Օրենք
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Գ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
1. Սույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային
իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների եւ դրանց նկատմամբ իրավունքների
իրացման, ինչպես նաեւ հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված
հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն օրենքը
տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների եւ
հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող
գործառնությունների:
Սույն օրենքով չեն կարգավորվում փակ սակարկությունների կազմակերպման հետ
կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքը չի տարածվում պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման)
ընթացքում սակարկությունների կազմակերպման, ինչպես նաեւ պետության եւ համայնքների
կարիքների համար իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունների վրա,
բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Սույն օրենքը չի տարածվում նաեւ
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ «Կոռուպցիայի կանխարգելման
հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված՝ կուսակցությունների տարեկան
հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման համար աուդիտորական
կազմակերպությունների ընտրության նպատակով մրցույթի կազմակերպման հետ կապված
հարաբերությունների վրա։
3. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի անվճարունակության
(սնանկության) առնչությամբ կազմակերպվող հրապարակային սակարկությունների
առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
4. Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքի հետ
կապված հարաբերությունների վրա: Օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքն
իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած
կարգով:
5. Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային եւ ապրանքային բորսաների միջոցով
հրապարակային սակարկությունների կազմակերպման վրա, ինչպես նաեւ արժեթղթերի
հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ
հարկադիր աճուրդների կազմակերպման դեպքերի:
6. (մասն ուժը կորցրել է 24.03.21 ՀՕ-146-Ն)
7.
(1-ին հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-133-Ն, լրաց., փոփ. 24.03.21 ՀՕ-146-Ն, լրաց.
04.05.22 ՀՕ-120-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-199-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-199-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 2.
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.
հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ` աճուրդի (մրցույթի)
կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել
սույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.
աճուրդ` սակարկությունների ձեւ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը,
որն առաջարկել է առավել բարձր գին.
մրցույթ` սակարկությունների ձեւ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը,
որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ.
հրապարակային սակարկությունների առաջարկող կամ առաջարկող` գույքի
սեփականատեր կամ գույքային իրավունքների տիրապետող, որն անմիջականորեն չի
կազմակերպում հրապարակային սակարկությունների անցկացումը.
հրապարակային սակարկությունների կազմակերպիչ կամ կազմակերպիչ` աճուրդ
(մրցույթ) անցկացնող գույքի սեփականատեր, գույքային իրավունքների տիրապետող, ինչպես
նաեւ պայմանագրով կամ օրենքով հրապարակային սակարկություններ կազմակերպելու
լիազորություններով օժտված անձ կամ մարմին.
աճուրդի (մրցույթի) կանոնակարգ` հրապարակային սակարկությունների կազմակերպչի
սահմանած փաստաթուղթ, որում նախատեսվում են սույն օրենքի համապատասխան
կազմակերպչի կողմից սահմանման ենթակա դրույթներ.
հրապարակային սակարկությունների մասնակիցներ կամ մասնակիցներ` սույն օրենքով
սահմանված կարգով նախավճար վճարած եւ հրապարակային սակարկությունների միջոցով
համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձինք.
աճուրդի (մրցույթի) պայմաններ` օրենքին համապատասխան աճուրդ (մրցույթ)
առաջարկողի եւ (կամ) կազմակերպչի կողմից նախատեսված սակարկություններով կնքվող
պայմանագրի էական պայմանների համալիր.
լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի
համապատասխան նկարագրություն, սույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ
աճուրդի դեպքում` նաեւ մեկնարկային գին:
Լոտը կարող է լինել կատարման ենթակա աշխատանք կամ մատուցման ենթակա
ծառայություն.
աճուրդավար` անձ, որն անմիջականորեն վարում է աճուրդը.
մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում
առաջարկվում է աճուրդի մասնակիցներին.
գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային
առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել սակարկության կազմակերպչի կողմից
նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն
օրենքով.
գնման գին` աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի ներկայացրած վերջին
ամենաբարձր գնային հայտ.
աճուրդի (մրցույթի) ծախսեր` աճուրդի (մրցույթի) կազմակերպչի կատարած ծախսերը`
կապված աճուրդի (մրցույթի) կազմակերպման ու անցկացման հետ:
(պարբերությունն ուժը կորցրել է 24.03.21 ՀՕ-146-Ն)
(2-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-185-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-146-Ն)
Հոդված 3.
1. Սակարկությունների մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական եւ
իրավաբանական անձինք, ինչպես նաեւ համայնքները:
2. Սակարկություններին չեն կարող մասնակցել սակարկությունների կազմակերպիչը,
իրավաբանական անձ համարվող կազմակերպչի հիմնադիրները (մասնակիցները),
կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցույթների դեպքում` նաեւ մրցութային
հանձնաժողովի անդամները:
Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները,
ամուսինը, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ աճուրդավարի ամուսնու
ծնողները, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը:
3. Սակարկությունների մասնակից չեն կարող լինել այն անձինք, որոնք
սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության
իրավունք:
Հոդված 4.
1. Եթե սակարկություններով վաճառվելիք լոտն անշարժ կամ շարժական գույք է, որի
նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա սակարկություններում
հաղթողի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան
լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը:
2. Եթե լոտն իրավունք է, այդ թվում` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ
մատուցելու առաջարկ, ինչպես նաեւ օգտագործման իրավունք, ապա սակարկություններում
հաղթողի հետ արձանագրությունը ստորագրելու պահից նրան է անցնում համապատասխան
պայմանագիր կնքելու իրավունքը:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում համապատասխան
պայմանագրեր կնքելիս պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն
սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:
4. Սակարկությունների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի
Հանրապետության դրամով:
Գ 2.
ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 5.
1. Աճուրդը պետք է սկսվի ժամը 9.00-19.00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ
սեփականատիրոջ (իրավատիրոջ) կողմից կազմակերպվող աճուրդների, որոնք պետք է
սկսվեն ժամը 8.00-23.00 ընկած ժամանակահատվածում:
Լոտի վաճառքը պետք է ավարտվի հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:
2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային
լրատվության միջոցով եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ ֆինանսական
կազմակերպությունների՝ տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող եւ
իրացման ենթակա գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք
էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են այդ
ֆինանսական կազմակերպությունների ինտերնետային կայքում:
Աճուրդի կազմակերպիչը պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա
զետեղի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման օրվանից
առնվազն մեկ օր առաջ:
3. Աճուրդին, աճուրդի կանոնակարգով նախատեսված կարգով, կարող են ներկա գտնվել
աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը (այսուհետ`
մասնակից չհամարվող անձինք):
Աճուրդի մասնակիցները եւ մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման
դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:
4. Աճուրդի մասնակիցները եւ մասնակից չհամարվող անձինք պարտավոր են չխոչընդոտել
աճուրդի անցկացմանն ու ենթարկվել աճուրդի կանոնակարգով սահմանված կանոններին:
(5-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-128-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-185-Ն, խմբ. 24.03.21 ՀՕ-
146-Ն)
Հոդված 6.
1. Եթե աճուրդն անցկացվելու է սեփականատեր կամ իրավունքի տիրապետող չհամարվող
անձի կողմից, ապա առաջարկողի եւ կազմակերպչի միջեւ կնքվում է աճուրդի անցկացման
մասին գրավոր պայմանագիր:
2. Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի`
1) առաջարկողի եւ կազմակերպչի անունները (անվանումները) եւ գտնվելու վայրերը
(բնակության վայրերը).
2) աճուրդին ներկայացվելիք լոտի անվանումը.
3) լոտի մեկնարկային գինը.
4) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:
3. Եթե կազմակերպիչը լիազորված է նվազեցնելու լոտի մեկնարկային գինը, ապա աճուրդ
անցկացնելու մասին պայմանագիրը պետք է պարունակի նաեւ համապատասխան դրույթներ`
նշելով մեկնարկային գինը նվազեցնելու թույլատրելի սահմանները:
4. Լոտը կազմակերպչին ի պահ հանձնելու դեպքում պայմանագիրը պետք է պարունակի
պահատվությանը վերաբերող դրույթներ:
Հոդված 7.
1. Կազմակերպչի կողմից աճուրդի կազմակերպման դեպքում կազմակերպչի
վարձատրության կարգը եւ պայմանները սահմանվում են աճուրդի անցկացման մասին
պայմանագրով:
2. Կազմակերպչի եւ առաջարկողի միջեւ կնքված պայմանագրով վարձատրության չափը չի
կարող գերազանցել աճուրդով վաճառքի ենթակա գույքի աճուրդում հաղթող ճանաչված
մասնակցի առաջարկած առավելագույն գնի երեք տոկոսը:
(7-րդ հոդվածը խմբ. 24.03.21 ՀՕ-146-Ն)
Հոդված 8.
1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին
հետեւյալ տեղեկությունները.
1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը.
2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).
4) աճուրդի ձեւը եւ անցկացման կարգը.
5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ
սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը
(մաշվածությունը) եւ (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք
լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաեւ էական այլ
պայմանները.
6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.
8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաեւ վճարման կարգը
եւ ժամկետները.
9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը եւ վայրը.
10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.
11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը եւ կանոնակարգի պատճենը
տրամադրելու կարգը.
12) հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից
լոտի գինը վճարելու կարգը:
Աճուրդի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն
կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:
2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդի բացումից
առնվազն տասնհինգ օր առաջ:
3. Շուտ փչացող ապրանքների դեպքում աճուրդի մասին հրապարակային ծանուցումը
կարող է կատարվել աճուրդի բացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:
4. Անշարժ գույքի վաճառքի, ինչպես նաեւ այլ դեպքերում օրենքով կարող են սահմանվել
աճուրդի մասին հրապարակային ծանուցման առավել երկար ժամկետներ:
(8-րդ հոդվածը լրաց. 13.12.17 ՀՕ-310-Ն)
Հոդված 9.
լրացումները
1. Այն պայմանները եւ տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային
ծանուցման մեջ, ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ
փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով վաճառվելիք լոտի նկատմամբ
սահմանափակումների մասով կամ փոփոխություններ են տեղի ունեցել` կապված լոտի
ֆիզիկական վիճակի հետ, կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ
նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը:
Սույն մասով նախատեսված դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մինչեւ
նախորդող երեք օրը կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման
փոփոխություններ եւ լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն)
այն ձեւով, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:
2. Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը չի կատարվել սույն հոդվածի 1-ին
մասով նախատեսված դեպքերում եւ կարգով, ապա աճուրդի կազմակերպիչը կրում է
մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:
3. Աճուրդի մասին հրապարակային ծանուցում կատարելուց հետո թույլատրվում է
հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն
փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
Հոդված 10.
1. Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, աճուրդի մասին ծանուցման մեջ
սահմանված չափով, ժամկետներում եւ կարգով, մուծում են նախավճար, որի չափը չի կարող
գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի մինչեւ
հիսուն տոկոսը: Տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող հաշվառման
համարանիշերի հատկացման աճուրդին մասնակցելու համար մուծվող նախավճարի չափը
սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Նախավճարը մուծվում է աճուրդի կազմակերպչին: Նախավճարը կարող է վճարվել
կանխիկ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Նախավճարը վճարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մասնակցին
տրամադրել մասնակցի վկայական, որտեղ նշվում է աճուրդի կազմակերպչի անվանումը,
վճարված նախավճարի չափը, աճուրդի անցկացման վայրը (հասցեն) եւ ժամանակը:
4. Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է
սահմանվել մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն
աշխատավարձի հնգապատիկը:
5. Աճուրդի մասնակիցներին մասնակցի վկայականներ տրամադրելը, ինչպես նաեւ
աճուրդի մասնակից չհամարվող անձանց տոմսերի վաճառքը պետք է դադարի աճուրդի
բացումից առնվազն երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի մասին հրապարակային ծանուցման
մեջ այլ ժամկետ սահմանված չէ:
(10-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-177-Ն, փոփ. 19.04.21 ՀՕ-174-Ն)
Հոդված 11.
1. Նախքան աճուրդի բացումը, մասնակիցները պետք է հնարավորություն ունենան
ծանոթանալ աճուրդի մասին ծանուցման մեջ նշված վաճառվելիք լոտին (լոտերին):
2. Լոտն ուսումնասիրելու կարգն ու ժամկետները սահմանվում են աճուրդի
կանոնակարգով` հաշվի առնելով շարժական գույքի պահվելու կամ անշարժ գույքի գտնվելու
վայրը:
Աճուրդի կազմակերպիչը ծանուցման պահից պարտավոր է հնարավորություն ընձեռել լոտի
(լոտերի) ուսումնասիրման համար:
3. Անշարժ գույքի զննության անհրաժեշտության դեպքում, ինչպես նաեւ այլ տեղերում
պահվող շարժական գույքի ուսումնասիրման համար աճուրդի կազմակերպիչը նախատեսում
է համապատասխան օրեր եւ ժամեր ու պարտավոր է նշված ժամանակահատվածում
ապահովել լոտի (լոտերի) ամբողջական ուսումնասիրման հնարավորությունը ցանկացողների
համար:
4. Լոտի (լոտերի) ուսումնասիրման համար ընդհանուր ժամաքանակը չի կարող պակաս
լինել անշարժ գույքի համար քառասուն ժամից, շարժական գույքի համար` տասը ժամից:
5. Եթե վաճառվող լոտն իրավունք է, ապա սույն հոդվածի համաձայն պետք է
հնարավորություն տրվի ուսումնասիրելու համապատասխան օբյեկտը, որի նկատմամբ
գոյություն ունի իրավունքը, ինչպես նաեւ համապատասխան իրավահաստատող
փաստաթղթերը:
Հոդված 12.
1. Աճուրդի բացմանը նախորդող երեք օրվա ընթացքում աճուրդից հրաժարվելու դեպքում
աճուրդի կազմակերպիչը պարտավոր է հատուցել մասնակիցների կրած իրական վնասը:
Սեփականատիրոջ (իրավատիրոջ) մեղքով աճուրդից հրաժարվելու հետեւանքով կրած
վնասները կազմակերպիչը կարող է վերականգնել հետադարձ պահանջի կարգով:
2. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա կազմակերպիչն աճուրդից պարտավոր է
հրաժարվել, եթե`
1) առկա է սեփականատիրոջ (իրավատիրոջ) գրավոր դիմումն աճուրդից հրաժարվելու
վերաբերյալ, եթե աճուրդի անցկացման մասին պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
2) լոտը կամ դրա մի մասը ներառված է սնանկության հետեւանքով լուծարվող
իրավաբանական անձի կամ անվճարունակ ճանաչված ֆիզիկական անձի գույքի կազմում.
3) առկա է դատարանի որոշումը լոտի վաճառքի սահմանափակման վերաբերյալ:
3. Կազմակերպիչը կարող է աճուրդից հրաժարվել, եթե աճուրդ առաջարկողը`
1) աճուրդի մասին պայմանագրով սահմանված կարգով ու չափով չի վճարել
նախատեսված վարձատրությունը.
2) խոչընդոտներ է ստեղծում լոտն ուսումնասիրելու համար:
4. Աճուրդից հրաժարվելու մասին ծանուցումը պետք է արվի այնպես, ինչպես կատարվել էր
աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:
Հոդված 13.
1. Ընդհանուր աճուրդ է համարվում այն աճուրդը, որի ընթացքում վաճառվում է մեկից
ավելի լոտ:
2. Աճուրդի կազմակերպիչը պարտավոր է պահպանել ծանուցման մեջ նշված լոտերի
վաճառքի հերթականությունը:
Հոդված 14.
1. Նախքան աճուրդի սկսվելը կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին`
ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես
նաեւ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթեր:
2. Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում
վաճառվելիք լոտի անվանումը եւ նկարագրությունը, դրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ
սահմանափակումները, ինչպես նաեւ աճուրդի անցկացման ձեւը, այդ թվում` գնային հայտեր
ներկայացնելու կարգը:
3. Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը:
Ցանկացած մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը,
ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ
գնային հայտը` նվազագույն հավելման չափով:
4. Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի
երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
5. Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով,
որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը
վիճակահանության միջոցով որոշում է հաղթող մասնակցին:
6. Աճուրդի անցկացման այլ ընթացակարգային պայմանները կարող են նախատեսվել
աճուրդի մասին կանոնակարգով, որի դրույթներին կազմակերպիչը պարտավոր է
մասնակիցներին ծանոթացնել նախքան աճուրդի սկսվելը:
7. Լոտի (լոտերի) վաճառքից հետո հաղթողը եւ կազմակերպիչը ստորագրում են
սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը, եւ տվյալ լոտի վերաբերյալ
աճուրդը համարվում է ավարտված:
Հոդված 15.
1. Եթե լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաեւ
եթե հաղթող ճանաչված անձը եւ (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է
սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, ապա տվյալ
լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած:
2. Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած` սույն հոդվածի 1-ին
մասում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:
3. Աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում`
մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:
4. Յուրաքանչյուր հաջորդ աճուրդ կազմակերպվում եւ անցկացվում է սույն օրենքով
սահմանված ընդհանուր կարգով:
Հոդված 16.
1. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:
2. Սույն օրենքի 3-5-րդ, 8-9-րդ եւ 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների
խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է
ճանաչել անվավեր:
3. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի
հետ կնքված պայմանագրի անվավերության:
4. Աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվում եւ անցկացվում է
սույն օրենքով սահմանված կարգով:
5. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդի պայմանները
կարող են փոփոխվել, եթե աճուրդի անվավերությունը կապված է եղել նախնական որեւէ
պայմանի հետ, ինչպես նաեւ եթե տեղի է ունեցել լոտի վիճակի փոփոխություն, այդ թվում`
կապված դրա վերաբերյալ իրավունքների եւ պարտականությունների փոփոխման հետ:
Հոդված 17.
1. Աճուրդի արդյունքների մասին արձանագրության մեջ նշվում են`
1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը եւ ժամանակը.
2) լոտի անվանումը, լոտի վերաբերյալ իրավունքներն ու պարտականությունները եւ այլ
սահմանափակումներ, ինչպես նաեւ լոտի վիճակը (արտադրության տարին, ֆիզիկական
մաշվածության աստիճանը եւ այլն).
3) լոտի մեկնարկային գինը.
4) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը) եւ բնակության (գտնվելու) վայրը.
5) հաղթող ճանաչված մասնակցի անունը (անվանումը) եւ բնակության (գտնվելու) վայրը.
6) լոտի գնման գինը:
2. Արձանագրությունն ստորագրում են աճուրդն անցկացնելու օրը` հաղթող մասնակիցը եւ
աճուրդի կազմակերպիչը:
3. Եթե հաղթող ճանաչված մասնակիցն արձանագրության վերաբերյալ առարկություններ
ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:
4. Ընդհանուր աճուրդի դեպքում արձանագրությունը կարող է կազմվել սակարկությունների
ընթացքում: Լոտն աճուրդում վաճառելուց հետո տվյալ լոտի նկատմամբ հաղթող ճանաչված
մասնակիցը հրավիրվում է արձանագրությունն ստորագրելու:
Հոդված 18.
1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, աճուրդի արդյունքների մասին
արձանագրությամբ կամ պայմանագրով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում
աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին
արձանագրությունն ստորագրելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է վճարել
լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:
2. Աճուրդում գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը
չգերազանցելու դեպքում վճարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության
ստորագրման օրը:
3. Լոտի գնման գնի վճարման պարտավորությունը ենթակա չէ հաշվանցման:
4. Սեփականատեր (իրավատեր) չհամարվող աճուրդի կազմակերպիչը փոխանցում է լոտի
գինը սեփականատիրոջը (իրավատիրոջը)` աճուրդի կազմակերպման մասին պայմանագրին
համապատասխան հաշվանցելով իր կատարած ծախսերը:
5. Աճուրդի կազմակերպիչը նախավճարը` աճուրդը կայանալուց կամ չկայացած
հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է աճուրդում
չհաղթած մասնակիցներին, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:
Հոդված 19.
1. Աճուրդի անցկացման որոշակի ձեւը, ինչպես նաեւ սույն օրենքով չնախատեսված
ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` աճուրդի
կազմակերպչի կողմից:
2. Աճուրդն սկսելու պահից երեսուն րոպե առաջ կազմակերպիչը պարտավոր է
հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալու աճուրդի կանոնակարգին`
մասնակիցների համար հասանելի տեղում կանոնակարգը փակցնելու միջոցով:
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հարկադիր եւ էլեկտրոնային աճուրդների
անցկացման վրա:
(19-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-158-Ն, խմբ. 24.03.21 ՀՕ-146-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-199-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-199-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ 3.
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 20.
1. Եթե մրցույթն անցկացնելու է մրցույթի կազմակերպիչը, ապա նրա եւ առաջարկողի միջեւ
կնքվում է գրավոր պայմանագիր:
2. Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի`
1) առաջարկողի եւ կազմակերպչի անունները (անվանումները) եւ գտնվելու վայրը
(բնակության վայրը).
2) նշում այն մասին, թե ում անունից պետք է հանդես գա մրցույթի կազմակերպիչը.
3) մրցույթում առաջարկվող լոտի նկարագրությունը եւ (կամ) մրցույթի պայմանները.
4) կազմակերպչի վարձատրության չափը եւ վճարման կարգը, բացառությամբ անվճար
մրցույթներ անցկացնելու դեպքերի:
3. Մրցույթի մասին պայմանագրից բխող պարտավորությունների կատարումը կարող է
ապահովվել գրավով, տուժանքով, նախավճարով եւ այլ միջոցներով:
Հոդված 21.
1. Եթե օրենքով այլ բան սահմանված չէ, ապա մրցույթի կազմակերպիչը մրցույթի
անցկացման մասին կատարում է հրապարակային ծանուցում այդ թվում`
http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային
ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր
առաջ:
2. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ
տեղեկությունները.
1) մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը).
2) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
3) մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.
4) մրցույթի ձեւը եւ անցկացնելու կարգը.
5) մրցույթի լոտի նկարագրությունը (անվանումը), մրցույթի պայմանները.
6) մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7) մրցույթում հաղթողին որոշելու կարգը.
8) մրցույթին մասնակցելու նախավճարի չափը, ինչպես նաեւ վճարելու կարգը եւ
ժամկետները.
9) մրցույթում ծածկագրեր կիրառելու կարգը.
10) մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաեւ մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը
եւ ժամը.
11) մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը եւ կանոնակարգի պատճենը
տրամադրելու կարգը:
Մրցույթի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն
կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:
3. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի հայտերի
բացումից առնվազն 30 րոպե առաջ (բացառությամբ հողամասերի վաճառքի, որը
կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ
մասով), եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:
(21-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-128-Ն, խմբ. 24.03.21 ՀՕ-146-Ն)
Հոդված 22.
1. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչը պարտավոր է անհապաղ
կատարել մրցույթի մասին հրապարակային ծանուցման համապատասխան
փոփոխություններ եւ (կամ) լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման
փոփոխություն) այն ձեւով, ինչպես կատարվել էր մրցույթի մասին հրապարակային
ծանուցումը:
2. Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը կատարվել է մինչեւ մրցույթի
հաղթողին որոշելու օրը` երեսուն օրվա ընթացքում, ապա կազմակերպիչը կրում է
մասնակիցների կողմից կրած իրական վնասների ռիսկը, եթե օրենքով կամ մրցույթի մասին
հրապարակային ծանուցմամբ այլ բան նախատեսված չէ:
3. Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել ցանկացած
լրացում, եթե դրանով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ
նշված էական պայմանները:
Հոդված 23.
1. Մրցույթի կազմակերպիչը, նախքան մրցույթի մասին ծանուցումը հրապարակելը,
ստեղծում է առնվազն երեք անձից բաղկացած մրցութային հանձնաժողով:
Մրցութային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել օրենքով սահմանված կարգով
անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:
2. Մրցութային հանձնաժողովը հաստատում է մրցույթի մասին հրապարակային
ծանուցման տեքստը, բացում եւ գնահատում է մրցույթի հայտերը, ինչպես նաեւ որոշում է
մրցույթի հաղթողին:
3. Մրցութային հանձնաժողովը որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ,
եթե մրցույթի կանոնակարգով այլ կարգ չի սահմանվում:
Մրցույթի կանոնակարգով սահմանվում է նաեւ մրցութային հանձնաժողովի գործունեության
ընթացակարգը:
Հոդված 24.
1. Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք, մրցույթի մասին հրապարակային ծանուցման
պահանջներին համապատասխան, կազմակերպչին են ներկայացնում մրցույթի հայտերը:
2. Մրցույթի հայտում ներառվող տեղեկությունների եւ փաստաթղթերի ցանկը մրցույթի
մասին հրապարակային ծանուցման տվյալների հիման վրա սահմանվում է մրցույթի
կանոնակարգով:
3. Մրցույթի հայտերը ներկայացնում են սոսնձված եւ ստորագրված ծրարով:
Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից եւ մրցույթի
մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա
համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» եւ «կրկնօրինակ» բառերը:
Մրցույթի կանոնակարգով նախատեսված դեպքում ծրարի վրա կարող են կատարվել
հետեւյալ գրառումները.
1) մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման
վայրը (հասցեն).
2) մրցույթի ծածկագիրը.
3) «չբացել մինչեւ մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:
4. Մրցույթի հայտը գրանցվում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման
հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը եւ
ժամը:
Կազմակերպիչը մասնակցին տալիս է տեղեկանք` մրցույթի հայտն ընդունելու մասին:
5. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաեւ
մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված մրցույթի հայտերն
առանց բացվելու մերժվում են եւ վերադարձվում են ներկայացնողին:
6. Մրցույթի մասնակիցները, մինչեւ մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական
ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը:
Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է սույն օրենքով մրցույթի հայտ
ներկայացնելու համար նախատեսված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում»
բառը:
7. Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցույթի հայտերը կազմակերպչին
ուղարկել պատվիրված նամակով:
Մասնակիցները կարող են նույն կարգով հետ վերցնել մրցույթի հայտը:
8. Մասնակիցները հրապարակային ծանուցմամբ նախատեսված կարգով, չափով եւ
ժամկետներում մուծում են նախավճար:
(24-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-76-Ն)
Հոդված 25.
1. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ
նախատեսված օրը եւ ժամին, մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում:
2. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են`
1) մրցույթի հայտը ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը, իսկ եթե տվյալ անձը
չի առարկում, ապա նաեւ` նրա անունը (անվանումը).
2) մրցույթի հայտեր ներկայացնելու համապատասխանությունը սույն օրենքի եւ մրցույթի
մասին հրապարակային ծանուցման պահանջներին.
3) ամփոփ տվյալներ` մրցույթի հայտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
3. Մրցույթի մասնակիցները եւ նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել
մրցույթի հայտերի բացման, ինչպես նաեւ մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Նրանք կարող են ծանոթանալ մրցույթի նիստերի արձանագրություններին` մրցույթի
կանոնակարգով նախատեսված կարգով:
4. Մրցույթի հայտերն ամփոփելու օրը մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի
արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշում է`
1) մրցույթի հայտերի բացման, ինչպես նաեւ մրցույթի հայտերի ամփոփման վայրը,
ամսաթիվը եւ ժամը, ինչպես նաեւ մրցութային հանձնաժողովի անդամների անունները եւ
ազգանունները.
2) մրցույթի մասնակիցների անունները (անվանումները) եւ գտնվելու (բնակության) վայրը.
3) տեղեկություններ` մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների եւ դրանց
պատասխանների մասին.
4) մրցույթում հաղթողի անունը (անվանումը).
5) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը
կցվում է արձանագրությանը եւ համարվում է դրա անբաժանելի մասը:
5. Մրցույթի արդյունքներն ամփոփելու եւ մրցույթում հաղթողին ճանաչելու օրը
կազմակերպիչը եւ մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը ստորագրում են մրցույթի
արդյունքների մասին արձանագրությունը:
Հոդված 26.
1. Մրցույթի կազմակերպիչը կարող է անցկացնել սակարկվող մրցույթներ, այն է`
մասնակիցներին առաջարկել իրեն վաճառելու միեւնույն հատկանիշներով օժտված լոտերը:
Սակարկություններում հաղթողին որոշելու համար նշանակություն ունի միայն
մասնակիցների կողմից վաճառվող կամ առաջարկվող լոտերի գնային պայմանը:
2. Սակարկվող մրցույթը կազմակերպվում եւ անցկացվում է մրցույթների համար սույն
օրենքով նախատեսված ընթացակարգով, եթե այլ բան չի բխում սակարկվող մրցույթի
էությունից:
Սակարկվող մրցույթների ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են սակարկվող
մրցույթի կանոնակարգով:
3. Սակարկվող մրցույթի մասնակիցները սակարկվող մրցույթի մասին հրապարակային
ծանուցմամբ նախատեսված տեղում, օրը եւ ժամին ներկայացնում են առաջարկություններ
իրենց կողմից վաճառվող լոտերի գնի վերաբերյալ:
Առավել ցածր գին առաջարկած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:
4. Եթե մի քանի մասնակիցների կողմից կատարվում է միեւնույն չափով գնի առաջարկ,
ապա հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
5. Սակարկվող մրցույթում հաղթողին որոշելու օրը հաղթողը եւ կազմակերպիչը
ստորագրում են սակարկվող մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:
Հոդված 27.
1. Մրցութային հանձնաժողովը չկայացած է համարում մրցույթը, եթե`
1) ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին
հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաեւ եթե հայտեր
ներկայացնելը չի համապատասխանել սույն օրենքի եւ մրցույթի մասին հրապարակային
ծանուցման պահանջներին.
3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված
աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:
2. Սույն օրենքի 21-26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված եւ
անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:
3. Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված
պայմանագրի անվավերությանը:
Հոդված 28.
1. Մրցույթի անցկացման որոշակի ձեւը, ինչպես նաեւ սույն օրենքով չնախատեսված
ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են մրցույթի կանոնակարգով` մրցույթի
կազմակերպչի կողմից:
2. Մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահից մրցույթի կազմակերպիչը
պարտավոր է հնարավորություն ընձեռել, որ ցանկացողները ծանոթանան մրցույթի
կանոնակարգին, ինչպես նաեւ պարտավոր է նրանց տրամադրել կանոնակարգի պատճենը`
սույն օրենքով նախատեսված կարգով:
Գ 4.
(գլուխը 11.04.24 ՀՕ-199-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից) (11.04.24 ՀՕ-199-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 29.
1. Հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին եւ
նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան:
2. Հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք,
այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հարկադիր աճուրդը կազմակերպում եւ անցկացնում է հարկադիր կատարողը:
4. (մասն ուժը կորցրել է 07.07.05 ՀՕ-158-Ն)
(29-րդ հոդվածը փոփ. 07.07.05 ՀՕ-158-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-183-Ն)
Հոդված 30.
1. Հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը եւ քանակը
սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը:
Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների եւ
գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է
հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն
իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության
կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված
լոտի գնի 75 տոկոսի չափով:
3. Աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ
ծանուցում է պարտապանին եւ պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի
բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն
ու ժամկետները: Եթե միեւնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման
վերաբերյալ երկու եւ ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն
ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին:
Պարտապանը եւ պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց
ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր
առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:
Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր
գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով
վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ:
Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:
Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք,
ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին
առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:
Եթե սույն հոդվածով սահմանված ժամկետում եւ կարգով լոտի մեկնարկային գնի
վերաբերյալ պարտապանը եւ պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում
առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում սույն հոդվածի 2-րդ մասով
սահմանված գինը:
4. Կողմի առաջարկած մեկնարկային գնով աճուրդի կայացման դեպքում, ինչպես նաեւ եթե
աճուրդը հայտարարվում է չկայացած սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով
սահմանված հիմքով, ապա կատարողական վճարը վերադարձվում է այն վճարած կողմին:
Եթե աճուրդը հայտարարվում է չկայացած սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ
2-րդ կետերով սահմանված հիմքերով, ապա կատարողական վճարը վերադարձման ենթակա
չէ:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց
հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված
երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր
աճուրդի անցկացման մասին` նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաեւ լոտի մեկնարկային
գինը, եւ սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով եւ ժամկետներում կատարում է
հրապարակային ծանուցում:
(30-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-192-Ն)
Հոդված 31.
1. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի դա
անցկացնելու օրվանից առնվազն տասն օր առաջ` սույն օրենքի 8-րդ հոդվածով
նախատեսված կարգով: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի
սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված տեղեկությունները:
2. Բացի սույն օրենքով նախատեսված տեղեկություններից, հարկադիր աճուրդի մասին
հրապարակային ծանուցումը պետք է պարունակի ցուցում` աճուրդի հարկադիր լինելու
հանգամանքի մասին:
3. Հարկադիր աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը, ինչպես նաեւ
աճուրդի մասին հրապարակային ծանուցումը աճուրդն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ
ուղարկվում են պարտապանին եւ պահանջատիրոջը (պահանջատերերին):
Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հարկադիր կատարողը հրապարակում է
մրցույթով ընտրված լրատվամիջոցով եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի
Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ պարտադիր հրապարակման
ենթակա գույքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սահմանված ցանկում չներառված եւ
աճուրդի ներկայացված գույքի տեսակների ցանկը հրապարակվում է առնվազն հարկադիր
կատարման վայրում ցանկը փակցնելու միջոցով, ինչպես նաեւ http://www.azdarar.am
հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, իսկ Երեւան քաղաքում
իրականացվող աճուրդների դեպքում` նաեւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության
(այսուհետ՝ ծառայություն) ինտերնետային կայքում ցանկը տեղադրելու միջոցով:
4. Հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշմանը կից հրապարակային ծանուցումը
կողմերն իրավունք ունեն իրենց միջոցներով` ծառայության անունից հրապարակելու
ցանկացած այլ լրատվամիջոցով:
(31-րդ հոդվածը լրաց., խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն, 19.03.12 ՀՕ-128-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-
131-Ն)
Հոդված 32.
1. Հարկադիր աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք աճուրդի մասին
հրապարակային ծանուցման պահից մինչեւ աճուրդի անցկացման նախորդ օրը` ժամը 16.00-
ն, հայտ են ներկայացնում ծառայության ստորաբաժանում:
2. Հայտին կից ներկայացվում է հայտով նախատեսված լոտի մեկնարկային գնի հինգ
տոկոսի չափով (բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերի)
համապատասխան փաստաթուղթ` ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ
դեպոզիտ հաշվին նախավճար մուծելու մասին, ինչպես նաեւ գրավոր համաձայնություն
աճուրդում հաղթելու դեպքում աճուրդի հաղթողի անունը, ազգանունը, հայրանունը եւ
հասցեն, ինչպես նաեւ նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունները
ծառայության կողմից հրապարակվելու մասին:
3. Մինչեւ սակարկությունների սկսվելը լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված
դեպքերում:
4. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն,
բացառությամբ աճուրդում հաղթողի եւ նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ
տեղեկությունների:
5. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի կանխիկ մուծած նախավճարը
վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո, իսկ ծառայության դեպոզիտ
հաշվին փոխանցվածը` երեք բանկային օրվա ընթացքում:
Աճուրդի չկայանալու դեպքում` երեք օրվա ընթացքում, նախավճարը ենթակա է
վերադարձման:
6. Լոտի զննման, պահպանության, գնահատման (այդ թվում` փորձագետի միջոցով),
ծառայության շինությունների պահպանման, սակարկությունների կազմակերպման ու
անցկացման այլ ծախսերն իրականացվում են իրացվող լոտի գնման գնի հինգ տոկոսի, իսկ
սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից ավելի արժողությամբ
լոտի դեպքում` գնման գնի երեք տոկոսի չափով` պարտապանից գանձվող գումարների
հաշվին:
(32-րդ կետը փոփ., լրաց. 09.07.19 ՀՕ-131-Ն)
Հոդված 33.
1. Հարկադիր աճուրդն անցկացվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-7-րդ մասերով
սահմանված կարգով:
2. Աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են
մեկնարկային գնի նվազագույն հավելման հետեւյալ չափերը.
1) (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-133-Ն)
2) լոտի մեկնարկային գնի մինչեւ 100.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը
սահմանվում է 500 դրամ.
3) լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ.
4) լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ.
5) լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ.
6) լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում` 100.000 դրամ:
3. Աճուրդում հաղթած մասնակիցը եւ հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը
ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:
Եթե աճուրդում հաղթած մասնակիցը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց,
ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:
Եթե հարկադիր կատարողը չի ստորագրում արձանագրությունը, ապա աճուրդում
հաղթած մասնակցին երեք բանկային օրվա ընթացքում վերադարձվում է նախավճարի
կրկնապատիկը, ինչպես նաեւ հատուցվում են աճուրդին մասնակցելու հետեւանքով նրա կրած
վնասները:
4. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք
բանկային օրվա ընթացքում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ
հաշվին մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: Գնման գինը
չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում եւ մնում է ծառայության դեպոզիտ
հաշվում:
5. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման
դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր
կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:
6. Լոտի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է
պարտատիրոջը:
(33-րդ հոդվածը փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-133-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-131-Ն)
Հոդված 34.
1. Հարկադիր աճուրդը հարկադիր կատարողը հայտարարում է չկայացած, եթե`
1) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.
2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.
3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է ստորագրել աճուրդի արդյունքների մասին
արձանագրությունը կամ սահմանված ժամկետում չի մուծել լոտի գնման գինը:
2. Հարկադիր աճուրդը պետք է չկայացած հայտարարվի ոչ ուշ, քան նշված
հանգամանքների վրա հասնելու հաջորդ օրը:
3. Սույն օրենքի 30-33-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ
անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել
անվավեր:
Հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր
աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով:
(34-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն)
Հոդված 35.
1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում,
անցկացվում է կրկնակի հարկադիր աճուրդ:
2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում
չկատարվելու հիմքերով, ապա երկրորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի
մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ
մասով սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ
նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Նույն
հիմքերով աճուրդը չկայանալու դեպքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ հարկադիր աճուրդ
կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար
հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն
հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի
առաջարկությամբ: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ
աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը
չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաեւ պարտապանին պատկանող՝
օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված
գույքերի անբավարարության դեպքում՝ հաջորդ հերթում ներառված այլ գույք:
Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում
չմուծելու կամ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը չստորագրելու հիմքերով,
ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում, իսկ հաջորդ աճուրդի
մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:
3. Եթե աճուրդը համարվում է չկայացած սույն հոդվածի 2-րդ մասի առաջին
պարբերությամբ սահմանված հիմքերով, ապա համապատասխան աճուրդի կայացումից
հետո` 3 օրվա ընթացքում, պարտապանը եւ պահանջատերը (պահանջատերերը) իրավունք
ունեն սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու գրավոր
առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին: Սահմանված կարգով
առաջարկություն ներկայացնելու դեպքում լոտի մեկնարկային գինը որոշվում է սույն օրենքի
30-րդ հոդվածով սահմանված կանոններով:
4. Երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական հարկադիր աճուրդի մասին առնվազն հինգ օր
առաջ կատարվում է աճուրդի մասին հրապարակային ծանուցում:
5. Երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը (այդ թվում` գրավադրված
գույքը) չվաճառվելու դեպքում դա առաջարկվում է պահանջատիրոջը` տվյալ աճուրդի համար
հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնով` անկախ գնի հավելման
հանգամանքից: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական
մարմիններին պահանջի դիմաց առաջարկվում է ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման
լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական
մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Պահանջատերը լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր համաձայնությունը կարող
է հայտնել ծառայությանը մինչեւ աճուրդի անցկացման նախորդ երրորդ օրվա ժամը 16.00-ն:
Եթե պահանջատերը հրաժարվում է լոտն ստանալուց, ապա աճուրդային գործընթացը
շարունակվում է:
7. Եթե միեւնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ
երկու եւ ավելի կատարողական վարույթներ, ապա լոտը պահանջատերերին չի
առաջարկվում:
8. Եթե պահանջատերը համաձայնվում է ստանալ գույքը (լոտը), ապա նրա եւ հարկադիր
կատարողի միջեւ կնքվում է գույքը հանձնելու մասին համապատասխան պայմանագիր: Գույքը
(լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից աճուրդի ծախսերը ծառայությանը
վճարելուց հետո:
9. Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի
չափը, ապա պահանջատերը մինչեւ պայմանագիրը կնքելը եւ լոտը հանձնելը պարտավոր է
պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված
պարտքի միջեւ եղած տարբերությունը:
10. Չորրորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք
ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով
(բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային
արժեքների):
11. Եթե հարկադիր աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի
վաճառվում, եւ կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային
գինը հավասար կամ ցածր է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության
կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն
գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից, բացառությամբ օրենքով
նախատեսված դեպքերի:
(35-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-90-Ն, խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-
192-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-227-Ն, 13.12.17 ՀՕ-310-Ն, փոփ., խմբ. 09.07.19 ՀՕ-131-Ն)
Հոդված 35.1.
1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝
համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք)
միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում եւ անցկացնում է
ծառայությունը՝ կատարողական թերթին, ինչպես նաեւ նոտարի կողմից տրված
կատարողական մակագրության թերթին համապատասխան:
2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ
անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված
դեպքերի:
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում
հրապարակվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու վերաբերյալ հարկադիր
կատարողի որոշման մասին պարտապանին եւ պահանջատիրոջը պատշաճ ծանուցելուց
հետո` տասնօրյա ժամկետում` աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի սույն
օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ եւ 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները:
4. (մասն ուժը կորցրել է 13.12.17 ՀՕ-310-Ն)
5. Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումը իրականացվում է սույն
օրենքի 30-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգով:
6. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք
ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով եւ ժամկետներում լոտի
մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում
կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին եւ
գրանցվում են համակարգում:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման եւ մասնակիցների
գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարը:
7. Լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:
8. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
(35.1-ին հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-183-Ն,
խմբ., փոփ. 13.12.17 ՀՕ-310-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-131-Ն)
Հոդված 35.2.
1. Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է
համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան
հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:
Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային
առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է եւս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման
պահից:
2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի
ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած
նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով:
Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են սույն օրենքի 33-րդ
հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ
ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:
4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված
նախավճարը փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին:
5. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է,
իսկ կանխիկ մուծվածը կամ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է
երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք
աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել
լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման
գինը մուծելու դեպքում հաշվանցում է նաեւ նախօրոք որպես հարկային գործակալ վճարած
եկամտային հարկը` ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող
փաստաթուղթ: Հաղթողի կողմից գնման գինը չմուծվելու դեպքում նախավճարը չի
վերադարձվում եւ մնում է ծառայության դեպոզիտ հաշվում: Ծառայությունը ֆիզիկական
անձանց պատկանած գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով հարկային գործակալներին
օտարելու վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, որի կարգը սահմանվում է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
7. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց եւ այն փաստացի ծառայության դեպոզիտ
հաշվին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր
կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր:
Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը
վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին:
8. Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝
եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:
(35.2-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն, խմբ. 13.12.17 ՀՕ-310-Ն, փոփ., խմբ.
09.07.19 ՀՕ-131-Ն)
Հոդված 35.3.
ճանաչելը
1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե՝
1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.
2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.
3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ
սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը կամ չի ներկայացրել եկամտային հարկի
վճարումը հավաստող փաստաթուղթ:
2. Սույն օրենքի 35.1-րդ եւ 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ
անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր
հարկադիր էլեկտրոնային աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով:
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առք ու վաճառքի
պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի
արդյունքում գնած գույքի նկատմամբ դատարանի վճռի հիման վրա վերականգնվում են
պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետեւանքով գույքի նկատմամբ
դադարած այլ իրավունքները եւ արգելանքները, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը
եւ պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարներն իրենց ստացած չափով
վերադարձնում են գնորդին:
4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առք ու վաճառքի
պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր կատարողը տասնօրյա ժամկետում
իրականացնում է օրենքով նախատեսված լոտի գնահատմանն ուղղված գործողություններ,
բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջատերերի պահանջները բավարարվել են, կամ
պարտապանն ունի իրացման գործընթացում գտնվող այլ գույք:
(35.3-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն, 13.12.17 ՀՕ-310-Ն)
Հոդված 35.4.
1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը,
կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին
ծանուցումը:
2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում
չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի
մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի
տասը տոկոսի չափով: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ
աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը
չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաեւ պարտապանին պատկանող՝
օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված
գույքերի անբավարարության դեպքում՝ հաջորդ հերթում ներառված այլ գույք:
3. Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում
չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չստորագրելու հիմքերով, ապա լոտի
մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:
4. Երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում
պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում,
իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով:
Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք
ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի
դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր
պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչեւ չկայացած աճուրդից հետո երկրորդ
աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ
միեւնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու եւ ավելի
կատարողական թերթերի, այդ թվում՝ նոտարի կողմից տրված կատարողական
մակագրության թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության
դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, եւ աճուրդային գործընթացը շարունակվում
է:
6. Պահանջատիրոջ եւ հարկադիր կատարողի միջեւ կնքվում է գույքը հանձնելու մասին
պայմանագիր: Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված
պարտքի չափը, ապա պահանջատերը մինչեւ պայմանագիր կնքելը եւ լոտը իրեն հանձնելը
պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական
ակտով որոշված պարտքի միջեւ եղած տարբերությունը:
Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է պահանջատիրոջ կողմից կատարողական
գործողությունների կատարման ծախսերը վճարելուց հետո, իսկ գույքի (լոտի) հանձնման
կապակցությամբ հարկեր վճարելու պարտականություն առաջացնելու դեպքում` նաեւ դրա
կատարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:
7. Վեցերորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք
ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով
(բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային
արժեքների):
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր աճուրդում գտնվող գույքը
էլեկտրոնային հարկադիր աճուրդի է ներկայացվում վերջին մեկնարկային գնով:
9. Սույն օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդները
կազմակերպվում եւ անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության
կողմից նախատեսված դեպքերում:
10. Եթե հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան
հանդիսացող լոտը չի վաճառվում, եւ կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ
կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է դառնում
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի
իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր
էլեկտրոնային աճուրդից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(35.4-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն, 19.10.16 ՀՕ-183-Ն, 16.12.16 ՀՕ-227-Ն,
լրաց., խմբ. 13.12.17 ՀՕ-310-Ն, խմբ. 09.07.19 ՀՕ-131-Ն)
Գլուխ 4.1.
(գլուխը լրաց. 24.03.21 ՀՕ-146-Ն) ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ
Հոդված 35.5.
սակարկությունները
1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող են համարվում այն
սակարկությունները, որոնք իրականացվում են էլեկտրոնային եղանակով եւ
համապատասխանում են սույն օրենքով էլեկտրոնային սակարկություններին ներկայացվող
նվազագույն պահանջներին, բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների:
2. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների աճուրդի
լոտ կարող է լինել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունք,
բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-199-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026
թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-199-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 35.6.
1. Սույն օրենքի իմաստով՝ էլեկտրոնային համակարգեր են համարվում սակարկությունների
կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումները, ինտերնետային հասցեն,
տեխնիկական լուծումները եւ բոլոր այն համակարգերն ու միջոցները, որոնք անհրաժեշտ են
էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման, իրականացման եւ ավտոմատ
եղանակով հաղթողին որոշելու համար:
Հոդված 35.7.
սակարկությունների կազմակերպիչը
1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների
կազմակերպչի վրա տարածվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի հինգերորդ պարբերությամբ
սահմանված պահանջները:
Հոդված 35.8.
սակարկությունների վերաբերյալ հրապարակային ծանուցումը
1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների (աճուրդի)
մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն անցկացնելու օրվանից առնվազն
երկու օր առաջ: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը ներառում է սույն օրենքի 8-րդ
հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-10-րդ կետերով սահմանված տեղեկությունները, ինչպես
նաեւ կազմակերպչի ինտերնետային կայքում տեղադրված այլ տեղեկություններ գույքի մասին
(պարտադիր ներառելով լուսանկարներ, տեսաձայնագրություններ), եթե վաճառքի ենթակա
գույքն անհնար է տեղափոխել պահառության վայր:
2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային
լրատվության միջոցով եւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ ֆինանսական
կազմակերպությունների՝ տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող եւ
իրացման ենթակա գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք
էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են այդ
ֆինանսական կազմակերպությունների ինտերնետային կայքում:
Հոդված 35.9.
սակարկություններին ներկայացվող նվազագույն պահանջները
1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների
կազմակերպիչը պետք է ունենա ինտերնետային կայք եւ Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող առեւտրային բանկում բացված հաշիվ։
2. Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց գրանցումը կատարվում է անվճար:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ինտերնետային կայքում հրապարակվում են աճուրդի
մասնակցության կանոնակարգն ու պայմանները:
4. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը մինչեւ աճուրդի նախորդ օրը՝ ժամը 16:00-ն,
գրանցվում է ինտերնետային կայքում՝ նշելով եւ կցելով անձը հաստատող փաստաթուղթ եւ
հանրային ծառայությունների համարանիշը (իրավաբանական անձանց դեպքում՝ գրանցման
վկայականը եւ հարկ վճարողի հաշվառման համարը), եթե այլ բան նախատեսված չէ աճուրդի
կանոնակարգով, որից հետո ծրագիրը նրան տալիս է նույնականացնող համարանիշ, որով
մասնակիցը հնարավորություն է ստանում մասնակցելու աճուրդին:
5. Վաճառքի ենթակա լոտերի վերաբերյալ գնային հայտ ներկայացնելու եւ վճարումներ
կատարելու գործընթացը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:
6. Աճուրդի կազմակերպիչը երաշխավորում է աճուրդի մասնակիցների անձնական
տվյալների պաշտպանությունը: Աճուրդի մասնակիցների անձնական տվյալները չեն կարող
տրվել երրորդ անձանց, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հոդված 35.10.
1. Աճուրդի մեկնարկը եւ ընթացքը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:
2. Աճուրդի տեւողությունը եւ ավարտը սահմանվում են աճուրդի կանոնակարգով:
3. Աճուրդը համարվում է ավարտված, երբ լրանում է աճուրդի համար սահմանված
ժամկետը:
4. Աճուրդում հաղթող է ճանաչվում առավելագույն գին ներկայացրած մասնակիցը:
5. Լոտի գնի վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով, եթե աճուրդի
կազմակերպման համակարգը թույլ է տալիս կցել բանկային քարտ կամ հաշիվ։
6. Կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ աճուրդի անցկացման օրն
ստորագրում է աճուրդի արձանագրությունը, որի ձեւը եւ ստորագրության կարգը սահմանվում
են աճուրդի կանոնակարգով։
7. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո՝
երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոխանցել գնված լոտի գինն ամբողջությամբ՝
հաշվանցելով նախավճարը։
8. Լոտի վաճառքի ամբողջական գինն աճուրդի կազմակերպչի կողմից ստանալուց հետո՝
եռօրյա ժամկետում, աճուրդում հաղթած մասնակցի հետ կնքվում է առք ու վաճառքի
պայմանագիր։
9. Աճուրդի կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ գույքի առք ու վաճառքի
պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, երկկողմանի
ստորագրված հանձնման-ընդունման ակտի հիման վրա իրականացնում է գույքի հանձնում՝
տեղեկացնելով սահմանված ժամկետում իրավունքների գրանցման մասին, եթե դա
պահանջվում է։
Հոդված 35.11.
1. Աճուրդը համարվում է չկայացած, եթե աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ:
2. Աճուրդը չկայացած է հայտարարվում նշված հանգամանքների ի հայտ գալու հաջորդ
օրվանից ոչ ուշ:
3. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական
կարգով։
4. Աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ, իսկ դրա
անհնարինության դեպքում կիրառվում են անվավերության հետեւանքներ՝ օրենքով
սահմանված կարգով:
Գ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 36.
Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ եւ
պահպանել աճուրդի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները
եւ այլն) սակարկությունների ավարտից երեք տարվա ընթացքում:
Հոդված 37.
1. Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն
թերությունների համար, որոնց մասին տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ, սակայն չի
զգուշացրել սակարկությունների մասնակիցներին:
2. Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում իր
տիրապետման տակ գտնվող լոտի վնասվածքների համար եւ կրում է լոտի պատահական
կորստի ռիսկը, եթե սակարկությունների կազմակերպման մասին պայմանագրով այլ բան
սահմանված չէ:
3. Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է ապահովել լոտերի պահպանումը`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական եւ այլ
պարտադիր նորմերին համապատասխան:
Հոդված 38.
Սույն օրենքով նախատեսված կանոնները տարածվում են նաեւ այն սակարկությունների
կազմակերպման եւ անցկացման վրա, որոնց մասին հրապարակային ծանուցումը կատարվել է
սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
(հոդվածը 11.09.25 ՀՕ-277-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն
օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից ինն ամիս հետո)
Հոդված 39.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ
օրը:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2003 թ. նոյեմբերի 4
ՀՕ-15-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
11.09.2025, ՀՕ-277-Ն---------
11.04.2024, ՀՕ-199-Ն---------
04.05.2022, ՀՕ-120-Ն20.05.2022, ՀՕ-15-Ն
19.04.2021, ՀՕ-174-Ն09.05.2021, ՀՕ-15-Ն
24.03.2021, ՀՕ-146-Ն18.04.2021, ՀՕ-15-Ն
09.07.2019, ՀՕ-131-Ն04.08.2019, ՀՕ-15-Ն
25.10.2017, ՀՕ-185-Ն22.11.2018, ՀՕ-15-Ն
13.12.2017, ՀՕ-310-Ն08.01.2018, ՀՕ-15-Ն
16.12.2016, ՀՕ-227-Ն28.02.2017, ՀՕ-15-Ն
19.10.2016, ՀՕ-183-Ն26.11.2016, ՀՕ-15-Ն
19.03.2012, ՀՕ-128-Ն05.05.2012, ՀՕ-15-Ն
19.03.2012, ՀՕ-76-Ն28.04.2012, ՀՕ-15-Ն
25.05.2011, ՀՕ-192-Ն04.07.2011, ՀՕ-15-Ն
17.09.2009, ՀՕ-177-Ն26.10.2009, ՀՕ-15-Ն
15.06.2006, ՀՕ-133-Ն01.10.2006, ՀՕ-15-Ն
07.07.2005, ՀՕ-158-Ն12.11.2005, ՀՕ-15-Ն
04.05.2005, ՀՕ-90-Ն18.06.2005, ՀՕ-15-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней