Օրենք
ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ
Գ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի
Հանրապետությունում «առեւտրաարդյունաբերական պալատ» կազմակերպական-
իրավական ձեւը, առեւտրաարդյունաբերական պալատների ստեղծման ընդհանուր
իրավական հիմքերը եւ կարգավորում է դրանց գործունեության հետ կապված
հարաբերությունները:
2. Առեւտրաարդյունաբերական պալատի անվանումը կազմվում է նրա տեղանունից եւ
«առեւտրաարդյունաբերական պալատ» բառակապակցությունից:
Հոդված 2.
1. Մարզային (այդ թվում` Երեւան քաղաքի) առեւտրաարդյունաբերական պալատ է
հանդիսանում սույն օրենքով սահմանված կարգով եւ կամավոր անդամության հիման վրա
մարզի տարածքում գրանցված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի
կողմից ստեղծված ոչ առեւտրային կազմակերպությունը (այսուհետ` ԱԱՊ):
2. ԱԱՊ-ները սույն օրենքով սահմանված կարգով միավորվում եւ ստեղծում են իրենց
ընդհանրական շահերը ներկայացնող Հայաստանի Հանրապետության
առեւտրաարդյունաբերական պալատ (այսուհետ` ՀՀ ԱԱՊ):
3. Առեւտրաարդյունաբերական պալատների համակարգը (այսուհետ` պալատ (ներ))
ներառում է ՀՀ ԱԱՊ-ն եւ ԱԱՊ-ները, ինչպես նաեւ պալատների կողմից ստեղծված
իրավաբանական անձանց:
4. Որեւէ այլ կազմակերպություն իրավունք չունի իր անվանման մեջ օգտագործել «Առեւտրի
պալատ», «Արդյունաբերական պալատ», «Առեւտրաարդյունաբերական պալատ», «ԱԱՊ» կամ
«ՀՀ ԱԱՊ» բառակապակցությունները կամ պետական գրանցում ստանալ այդ
անվանումներով:
5. ՀՀ ԱԱՊ-ը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց կարգավիճակը սահմանվում է
ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ: ՀՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ՀՀ ԱԱՊ-ի որոշումների
ընդունման գործընթացին կարող են մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 20.05.05 ՀՕ-118-Ն)
Հոդված 3.
Պալատների մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությունից, Քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից եւ իրավական այլ
ակտերից:
Գ II
ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 4.
Պալատների ստեղծման եւ գործունեության հիմնական նպատակն է օրենսդրությամբ
սահմանված լիազորությունների շրջանակներում իրենց անդամների ընդհանուր շահերի եւ
իրավունքների պաշտպանությունը եւ դրանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության
պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ
փոխհարաբերություններում, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում:
Պալատների խնդիրներն են`
ա) Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ այն միջազգային տնտեսական
համակարգին ինտեգրացնելուն նպաստելը.
բ) ձեռնարկատիրության բոլոր ձեւերի համակողմանի եւ ներդաշնակ զարգացմանն
օժանդակելը.
գ) օտարերկրյա ձեռնարկատերերի հետ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական
կապերի ամրապնդմանն աջակցելը.
դ) ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը
նպաստելը.
ե) պետության կողմից սահմանված գերակայություններին համապատասխան
ձեռնարկատիրական գործունեության տարածքային զարգացմանը նպաստելը.
զ) տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաեւ նրանց եւ պետական մարմինների միջեւ
համագործակցության հաստատումը.
է) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրության ոլորտի կադրերի
պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման համակարգի
կայացմանն ու զարգացմանն աջակցելը, այդ բնագավառում ծրագրերի մշակմանը եւ
իրականացմանը մասնակցելը.
ը) անհատ ձեռնարկատերերին, առեւտրային կազմակերպություններին, միություններին եւ
ասոցիացիաներին տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցելը,
ձեռնարկատիրության տեղեկատվական սպասարկման ենթակառուցվածքների
կազմավորմանն աջակցելը.
թ) առեւտրային կազմակերպությունների, ձեռնարկատերերի միջեւ ծագած վեճերի
կարգավորմանն օժանդակելը.
ժ) ձեռնարկատիրությանն աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը
նպաստելը.
ժա) իրենց կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:
Հոդված 5.
1. Պալատները`
ա) պետական եւ ոչ պետական մարմիններում, հիմնարկներում եւ
կազմակերպություններում ներկայացնում եւ պաշտպանում են իրենց անդամների օրինական
շահերը.
բ) վարում են Հայաստանի Հանրապետության այն առեւտրային կազմակերպությունների եւ
անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանը, որոնց ֆինանսատնտեսական
վիճակը վկայում է հանրապետության տարածքում եւ օտարերկրյա պետություններում
ձեռնարկատիրական գործունեության տեսանկյունից որպես գործընկեր նրանց
վստահելիության եւ բարեհուսության մասին.
գ) հայրենական եւ օտարերկրյա առեւտրային կազմակերպությունների, անհատ
ձեռնարկատերերի դիմումի հիման վրա անցկացնում են ապրանքների անկախ
փորձաքննություն, դրանց որակի, քանակի եւ կոմպլեկտայնության վերահսկողություն եւ
ստուգում ու օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա
արժանահավատության համար.
դ) աջակցություն են ցույց տալիս հայրենական եւ օտարերկրյա առեւտրային
կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին գյուտերի, արդյունաբերական
դիզայնների, նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման վայրերի
անվանումների գրանցման, ինչպես նաեւ ցուցահանդեսներին մասնակցելու գործում.
ե) մշակում են գործարար ծրագրեր.
զ) ստեղծում են տեղեկատվության ապահովման տվյալների բանկ.
է) կազմակերպում եւ մասնակցում են ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին
Հայաստանում եւ արտասահմանում.
ը) օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնում եւ հրատարակում են թերթեր, ամսագրեր
եւ այլ տպագիր նյութեր.
թ) աջակցում են իրենց անդամների կողմից արտադրված ապրանքների եւ
ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց
հետ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության ձեւավորմանը եւ
ամրապնդմանը.
ժ) տնտեսական վեճեր լուծելու համար իրենց կից ստեղծում են արբիտրաժային
հաստատություն:
2. ԱԱՊ-ները կարող են ՀՀ ԱԱՊ-ի միջոցով մասնակցել ձեռնարկատիրական
գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի նախագծերի
մշակմանը:
(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 20.05.05 ՀՕ-118-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-56-Ն, 03.03.21 ՀՕ-
116-Ն)
Հոդված 6.
ՀՀ ԱԱՊ-ն, բացի սույն օրենքով պալատներին վերապահված գործառույթներից,
իրականացնում է նաեւ հետեւյալ գործառույթները`
ա) համակարգում է ԱԱՊ-ների գործունեությունը, ներկայացնում է Հայաստանի
Հանրապետության պալատների համակարգը ինչպես հանրապետությունում, այնպես էլ
օտարերկրյա պետություններում.
բ) կարող է մասնակցել ձեռնարկատերերի շահերին առնչվող Հայաստանի
Հանրապետության օրենքների եւ իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ
եզրակացություններ կամ առաջարկություններ է ներկայացնում հանրապետության
տնտեսության զարգացման հարցերով.
դ) միջազգային առեւտրային պայմանագրերի եւ Հայաստանի Հանրապետության
միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան վկայում է անհաղթահարելի
ուժի հանգամանքները (ֆորս-մաժոր), ինչպես նաեւ հանրապետությունում ընդունված
գործարար շրջանառության սովորույթները.
ե) սահմանում է Հայաստանի Հանրապետության այն առեւտրային կազմակերպությունների
եւ անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանի վարման կարգը, որոնց
ֆինանսատնտեսական վիճակը վկայում է հանրապետությունում եւ օտարերկրյա
պետություններում ձեռնարկատիրական գործունեության մեջ նրանց հուսալի եւ վստահելի
գործընկեր լինելու մասին.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-118-Ն)
է) տալիս է ապրանքների ծագման սերտիֆիկատներ եւ օրենսդրությամբ սահմանված
կարգով պատասխանատվություն է կրում դրանց արժանահավատության համար:
Ապրանքների ծագման սերտիֆիկատների տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում
է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ը) մասնակցում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության պետական ծրագրերի
մշակմանն ու իրականացմանը.
թ) տրամադրում է ԱՏԱ կառնետ (ժամանակավոր ներմուծման գրքույկ) հավաստագրեր՝
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ ԱՏԱ կառնետ
հավաստագրերը ժամանակավոր ներմուծման փաստաթղթեր են, որոնք օգտագործվում են
ապրանքների ժամանակավոր ներմուծման համար, բացառությամբ տրանսպորտային
միջոցների.
ժ) իրականացնում է պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի
ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի
Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների,
արտադրական եւ տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննություն եւ
օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում փորձաքննության
ակտի եւ դրանում պարունակվող տեղեկատվության արժանահավատության համար:
Փորձաքննության ակտի տրամադրման կարգն ու վճարի չափը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը։
(6-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն, լրաց. 14.09.22 ՀՕ-351-Ն, 01.03.23 ՀՕ-37-Ն)
(14.09.22 ՀՕ-351-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-37-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ III
ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Հոդված 7.
1. Սույն օրենքի ընդունման պահից մեկ ամիսը լրանալուց հետո մարզի առնվազն տասն
իրավաբանական անձանց կողմից ստեղծված նախաձեռնող խումբը Հայաստանի
Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժին (իսկ Երեւան
քաղաքում` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կենտրոնական մարմին)
կարող է հայտ ներկայացնել ԱԱՊ-ի հիմնադրման մասին:
Հայտն իր մեջ ներառում է հետեւյալ փաստաթղթերը`
ա) դիմում ԱԱՊ-ի ստեղծումը նախաձեռնելու մասին.
բ) նախաձեռնող խմբի անդամների ցուցակը` ստորագրված բոլոր անդամների կողմից:
Ցուցակը պարունակում է նախաձեռնող խմբի անդամների պետական գրանցման տվյալները,
ֆիրմային անվանումն ու գտնվելու վայրը.
գ) ԱԱՊ-ի կանոնադրության նախագիծը:
Նախաձեռնող խմբի ներկայացրած հայտն ընդունվում է Հայաստանի Հանրապետության
պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժնի կողմից եւ հաշվառվում է
համապատասխան մատյանում: Հայտը ներկայացնողին տրվում է ստացական, որը
պարունակում է նշում` ներկայացման ամսաթվի եւ ժամի մասին: Հայտի ներկայացման պահից
տասն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի
մարզկենտրոնի տարածքային բաժինը գրանցում է հայտը: Հայտի գրանցումը կարող է
մերժվել, եթե ներկայացվել են կեղծ տվյալներ, կանոնադրության նախագիծը հակասում է սույն
օրենքին, կամ արդեն հայտ է գրանցվել:
Եթե ներկայացված են մեկից ավելի հայտեր, ապա հայտի մերժման դեպքում քննարկվում է
ժամանակային առումով հաջորդ ներկայացված հայտը: Հայտի գրանցումից հետո
Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի մարզկենտրոնի տարածքային բաժինը
գրավոր մերժում է հաջորդ ներկայացված հայտերը` նշելով, որ դրանք մերժվում են ԱԱՊ-ի
ստեղծման հայտն արդեն գրանցված լինելու պատճառով:
Հայտի գրանցումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, նախաձեռնող խումբն
իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում
հայտարարություն է տպագրում դրա մասին` նշելով հայտի գրանցման համարը:
Մարզի տարածքում գրանցված տնտեսավարող սուբյեկտներն ԱԱՊ հիմնադիր
համագումարին մասնակցելու իրենց ցանկության մասին հայտնում են նախաձեռնող խմբին եւ
հաշվառվում վերջինիս կողմից:
ԱԱՊ-ի ստեղծման մասին հայտարարությունը տպագրվելուց առնվազն երկու ամիս հետո,
բայց երեք ամսից ոչ ուշ, նախաձեռնող խումբը հրավիրում է ԱԱՊ հիմնադիր համագումար:
Հիմնադիր համագումարի հրավիրման մասին հայտարարությունը տպագրվում է
համագումարի անցկացման օրվանից առնվազն տասնհինգ օր առաջ:
Օրենքով սահմանված ժամկետում համագումար չհրավիրելու կամ հայտից հրաժարվելու
դեպքում գրանցված հայտը համարվում է չեղյալ, եւ քննարկվում է հաջորդ ներկայացված
հայտի գրանցման հարցը:
Նախաձեռնող խմբի լիազորությունները դադարում են հիմնադիր համագումարի
աշխատանքներն ավարտվելուց հետո:
2. ԱԱՊ-ն ստեղծվում է հիմնադիր համագումարի որոշմամբ: Համագումարը հաստատում է
ԱԱՊ կանոնադրությունը եւ ընտրում դրա ղեկավար մարմինները:
3. ՀՀ ԱԱՊ-ն ստեղծվում է սույն օրենքին համապատասխան` օրենքի ընդունման պահից
վեց ամսվա ընթացքում, պետական գրանցում ստացած ԱԱՊ-ների մեկական
ներկայացուցիչներից կազմված նախաձեռնող խմբի կողմից հրավիրած հիմնադիր
համագումարի որոշմամբ: ՀՀ ԱԱՊ հիմնադիր համագումարի պատվիրակների քվոտաները
նախաձեռնող խմբի կողմից բաշխվում են ԱԱՊ-ների անդամների թվին համամասնորեն: ՀՀ
ԱԱՊ հիմնադիր համագումարի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի
Հանրապետության պետական ռեգիստրի պետը կամ նրա տեղակալը` խորհրդակցական
ձայնի իրավունքով:
(7-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-71-Ն)
Հոդված 8.
1. Պալատի կանոնադրությամբ սահմանվում են պալատի նպատակները, խնդիրները,
գործառույթները եւ գործունեությանն առնչվող մյուս հարցերը:
2. Պալատի կանոնադրությունն ընդգրկում է`
ա) պալատի լրիվ եւ (կամ) կրճատ անվանումը` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, ստեղծման
նպատակները, գործունեության առարկան եւ գործառույթները.
բ) պալատի հիմնադրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ գտնվելու վայրը.
գ) պալատին անդամակցելու, անդամությունը դադարեցնելու, անդամավճարների
վճարման կարգն ու պայմանները.
դ) պալատի կառավարման կարգը.
ե) գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը:
3. Կանոնադրության մեջ կարող են նախատեսվել նաեւ պալատի գործառույթներին
առնչվող այլ դրույթներ:
Հոդված 9.
1. Պալատի անդամներն իրավունք ունեն`
ա) ընտրել եւ ընտրվել պալատի ղեկավար մարմիններում.
բ) պալատի գործունեության վերաբերյալ ղեկավար մարմինների քննարկմանը
ներկայացնել առաջարկություններ` պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով.
գ) արտոնյալ պայմաններով կամ անվճար օգտվել պալատի կողմից մատուցվող
ծառայություններից.
դ) օգտվել պալատի կանոնադրությամբ իրենց վերապահված այլ իրավունքներից:
2. Պալատի անդամները պարտավոր են`
ա) կատարել պալատի ղեկավար մարմինների կողմից ընդունված պալատի
կանոնադրական խնդիրներին վերաբերող որոշումները.
բ) վճարել անդամավճարներ.
գ) նպաստել պալատի կանոնադրական խնդիրների իրականացմանը.
դ) կատարել պալատի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 10.
1. Պալատի անդամության անդամավճարների դրույքաչափերը սահմանվում են պալատի
կանոնադրությամբ նախատեսված կարգով:
2. ԱԱՊ-ներն իրենց անդամների անդամավճարներից ստացված գումարի մի մասը
մասհանում են ՀՀ ԱԱՊ` որպես անդամավճար, ՀՀ ԱԱՊ համագումարի կողմից սահմանված
չափով եւ կարգով:
Հոդված 11.
Պալատները ենթակա են պետական գրանցման` օրենքով սահմանված կարգով:
Գ IV
ՊԱԼԱՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 12.
1. Պալատի կառավարման բարձրագույն մարմինը համագումարն է, որը գումարվում է 5
տարին մեկ:
2. Համագումարի գումարման ժամանակի, տեղի եւ օրակարգի մասին համագումարի
բացումից առնվազն մեկ ամիս առաջ պալատի նախագահությունը տեղյակ է պահում
պալատի անդամներին:
3. Համագումարը`
ա) հաստատում է պալատի կանոնադրությունը, փոփոխություններ է կատարում դրանում.
բ) 5 տարի ժամկետով ընտրում է պալատի նախագահ եւ նախագահություն.
գ) հաստատում է պալատի ծրագրերն ու գործունեության ուղղությունները.
դ) լսում եւ գնահատում է պալատի նախագահի եւ գործադիր տնօրենի
հաշվետվությունները:
4. Պալատի անդամների կամ նախագահության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ
երրորդի նախաձեռնությամբ կարող է հրավիրվել արտահերթ համագումար:
5. Համագումարում քննարկվող հարցերը լուծվում են ներկա գտնվող պատվիրակների
ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ պալատի կանոնադրության հաստատման,
փոփոխման հարցերը` առնվազն երկու երրորդով:
6. Համագումարի քվորումը նրա պատվիրակների երկու երրորդն է:
(12-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-118-Ն)
Հոդված 13.
1. Համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում պալատի ղեկավար մարմինը
պալատի նախագահությունն է:
2. Պալատի նախագահության անդամները, տնօրենից բացի, աշխատում են
հասարակական հիմունքներով:
3. ԱԱՊ-ների նախագահները եւ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենն ի պաշտոնե հանդիսանում են
ՀՀ ԱԱՊ նախագահության անդամներ:
4. Պալատի նախագահությունը`
ա) ընտրում է պալատի նախագահի տեղակալ(ներ).
բ) հաստատում է նախագահի կողմից ներկայացված պալատի տարեկան ծրագրերն ու
ծախսերի նախահաշիվը.
գ) գումարում է պալատի հերթական եւ արտահերթ համագումարները.
դ) հաստատում է տնօրինության կառուցվածքը եւ հաստիքացուցակը, գործունեության
ուղղությունները.
ե) նախագահի ներկայացմամբ պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է գործադիր
տնօրենին.
զ) արտահայտում է պալատի դիրքորոշումը տնտեսական քաղաքականության հարցերի
վերաբերյալ.
է) իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ.
ը) որոշում է կայացնում պալատին կից արբիտրաժային հաստատության ստեղծման
մասին.
թ) որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պալատի
ներկայացուցչություն ստեղծելու մասին.
ժ) պալատի նախագահի կողմից սույն օրենքի եւ պալատի կանոնադրության պահանջները
չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ պալատի նախագահին
անվստահություն հայտնելու մասին:
5. Նախագահության նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ:
6. Նախագահության նիստերի քվորումը նախագահության անդամների երկու երրորդն է:
7. Նախագահության որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ
մեծամասնությամբ:
8. ՀՀ ԱԱՊ-ի նախագահությունը`
ա) հաստատում է ԱԱՊ-ին եւ ՀՀ ԱԱՊ-ին կից արբիտրաժային հաստատությունների
կանոնադրությունները, վեճեր քննելու եւ լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին
համապատասխան.
բ) ԱԱՊ-ի նախագահի եւ (կամ) նախագահության կողմից կանոնադրական պահանջները
չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ ԱԱՊ-ի նախագահին եւ
(կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ:
ԱԱՊ-ի նախագահի եւ (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու հարցը կարող
է դրվել «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մեկ անգամ:
9. ԱԱՊ-ի նախագահությունը, որի նախագահի եւ (կամ) նախագահության վերաբերյալ
կայացվել է սույն հոդվածի 4-րդ կետի «ժ» ենթակետով եւ (կամ) 8-րդ կետի «բ» ենթակետով
սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից
սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի եւ (կամ) նախագահության
ընտրություններ անցկացնելու հարցով:
Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի եւ (կամ)
նախագահության լիազորության ժամկետը գործում է մինչեւ «Առեւտրաարդյունաբերական
պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետով
նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը:
(13-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-118-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-56-Ն)
Հոդված 14.
1. Պալատի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է պալատի նախագահության
նախագահ:
2. Պալատի նախագահը`
ա) հրավիրում եւ վարում է նախագահության նիստերը.
բ) իրականացնում է պալատի ընդհանուր ղեկավարումը.
գ) ներկայացնում է պալատը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա
պետություններում.
դ) պալատի անունից կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր, տալիս է լիազորագրեր.
ե) նախագահության հաստատմանն է ներկայացնում տնօրինության կառուցվածքը եւ
գործունեության ուղղությունները.
զ) ստորագրում է նախագահության որոշումները.
է) իրականացնում է պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
3. Նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է նախագահի տեղակալը:
Հոդված 15.
1. Պալատի գործադիր մարմինը պալատի տնօրինությունն է:
2. Պալատի տնօրինությունը գլխավորում է գործադիր տնօրենը:
3. Պալատի գործադիր տնօրենը`
ա) ի պաշտոնե հանդիսանում է պալատի նախագահության անդամ.
բ) ղեկավարում է պալատի ընթացիկ գործունեությունը.
գ) կազմակերպում է պալատի նախագահության որոշումների եւ նախագահի
հանձնարարականների կատարումը.
դ) պալատի նախագահության հաստատմանն է ներկայացնում պալատի տնօրինության
գործունեության ծրագրերի նախագծերը, ինչպես նաեւ այդ ծրագրերի կատարման մասին
հաշվետվությունները.
ե) աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում տնօրինության
աշխատակիցներին, որոշումներ է կայացնում նրանց խրախուսելու կամ տույժի ենթարկելու
վերաբերյալ.
զ) իր իրավասության շրջանակներում գործում է պալատի անունից եւ իրականացնում է
պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 16.
Պալատի ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրականացվում է անկախ
աուդիտորական կազմակերպության միջոցով, որի ընտրությունը կատարում է պալատի
նախագահությունը:
Գ V
ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17.
կազմակերպություններում
ՀՀ ԱԱՊ-ն ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարցերով իր անդամների
շահերը ներկայացնում է Առեւտրի միջազգային պալատում, Եվրոպալատում,
Արդյունաբերական սեփականության պահպանության միջազգային ասոցիացիայում,
Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային
կազմակերպությունում, ինչպես նաեւ մյուս միջազգային կազմակերպություններում:
Հոդված 18.
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ
նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային
պայմանագրերի նորմերը:
Գ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19.
Գործող ՀՀ ԱԱՊ-ն շարունակում է իրականացնել իր գործառույթներն ամբողջ ծավալով`
մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով ՀՀ ԱԱՊ-ի պետական գրանցումը:
Մինչեւ սույն օրենքին համապատասխան ստեղծված ՀՀ ԱԱՊ-ի կողմից ապրանքների
ծագման սերտիֆիկատների տրամադրման գործառույթի իրականացման սկսելու պահն
ապրանքների ծագման սերտիֆիկատները տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են
մինչեւ սույն օրենքի ընդունումը գործող կարգով:
Հոդված 20.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
21 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-250
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
01.03.2023, ՀՕ-37-Ն03.04.2023, ՀՕ-250
14.09.2022, ՀՕ-351-Ն14.10.2022, ՀՕ-250
03.03.2021, ՀՕ-116-Ն01.07.2021, ՀՕ-250
19.03.2012, ՀՕ-71-Ն28.04.2012, ՀՕ-250
25.12.2006, ՀՕ-56-Ն10.02.2007, ՀՕ-250
20.05.2005, ՀՕ-118-Ն04.07.2005, ՀՕ-250
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней