Օրենք
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ
Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-202-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.12.2023-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2016.11.16/83(1263)
Հոդ.1117
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ20.10.2016
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ12.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ26.11.2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 20-ին
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան
(վերնագիրը խմբ. 08.12.17 ՀՕ-250-Ն)
1. Սույն օրենքը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը,
սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով
տրամադրվող դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) հաշվարկման եւ հատկացման
կարգերը:
(1-ին հոդվածը խմբ. 08.12.17 ՀՕ-250-Ն)
Հոդված 2.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) ֆինանսական համահարթեցում` համայնքների ներդաշնակ զարգացմանը նպաստելու,
ինչպես նաեւ բոլոր համայնքներում նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու
հնարավորություն ստեղծելու համար տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով
վերապահված սեփական լիազորությունների իրականացման համար համայնքների
ֆինանսական հնարավորությունների միջեւ առկա տարբերությունների նվազեցում.
2) համայնքի բյուջետային ապահովվածության գործակից` համայնքի եկամտային
կարողության եւ ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցների հարաբերություն.
3) համայնքի եկամտային կարողության գործակից` համայնքի բնակչության մեկ շնչին
ընկնող եկամտային կարողության հարաբերություն Հայաստանի Հանրապետության
համանման ցուցանիշին.
4) համայնքի եկամտային կարողություն` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված եւ սույն
օրենքի շրջանակներում նախատեսված անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների
գույքահարկի, մասհանվող հարկերի, պետական տուրքերի եւ Օրենքի «ա» մասով հատկացվող
դոտացիաների հանրագումարը.
5) համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակից` տվյալ համայնքի սեփական
լիազորությունների իրականացման ծախսերի վրա ազդեցություն ունեցող` սույն օրենքով
սահմանված ծախսային գործոնների արժեքների հանրագումարը.
6) ծախսային գործոններ` համայնքներին օրենքով վերապահված սեփական
լիազորությունների իրականացման վրա ազդեցություն ունեցող եւ տվյալ համայնքի
առանձնահատկությունները բնութագրող գործոնը: Սույն օրենքում ընդգրկված են հետեւյալ
ծախսային գործոնները.
1) մասշտաբի գործոն.
2) տրանսպորտային մատչելիության գործոն.
3) համայնքի բարձրադիրության գործոն.
4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի գործոն.
5) բնակչության տարիքային կառուցվածքի գործոն.
7) համահարթեցման սահմանային մակարդակ` այս ցուցանիշի արժեքով է
պայմանավորված, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դոտացիաների «բ» մասի`
ըստ համայնքների հատկացման չափը, ինչպես նաեւ նույն մասով համայնքների դոտացիա
ստանալու կամ չստանալու հնարավորությունը.
8) սույն օրենքի իմաստով` հաշվարկվող տարին այն տարին է, որի համար հաշվարկվում
են դոտացիաները:
Սույն օրենքի իմաստով` դոտացիաների գումարները հաշվարկելու համար պետական
լիազոր մարմինն է (այսուհետ` պետական լիազոր մարմին) տարածքային կառավարման եւ
զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած
պետական կառավարման մարմինը:
(2-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 3.Ֆինանսական համահարթեցման սկզբունքները
1. Ֆինանսական համահարթեցման սկզբունքներն են`
1) համայնքների ֆինանսական հնարավորությունների միջեւ առկա անհամաչափության
մեղմացումը.
2) պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների անհատույց եւ ոչ
նպատակային լինելը.
3) համայնքների լիազորությունների իրականացման եւ ֆինանսական միջոցների
օգտագործման ազատության եւ ինքնուրույնության պահպանումը.
4) պետական բյուջեից տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն
չափի` օրենքով սահմանումը.
5) ըստ առանձին համայնքների` սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից
համայնքներին տրամադրող դոտացիաների գումարների` «Հայաստանի Հանրապետության
պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատումը:
Հոդված 4.Դոտացիաների ձեւավորման աղբյուրը եւ դոտացիա ստացող համայնքները
1. Դոտացիաների ֆինանսական միջոցները ձեւավորվում են պետական բյուջեի
միջոցներից եւ հանդիսանում են համայնքների բյուջեներին հատկացվող ոչ նպատակային
պետական ընթացիկ տրանսֆերտներ:
2. Դոտացիաներ ստացող համայնքների համար պահպանվում են սեփական
պատասխանատվությամբ գործելու իրավունքը եւ այդ ֆինանսական միջոցների
օգտագործման ազատությունը:
3. Սույն օրենքով սահմանված ֆինանսական միջոցների բաշխման կարգի հիման վրա
դոտացիաներ չեն կարող ստանալ այն համայնքները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 6-
րդ եւ (կամ) 7-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:
Հոդված 5.Դոտացիաների կառուցվածքը
1. Դոտացիաները բաղկացած են երկու մասից` «ա» եւ «բ»: Այդ մասերից յուրաքանչյուրը
հաշվարկվում է ըստ առանձին համայնքների:
«ա» մասով դոտացիաները հաշվարկվում են ըստ համայնքների բնակչության քանակի` Դ
Ա
,
«բ» մասով դոտացիաները հաշվարկվում են ըստ համայնքների բյուջետային
ապահովվածության գործակցի` Դ
Բ
:
Հոդված 6.Դոտացիաների «ա» մասի հաշվարկման կարգը
1. «ա» մասով դոտացիաներ հատկացվում են այն համայնքներին, որոնց բնակչության
քանակը չի գերազանցում 3500-ը, ինչպես նաեւ այն համայնքներին, որոնց կազմում
ընդգրկված են սահմանամերձ բնակավայրեր:
2. «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող յուրաքանչյուր համայնքին եւ
սահմանամերձ համայնքների յուրաքանչյուր բնակավայրին դոտացիաները հատկացվում են
համապատասխանաբար հավասարաչափ գումարներով, որոնց չափերը սահմանվում են
տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով:
3. Համայնքի բնակչության քանակը տվյալ համայնքի տարածքում հաշվառված
բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի)
դրությամբ:
4. Սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
5. «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
Դ
Ա
= ՀԹ
Ա
x Ա
Դ
+Բ
Ս
Թ xԱ
Ս
, որտեղ`
Դ
Ա
-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
ՀԹ
Ա
-ն - «ա» մասով դոտացիա ստացող բնակչության քանակը 3500-ը չգերազանցող
համայնքների ընդհանուր թիվն է,
Ա
Դ
-ն - «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող մեկ համայնքին
հատկացվող դոտացիայի գումարի չափն է,
Բ
Ս
Թ-ն - «ա» մասով դոտացիա ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի
ընդհանուր թիվն է,
Ա
Ս
-ն - «ա» մասով սահմանամերձ համայնքների մեկ բնակավայրին հատկացվող
դոտացիայի գումարի չափն է:
6. Համայնքի դոտացիա ստանալը «ա» մասով չի բացառում նույն համայնքի դոտացիա
ստանալը նաեւ «բ» մասով: «ա» մասով հատկացվող դոտացիաների միջոցները ներառվում են
այդ միջոցներն ստացող համայնքների եկամտային կարողության գործակցի հաշվարկում`
որպես լրացուցիչ եկամուտ:
(6-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 7.Դոտացիաների «բ» մասի հաշվարկման կարգը
1. «բ» մասով դոտացիաներ ստանում են բոլոր այն համայնքները, որոնց բյուջետային
ապահովվածության գործակիցը փոքր է սույն օրենքով սահմանված` համահարթեցման
սահմանային մակարդակի արժեքից:
2. «բ» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
Դ
Բ
= Դ - Դ
Ա
, որտեղ`
Դ
Բ
-ն - «բ» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
Դ-ն - դոտացիաների ընդհանուր գումարն է,
Դ
Ա
-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է:
3. Սույն օրենքով սահմանվում է համահարթեցման սահմանային մակարդակի այնպիսի
արժեք, որի դեպքում «բ» մասով հատկացվող դոտացիայի ֆինանսական միջոցները կարող են
լրացնել դոտացիա ստացող համայնքների բյուջետային ապահովվածության եւ
համահարթեցման սահմանային մակարդակի միջեւ եղած տարբերության 75 տոկոսը:
4. Համայնքին «բ» մասով հատկացվող դոտացիան հավասար է տվյալ համայնքի
բյուջետային ապահովվածության եւ համահարթեցման սահմանային մակարդակի միջեւ եղած
տարբերության 75 տոկոսին:
5. Համայնքի բյուջետային ապահովվածության եւ համահարթեցման սահմանային
մակարդակի միջեւ եղած տարբերության գումարը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԳՈՒՄ
i
ՀՍՄ
= (ՀՍՄ - ԲԱԳ
i
) X Բ
i
X ԾԿԳ
i
X ԵԿ
միջին
, որտեղ`
ԳՈՒՄ
i
ՀՍՄ
-ը - i-րդ համայնքի բյուջետային ապահովվածության գործակցի եւ
համահարթեցման սահմանային մակարդակի միջեւ եղած տարբերությունը լրացնելու համար
անհրաժեշտ գումարի չափն է,
ՀՍՄ-ը - համահարթեցման սահմանային մակարդակն է,
ԾԿԳ
i
-ն - i-րդ համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցն է,
Բ
i
- ն - i-րդ համայնքի բնակչության թիվն է,
ԵԿ
միջին
-ը - համայնքների միջին եկամտային կարողությունն է,
ԵԿ
միջին
-ը = ∑ԵԿ
i
/ Բ
ՀՀ
, որտեղ`
ԵԿ
i
-ն - i-րդ համայնքի եկամտային կարողությունն է,
Բ
ՀՀ
-ն - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի
Հանրապետության բնակչության թիվը):
6. Համայնքներին «բ» մասով հատկացվող դոտացիաները հաշվարկվում են հետեւյալ
բանաձեւով.
Դ
i
Բ
= 0,75 X ԳՈՒՄ
i
ՀՍՄ
, որտեղ`
Դ
i
Բ
-ն - i-րդ համայնքին «բ» մասով հատկացվող դոտացիայի գումարն է:
Հոդված 8.Համայնքի բյուջետային ապահովվածության գործակցի հաշվարկման
կարգը
1. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը համայնքի եկամտային
կարողության եւ ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցների հարաբերությունն է:
2. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
ԲԱԳ
i
= ԵԿԳ
i
/ ԾԿԳ
i
, որտեղ`
ԲԱԳ
i
-ն - i-րդ համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցն է,
ԵԿԳ
i
-ն - i-րդ համայնքի եկամտային կարողության գործակիցն է,
ԾԿԳ
i
-ն - i-րդ համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցն է:
Հոդված 9.Համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկման կարգը
1. Համայնքի եկամտային կարողության գործակիցը տվյալ համայնքի բնակչության մեկ
շնչին ընկնող` համայնքների բյուջեներին օրենքով ամրագրված տվյալ համայնքի հարկային
եկամուտների, պետական տուրքերի եւ սույն օրենքով նախատեսված` «ա» մասով
հատկացվող դոտացիաների հանրագումարն է` հարաբերած միջին հանրապետական
համանման ցուցանիշին:
2. Համայնքի եկամտային կարողությունը տվյալ համայնքի բյուջեին օրենքով ամրագրված
եւ սույն օրենքի շրջանակներում նախատեսված հետեւյալ եկամտատեսակների
հանրագումարն է.
1) անշարժ գույքի հարկ,
2) փոխադրամիջոցների գույքահարկ.
Համայնքի անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային
գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով
հաշվարկված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե
վճարման ենթակա անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան
գումարներն են (առանց անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի գծով՝
հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ
առկա չմարված ապառքների, տույժերի եւ տուգանքների, ինչպես նաեւ հաշվարկվող տարվան
նախորդող երկրորդ տարվա ընթացքում հաշվարկված տույժերի եւ տուգանքների
գումարների), ավելացրած Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ համայնքների
ավագանիների ընդունած որոշումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին
անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնությունների
տրամադրման հետեւանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկային տարվան
նախորդող երկրորդ տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.
3) մասհանվող հարկեր.
Մասհանվող հարկերի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի
գծով հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե փաստացի
վճարված մասհանվող հարկերի տարեկան գումարներն են (մասհանվող հարկերի տեսակները
եւ մասհանման տոկոսաչափը սահմանվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին
օրենքով).
4) պետական տուրքեր.
Պետական տուրքերի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով
հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե փաստացի
վճարված պետական տուրքերի տարեկան գումարներն են.
5) «ա» մասով հատկացվող դոտացիա.
«ա» մասով հատկացող դոտացիայի հաշվարկային գումարի ցուցանիշը յուրաքանչյուր
համայնքի գծով հաշվարկվող տարում սույն օրենքով նախատեսված կարգով հաշվարկվող,
«ա» մասով հատկացվող դոտացիայի գումարն է:
3. Համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԵԿ
i
=ԱԳՀ
i
+ ՓԳՀ
i
+ՄՀ
i
+ ՊՏ
i
+ Ա
Դ
, որտեղ`
ԱԳՀ
i
-ն - i-րդ համայնքի անշարժ գույքի հարկի գումարն է,
ՓԳՀi-ն - i-րդ համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի գումարն է,
ՄՀ
i
-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,
ՊՏ
i
-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են,
Ա
Դ
-ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:
4. Համայնքի եկամտային կարողության գործակիցը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԵԿԳ
i
= (ԵԿ
i
/ Բ
i
) / (ԵԿ
ՀՀ
/ Բ
ՀՀ
), որտեղ`
ԵԿԳ
i
-ն - i-րդ համայնքի եկամտային կարողության գործակիցն է,
ԵԿ
i
-ն - i-րդ համայնքի եկամտային կարողությունն է,
Բ
i
-ն - i-րդ համայնքի բնակչության թիվն է,
ԵԿ
ՀՀ
-ն - բոլոր համայնքների եկամտային կարողության հանրագումարն է,
Բ
ՀՀ
-ն - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի
Հանրապետության բնակչության թիվը):
(9-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 10.Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը
1. Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը (այսուհետ` ծախսային
գործակից) տվյալ համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա
ազդեցություն ունեցող` սույն օրենքով սահմանված ծախսային գործոնների արժեքների
հանրագումարն է:
2. Ծախսային գործակիցն ուղղակիորեն կախված է`
1) կիրառվող ծախսային գործոնների տեսակից եւ դրանց արժեքից.
2) համայնքի ծախսային գործակցում յուրաքանչյուր ծախսային գործոնի տեսակարար
կշռից (բաժնեմասից):
3. Համայնքների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքում կիրառվում են
ծախսային գործակցի վրա ազդեցություն ունեցող այնպիսի ծախսային գործոններ, որոնք
հիմնականում ընդհանուր են եւ ուղղակիորեն ազդում են համայնքային լիազորությունների
իրականացման ծախսերի վրա, եւ դրանց վերաբերյալ տվյալները չափելի, մատչելի եւ
հավաստի են:
4. Համայնքի ծախսային գործակիցը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված հետեւյալ
ծախսային գործոններով եւ իրենց համապատասխան տեսակարար կշիռներով.
1) մասշտաբի ծախսային գործոն` Կ
ՄԳ
- 30 տոկոս.
2) տրանսպորտային մատչելիության ծախսային գործոն` Կ
ՏՄԳ
- 20 տոկոս.
3) համայնքի բարձրադիրության ծախսային գործոն ` Կ
ԲԳ
- 20 տոկոս.
4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոն` Կ
ԲՔԳ
- 20
տոկոս.
5) բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոն` Կ
ԲՏԿԳ
- 10 տոկոս:
(10-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 11.Մասշտաբի ծախսային գործոնի հաշվարկման կարգը
1. Մասշտաբի ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների
իրականացման ծախսերի վրա համայնքի բնակչության քանակի ազդեցությունն է:
2. Մասշտաբի ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է ըստ համայնքի բնակչության
քանակի` համաձայն հետեւյալ սանդղակի.
Բնակչության քանակի միջակայքՄԳ
i
0-3500 բնակիչ1.0
3501-20000 բնակիչ2.8
20001-50000 բնակիչ2.0
50001-200000 բնակիչ1.5
200001-ից ավելի բնակիչ1.0
որտեղ`
ՄԳ
i
-ն - i-րդ համայնքի մասշտաբի ծախսային գործոնի արժեքն է:
(11-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 12.Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի հաշվարկման
կարգը
1. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնը համայնքի սեփական
լիազորությունների իրականացման ծախսերի վրա նախկին շրջկենտրոնից, մարզկենտրոնից
եւ Երեւանից համայնքի հեռավորության ազդեցությունն է:
2. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
ՏՄԳi = 1+(0,3 x Հi
Մայր
+0,6xՀi
Մարզ
+0,1xՀi
Շրջ
) / (0,3x Հ
միջ
Մայր
+ 0,6xՀ
միջ
Մարզ
+ 0,1xՀ
միջ
Շրջ
),
որտեղ՝
ՏՄԳ
i
-ն - i-րդ համայնքի տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի արժեքն է,
Հ
i
Մայր
-ը - i-րդ համայնքի հեռավորությունն է մայրաքաղաքից,
Հ
i
Մարզ
-ը - i-րդ համայնքի հեռավորությունն է մարզկենտրոնից,
Հ
i
Շրջ
-ը - i-րդ համայնքի հեռավորությունն է նախկին շրջկենտրոնից,
Հ
միջ
Մայր
-ը - բոլոր համայնքների միջին հեռավորությունն է մայրաքաղաքից,
Հ
միջ
Մայր
= ∑
i
Հ
i
Մայր
/ ՀԹ
ՀՀ
, որտեղ`
∑
i
Հ
i
Մայր
-ը - բոլոր համայնքների` մայրաքաղաքից ունեցած հեռավորությունների
հանրագումարն է,
ՀԹ
ՀՀ
-ն - համայնքների ընդհանուր թիվն է,
Հ
միջ
Մարզ
-ը - բոլոր համայնքների միջին հեռավորությունն է իրենց մարզկենտրոնից,
Հ
միջ
Մարզ
= ∑
i
Հ
i
Մարզ
/ ՀԹ
ՀՀ
, որտեղ`
∑
i
Հ
i
Մարզ
-ը - բոլոր համայնքների` իրենց մարզի մարզկենտրոնից ունեցած
հեռավորությունների հանրագումարն է,
Հ
միջ
Շրջ
-ը – բոլոր համայնքների միջին հեռավորությունն է իրենց նախկին շրջկենտրոնից,
Հ
միջ
Շրջ
= ∑
i
Հ
i
Շրջ
/ ՀԹ
ՀՀ
, որտեղ`
∑
i
Հ
i
Շրջ
-ը - բոլոր համայնքների` իրենց նախկին շրջկենտրոնից ունեցած
հեռավորությունների հանրագումարն է:
(12-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 13.Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի հաշվարկման կարգը
1. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնը համայնքի սեփական
լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի բարձրադիրության
ազդեցությունն է:
2. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է ըստ
համայնքի բարձրադիրության նիշի` համաձայն հետեւյալ սանդղակի.
Համայնքի բարձրադիրության
նիշի միջակայք
ԲԳ
i
մինչեւ 1700մ1,0
1700-2000մ1,2
2000մ -ից ավել1,4
որտեղ`
ԲԳ
i
-ն - i-րդ համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի արժեքն է:
3. Համայնքի բարձրադիրության նիշի ցուցանիշը համայնքի կենտրոն հանդիսացող
բնակավայրում տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի` ծովի
մակերեւույթից ունեցած բարձրությունն է:
(13-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 14.Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային
գործոնի հաշվարկման կարգը
1. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնը համայնքի
սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի կազմում ընդգրկված
բնակավայրերի քանակի ազդեցությունն է:
2. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի արժեքը
հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԲՔԳ
i
= 1 + 0,15(ԲԹ
i
- 1), որտեղ`
ԲՔԳ
i
-ն - i-րդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի
արժեքն է,
ԲԹ
i
-ն - i-րդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի թիվն է:
(14-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 15.Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնի
հաշվարկման կարգը
1. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնը համայնքի սեփական
լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի բնակչության տարիքային
կառուցվածքի ազդեցությունն է:
2. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է
հետեւյալ բանաձեւով.
ԲՏԿԳ
i
= 1 + (Բ
i
Ե
+ Բ
i
Ծ
) / Բ
i
) / (Բ
ՀՀ
Ե
+ Բ
ՀՀ
Ծ
) / Բ
ՀՀ
) , որտեղ`
ԲՏԿԳ
i
-ն - i-րդ համայնքի բնակչության տարիքային կառուցվածքի գործակիցն է,
Բ
i
Ե
-ն - i-րդ համայնքի 0-16 տարեկան բնակչության թիվն է,
Բ
i
Ծ
-ն - i-րդ համայնքի կենսաթոշակային տարիքի (63 տարեկանից բարձր) բնակչության
թիվն է,
Բ
i
-ն - i-րդ համայնքի բնակչության թիվն է,
Բ
ՀՀ
Ե
-ն - բոլոր համայնքների 0-16 տարեկան բնակչության թվի հանրագումարն է,
Բ
ՀՀ
Ծ
-ն - բոլոր համայնքների կենսաթոշակային տարիքի (63 տարեկանից բարձր)
բնակչության թվի հանրագումարն է,
Բ
ՀՀ
-ն - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի
Հանրապետության բնակչության թիվը):
Հոդված 16.Համայնքի ծախսային գործակցի հաշվարկման բանաձեւը
1. Համայնքի ծախսային գործակիցը հավասար է մասշտաբի, տրանսպորտային
մատչելիության, համայնքի բարձրադիրության, համայնքի կազմում ընդգրկված
բնակավայրերի քանակի, բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնների
հանրագումարին` իրենց համապատասխան տեսակարար կշիռներով:
2. Համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
ԾԿԳ
i
հաշ.
= ∑(Կ
ո
x ԾԳ
ո
i
), որտեղ`
ԾԿԳ
i
հաշ.
-ը - i-րդ համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքն է,
Կ
ո
-ը - ո - րդ ծախսային գործոնի տեսակարար կշիռն է,
ԾԳ
ո
i
-ը - i-րդ համայնքի ո - րդ ծախսային գործոնի արժեքն է:
ԾԿԳ
i
հաշ.
= Կ
ՄԳ
x ՄԳ
i
+Կ
ՏՄԳ
x ՏՄԳ
i
+Կ
ԲԳ
X ԲԳ
i
+Կ
ԲՔԳ
x ԲՔԳ
i
+Կ
ԲՏԿԳ
x ԲՏԿԳ
i
ԾԿԳ
i
հաշ.
= 0.3xՄԳ
i
+ 0.2xՏՄԳ
i
+ 0.15xԲԳ
i
+ 0.25 x ԲՔԳ
i
+ 0.1 x ԲՏԿԳ
i
3. Համայնքի ծախսային գործակիցը համայնքի ծախսային գործակցի հաշվարկային
արժեքի նորմավորված ցուցանիշն է: Համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքը
նորմավորվում է հետեւյալ բանաձեւով.
ԾԿԳ
i
= ԾԿԳ
i
հաշ.
/ ԾԿԳ
միջին
, որտեղ`
ԾԿԳ
i
-ն - i-րդ համայնքի ծախսային գործակցի նորմավորված ցուցանիշն է (համայնքի
ծախսային գործակիցը),
ԾԿԳ
միջին
-ը - բոլոր համայնքների ծախսային գործակիցների միջին կշռված ցուցանիշն է,
ԾԿԳ
միջին
-ը = ∑ (ԾԿԳ
i
հաշ
x Բ
i
) / Բ
ՀՀ
Հոդված 17.Դոտացիաների հաշվարկների կատարումը եւ հատկացումը
1. Դոտացիաների հաշվարկման մեջ օգտագործվող` համայնքներին վերաբերող տվյալների
աղբյուրներն են`
1) ծախսային գործակիցների տվյալների համար` Հայաստանի Հանրապետության ներքին
գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում
պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետների
աշխատակազմերը եւ Հայաստանի Հանրապետության համայնքները.
2) եկամտային կարողության տվյալների համար` համայնքներն ու հարկային մարմինը`
յուրաքանչյուրն իր մասով:
2. Համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները հաստատվում են
յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Պետական լիազոր մարմինը բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում
իր պաշտոնական կայքէջում հրապարակում եւ տարածքային կառավարման մարմինների
միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է պետական
մարմինների կողմից հաշվառվող` դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառված
ելակետային տվյալների ցուցանիշները:
4. Դոտացիաների գումարների հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները
պետական կառավարման լիազոր մարմին ներկայացման, դոտացիաների հաշվարկման եւ
հատկացման բնագավառում պետության եւ համայնքների միջեւ առաջացող` սույն օրենքով
չկարգավորված հարաբերությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության
բյուջետային օրենսդրությամբ:
5. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց համայնքներին հատկացված
դոտացիայի գումարի չափը եւ հաշվարկներում օգտագործվող ելակետային տվյալների
իսկությունը կարող են վիճարկել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման
լիազոր մարմնում եւ (կամ) դատարանում:
6. Համայնքներին դոտացիաները յուրաքանչյուր ամսվա վերջում հավասար
չափաբաժիններով հատկացնում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման
մարմինը` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշվի միջոցով:
(17-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 18.Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում դոտացիաների` 2024
թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:
2. 2022 եւ 2023 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները
հատկացվում են`
1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի
չափով (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում
համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի,
բացառությամբ 2023 թվականի).
2) 2016-2023 թվականներին ձեւավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով
նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ
բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների
(ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում

բացառությամբ 2023 թվականի) հանրագումարին:
3. 2022 եւ 2023 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր
գումարը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
Դ
Ա
=Դ
2016 փաստացի
, որտեղ`
Դ
Ա
-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
Դ
2016 փաստացի
-ն - 2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների

բացառությամբ 2023 թվականի) ընդհանուր գումարն է:
4. 2022 եւ 2023 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման
դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի
հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2022 եւ 2023
թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
ԵԿ
i
= ՀՀ
i
+ ԳՀ
i
+ ՄՀ
i
+ ՊՏ
i
, որտեղ`
ՀՀ
i
-ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,
ԳՀ
i
-ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,
ՄՀ
i
-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,
ՊՏ
i
-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են:
5. (մասն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-335-Ն)
6. Ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «Ֆինանսական
համահարթեցման մասին» ՀՕ-262 Հայաստանի Հանրապետության օրենքը:
7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը:
(18-րդ հոդվածը խմբ. 05.12.19 ՀՕ-269-Ն, 28.10.21 ՀՕ-345-Ն, լրաց., փոփ. 16.11.23 ՀՕ-
335-Ն )
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2016 թ. նոյեմբերի 12
Երեւան
ՀՕ-202-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
16.11.2023, ՀՕ-355-Ն09.12.2023, ՀՕ-202-Ն
28.10.2021, ՀՕ-345-Ն26.11.2021, ՀՕ-202-Ն
05.12.2019, ՀՕ-269-Ն26.12.2019, ՀՕ-202-Ն
08.12.2017, ՀՕ-250-Ն06.01.2018, ՀՕ-202-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
(վերնագիրը խմբ. 08.12.17 ՀՕ-250-Ն)
1. Սույն օրենքը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը,
սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով
տրամադրվող դոտացիաների (այսուհետ` դոտացիաներ) հաշվարկման եւ հատկացման
կարգերը:
(1-ին հոդվածը խմբ. 08.12.17 ՀՕ-250-Ն)
Հոդված 2.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) ֆինանսական համահարթեցում` համայնքների ներդաշնակ զարգացմանը նպաստելու,
ինչպես նաեւ բոլոր համայնքներում նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու
հնարավորություն ստեղծելու համար տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով
վերապահված սեփական լիազորությունների իրականացման համար համայնքների
ֆինանսական հնարավորությունների միջեւ առկա տարբերությունների նվազեցում.
2) համայնքի բյուջետային ապահովվածության գործակից` համայնքի եկամտային
կարողության եւ ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցների հարաբերություն.
3) համայնքի եկամտային կարողության գործակից` համայնքի բնակչության մեկ շնչին
ընկնող եկամտային կարողության հարաբերություն Հայաստանի Հանրապետության
համանման ցուցանիշին.
4) համայնքի եկամտային կարողություն` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված եւ սույն
օրենքի շրջանակներում նախատեսված անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների
գույքահարկի, մասհանվող հարկերի, պետական տուրքերի եւ Օրենքի «ա» մասով հատկացվող
դոտացիաների հանրագումարը.
5) համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակից` տվյալ համայնքի սեփական
լիազորությունների իրականացման ծախսերի վրա ազդեցություն ունեցող` սույն օրենքով
սահմանված ծախսային գործոնների արժեքների հանրագումարը.
6) ծախսային գործոններ` համայնքներին օրենքով վերապահված սեփական
լիազորությունների իրականացման վրա ազդեցություն ունեցող եւ տվյալ համայնքի
առանձնահատկությունները բնութագրող գործոնը: Սույն օրենքում ընդգրկված են հետեւյալ
ծախսային գործոնները.
1) մասշտաբի գործոն.
2) տրանսպորտային մատչելիության գործոն.
3) համայնքի բարձրադիրության գործոն.
4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի գործոն.
5) բնակչության տարիքային կառուցվածքի գործոն.
7) համահարթեցման սահմանային մակարդակ` այս ցուցանիշի արժեքով է
պայմանավորված, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դոտացիաների «բ» մասի`
ըստ համայնքների հատկացման չափը, ինչպես նաեւ նույն մասով համայնքների դոտացիա
ստանալու կամ չստանալու հնարավորությունը.
8) սույն օրենքի իմաստով` հաշվարկվող տարին այն տարին է, որի համար հաշվարկվում
են դոտացիաները:
Սույն օրենքի իմաստով` դոտացիաների գումարները հաշվարկելու համար պետական
լիազոր մարմինն է (այսուհետ` պետական լիազոր մարմին) տարածքային կառավարման եւ
զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած
պետական կառավարման մարմինը:
(2-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 3.
Ֆինանսական համահարթեցման սկզբունքները
1. Ֆինանսական համահարթեցման սկզբունքներն են`
1) համայնքների ֆինանսական հնարավորությունների միջեւ առկա անհամաչափության
մեղմացումը.
2) պետական բյուջեից համայնքներին տրամադրվող դոտացիաների անհատույց եւ ոչ
նպատակային լինելը.
3) համայնքների լիազորությունների իրականացման եւ ֆինանսական միջոցների
օգտագործման ազատության եւ ինքնուրույնության պահպանումը.
4) պետական բյուջեից տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն
չափի` օրենքով սահմանումը.
5) ըստ առանձին համայնքների` սույն օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից
համայնքներին տրամադրող դոտացիաների գումարների` «Հայաստանի Հանրապետության
պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատումը:
Հոդված 4.
Դոտացիաների ձեւավորման աղբյուրը եւ դոտացիա ստացող համայնքները
1. Դոտացիաների ֆինանսական միջոցները ձեւավորվում են պետական բյուջեի
միջոցներից եւ հանդիսանում են համայնքների բյուջեներին հատկացվող ոչ նպատակային
պետական ընթացիկ տրանսֆերտներ:
2. Դոտացիաներ ստացող համայնքների համար պահպանվում են սեփական
պատասխանատվությամբ գործելու իրավունքը եւ այդ ֆինանսական միջոցների
օգտագործման ազատությունը:
3. Սույն օրենքով սահմանված ֆինանսական միջոցների բաշխման կարգի հիման վրա
դոտացիաներ չեն կարող ստանալ այն համայնքները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 6-
րդ եւ (կամ) 7-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:
Հոդված 5.
Դոտացիաների կառուցվածքը
1. Դոտացիաները բաղկացած են երկու մասից` «ա» եւ «բ»: Այդ մասերից յուրաքանչյուրը
հաշվարկվում է ըստ առանձին համայնքների:
«ա» մասով դոտացիաները հաշվարկվում են ըստ համայնքների բնակչության քանակի` Դ
Ա
,
«բ» մասով դոտացիաները հաշվարկվում են ըստ համայնքների բյուջետային
ապահովվածության գործակցի` Դ
Բ
:
Հոդված 6.
Դոտացիաների «ա» մասի հաշվարկման կարգը
1. «ա» մասով դոտացիաներ հատկացվում են այն համայնքներին, որոնց բնակչության
քանակը չի գերազանցում 3500-ը, ինչպես նաեւ այն համայնքներին, որոնց կազմում
ընդգրկված են սահմանամերձ բնակավայրեր:
2. «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող յուրաքանչյուր համայնքին եւ
սահմանամերձ համայնքների յուրաքանչյուր բնակավայրին դոտացիաները հատկացվում են
համապատասխանաբար հավասարաչափ գումարներով, որոնց չափերը սահմանվում են
տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով:
3. Համայնքի բնակչության քանակը տվյալ համայնքի տարածքում հաշվառված
բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի)
դրությամբ:
4. Սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
5. «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
Դ
Ա
= ՀԹ
Ա
x Ա
Դ
+Բ
Ս
Թ xԱ
Ս
, որտեղ`
Դ
Ա
-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
ՀԹ
Ա
-ն - «ա» մասով դոտացիա ստացող բնակչության քանակը 3500-ը չգերազանցող
համայնքների ընդհանուր թիվն է,
Ա
Դ
-ն - «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող մեկ համայնքին
հատկացվող դոտացիայի գումարի չափն է,
Բ
Ս
Թ-ն - «ա» մասով դոտացիա ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի
ընդհանուր թիվն է,
Ա
Ս
-ն - «ա» մասով սահմանամերձ համայնքների մեկ բնակավայրին հատկացվող
դոտացիայի գումարի չափն է:
6. Համայնքի դոտացիա ստանալը «ա» մասով չի բացառում նույն համայնքի դոտացիա
ստանալը նաեւ «բ» մասով: «ա» մասով հատկացվող դոտացիաների միջոցները ներառվում են
այդ միջոցներն ստացող համայնքների եկամտային կարողության գործակցի հաշվարկում`
որպես լրացուցիչ եկամուտ:
(6-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 7.
Դոտացիաների «բ» մասի հաշվարկման կարգը
1. «բ» մասով դոտացիաներ ստանում են բոլոր այն համայնքները, որոնց բյուջետային
ապահովվածության գործակիցը փոքր է սույն օրենքով սահմանված` համահարթեցման
սահմանային մակարդակի արժեքից:
2. «բ» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
Դ
Բ
= Դ - Դ
Ա
, որտեղ`
Դ
Բ
-ն - «բ» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
Դ-ն - դոտացիաների ընդհանուր գումարն է,
Դ
Ա
-ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է:
3. Սույն օրենքով սահմանվում է համահարթեցման սահմանային մակարդակի այնպիսի
արժեք, որի դեպքում «բ» մասով հատկացվող դոտացիայի ֆինանսական միջոցները կարող են
լրացնել դոտացիա ստացող համայնքների բյուջետային ապահովվածության եւ
համահարթեցման սահմանային մակարդակի միջեւ եղած տարբերության 75 տոկոսը:
4. Համայնքին «բ» մասով հատկացվող դոտացիան հավասար է տվյալ համայնքի
բյուջետային ապահովվածության եւ համահարթեցման սահմանային մակարդակի միջեւ եղած
տարբերության 75 տոկոսին:
5. Համայնքի բյուջետային ապահովվածության եւ համահարթեցման սահմանային
մակարդակի միջեւ եղած տարբերության գումարը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԳՈՒՄ
i
ՀՍՄ
= (ՀՍՄ - ԲԱԳ
i
) X Բ
i
X ԾԿԳ
i
X ԵԿ
միջին
, որտեղ`
ԳՈՒՄ
i
ՀՍՄ
-ը - i-րդ համայնքի բյուջետային ապահովվածության գործակցի եւ
համահարթեցման սահմանային մակարդակի միջեւ եղած տարբերությունը լրացնելու համար
անհրաժեշտ գումարի չափն է,
ՀՍՄ-ը - համահարթեցման սահմանային մակարդակն է,
ԾԿԳ
i
-ն - i-րդ համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցն է,
Բ
i
- ն - i-րդ համայնքի բնակչության թիվն է,
ԵԿ
միջին
-ը - համայնքների միջին եկամտային կարողությունն է,
ԵԿ
միջին
-ը = ∑ԵԿ
i
/ Բ
ՀՀ
, որտեղ`
ԵԿ
i
-ն - i-րդ համայնքի եկամտային կարողությունն է,
Բ
ՀՀ
-ն - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի
Հանրապետության բնակչության թիվը):
6. Համայնքներին «բ» մասով հատկացվող դոտացիաները հաշվարկվում են հետեւյալ
բանաձեւով.
Դ
i
Բ
= 0,75 X ԳՈՒՄ
i
ՀՍՄ
, որտեղ`
Դ
i
Բ
-ն - i-րդ համայնքին «բ» մասով հատկացվող դոտացիայի գումարն է:
Հոդված 8.
Համայնքի բյուջետային ապահովվածության գործակցի հաշվարկման
կարգը
1. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը համայնքի եկամտային
կարողության եւ ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցների հարաբերությունն է:
2. Համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
ԲԱԳ
i
= ԵԿԳ
i
/ ԾԿԳ
i
, որտեղ`
ԲԱԳ
i
-ն - i-րդ համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցն է,
ԵԿԳ
i
-ն - i-րդ համայնքի եկամտային կարողության գործակիցն է,
ԾԿԳ
i
-ն - i-րդ համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցն է:
Հոդված 9.
Համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկման կարգը
1. Համայնքի եկամտային կարողության գործակիցը տվյալ համայնքի բնակչության մեկ
շնչին ընկնող` համայնքների բյուջեներին օրենքով ամրագրված տվյալ համայնքի հարկային
եկամուտների, պետական տուրքերի եւ սույն օրենքով նախատեսված` «ա» մասով
հատկացվող դոտացիաների հանրագումարն է` հարաբերած միջին հանրապետական
համանման ցուցանիշին:
2. Համայնքի եկամտային կարողությունը տվյալ համայնքի բյուջեին օրենքով ամրագրված
եւ սույն օրենքի շրջանակներում նախատեսված հետեւյալ եկամտատեսակների
հանրագումարն է.
1) անշարժ գույքի հարկ,
2) փոխադրամիջոցների գույքահարկ.
Համայնքի անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային
գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով
հաշվարկված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե
վճարման ենթակա անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան
գումարներն են (առանց անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի գծով՝
հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ
առկա չմարված ապառքների, տույժերի եւ տուգանքների, ինչպես նաեւ հաշվարկվող տարվան
նախորդող երկրորդ տարվա ընթացքում հաշվարկված տույժերի եւ տուգանքների
գումարների), ավելացրած Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ համայնքների
ավագանիների ընդունած որոշումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին
անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնությունների
տրամադրման հետեւանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկային տարվան
նախորդող երկրորդ տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.
3) մասհանվող հարկեր.
Մասհանվող հարկերի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի
գծով հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե փաստացի
վճարված մասհանվող հարկերի տարեկան գումարներն են (մասհանվող հարկերի տեսակները
եւ մասհանման տոկոսաչափը սահմանվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին
օրենքով).
4) պետական տուրքեր.
Պետական տուրքերի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով
հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե փաստացի
վճարված պետական տուրքերի տարեկան գումարներն են.
5) «ա» մասով հատկացվող դոտացիա.
«ա» մասով հատկացող դոտացիայի հաշվարկային գումարի ցուցանիշը յուրաքանչյուր
համայնքի գծով հաշվարկվող տարում սույն օրենքով նախատեսված կարգով հաշվարկվող,
«ա» մասով հատկացվող դոտացիայի գումարն է:
3. Համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԵԿ
i
=ԱԳՀ
i
+ ՓԳՀ
i
+ՄՀ
i
+ ՊՏ
i
+ Ա
Դ
, որտեղ`
ԱԳՀ
i
-ն - i-րդ համայնքի անշարժ գույքի հարկի գումարն է,
ՓԳՀi-ն - i-րդ համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի գումարն է,
ՄՀ
i
-ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,
ՊՏ
i
-ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են,
Ա
Դ
-ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:
4. Համայնքի եկամտային կարողության գործակիցը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԵԿԳ
i
= (ԵԿ
i
/ Բ
i
) / (ԵԿ
ՀՀ
/ Բ
ՀՀ
), որտեղ`
ԵԿԳ
i
-ն - i-րդ համայնքի եկամտային կարողության գործակիցն է,
ԵԿ
i
-ն - i-րդ համայնքի եկամտային կարողությունն է,
Բ
i
-ն - i-րդ համայնքի բնակչության թիվն է,
ԵԿ
ՀՀ
-ն - բոլոր համայնքների եկամտային կարողության հանրագումարն է,
Բ
ՀՀ
-ն - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի
Հանրապետության բնակչության թիվը):
(9-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 10.
Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը
1. Համայնքի ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը (այսուհետ` ծախսային
գործակից) տվյալ համայնքի սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա
ազդեցություն ունեցող` սույն օրենքով սահմանված ծախսային գործոնների արժեքների
հանրագումարն է:
2. Ծախսային գործակիցն ուղղակիորեն կախված է`
1) կիրառվող ծախսային գործոնների տեսակից եւ դրանց արժեքից.
2) համայնքի ծախսային գործակցում յուրաքանչյուր ծախսային գործոնի տեսակարար
կշռից (բաժնեմասից):
3. Համայնքների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքում կիրառվում են
ծախսային գործակցի վրա ազդեցություն ունեցող այնպիսի ծախսային գործոններ, որոնք
հիմնականում ընդհանուր են եւ ուղղակիորեն ազդում են համայնքային լիազորությունների
իրականացման ծախսերի վրա, եւ դրանց վերաբերյալ տվյալները չափելի, մատչելի եւ
հավաստի են:
4. Համայնքի ծախսային գործակիցը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված հետեւյալ
ծախսային գործոններով եւ իրենց համապատասխան տեսակարար կշիռներով.
1) մասշտաբի ծախսային գործոն` Կ
ՄԳ
- 30 տոկոս.
2) տրանսպորտային մատչելիության ծախսային գործոն` Կ
ՏՄԳ
- 20 տոկոս.
3) համայնքի բարձրադիրության ծախսային գործոն ` Կ
ԲԳ
- 20 տոկոս.
4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոն` Կ
ԲՔԳ
- 20
տոկոս.
5) բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոն` Կ
ԲՏԿԳ
- 10 տոկոս:
(10-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 11.
Մասշտաբի ծախսային գործոնի հաշվարկման կարգը
1. Մասշտաբի ծախսային գործոնը համայնքի սեփական լիազորությունների
իրականացման ծախսերի վրա համայնքի բնակչության քանակի ազդեցությունն է:
2. Մասշտաբի ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է ըստ համայնքի բնակչության
քանակի` համաձայն հետեւյալ սանդղակի.
Բնակչության քանակի միջակայքՄԳ
i
0-3500 բնակիչ1.0
3501-20000 բնակիչ2.8
20001-50000 բնակիչ2.0
50001-200000 բնակիչ1.5
200001-ից ավելի բնակիչ1.0
որտեղ`
ՄԳ
i
-ն - i-րդ համայնքի մասշտաբի ծախսային գործոնի արժեքն է:
(11-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 12.
Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի հաշվարկման
կարգը
1. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնը համայնքի սեփական
լիազորությունների իրականացման ծախսերի վրա նախկին շրջկենտրոնից, մարզկենտրոնից
եւ Երեւանից համայնքի հեռավորության ազդեցությունն է:
2. Տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
ՏՄԳi = 1+(0,3 x Հi
Մայր
+0,6xՀi
Մարզ
+0,1xՀi
Շրջ
) / (0,3x Հ
միջ
Մայր
+ 0,6xՀ
միջ
Մարզ
+ 0,1xՀ
միջ
Շրջ
),
որտեղ՝
ՏՄԳ
i
-ն - i-րդ համայնքի տրանսպորտային մատչելիության ծախսային գործոնի արժեքն է,
Հ
i
Մայր
-ը - i-րդ համայնքի հեռավորությունն է մայրաքաղաքից,
Հ
i
Մարզ
-ը - i-րդ համայնքի հեռավորությունն է մարզկենտրոնից,
Հ
i
Շրջ
-ը - i-րդ համայնքի հեռավորությունն է նախկին շրջկենտրոնից,
Հ
միջ
Մայր
-ը - բոլոր համայնքների միջին հեռավորությունն է մայրաքաղաքից,
Հ
միջ
Մայր
= ∑
i
Հ
i
Մայր
/ ՀԹ
ՀՀ
, որտեղ`
∑
i
Հ
i
Մայր
-ը - բոլոր համայնքների` մայրաքաղաքից ունեցած հեռավորությունների
հանրագումարն է,
ՀԹ
ՀՀ
-ն - համայնքների ընդհանուր թիվն է,
Հ
միջ
Մարզ
-ը - բոլոր համայնքների միջին հեռավորությունն է իրենց մարզկենտրոնից,
Հ
միջ
Մարզ
= ∑
i
Հ
i
Մարզ
/ ՀԹ
ՀՀ
, որտեղ`
∑
i
Հ
i
Մարզ
-ը - բոլոր համայնքների` իրենց մարզի մարզկենտրոնից ունեցած
հեռավորությունների հանրագումարն է,
Հ
միջ
Շրջ
-ը – բոլոր համայնքների միջին հեռավորությունն է իրենց նախկին շրջկենտրոնից,
Հ
միջ
Շրջ
= ∑
i
Հ
i
Շրջ
/ ՀԹ
ՀՀ
, որտեղ`
∑
i
Հ
i
Շրջ
-ը - բոլոր համայնքների` իրենց նախկին շրջկենտրոնից ունեցած
հեռավորությունների հանրագումարն է:
(12-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 13.
Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի հաշվարկման կարգը
1. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնը համայնքի սեփական
լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի բարձրադիրության
ազդեցությունն է:
2. Համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է ըստ
համայնքի բարձրադիրության նիշի` համաձայն հետեւյալ սանդղակի.
Համայնքի բարձրադիրության
նիշի միջակայք
ԲԳ
i
մինչեւ 1700մ1,0
1700-2000մ1,2
2000մ -ից ավել1,4
որտեղ`
ԲԳ
i
-ն - i-րդ համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի արժեքն է:
3. Համայնքի բարձրադիրության նիշի ցուցանիշը համայնքի կենտրոն հանդիսացող
բնակավայրում տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի` ծովի
մակերեւույթից ունեցած բարձրությունն է:
(13-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 14.
Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային
գործոնի հաշվարկման կարգը
1. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնը համայնքի
սեփական լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի կազմում ընդգրկված
բնակավայրերի քանակի ազդեցությունն է:
2. Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի արժեքը
հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԲՔԳ
i
= 1 + 0,15(ԲԹ
i
- 1), որտեղ`
ԲՔԳ
i
-ն - i-րդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոնի
արժեքն է,
ԲԹ
i
-ն - i-րդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի թիվն է:
(14-րդ հոդվածը խմբ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 15.
Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնի
հաշվարկման կարգը
1. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնը համայնքի սեփական
լիազորությունների իրականացման ծախսերի վրա համայնքի բնակչության տարիքային
կառուցվածքի ազդեցությունն է:
2. Բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է
հետեւյալ բանաձեւով.
ԲՏԿԳ
i
= 1 + (Բ
i
Ե
+ Բ
i
Ծ
) / Բ
i
) / (Բ
ՀՀ
Ե
+ Բ
ՀՀ
Ծ
) / Բ
ՀՀ
) , որտեղ`
ԲՏԿԳ
i
-ն - i-րդ համայնքի բնակչության տարիքային կառուցվածքի գործակիցն է,
Բ
i
Ե
-ն - i-րդ համայնքի 0-16 տարեկան բնակչության թիվն է,
Բ
i
Ծ
-ն - i-րդ համայնքի կենսաթոշակային տարիքի (63 տարեկանից բարձր) բնակչության
թիվն է,
Բ
i
-ն - i-րդ համայնքի բնակչության թիվն է,
Բ
ՀՀ
Ե
-ն - բոլոր համայնքների 0-16 տարեկան բնակչության թվի հանրագումարն է,
Բ
ՀՀ
Ծ
-ն - բոլոր համայնքների կենսաթոշակային տարիքի (63 տարեկանից բարձր)
բնակչության թվի հանրագումարն է,
Բ
ՀՀ
-ն - բոլոր համայնքների բնակչության թվի հանրագումարն է (Հայաստանի
Հանրապետության բնակչության թիվը):
Հոդված 16.
Համայնքի ծախսային գործակցի հաշվարկման բանաձեւը
1. Համայնքի ծախսային գործակիցը հավասար է մասշտաբի, տրանսպորտային
մատչելիության, համայնքի բարձրադիրության, համայնքի կազմում ընդգրկված
բնակավայրերի քանակի, բնակչության տարիքային կառուցվածքի ծախսային գործոնների
հանրագումարին` իրենց համապատասխան տեսակարար կշիռներով:
2. Համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքը հաշվարկվում է հետեւյալ
բանաձեւով.
ԾԿԳ
i
հաշ.
= ∑(Կ
ո
x ԾԳ
ո
i
), որտեղ`
ԾԿԳ
i
հաշ.
-ը - i-րդ համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքն է,
Կ
ո
-ը - ո - րդ ծախսային գործոնի տեսակարար կշիռն է,
ԾԳ
ո
i
-ը - i-րդ համայնքի ո - րդ ծախսային գործոնի արժեքն է:
ԾԿԳ
i
հաշ.
= Կ
ՄԳ
x ՄԳ
i
+Կ
ՏՄԳ
x ՏՄԳ
i
+Կ
ԲԳ
X ԲԳ
i
+Կ
ԲՔԳ
x ԲՔԳ
i
+Կ
ԲՏԿԳ
x ԲՏԿԳ
i
ԾԿԳ
i
հաշ.
= 0.3xՄԳ
i
+ 0.2xՏՄԳ
i
+ 0.15xԲԳ
i
+ 0.25 x ԲՔԳ
i
+ 0.1 x ԲՏԿԳ
i
3. Համայնքի ծախսային գործակիցը համայնքի ծախսային գործակցի հաշվարկային
արժեքի նորմավորված ցուցանիշն է: Համայնքի ծախսային գործակցի հաշվարկային արժեքը
նորմավորվում է հետեւյալ բանաձեւով.
ԾԿԳ
i
= ԾԿԳ
i
հաշ.
/ ԾԿԳ
միջին
, որտեղ`
ԾԿԳ
i
-ն - i-րդ համայնքի ծախսային գործակցի նորմավորված ցուցանիշն է (համայնքի
ծախսային գործակիցը),
ԾԿԳ
միջին
-ը - բոլոր համայնքների ծախսային գործակիցների միջին կշռված ցուցանիշն է,
ԾԿԳ
միջին
-ը = ∑ (ԾԿԳ
i
հաշ
x Բ
i
) / Բ
ՀՀ
Հոդված 17.
Դոտացիաների հաշվարկների կատարումը եւ հատկացումը
1. Դոտացիաների հաշվարկման մեջ օգտագործվող` համայնքներին վերաբերող տվյալների
աղբյուրներն են`
1) ծախսային գործակիցների տվյալների համար` Հայաստանի Հանրապետության ներքին
գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում
պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետների
աշխատակազմերը եւ Հայաստանի Հանրապետության համայնքները.
2) եկամտային կարողության տվյալների համար` համայնքներն ու հարկային մարմինը`
յուրաքանչյուրն իր մասով:
2. Համայնքներին հատկացվող դոտացիաների գումարները հաստատվում են
յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Պետական լիազոր մարմինը բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում
իր պաշտոնական կայքէջում հրապարակում եւ տարածքային կառավարման մարմինների
միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է պետական
մարմինների կողմից հաշվառվող` դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառված
ելակետային տվյալների ցուցանիշները:
4. Դոտացիաների գումարների հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալները
պետական կառավարման լիազոր մարմին ներկայացման, դոտացիաների հաշվարկման եւ
հատկացման բնագավառում պետության եւ համայնքների միջեւ առաջացող` սույն օրենքով
չկարգավորված հարաբերությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության
բյուջետային օրենսդրությամբ:
5. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց համայնքներին հատկացված
դոտացիայի գումարի չափը եւ հաշվարկներում օգտագործվող ելակետային տվյալների
իսկությունը կարող են վիճարկել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման
լիազոր մարմնում եւ (կամ) դատարանում:
6. Համայնքներին դոտացիաները յուրաքանչյուր ամսվա վերջում հավասար
չափաբաժիններով հատկացնում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման
մարմինը` յուրաքանչյուր համայնքի համար բացված գանձապետական հաշվի միջոցով:
(17-րդ հոդվածը փոփ. 16.11.23 ՀՕ-335-Ն)
(16.11.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 18.
Անցումային եւ եզրափակիչ դրույթներ