Օրենք
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ
Գ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական
օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների, ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետության պատմամշակութային ժառանգության մասը կազմող աշխարհագրական
անվանումների կանոնավորման, միօրինականացման, օգտագործման, հաշվառման եւ
պահպանության իրավական հիմքերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման
մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի:
(1-ին հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն)
Հոդված 2.
Սույն օրենքում օգտագործված են հետեւյալ հիմնական հասկացությունները.
ա) աշխարհագրական օբյեկտ` աշխարհագրական որոշակի դիրքով ամբողջական եւ
համեմատաբար կայուն կազմավորում, որն ունի բնական կամ արհեստական ծագում:
Աշխարհագրական օբյեկտներ են`
- մայր ցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը,
դաշտավայրերը, բարձրավանդակները եւ այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները,
- պետությունները, դրանց վարչատարածքային միավորները եւ գործառական
տարածքները,
- երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները եւ այլ
ինժեներատեխնիկական կառույցներ,
- փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները եւ այլ
պատմաճարտարապետական կառույցները եւ ներբնակավայրային օբյեկտները.
բ) աշխարհագրական օբյեկտի անվանում (աշխարհագրական անվանում)`
աշխարհագրական օբյեկտը ճանաչելու եւ առանձնացնելու նպատակով տրվող հատուկ անուն.
գ) աշխարհագրական օբյեկտի անվան կանոնավորում` աշխարհագրական անվանումների
ոլորտի օրենսդրությանը եւ կիրառման ավանդույթներին համապատասխան
աշխարհագրական անվան ու դրա գրելաձեւի որոշում.
դ) աշխարհագրական անվանումների պետական քարտադարան` որեւէ պետության
տարածքի աշխարհագրական անվանումների համահավաք` բազային համարվող
տեղագրական քարտեզներում արտահայտված աշխարհագրական անվանումների ծավալով.
ե) աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկ` որոշակի
սկզբունքներով ստեղծված աշխարհագրական անվանումների ֆոնդ.
զ) աշխարհագրական oբյեկտի անվանակոչում` սույն օրենքով սահմանված մարմինների
կողմից իրավական ակտերով ընդունված եւ սահմանված կարգով պետական գրանցում
ստացած աշխարհագրական օբյեկտին տրված անվանում.
է) աշխարհագրական oբյեկտի անվանափոխում` անվանակոչված եւ սահմանված կարգով
պետական գրանցում ստացած աշխարհագրական օբյեկտի անվանման փոփոխություն:
(2-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-22-Ն, 21.03.12 ՀՕ-97-Ն)
Հոդված 3.
Աշխարհագրական օբյեկտների անվանումները բացահայտվում են քարտեզների, տպագիր
կամ ձեռագիր աղբյուրների վերլուծության, տեղացիների, մասնագետների տեղեկատվության,
հարցումների եւ այլ աղբյուրների միջոցով:
Հոդված 4.
անվանակոչումը
1. Անվանումները տրվում են`
ա) Հայաստանի Հանրապետության նոր ստեղծված վարչատարածքային միավորներին,
բնակավայրերին եւ գործառական տարածքներին.
բ) Հայաստանի Հանրապետության անանուն աշխարհագրական օբյեկտներին:
2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը
կատարվում է` տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական,
կենցաղային եւ այլ տեղական պայմանները հաշվի առնելով:
Աշխարհագրական անվանումը պետք է ունենա բառակազմական մեծ հնարավորություն,
լինի բարեհունչ:
3. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել
դրանց հայտնաբերման, ուսումնասիրման, յուրացման կամ հիմնադրման գործում մեծ ավանդ
ներդրած առանձին անհատների անունները:
Տվյալ աշխարհագրական օբյեկտի հետ առնչություն չունեցող նշանավոր պետական,
հասարակական, զինվորական գործիչների, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչների, այլ
նշանավոր անհատների անունով կարող են անվանակոչվել անանուն աշխարհագրական
օբյեկտները:
Նշանավոր որեւէ անհատի անվամբ անվանակոչում կամ անվանափոխում կարող է
կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո: Բացառիկ դեպքերում
ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել կամ
անվանափոխվել նաեւ մինչեւ նշանավոր որեւէ անհատի մահվան 5 տարին լրանալը՝
համապատասխան հանրային լսումներ կազմակերպելու միջոցով:
4. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածքում աշխարհագրական
օբյեկտները անվանակոչել կամ անվանափոխել նույնատեսակ օբյեկտների կրկնվող
անվանումներով:
5. Մինչեւ նշանավոր որեւէ անհատի մահվան 5 տարին լրանալը ներբնակավայրային
աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը կամ անվանափոխումը կատարվում է
համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ այդ նպատակով անցկացված հանրային
լսումների արդյունքների հիման վրա:
(4-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.03.12 ՀՕ-97-Ն, 17.11.21 ՀՕ-356-Ն)
Հոդված 5.
անվանափոխումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների
անվանափոխում թույլատրվում է`
ա) առանձին օբյեկտների պատմական անունները վերականգնելիս.
բ) օտար, անբարեհունչ եւ կրկնվող անունները վերացնելիս.
գ) աշխարհագրական անունները կանոնավորելիս:
2. Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների
անվանափոխումները պետք է բավարարեն սույն օրենքի 4 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի
պահանջներին:
Հոդված 6.
կարգը
1. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին
առաջարկություններ կարող են անել Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական
կազմակերպությունները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
2. Ըստ աշխարհագրական օբյեկտների գտնվելու տեղի` առաջարկությունները
ներկայացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան
մարզպետներին: Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ
անվանափոխման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության
որոշմամբ:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետները երկշաբաթյա ժամկետում քննարկել
աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին
առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը եւ իրենց եզրակացությունն են
ներկայացնում Անշարժ գույքի կադաստրի կոմիտե:
4. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մեկամսյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության կառավարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովի հետ
ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման
մասին առաջարկությունները: Դրական կարծիքի դեպքում սահմանված կարգով դրանք
ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
(6-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-22-Ն, փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն, 23.03.18 ՀՕ-299-
Ն, լրաց. 17.11.21 ՀՕ-356-Ն)
Հոդված 7.
1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում
են հայոց լեզվով:
2. Միջազգային օգտագործման համար նախատեսված փաստաթղթերում, քարտեզներում
եւ այլ նյութերում Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները
փոխանցվում են լատիներեն այբուբենի տառերով` նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի
համաձայն:
Հոդված 8.
1. Հայոց լեզվով աշխարհագրական օբյեկտների հայերեն եւ օտարալեզու անվանումների
կանոնավորված գրելաձեւը որոշվում է օրենքների, այլ իրավական ակտերի, նորմատիվ-
տեխնիկական փաստաթղթերի պահանջներին եւ կիրառման ավանդույթներին
համապատասխան:
2. Աշխարհագրական անվանումների կանոնավորումը կատարվում է գործող նորմատիվ-
տեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն:
Հոդված 9.
1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները
ենթակա են պարտադիր գրանցման եւ հաշվառման: Աշխարհագրական օբյեկտների
գրանցման եւ հաշվառման տվյալների հիման վրա ստեղծվում է Հայաստանի
Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:
Սպառողներին Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների մասին
պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների
պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում է (են)
Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական
տեղեկատու (գազետիր), ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ եւ
ցանկեր:
1
1
. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանակոչումների եւ
անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված
մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա՝
ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման եւ (կամ) անվանափոխման դեպքում`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից.
բ) ֆիզիկաաշխարհագրական եւ ինժեներատեխնիկական օբյեկտների
անվանակոչման կամ անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-97-Ն)
2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման եւ
հաշվառման, ինչպես նաեւ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի
ստեղծման ու վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.04.08 ՀՕ-22-Ն, փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն)
Գ 2.
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 10.
Հանրապետության կառավարության իրավասությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) մշակում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական
քաղաքականությունը.
բ) որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական
օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասին սույն օրենքով սահմանված
դեպքերում.
գ) կազմավորում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ
անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով.
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ
լիազորություններ:
(10-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-299-Ն)
Հոդված 11.
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-299-Ն)
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն`
ա) ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական
քաղաքականության իրականացումը, վերահսկում է աշխարհագրական անվանումների
բնագավառում իրավական ակտերի եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի
պահանջների կատարումը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման
մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից.
բ) ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի եւ
Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական
քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքները.
գ) հաշվառում, այնուհետեւ գրանցում է տեղական ինքնակառավարման մարմինների
կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումներն ու անվանակոչումները.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 21.03.12 ՀՕ-97-Ն)
ե) համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի
Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների ֆիզիկական ու իրավաբանական
անձանց տեղեկություն է տալիս աշխարհագրական անվանումների մասին.
է) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(11-րդ հոդվածը փոփ. 21.03.12 ՀՕ-97-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-299-Ն)
Գ 3.
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 12.
նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը
1. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ-
տեխնիկական փաստաթղթերը սահմանում են Հայաստանի Հանրապետության
աշխարհագրական անվանումների բացահայտման, կանոնավորման, օգտագործման եւ
պահպանության նկատմամբ միասնական պահանջները, նորմերը եւ կանոնները:
2. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ-
տեխնիկական փաստաթղթերը հաստատում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:
(12-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-299-Ն)
Հոդված 13.
1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների
բացահայտման, կանոնավորման, անվանակոչման եւ անվանափոխման, Հայաստանի
Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի
ստեղծման ու վարման հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի
միջոցներով: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով են
ֆինանսավորվում նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող
աշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բանկի ստեղծման ու վարման ծախսերը:
2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ
անվանափոխման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են տեղական բյուջեների
միջոցների հաշվին:
Հոդված 14.
Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները պահպանում է
պետությունը:
Գ 4.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 15.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար
Աշխարհագրական անվանումների մասին Հայաստանի Հանրապետության
օրենսդրությունը խախտելու համար իրավաբանական եւ ֆիզիկական անձինք
պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 16.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
22 դեկտեմբերի 1999 թ.
ՀՕ-21
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
17.11.2021, ՀՕ-356-Ն05.12.2021, ՀՕ-21
23.03.2018, ՀՕ-299-Ն09.04.2018, ՀՕ-21
21.03.2012, ՀՕ-97-Ն05.05.2012, ՀՕ-21
08.04.2008, ՀՕ-22-Ն24.05.2008, ՀՕ-21
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней