Օրենք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության
կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական
արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի եւ հետագայում կնքվելիք
միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված
ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն
ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-245-Ն)
Հոդված 2.
2015 թվականի հունիսի 26-ին կնքված՝ «Հայաստանի Հանրապետության
կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի
Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու
մասին» համաձայնագրի եւ հետագայում կնքվելիք միջազգային պայմանագրերի
շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար Հայաստանի
Հանրապետություն բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն
ազատվում է ավելացված արժեքի հարկից:
(2-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-245-Ն)
Հոդված 3.
կարող է սահմանել սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից
ազատման արտոնության կիրառության կարգ:
Հոդված 4.
օրվանից եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներմուծվող արտադրանքի
նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2017 թ. նոյեմբերի 28
Երեւան
ՀՕ-194-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
23.03.2018, ՀՕ-245-Ն30.03.2018, ՀՕ-194-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней