Օրենք
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
մարդու իմունային անբավարարության վիրուս (այսուհետ՝ ՄԻԱՎ)` վիրուս, որն
ախտահարում է մարդու իմունային համակարգը եւ հանգեցնում իմունային
անբավարարության համախտանիշի առաջացմանն ու զարգացմանը.
ՄԻԱՎ-ի վարակ` երկարատեւ ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը
ՄԻԱՎ-ն է.
ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ` ՁԻԱՀ)`
հիվանդություն, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մեջ, համարվում է ՄԻԱՎ-ի
վարակի վերջին փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ,
որի հետեւանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան զանազան վարակիչ եւ ուռուցքային
հիվանդությունների նկատմամբ.
ՄԻԱՎ-ով վարակված անձ` մարդ, որի օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային
անբավարարության վիրուսը կամ վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ-
ով վարակված անձը, չունենալով համախտանիշի արտաքին նշաններ, համարվում է վարակի
աղբյուր.
ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով
պայմանավորված իմունային համակարգի խոր ախտահարում եւ դրա հետեւանքով
առաջացած ախտաբանական դրսեւորումներ:
(1-ին հոդվածը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 2.
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են
պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով
իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ առողջապահական,
կրթական եւ այլ կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձեւից)
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների
սահմաններում:
Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ
մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի
կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ):
ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման միջոցառումների անցկացման եւ հատկացված
միջոցների արդյունավետ օգտագործման համար լիազորված պետական մարմինը մշակում է
պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործին կարող են մասնակցել ֆիզիկական եւ իրավաբանական
անձինք (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք,
օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունները), բարեգործները (ֆիզիկական եւ
իրավաբանական անձինք, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն
չունեցող անձինք, օտարերկրյա եւ միջազգային բարեգործական կազմակերպությունները):
(2-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92, 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 3.
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի
Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն
չունեցող անձանց (այսուհետեւ` անձինք), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության
տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ
սեփականության ձեւից) վրա:
Հոդված 4.
ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) պարբերաբար տեղեկացնում է բնակչությանը ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների
մասին.
բ) իրականացնում է ՁԻԱՀ-ի համաճարակային հսկողություն` Հայաստանի
Հանրապետության տարածքում լիազորված պետական մարմինների միջոցով.
գ) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակված անձանց եւ
ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության եւ սպասարկման
նպատակային ծրագրերը.
դ) պայմաններ է ստեղծում ՁԻԱՀ-ի գիտական եւ գործնական հետազոտությունների
համար.
ե) իրականացնում է դեռահասների բարոյական եւ սեռական դաստիարակությանն ուղղված
միջոցառումներ, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող թեմատիկ հարցերը
կրթական ծրագրերում ընդգրկելու միջոցով.
զ) ստեղծում է պայմաններ ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառի կադրերի պատրաստման
համար.
է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան
տեղեկատվություն է փոխանակում ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի տարածվածության մասին.
ը) (կետն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-149-Ն)
թ) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-
ի դեմ ձեռնարկվող միջգերատեսչական միջոցառումները` ՄԻԱՎ-ի վարակի կանխարգելման
վերաբերյալ պետական նպատակային ծրագրի շրջանակներում.
ժ) ապահովում է ՄԻԱՎ-ի վարակի հայտնաբերման նպատակով կատարվող բժշկական
հետազոտությունների մատչելիությունը, այդ թվում` ՄԻԱՎ-ի վերաբերյալ անանուն
հետազոտությունը, որը զուգորդվում է նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվության
տրամադրման հետ: Նախաթեսթային եւ հետթեսթային խորհրդատվության տրամադրման
կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը.
ժա) սահմանում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների ՄԻԱՎ վարակի
վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային եւ հետթեստային
խորհրդատվության եւ հետազոտության իրականացման կարգը:
(4-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32, 19.03.09 ՀՕ-63-Ն, 11.09.12 ՀՕ-181-Ն, փոփ.
25.10.17 ՀՕ-149-Ն)
Հոդված 5.
ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է
որպես առաջնային` ելնելով հասարակության, ինչպես նաեւ անձանց կյանքի եւ առողջության
անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման եւ սոցիալական
պաշտպանվածության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների
հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ օրենքով
չարգելված այլ միջոցների հաշվին:
(5-րդ հոդվածը լրաց. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 6.
պաշտպանության երաշխիքները
Անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների
եւ ազատությունների սահմանափակման համար` բացառությամբ օրենքով նախատեսված
դեպքերի:
Հոդված 7.
Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները
(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 8.
չունեցող անձանց բուժումը
(վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ
քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց
բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով:
(մասն ուժը կորցրել է 25.10.17 ՀՕ-149-Ն)
(8-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ. 25.10.17 ՀՕ-149-Ն)
Հոդված 9.
(վերնագիրը խմբ. 25.10.17 ՀՕ-149-Ն)
Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն
օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի
նորմերը:
(9-րդ հոդվածը խմբ. 25.10.17 ՀՕ-149-Ն)
Գ 2
ՄԻԱՎ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 10.
ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտությունները կատարվում են
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված
առողջապահական ձեռնարկություններում (անկախ սեփականության ձեւից):
ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի
կողմից պարտադիր կարգով կատարվում է կրկնակի հետազոտություն:
ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունները կամավոր են եւ անանուն`
բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված դեպքերի:
Այն անձինք, որոնց պետք է ներարկեն արյուն, արյան բաղադրամասեր կամ
կենսաբանական հեղուկներ, փոխպատվաստեն օրգաններ եւ հյուսվածքներ, կարող են
պահանջել դրանց կրկնակի լաբորատոր հետազոտություն` ՄԻԱՎ-ի հայտնաբերման
նպատակով:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունը զուգորդվում է նախաթեսթային եւ
հետթեսթային խորհրդատվությամբ:
Մինչեւ 14 տարեկան երեխաների հետազոտությունը կատարվում է օրենքով սահմանված
կարգով նրանց օրինական ներկայացուցիչների դիմումով կամ համաձայնությամբ, իսկ 14-18
տարեկան երեխաներինը` նրանց դիմումով կամ համաձայնությամբ, բացառությամբ օրենքով
նախատեսված դեպքերի:
(10-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 11.
(վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Պարտադիր բժշկական խորհրդատվության եւ հետազոտության ենթակա են՝
ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորները.
բ) ՄԻԱՎ-ի վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:
Բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն եւ հետազոտություն
տրամադրվում է՝
ա) հղի կանանց.
բ) սեռավարակակիրներին.
գ) թմրամոլներին.
դ) կալանավորված անձանց եւ դատապարտյալներին:
Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն ստանալու ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր
խորհրդատվություն եւ հետազոտություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը
սահմանում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված խորհրդատվության եւ
հետազոտության կարգերը, բացառությամբ 2-րդ մասի «դ» կետի:
(11-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ., լրաց. 11.09.12
ՀՕ-181-Ն)
Գ 3
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՒՄՈՎ ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12.
պաշտպանվածությունն աշխատանքի բնագավառում
Ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների ՄԻԱՎ-ով վարակված
անձանց ախտորոշումն ու բուժումն ապահովող աշխատողների, ինչպես նաեւ այն
աշխատողների համար, որոնց աշխատանքը կապված է ՄԻԱՎ պարունակող նյութերի հետ,
սահմանվում է
ա) հավելավճար աշխատավարձի նկատմամբ.
բ) կրճատված աշխատանքային օր.
գ) լրացուցիչ վարձատրություն.
դ) լրացուցիչ արձակուրդ:
Վերոհիշյալ արտոնությունները տալու պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
Առողջապահական կազմակերպությունները պարտավոր են ապահովել ՄԻԱՎ-ի
վերաբերյալ հետազոտություն անցնող, ՄԻԱՎ-ով վարակված անձանց, ինչպես նաեւ
բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության
անհրաժեշտ միջոցները եւ պայմանները` լիազորված պետական մարմնի սահմանած կարգով:
(12-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-92, 19.03.09 ՀՕ-63-Ն, փոփ. 03.10.11 ՀՕ-257-Ն)
Հոդված 13.
ՄԻԱՎ-ով վարակված անձանց պատճառված վնասի փոխհատուցման
իրավունքը
Բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս կամ ցուցաբերելիս ՄԻԱՎ-ով վարակվելու
դեպքում անձինք իրավունք ունեն պատճառված վնասի փոխհատուցման` Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ 4
ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14.
ՄԻԱՎ-ով վարակված անձինք իրավունք ունեն`
ա) ստանալ հետազոտության արդյունքների մասին գրավոր տեղեկություններ.
բ) ստանալ ոչ խտրական վերաբերմունք.
գ) պահանջել բժշկական գաղտնիության պահպանում` բացառությամբ Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
դ) շարունակել աշխատել` բացառությամբ Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից սահմանված դեպքերի.
ե) ստանալ համապատասխան խորհրդատվություն, ծանոթանալ ՄԻԱՎ-ի տարածումը
բացառող նախազգուշական միջոցառումներին:
ՄԻԱՎ-ով վարակված անձինք առանց իրենց գրավոր համաձայնության չեն կարող լինել
գիտական փորձերի եւ հետազոտությունների օբյեկտ:
Հոդված 15.
ներկայացուցիչների) իրավունքները
ՄԻԱՎ-ով վարակված մինչեւ 18 տարեկան երեխաներն օգտվում են մինչեւ 18 տարեկան
հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված իրավունքներից:
ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողները (օրինական ներկայացուցիչները) իրավունք
ունեն`
ա) երեխայի հետ գտնվել հիվանդանոցում, այդ ժամկետում ազատվելով աշխատանքից, եւ
ստանալ երեխայի եւ իրենց համար սահմանված նպաստները.
բ) օգտվել տարեկան արձակուրդից իրենց հարմար ժամանակ:
ՄԻԱՎ-ով վարակված երեխային խնամելու նպատակով աշխատանքից ազատվելու
ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում:
(15-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հոդված 16.
ՄԻԱՎ-ով վարակված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է
իրականացնել ՄԻԱՎ-ի տարածումը բացառող լիազորված պետական մարմնի կողմից
հաստատված նախազգուշական միջոցառումները:
(16-րդ հոդվածը փոփ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Գլուխ 4.1
(գլուխը լրաց. 21.03.18 ՀՕ-169-Ն) ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ
Հոդված 16.1.
հիվանդության կանխարգելման նկատմամբ պետական վերահսկողությունը
1. Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության
կանխարգելման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի
Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող
տեսչական մարմինը:
Գ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17.
Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաեւ ձեռնարկությունները, հիմնարկները եւ
կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 18.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահԼ. Տեր-Պետրոսյան
Երեւան
15 փետրվարի 1997 թ.
ՀՕ-103
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
21.03.2018, ՀՕ-169-Ն07.04.2018, ՀՕ-103
25.10.2017, ՀՕ-149-Ն25.11.2017, ՀՕ-103
11.09.2012, ՀՕ-181-Ն20.10.2012, ՀՕ-103
03.10.2011, ՀՕ-257-Ն05.11.2011, ՀՕ-103
19.03.2009, ՀՕ-63-Ն14.07.2009, ՀՕ-103
11.10.2000, ՀՕ-9218.11.2000, ՀՕ-103
09.02.2000, ՀՕ-3214.03.2000, ՀՕ-103
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней