Օրենք
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքների
բնակավայրերին (այսուհետ՝ սահմանամերձ համայնք) աջակցություն ցուցաբերելու
գործընթացը:
(1-ին հոդվածը փոփ. 08.12.17 ՀՕ-247-Ն)
Հոդված 2.
սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական
գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում
են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ
համայնքում մշտական բնակություն ունեցող` բնական գազի օգտագործման բաժանորդ
չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից
տրամադրվում է փոխհատուցում սույն հոդվածի 1-ին մասում նշված բնական գազի
օգտագործման բաժանորդներին բնական գազի դիմաց տրամադրվող փոխհատուցման
չափով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցում է Հայաստանի
Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ
համայնքների կողմից 2013 թվականին գազի եւ էլեկտրաէներգիայի տարեկան սպառված 1
բաժանորդի հաշվով միջինացված ծավալների ու տվյալ տարում փաստացի ծախսված
ոռոգման ջրի վարձավճարի առնվազն 50 տոկոսը:
Փոխհատուցման ենթակա ծավալները եւ փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա
համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 2.1.
փոխհատուցմամբ: Փոխհատուցման տրամադրման չափորոշիչներն ու կարգը սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(2.1-ին հոդվածը լրաց. 06.10.20 ՀՕ-450-Ն)
(06.10.20 ՀՕ-450-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 3.
տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ
հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող
գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի բնակելի կառուցապատման
հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի եւ այդ հողերի վրա ունեցած
անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական եւ
իրավաբանական անձանց անունից նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե
վճարվում է Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով այդ նպատակի
համար նախատեսված գումարներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության
սահմանած կարգով:
Հոդված 4.
իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանից
զրկվելու դեպքում բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում
ապահովում է համարժեք օթեւանի հնարավորությամբ` նույն համայնքի տարածքում:
Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ
ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանին հասցված այն նյութական
վնասները, որոնք չեն հանգեցրել սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված
օթեւանից զրկվելու դեպքերին, ինչպես նաեւ վերոնշյալ գործողությունների հետեւանքով
գյուղատնտեսական ոլորտին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:
(4-րդ հոդվածը լրաց. 06.10.20 ՀՕ-450-Ն)
(06.10.20 ՀՕ-450-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 5.
պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ
ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված Հայաստանի
Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում
են պետպատվերի շրջանակներում:
Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված անձանց առաջին, երկրորդ կամ երրորդ
խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում տրամադրվում է նաեւ միանվագ գումարային
աջակցություն՝ համապատասխանաբար 3.000.000, 2.000.000 եւ 1.000.000 դրամի չափով, իսկ
հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 դրամի չափով:
Փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության
սահմանած կարգով եւ ժամկետներում:
(5-րդ հոդվածը լրաց. 06.10.20 ՀՕ-450-Ն)
(06.10.20 ՀՕ-450-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 6.
պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ
ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով՝
հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու
տեղադրման ծախսերի համար:
Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերում զոհված
քաղաքացիների ընտանիքներին տրամադրվում է նաեւ միանվագ գումարային հատուցում`
5.000.000 դրամ:
Սույն օրենքի համաձայն` ընտանիքի անդամներ են համարվում՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները).
4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ
անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող
ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18
տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են
ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը եւ եղբայրը հատուցման իրավունքից
կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն
աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի
սահմանափակում:
Սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նշված անձանց բացակայության դեպքում
հատուցման իրավունքից կարող է օգտվել նաեւ այլ անձ, եթե դատական կարգով հաստատվել
է, որ`
1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զոհված
քաղաքացու խնամքի տակ եւ ունեցել է հաշմանդամության կամ աշխատանքային
կենսաթոշակի իրավունք.
2) զոհված քաղաքացին մինչեւ 18 տարին լրանալը եղել է այդ անձի խնամքի տակ:
(6-րդ հոդվածը լրաց. 06.10.20 ՀՕ-450-Ն)
Հոդված 7.
օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2027
թվականի հունվարի 1-ը:
(7-րդ հոդվածը փոփ. 08.12.17 ՀՕ-247-Ն, 06.10.20 ՀՕ-450-Ն, 16.11.23 ՀՕ-357-Ն)
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 20
Երեւան
ՀՕ-203-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
16.11.2023, ՀՕ-357-Ն09.12.2023, ՀՕ-203-Ն
06.10.2020, ՀՕ-450-Ն17.10.2020, ՀՕ-203-Ն
08.12.2017, ՀՕ-247-Ն06.01.2018, ՀՕ-203-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней