Օրենք
ՀԱՅԱՍՏԱՆ ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
բաժնետիրական ընկերության (այսուհետ` ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ
պատվիրատու) եւ Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետ`
կապալառու) միջեւ կնքված կապալի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) շրջանակներում
պատվիրատուի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման զարգացման բանկի
(այսուհետ` բանկ) միջեւ կնքված ֆինանսական համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր),
պատվիրատուի եւ կապալառուի դուստր՝ «ՍԱՆԻՐ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՖԶԵ» ընկերության
(փոխատուի) միջեւ կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Իրան-Հայաստան 400
կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով
անցնող հատվածի շինարարության աշխատանքների (այսուհետ` ծրագիր) նկատմամբ
հարկային եւ մաքսային վճարների արտոնությունների սահմանման եւ դրանց կիրառման հետ
կապված հարաբերությունները:
Հոդված 2.
1) ծախսված միջոցների հաշվին կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների
մատակարարումը, աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ
թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,
իսկ պատվիրատուն ազատվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին
համապատասխան առաջացող՝ այդ գործարքների մասով կապալառուի փոխարեն
ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններ կրելու
պարտավորություններից.
2) ծախսված միջոցների հաշվին կապալառուն ազատվում է ծրագրի շրջանակներում
Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից
շահութահարկի վճարումից, իսկ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից ծրագրի
շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական
գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես
գալու պարտավորությունից.
3) բանկը, փոխատուն եւ Իրանի Արտահանման Երաշխավորման Հիմնադրամը (այսուհետ՝
հիմնադրամ) ազատվում են համաձայնագրով եւ փոխառության պայմանագրով
պատվիրատուի կողմից վճարվող՝ վարկի եւ փոխառության տոկոսների, դրանց սպասարկման
հետ կապված միջնորդավճարների եւ ապահովագրական վճարների գծով առաջացող
շահութահարկից, իսկ պատվիրատուն ազատվում է համաձայնագրով եւ փոխառության
պայմանագրով բանկին, փոխատուին եւ հիմնադրամին վճարվող՝ վարկի եւ փոխառության
տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների եւ ապահովագրական
վճարների մասով ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես
գալու պարտավորությունից.
4) պատվիրատուն ազատվում է կապալառուի մատակարարած ապրանքների ներմուծման
համար գանձվող ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից:
(2-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-279-Ն)
Հոդված 3.
տարածվում ծրագրի շրջանակներում կապալառուի` Հայաստանի Հանրապետության
ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների վրա:
Հոդված 4.
կիրառվում են ծրագրի սկսման պահից, եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրի
շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված եւ չվճարված հարկային եւ մաքսային
պարտավորությունները (կապալառուի փոխարեն` ավելացված արժեքի հարկը,
կապալառուին վճարված եկամուտներից` շահութահարկը, կապալառուի կողմից
մատակարարված ապրանքների ներմուծման համար գանձվող ավելացված արժեքի հարկը եւ
մաքսատուրքը, ինչպես նաեւ դրանց գծով տույժերը եւ տուգանքները) ենթակա են
վերահաշվարկման:
(4-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-279-Ն)
Հոդված 5.
կիրառման կարգը, ներառյալ` արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող
գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային
փաստաթղթեր եւ այլն), սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2013 թ. հուլիսի 10
Երեւան
ՀՕ-83-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
21.12.2017, ՀՕ-279-Ն01.01.2018, ՀՕ-83-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней