Օրենք
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1.Օրենքի նպատակը Սույն օրենքի նպատակը ներկայում եւ ապագայում մարդու բարեկեցության,
Հոդված 2.
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 15-րդ
հոդվածի պահանջներից բխող` ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները հետեւյալ
ուղղություններով.
1) ջրային ռեսուրսների կայուն կառավարում.
2) ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության գերակայություններ.
3) ջրային ռեսուրսի հաշվառում եւ գնահատում.
4) ջրային ռեսուրսների առաջարկի եւ պահանջարկի ձեւավորում.
5) ջրավազանային կառավարման հետ կապված հարաբերություններ:
Հոդված 3.
օրենսդրական հիմքերը
Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենսդրությունը բաղկացած է
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության
միջազգային պայմանագրերից, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքից, այլ
օրենքներից ու իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ
նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի
նորմերը:
Հոդված 4.
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
ջրային ռեսուրսների կայուն կառավարում՝ այնպիսի կառավարում, որն ապահովում է
մարդկանց, ներկա եւ ապագա սերունդների հիմնական կարիքները, բարեկեցության
բարելավումն ու ջրաէկոհամակարգերի պահպանումը` չվտանգելով ազգային ջրային
պաշարը.
ջրային ռեսուրսների թափանցիկ եւ մասնակցային կառավարում` ջրային ռեսուրսների,
ջրային համակարգերի այնպիսի կառավարում, որոնց վերաբերյալ որոշումների ընդունման
գործընթացը բաց է եւ տեսանելի հասարակության բոլոր խավերի համար եւ հասանելի է նրանց
մասնակցությունը այդ գործընթացին.
մարդկանց հիմնական կարիքներ՝ մարդու գոյատեւման եւ կենցաղի առաջնային
նվազագույն կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ պահանջվող որակի
ջուր.
ռիսկերի կարգավորում՝ ռիսկի հայտնաբերման, վերլուծության, գնահատման,
դիտարկման եւ հակադարձման կարգավորման խնդիրներին ուղղված քաղաքականության,
ընթացակարգի եւ միջոցառումների համակարգված իրականացում:
Հոդված 5.
Սույն օրենքի խնդիրներն են`
1) ապահովել ջրային ռեսուրսների մատչելիության գնահատման, ազգային ջրային
պաշարի բնութագրման, ջրային ռեսուրսների առաջարկի եւ պահանջարկի ձեւավորման
գործընթացի իրականացումը.
2) սահմանել ջրային ռեսուրսների օգտագործման գերակայությունները.
3) ներդնել ջրավազանային կառավարման սկզբունքները, կազմել ջրավազանային
կառավարման պլանները եւ նախապատրաստել Ջրի ազգային ծրագրի հիմքերը:
Հոդված 6.
Ջրի ազգային քաղաքականությունը ապահովում է հետեւյալ սկզբունքների իրականացումը.
1) բնակչության հիմնական կենսական կարիքների ապահովումը.
2) ներկա եւ ապագա սերունդների լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ
ջրային ռեսուրսներով ապահովումը (քանակ եւ որակ).
3) բնակչության կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ
պահանջվող որակի ջրապահանջի ապահովումը.
4) բնակչության հատկապես սոցիալապես անապահով խավի հիմնական կարիքները
բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ պահանջվող որակի ջրի մատչելիության
ապահովումը.
5) բնակչության մեջ ջրի խնայողաբար օգտագործման վերաբերմունքի դաստիարակումը եւ
ձեւավորումը, ջրի խնայողաբար օգտագործման խրախուսման տնտեսական եւ ֆինանսական
մեխանիզմների մշակումը եւ կիրառումը.
6 ) «առաջարկն է ձեւավորում պահանջարկը» սկզբունքի կիրառումը.
7) ելնելով պահանջարկից` ջրային ռեսուրսների կարգավորման խնդիրների ձեւավորումը
(ներառյալ` ջրամբարների զարգացումը).
8) երկրի զարգացման շահերից բխող տարբերակված եւ ճկուն սակագնային
քաղաքականության մշակումը եւ կիրառումը.
9) Սեւանա լճի` որպես սոցիալական, տնտեսական, բնապահպանական արժեքների եւ
բնության մշակութային ժառանգության, պահպանությունն ու վերականգնումը.
10) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցման փուլային միջոցառումների մշակումը եւ
կիրառումը` ելնելով ջրավազանի նշանակությունից.
11) շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.
12) «աղտոտողն է վճարում» եւ «օգտագործողն է վճարում» մեխանիզմի կիրառումը.
13) ջրային ռեսուրսների պահպանության, կառավարման եւ օգտագործման ոլորտներում
մարդկային եւ տեխնոլոգիական հզորությունների զարգացման ապահովումը.
14) ջրային ռեսուրսների օգտագործման եւ ջրային ավազան վնասակար նյութերի ու
միացությունների արտանետման համար վճարների գանձումից հավաքագրված գումարների
մասնահանման միջոցով ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող
գործողությունների իրականացման համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը եւ
ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը.
15) պետական ջրային կադաստրի վարման ապահովումը.
16) անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում միջազգային
ընդունված պարտավորությունների կատարման եւ համագործակցության զարգացման
ապահովումը.
17) ջրի ազգային քաղաքականության ոլորտում օրենքով սահմանված կարգով
տեղեկատվության մատչելիության ապահովումը:
Հոդված 7.
Ջրային ռեսուրսների կառավարումն ապահովում է հետեւյալ սկզբունքների
իրականացումը.
1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գիտական հիմնավորվածությունը.
2) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված գնագոյացման
կարգավորման, խթանման եւ այլ չափանիշների կիրառումը.
3) ռիսկերի կարգավորման կիրառման ապահովումը.
4) բնապահպանական, մշակութային, սոցիալական եւ տնտեսական արժեքների համալիր
գնահատմամբ ջրային ռեսուրսների կառավարման իրականացումը.
5) ջրային ռեսուրսների ազատ հոսքի կուտակումը եւ տեղափոխումը արհեստական
ջրամբարների ու պատվարների կառուցմամբ.
6) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում իրավական ակտերով սահմանված
նորմերին եւ ստանդարտներին համապատասխանող որակով հետզհետե շուրջօրյա
ջրամատակարարման ապահովումը.
7) ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի թափանցիկ եւ մասնակցային
կառավարումը, ինչպես նաեւ գենդերային քաղաքականության սկզբունքների իրականացումը.
8) ջրավազանային կառավարման մակարդակով ջրային ռեսուրսների ջրառատության,
ինչպես նաեւ ջրային ռեսուրսների սպառողական եւ ոչ սպառողական արժեքների հիման վրա
ջրային ռեսուրսների բաշխման, վերաբաշխման եւ գնագոյացման ապահովումը.
9) անդրսահմանային ջրային ռեսուրսների եւ ջրահոսքերի կառավարումը:
Հոդված 8.
1. Ջրի ազգային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ներկայացնում է ջրային ռեսուրսների եւ
ջրային համակարգերի առաջարկվող կառավարման կարճաժամկետ ծրագիրը, նախագծերի եւ
ծրագրերի նկարագրությունները, ծախսերն ու օգուտները եւ դրանց բաշխվածությունը:
2. Ծրագիրը ներկայացնում է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի առաջարկվող
կառավարման միջնաժամկետ ծրագիրը, հաշվարկելի նախագծային եւ ծրագրային
նկարագրությունները, ծախսերն ու օգուտները եւ դրանց բաշխվածությունը:
3. Ծրագրում ներկայացվում են ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի ու
կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ (մինչեւ 15 տարի) նախատեսվող բոլոր
միջոցառումները:
4. Ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաղորդումը ներառում է՝
1) նախորդ տարում Ծրագրի իրականացման ընթացքը եւ արդյունքները.
2) Ծրագրի կառավարման եւ օպերատիվ ռազմավարության իրականացման
շարունակելիության նպատակահարմարությունը.
3) Ծրագրի նոր բաղադրիչներ նախաձեռնելու, ինչպես նաեւ դրանում փոփոխություններ
կատարելու մասին առաջարկությունները:
Գ 2
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՋՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ Հոդված 9.Ջրային ռեսուրսների գնահատումը Ջրային ռեսուրսների գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսի որակի, քանակի,
Հոդված 10.
Ջրային ռեսուրսների գնահատման, վերագնահատման եւ ազգային ջրային պաշարի ու
բնապահպանական (էկոլոգիական) թողքերի հաշվարկման արդյունքների հիման վրա
ձեւավորվում է ջրի առաջարկը:
Գ 3
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ Հոդված 11.Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման եւ ձեւավորման
Հոդված 12.
1. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ներառում է, սակայն չի
սահմանափակում հետեւյալ ջրօգտագործումները (քանակ եւ որակ).
1) տնտեսական-կենցաղային, կենսական.
2) գյուղատնտեսական.
3) արդյունաբերական.
4) ձկնաբուծական.
5) ռեկրեացիոն.
6) էներգետիկ` էլեկտրաէներգիայի արտադրություն եւ սարքավորումների հովացում.
ատոմային էլեկտրակայաններ.
7) միջազգային պարտավորություններ անդրսահմանային ջրային ռեսուրսների
վերաբերյալ.
8) ջրային ռեսուրսների կուտակումներ:
2. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ընդգրկում է`
1) ջրօգտագործման նպատակը, ջրապահանջի հիմնավորումը, ջրօգտագործման
զարգացման հեռանկարը.
2) պահանջվող ջրի քանակը, ռեժիմը, ջրառի վայրը.
3) պահանջվող ջրի որակը.
4) ջրօգտագործումից ջրային ռեսուրսներին պատճառված աղտոտվածությունը:
Գ 4
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հոդված 13.
Հոդված 14.
1. Ջրային ռեսուրսների մատչելիության հետ կապված արտակարգ իրավիճակներում
ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակումն իրականացվում է սույն օրենքի 13-րդ
հոդվածի 1-ին մասի 5-11-րդ կետերով սահմանված` ջրային ռեսուրսների օգտագործման եւ
պահպանության գերակայությունների փոփոխությամբ՝ հակառակ հերթականությամբ:
2. Ջրային ռեսուրսների քանակի եւ (կամ) որակի փոփոխության հետ կապված արտակարգ
իրավիճակների դեպքում ջրօգտագործողներին ավելի ցածր, բայց դեռեւս պիտանի որակի
ջրային ռեսուրսներ են ապահովում այլընտրանքային աղբյուրներից:
(14-րդ հոդվածը փոփ. 07.07.22 ՀՕ-318-Ն)
Գ 5
ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Հոդված 15.Ջրային ռեսուրսների ռազմավարական կառավարումը
Հոդված (0)
1. Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նպատակով Հայաստանի
Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարության հիմքում ընկած են
ջրավազանային կառավարման կայացումն ու զարգացումը:
2. Ջրավազանային կառավարման մարմինների կողմից կազմվող ջրավազանային
կառավարման պլանները ներառում են տվյալ ջրավազանի՝
1) քարտեզագրման տվյալները.
2) տրված ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տվյալները.
3) ջրային եւ առափնյա էկոհամակարգերի մասին տվյալները.
4) հիդրոտեխնիկական կառուցվածքների վերաբերյալ տվյալները.
5) բնական ջրային ռեսուրսներից ջրառի եւ հեռացվող կեղտաջրերի վերաբերյալ տվյալները.
6) տարածքում արգելված կամ որոշ սահմանափակումներով գործունեության տեսակների
ցանկը:
3. Ջրավազանային կառավարման պլանները կազմվում են` ղեկավարվելով սույն օրենքով եւ
սահմանված գերակայություններով, Ծրագրով` հաշվի առնելով տվյալ ջրավազանի
առանձնահատկությունները:
4. Ջրավազանային կառավարման պլանները կազմելու գործընթացում հասարակության
մասնակցությունը ապահովվում է հասարակական լսումներ եւ քննարկումներ
կազմակերպելու, զանգվածային լրատվության միջոցներով այդ մասին տեղեկություններ
հաղորդելով:
Գ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ Հոդված 16.Եզրափակիչ դրույթ
Հոդված (0)
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2005 թ. հունիսի 2
Երեւան
ՀՕ-96-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
07.07.2022, ՀՕ-318-Ն31.07.2022, ՀՕ-96-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней