Օրենք
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-267
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.03.2024-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ
1998.12.31/33(66)
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ02.12.1998
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ30.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ01.01.1999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում Հայրենական մեծ
պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության կազմակերպչական,
տնտեսական եւ իրավական հիմքերը` բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց ակտիվ
գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:
Հոդված 1.Հայրենական մեծ պատերազմի վետերաններ հասկացությունը
Սույն օրենքով` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ` վետերաններ) են
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում
մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին,
ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ
ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները,
նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ
շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել
ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների եւ
ստացած վնասվածքների հետեւանքով: Հայաստանի Հանրապետությունում
ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած
օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը
սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(1-ին հոդվածը լրաց. 06.02.02 ՀՕ-298, 10.12.13 ՀՕ-128-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-52-Ն)
Հոդված 2.Վետերանների մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն
օրենքից եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերից:
Հոդված 3.Միջազգային պայմանագրերը
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ
նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային
պայմանագրերի նորմերը:
Հոդված 4.Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով եւ
իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար
բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով
ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված
կարգով:
Վետերաններին էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ
հաշմանդամություն ունեցող վետերաններին` նաեւ գազի, ջրամատակարարման,
ջրահեռացման եւ ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա
դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած
կարգով եւ չափով:
Հաշմանդամություն ունեցող վետերաններն իրավունք ունեն նաեւ`
ա) (կետն ուժը կորցրել է 29.11.06 ՀՕ-224-Ն)
բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի
վարձերը.
գ) ստանալ անվճար պրոթեզավորում եւ վերականգնողական պարագաներ` Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության
կառավարության սահմանած կարգով:
Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ եւ չի հաշվառվում վետերանների կամ նրանց
ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը
ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 06.02.02 ՀՕ-298, փոփ., խմբ. 25.12.03 ՀՕ-60-Ն, 14.12.04
ՀՕ-38-Ն, լրաց., խմբ., փոփ. 29.11.06 ՀՕ-224-Ն, փոփ. 02.02.10 ՀՕ-2-Ն, 07.02.24 ՀՕ-52-Ն)
Հոդված 5.Վետերանների նկատմամբ պետական քաղաքականության իրականացումը
Վետերանների եւ նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով եւ այլ նորմատիվ
իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման
երաշխիքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած
մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` պետական նպատակային ծրագրերի
իրականացման միջոցով:
Հոդված 6.Վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթը
Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է
լիազորված մարմինը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության
հաստատած ցուցակի եւ սահմանած կարգի:
(6-րդ հոդվածը խմբ. 06.02.02 ՀՕ-298)
Հոդված 7.Պատասխանատվությունն օրենքի պահանջների խախտման համար
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 8.Անցումային դրույթ
Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
2006 թվականի հունվարի 1-ից պատվովճարի չափը չի կարող պակաս լինել տասը հազար
դրամից:
(8-րդ հոդվածը խմբ. 26.10.05 ՀՕ-200-Ն)
Հոդված 9.Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-267
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
07.02.2024, ՀՕ-52-Ն14.03.2024, ՀՕ-267
10.12.2013, ՀՕ-128-Ն07.01.2014, ՀՕ-267
02.02.2010, ՀՕ-2-Ն25.02.2010, ՀՕ-267
29.11.2006, ՀՕ-224-Ն01.01.2007, ՀՕ-267
26.10.2005, ՀՕ-200-Ն01.01.2006, ՀՕ-267
14.12.2004, ՀՕ-38-Ն31.01.2005, ՀՕ-267
25.12.2003, ՀՕ-60-Ն01.01.2004, ՀՕ-267
06.02.2002, ՀՕ-29801.10.2002, ՀՕ-267
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ հասկացությունը
Սույն օրենքով` Հայրենական մեծ պատերազմի վետերաններ (այսուհետ` վետերաններ) են
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում
մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին,
ինչպես նաեւ պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները եւ
ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները,
նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար եւ
շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել
ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների եւ
ստացած վնասվածքների հետեւանքով: Հայաստանի Հանրապետությունում
ժամանակավորապես բնակվող կամ գտնվող Հայրենական մեծ պատերազմին մասնակցած
օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը
սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(1-ին հոդվածը լրաց. 06.02.02 ՀՕ-298, 10.12.13 ՀՕ-128-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-52-Ն)
Հոդված 2.
Վետերանների մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետության վետերանների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն
օրենքից եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերից:
Հոդված 3.
Միջազգային պայմանագրերը
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ
նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային
պայմանագրերի նորմերը:
Հոդված 4.
Վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը
Վետերանների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է սույն օրենքով եւ
իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար
բժշկական օգնություն եւ բժշկական սպասարկում, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով
ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված
կարգով:
Վետերաններին էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ
հաշմանդամություն ունեցող վետերաններին` նաեւ գազի, ջրամատակարարման,
ջրահեռացման եւ ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա
դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած
կարգով եւ չափով:
Հաշմանդամություն ունեցող վետերաններն իրավունք ունեն նաեւ`
ա) (կետն ուժը կորցրել է 29.11.06 ՀՕ-224-Ն)
բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի
վարձերը.
գ) ստանալ անվճար պրոթեզավորում եւ վերականգնողական պարագաներ` Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության
կառավարության սահմանած կարգով:
Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ եւ չի հաշվառվում վետերանների կամ նրանց
ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Սույն հոդվածով սահմանված արտոնությունների իրականացման ծախսերը
ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
(4-րդ հոդվածը խմբ., լրաց. 06.02.02 ՀՕ-298, փոփ., խմբ. 25.12.03 ՀՕ-60-Ն, 14.12.04
ՀՕ-38-Ն, լրաց., խմբ., փոփ. 29.11.06 ՀՕ-224-Ն, փոփ. 02.02.10 ՀՕ-2-Ն, 07.02.24 ՀՕ-52-Ն)
Հոդված 5.
Վետերանների նկատմամբ պետական քաղաքականության իրականացումը
Վետերանների եւ նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով եւ այլ նորմատիվ
իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման
երաշխիքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած
մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` պետական նպատակային ծրագրերի
իրականացման միջոցով:
Հոդված 6.
Վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթը
Վետերանների կարգավիճակը հաստատող միասնական նմուշի փաստաթուղթը տալիս է
լիազորված մարմինը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության
հաստատած ցուցակի եւ սահմանած կարգի:
(6-րդ հոդվածը խմբ. 06.02.02 ՀՕ-298)
Հոդված 7.
Պատասխանատվությունն օրենքի պահանջների խախտման համար
Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 8.
Անցումային դրույթ
Վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
2006 թվականի հունվարի 1-ից պատվովճարի չափը չի կարող պակաս լինել տասը հազար
դրամից:
(8-րդ հոդվածը խմբ. 26.10.05 ՀՕ-200-Ն)
Հոդված 9.
Օրենքի ուժի մեջ մտնելը