Օրենք
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ
Գ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1.Ռազմական դրության իրավական ռեժիմը
Հոդված 2.
Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաեւ ռազմական դրության
իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու
նորմերը:
Հոդված 3.
Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն
բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա
զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաեւ ապահովել
պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու
մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության
պայմաններում:
Գ 2.
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ Հոդված 4.Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայող
Հոդված 5.
1. Ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա
անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում:
2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ
գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային
ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության
սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը:
3. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության
կառավարությունն ուղերձով դիմում է ժողովրդին եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ
մասնակի զորահավաք:
(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 6.
Հանրապետության կառավարության որոշման բովանդակությունը
(վերնագիրը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)
1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն՝
ա) ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.
բ) ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.
գ) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրություն.
դ) ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը.
ե) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն
չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների եւ ազատության ժամանակավոր
սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ
լրացուցիչ պարտավորությունների ցանկը.
զ) ռազմական դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ
մարմինները եւ նրանց իրավասությունների շրջանակները.
է) ռազմական դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման
համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.
ը) քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական կամ հիմնական
միջոցառումների իրականացման մասին.
թ) ռազմական դրության գործողությունն ուժի մեջ մտնելու ժամկետը:
(պարբերությունն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն)
2. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշումը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ,
ռադիոյով եւ մամուլով:
(6-րդ հոդվածը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 7.
(հոդվածն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն)
Գ 3.
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 8.
միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները
1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի
ընթացքում կարող են իրականացվել հետեւյալ միջոցառումները եւ ժամանակավոր
սահմանափակումները.
ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի փոխադրում լիակատար
մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի
հայտարարում եւ անցկացում.
բ) փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար մարտական
պատրաստականության փոխադրում եւ «Քաղաքացիական պաշտպանության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում.
գ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական,
պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող
օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.
դ) ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի
սահմանափակում, ինչպես նաեւ նշված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու
հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու
քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու
սահմանափակումները.
ե) բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի
գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա
միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
զ) ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական,
վարկային, հարկային, մաքսային, սահմանային եւ բանկային պետական հատուկ
քաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին
տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական
միջոցների շրջանառության սահմանափակումներ.
է) սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի,
ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգի սահմանում.
ը) հավաքների ազատության իրավունքի սահմանափակում, գործադուլների եւ
կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների
արգելում, ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության
պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն եւ այլ
գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեության կասեցում՝ օրենքով
սահմանված կարգով.
թ) քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների
անձնական առարկաների, բնակարանի եւ տրանսպորտային միջոցների զննության
իրականացում, ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ
տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ
չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին
կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.
ժ) կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) կողմից
Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության
կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման
(ներառյալ՝ դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման)
առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում.
ժա) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում
առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ
հասարակական վայրերում գտնվելու արգելում.
ժբ) օրենքով սահմանված կարգով կարծիքի արտահայտման ազատության
սահմանափակում, ինչպես նաեւ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող
տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք,
լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ
կանոնների սահմանում.
ժգ) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի
սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր
պարունակող դեղագործական միջոցների եւ պրեպարատների, էթիլային սպիրտի,
ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ
ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ,
քիմիական եւ կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների
գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է
ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք եւ ռազմամթերք, թունավոր նյութեր,
իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական ու ուսումնական ռազմական
տեխնիկա, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութեր.
ժդ) առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական
եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության
հետ, աշխատունակ բնակչության եւ տրանսպորտային միջոցների ներգրավում.
ժե) բնակչության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների,
պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ
նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական եւ մշակութային արժեքների տարահանում
առավել անվտանգ տարածքներ.
ժզ) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների
(անկախ սեփականության ձեւից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային
ռեժիմի` համաձայն զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ
կնքվող եռակողմ պայմանագրերի.
ժէ) անհրաժեշտության դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի
օգտագործում` սույն օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված կարգով:
2. Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի
Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով չեղյալ հայտարարել
ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:
(8-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-79-Ն, խմբ. 07.04.16 ՀՕ-42-Ն, փոփ., խմբ. 15.11.17
ՀՕ-197-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ-262-Ն, 28.10.20 ՀՕ-464-Ն)
Հոդված 8.1.
իրավաբանական անձանց գույքի օգտագործումը
1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ
պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ
իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի եւ
գույքային իրավունքների), եթե պետության տիրապետության ներքո գտնվող
համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը
գնահատվում է՝ նաեւ հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի
գտնվելու վայրը եւ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն
առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային
անվտանգության, ոստիկանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների,
էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բնագավառների
պետական լիազոր մարմինների ղեկավարները կամ նրանց կողմից այդ նպատակով
լիազորված պաշտոնատար անձինք (այսուհետ` իրավասու պաշտոնատար անձինք)
առաջարկում են գույքի սեփականատիրոջը կամ բացառիկ դեպքերում, երբ գույքի
սեփականատերը կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ` գույքի օրինական տիրապետողին
(այսուհետ` գույքի օրինական տիրապետող)` գույքն օգտագործման նպատակով տրամադրել
համապատասխան մարմնին:
3. Առաջարկությունը ներկայացնելիս գույքի օրինական տիրապետողին ներկայացվում է
անհրաժեշտ գույքը, գույքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը (եթե այն
գաղտնի չէ), գույքը վերադարձնելու (անհնարինության դեպքում` փոխհատուցելու)
պետության պարտականությունը, ինչպես նաեւ նախազգուշացում այն մասին, որ կամավոր
չհանձնելու դեպքում գույքը կարող է վերցվել հարկադիր կարգով:
4. Առաջարկությունը ներկայացվում է գրավոր, իսկ հրատապության դեպքում կարող է
ներկայացվել նաեւ բանավոր (այդ թվում` կապի միջոցներով): Գրավոր առաջարկի դեպքում
այն հանձնվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն, իսկ դրա անհնարինության
դեպքում ուղարկվում հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով` զուգահեռաբար այն
տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների
պաշտոնական ինտերնետային կայքում (առանձնացված բաժնում), եթե հրապարակման
ենթակա տեղեկությունները գաղտնիք չեն պարունակում: Առաջարկում (բանավոր եւ գրավոր)
սահմանվում է պատասխան ներկայացնելու ողջամիտ ժամկետը, իսկ գրավոր առաջարկում`
նաեւ ձեւը:
5. Գույքի օրինական տիրապետողի համաձայնության դեպքում իրավասու պաշտոնատար
անձը կազմում է գույքի կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրություն, որը պետք է
պարունակի առնվազն հետեւյալ տեղեկությունները.
1) գույքի (նաեւ դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,
2) համապատասխան մարմին հանձնելու եղանակը, վայրը եւ ժամանակը,
3) գույքի օրինական տիրապետողի տվյալները` անունը, ազգանունը (անվանումը) եւ
բնակության (գտնվելու) վայրը,
4) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը եւ պաշտոնը,
5) նշում սույն հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված կարգի մասին։
6. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ
(լուսանկարները պահպանվում են մինչեւ գույքի վերադարձը):
7. Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, ստորագրվում է այն կազմող իրավասու
պաշտոնատար անձի եւ գույքը կամավոր հանձնելու համաձայնություն տված օրինական
տիրապետողի կողմից, որին տրամադրվում է արձանագրության մեկ օրինակը:
8. Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում գույքը կարող է օգտագործման
վերցվել հարկադիր կարգով: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված
առաջարկով սահմանված ժամկետում որեւէ դիրքորոշում չներկայացնելը համարվում է գույքը
կամովին հանձնելուց հրաժարում:
9. Գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու վերաբերյալ կազմվում է
արձանագրություն, որը պետք է պարունակի՝
1) գույքի (նաեւ դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,
2) գույքի գտնվելու վայրը,
3) գույքի օրինական տիրապետողի տվյալները,
4) գույքի օրինական տիրապետողին սույն հոդվածով սահմանված կարգով առաջարկ
ներկայացնելու եւ վերջինիս կողմից գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու
մանրամասները,
5) գույքը վերցնելու եղանակը եւ ժամանակը,
6) գույքը օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ),
7) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը եւ ստորագրությունը,
8) նշում սույն հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված կարգի մասին։
10. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ
(լուսանկարները պահպանվում են մինչեւ գույքի վերադարձը):
11. Արձանագրությունը տրվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն կամ
ուղարկվում է պատվիրված փոստով:
12. Այն բացառիկ դեպքերում, երբ գույքի օրինական տիրապետողը կամ նրա գտնվելու
վայրը հայտնի չէ, սակայն հաշվի առնելով այդ գույքի օգտագործման հրատապությունը,
հնարավոր չէ բավարար միջոցներ ձեռնարկել օրինական տիրապետողին կամ նրա գտնվելու
վայրը հայտնաբերելու ուղղությամբ, գույքը կարող է վերցվել անմիջապես` առանց սույն
Հոդված 2
վերցվել անմիջապես նաեւ այն բացառիկ դեպքերում, երբ սույն հոդվածի 2-11-րդ մասերով
սահմանված ընթացակարգերի պահպանումը եւ դրանով պայմանավորված գույքի
օգտագործման հապաղումը կարող են հանգեցնել ծանր հետեւանքների: Սույն մասով
նախատեսված դեպքերում կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի`
1) գույքի (նաեւ դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,
2) գույքի գտնվելու վայրը,
3) գույքը օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ) եւ հրատապության
հիմնավորումը,
4) գույքի օրինական տիրապետողի տվյալները, եթե հայտնի են, իսկ եթե ոչ` այն միջոցները,
որոնք ձեռնարկվել են դրանք պարզելու համար,
5) գույքը վերցնելու եղանակը եւ ժամանակը,
6) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը եւ ստորագրությունը,
7) արձանագրությունը կազմելու ժամանակը,
8) նշում սույն հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված կարգի մասին:
13. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ
(լուսանկարները պահպանվում են մինչեւ գույքի վերադարձը):
14. Արձանագրությունը (լուսանկարների հետ) անհապաղ տեղադրվում է Հայաստանի
Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում, իսկ
օրինական տիրապետողի կամ նրա բնակության վայրը հայտնի դառնալու դեպքում
անհապաղ միջոցներ են ձեռնարկվում արձանագրությունը վերջինիս տրամադրելու համար:
15. Սույն հոդվածով սահմանված կարգով օգտագործման վերցված գույքը վերադարձվում է
դրա օրինական տիրապետողին գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու եւ
գույքը վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում, սակայն ոչ ուշ, քան
ռազմական դրության գործողության դադարեցումից հետո` 45-րդ օրը: Այն դեպքում, երբ
հայտնի չէ օրինական տիրապետողը, ապա գույքը պահվում է ռազմական դրության
գործողության դադարեցումից հետո՝ երկու տարի, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում
նրան հայտնաբերելու ուղղությամբ: Այդ ընթացքում օրինական տիրապետողին
չհայտնաբերելու դեպքում գույքը դառնում է պետության սեփականությունը:
16. Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում դրա օրինական տիրապետողի
դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության
կառավարության սահմանած կարգով, ժամկետներում եւ չափով: Եթե գույքը վերադարձվում է
վնասված, կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա
գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում`
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում եւ
չափով:
17. Սույն հոդվածը չի տարածվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ», «ժգ» եւ «ժդ»
ենթակետերի հիման վրա տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող
տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի, զենքի, զինամթերքի, ռազմամթերքի,
թունավոր նյութերի, մարտական եւ ուսումնական ռազմական տեխնիկայի, պայթուցիկ եւ
ռադիոակտիվ նյութերի ժամանակավոր առգրավման, տրանսպորտային միջոցների
ներգրավման, ինչպես նաեւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 28-րդ հոդվածի հիման վրա ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող
մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման դեպքերի վրա:
(8.1-ին հոդվածը լրաց. 28.10.20 ՀՕ-464-Ն)
Հոդված 9.
1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են
Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության,
ոստիկանության, արդարադատության, առողջապահության, քաղաքացիական
պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների
ուժերն ու միջոցները:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության,
ոստիկանության, արդարադատության, առողջապահության, քաղաքացիական
պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառների պետական լիազոր
մարմինների ուժերն ու միջոցները կիրառվում են հետեւյալ միջոցառումների իրականացման
նպատակով.
ա) հասարակական կարգի պահպանություն եւ հասարակական անվտանգության
ապահովում.
բ) ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս
գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.
գ) բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող
օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության
կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող
օբյեկտների պաշտպանություն.
դ) անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական եւ դիվերսիոն
գործողությունների բացահայտում, կանխում եւ խափանում.
ե) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության
պաշտպանության ապահովում.
ե.1) ռազմական դրության պայմաններում բնակչության բժշկական օգնության եւ
սպասարկման ապահովում, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող
կազմակերպություններին բնակչության բնական կենսագոյության ապահովման համար
լրացուցիչ ուժերի եւ միջոցների ծավալման վերաբերյալ առաջադրանքների տրամադրում.
ե.2)
զ) սույն օրենքով սահմանված ռազմական դրության ռեժիմի ապահովմանն ուղղված այլ
միջոցառումների իրականացում:
3. Ռազմական դրություն հայտարարված տարածքում պատերազմական գործողություններ
իրականացվելու դեպքում սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրագործումը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է վերապահվել
զինվորական կառավարման մարմիններին:
(9-րդ հոդվածը փոփ. 07.04.16 ՀՕ-42-Ն, 15.11.17 ՀՕ-197-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ-262-Ն)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-436-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025
թվականի նոյեմբերի 1-ից)
Գ 4.
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10.
Հանրապետության Նախագահի լիազորությունները
(հոդվածն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 11.
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման կազմակերպման
գործընթացը.
2) սույն օրենքի համաձայն` սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն
ապահովող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության
իրավական ռեժիմն ապահովող մարմիններն ու ուժերը, ինչպես նաեւ վերահսկում է
ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու
ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը.
3) որոշում է ընդունում ռազմական դրության պայմաններում Հայաստանի
Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու
արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի կիրառման մասին, ինչպես
նաեւ սահմանում է նրանց խնդիրները.
4) կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.
5) ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության
կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը.
6) սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից)
կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության
կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման
առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները.
7) վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության եւ բնակչության
կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական
պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի
բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.
8) սահմանում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների
վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգ.
9) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող
ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային եւ բանկային պետական
հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսական
գործունեության առանձին տեսակների, ներառյալ` ծառայությունների մատուցման,
ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների
շրջանակները.
10) սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության
կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ
տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի ու
առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների
աշխատանքի հատուկ ռեժիմ.
11) սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների,
վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու
ապահովման նպատակով աշխատունակ բնակչության եւ տրանսպորտային միջոցների
ներգրավման կարգը.
12) սահմանում է ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում
փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ
(անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, ինչպես նաեւ հատուկ թույլտվությունների
(անցագրերի) ձեւերը.
13) սահմանում է ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք եւ
ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից` զենք, ռազմամթերք,
մարտական եւ ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութեր
ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաեւ ժամանակավորապես առգրավված զենքն ու
ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական եւ ուսումնական ռազմական տեխնիկան
զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին,
իսկ թունավոր նյութերը եւ ռադիոակտիվ նյութերը՝ իրավասու պետական մարմիններին
հանձնելու կարգը.
14) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված`
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով վերապահված այլ
լիազորություններ.
15) սահմանում է ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն եւ սպասարկում
իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձեւից)
առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման
լիազորությունները:
(11-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-42-Ն, խմբ. 15.11.17 ՀՕ-197-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ-
262-Ն)
Հոդված 12.
պետական կառավարման մարմինների լիազորությունները
Պետական կառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝
ա) կազմակերպում են ռազմական դրության պայմաններում պետության եւ բնակչության
կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական
պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի
ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.
բ) կազմակերպում են ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության
պարենային եւ ոչ պարենային ապրանքների մատակարարումը, ապահովում են
զորահավաքային առաջադրանքների ու ծրագրերի իրականացումը.
գ) իրականացնում են ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ
տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի ապահովմանը, բնակչության կենսագոյությունը,
ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի
գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա
միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանությանն ուղղված
գործողություններ.
դ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված`
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով
նախատեսված այլ լիազորություններ:
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում
իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման
լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության
բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ
սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձեւից,
բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:
(12-րդ հոդվածը լրաց. 07.04.16 ՀՕ-42-Ն, փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն, լրաց. 04.12.19 ՀՕ-
262-Ն)
Հոդված 13.
տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
Տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝
ա) աջակցում են սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրականացմանը.
բ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված`
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով
նախատեսված այլ լիազորություններ:
(13-րդ հոդվածը փոփ. 15.11.17 ՀՕ-197-Ն)
Գ 5.
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14.
եւ ժամանակավոր սահմանափակումների սահմանները
Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները եւ ֆիզիկական
անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները,
պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների
փոփոխությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ
պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք ապահովում են
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջները
եւ համարժեք են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած
հանգամանքներին, ինչպես նաեւ պետք է համապատասխանեն մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային
պարտավորություններին եւ բխեն ռազմական դրության պայմաններում (արտակարգ
իրավիճակներում) պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային
պարտավորություններից:
(14-րդ հոդվածը լրաց. 15.11.17 ՀՕ-197-Ն)
Հոդված 15.
իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները
1. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ
դրանց հետեւանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց
փոխհատուցվում է կրած նյութական վնասը, եւ տրամադրվում է անհրաժեշտ օգնություն՝
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել
են ռազմական դրության հետեւանքների վերացման նպատակով, իրավունք ունեն ստանալ
համարժեք փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած
կարգով:
Հոդված 16.
պաշտոնատար անձանց պարտականություններն ու
պատասխանատվությունը
1. Ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել ռազմական
դրություն հայտարարված տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող
մարմինների եւ ուժերի պահանջները, ինչպես նաեւ մասնակցել եւ աջակցել ռազմական
դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
2. Ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական անձինք
եւ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 17.Ռազմական դրության գործողության դադարեցումը
Հոդված 18.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ
օրվանից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ռազմական դրության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-121):
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2006 թ. դեկտեմբերի 29
Երեւան
ՀՕ-258-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-436-Ն---------
28.10.2020, ՀՕ-464-Ն29.10.2020, ՀՕ-258-Ն
04.12.2019, ՀՕ-262-Ն26.12.2019, ՀՕ-258-Ն
15.11.2017, ՀՕ-197-Ն09.04.2018, ՀՕ-258-Ն
07.04.2016, ՀՕ-42-Ն06.05.2016, ՀՕ-258-Ն
14.04.2011, ՀՕ-79-Ն02.05.2011, ՀՕ-258-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней