Օրենք
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տրակտորների,
Հոդված 2.
օրենսդրությունը
Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված
իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական
ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ
նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային
պայմանագրերի նորմերը:
Հոդված 3.
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
գյուղատնտեսական տեխնիկա՝ տրակտորներ, հացահատիկահավաք եւ կերահավաք
կոմբայններ եւ ինքնագնաց խոտհնձիչներ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական
աշխատանքներ կատարելու համար.
տրակտորներ՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներ (որոնց հետ
ագրեգատավորվում են մեքենաներ ու գործիքներ՝ համապատասխան աշխատանքներ
կատարելու համար), ինչպես նաեւ ընդհանուր նշանակության տրակտորներ, որոնք
նախատեսված են գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության բոլոր տեսակի
մեքենայացված աշխատանքներ կատարելու համար (վար, ցանք, կուլտիվացիա, սրսկում,
հարթեցում եւ այլն).
ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաներ՝ հացահատիկահավաք կոմբայններ,
կերահավաք մեքենաներ, որոնք աշխատում են ներքին այրման շարժիչով եւ կարող են
ինքնուրույն տեղաշարժվել, ինչպես նաեւ մելիորատիվ մեքենաներ, որոնք օգտագործվում են
հողերի մակերեսային ու արմատական բարելավման եւ հիդրոմելիորատիվ
աշխատանքներում:
(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-32-Ն)
(3-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-32-Ն)
Գ 2
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ Հոդված 4.Գյուղատնտեսական տեխնիկայի եւ տրակտորային կցանքների պետական հաշվառման պայմանները, գյուղատնտեսական տեխնիկայի պետական
Հոդված 5.
1. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու համար սեփականատերը պարտավոր է
լիազորված մարմնի համապատասխան պաշտոնատար անձին ներկայացնել`
ա) դիմում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքը հավաստող
փաստաթուղթ.
գ) ինքնաշեն գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման դեպքում հիմնական
հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հաստատող
փաստաթղթեր.
դ) «բ» եւ «գ» կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում սեփականության
իրավունքը հավաստող փաստաթուղթ է համարվում դատարանի վճիռը կամ օրենսդրությամբ
սահմանված կարգով նոտարի կողմից վավերացված` սեփականատիրոջ հայտարարությունը.
ե) գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման համար օրենքով նախատեսված տուրքերի
վճարումների անդորրագրերը.
զ) ֆիզիկական անձը՝ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը՝
պետական գրանցման վկայագիր։
Տեխնիկական վկայագիրն ստորագրում եւ կնքում է լիազորված պետական մարմինը:
2. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառվում է լիազորված պետական մարմնի կողմից
գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում, իսկ տեխնիկական վկայագիրը
տրված չլինելու դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կամ «գ» կամ «դ»
կետերով նախատեսված փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը
փաստացի վիճակին ստուգելու համար զննում կատարելուց հետո:
3. Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատիրոջը պատկանող հաշվառման վերցված
գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի, պետական համարանիշի
տվյալները գրառվում են գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման գրքում: Հաշվառման
գիրքը պահպանվում է 20 տարի՝ պետական կառավարման լիազորված մարմնում։
4. Գյուղատնտեսական տեխնիկան հաշվառումից հանվում է՝
ա) գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի
դադարեցման դեպքում.
բ) գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման դեպքում.
գ) գյուղատնտեսական տեխնիկայի խոտանման դեպքում:
Խոտան ճանաչելու չափանիշները սահմանում է լիազորված մարմինը:
5. Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքի
դադարեցման մասին տվյալները գրառվում են տեխնիկական վկայագրում, իսկ
գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման եւ խոտանման դեպքում տեխնիկական
վկայագիրը եւ պետական համարանիշը վերադարձվում է լիազորված պետական մարմնին,
որի մասին համապատասխան գրառում է կատարվում գյուղատնտեսական տեխնիկայի
հաշվառման գրքում:
Դիմումի ձեւերը հաստատում է լիազորված մարմինը։
(5-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-32-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-203-Ն)
Հոդված 6.
տրամադրումը
1. Գյուղատնտեսական տեխնիկան ըստ տեսակների, նշանակության, ղեկավարման եւ
շահագործման առանձնահատկությունների ու ճարմանդային հզորությունների
դասակարգվում է՝ «A», «B», «C», «D», «E» եւ «F» խմբերի՝
«A» խումբ` անիվավոր տրակտորներ, որոնք ունեն մինչեւ 14 կիլոնյուտոն (մինչեւ 80 ձիաուժ
շարժիչի հզորություն).
«B» խումբ` անիվավոր տրակտորներ, որոնք ունեն 14 կիլոնյուտոնից (80 ձիաուժ
շարժիչից) բարձր հզորություն.
«C» խումբ` ընդհանուր նշանակության թրթուրավոր տրակտորներ.
«D» խումբ` գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են
մեխանիկական շարժահաղորդումով.
«E» խումբ` գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են հիդրավլիկ
շարժահաղորդումով.
«F» խումբ` մելիորատիվ մեքենաներ, այդ թվում` մինչեւ 0,65 խմ շերեփի տարողությամբ
էքսկավատորներ:
2. Տրակտորիստ-մեքենավարները պետք է ունենան գյուղատնտեսական տեխնիկան
վարելու իրավունքի համապատասխան կարգեր։
Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգերն ըստ գյուղատնտեսական
տեխնիկայի խմբերի դասակարգվում են՝
երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A» եւ «C» խմբերին
դասվող տրակտորները.
երկրորդ կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու «A», «B», «C» եւ
«D» խմբերին դասվող տրակտորները եւ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները.
առաջին կարգի տրակտորիստ-մեքենավար, որն իրավունք ունի վարելու բոլոր խմբերին
պատկանող տրակտորները, ինքնագնաց, մելիորատիվ մեքենաները։
3. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու այն տրակտորների ու ինքնագնաց
մեքենաների խմբերը, որոնց դիմաց վարման վկայականում կա «թույլտվություն» նշանը։
4. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է
գյուղատնտեսական մեքենաների շահագործման, ճանապարհային երթեւեկության կանոնների
իմացության եւ գործնական վարման հմտությունները որակավորման հանձնաժողովի կողմից
ստուգելուց հետո: Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման կարգը
հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 7.
ընթացակարգը
1. Որակավորման քննություններին թույլատրվում է մասնակցել 18 տարին լրացած
անձանց։
2. Տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար դիմող անձը մինչեւ քննության
օրը պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը`
ա) դիմում.
բ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).
գ) տրակտորիստ-մեքենավարների դասընթացի ավարտման մասին տրված փաստաթուղթ.
դ) երկու լուսանկար 3 x 4 սմ չափի.
ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
զ) տրակտորիստ-մեքենավարի վկայականը՝ վարման իրավունքի կարգը փոխելու
դեպքերում։
Դիմումի ձեւը հաստատում է լիազորված մարմինը։
3. Անհրաժեշտ փաստաթղթերից որեւէ մեկի բացակայության դեպքում անձը զրկվում է
որակավորման քննություններին մասնակցելու իրավունքից:
4. Տրակտորիստ-մեքենավարն իրավունք ունի վարելու միայն վարման իրավունքի
վկայականում նշված խմբի գյուղատնտեսական տեխնիկա։
5. Տրակտորիստ-մեքենավարի դասընթացներն ավարտելու մասին տրված ավարտական
փաստաթուղթն իրավունք չի տալիս վարելու գյուղատնտեսական տեխնիկա։
6. Որակավորման քննությունների հանձնման դրական արդյունքների հիման վրա
քաղաքացուն տրվում է տրակտորիստ-մեքենավարի համապատասխան կարգի վարման
իրավունքի վկայական՝ հիմք ընդունելով որակավորման հանձնաժողովի եզրակացությունը։
7. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է անձը
հաստատող փաստաթղթի հիման վրա եւ վկայականների գրանցամատյանում ստորագրելուց
հետո։
8. 3-րդ կարգի տրակտորիստ-մեքենավարի իրավունք ձեռք բերելու նպատակով դիմող
վարորդական վկայական ունեցող անձինք ազատվում են ճանապարհային երթեւեկության
կանոնների քննություն հանձնելուց:
9. Առանց համապատասխան կարգի վարման իրավունքի վկայականի գյուղատնտեսական
տեխնիկայի շահագործումն արգելվում է:
Հոդված 8.
(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-32-Ն)
1. Գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով
տրակտորիստ-մեքենավարը պարտավոր է սարքին վիճակում պահել արգելակները,
անիվները եւ թրթուրները, ղեկային մեխանիզմը, լուսավորման եւ ազդանշանային
համակարգերը:
2. Տրակտորիստ-մեքենավարներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն
են կրում գյուղատնտեսական տեխնիկայի անվտանգ շահագործման եւ
ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտելու համար։
(8-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-32-Ն)
Գ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 9.Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար Սույն օրենքի պահանջները խախտելու կամ չկատարելու դեպքում անձինք
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ
օրվանից։
Հայաստանի
Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2005 թ. հունիսի 16
Երեւան
ՀՕ-114-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
17.11.2017, ՀՕ-203-Ն23.12.2017, ՀՕ-114-Ն
19.03.2012, ՀՕ-32-Ն21.04.2012, ՀՕ-114-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней