Օրենք
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
Գ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության
գործունեության սուբյեկտներին քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների
համար պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերը` քաղաքաշինական
գործունեության բոլոր փուլերում քաղաքացիների, հասարակության ու պետության շահերը
պաշտպանելու, օրենսդրական ակտերի, ստանդարտների ու կանոնների պահանջների
կատարումն ապահովելու նպատակով:
(1-ին հոդվածը փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 2.
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
ա) աշխատանքներ իրականացնող` քաղաքաշինական փաստաթղթերի կազմում,
քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարություն, շինարարության
որակի տեխնիկական հսկողություն, քաղաքաշինական գործունեության օբյեկտների
հետախուզման եւ հետազննման ծառայություններ իրականացնող քաղաքաշինության
գործունեության սուբյեկտ, որն ունի համապատասխան գործունեության լիցենզիա եւ ներդիր
կամ հավաստագիր.
բ) փորձագիտական եզրակացություն` ընթացիկ կամ ավարտված նախագծային եւ
շինարարական աշխատանքների համալիր գնահատական, որը տալիս է համապատասխան
գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձը.
գ) հեղինակային հսկողություն` կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածքի ու
լուծումների` հաստատված նախագծին համապատասխանությունն ապահովելու նպատակով
ճարտարապետաշինարարական նախագծերի հեղինակների կամ նրանց լիազորած անձանց
կողմից օրենքով սահմանված կարգով շինարարության նկատմամբ իրականացվող
հսկողություն.
դ) որակի տեխնիկական հսկողություն` կառուցվող օբյեկտների շինարարական-
մոնտաժային աշխատանքների, ինչպես նաեւ օգտագործվող շինանյութերի, շինվածքների,
կոնստրուկցիաների եւ ինժեներական սարքավորումների` հաստատված նախագծին, գործող
նորմերին ու ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու նպատակով
պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողություն.
ե) ամրություն` շինանյութի, շինվածքի, կոնստրուկցիայի, դրանց հանգույցների, հիմքերի ու
հիմնատակերի ունակություն, որը թույլ է տալիս առանց քայքայվելու կրել հաշվարկային
բեռներ ու ազդեցություններ.
զ) կայունություն` շենքերի ու շինությունների ունակություն, որը թույլ է տալիս պահպանել
կայուն հավասարակշռված վիճակ հաշվարկային բեռների ու ազդեցությունների
ներգործության տակ.
է) հուսալիություն` շենքերի ու շինությունների կրող եւ պատող կոնստրուկցիաների,
ինժեներական համակարգերի ունակություն, որը թույլ է տալիս կատարել նորմատիվային
ցուցանիշներով սահմանված գործառույթներ.
ը) նախագծման տեխնիկական պայմաններ` համապատասխան տարածքում
ինժեներական ենթակառուցվածքներն սպասարկող իրավասու կազմակերպությունների
կողմից կառուցապատողին տրամադրվող տվյալների ու պայմանների համախումբ, որտեղ
ամրագրվում են գոյություն ունեցող ինժեներական ենթակառուցվածքներին միանալու կամ
ինքնավար սպասարկման հնարավոր լավագույն լուծումները:
(2-րդ հոդվածը փոփ. 24.05.06 ՀՕ-71-Ն, խմբ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 3.
Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքաշինական գործունեության
բնագավառում աշխատանքներ իրականացնող քաղաքաշինության գործունեության
սուբյեկտների վրա:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքաշինության գործունեության
սուբյեկտները քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար ենթարկվում
են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության
գործունեության սուբյեկտների հետ հավասար հիմունքներով, եթե Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
(3-րդ հոդվածը փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Գ 2.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4.
պատասխանատվությունը
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ կատարելու համար կարող են
կիրառվել`
ա) տուգանքի նշանակում.
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի, ներդիրի կամ
հավաստագրի գործողության կասեցում.
գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի, ներդիրի կամ
հավաստագրի գործողության դադարեցում:
Սույն օրենքի սահմաններում տույժ նշանակելն իրավախախտում կատարած
քաղաքաշինության գործունեության սուբյեկտին չի ազատում այն պարտականության
կատարումից, որի չկատարման համար նշանակվել է տույժ:
Եթե քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտը սույն օրենքով
սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն
իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:
(4-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-437-Ն, լրաց., փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 5.
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքը
չի կարող լինել նվազագույն աշխատավարձի քսանապատիկից պակաս եւ չի կարող
գերազանցել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափը:
Հոդված 6.
գործողության կասեցումը
(հոդվածն ուժը կորցրել է 23.10.02 ՀՕ-437-Ն)
Հոդված 7.
կամ հավաստագրի գործողության կասեցումն ու դադարեցումը
(վերնագիրը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի, ներդիրի կամ
հավաստագրի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված
դեպքերում եւ կարգով:
(7-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 8.
Քաղաքաշինության բնագավառում մինչեւ շինարարությունը եւ շինարարության ընթացքում
թույլ տրված իրավախախտումների համար տույժերը նշանակվում են ոչ ուշ, քան երկու
ամսվա ընթացքում` իրավախախտումները հայտնաբերելու օրվանից եւ երկու տարուց ոչ ուշ`
իրավախախտում թույլ տալու օրվանից, բայց ոչ ուշ` օբյեկտի շինարարության ավարտական
ակտի ձեւակերպման օրվանից:
Հոդված 9.
մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում
Սույն օրենքով նախատեսված տուգանքի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում նույն
բնույթի խախտում կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքաշինության գործունեության սուբյեկտի
նկատմամբ` սույն օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված տուգանքների
կրկնակի չափով, բայց ոչ ավելի սահմանված նվազագույն աշխատավարձի
յոթհարյուրհիսնապատիկի չափից:
(9-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-437-Ն, 16.11.22 ՀՕ-434-Ն)
Գ 3.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ
Հոդված 10.
(կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների
խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ
փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային
աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը
(վերնագիրը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն)
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության եւ (կամ) նորմատիվ-
տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական
փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաեւ
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային
աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի
հիսնապատիկի չափով:
Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության,
հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցման`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի
երկուհարյուրապատիկի չափով, եւ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու
լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրի գործողության կասեցում:
Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական
վթարների`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի
չորսհարյուրապատիկի չափով, եւ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու
լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրի գործողության դադարեցում:
(10-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 11.
պարտականությունը չկատարելը կամ խախտումներով կատարելը
Շինարարության ընթացքում հեղինակային հսկողության պարտականությունը չկատարելը
կամ խախտումներով կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի
քսանապատիկի չափով:
Հոդված 12.
արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաեւ ստանդարտների
խախտումներ թույլ տալը
(վերնագիրը խմբ. 24.05.06 ՀՕ-71-Ն)
Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության
կամ ընդունման նորմերի, ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք
չեն ազդում շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես
նաեւ վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ կարող են վերացվել
առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի
հիսնապատիկի չափով։
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք
կարող են ազդել շենքի կամ շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա,
ինչպես նաեւ վտանգավոր են մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ չեն կարող
վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի
երեքհարյուրապատիկի չափով, եւ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական
գործունեություն իրականացնելու լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրի գործողության
կասեցում։
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք
հանգեցրել են տեխնիկական վթարների՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի
չորսհարյուրապատիկի չափով, եւ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական
գործունեություն իրականացնելու լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրի գործունեության
դադարեցում:
(12-րդ հոդվածը խմբ. 24.05.06 ՀՕ-71-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 12
1
.
Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման
սահմանված կարգի խախտումներ թույլ տալը
Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված
կարգի խախտումներ թույլ տալը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի
նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
(12
1
-րդ հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-71-Ն)
Հոդված 12
2
.
Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային
հսկողության իրականացում չապահովելը
Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության
իրականացում չապահովելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ` սահմանված
նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(12
2
-րդ հոդվածը լրաց. 24.05.06 ՀՕ-71-Ն)
Հոդված 13.
հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում
վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին քառասունութ ժամվա
ընթացքում տեղյակ չպահելը
(վերնագիրը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)
Շինարարությունում տեխնիկական վթարների մասին տեխնիկական հսկողություն
իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն
իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին) քառասունութ ժամվա
ընթացքում լիազորված մարմնի սահմանած կարգով տեղյակ չպահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում տեխնիկական հսկողություն իրականացնողի
նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(13-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)
Գ 4.
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 14.
Սույն օրենքով նախատեսված խախտումներն արձանագրում եւ տուգանքներ է նշանակում
տեսչական մարմինը: Խախտման վերաբերյալ արձանագրությունները քննում են եւ տույժ
նշանակելու վերաբերյալ որոշումներն ընդունում է տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա
տեղակալը, որի մասին հնգօրյա ժամկետում տեղեկություն է տրամադրում լիցենզավորող
մարմնին:
(14-րդ հոդվածը փոփ. 23.10.02 ՀՕ-437-Ն, 09.07.20 ՀՕ-367-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-434-
Ն)
Հոդված 15.
Խախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը կազմում են տեսչական մարմնի
ծառայողները` երեք օրինակից:
Խախտման վերաբերյալ արձանագրությունում նշվում են`
- արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը եւ տեղը.
- արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
- տեղեկություններ` խախտում թույլ տված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի
մասին (գործունեության հասցեն, անվանումը, ղեկավարի կամ պատասխանատու
մասնագետի կամ նրա լիազորած անձի անունը, ազգանունը, բնակության հասցեն).
- խախտումը կատարելու տեղը, ժամանակը եւ բնույթը.
- գործի քննության ժամկետները.
- խախտման վերաբերյալ քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կամ նրա
լիազորած անձի բացատրությունը.
- գործի քննության համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Արձանագրությունն ստորագրում են այն կազմող անձը եւ խախտում կատարած
քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կամ նրա լիազորած անձը, որին
ստորագրությամբ հանձնվում է արձանագրության մեկ օրինակը:
Եթե խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կամ նրա
լիազորած անձը չեն ստորագրում արձանագրությունը, ապա այդ մասին
արձանագրությունում նշում է կատարում այն կազմող անձը:
Խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կամ նրա լիազորած
անձն իրավունք ունի ներկայացնել արձանագրությանը կից լրացուցիչ բացատրություններ եւ
դիտողություններ, ինչպես նաեւ շարադրել արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու
իր շարժառիթները:
Արձանագրությունն ստորագրելուց եւ այն ստանալուց հրաժարվելն իրավաբանական
անձին չի ազատում սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից:
Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում այն իրավաբանական անձին
ուղարկվում է փոստով:
(15-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն, խմբ., փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 16.
քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները
(վերնագիրը խմբ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
1. Պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտն
իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, տալու բացատրություններ եւ ներկայացնելու
ապացույցներ։
2. Խախտման մասին գործը քննվում է քաղաքաշինության գործունեության սուբյեկտի
մասնակցությամբ: Պատշաճ ծանուցված վարչական վարույթի մասնակիցների չներկայանալու
դեպքում գործը կարող է քննվել եւ որոշում կայացվել նրանց բացակայությամբ։
(16-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն, խմբ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 17.
Խախտումների վերաբերյալ գործերը քննվում են խախտման մասին արձանագրությունը
կազմելու օրվանից ոչ ուշ, քան տասն օր հետո` հնգօրյա ժամկետում:
Հոդված 18.
Քննելով խախտման վերաբերյալ գործը` տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա
տեղակալն ընդունում է որոշում:
Որոշման մեջ պետք է նշվեն`
- որոշումն ընդունած մարմնի անվանումը.
- գործը քննող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
- խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտի անվանումը կամ
անունը, ազգանունը, հայրանունը.
- գործի քննության ամիսը, ամսաթիվը, տեղը.
- գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը.
- տվյալ խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը.
- գործի վերաբերյալ եզրահանգումը.
- խախտման վերացման համար տրված ժամկետը.
- տուգանքի փոխանցման համար հաշվեհամարը:
(18-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-367-Ն, խմբ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 19.
(դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագիրը
(վերնագիրը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Օրենքով սահմանված դեպքերում տեսչական մարմնի ղեկավարը խախտում կատարած
քաղաքաշինության գործունեության սուբյեկտի, ներդիրի, իսկ պատասխանատու
մասնագետի դեպքում հավաստագրի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու)
վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիցենզավորող մարմին` խախտումների համար
պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հաստատելու օրվանից հնգօրյա
ժամկետում:
Լիցենզավորող մարմինը միջնորդագրին ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:
(19-րդ հոդվածը խմբ. 23.10.02 ՀՕ-437-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն, լրաց., փոփ.
16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 20.
Գործի վերաբերյալ որոշումը երեք օրվա ընթացքում հանձնվում կամ ուղարկվում է
քաղաքաշինության գործունեության սուբյեկտին (պատասխանատու անձին): Որոշումը
հանձնվում է ստորագրությամբ: Եթե որոշումն ուղարկվում է, ապա այդ մասին
համապատասխան նշում է կատարվում գրանցման մատյանում:
(20-րդ հոդվածը փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 21.
Տուգանք նշանակելու մասին որոշումը ճիշտ եւ ժամանակին կատարելու համար
վերահսկողությունը դրվում է որոշումն ընդունած մարմնի վրա` մինչեւ սահմանված կարգով
դատարան դիմելը:
Հոդված 22.
Տուգանքը վճարած իրավաբանական անձը տեսչական մարմին է ներկայացնում տուգանքի
վճարման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որը կցվում է որոշմանը:
(22-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն)
Հոդված 23.
Նշանակված տուգանքները քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից
մեկամսյա ժամկետում չվճարվելու դեպքում տուգանքների գանձումն իրականացվում է
դատական կարգով:
(23-րդ հոդվածը խմբ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հոդված 24.
տուգանքների բաշխման կարգը
(հոդվածն ուժը կորցրել է 21.03.00 ՀՕ-45)
Հոդված 25.
Սույն օրենքով տուգանք նշանակելու մասին որոշումները բողոքարկվում են օրենքով
սահմանված կարգով:
Դատարանի կողմից տուգանքի գանձումն անհիմն ճանաչելու վերաբերյալ հայցը
բավարարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը
համապատասխան քաղաքաշինության գործունեության սուբյեկտին է վերադարձնում
պետական բյուջե վճարված տուգանքի գումարը` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ
մտնելու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:
(25-րդ հոդվածը փոփ. 16.11.22 ՀՕ-434-Ն)
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
27 մայիսի 1999 թ.
ՀՕ-302
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
16.11.2022, ՀՕ-434-Ն17.12.2023, ՀՕ-302
09.07.2020, ՀՕ-367-Ն21.07.2020, ՀՕ-302
24.05.2006, ՀՕ-71-Ն08.07.2006, ՀՕ-302
23.10.2002, ՀՕ-437-Ն28.11.2002, ՀՕ-302
21.03.2000, ՀՕ-4528.04.2000, ՀՕ-302
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней