Օրենք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչեւ 1200 ՄՎտ հզորությամբ նոր
միջուկային էներգաբլոկ(ներ):
Հոդված 2.
ընտրությունը
1. Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման հրապարակի ընտրությունը կատարվում
է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ-
տեխնիկական փաստաթղթերի համակարգի եւ Ատոմային էներգետիկայի միջազգային
գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:
2. Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն համարվող
հողատարածքները, որոնք անհրաժեշտ կլինեն նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման
համար, օտարվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով
սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
կարգով:
(2-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-413-Ն)
Հոդված 3.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի
նախագծման, հրապարակի ընտրության, կառուցման, շահագործման եւ շահագործումից
հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի
Հանրապետության ստանձնած պարտավորությունները եւ Հայաստանի Հանրապետության
միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները:
Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով նոր միջուկային
էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքում հասարակությանը եւ բնապահպանական
կազմակերպություններին պարբերաբար, բայց ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ, տեղեկացնում է
նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների
ընթացքի մասին:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող
տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2009 թ. նոյեմբերի 16
Երեւան
ՀՕ-192-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
24.10.2018, ՀՕ-413-Ն08.11.2018, ՀՕ-192-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней