթարկվելու, ինչպես նաեւ ազգային անվտանգության
մարմիններից անօրինական արձակվելու եւ հետագայում վերականգնվելու հետեւանքով
ընդհատված ժամանակահատվածը:
3. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) եւ հատուկ կոչում (դասային
աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին լիազոր մարմնում պաշտոնի
նշանակելիս շնորհվում է նրանց ունեցած հատուկ կոչմանը (դասային աստիճանին,
որակավորման դասին) համապատասխան կոչում, իսկ հերթական կոչումները շնորհվում են
սույն օրենքով սահմանված կարգով:
Պետական այլ մարմնում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների,
որակավորման դասերի), ինչպես նաեւ պահեստազորում ունեցած կոչումների
համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(10-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 11.
վերականգնելը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի կոչումը, որպես կարգապահական
տույժ, կարող է տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն
իջեցնել մեկ աստիճանով` կարգապահական կանոնադրությամբ սահմանված կարգով:
2. Մինչեւ ծառայողների նախկին կոչումը վերականգնելը եւ հերթական կոչումը շնորհելը
կոչման կրկնակի իջեցում չի թույլատրվում:
3. Հերթական կոչումը շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության
ժամանակահատվածը չի հաշվառվում:
4. Հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաեւ մինչեւ կոչումը իջեցնելն ունեցած
կոչումով ծառայության ժամկետը:
Հոդված 12.
պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում` պահեստազորից) եւ այլ
զորքերից ու այլ մարմիններից ազգային անվտանգության մարմիններ
ծառայության ընդունված (տեղափոխված) եւ սպայական պաշտոնի
նշանակված ծառայողներին հերթական կոչման ներկայացնելու ժամկետները
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների
պահեստազորից, զինված ուժերից (այդ թվում` պահեստազորից) եւ այլ զորքերից ու այլ
մարմիններից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված
(տեղափոխված) եւ սպայական պաշտոնի նշանակված ծառայողները հերթական կոչման
ներկայացվում են կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալուց եւ ազգային
անվտանգության մարմիններում ստորեւ բերված ժամկետներում ծառայելուց հետո.
Կոչումը
Պահեստազորից (այդ
թվում` ազգային
անվտանգության
մարմինների
պահեստազորից)
Զինված ուժերից, այլ
զորքերից եւ այլ
մարմիններից
Լեյտենանտից`
կապիտանը ներառյալ
6 ամիս3 ամիս
Մայորից`
գնդապետը
ներառյալ
1 տարի6 ամիս
2. Ազգային անվտանգության մարմինների պահեստազորից, զինված ուժերի
պահեստազորից ազգային անվտանգության մարմիններ ծառայության ընդունված սպաների`
տվյալ կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը
կրելու ժամանակահատվածը:
3. Զինված ուժերից եւ այլ զորքերից ու այլ մարմիններից օրենքով սահմանված կարգով
ազգային անվտանգության մարմիններ ծառայության տեղափոխված ծառայողներին
հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաեւ զինված ուժերում կամ այլ զորքերում
կամ այլ մարմիններում տվյալ կոչումով զինվորական կամ այլ ծառայության ժամկետը:
(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 13.
խոչընդոտելը
Ազգային անվտանգության մարմինների ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով եւ
ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական
պատասխանատվություն:
Գ 3.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 14.
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի
Հանրապետության մինչեւ 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն
քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական
սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն
անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել
սահմանված քննությունները, հաշվառվել պահեստազորում) կամ օրենքով սահմանված
հիմքերով եւ կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից եւ չունի օրենքով
սահմանված վերափորձաքննություն անցնելու պարտականություն, տիրապետում է
հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ,
առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային
անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից,
ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու
համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են
ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների
ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաեւ նրանց ներկայացվող մասնագիտական,
ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները
սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
3. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության չի կարող անցնել այն
քաղաքացին, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն
զբաղեցնելու իրավունքից.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար.
4) չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին,
կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
5) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի:
(14-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-142-Ն, փոփ. 13.06.16 ՀՕ-94-Ն, 23.03.18 ՀՕ-269-Ն,
24.11.22 ՀՕ-448-Ն, 11.12.23 ՀՕ-404-Ն)
(11.12.23 ՀՕ-404-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 15.
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնող քաղաքացիները
Հայաստանի Հանրապետության պետական դրոշի եւ պետական լիազոր մարմնի դրոշի առջեւ,
պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով տալիս են հետեւյալ
բովանդակությամբ երդում.
«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի
Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում` երդվում եմ.
հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին,
անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական
գաղտնիքը:
Արդար եւ անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ եւ բարեխիղճ կատարել
ծառայողական պարտականություններս, անմնացորդ նվիրվել Հայաստանի
Հանրապետության ազգային անվտանգության ապահովման վսեմ գործին»:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը երդում տալիս է մեկ անգամ` անկախ
նախկինում զինված ուժերում կամ պետական այլ մարմիններում ծառայելու (աշխատելու)
ընթացքում երդում տալու հանգամանքից:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման
տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
(15-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-51-Ն)
Հոդված 15.1.
անձնական գործը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին տրվում է վկայական, որի
նկարագիրը, ձեւը, հատկացման եւ հաշվառման կարգը հաստատվում են լիազոր մարմնի
ղեկավարի հրամանով:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վերաբերյալ վարվում է անձնական
գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի
ձեւը եւ վարման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(15.1-ին հոդվածը լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 16.
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանվում են
հետեւյալ տարիքային սահմանափակումները.
ԿոչումըԾառայության սահմանային
տարիքը
Ավագ ենթասպայական կազմ
ենթասպա, ավագ ենթասպա52
Սպայական կազմ
Կրտսեր սպայական կազմ
լեյտենանտ,
ավագ լեյտենանտ, կապիտան52
Ավագ սպայական կազմ
մայոր, փոխգնդապետ,
գնդապետ
52
57
Բարձրագույն սպայական կազմ
գեներալ-մայոր65
2. Սահմանային տարիքի հասած ծառայողների` ազգային անվտանգության մարմիններում
ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող
պաշտոնատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչեւ 5 (ազգային
անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասախոսական կազմինը,
բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը եւ
հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-
հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը`
մինչեւ 10) տարի ժամկետով:
(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, փոփ., լրաց. 13.06.16 ՀՕ-94-Ն, խմբ., լրաց.
24.11.22 ՀՕ-448-Ն, փոփ. 22.12.23 ՀՕ-1-Ն)
Հոդված 17.
ավարտը, ծառայության ժամկետի հաշվարկման կարգը
1. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է համարվում ծառայողին
պաշտոնի նշանակելու մասին հրաման տալու օրը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերից եւ այլ զորքերից, ինչպես նաեւ
ոստիկանության մարմիններից ազգային անվտանգության մարմիններ տեղափոխված եւ
մինչեւ համապատասխան պաշտոնի նշանակվելը կադրերի տրամադրության տակ թողնված
ծառայողների համար ազգային անվտանգության մարմիններում ծառայության սկիզբ է
համարվում կադրերի տրամադրության տակ թողնելու օրը:
Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ավարտ է համարվում ծառայողին
ազգային անվտանգության մարմիններից արձակելու մասին հրամանում նշված օրը:
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է
օրացուցային հաշվարկով:
Սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով կարող է սահմանվել ծառայության
ժամկետի հաշվարկի արտոնյալ կարգ:
Գ 4.
ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼԸ, ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 18.
1. Ազգային անվտանգության մարմինների ղեկավարումն իրականացնում է պետական
լիազոր մարմնի ղեկավարը:
2. Պետական լիազոր մարմնի ղեկավարի, պետական լիազոր մարմնի ղեկավարի
տեղակալների պաշտոնների նշանակման եւ պաշտոններից ազատման կարգը սահմանվում է
«Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին խմբերի
պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է պետական
լիազոր մարմնի ղեկավարը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում
ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի
ղեկավարը կամ նրա կողմից լիազորված՝ պետական լիազոր մարմնի ինքնուրույն
կառուցվածքային ստորաբաժանման պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող
պաշտոնատար անձը:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր
խմբերի պաշտոններում ծառայողներին պաշտոնների նշանակումները կատարվում են
պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով, բացառությամբ օրենքով
նախատեսված դեպքերի:
(18-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-132-Ն, լրաց. 02.02.10 ՀՕ-1-Ն, խմբ., փոփ. 23.03.18
ՀՕ-269-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն, 22.12.23 ՀՕ-1-Ն)
Հոդված 19.
պայմանները
1. (մասն ուժը կորցրել է 22.12.23 ՀՕ-1-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 22.12.23 ՀՕ-1-Ն)
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում
կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչեւ նշանակումը վերջին մեկ տարին
զբաղեցրել են ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի այլ
պաշտոն կամ մինչեւ նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ազգային
անվտանգության մարմինների ծառայողների ավագ խմբի որեւէ պաշտոն:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում
կարող է նշանակվել նաեւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն
խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ եւ միջին խմբերի
պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է պետական լիազոր մարմնի
համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից
պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա,
որը պարունակում է տվյալ ծառայողի գործնական եւ անձնական հատկանիշների,
կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ծառայության
ընթացքում ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի վերաբերյալ
տվյալներ, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականությունների կատարման որակի եւ
մասնագիտական հմտությունների ու նրա կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ
տեղեկատվություն:
5. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-40-Ն)
6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ եւ միջին խմբերի
պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում
նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:
6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության
կարող են ընդունվել եւ պաշտոնի նշանակվել նաեւ զինված ուժերի, ոստիկանության,
պետական պահպանության ծառայության, փրկարար ծառայության, քրեակատարողական
ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ,
քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված
մարմիններում եւ պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), ինչպես
նաեւ ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են
տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների
ծառայողներին ներկայացվող պահանջները:
6.2. Սույն հոդվածի 6.1-րդ մասով նախատեսված պետական մարմինների եւ ազգային
անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Ազգային անվտանգության մարմիններում ծառայողը կարող է նշանակվել առաջին
պաշտոնի, բարձր պաշտոնի, հավասար պաշտոնի եւ ցածր պաշտոնի:
(19-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-132-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.05.08 ՀՕ-44-Ն, փոփ.
12.12.13 ՀՕ-163-Ն, լրաց., փոփ. 13.06.16 ՀՕ-94-Ն, 23.03.18 ՀՕ-269-Ն, 21.01.20 ՀՕ-69-Ն,
24.03.21 ՀՕ-149-Ն, փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-613-Ն, փոփ., խմբ.
01.03.23 ՀՕ-40-Ն, փոփ. 22.12.23 ՀՕ-1-Ն, լրաց., փոփ. 12.07.24 ՀՕ-302-Ն)
(24.03.21 ՀՕ-149-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(12.07.24 ՀՕ-302-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(հոդվածը 12.07.24 ՀՕ-302-Ն օրենքի փոփոխության մասով գործել է մինչեւ 2025 թ.
հուլիսի 1-ը` համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի)
Հոդված 20.
Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի
ծառայության մեջ առաջխաղացման կարգով` իր համաձայնությամբ:
Հոդված 21.
Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է հավասար պաշտոնի`
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
3) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության
համաձայն:
Հոդված 22.
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի`
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ
նշանակել հավասար պաշտոնի.
2) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
3) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության
համաձայն (իր համաձայնությամբ).
4) իր դիմումի համաձայն.
5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում.
6) եթե «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին»
կարգապահական տույժ ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել նոր
կարգապահական խախտում:
2. Կարգապահական տույժ ստանալու հետեւանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը
բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալուց
կամ կարգապահական տույժը հանելուց հետո:
3. Կին ծառայողը հղիության շրջանում իր ցանկությամբ նշանակվում է ծառայության ավելի
դյուրին պայմաններ ունեցող պաշտոնի` բժշկական եզրակացության համաձայն: Այդպիսի
դեպքերում պահպանվում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված
պաշտոնային դրույքաչափը:
(22-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 23.
նշանակելը
(վերնագիրը փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` ազգային անվտանգության մարմինների
ծառայողը կարող է նշանակվել հավասար կամ բարձր պաշտոնի պարտականությունների
ժամանակավոր կատարող:
2. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման անընդմեջ
տեւողությունը չպետք է գերազանցի հետեւյալ ժամկետները.
1) 6 ամիս` թափուր պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում.
2) 4 ամիս` զբաղեցրած պաշտոնի պարտականությունների կատարման դեպքում:
2.1. Պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը
կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներով:
2.2. Ծառայողի համաձայնությամբ նրան նշանակում են զբաղեցրած պաշտոնի
պարտականությունների կատարող` պաշտոնն զբաղեցնողի` մինչեւ երեք տարեկան երեխայի
խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի ընթացքում:
3. Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող
նշանակում, պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետը
երկարաձգում եւ պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարումից
ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
4. Թափուր եւ զբաղեցված պաշտոնների պարտականությունների ժամանակավոր
կատարող նշանակվում են`
1) ենթասպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են ենթասպայական
եւ կրտսեր սպայական կոչումներ.
2) կրտսեր սպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են կրտսեր եւ
ավագ սպայական կոչումներ.
3) ավագ սպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են ավագ եւ
բարձրագույն սպայական կոչումներ.
4) բարձրագույն սպաները` այն պաշտոններին, որոնց համար նախատեսված են
բարձրագույն սպայական կոչումներ:
(23-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 24.
վայր տեղափոխելը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայության նոր վայր
տեղափոխվում է հետեւյալ դեպքերում.
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) առաջխաղացման կարգով.
3) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության
համաձայն.
4) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:
2. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է
ծառայության նոր վայր, հավասար կամ բարձր պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը
կատարվում է առանց ծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ
ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, խնամքի տակ գտնվող անձ) համար,
ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է:
3. Ծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է նաեւ առաջխաղացման կարգով` իր
համաձայնությամբ բարձր պաշտոնի նշանակմամբ:
4. Ընտանեկան պայմաններից ելնելով` ծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելը
կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասում նշված հիմքերի առկայությամբ:
5. Ազգային անվտանգության մարմիններում միաժամանակ ծառայող ամուսիններից մեկին
ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում որոշում է կայացվում նույն բնակավայր
ծառայության տեղափոխել նաեւ մյուս ամուսնուն՝ նրա համաձայնությամբ, եթե փոխվում է
մշտական բնակության վայրը: Դրա անհնարինության դեպքում ծառայության նոր վայր
տեղափոխումը չի կատարվում:
6. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-40-Ն)
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը հետագա ծառայությունը
շարունակելու համար կարող է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր
կամ պետական այլ մարմին, որտեղ նախատեսված է զինվորական կամ դրան
հավասարեցված այլ ծառայություն:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողի տեղափոխությունը կատարվում է
պետական լիազոր մարմնի եւ համապատասխան պետական մարմնի հետ համաձայնեցված եւ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(24-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն, 01.03.23 ՀՕ-40-Ն)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 25.
մարմիններ գործուղելը
Ազգային անվտանգության մարմինների ծառայողները, ծառայողական
անհրաժեշտությամբ պայմանավորված, կարող են գործուղվել պետական այլ մարմիններ եւ
կազմակերպություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած
կարգով եւ պայմաններով:
Հոդված 26.
տրամադրության տակ թողնելը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը թողնվում է կադրերի
տրամադրության տակ հետեւյալ դեպքերում.
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, ինչպես նաեւ սույն
օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում` մինչեւ 2 ամիս
ժամանակով.
2) (կետն ուժը կորցրել է 25.03.21 ՀՕ-131-Ն)
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերից, այլ զորքերից կամ այլ մարմիններից
ազգային անվտանգության մարմիններ տեղափոխելիս` մինչեւ 3 ամիս ժամանակով.
4) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս` մինչեւ վերադառնալը կամ օրենքով
սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.
5) գերության մեջ գտնվելիս` մինչեւ ազատվելը.
6) հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար
արձակուրդում գտնվող կին ծառայողի զբաղեցրած պաշտոնը կրճատվելիս` մինչեւ
արձակուրդի ավարտը:
7) (կետն ուժը կորցրել է 11.12.23 ՀՕ-404-Ն)
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի
տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է
նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
3. Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի
տրամադրության տակ գտնվելիս ծառայողի վարձատրությունն իրականացվում է նշված
խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություններում
հանցակազմ չկա: Այդ դեպքում վարձատրությունն իրականացվում է կադրերի
տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար` զբաղեցրած վերջին
պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով:
4. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կադրերի
տրամադրության տակ գտնվելիս կին ծառայողին տրվում են միայն Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վճարները:
5. Ծառայողը կադրերի տրամադրության տակ է վերցվում սույն հոդվածի առաջին մասում
նշված հանգամանքներն ի հայտ գալու կամ դրանց մասին հայտնի դառնալու օրվանից:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու
կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
6. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում կադրերի
տրամադրության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են
ծառայողին` նրա կրթությանը եւ նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ
աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն առաջարկել: Կադրերի
տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն
օրենքով սահմանված կարգով, արձակվում է ծառայությունից:
7. (մասն ուժը կորցրել է 11.12.23 ՀՕ-404-Ն)
(26-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 25.03.21 ՀՕ-131-Ն, լրաց.,
փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն, 01.03.23 ՀՕ-40-Ն, փոփ. 11.12.23 ՀՕ-404-Ն)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(11.12.23 ՀՕ-404-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 27.
1. Ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են`
1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման
դեպքում ազգային անվտանգության մարմնում այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման
դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, եւ
հաստիքների կրճատումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմնի
հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայության սահմանափակ
պիտանիության կապակցությամբ` ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա
(խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ
առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում) համապատասխան
թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա
ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
4) այլ պաշտոնի նշանակվելիս.
5) այլ պաշտոնի նշանակվելու վերաբերյալ իր դիմումի համաձայն.
6) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված.
7) ազգային անվտանգության մարմիններից արձակվելիս.
8) (կետն ուժը կորցրել է 11.12.23 ՀՕ-404-Ն)
9) գերության մեջ գտնվելու դեպքում.
10) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս:
2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավունք ունեցող
ղեկավարը:
(27-րդ հոդվածը խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն, փոփ., լրաց. 01.03.23 ՀՕ-40-Ն, 11.12.23 ՀՕ-
404-Ն)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(11.12.23 ՀՕ-404-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Հոդված 28.
1. Ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի
պաշտոններ զբաղեցնող ծառայողների, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմինների
շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների (սույն
հոդվածում այսուհետ՝ ծառայող) ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու
նպատակով:
2. Ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար
ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝
հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
3. Ազգային անվտանգության մարմիններում առաջին անգամ պաշտոնի նշանակված
ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան
երեք, եւ ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում:
4. Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողներն
ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք, եւ ոչ ուշ, քան
վեց ամսվա ընթացքում:
5. Ատեստավորման ենթակա եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար
տրամադրվող արձակուրդում կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվող
ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:
6. Ատեստավորման ենթակա եւ արձակուրդում կամ գործուղման մեջ կամ կադրերի
տրամադրության տակ գտնվող կամ ուսման (վերապատրաստման) ուղարկված կամ
ժամանակավոր անաշխատունակ կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողն
ատեստավորվում է ոչ շուտ, քան այդ հանգամանքները վերանալուց երկու ամիս հետո:
7. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս
առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
8. Ատեստավորումն անցկացնում են հանձնաժողովները, որոնց ձեւավորման կարգը
սահմանվում է ատեստավորման կարգը սահմանող Կառավարության որոշմամբ:
9. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից մեկը.
1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:
10. Ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված
եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ
կայացված եզրակացությունը պետական լիազոր մարմնի ղեկավարին դրանց ծանոթանալու
օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
11. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու
դեպքում հավելավճարը հաշվարկվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու»
եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
12. Այն ծառայողները, որոնց վերաբերյալ ատեստավորման արդյունքներով կայացվել է
«ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, յուրաքանչյուր տարի մեկ անգամ
կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար:
13. Ծառայողին այլ՝ հավասար կամ ցածր պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողը
ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված
ժամկետը: Հավասար կամ ցածր պաշտոնի նշանակվելու դեպքում ծառայողի
ատեստավորման արդյունքները պահպանվում են, ընդ որում, ցածր պաշտոնի նշանակվելիս
հավելավճարը հաշվարկվում է ցածր պաշտոնի խմբի համար սահմանված չափով:
Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողը մինչեւ նոր
պաշտոնում ատեստավորվելը շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար
հաշվարկված հավելավճարը:
14. Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է
բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա
առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում ծառայողը ենթակա չէ
ատեստավորման, եթե չի լրացել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, իսկ նրա
ատեստավորման արդյունքները պահպանվում են:
15. Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար
հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության եւ
ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը
թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա
հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն
վերսկսվում է սույն մասում նշված հանգամանքները վերանալու օրը:
16. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար
սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողների համար հաշվարկված հավելավճարի
վճարումը դադարում է՝
1) ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու»
եզրակացություն կայացվելու դեպքում:
2) (կետն ուժը կորցրել է 22.12.23 ՀՕ-1-Ն)
17. Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող
հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
Պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել հաստիքային
գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային
ստորաբաժանումներում ատեստավորման անցկացման գործընթացի
առանձնահատկություններ:
18. Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի
ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում
ծառայողների համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ
զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ
հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն
զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Հավելավճար
հաշվարկելու իրավունք ձեռք չբերելու կամ հավելավճարի վճարումը դադարելու դեպքում
ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության
պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ տվյալ պաշտոնի համար Կառավարության
որոշմամբ նախատեսված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների
համար նախատեսված հավելումները:
(28-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն, խմբ. 01.03.23 ՀՕ-40-Ն, 11.12.23 ՀՕ-
404-Ն, փոփ. 22.12.23 ՀՕ-1-Ն)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(11.12.23 ՀՕ-404-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Գ 5.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
Հոդված 29.
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի իրավունքներն են`
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող
իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր գործունեության գնահատականներին ու ծառայողական գործունեությանը
վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ դրանց առնչությամբ բացատրություններ
ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ
տեղեկություններ եւ նյութեր ստանալը.
4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական
քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների եւ կասկածանքների
վերացման նպատակով.
6) առողջության պահպանությունը.
6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.
7) սոցիալական ապահովությունը.
8) իրավական պաշտպանությունը.
9) պաշտոնի եւ կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.
10) սահմանված կարգով եւ դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
11) ատեստավորման արդյունքները բողոքարկելը:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ունենալ նաեւ օրենքով եւ
իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:
(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 30.
պարտականությունները
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականություններն են`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական
ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար
անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով իր վրա դրված
պարտականությունները ճշգրիտ եւ ժամանակին կատարելը.
4) վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տրված
հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.
5) զինվորական եւ ծառայողական կարգապահության կանոնները պահպանելը.
6) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին
առնչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունից արձակվելուց հետո.
7) եկամուտների հայտարարագիրը սահմանված կարգով ներկայացնելը:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի համար Հայաստանի
Հանրապետության այլ օրենքներով կարող են սահմանվել նաեւ այլ պարտականություններ:
(30-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն, 01.03.23 ՀՕ-51-Ն)
Հոդված 31.
(վերնագիրը խմբ. 12.12.13 ՀՕ-163-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 24.11.22 ՀՕ-448-Ն)
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարձատրության հետ կապված
հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության
պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով:
(31-րդ հոդվածը խմբ. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն, 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 32.
պաշտպանությունը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սոցիալական պաշտպանությունն
իրականացվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով
սահմանված կարգով:
2. Ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` ծառայողին
հասցված գույքային վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով:
(32-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն)
Գ 6.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Հոդված 33.
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների համար սահմանվում է 40-ժամյա
հնգօրյա աշխատանքային շաբաթ:
2. Ազգային անվտանգության այն ծառայողների համար, ովքեր ծառայողական
պարտականությունները կատարում են առողջության համար վնասակար պայմաններում,
սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տեւողություն:
Ազգային անվտանգության մարմինների այն պաշտոնների ցանկը, որոնց համար
սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տեւողություն, սահմանում է պետական լիազոր
մարմնի ղեկավարը:
Հոդված 34.
ծառայությունը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա
ծառայության`
1) պետության անվտանգության ապահովման համար.
2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.
3) հավաքների եւ հանրային միջոցառումների անվտանգության ապահովման համար.
4) ազգային անվտանգության մարմինների վրա դրված խնդիրների եւ գործառույթների
իրականացման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն
կարող կասեցվել կամ դադարեցվել.
5) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների ժամանակ, ինչպես նաեւ
օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին օրական 8 ժամից ավելի
արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության
տեւողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ազգային
անվտանգության մարմինների ծառայողի արտաժամյա ծառայության տեւողությունը տարվա
ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:
(34-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-95-Ն, 12.12.13 ՀՕ-163-Ն)
Հոդված 35.
ներգրավելը հանգստյան եւ տոն օրերին
1. Սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ազգային
անվտանգության մարմինների ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան եւ
տոն օրերին:
2. Հանգստյան եւ տոն օրերի ծառայության համար տրվում է հավելում` Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:
3. Հանգստյան եւ տոն օրերին, ինչպես նաեւ արտաժամյա ծառայության հաշվարկման
կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(35-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 36.
1. Հերթապահության ժամանակի տեւողությունը յուրաքանչյուր ամսվա համար չպետք է
գերազանցի 150 ժամը:
2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-163-Ն)
3. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական լիազոր
մարմնի ղեկավարը:
(36-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն)
Հոդված 37.
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին վարձատրության պահպանմամբ
տրվում են`
1) հերթական (ամենամյա) արձակուրդ.
2) ուսումնական արձակուրդ.
3) լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.
4) հիվանդության պատճառով արձակուրդ.
5) կին ծառայողներին` հղիության եւ ծննդաբերության արձակուրդ:
1.1. Ազգային անվտանգության մարմինների կին ծառայողներին տրվում է նաեւ մինչեւ երեք
տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին տրվում է նաեւ օրենքով եւ
իրավական այլ ակտերով սահմանված այլ արձակուրդ:
3. Սույն հոդվածի առաջին մասի 2-5-րդ կետերում նշված արձակուրդները ծառայողի
հերթական արձակուրդում չեն հաշվվում:
4. Սույն հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերում սահմանված արձակուրդների տրամադրման
կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(37-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն, փոփ.
01.03.23ՀՕ-51-Ն)
Հոդված 38.
1. Հերթական արձակուրդի տեւողությունը սահմանվում է`
1) մինչեւ 15 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 30 օր.
2) 15-25 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 40 օր.
3) 25 եւ ավելի օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 45 օր:
1.1. Հերթական արձակուրդը ծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ
ավելի, քան երկու մասով:
2. Հերթական արձակուրդից ծառայողին հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ
դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող
պաշտոնատար անձի հրամանով: Այդ դեպքում արձակուրդի չօգտագործած օրերը
տրամադրվում են նույն տարում, եթե դրանք կազմում են 15 օր եւ ավելի: Արձակուրդի
չօգտագործած օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական
արձակուրդի օրերին:
3. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելիս նախապատվությունը տրվում է`
1) մարտական գործողությունների մասնակիցներին.
2) մինչեւ 16 տարեկան 3 եւ ավելի երեխա ունեցողներին.
3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցողներին:
4. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը
երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով
բուժող բժշկի եւ բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:
Սույն մասում նշված տեղեկանքն այլ բուժհիմնարկի կողմից տրվելու դեպքում հավաստվում
է ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական ծառայության կողմից:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ծառայության ընդունվելու եւ
ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով
հասանելիք արձակուրդի ընդհանուր տեւողությունը տասներկուսի բաժանելու եւ ստացված
օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն
ու օրերը կլորացվում են ավելացման եղանակով:
6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների
ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` հղիության եւ
ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար
տրամադրվող արձակուրդի: Արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են սույն
հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով: Ռազմական դրություն հայտարարվելու
դեպքում կին ծառայողի՝ հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան
երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը կարող է ընդհատվել նրա գրավոր
համաձայնությամբ:
(38-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-269-Ն, խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 39.
Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձեւով սույն
օրենքով սահմանված կարգով սովորող ազգային անվտանգության մարմինների
ծառայողներին (այդ թվում` ասպիրանտներին, դոկտորանտներին) տրվում է ուսումնական
արձակուրդ` ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:
Հոդված 40.
Լրացուցիչ արձակուրդը տրվում է`
1) ծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող
օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ու տեւողությամբ.
2) ընտանեկան պայմաններից ելնելով եւ հարգելի այլ պատճառներով` մինչեւ 10 օր
տեւողությամբ:
Հոդված 41.
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին հիվանդության պատճառով
արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
2. Ծառայողին հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ մինչեւ 60 օր
տեւողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:
3. Բուժման եւ հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու
ժամանակը, ընդհանուր առմամբ, չպետք է անցնի 4 ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ
առանձին հիվանդությունների բուժման համար օրենսդրությամբ սահմանվում են ավելի
երկար ժամկետներ:
Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգել պետական լիազոր մարմնի
ղեկավարը` բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:
4. Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն
ավարտվելուց հետո ծառայողը ենթակա է ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման`
հետագա ծառայությունը շարունակելու հնարավորությունը որոշելու համար:
Հոդված 42.
երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
(վերնագիրը խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
1. Ազգային անվտանգության մարմինների կին ծառայողին հղիության եւ ծննդաբերության,
ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի
համար արձակուրդը հաշվարկվում է կին ծառայողի անընդհատ ծառայության ստաժում`
պաշտոնային դրույքաչափը սահմանելու, միանվագ դրամական պարգեւատրման եւ
կենսաթոշակ հաշվարկելու համար:
Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին
ծառայողի պաշտոնը պահպանվում է:
3. Հղիության եւ ծննդաբերության տարում կին ծառայողին հերթական արձակուրդ տրվում է
ընթացիկ տարվա արձակուրդի տեւողությամբ, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի
համար արձակուրդն ավարտվելու տարում` ավարտվելու օրվանից համամասնաբար, մինչեւ
օրացուցային տարվա ավարտը` ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկուսուկես
օր հաշվարկով:
(42-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Գ 7.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 43.
կիրառվող սահմանափակումները
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի`
1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ
ստեղծագործական աշխատանքից.
2) լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական եւ տեղական ինքնակառավարման
մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.
3) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
4) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված
հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն
ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.
5) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող
հրապարակումների կամ ելույթների համար.
6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ազգային անվտանգության մարմինների
նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ
ծառայողական տեղեկատվությունը.
7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ,
գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
8) լինել որեւէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային,
մարզական, որսորդական եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված
կազմակերպությունների), այդ թվում` կրոնական կազմակերպության անդամ.
9) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական,
հասարակական միավորումների եւ դրանց գործունեության օգտին իրականացվող
քարոզչության.
10) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:
11)
2. Ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելուց հետո` մեկ ամսվա
ընթացքում, ազգային անվտանգության մարմինների ծառայողը, Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առեւտրային
կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում
բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային
կառավարման: Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք ունի
հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:
3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ
կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող,
զավակ, եղբայր, քույր, տատ եւ պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց
նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:
4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի ծառայությունից
ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ
կամ դառնալ այն կազմակերպության անդամ կամ աշխատող, որի նկատմամբ նա
անմիջական հսկողություն է իրականացրել իր ծառայության վերջին մեկ տարվա ընթացքում:
5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման,
այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունից արձակման կամ նրա նկատմամբ
կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը
պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն:
Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիքը կամ
հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:
6. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին պետական գաղտնիքներին
առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է ուսումնական
հաստատություններում սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած
աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող
մասնագիտություններով հեռակա ուսուցման ձեւով` միայն պետական լիազոր մարմնի
ղեկավարի թույլտվությամբ: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության
ընդունվող եւ ուսումնական հաստատությունում առկա ուսուցման ձեւով սովորող քաղաքացին
պաշտոնի նշանակվելիս պարտավոր է ապահովել սույն մասով նախատեսված պահանջի
կատարումը՝ պետական լիազոր մարմին ներկայացնելով հեռակա ուսուցման ձեւի անցնելու
վերաբերյալ փաստաթղթերը:
(43-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-95-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-117-Ն, լրաց. 24.11.22 ՀՕ-
448-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-51-Ն, փոփ., լրաց. 11.12.23 ՀՕ-404-Ն)
(11.12.23 ՀՕ-404-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-272-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է
մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ
գործողության մեջ դրվելու օրվանից)
Հոդված 44.
1. Ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ
(հրահանգներ եւ կարգադրություններ), որոնք`
1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.
2) հրամաններ (հրահանգներ եւ կարգադրություններ) տվողի կամ կատարողի
լիազորությունների սահմաններից դուրս են:
2. Ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ եւ
կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ
մասին տեղյակ պահելով վերադասին:
Հոդված 45.
1. Ուսումնական հաստատություն սովորելու կամ վերապատրաստվելու գործուղված
ծառայողը պարտավոր է փոխհատուցել իր սովորելու կամ վերապատրաստվելու համար
պետության կատարած ծախսերը, եթե նա`
1) առանց հարգելի պատճառների, ինքնակամ դադարեցրել է ուսումը կամ
վերապատրաստումը կամ հեռացվել է ուսումնական հաստատությունից.
2) սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ, 8-9-րդ, 12-14-րդ կետերով եւ 1.1-ին
մասով նախատեսված հիմքերով արձակվել է ազգային անվտանգության մարմիններում
ծառայությունից.
3) ծառայությունից արձակվել է սույն օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով
նախատեսված հիմքով, բացառությամբ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված
դեպքերի, եթե նշված հանգամանքները հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով եւ
պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից գնահատվում որպես ծառայությունը
շարունակելու համար խոչընդոտ:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության
մարմինների ծառայողը չի հատուցում սովորելու կամ վերապատրաստվելու համար
պետության կատարած ծախսերը, եթե նա`
1) ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ազգային անվտանգության
մարմիններում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի կամ վերապատրաստումն անցնելուց
հետո ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.
2) ծառայությունից արձակվել է սույն օրենքով նախատեսված հիմքերով (բացառությամբ
սույն հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսվածների):
3. Սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի
փոխհատուցման կարգը եւ չափերը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի
հրամանով:
4. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով
պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած,
ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի
նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային
զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտվելու դեպքում
զինծառայողը վճարում է տուժանք «Զինվորական ծառայության եւ զինծառայողի
կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ
չափերով:
(45-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-163-Ն, լրաց. 24.11.22 ՀՕ-448-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-
40-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.12.23 ՀՕ-404-Ն)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
(11.12.23 ՀՕ-404-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ)
Գ 8.
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 46.
արձակելը
Ազգային անվտանգության մարմինների ծառայողն արձակվում է`
1) պետական լիազոր մարմնի պահեստազոր` պետական լիազոր մարմնի ղեկավարի
սահմանած կարգով եւ դեպքերում.
2) զինված ուժերի պահեստազոր, եթե զինված ուժերի պահեստազորում գտնվելու
սահմանային տարիքի չի հասել եւ պիտանի կամ սահմանափակ պիտանի է զինվորական
ծառայությանը.
3) պաշտոնաթողության դեպքում, եթե հասել է զինված ուժերի պահեստազորում գտնվելու
սահմանային տարիքի, կամ ռազմաբժշկական հանձնաժողովը նրա առողջության վիճակի
պատճառով նրան ճանաչել է ծառայության համար ոչ պիտանի:
Հոդված 47.
արձակելու հիմքերը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ենթակա է ծառայությունից
արձակման`
1) տարիքի կապակցությամբ` ազգային անվտանգության մարմիններում ծառայության մեջ
գտնվելու եւ սահմանային տարիքի հասնելու դեպքում.
2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու
դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաեւ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության
քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
4) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ
ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում.
5) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զբաղեցրած պաշտոնում ծառայությունը
շարունակելու համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ
պաշտոնի.
6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
7) (կետն ուժը կորցրել է 24.11.22 ՀՕ-448-Ն)
8) իր նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու
դեպքում.
9) հաստիքների կրճատման դեպքում, եթե համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի.
10) (կետն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-40-Ն)
11) իր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան
հանգամանքների կապակցությամբ.
12) կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե
համաձայն չէ նշանակվելու առաջարկվող պաշտոնին.
13) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.
14) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու
դեպքում.
15) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած
ճանաչվելու դեպքում:
1.1. Լիազոր մարմնի ղեկավարն իրավունք ունի ազգային անվտանգության մարմիններում
ծառայությունից արձակելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող
արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել,
կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով: Այս
դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ
հանգամանքները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակում է նրան
համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:
Ազգային անվտանգության մարմիններից արձակվող ծառայողն արձակվելու օրը ստանում է
վերջնահաշվարկ:
3. Ազգային անվտանգության մարմիններում 20 եւ ավելի տարի (արտոնյալ հաշվարկով)
անբասիր ծառայած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանն առանձնակի
ծառայություններ մատուցած սպաներին եւ ենթասպաներին, անկախ ազգային
անվտանգության մարմիններում ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք
ունեցող ղեկավարի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու
իրավունք:
Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն կոչում ունեցող ծառայողները
ծառայությունը դադարեցնելուց հետո իրավունք ունեն կրելու զինվորական համազգեստ:
(47-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-132-Ն, 09.04.07 ՀՕ-142-Ն, փոփ. 02.02.10 ՀՕ-1-
Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.11.22 ՀՕ-448-
Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-40-Ն)
(01.03.23 ՀՕ-40-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 48.
արտոնությունները եւ կենսաթոշակի ապահովումը
Ազգային անվտանգության մարմինների` ծառայությունից արձակված ծառայողներին
տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը եւ կենսաթոշակ
նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող
դրամական օգնությունը եւ վճարումները, երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք
տվող ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաեւ սոցիալական ապահովության հետ կապված
մյուս հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինված
ուժերում զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող
օրենքներով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական
այլ ակտերով:
(48-րդ հոդվածը լրաց. 12.12.13 ՀՕ-163-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն)
Գ 9.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 49.
վերականգնումը
Ազգային անվտանգության մարմինների այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով
ճանաչվել են ծառայությունում անհիմն կամ անօրինական տեղափոխված, ծառայողական
պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված,
ինչպես նաեւ ծառայությունից արձակված, ենթակա են ծառայության, կոչումի կամ
պաշտոնում վերականգնման` դիմելու պահից մեկամսյա ժամկետում:
Հոդված 50.
1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական արձակված եւ հետագայում վերականգնված
ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում եւ
կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաեւ անհիմն կամ անօրինական արձակումից
մինչեւ վերականգնումն ընկած ժամանակահատվածը:
2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական արձակված ծառայողներին մինչեւ
վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում
նրա` չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:
Այն ծառայողներին, ովքեր արձակման պահից մինչեւ վերականգնվելն աշխատել են այլ
կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ,
փոխհատուցումը վճարվում է նրանց` զբաղեցրած վերջին պաշտոնի աշխատավարձի եւ
ծառայությունից արձակված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջեւ
եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան երեք ամսվա համար:
3. Կոչումը կամ պաշտոնն անհիմն կամ անօրինական իջեցված ծառայողներին մինչեւ
դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական
փոխհատուցում` նրանց չվճարված աշխատավարձի չափով:
(50-րդ հոդվածը փոփ., խմբ. 12.12.13 ՀՕ-163-Ն)
Գ 10.
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 51.
1. Լիազոր մարմնի համակարգում գործում է ուսումնական հաստատություն (ուսումնական
կենտրոն):
2. Ուսումնական հաստատությունում ծառայությունն իրականացվում է սույն օրենքին եւ
զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին եւ իրավական այլ ակտերին
համապատասխան:
3. Ազգային անվտանգության մարմինների ծառայողները պայմանագրային հիմունքներով
սովորելու կամ վերապատրաստվելու են ուղարկվում ինչպես Հայաստանի Հանրապետության,
այնպես էլ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ (այդ թվում`
ռազմաուսումնական):
Հոդված 52.
Լիազոր մարմնի ղեկավարը ձեւավորում է ռազմաբժշկական հանձնաժողով, որի
ձեւավորման ու գործունեության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
(52-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-269-Ն)
Հոդված 53.
կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք
(վերնագիրը խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
1. Ազգային անվտանգության մարմիններում աշխատանքի են ընդունվում նաեւ
քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող
անձինք՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված
կարգով:
(53-րդ հոդվածը խմբ. 24.11.22 ՀՕ-448-Ն)
Հոդված 54.
անձանց խրախուսումը
1. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են
խրախուսվել Կառավարության սահմանած կարգով եւ չափով:
2. Ազգային անվտանգության մարմինների գործունեությանն օժանդակող անձինք կարող են
պարգեւատրվել պետական պարգեւներով` օրենքով սահմանված կարգով:
(54-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-269-Ն)
Հոդված 55.
Ազգային անվտանգության մարմինների վետերաններ են համարվում սույն օրենքի 47-րդ
հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերի հիմքերով ազգային անվտանգության
մարմիններից արձակված անձինք:
Գ 11.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 56.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունիսի 1-ից:
Հոդված 57.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքից բխող իրավական
ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Մինչեւ
համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործող իրավական ակտերը գործում են
այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
Հոդված 58.
ատեստավորումը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների առաջին ատեստավորումն
անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո եւ ավարտվում է 2006
թվականի հուլիսի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ծառայողների
1/3-ը:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության` ազգային
անվտանգության մարմինների ավագ եւ գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող
ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական
արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին
հերթին:
Առանց բարձրագույն կրթության` ազգային անվտանգության մարմինների ավագ եւ
գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական
արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի
բարձր պաշտոնի` ուսումնական հաստատությունում համապատասխան ուսուցում անցնելուց
հետո:
Հոդված 59.
Ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ նախկինում կիրառված
կարգապահական տույժերը պահպանվում են:
Հոդված 60.
1. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով
ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ազգային անվտանգության մարմիններում առանց
բարձրագույն կրթության սպայական կոչումներ ստացած ծառայողներին հերթական
կոչումներ չեն շնորհվում մինչեւ սահմանված կարգով բարձրագույն կրթություն ստանալը:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված եւ հետագայում բարձրագույն կրթություն
ստացած ծառայողներին հերթական կոչում շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով`
հաշվի առնելով նախորդ կոչումով ծառայության ժամկետը:
Հոդված 61.
Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2003 թ. մայիսի 7
Երեւան
ՀՕ-532-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
11.09.2025, ՀՕ-298-Ն---------
12.07.2024, ՀՕ-302-Ն20.07.2024, ՀՕ-532-Ն
12.06.2024, ՀՕ-272-Ն---------
22.12.2023, ՀՕ-1-Ն09.01.2024, ՀՕ-532-Ն
11.12.2023, ՀՕ-404-Ն26.12.2023, ՀՕ-532-Ն
01.03.2023, ՀՕ-40-Ն13.05.2023, ՀՕ-532-Ն
01.03.2023, ՀՕ-51-Ն06.04.2023, ՀՕ-532-Ն
23.12.2022, ՀՕ-613-Ն29.01.2023, ՀՕ-532-Ն
24.11.2022, ՀՕ-448-Ն17.12.2022, ՀՕ-532-Ն
24.03.2021, ՀՕ-149-Ն23.10.2021, ՀՕ-532-Ն
25.03.2021, ՀՕ-131-Ն09.04.2021, ՀՕ-532-Ն
21.01.2020, ՀՕ-69-Ն22.02.2020, ՀՕ-532-Ն
23.03.2018, ՀՕ-269-Ն09.04.2018, ՀՕ-532-Ն
13.06.2016, ՀՕ-94-Ն16.06.2016, ՀՕ-532-Ն
11.06.2014, ՀՕ-64-Ն01.07.2014, ՀՕ-532-Ն
12.12.2013, ՀՕ-163-Ն01.07.2014, ՀՕ-532-Ն
19.03.2012, ՀՕ-117-Ն31.05.2012, ՀՕ-532-Ն
14.04.2011, ՀՕ-95-Ն02.05.2011, ՀՕ-532-Ն
02.02.2010, ՀՕ-1-Ն25.02.2010, ՀՕ-532-Ն
22.05.2008, ՀՕ-44-Ն24.05.2008, ՀՕ-532-Ն
09.04.2007, ՀՕ-142-Ն20.05.2007, ՀՕ-532-Ն
14.12.2004, ՀՕ-132-Ն19.12.2004, ՀՕ-532-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней