Օրենք
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ
Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-66-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2022-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2004.01.16/3(302)
Հոդ.43
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ17.12.2003
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ01.01.2004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը
սահմանել 75000 դրամ:
(1-ին հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն,
27.11.08 ՀՕ-200-Ն, 16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն, 12.12.13
ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն, 19.11.19 ՀՕ-223-Ն, 07.12.22 ՀՕ-501-Ն)
Հոդված 2. Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար
ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝
1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում՝ 40-ժամյա աշխատանքային
շաբաթ՝ 450 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում՝
ա. մինչեւ 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ,
բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 500 դրամ:
(2-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, լրաց.,
փոփ. 27.11.08 ՀՕ-200-Ն, փոփ. 16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն,
12.12.13 ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն, խմբ. 19.11.19 ՀՕ-223-Ն, 07.12.22 ՀՕ-501-Ն)
Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-
դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման,
ջերմամատակարարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող
բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն
օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար
սահմանված աշխատաժամանակի նորմալ տեւողությանը:
(2.1-ին հոդվածը լրաց. 16.11.10 ՀՕ-164-Ն)
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի (բացառությամբ Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգրքի), օրենքների, Հայաստանի Հանրապետության
Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ
վարչապետի որոշումների, նախարարությունների եւ գերատեսչությունների, տեղական
ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով
որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն
ամսական աշխատավարձը:
Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք սահմանվում է 1000 դրամը:
(3-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-170-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-501-Ն)
Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով եւ ժամավճարով
վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի
նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական
կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները,
պարգեւատրումները եւ լրավճարները:
(4-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-221-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-290-Ն, 21.06.14 ՀՕ-74-Ն,
փոփ. 01.12.14 ՀՕ-205-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-501-Ն)
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նվազագույն
ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի
հոկտեմբերի 27-ի ՀՕ-257 օրենքը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2003 թ. դեկտեմբերի 29
Երեւան
ՀՕ-66-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
07.12.2022, ՀՕ-501-Ն23.12.2022, ՀՕ-66-Ն
09.06.2022, ՀՕ-170-Ն01.07.2022, ՀՕ-66-Ն
19.11.2019, ՀՕ-223-Ն01.01.2020, ՀՕ-66-Ն
01.12.2014, ՀՕ-205-Ն01.07.2015, ՀՕ-66-Ն
21.06.2014, ՀՕ-74-Ն01.07.2014, ՀՕ-66-Ն
12.12.2013, ՀՕ-187-Ն01.07.2014, ՀՕ-66-Ն
20.06.2013, ՀՕ-61-Ն01.07.2013, ՀՕ-66-Ն
13.11.2012, ՀՕ-200-Ն01.01.2013, ՀՕ-66-Ն
22.12.2010, ՀՕ-290-Ն09.01.2011, ՀՕ-66-Ն
16.11.2010, ՀՕ-164-Ն01.01.2011, ՀՕ-66-Ն
27.11.2008, ՀՕ-200-Ն01.01.2009, ՀՕ-66-Ն
05.11.2007, ՀՕ-252-Ն01.01.2008, ՀՕ-66-Ն
28.11.2006, ՀՕ-200-Ն01.01.2007, ՀՕ-66-Ն
11.11.2005, ՀՕ-221-Ն01.01.2006, ՀՕ-66-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը
սահմանել 75000 դրամ:
(1-ին հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն,
27.11.08 ՀՕ-200-Ն, 16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն, 12.12.13
ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն, 19.11.19 ՀՕ-223-Ն, 07.12.22 ՀՕ-501-Ն)
Հոդված 2.
Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար
ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝
1) աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում՝ 40-ժամյա աշխատանքային
շաբաթ՝ 450 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում՝
ա. մինչեւ 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ,
բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 500 դրամ:
(2-րդ հոդվածը փոփ. 11.11.05 ՀՕ-221-Ն, 28.11.06 ՀՕ-200-Ն, 05.11.07 ՀՕ-252-Ն, լրաց.,
փոփ. 27.11.08 ՀՕ-200-Ն, փոփ. 16.11.10 ՀՕ-164-Ն, 13.11.12 ՀՕ-200-Ն, 20.06.13 ՀՕ-61-Ն,
12.12.13 ՀՕ-187-Ն, 01.12.14 ՀՕ-205-Ն, խմբ. 19.11.19 ՀՕ-223-Ն, 07.12.22 ՀՕ-501-Ն)
Հոդված 2.1.
Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-
դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման,
ջերմամատակարարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող
բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն
օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար
սահմանված աշխատաժամանակի նորմալ տեւողությանը:
(2.1-ին հոդվածը լրաց. 16.11.10 ՀՕ-164-Ն)
Հոդված 3.
Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի (բացառությամբ Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգրքի), օրենքների, Հայաստանի Հանրապետության
Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ
վարչապետի որոշումների, նախարարությունների եւ գերատեսչությունների, տեղական
ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով
որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն
ամսական աշխատավարձը:
Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք սահմանվում է 1000 դրամը:
(3-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-170-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-501-Ն)
Հոդված 4.
Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով եւ ժամավճարով
վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի
նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական
կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները,
պարգեւատրումները եւ լրավճարները:
(4-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-221-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-290-Ն, 21.06.14 ՀՕ-74-Ն,
փոփ. 01.12.14 ՀՕ-205-Ն, խմբ. 07.12.22 ՀՕ-501-Ն)
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նվազագույն
ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի
հոկտեմբերի 27-ի ՀՕ-257 օրենքը:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2003 թ. դեկտեմբերի 29
Երեւան
ՀՕ-66-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
07.12.2022, ՀՕ-501-Ն23.12.2022, ՀՕ-66-Ն
09.06.2022, ՀՕ-170-Ն01.07.2022, ՀՕ-66-Ն
19.11.2019, ՀՕ-223-Ն01.01.2020, ՀՕ-66-Ն
01.12.2014, ՀՕ-205-Ն01.07.2015, ՀՕ-66-Ն
21.06.2014, ՀՕ-74-Ն01.07.2014, ՀՕ-66-Ն
12.12.2013, ՀՕ-187-Ն01.07.2014, ՀՕ-66-Ն
20.06.2013, ՀՕ-61-Ն01.07.2013, ՀՕ-66-Ն
13.11.2012, ՀՕ-200-Ն01.01.2013, ՀՕ-66-Ն
22.12.2010, ՀՕ-290-Ն09.01.2011, ՀՕ-66-Ն
16.11.2010, ՀՕ-164-Ն01.01.2011, ՀՕ-66-Ն
27.11.2008, ՀՕ-200-Ն01.01.2009, ՀՕ-66-Ն
05.11.2007, ՀՕ-252-Ն01.01.2008, ՀՕ-66-Ն
28.11.2006, ՀՕ-200-Ն01.01.2007, ՀՕ-66-Ն
11.11.2005, ՀՕ-221-Ն01.01.2006, ՀՕ-66-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան