Օրենք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ
Գլուխ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Սույն օրենքով սահմանվում են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի
(այսուհետ՝ Ներկայացուցիչ) կարգավիճակը, լիազորությունների շրջանակը, նշանակման
կարգը, Ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) կարգավիճակը, ինչպես նաեւ
դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի իմաստով՝ Ներկայացուցչի գործունեությունն ընդգրկում է՝
1) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան).
2) Արդարադատության միջազգային դատարանը.
3) միջազգային արբիտրաժը.
4) հաշտարարությունը.
5) օտարերկրյա դատարանները:
(1-ին հոդվածը փոփ., լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 1.1
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) միջազգային արբիտրաժ՝ միջազգային արբիտրաժային կանոնների հիման վրա գործող
վեճը լուծող մարմին՝ անկախ դրա՝ մշտապես գործող արբիտրաժային հաստատության կամ
առանց նման հաստատության կողմից իրականացվելու հանգամանքից.
2) օտարերկրյա դատարան՝ այլ պետության ազգային դատարան, որտեղ Հայաստանի
Հանրապետությունը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ կողմ.
3) հաշտարարություն՝ գործընթաց, որը կողմերի համաձայնությամբ ուղղված է նրանց միջեւ
առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի` հաշտարարի օգնությամբ լուծելուն:
(1.1-ին հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 2.
1. Ներկայացուցչի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունը ներառում է
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար
ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան
(այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա), Արդարադատության միջազգային դատարանի
կանոնադրությունը, «Պետությունների եւ այլ պետությունների քաղաքացիների միջեւ
ներդրումային վեճերի լուծման մասին» 1965 թվականի մարտի 18-ի կոնվենցիան,
Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրերը,
սույն օրենքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր:
2. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս Ներկայացուցիչն
առաջնորդվում է նաեւ Եվրոպական դատարանի կանոնակարգով եւ Եվրոպայի խորհրդի
նախարարների կոմիտեի (այսուհետ՝ Նախարարների կոմիտե) վճիռների եւ բարեկամական
կարգավորումների պայմանների կատարման վերահսկողության վերաբերյալ
կանոնակարգով, կիրառելի արբիտրաժային եւ հաշտարարության կանոններով,
Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգով:
(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Գլուխ 2
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 3.
1. Ներկայացուցչի պաշտոնը վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկված
պետական վարչական պաշտոն է:
2. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-414-Ն)
3. Ներկայացուցիչը համակարգում եւ վերահսկում է Գրասենյակի գործունեությունը:
Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում եւ
սահմանված դեպքերում կնքում է Ներկայացուցիչը: Այս լիազորությունները Ներկայացուցչի
որոշմամբ կարող են պատվիրակվել Գրասենյակի ղեկավարին, ինչպես նաեւ Գրասենյակի
ղեկավարի տեղակալին՝ նրա համակարգմանը վերապահված բնագավառում:
4. Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ցուցաբերել
քաղաքական չեզոքություն:
5. Ներկայացուցիչն իր պաշտոնավարումից հետո չի կարող ներկայացնել կամ
խորհրդատվություն տրամադրել որեւէ անձի՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով
նախատեսված ատյաններում քննության փուլում (հաշտարարության գործընթացում) գտնվող
այն գործերի առնչությամբ, որոնք ստացվել են, կամ որոնց վարույթն սկսվել է իր
պաշտոնավարման ժամանակահատվածում կամ որոնցով կազմակերպել կամ իրականացրել է
Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը։
6. Ներկայացուցիչը չի կարող սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված
ատյաններում վարել բանակցություններ կողմի եւ (կամ) վերջինիս ներկայացուցչի հետ կամ
կազմակերպել կամ իրականացնել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումն
այն գործով, որում ունի անձնական շահ կամ եղել է իբրեւ այդ գործով կողմի ներկայացուցիչ
կամ փաստաբան կամ տրամադրել խորհրդատվություն կամ հանդես եկել որեւէ այլ
կարգավիճակով:
(3-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 4.
1. Ներկայացուցիչ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական
կրթություն եւ առնվազն 5 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ
ունեցող, միջազգային իրավունքին, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին,
անգլերենին եւ այլ օտար լեզվի տիրապետող միայն Հայաստանի Հանրապետության
քաղաքացին:
2. Ներկայացուցչին նշանակում եւ ազատում է վարչապետը: Ներկայացուցչի պաշտոնը
թափուր մնալու դեպքում վարչապետը երկամսյա ժամկետում նշանակում է նոր
Ներկայացուցիչ:
(4-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 5.
1. Գրասենյակի ղեկավարն ի պաշտոնե Ներկայացուցչի տեղակալն է:
2. Ներկայացուցչի պաշտոնը թափուր մնալու, ինչպես նաեւ Ներկայացուցչի
բացակայության կամ որոշակի գործով շահերի բախման դեպքերում նրան փոխարինում է
Գրասենյակի ղեկավարը:
Հոդված 6.
1. Սույն օրենքով Ներկայացուցչին վերապահված լիազորությունների արդյունավետ
իրականացումն ապահովելու նպատակով վարչապետի աշխատակազմի կառուցվածքում
ստեղծվում է Գրասենյակ:
2. Գրասենյակի ղեկավարը հաշվետու է վարչապետին եւ Ներկայացուցչին:
3. Գրասենյակը՝
1) օժանդակում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի
ներկայացմանը, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության
վերաբերյալ վճիռների եւ որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.
2) օժանդակում է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի
Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային
դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների եւ որոշումների
կատարման գործընթացի կազմակերպմանը.
3) օժանդակում է միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում
Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, արբիտրաժային կամ օտարերկրյա
դատարանների վճիռների եւ որոշումների ճանաչման եւ կատարման, ինչպես նաեւ դրանց
բողոքարկման գործընթացի կազմակերպմանը.
4) օժանդակում է հաշտարարության կարգով Հայաստանի Հանրապետության
մասնակցությամբ վեճի լուծմանը.
5) աջակցում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու
իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանը:
4. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-414-Ն)
5. Գրասենյակի ղեկավարի տեղակալը եւ կառուցվածքային ստորաբաժանումների
աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում եւ
պաշտոնից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված
կարգով:
6. Գրասենյակը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,
օրենքների, այլ իրավական ակտերի եւ իր կանոնադրության հիման վրա:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Գլուխ 3
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7.
շահերը Եվրոպական դատարանում ներկայացնելիս
1. Ներկայացուցիչը՝
1) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված եւ
Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների, միջանկյալ միջոցի
կիրառման վերաբերյալ պահանջի, ինչպես նաեւ Եվրոպական դատարանից ստացված այլ
կոմունիկացիայի առնչությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում
է Եվրոպական դատարան.
2) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված եւ
Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերը
բարեկամական կարգավորման ձեւով լուծելու նպատակով գանգատ ներկայացրած կողմի հետ
վարում է բանակցություններ, կնքում է բարեկամական կարգավորումներ.
3) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված եւ
Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերով
հանդես է գալիս միակողմանի հայտարարությամբ.
4) Եվրոպական դատարանում գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ եւ
Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.
5) կազմակերպում է Եվրոպական դատարանի՝ առանձին գանգատի առնչությամբ
կիրառած միջանկյալ միջոցի կատարման գործընթացը.
6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով Եվրոպական
դատարանի պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը հանձնելու
պահանջով միջնորդություն է ներկայացնում Եվրոպական դատարան.
7) Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան է ներկայացնում
միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:
2. Ներկայացուցիչն իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ներկայացնելու
միջպետական գանգատ Կառավարության որոշման հիման վրա:
(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն, լրաց. 13.04.23 ՀՕ-142-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 8.
որոշման կատարման փուլում
1. Ներկայացուցիչը՝
1) իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո կազմակերպում է Հայաստանի
Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման գործընթացը, այդ թվում՝
առաջարկելով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարմանն
ուղղված միջոցառումներ.
2) վճռի կատարման փուլում բարեկամական կարգավորման ձեւով խնդրի լուծման
նպատակով վարում է բանակցություններ, կնքում է բարեկամական կարգավորումներ.
3) Նախարարների կոմիտեի քննարկմանն է ներկայացնում Հայաստանի
Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման առնչությամբ
տեղեկատվություն.
4) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման
կատարման շրջանակներում Նախարարների կոմիտեից ստացված հարցումներին
պատասխանելու գործընթացը.
5) մասնակցում է Նախարարների կոմիտեի նիստերին:
(8-րդ հոդվածը խմբ. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ))
Հոդված 8.1.
շահերը Արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելիս
1. Ներկայացուցիչը՝
1) Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից
Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում.
1.1) Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում ժամանակային միջոց
կիրառելու վերաբերյալ միջնորդություն.
2) Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ
իրավական գործընթաց մեկնարկելու դեպքում ներկայացնում է Հայաստանի
Հանրապետության դիրքորոշումը եւ առարկությունները.
3) կազմակերպում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների եւ
որոշումների կատարման գործընթացը, մասնակցում է վճիռների եւ որոշումների կատարմանն
ուղղված՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում իրականացվող
միջոցառումներին.
4) կազմակերպում եւ իրականացնում է Արդարադատության միջազգային դատարանում
Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումներ.
5) մասնակցում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով
վճիռների եւ որոշումների կատարման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության
կազմակերպած գործընթացներին:
(8.1-ին հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն, խմբ., լրաց. 13.04.23 ՀՕ-142-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 8.2
շահերը միջազգային արբիտրաժներում եւ օտարերկրյա դատարաններում
ներկայացնելիս
Ներկայացուցիչը՝
1) Հայաստանի Հանրապետության դեմ արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու
վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում ըստ անհրաժեշտության բանակցություններ է
վարում կողմի հետ վեճն արտադատական կարգով լուծելու նպատակով.
1.1) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված բանակցությունների արդյունքով կազմում է
հաշտության համաձայնագիր, որը հաստատում է Կառավարությունը՝ սահմանելով
համաձայնագրի ստորագրման եւ դրանից բխող պարտավորությունների իրականացման
կարգը.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ արբիտրաժային վեճերի շրջանակում
մասնակցում է արբիտրաժային տրիբունալի կազմավորմանը՝ կիրառելի արբիտրաժային
կանոնների համաձայն նշանակելով Հայաստանի Հանրապետության արբիտրին, բանակցելով
կողմի հետ նախագահող արբիտրի նշանակման հարցի շուրջ եւ այլ անհրաժեշտ
գործողություններ իրականացնելով.
3) Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված արբիտրաժային ծանուցման,
դիմումի կամ դատական հայցի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի
Հանրապետության դիրքորոշումը.
4) սեփական նախաձեռնությամբ կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա
անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց
հետո օտարերկրյա դատարանների վարույթում գտնվող գործի քննությանը ներգրավվում է
որպես երրորդ կողմ եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.
5) Կառավարության որոշման հիման վրա վեճը հանձնում է արբիտրաժային տրիբունալի
կամ օտարերկրյա դատարանի քննությանը.
6) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժում եւ
օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող
գործերով.
6.1) միջազգային արբիտրաժային վեճերի կամ օտարերկրյա դատարաններում
Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերի շրջանակներում
բանակցված հաշտության համաձայնագիրը հաստատման է ներկայացնում Կառավարություն,
որը հաստատում է այն՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման եւ դրանից բխող
պարտավորությունների իրականացման կարգը.
7) ըստ անհրաժեշտության՝ սահմանված կարգով բողոքարկում է օտարերկրյա
դատարանների որոշումները (վճիռները).
8) ըստ անհրաժեշտության՝ արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու
վերաբերյալ դիմում է ներկայացնում.
8.1) արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առնչությամբ
ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ինչպես նաեւ՝ Հայաստանի
Հանրապետության շահերն արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վարույթում.
9) կազմակերպում է արբիտրաժային եւ օտարերկրյա դատարանների որոշումների
(վճիռների) ճանաչումը եւ կատարումը:
(8.2-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն, 13.04.23 ՀՕ-142-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 8.3
մասնակցությամբ վեճը հաշտարարության կարգով լուծելիս
1. Ներկայացուցիչը՝
1) Հայաստանի Հանրապետության անունից բանակցություններ է վարում վեճի կողմի կամ
նրա ներկայացուցչի հետ.
2) Հայաստանի Հանրապետության անունից կնքում է հաշտարարության կարգով վեճը
լուծելու վերաբերյալ համաձայնագրեր (պայմանագրեր).
3) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծման նպատակով
ներգրավում է հաշտարարների կամ հաշտարարական ծառայություններ մատուցող
գրասենյակների.
4) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը հաշտարարության
ընթացքում.
5) անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ
խորհրդակցելուց հետո կնքում է հաշտության համաձայնություններ եւ կազմակերպում
հաշտության համաձայնությունների կատարումը:
(8.3-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 9.
իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային
չափանիշների ներդրման ոլորտում
(վերնագիրը փոփ. 16.12.21 ՀՕ-414-Ն)
1. Ներկայացուցիչը կարող է՝
1) իրավասու մարմիններին ներկայացնել մարդու իրավունքների միջազգային իրավական
չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ.
2) մինչեւ մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական
ակտերի նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ իրավասու մարմին ներկայացնել
գրավոր կարծիք.
3) ուսումնասիրել ոլորտի միջազգային փաստաթղթերը, նախադեպային իրավունքը,
վերաբերելի միջազգային մարմինների զեկույցները, ինչպես նաեւ ոլորտի ներպետական
պրակտիկան եւ անհրաժեշտության դեպքում իրականացնել ոլորտի բարելավման եւ մարդու
իրավունքների միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցնելու
վերաբերյալ գործողություններ.
4) մարդու իրավունքների միջազգային իրավական չափանիշների ներդրման նպատակով
իրականացնել ծրագրեր՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով միջազգային
կազմակերպությունների կամ այլ կառույցների հետ:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 10.
1. Ներկայացուցիչն իրավասու է նաեւ՝
1) իր լիազորություններն իրականացնելիս ներգրավելու փորձագետների եւ
մասնագետների, այդ թվում՝ գիտական կամ այլ հաստատություններից.
2) իր լիազորությունների շրջանակներում համագործակցելու միջազգային եւ
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ կառույցների
հետ.
3) Եվրոպական դատարանին առաջարկելու այն անձանց թեկնածությունները, որոնք,
Եվրոպական դատարանի կանոնակարգի համաձայն, կարող են հանդես գալ կոնկրետ գործով
(ad hoc) դատավորի կարգավիճակով, ինչպես նաեւ հետ կանչելու նրանց (ad hoc) դատավորի
կարգավիճակից.
3.1) ներկայացնելու միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների
կատարման դեպարտամենտ եւ միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող
իրավաբանների թեկնածությունը, որը հաստատում է վարչապետը: Հանրային ծառայող
չհանդիսացող անձին վարչապետը որոշմամբ լիազորում է հանդես գալ սույն կետում նշված
մարմիններում, եւ նրա հետ կնքվում է համապատասխան պայմանագիր.
4) ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին առաջարկելու
Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող արբիտրների եւ հաշտարարների
թեկնածուներին.
5) ներկայացնել դիրքորոշում Հայաստանի Հանրապետության անունից կնքվող երկկողմ եւ
բազմակողմ համաձայնագրերի նախագծերի, օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական
անձանց հետ կնքվող այն պայմանագրերի նախագծերի վերաբերյալ, որոնցով որպես վեճի
լուծման մեխանիզմ նախատեսված է միջազգային արբիտրաժը՝ ըստ անհրաժեշտության
համագործակցելով իրավասու մարմինների հետ.
6) իրավասու մարմինների հետ համատեղ մշակել իրավական փաստաթղթեր եւ օժանդակել
համապատասխան միջազգային կազմակերպություններում դրանց շրջանառմանը:
(10-րդ հոդվածը լրաց., խմբ. 16.12.21 ՀՕ-414-Ն, լրաց. 13.04.23 ՀՕ-142-Ն)
(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հոդված 11.
1. Ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը սահմանվում է
Կառավարության որոշմամբ:
Հոդված 12.
1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Ներկայացուցիչը վարչապետին
է ներկայացնում հաշվետվություն՝ նախորդ տարվա իր գործունեության մասին:
Հոդված 13.
ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ իր
լիազորությունների իրականացման ընթացքում
1. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս Ներկայացուցիչն
իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց
պաշտոնատար անձանցից կամ ներկայացուցիչներից պահանջելու եւ ստանալու անհրաժեշտ
նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ
աջակցություն:
2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար
անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ Եվրոպական
դատարանի, Նախարարների կոմիտեի կամ միջազգային այլ ատյանների սահմանած
ժամկետներով պայմանավորված՝ Ներկայացուցչի մատնանշած ժամկետում Ներկայացուցչին
տրամադրել անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ,
ինչպես նաեւ ցուցաբերել այլ անհրաժեշտ աջակցություն:
Գլուխ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 14.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2021
թվականի հունվարի 1-ից:
Հոդված 15.
1. Ներկայացուցիչը նշանակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա
ժամկետում:
2. Ներկայացուցչի լիազորությունների իրականացման կարգը սահմանող Կառավարության
որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
3. Գրասենյակն ստեղծվում եւ Գրասենյակի կանոնադրությունը հաստատվում է սույն
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահԱ. Սարգսյան
2019 թ. հուլիսի 23
Երեւան
ՀՕ-141-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
13.04.2023, ՀՕ-142-Ն12.05.2023, ՀՕ-141-Ն
16.12.2021, ՀՕ-414-Ն28.12.2021, ՀՕ-141-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней