Օրենք
«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
Գլուխ 0 (All Articles)
Հոդված 1.
հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների գծով արտոնությունների տրամադրման եւ
դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2.
գծով արտոնությունների կիրառման իմաստով՝
1) «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից թանգարանային եւ
շարժասանդուղքների կասկադի համալիրի (այսուհետ՝ համալիր) գործունեություն
իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն շինանյութի,
սարքավորումների, այդ թվում՝ շարժասանդուղքների, ինչպես նաեւ թանգարանային
գործունեությանն օժանդակող մասնագիտական սարքավորումների ներմուծումն ազատվում է
մաքսային վճարներից (բացառությամբ մաքսավճարի).
2) համալիրի կառուցման եւ համալիրի գործունեության իրականացման համար
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին իրավաբանական անձանց եւ անհատ
ձեռնարկատերերի կողմից ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումն
ազատվում են ավելացված արժեքի հարկից:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված համալիրի կառուցման հետ կապված
արտոնությունները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան անմիջապես
հաջորդող հինգ տարիների ընթացքում:
Սույն հոդվածի համաձայն՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին ավելացված արժեքի
հարկից ազատված ապրանքները մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձինք
այդ ապրանքների եւ ծառայությունների համար հարկային հաշիվ դուրս չեն գրում (լրացնում
են սահմանված կարգի այլ հաշվարկային եւ վճարային փաստաթղթեր), իսկ իրենց
մատակարարների ներկայացրած հարկային հաշիվներում (ներմուծման
դեպքում՝ հայտարարագրերում) առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները
միացնում են արտադրության եւ շրջանառության ծախսերին: (նախադասությունը հանվել է
21.12.17 ՀՕ-272-Ն)
Սույն հոդվածում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում
իրականացված գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը
(պայմանագիր, հաշվարկային եւ վճարային փաստաթղթեր, համապատասխան
հայտարարագիր եւ այլն), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության
հաստատած կարգին համապատասխան՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի դուրս
գրած տեղեկանքը: Նշված տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի մեկ օրինակը
տրվում է ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց
(ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային կամ հարկային մարմին), երկրորդ օրինակը
պահվում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամում, իսկ երրորդը ներկայացվում է
հարկային մարմին՝ մինչեւ տեղեկանքի դուրսգրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
Ավելացված արժեքի հարկից ազատված եւ ավելացված արժեքի հարկով հարկվող
գործարքների (գործառնությունների) գծով ավելացված արժեքի հարկի հաշվառումն
իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված
կարգով:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-272-Ն)
Հոդված 3.
մշակութային արժեքները եւ արվեստի առարկաները կարող է առանց ժամկետային եւ այլ
սահմանափակումների եւ վճարների (բացառությամբ մաքսավճարի) ժամանակավորապես
ներմուծել Հայաստանի Հանրապետություն եւ վերաարտահանել Հայաստանի
Հանրապետությունից:
Հոդված 4.
շահագործման ընթացքում պարտավոր է գործել Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի
պահանջների համաձայն:
Համալիրը կառուցելու կամ գործունեություն իրականացնելու նպատակով ներմուծված կամ
Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքներն օտարելու (այդ
թվում՝ իրացնելու) դեպքում հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների գծով
պարտավորությունները ենթակա են կատարման ընդհանուր սահմանված կարգով, իսկ այդ
պարտավորությունների ծագման պահ է համարվում օտարման փաստացի պահը:
Հոդված 5.
կարգով տրամադրում է հարկային կամ մաքսային մարմինը:
(5-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-272-Ն)
Հոդված 6.
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
10 հունիսի 2002 թ.
ՀՕ-340
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
21.12.2017, ՀՕ-272-Ն01.01.2018, ՀՕ-340
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней