Օրենք
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ Գ Լ ՈՒԽ ՀԻՄՆԱԿԱՆ
Գ 2
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՉԱՓԱՆՄՈՒՇՆԵՐԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱՉԱՓԱՐԿՈՒՄԸ
Հոդված 4.
1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Չափի եւ կշռի միջազգային
համաժողովի կողմից ընդունված եւ Օրենսդրական չափագիտության միջազգային
կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի
մեծությունների միավորները եւ չափումների սանդղակները:
2. Սույն հոդվածի առաջին մասով երաշխավորված մեծությունների միավորների հետ
համահավասար կարող են կիրառվել մեծությունների արտահամակարգային միավորները`
հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ:
3. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված
հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են`
1) միջազգային առեւտրի համար.
2) օդային եւ ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների եւ
անվտանգության համար:
4. Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը,
նշագրումը, գրելաձեւը եւ կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
5. Առեւտրում, գովազդում, հրատարակություններում, դասագրքերում արգելվում է կիրառել
թույլատրված միավորներից տարբեր միավորներ:
Հոդված 5.
1. Ազգային չափանմուշների համակարգը ստեղծվում է կիրառման թույլատրված
միավորների պահպանման, տարածման եւ տնտեսության պահանջարկը բավարարելու
նպատակով:
2. Մեծությունների միավորները, ազգային եւ աշխատանքային չափանմուշները
չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի տեխնիկական հիմքն
են: Դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիսանում են ելակետային եւ
նախատեսված են մեծությունների միավորների չափերի վերարտադրման եւ պահպանման
համար, ինչպես նաեւ տվյալ մեծությունների աշխատանքային չափման միջոցներին դրանց
չափի փոխանցման համար:
3. Ազգային չափանմուշները պահպանվում են Չափագիտության ազգային մարմնի
գիտական պահապանների կողմից:
4. Չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչվում է Չափագիտության ազգային
մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Ազգային չափանմուշները պետության սեփականությունն են:
Հոդված 6.
1. Չափման միջոցները նախատեսված են կիրառման թույլատրված միավորներով
արտահայտված մեծությունների արժեքը որոշելու համար:
2. Չափման միջոցների չափագիտական բնութագրերը, ինչպես նաեւ տվյալ չափման
միջոցներին ներկայացվող շահագործման պահանջները սահմանվում են տվյալ չափման
միջոցն արտադրողի կողմից:
3. Օրենսդրական չափագիտության ենթակա ոլորտներում կիրառվող չափման միջոցները
պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Հոդված 7.
1. Օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստանդարտ նմուշները
ենթակա են տեսակի հաստատման:
2. Տրամաչափարկման ժամանակ կիրառվող ստանդարտ նմուշները ենթակա են
վկայագրման` միջազգային ստանդարտներին համապատասխան:
Հոդված 8.
1. Չափումների կատարման մեթոդիկան, այդ թվում` էտալոնային մեթոդիկան,
փաստաթուղթ է, որով սահմանվում են չափումների կատարման նախապատրաստման
կանոնները, չափման մեթոդը, տեխնիկական միջոցները, ինչպես նաեւ չափման արդյունքի
մշակման եւ հաշվարկման կարգը:
2. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների
կատարման մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման:
(8-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն)
Հոդված 9.
1. Տրամաչափարկումն իրականացվում է չափանմուշների համեմատությամբ
տրամաչափարկվող չափման միջոցների չափվող արժեքների բաշխման տիրույթը որոշելու
նպատակով:
2. Օրենսդրական չափագիտության ոլորտներում չկիրառվող չափման միջոցները կարող են
ենթարկվել տրամաչափարկման:
3. Չափման միջոցների տրամաչափարկում կարող են իրականացնել Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված
իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:
Գ 3
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 10.
1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտության ոլորտներում
չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է
չափագիտության լիազոր մարմինը:
2. Չափագիտության լիազոր մարմինը`
1) մշակում եւ համակարգում է պետական քաղաքականության իրականացումն
օրենսդրական չափագիտության ոլորտներում.
2) համակարգում է Չափագիտության ազգային մարմնի գործունեությունը.
3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային
կազմակերպություններում.
4) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձեւը, չափման
միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը.
5) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման
կարգը.
6) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը.
7) (կետն ուժը կորցրել է 26.05.21 ՀՕ-230-Ն)
7.1) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության
մշտադիտարկում.
8) (կետն ուժը կորցրել է 26.05.21 ՀՕ-230-Ն)
9) ընդունում եւ գործողության մեջ է դնում Օրենսդրական չափագիտության միջազգային
կազմակերպության եւ Չափի եւ կշռի միջազգային համաժողովի ուղեցույցները:
(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.05.21 ՀՕ-230-Ն)
Հոդված 11.
1. Չափագիտության ազգային մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից: Չափագիտության ազգային մարմինն իրեն վերապահված
իրավասությունների շրջանակներում չափագիտության բնագավառում իրականացնում է
պետական քաղաքականություն:
2. Չափագիտության ազգային մարմինը`
1) ստեղծում, պահպանում, կատարելագործում է մեծությունների միավորների ազգային
չափանմուշները.
2) ապահովում է ազգային չափանմուշների տրամաչափարկում այլ երկրների
չափագիտության ազգային ինստիտուտների չափանմուշների հետ.
3) իր իրավասության շրջանակներում անդամակցում է միջազգային եւ տարածաշրջանային
կազմակերպություններին.
4) սահմանում է ստանդարտ նմուշների վկայագրման կարգը եւ իրականացնում է
ստանդարտ նմուշների վկայագրում.
5) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-235-Ն)
6) իրականացնում է շահագործման մեջ գտնվող չափման միջոցների չափագիտական
բնութագրերի փորձաքննություն.
7) իրականացնում է տրամաչափարկման աշխատանքներ հետեւելիությունն ապահովելու
նպատակով.
8) իրականացնում է օրենսդրական չափագիտության ոլորտում չափումների կատարման
մեթոդիկաների չափագիտական վկայագրում.
9) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-235-Ն)
10) հաստատում է չափման միջոցների տեսակը.
10.1) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության
ժամկետը.
11) վարում է հաստատված չափման միջոցների եւ ստանդարտ նմուշների
գրանցամատյանը.
12) մասնակցում է չափման միջոցների տրամաչափարկում իրականացնող
իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման
աշխատանքներին.
13) իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում.
14) չափումների միասնականության ապահովման բնագավառում կազմակերպում եւ
իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում,
օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, այնպես
էլ վերոգրյալ ոլորտում տրամաչափարկման եւ փորձարկման լաբորատորիաների
անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում եւ
շնորհում է համապատասխան վկայագրեր.
15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին
համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական
կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննություն:
(11-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-42-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-235-Ն, խմբ.
01.03.17 ՀՕ-76-Ն)
Հոդված 12.
1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Չափագիտության ազգային մարմնի
կառավարման մարմինն է, որը կազմված է 7 անդամներից` չափագիտության գերակա
ոլորտներում ներգրավված շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների եւ 3 ոչ
պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական կառավարման
մարմինը:
3. Չափագիտության ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է եւ չի կարող
հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող
Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:
6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը
մեկ անգամ:
7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների
պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում
Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Խորհուրդը`
1) ընդունում է որոշումներ Չափագիտության ազգային մարմնի գործունեության
պլանավորման եւ գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ.
2) հաստատում է Չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը.
3) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու
առաջարկով.
4) քննարկում է Չափագիտության ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը եւ
ներկայացնում է առաջարկություն` այն լիազոր պետական կառավարման մարմնի
հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ.
5) քննարկում, հաստատում եւ հրապարակում է Չափագիտության ազգային մարմնի
գործունեության տարեկան արդյունքները.
6) ապահովում է չափագիտության ազգային համակարգի համապատասխանությունն
ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին եւ
գիտատեխնիկական առաջընթացին.
7) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային եւ
տարածաշրջանային չափագիտական աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանը
ներգրավելով շահագրգիռ կողմերին եւ համապատասխան փորձագետների.
8) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին
վերապահված այլ լիազորություններ:
Գ 4
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 13.
1. Օրենսդրական չափագիտության պահանջները տարածվում են այն չափումների վրա,
որոնց արդյունքներն օգտագործվում են՝
1) գնորդի եւ վաճառողի միջեւ առեւտրային գործողություններում, արտադրողի եւ իրացնողի
միջեւ հաշվարկներում.
2) առողջապահության բնագավառում.
3) շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման
եւ պատահարների կանխման ժամանակ.
4) ճանապարհային երթեւեկության վերահսկման եւ տրանսպորտային միջոցների
տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ.
5) պետական կառավարման մարմինների, արբիտրաժի, դատախազության, դատական
մարմինների հանձնարարությամբ կիրառվող չափումների ժամանակ.
6) համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում.
7) ռազմական բնագավառում.
8) ծառայությունների մատուցման ոլորտում։
2. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը
սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(13-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-235-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն)
Հոդված 14.
1. Օրենսդրական չափագիտության գործառույթներն են՝
1) չափման միջոցների տեսակի հաստատումը.
2) չափման միջոցների ստուգաչափումը.
3) չափագիտական հսկողությունը.
4) չափման միջոցների չափագիտական փորձաքննությունը:
(14-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-235-Ն)
Հոդված 15.
1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող եւ Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են տեսակի
հաստատման:
2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի
հաստատման սերտիֆիկատով, որի ձեւը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:
3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է Չափագիտության ազգային
մարմինը` փորձարկումների արդյունքների հիման վրա:
4. Չափման միջոցների փորձարկումներն իրականացվում են դրանց չափագիտական
բնութագրերի հետազոտման, ստուգաչափման մեթոդի եւ միջստուգաչափական
ժամանակամիջոցի որոշման նպատակով:
5. Չափման միջոցների փորձարկումների եւ տեսակի հաստատման կարգը սահմանում է
չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային
կազմակերպության սահմանած ուղեցույցներով:
6. Սոցիալական եւ կենսական կարեւոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց
ներկայացվող պահանջները եւ շուկայահանման կարգը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
(15-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-42-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-235-Ն)
Հոդված 16.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները
ենթակա են ստուգաչափման:
2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը
պարտավոր են իրենց կողմից առեւտրային նպատակներով կիրառվող Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել
ստուգաչափման:
3. Չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափման
միջոցի տեսակի հաստատման ժամանակ:
4. Չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են
վկայագրման` որպես ստուգաչափող:
5. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական
արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա
եւ (կամ) անձնագրի վրա, եւ (կամ) տրվում է ստուգաչափման վկայական:
6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է
ստուգաչափման դրոշմի արտատիպը եւ տալիս է ծանուցագիր չափման միջոցը ոչ պիտանի
ճանաչելու մասին:
7. Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման եւ իրականացման կարգը
սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության
միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա:
8. Չափագիտության ազգային մարմինը չափման միջոցները սահմանված կարգով
ստուգաչափման ներկայացնելու համար ծանուցում է իրավաբանական անձանց եւ անհատ
ձեռնարկատերերին:
9. Ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է:
10. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չստուգաչափված չափման
միջոցների շահագործումն արգելվում է:
11. Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների
կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության
կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:
(16-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-42-Ն, 17.12.14 ՀՕ-235-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն)
Հոդված 17.
սրվակների չափագիտական հսկողությունը
(հոդվածն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-235-Ն)
Հոդված 18.
(վերնագիրը փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն)
1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ցանկի հիման վրա՝ Հայաստանի
Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման
միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման եւ
արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն
տրամադրում է Չափագիտության ազգային մարմնին եւ տեսչական մարմնին՝ Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(18-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն, խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն)
Հոդված 19.
1. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացվում է դատարանի,
դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության
լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական
մարմնի, սպառողների եւ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների
գրավոր առաջարկով կամ պահանջով՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերը
որոշելու նպատակով:
2. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում է Չափագիտության ազգային
մարմինը:
(19-րդ հոդվածը լրաց., խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն)
Գ 5
ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20.
տեսակները
1. Չափագիտական վերահսկողության նպատակներն են չափումների միասնականության
ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված
չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելումը եւ դրանց
բացահայտումն ու վերացումը։
2. Չափագիտական վերահսկողությունը տարածվում է սույն օրենքի 13-րդ հոդվածով
սահմանված օրենսդրական չափագիտական ոլորտների վրա:
3. Չափագիտական վերահսկողության խնդիրներն են`
1) տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցների կիրառումը.
2) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայությունը.
3) չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական
կանոնակարգերի պահանջների պահպանումը:
(20-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն)
Հոդված 21.
(վերնագիրը խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը
չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետեւյալ ուղղություններով.
1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման
նկատմամբ.
2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման
նկատմամբ.
3) տեսակը հաստատված եւ ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին եւ
նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման եւ (կամ)
շահագործման նկատմամբ.
4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում
լիազորված տեսչական մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին եւ նորմերին
համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս) օգտագործում է աշխատանքային
չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն
օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է
Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի եւ (կամ) պահանջում է չափման միջոցի
փորձաքննության իրականացում:
3. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրի ձեւը հաստատում
է տեսչական մարմնի ղեկավարը:
(21-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն)
Հոդված 22.
(վերնագիրը փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն)
1. Տեսչական մարմնի ծառայողը`
1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու
նորմերին չհամապատասխանող խմբաքանակի իրացումը.
1.1) ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման
հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ կապարակնքում է (դրոշմում է) չափման
միջոցը.
2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների
համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության
դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ
լիազորություններ:
(22-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն)
Հոդված 23.
(հոդվածն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-76-Ն)
Հոդված 24.
կարգադրագրերը
1. Կարգադրագիրը տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով
սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման
արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության
սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է՝
1) տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին
ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների իրացման արգելմանը` մինչեւ
հայտնաբերված խախտումների վերացումը.
2) չափման միջոցների շահագործման արգելմանը, եթե դրանք չեն անցել ստուգաչափում
կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն
համապատասխանում հաստատված տեսակներին.
3) չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների
խմբաքանակի իրացման արգելմանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է
հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեսավարող
սուբյեկտի հետ:
3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում
կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել տեսչական մարմնին:
4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին
սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է
կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն օրենքով
սահմանված կարգով:
4.1. Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը եւ (կամ) առանց
տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն
իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը
առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնում է
տեսչական մարմնի ղեկավարը` տնտեսավարող սուբյեկտի դիմումով կարգադրագրերի
կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:
(24-րդ հոդվածը խմբ., փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն, խմբ., փոփ., լրաց. 26.05.21 ՀՕ-230-Ն)
Գ 6
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 25.
1. Սույն օրենքի դրույթները խախտող անձինք կրում են պատասխանատվություն
Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Գ 7
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 26.
ֆինանսավորումը
1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են`
1) ազգային չափանմուշների ստեղծումը (ձեռքբերումը), կատարելագործումը,
պահպանումը, սպասարկումը.
2) մեծությունների միավորների ազգային չափանմուշների բաղդատումը միջպետական
կամ միջազգային չափանմուշների հետ.
3) հիմնարար եւ կիրառական կարեւոր հետազոտական աշխատանքների կատարումը
չափագիտության բնագավառում.
4) չափումների միասնականության ապահովման հարցերով նորմատիվ իրավական
ակտերի մշակումը.
5) Չափագիտության ազգային մարմնի վերազինման համար սարքավորումների մշակումը,
ձեռքբերումը եւ պահպանումը.
6) չափագիտության միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին
անդամավճարները.
7) չափագիտության բնագավառի պետական գիտատեխնիկական ծրագրերի կատարման
հետ կապված աշխատանքները:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` որպես դրամաշնորհ`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումը կարող է
իրականացվել նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Հոդված 27.
համար վճարումը
1. Չափագիտության ազգային մարմնի կողմից իրավաբանական անձանց եւ անհատ
ձեռնարկատերերին մատուցված ծառայությունների համար վճարումը կատարվում է
պայմանագրային հիմունքներով:
2. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները
ենթակա են վճարման` մինչեւ 35000 դրամի սահմաններում` լիազորված մարմնի սահմանած
գներին համապատասխան:
3. Պատվիրատու հանդես եկող տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցում է
չափագիտական աշխատանքներ կատարողին չափագիտական աշխատանքների հետ
կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման միջոցների` մինչեւ
աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը:
(27-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն)
Գ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 28.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը, բացառությամբ 17-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի
հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Չափումների
միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի
մայիսի 26-ի ՀՕ-83-Ն օրենքը:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2012 թ. մարտի 5
Երեւան
ՀՕ-22-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
26.05.2021, ՀՕ-230-Ն20.06.2021, ՀՕ-22-Ն
01.03.2017, ՀՕ-76-Ն15.04.2017, ՀՕ-22-Ն
17.12.2014, ՀՕ-235-Ն09.01.2015, ՀՕ-22-Ն
30.04.2013, ՀՕ-42-Ն15.06.2013, ՀՕ-22-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней