Օրենք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
Գ 1
ԿԱՅԱԶՈՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10
աշխատանքների գծով, որը հայտարարվում է կայազորի պետի հրամանով:
Հոդված 11
ղեկավարի (նախարարի) հրամանով: Մինչեւ նշանակման հրամանը ստանալը նրա պարտականությունները
կատարում է պաշտոնով ամենաբարձր հրամանատարը (պետը), իսկ հավասար պաշտոնների դեպքում` ավելի բարձր
զինվորական կոչում ունեցողը:
Հոդված 12
պետ է նշանակվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը:
Կայազորի պետն իր պարտականությունների կատարմանն անցնելը հայտարարում է հրամանով, զեկուցում է
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին) եւ իր
անմիջական պետին, ինչպես նաեւ այդ մասին հայտնում է պետական իշխանության ու տեղական
ինքնակառավարման մարմիններին:
(12-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 13
կատարում է կայազորի պետի պարտականությունները ստանձնած հրամանատարի (պետի)` անձնակազմի հետ
տարվող աշխատանքների գծով տեղակալը, իսկ Երեւան քաղաքում` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի
անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետը:
(13-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 14
պաշտոնատար անձանցից կայազորի պետի հրամանով, բացի 10 հոդվածում նշված անձանցից, նշանակվում են`
- կայազորի պետի տեղակալ` թիկունքի հարցով.
- կայազորի պետի օգնական` իրավական աշխատանքի գծով.
- կայազորի կապի պետ.
- կայազորի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ծառայության պետ.
- կայազորի բժշկական ծառայության պետ.
- կայազորի զինվորական պարետ.
- կայազորի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ.
- կայազորի զինվորական երաժշտապետ.
Եթե զինվորական ավանում տեղավորված է տարբեր զորամիավորումների մեջ մտնող մի քանի զորամաս, ապա
կայազորի պետի հրամանով այդ զինվորական ավանի ավագ է նշանակվում զորամասերից մեկի հրամանատարը:
(14-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, խմբ., փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 15
կայազորի պետին եւ իրենց պարտականությունները կատարում են համատեղությամբ:
Կայազորի պետ
Հոդված 16
ու պահակային ծառայությունների կազմակերպման եւ կատարման, տեղական պաշտպանության միջոցառումների
կազմակերպման, անցկացման ու քաղաքացիական պաշտպանության մարմինների հետ համագործակցության
համար, կայազորի զորահավաքային միջոցառումների կատարման, զորքերի ամենօրյա կենսագործունեության եւ
պատրաստման նպատակով անհրաժեշտ պայմաններ ապահովելու, հակահրդեհային պաշտպանության վիճակի,
զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ անցկացնելու համար: Նա իրավունք ունի իր վրա դրված
պարտականությունները կատարելիս անհրաժեշտության դեպքում ներգրավել կայազորի զորամասերի անձնակազմն
ու տրանսպորտային միջոցները:
Կայազորի պետը կայազորային եւ պահակային ծառայությունների հարցերում ենթարկվում է Հայաստանի
Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին), ինչպես նաեւ
Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետին եւ այդ հարցերով համարվում է կայազորի բոլոր
զինծառայողների ուղղակի պետը` ներառյալ կայազորի կազմի մեջ մտնող զորամիավորումների ու զորամասերի
հրամանատարները:
(16-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 17
- ղեկավարել կայազորի պաշտոնատար անձանց ամենօրյա գործունեությունը.
- եռամսյակը մեկ վերլուծել զինվորական կարգապահության, կայազորային եւ պահակային ծառայությունների
վիճակը եւ արդյունքներն ամփոփել զորամասերի հրամանատարների եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների
գծով նրանց տեղակալների հետ, միջոցներ ձեռնարկել հանցագործություններն ու պատահարները կանխելու,
զգոնությունը բարձրացնելու եւ ռազմական ու պետական գաղտնիքը պահելու համար.
- սերտ կապ պահպանել տարածքային կառավարման մարմինների հետ, համատեղ լուծել կայազորի ծառայության,
քաղաքացիական ու տեղական պաշտպանության, միացյալ միջոցառումների անցկացման, ինչպես նաեւ
զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման մյուս կարիքների եւ պահանջների բավարարման հետ
կապված բոլոր անհրաժեշտ հարցերը.
- կազմակերպել կայազորի օբյեկտների պահպանությունը եւ պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հաստատմանը ներկայացնել կայազորի պահակախմբերի կարգացուցակը եւ զեկուցել
կայազորի սահմանների վերաբերյալ առաջարկությունների մասին.
- սահմանել կայազորային պահակախմբերի հսկողության տակ գտնվող օբյեկտները մուտք գործելու կարգ.
- ոչ պակաս, քան ամիսը մեկ ստուգել կայազորային ու ներքին պահակախմբերի, կայազորային եւ զինվորական
ավտոտեսչության հսկիչ կետերի ծառայությունն անցկացնելը.
- զորահավաք հայտարարելու եւ զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերի համար գլխավոր
շտաբի պետի ցուցումով մշակել կայազորային միջոցառումների ծրագիր եւ ապահովել այդ ծրագրի կատարումը.
- կազմակերպել զորքերի, տեղական օբյեկտների, զինվորական ավանների պաշտպանությունը մասսայական
բնաջնջման զենքից, ինչպես նաեւ հակահրդեհային պաշտպանությունը եւ վերահսկել պաշտպանական օբյեկտների
վիճակը.
- մշակել եւ գլխավոր շտաբի պետի հաստատմանը ներկայացնել տեղական պաշտպանության եւ կայազորի
հակահրդեհային պաշտպանության ծրագիրը, ինչպես նաեւ արտակարգ դրություն հայտարարելու դեպքի համար
քաղաքացիական պաշտպանության հետ համագործակցելու միջոցառումների ծրագիրը.
- պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի), ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ցուցումով տեղավորել կայազոր ժամանած զորամասերը
(ստորաբաժանումները, անձնախմբերը).
- կայազորի զորամասերի համար սահմանել ուսումնանյութական բազայի օբյեկտներ, զորքերի
ջրամատակարարման նպատակով բաց ջրամբարներից օգտվելու կարգը, զինծառայողների լողալու տեղերը,
ժամանակը եւ կարգը, ինչպես նաեւ վերահսկել այդ վայրերում անվտանգության պահանջների կատարումը.
- քննարկել եւ հաստատել համակայազորային մշակութային եւ մարզական միջոցառումների, ինչպես նաեւ
մշակութային հիմնարկների կողմից կայազորի զորամասերի սպասարկման ծրագիրը.
- որոշել արտահաստիքային իրավաբանական կոնսուլտացիայի կազմը, աշխատանքի տեղը, ժամանակն ու կարգը
եւ այդ մասին տեղյակ պահել կայազորի անձնակազմին.
- ղեկավարել կայազորի բնակարանային շահագործման մասի աշխատանքը, ինչպես նաեւ կայազորի
բնակարանային հանձնաժողովի գործունեությունը, առաջնորդվելով օրենսդրությամբ եւ սոցիալական արդարության
սկզբունքներով, քննարկել եւ հաստատել կայազորի բնակարանային ֆոնդի բաշխումը, ընդ որում հաշվի առնելով
հասարակայնության կարծիքը եւ ապահովելով հրապարակայնությունը.
- հսկողություն սահմանել շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների նպատակահարմար
օգտագործման միջոցառումների կատարման նկատմամբ, ստուգել շենքերի, զինվորական ավանների տարածքի եւ
համակայազորային օգտագործման շինությունների պահպանությունը, իսկ դրանք ազատվելու դեպքում ապահովել
պահպանությունը.
- վթարների եւ բնական աղետների հետեւանքների վերացման եւ տուժած բնակչությանն օգնելու նպատակով (հոդվ.
357) առանձնացնել ստորաբաժանումներ (զորամասեր).
- սահմանել կայազորում զինծառայողների ձմեռային կամ ամառային համազգեստի անցնելու ժամանակը.
- հայտարարել կայազորում ջեռուցումը սկսելու եւ ավարտելու ժամանակը.
- կայազորում անցկացնել զորահանդեսներ եւ զորքերի մասնակցությամբ այլ միջոցառումներ, անհրաժեշտության
դեպքում նշանակել պատվո պահակներ, հոգատար վերաբերմունք ցուցաբերել զինվորական գերեզմանոցները,
եղբայրական գերեզմաններն ու զինվորական հուշարձանները ինչպես հարկն է պահպանելու նկատմամբ.
- հետաքննել տվյալ կայազորի զորամասերում չծառայող զինծառայողների զանցանքները, կարգապահական
պատասխանատվության ենթարկել նրանց, իսկ հանցանք կատարելու դեպքում քրեական գործ հարուցել եւ
անհապաղ տեղյակ պահել զինվորական դատախազին.
- կայազորի զորամասերը մարտական պատրաստականության աստիճանների բերելու (բացառությամբ
ուսումնական նպատակով իրականացվող միջոցառումների) դեպքում կայազորի կարգապահական վաշտում տույժ
կրող զինծառայողին կարգապահական վաշտից վերադարձնել համապատասխան զորամաս` մարտական
պատրաստականության բերման պլանում սահմանված ժամկետները հաշվի առնելով, իսկ միջոցառման ավարտից
հետո ապահովել զինծառայողին կարգապահական վաշտ վերադարձնելը` տրված տույժի ժամկետը կրելու համար.
- կարգապահական վաշտի հրամանատարի հիմնավորված զեկուցագրի հիման վրա կարգապահական վաշտում
տույժ կրող զինծառայողի նկատմամբ կիրառել «կարգապահական վաշտ ուղարկել» կարգապահական տույժը`
օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
Կայազորի պետն իր հրամանատարության տակ գտնվող զորամիավորման (զորամասի) շտաբի ուժերով մշակում է
իր պարտականությունների մեջ մտնող ծրագրերը եւ հրահանգները` այդ գործում ներգրավելով նաեւ կայազորի մյուս
զորամասերի հրամանատարներին ու դրանց շտաբների պետերին:
(17-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 18
Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին,
Հայաստանի Հանրապետության վարչապետին, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին
(նախարարին) եւ նրա տեղակալներին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին.
Կայազորային եւ պահակային ծառայությունների հարցերով ուղղակի պետերի ծառայողական առաջադրանքները
կատարելու համար կայազոր սպաներ ժամանելու դեպքում կայազորի պետը ներկայանում է միայն զինվորական
կոչումով ավագ սպային:
(18-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 19
սահմանվում է կայազորի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող պաշտոնատար անձը:
(19-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Կայազորի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ
Հոդված 20
կարգապահությունն ամրապնդելու, զինծառայողների սոցիալական, իրավական, լրատվական, սոցիալ-հոգեբանական
հարցերով համակայազորային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու, ինչպես նաեւ կայազորի պետի
ցուցումներին համապատասխան հանգիստը եւ ժամանցը կազմակերպելու համար:
Նա պարտավոր է`
- տեղյակ լինել զինվորական կարգապահության եւ զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, զինվորական
իրավապահ մարմինների հետ համատեղ մշակել զինվորական կարգապահությունն ամրապնդելու,
կազմակերպվածությունն ու կարգուկանոնը, իրավախախտումները կանխարգելող միջոցառումներ եւ այդ մասին
զեկուցել կայազորի պետին.
- կազմակերպել զինծառայողների հասարակական-պետական պատրաստության գործը.
- մշտապես ուսումնասիրել անձնակազմի պահանջները եւ տրամադրությունները, ապահովել կայազորի
զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածությունը.
- սերտ կապ պահպանել տարածքային կառավարման մարմինների, հիմնարկների, ձեռնարկությունների,
հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ եւ նրանց միջոցով նպաստել
զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական կարիքների բավարարմանը.
- հաստատված ծրագրի համաձայն կազմակերպել եւ անցկացնել համակայազորային մշակութային միջոցառումներ.
- ղեկավարել կայազորի մշակույթի ու ժամանցի հիմնարկների աշխատանքը, մշակել կայազորի մշակույթի ու
ժամանցի հիմնարկների կողմից զորամասերը սպասարկելու ծրագիր ու ներկայացնել կայազորի պետի
հաստատմանը.
- իշխանության տեղական մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ միասին մասնակցել
բնակչության, հատկապես երիտասարդության, հերոսական-հայրենասիրական դաստիարակության գծով
անցկացվող միջոցառումներին, մասնակցել քաղաքացիական եւ տեղական պաշտպանության խնդիրները լուծելուն.
- աշխատանք տանել շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների նպատակային օգտագործման
մասին օրենսդրությունը պահպանելու ուղղությամբ.
- մշտական աշխատանք տանել կայազորում, հատկապես մարտական հերթապահություն կատարող
զորամասերում ու ստորաբաժանումներում, զինվորական ու պետական գաղտնիքը պահելու, զգոնությունը
բարձրացնելու համար.
- մշտական հոգատարություն ցուցաբերել զինծառայողների առողջությունը պահպանելու, զորքերը տեղավորելու,
կենցաղի զորանոցային ֆոնդով, իսկ սպաներին, ենթասպաներին, կին ծառայողներին եւ նրանց ընտանիքներին`
հասանելիք բնակտարածությամբ ապահովելու նկատմամբ.
- ոչ պակաս, քան ամիսը մեկ ստուգել կայազորային ու ներքին պահակախմբերի ծառայությունը, կարգապահական
վաշտում տույժ կրող զինծառայողների, ինչպես նաեւ պահակախմբերի անձնակազմի հետ դաստիարակչական
աշխատանքի կազմակերպումը եւ անցկացումը.
- կայազորի պետին ժամանակին զեկուցել կայազորի զորքերի բարոյահոգեբանական վիճակի, զինվորական
կարգապահության, ինչպես նաեւ համակայազորային միջոցառումների անցկացման մասին:
(20-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Կայազորի պետի տեղակալ` թիկունքի հարցերով
Հոդված 21
ապահովվածության միջոցառումները ժամանակին անցկացնելու, ինչպես նաեւ շրջակա միջավայրը պահպանելու եւ
բնական պաշարները նպատակային օգտագործելու միջոցառումները կատարելու համար:
Նա պարտավոր է`
- կայազորի պետի հաստատմանը ներկայացնել հացի գործարաններից, սառնարաններից, սպանդանոցներից,
կենցաղսպասարկման եւ զինվորական առեւտրի ձեռնարկություններից զորամասերի օգտվելու ծրագիր, շրջակա
միջավայրը պահպանելու եւ բնական պաշարները նպատակային օգտագործելու միջոցառումների պլան եւ վերահսկել
դրանց կատարումը, ինչպես նաեւ զորամասերի միջեւ սահմանված հողատարածությունները որպես օժանդակ
տնտեսություն բաշխելու ծրագիր.
- կազմակերպել զորամասերի համար նյութական միջոցները կենտրոնացված մատակարարելու եւ նրանց կողմից
վառելիքը եւ նյութական այլ միջոցները խնայելու աշխատանքները.
- հետեւել կայազորի զորամասերի հասցեով ստացված երկաթուղային վագոնները ժամանակին բեռնաթափելուն եւ
սահմանված ժամկետներում երկաթուղային կայարանի տարածքից այդ բեռները դուրս բերելուն, անհրաժեշտության
դեպքում միջոցներ ձեռնարկել աշխատանքներն արագացնելու համար.
- մասնակցել զորահավաք հայտարարելուն եւ զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերի
համար կայազորային միջոցառումներ եւ հակահրդեհային պաշտպանության ծրագիր մշակելուն, նախապատրաստել
տնտեսական միջոցառումների համապատասխան ծրագիր եւ ապահովել դրա կատարումը.
- մասնակցել կայազորի բնակարանային հանձնաժողովի աշխատանքներին, հսկել զորամասերում
բնակտարածության հաշվառումն ու բաշխումը, ժամանակին առաջարկություններ ներկայացնել կայազորի պետին`
բնակարանային ֆոնդն օգտագործելու վերաբերյալ եւ կազմակերպել այցելուների` բնակարանային հարցերով
ընդունելությունը.
- կայազորի կենցաղային սպասարկման եւ զինվորական առեւտրի ձեռնարկություններն ապահովել շենքերով,
ճաշարանները` կահույքով եւ ոչ արտադրական մեքենայական սարքավորումներով, ինչպես նաեւ ջեռուցմամբ,
լուսավորությամբ եւ ջրամատակարարմամբ. ապրանք ու մթերք բերելու համար առանձնացնել անհրաժեշտ
տրանսպորտային միջոցներ.
- հսկողություն սահմանել կայազորի կենցաղսպասարկման եւ զինվորական առեւտրի ձեռնարկությունների
աշխատանքի, դրանցում ապրանքների անհրաժեշտ տեսականու առկայության նկատմամբ` զինծառայողների ու
նրանց ընտանիքների լիակատար ու բարձրորակ սպասարկման նպատակով.
- հսկողության տակ պահել հացաթխման որակը կայազորի եւ քաղաքացիական հացաթխման
ձեռնարկություններում, զորամասերն ապահովել հացով.
- կայազորի զորամասերի թիկունքային ծառայությունների սպաների հետ անցկացնել կայազորի լավագույն
զորամասերի` թիկունքի աշխատանքներն եւ զորամասային տնտեսությունը վարելու փորձի փոխանակման
միջոցառումներ.
- ուսումնասիրել կայազորի զորամասերի տեղաբաշխման շրջանի տնտեսական վիճակը` տեղական պաշարները
լավագույն ձեւով օգտագործելու նպատակով:
(21-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Կայազորի պետի օգնական` իրավական աշխատանքի գծով
Հոդված 22
պաշտոնատար անձանց գործունեության` վերադաս պետերի հրամաններին ու դիրեկտիվներին, գործող
օրենսդրությանը համապատասխանության համար:
Նա պարտավոր է`
- իրականացնել իրավաբանական հսկողություն` զորամասերի հրամանատարների կողմից ստորագրված
հրամանների նախագծերի, հրահանգների եւ նորմատիվ բնույթի այլ փաստաթղթերի եւ գործող օրենսդրությանը
դրանց համապատասխանության նկատմամբ` համաձայնեցնելով դրանք զորամասերի հրամանատարների
իրավական գծով օգնականների հետ.
- այլ ծառայությունների հետ համատեղ առաջարկություններ ներկայացնել` գործող հրամաններում եւ նորմատիվ
այլ ակտերում փոփոխություններ մտցնելու կամ դրանց ուժը կորցրած ու չեղյալ հայտարարելու վերաբերյալ.
- իրավական հարցերով կոնսուլտացիաներ անցկացնել, եզրակացություններ եւ տեղեկություններ տալ կայազորի
զորամասերի գործունեության մասին.
- Հայաստանի Հանրապետության օրենքների, զինվորական երդման, կանոնադրությունների եւ նորմատիվ այլ
ակտերի պահանջները կատարելու նպատակով, կայազորի անձնակազմի հետ անցկացնել իրավական կուլտուրայի
ձեւավորմանը նպաստող միջոցառումներ, որոնք կանոնակարգում են նրանց ծառայողական գործունեությունը
զորամասերի հրամանատարների իրավական հարցերով օգնականների օժանդակությամբ` ամփոփելով նրանց
աշխատանքային փորձը.
- իրականացնել փոխադարձ համագործակցություն զինվորական իրավապահ մարմինների եւ տարածքային
կառավարման մարմինների հետ.
- կայազորի պետի հետ համաձայնեցնելով` զորամասերի ընդհանուր ժողովներում ընտրել հասարակական
մեղադրողներ ու հասարակական պաշտպաններ, որոնք ապագայում հանդես կգան զինծառայողներին մեղադրելիս
կամ պաշտպանելիս.
- կազմակերպել իրավական օգնություն զորամասերի սպաների եւ ենթասպաների պատվի դատարաններին.
- ներկայացնել եզրակացություններ ու տեղեկություններ կայազորի պետին. պաշտոնատար անձանց բացատրել
նրանց կողմից ընդունված կամ նախապատրաստվող որոշումների համապատասխանությունը գործող
օրենսդրությանը, վերադաս պետերի հրամաններին ու դիրեկտիվներին, պարզաբանել կայազորի մեջ մտնող
զորամասերի, զինծառայողների, բանվոր-ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների` օրենքով սահմանված
իրավունքների պաշտպանության հարցերը.
- մասնակցել կայազորի զինվորական կարգապահությունն ամրապնդելու, կայազորային եւ պահակային
ծառայություններ, ինչպես նաեւ կարգուկանոն հաստատելու վերաբերյալ կայազորային միջոցառումներ
կազմակերպելու եւ անցկացնելու իրավական ապահովմանը:
(22-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Կայազորի կապի պետ
Հոդված 23
Նա պարտավոր է`
- կայազորի պետի հաստատմանը ներկայացնել ներկայազորային կապը կազմակերպելու եւ ապահովելու ծրագիր,
վերահսկել այն.
- զորահավաք հայտարարելու եւ զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերի համար մշակել
կապն ապահովելու միջոցառումների ծրագիր, մասնակցել տեղական պաշտպանության եւ քաղաքացիական
պաշտպանության հետ համագործակցության ծրագիր մշակելուն.
- հսկողություն սահմանել տեղական պաշտպանության, ռազմական օբյեկտների պաշտոնատար անձանց, ինչպես
նաեւ զինծառայողների եւ կայազորի զինվորական ավանում բնակվող նրանց ընտանիքների անդամներին
հակառակորդի հարձակման սպառնալիքի մասին տեղեկացնող համակարգեր կազմակերպելու եւ
պատրաստականության նկատմամբ.
- կապի նախարարության եւ այլ նախարարությունների ու գերատեսչությունների, տեղական մարմինների հետ
լուծել նրանց կապի միջոցները կայազորի զորամասերի շահերի համար օգտագործելու հարցերը.
- կայազորային կապի հանգույցի աշխատանքները մշտապես մարտական վիճակում պահելու նպատակով
կազմակերպել ամենօրյա հսկողություն.
- կապի վերադաս պետին հայտեր ներկայացնել` ներկայազորային ու միջկայազորային կապն ապահովելու
նպատակով անհրաժեշտ միջոցներ եւ շահագործումն ապահովող նյութեր տրամադրելու համար.
- զինվորական պարետատան, կայազորի պահակախմբերի, պարեկների եւ զինվորական ավտոտեսչության հսկիչ
կետերի հետ կապ ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկել, կազմակերպել կապի միջոցների ժամանակին
վերանորոգումը.
- կապի միջոցներով բանակցություններ վարելու կանոնները պահպանելու վերաբերյալ միջոցառումներ մշակել եւ
հսկողություն սահմանել դրանք իրականացնելու համար:
Կայազորի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության
ծառայության պետ
(վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 24
է կայազորի պետի ցուցումներին համապատասխան ռադիոակտիվ եւ թունավոր նյութերից պաշտպանելու
միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու համար:
Նա պարտավոր է`
- մշակել կայազորի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պլան` զորահավաք
հայտարարելու եւ զորքերը մարտական պատրաստականության բերելու նպատակով, ինչպես նաեւ միջոցառումներ`
հակառակորդի կողմից միջուկային, քիմիական ու կենսաբանական զենքի գործադրման հետեւանքները, կայազորի
ռադիացիոն եւ քիմիական տեսակետից վտանգավոր օբյեկտների վթարների (ավերումների) հետեւանքները
վերացնելու համար.
- մասնակցել տեղական պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հետ համագործակցության
պլաններ մշակելուն, կայազորում կազմակերպել եւ վերահսկել ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական
միջոցառումներ, մարտական գործողությունների պայմաններում իմանալ մթնոլորտի երկրամերձ շերտում
օդերեւութաբանական իրադրությունը:
(24-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Կայազորի բժշկական ծառայության պետ
Հոդված 25
հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու համար, հսկողություն է սահմանում
սանիտարահիգիենիկ պահանջները կատարելու նկատմամբ:
Նա պարտավոր է`
- մշակել եւ կենսագործել համակայազորային սանիտարահիգիենիկ, բուժպրոֆիլակտիկ եւ հակահամաճարակային
միջոցառումներ.
- մասնակցել մասսայական ոչնչացման զենքից կայազորը պաշտպանելու եւ դրա հետեւանքների վերացման
միջոցառումներ մշակելուն, ինչպես նաեւ կայազորի տեղաբաշխման շրջանում գտնվող առավել վտանգավոր
օբյեկտներում վթարի դեպքերի համար միջոցառումներ մշակելուն.
- վերլուծել անձնակազմի հիվանդության վիճակը եւ անհրաժեշտ միջոցառումներ կազմակերպելու մասին
ժամանակին զեկուցել կայազորի պետին.
- ստուգել կայազորի սանիտարական-համաճարակային վիճակը, տվյալ տարածքում զորքերի պահպանությունը,
ջրի պիտանիությունը` խմելու եւ տնտեսական նպատակներով օգտագործելու համար, հաց թխող
ձեռնարկությունների, սպանդանոցների, սառցարանների, կենցաղային սպասարկման եւ զինվորական օբյեկտների,
կայազորի զորամասերի անձնակազմի լողանալու տեղերի սանիտարական վիճակը եւ միջոցներ ձեռնարկել ի հայտ
բերված թերությունները վերացնելու համար.
- զորահավաքի եւ զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերի համար մշակել կայազորի
բուժսպասարկման ծրագիր.
- մասնակցել տեղական պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հետ համագործակցության
ծրագիր մշակելուն.
- կազմակերպել բժշկական ծառայության մասնագետներ չունեցող զորամասերի, ժամանակավորապես
կայազորում գտնվող ստորաբաժանումների (անձնախմբերի) եւ առանձին զինծառայողների, կայազորի
զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաեւ զինվորական ծառայությունն ավարտած եւ
բուժօգնությունից անվճար օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների
բուժսպասարկումը զինվորական-բժշկական հաստատություններում.
- պլանավորել զինվորական բժշկական հիմնարկներում զորամասերի բժիշկների բուժպրակտիկայի անցկացումը եւ
հերթապահության կազմակերպումը եւ վերահսկել այն.
- կայազորի պետի թույլտվությամբ զորամասերի բժշկական ծառայության մասնագետներին ներգրավել կայազորի
բուժպրոֆիլակտիկ եւ հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու գործում.
- վերահսկել կայազորի զինվորական բժշկական հիմնարկների աշխատանքը եւ ղեկավարել զինբժշկական եւ
առողջարանային տեսակավորման հանձնաժողովների գործունեությունը.
- հետեւել կայազորի հոսպիտալներում հիվանդ զինծառայողների վիճակին ու պարբերաբար այցելել նրանց.
- կայազորի պոլիկլինիկայի (հոսպիտալի) պետի հետ մշակել զորամասերի անձնակազմերի բժշկական մանրազնին
քննություն անցկացնելու ծրագիր.
- մասնակցել զորակոչվող եւ կամավոր զինծառայության անցած քաղաքացիների բժշկական հետազոտմանն ու
զննմանն ուղղված միջոցառումներ անցկացնելուն.
- մասնակցել առողջապահության տեղական մարմինների հետ կայազորի զորամասերի շրջաններում
սանիտարական վիճակը բարելավող միջոցառումները համատեղ մշակելուն.
- հետեւել քաղաքացիական հիմնարկների եւ ձեռնարկությունների` բուժարանների, հիվանդանոցների, հաց թխող
ձեռնարկությունների, սպանդանոցների եւ այլնի կողմից կայազորի զորամասերը սպասարկելուն, ինչպես նաեւ
քաղաքացիական բուժհիմնարկներում գտնվող հիվանդ զինծառայողներին բուժելուն ու ժամանակին դուրս գրելուն.
- կազմակերպել զորահանդեսներում, զորքերի մասնակցությամբ կայազորային այլ միջոցառումներում, ինչպես
նաեւ խոշոր վթարների, տարերային եւ այլ աղետների հետեւանքների վերացման գործում ընդգրկված զորամասերի
բժշկական ապահովումը.
- կայազորի պետի ցուցումով կազմակերպել անցնող զինվորական շարասյուների սանիտարական վիճակի
ստուգումը, ինչպես նաեւ պարբերաբար հետեւել երկաթուղային կայարանների զինվորական սպասասրահների
սանիտարական վիճակին.
- կայազորի պետի հաստատած ծրագրով միջոցառումներ անցկացնել զորամասերի բժշկական ծառայության
մասնագետների աշխատանքի փորձը փոխանակելու եւ նրանց որակավորումը բարձրացնելու վերաբերյալ.
- հսկողություն սահմանել զինծառայողներից բժշկական ծառայության մասնագետներ պատրաստելու նկատմամբ.
- կայազորի պետին անհապաղ զեկուցել զինծառայողների վիրավորվելու կամ մահվան պատճառների,
զորամասերում եւ տեղական բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերի եւ դրանք կանխելու
համար ձեռնարկվող միջոցների մասին:
(25-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
(վերնագիրը հանվել է 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 26
(վերնագիրը հանվել է 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 27
Կայազորի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների
ծառայության պետ
Հոդված 28
անմիջականորեն պատասխանատու է կայազորի զորամասերում հակահրդեհային պաշտպանություն
կազմակերպելու, հակահրդեհային եւ փրկարար աշխատանքների զինվորական խմբերի, հաստիքային ու ոչ
հաստիքային հրշեջ խմբերի մշտական պատրաստականության համար:
Նա պարտավոր է`
- մշակել կայազորի հակահրդեհային պաշտպանության ծրագիր, այն համաձայնեցնել տեղական հրշեջ մարմինների
հետ, ինչպես նաեւ մասնակցել տեղական պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության
փոխգործողության ծրագիր մշակելուն.
- վերահսկել զորամասերի հրշեջ խմբերի կողմից հակահրդեհային ծառայության անցկացման վիճակը, հետեւել
կայազորի օբյեկտներում եւ զորամասերում հրդեհամարող միջոցների սարքին պահպանմանը.
- միջոցներ ձեռնարկել բնակելի եւ ծառայական շենքերում, պահեստներում, հավաքակայաններում եւ մյուս
օբյեկտներում հակահրդեհային պաշտպանության թերություններն անհապաղ վերացնելու համար. արգելել
ջեռուցման ու լուսավորության անսարք միջոցներից օգտվելը, ինչպես նաեւ հակահրդեհային սարքեր չունեցող
դահլիճները եւ այլ շինություններն օգտագործելը.
- ստուգել ուսումնամարզական կենտրոններ մեկնած կամ կայազորի կազմից դուրս եկած զորամասերի բնակելի
շինությունների, ինչպես նաեւ կայազորի զինվորական ավանում սպայական կազմի բնակելի տների հակահրդեհային
վիճակը.
- հրահանգավորել կայազորի զորամասերի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների
ծառայությունների պետերին եւ պարբերաբար հատուկ պարապմունքներ անցկացնել նրանց հետ.
- կայազորի պետի հաստատած ծրագրով անցկացնել զորամասերի հրշեջ խմբերի ուսումնական պարապմունքներ,
իսկ կայազորային պահակախմբերի պահպանած օբյեկտներում` ուսումնական հրշեջ տագնապներ.
- կազմակերպել եւ վերահսկել օբյեկտների տեղական պաշտպանության հակահրդեհային կազմավորումների
մասնագիտական պատրաստության գործը, հսկողություն սահմանել նրանց գույքով ապահովելու նկատմամբ.
- կայազորի պետի թույլտվությամբ զորամասերի հակահրդեհային եւ փրկարար աշխատանքների ծառայության
մասնագետներին ներգրավել կայազորի հակահրդեհային պաշտպանության վիճակի ստուգման գործում.
- կայազորում ծագած հրդեհի դեպքում կանչել զորամասերի եւ տեղական քաղաքացիական հրշեջ խմբեր եւ
հրդեհամարման ժամանակ ղեկավարել նրանց գործողությունները.
- հրդեհի բռնկման եւ այն հանգցնելու միջոցառումների մասին անմիջապես զեկուցել կայազորի պետին, տեղում
անցկացնել հրդեհի պատճառների հետաքննություն.
- հակահրդեհային պաշտպանության գործում առկա թերությունների մասին ժամանակին զեկուցել կայազորի
պետին եւ ներկայացնել իր նկատառումները դրանց վերացման վերաբերյալ:
Կայազորի զինվորական երաժշտապետ
Հոդված 29
երաժշտախմբերով սպասարկելու եւ կայազորի համահավաք նվագախումբ պատրաստելու համար:
Նա պարտավոր է.
- կազմակերպել նվագախումբ չունեցող զորամասերի սպասարկումն այլ զորամասերի նվագախմբերի ուժերով եւ
օգնել այդ զորամասերի հրամանատարներին` վաշտային փողհար եւ թմբկահար պատրաստելու գործում.
- պահակախմբերի հերթափոխման եւ կայազորային այլ միջոցառումների համար կազմել զորամասային
նվագախմբերի վերակարգի տեղեկագրեր.
- կայազորի պետի հաստատած ծրագրի համաձայն վերահսկել զորամասերի նվագախմբերի մասնագիտական
պատրաստականությունը, ինչպես նաեւ պահակախմբերի հերթափոխման երաժշտությունը տեխնիկական
միջոցներով վերարտադրելու որակը, կազմակերպել ու ղեկավարել կայազորի համահավաք նվագախմբի շարային եւ
մասնագիտական պատրաստությունը.
- ունենալ նվագախմբի նվագացանկի հաշվառման մատյան:
Կայազորի բնակշահագործման պետ
Հոդված 30
ժամանակին վերանորոգումը եւ հաշվառումը կազմակերպելու, ինչպես նաեւ բնակշահագործման մասին կցված
զորամասերը բնակարանային բավարարմամբ ապահովելու համար: Նա ենթարկվում է պաշտպանության
նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետին: Զորանոցային ֆոնդն
օգտագործելու, բնակելի շենքերը բաշխելու եւ զորքերի տեղավորելու հարցերով նա կատարում է բնակշահագործման
մասի սպասարկման տակ գտնվող կայազորների պետերի ցուցումները:
(30-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 31
- սպասարկել կայազորների պետերին, առաջարկություններ եւ հաշվարկներ ներկայացնել
զորանոցաբնակարանային ֆոնդն օգտագործելու վերաբերյալ եւ պետական իշխանության տեղական
ինքնակառավարման համար.
- կայազորների պետերի հաստատմանը ներկայացնել բնակելի շենքերը բաշխելու ծրագիրը, հաշվառման ենթարկել
կայազորներին տրված ողջ բնակտարածությունը.
- ստուգել շենքերի, կոմունալ սարքավորումների, զորանոցային գույքի եւ կահույքի շահագործման ճշտությունը
զորամասերի կողմից` միջոցներ ձեռնարկելով դրանք պահպանելու եւ ժամանակին վերանորոգելու համար.
- մշակել եւ կայազորների պետերի հաստատմանը ներկայացնել կայազորների զինվորական ավանների տարածքը
բարեկարգելու, կանաչապատելու, ցանկապատելու եւ մաքրելու ծրագիր եւ վերահսկել դրա կատարումը.
- տեղավորել կայազորում ժամանակավորապես գտնվող ստորաբաժանումները (անձնախմբերը) եւ առանձին
զինծառայողներին, ինչպես նաեւ զինվորական բեռները փոխադրող տրանսպորտ ուղեկցող պահակախմբերը
վկայագրի համաձայն ապահովել բավարարման բոլոր տեսակներով.
- ղեկավարվել զորանոցային-բնակարանային ֆոնդի, կենցաղային ձեռնարկությունների եւ այլ շինությունների
վերանորոգման աշխատանքները, վերահսկողություն սահմանել անմիջականորեն զորամասերի կողմից կատարվող
շինվերանորոգման աշխատանքների նկատմամբ.
- զորամասերն ապահովել բնակարանով բավարարելու բոլոր տեսակներով եւ ստուգել դրանք օգտագործելու
ճշտությունը.
- կազմակերպել զորամասերը էլեկտրաէներգիայով, ջրով, տեղական շինանյութով ապահովելու գործը եւ վերահսկել
դրանք օգտագործելու ճշտությունը.
- իրականացնել բնակշահագործման մասի սպասարկման ոլորտում գտնվող զորամասերի բնակարանային
շահագործման ծառայությունների տեխնիկական ղեկավարման գործը.
- զորահավաք հայտարարելու եւ զորքերը մարտական պատրաստականության բերելու դեպքերի համար մշակել
բնակշահագործման ծառայության միջոցառումների ծրագիր.
- մասնակցել կայազորի օբյեկտների տեղական պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության եւ բնական
պաշարների նպատակային օգտագործման ծրագրեր մշակելուն ու միջոցառումներ անցկացնելուն, հաշվառման
ենթարկել կայազորների տեղական պաշտպանության շինությունները եւ վերահսկողություն սահմանել դրանք ճիշտ
շահագործելու ու պահպանելու նկատմամբ.
- ստուգել բնակարանով բավարարելու համար նյութական եւ դրամական միջոցներ հայթայթելու նպատակով
զորամասերի հայտերի ճշտությունը, կազմել ընդհանուր հայտեր եւ ներկայացնել վերադաս մարմիններին` դրանք
բավարարելու համար.
- անմիջականորեն մասնակցել զորամասերի հրամանատարների պաշտոնների հանձնման-ընդունման
հանձնաժողովի աշխատանքներին:
Երկաթուղային տեղամասի եւ կայարանի, օդանավակայանի
զինվորական պարետ
Հոդված 32
զինվորական պարետի պարտականությունները իր տեղամասի եւ կայարանի, օդանավակայանի տարածքում
զինծառայողների կարգապահությունն ապահովելու ուղղությամբ: Այդ պարտականությունները կատարելիս
երկաթուղային տեղամասի եւ կայարանի, օդանավակայանի զինվորական պարետը ենթարկվում է կայազորի պետին
եւ համագործակցում կայազորի զինվորական պարետի հետ: Նրան ենթարկվում են զինվորական էշելոնների,
զինվորական բեռները փոխադրող եւ հաղորդակցության ճանապարհներին գտնվող տրանսպորտային միջոցներին
ուղեկցող անձնախմբերի եւ պահակախմբերի պետերը, ինչպես նաեւ երկաթուղային կայարաններում եւ
օդանավակայաններում նշանակված կայազորային պարեկները:
Հոդված 33
- անձամբ կամ իր օգնականների միջոցով դիմավորել կայարան (օդանավակայան) ժամանած մարդատար
գնացքները (ինքնաթիռը), զինվորական էշելոնները կամ պահակախմբերի ուղեկցությամբ եկած զինվորական
բեռնատրանսպորտը, ստուգել դրանցում գտնվող զինծառայողների կարգապահությունը, նյութակենցաղային վիճակը,
ինչպես նաեւ սպառազինության, ռազմական տեխնիկայի, նյութական միջոցների եւ այլ բեռների ամրակալման
ապահովությունը.
- վերահսկողություն սահմանել երկաթուղային տեղամասի եւ կայարանի, օդանավակայանի տարածքում գտնվող
զինծառայողների կարգապահության, զինվորական համազգեստ կրելու, ողջույնի կանոնները պահպանելու
նկատմամբ.
- առանց ձգձգման պահակախումբ ուղարկել ստացվող եւ առաքվող բեռները ուղեկցելու եւ պահպանելու համար.
- հրահանգավորել երկաթուղային կայարանում եւ օդանավակայանում նշանակված պարեկներին, հսկողություն
սահմանել նրանց ծառայության նկատմամբ.
- ստուգել կայազորային պահակախմբերի ծառայությունը երկաթուղային տեղամասի, կայարանի եւ
օդանավակայանի տարածքում, ինչպես նաեւ զինվորական բեռնատրանսպորտն ուղեկցող պահակախմբերի
ծառայությունը.
- հրահանգավորել էշելոնների, անձնախմբերի եւ պահակախմբերի պետերին` փոխադրման կանոնների եւ
անվտանգության կանոնների վերաբերյալ երկաթգծի էլեկտրիֆիկացված տեղամասերով անցնելիս, անցնող
էշելոններում եւ զինվորական բեռնատրանսպորտում ստուգել հակահրդեհային անվտանգության պահանջների
կատարումը.
- հետեւել կայարանների զինվորական սպասասրահների, անցնող էշելոնների, պահակախմբերի վագոնների
սանիտարական վիճակին, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել հաղորդակցության ճանապարհներին հիվանդացած
կամ տուժած զինծառայողներին բուժօգնություն ցույց տալու համար.
- կայազորի պետին զեկուցել բոլոր պատահարների, զինծառայողների կողմից կարգապահության խախտումների,
ինչպես նաեւ կայազորի հասցեով ստացված երկաթուղային բեռնավագոնների պարապուրդների եւ ձեռնարկած
միջոցների մասին.
- կայազորի զինվորական դատախազին զեկուցել երկաթուղային տեղամասում, կայարանում եւ օդանավակայանում
տեղի ունեցած պատահարների եւ հանցագործությունների մասին:
(33-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 34
զինվորական բեռնափոխադրումները կազմակերպելու նպատակով երկաթգծի կայարանի (օդանավակայանի,
գործակալության) զինվորական պարետատանն անվճար հատկացվում են`
- ծառայողական սենյակներ վարչության շենքում (հրամանատարական կետում), երկաթգծի կայարաններում,
քաղաքացիական ավիացիայի վարչությունում (հրամանատարական կետում), օդանավակայաններում (օդային
հաղորդակցությունների գործակալություններում)` անհրաժեշտ գույք եւ կոմունալ սպասարկման, ինչպես նաեւ
զինվորական սպասասրահներ ու դրամարկղեր, կապի միջոցներ (հեռատիպ, հեռագիր, հեռախոս, ռադիո):
(34-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Զինվորական ավանի ավագ
Հոդված 35
կարգապահության պահպանման համար:
Նա պարտավոր է`
- կազմակերպել զինվորական ավանի պահպանությունը, անհրաժեշտության դեպքում` նաեւ պաշտպանությունը,
անձամբ եւ ենթակա սպաների միջոցով վերահսկել հսկիչ-անցագրային կետերում վերակարգի ծառայությունը.
- վերահսկել զորամասերին տրված տարածքը, շրջակա միջավայրի պահպանության եւ սանիտարահիգիենիկ
միջոցառումների կատարումը:
Այս հարցերի վերաբերյալ զինվորական ավանի ավագի ցուցումները պարտադիր են ավանի տարածքում
տեղավորված զորամասերի եւ ստորաբաժանումների բոլոր հրամանատարների համար:
(«ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ» բառերը եւ վերնագիրը հանվել են 19.03.13 ՀՕ-19-Ն)
(«ԳԼՈՒԽ 2» բառերը եւ վերնագիրը հանվել են 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 36
Կայազորի զինվորական պարետ
Հոդված 37
կայազորի պետին եւ պատասխանատու է կայազորի պահակախմբերի ու պարեկների ծառայության կազմակերպման
համար: Կայազորի զինվորական պարետ է նշանակվում կայազորի պետին ենթակա շտաբի պետը, իսկ Երեւան
քաղաքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության
պետը:
Կայազորի զինվորական պարետը կայազորային ու պահակային ծառայությունների հարցերով` կայազորի պետի
որոշումները կենսագործելիս, իրավունք ունի կարգադրություններ անել կայազորի պետի անունից` նրան զեկուցելով
առավել կարեւոր հարցերի մասին:
(37-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, խմբ., փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 38
- կազմակերպել համակայազորային օբյեկտները պահպանելու եւ պաշտպանելու համար պահակային
ծառայության կատարումը` պահակախմբերի կարգացուցակին համապատասխան, ինչպես նաեւ պարեկությունը
կայազորում.
- հսկողություն սահմանել զինվորական կարգապահության, զինվորական համազգեստ կրելու, ողջույնի կանոնները
պահպանելու նկատմամբ, պարբերաբար ուսումնասիրել զինվորական կարգապահության, պարեկային ծառայության
ու պարեկության վիճակը կայազորում եւ ամեն ամիս կայազորի պետին զեկուցել իր եզրակացությունների մասին,
առաջարկություններ ներկայացնել դրանք բարելավելու, խախտումներ առաջացնող պատճառները վերացնելու
համար.
- կայազորի պետի ցուցումով կազմել կայազորի պահակախմբերի կարգացուցակ, կայազորային վերակարգի
տեղեկագիր, պահակակետերի ցուցակներ (1, 2, 3 հավելվածներ), պահակակետերի տեղաբաշխման ուրվագծեր,
պահակախմբերի պետերին, պահպանման տեխնիկական միջոցների գծով նրանց օգնականներին, պահակախմբերի
հերթապահին եւ նրա օգնականին, պարեկներին տրվող հրահանգներ.
- կայազորի պետին զեկուցել իր առաջարկությունները օբյեկտները պահպանման տեխնիկական միջոցներով
սարքավորելու, կայազորի վերակարգի թվաքանակը կրճատելու եւ ծառայության կատարման կարգը բարելավելու
վերաբերյալ.
- կազմել կայազորի պաշտոնատար անձանց կողմից պահակախմբերի ստուգման գրաֆիկ եւ հսկել դրա
կատարումը.
- ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ անձամբ ստուգել կայազորի վերակարգում նշանակված ստորաբաժանումների եւ
անձանց նախապատրաստվելը, փոխարինումը եւ կայազորային պահակախմբերի կողմից ծառայություն կատարելը,
կայազորի հերթապահ ստորաբաժանման պատրաստականությունը, ինչպես նաեւ պահակակետերի եւ
պահակատների վիճակը.
- ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ ստուգել պահակախմբերի զինամթերքի պաշարը` նշում անելով հաշվառման
գրքում.
- կայազորի պետի ցուցումով մասնակցել զորահավաք, արտակարգ դրություն, տագնապ հայտարարելու դեպքերի
եւ զորքերը մարտական պատրաստականության բերելու համար միջոցառումների ծրագիր մշակելուն, ինչպես նաեւ
կայազորի հակահրդեհային պաշտպանության, տարերային աղետների դեպքում հրահանգներ մշակելուն.
- մասնակցել տեղական պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համագործակցության ծրագիր
մշակելուն, հսկողություն սահմանել տեղական պաշտպանության ուժերի եւ միջոցների պատրաստության նկատմամբ.
- կայազորի կապի պետի հետ միասին որոշել պահակախմբերի, պարեկների հետ կապ պահպանելու միջոցները.
- ուսումնասիրել զորամասերի նվագախմբերի վերակարգի տեղեկագիրը եւ ներկայացնել կայազորի պետի
հաստատմանը.
- հրահանգավորել պահակախմբերի հերթապահներին, նրանց օգնականներին եւ պարեկներին նախքան
վերակարգի անցնելը, պահակախմբերի հերթապահներին հանձնել նշանաբանով գրությունները.
- զինծառայողների շրջանում կարգապահության, կարգուկանոնի հարցերով կապ պահպանել իրավապահ
մարմինների հետ.
- ամեն օր զննել պահակակետերի տեղեկագրերը, անհապաղ վերացնել բացահայտված թերությունները.
- զինվորական ողջույնը կատարելու եւ սահմանված համազգեստ կրելու կանոնները խախտած զինծառայողների
հետ անցկացնել շարային պատրաստության եւ զինվորական կանոնադրությունների ուսումնասիրման
պարապմունքներ.
- կայազորի պետի ցուցումով զորամասերի միջեւ բաշխել զորքերի ջրամատակարարման բաց ջրամբարները եւ
առանձնացնել լողալու տեղերը, հսկողություն սահմանել լողալու տեղերը սարքավորելու, ինչպես նաեւ փրկարար
լողորդների հերթապահ խմբերի եւ հերթապահ բուժակների (սանիտարական հրահանգիչների) ծառայությունը
կազմակերպելու եւ անցկացնելու նկատմամբ.
- հաշվառման ենթարկել կայազորի բոլոր զորամասերը, առանձին ստորաբաժանումները (անձնախմբերը), ինչպես
նաեւ կայազոր գործուղված կամ արձակուրդ եկած զինծառայողներին (13 հավելված) եւ վերահսկել նրանց
ժամանակին վերադարձն իրենց ծառայության վայր.
- տեղավորել կայազորի տարածքում ժամանակավորապես գտնվող ստորաբաժանումները (անձնախմբերը) եւ
առանձին զինծառայողներին, նրանց եւ զինվորական բեռներով տրանսպորտն ուղեկցող պահակախմբերը, ըստ
հավաստագրի, ապահովել բավարարման բոլոր տեսակներով.
- միջոցներ ձեռնարկել կայազորի տարածքում արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվող հիվանդ
զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար.
- ստուգել ուսումնամարզական կենտրոններ մեկնած կամ կայազորի կազմից դուրս եկած զորամասերի
զինվորական ավանների պահպանությունը.
- ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կարգավորել զինվորական ավտոշարասյուների, իսկ
անհրաժեշտության դեպքում` նաեւ անվավոր եւ թրթուրավոր առանձին մեքենաների երթեւեկությունը.
- հսկողություն սահմանել զորահանդեսներին կայազորի զորքերը նախապատրաստելու նկատմամբ,
զորահանդեսների նախապատրաստման ու անցկացման եւ զորքերի մասնակցությամբ կայազորային այլ
միջոցառումների ժամանակ կարգուկանոն ապահովել պետական իշխանության տեղական մարմինների հետ
համաձայնեցնելով.
- կայազորի պետի ցուցումով զորամասերից նշանակել ու պատրաստել պատվո պահակներ, կազմակերպել
մահացած զինծառայողների եւ այլ անձանց թաղումը` պատվավոր թիկնապահ խմբի մասնակցությամբ.
- հաշվառման ենթարկել կայազորի սահմաններում գտնվող զինվորական գերեզմանոցները, եղբայրական
գերեզմանները եւ զինվորական հուշարձանները, հետեւել դրանց պահպանությանը:
(38-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 39
վճռականորեն պահանջել խստորեն պահպանելու կարգապահությունն ու կարգուկանոնը փողոցներում եւ
հասարակական վայրերում, անուշադրության չմատնել ամենափոքր զանցանք անգամ, այնուհետեւ որոշում կայացնել
կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:
Զինվորական կարգապահությունը խախտելու դեպքում կայազորի զինվորական պարետը պարտավոր է
զինվորական կոչումով կրտսեր կամ իրեն հավասար զինծառայողներին զգուշացնել կամ կարգապահական տույժի
ենթարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքին համապատասխան:
Եթե խախտումը կատարել է իրենից ավելի բարձր զինվորական կոչում ունեցող զինծառայողը, ապա կայազորի
զինվորական պարետը դիմում է նրան եւ կայազորի պետի անունից կարգի հրավիրում: Ավելի վճռական միջոցներ
ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում զինվորական պարետն անմիջապես այդ մասին զեկուցում է կայազորի
պետին եւ գործում նրա ցուցումով:
Եթե ժամկետային ծառայության զինծառայողը կարգապահությունը խախտել է արձակուրդում կամ գործուղման
մեջ գտնվելիս, կայազորի զինվորական պարետները, ինչպես նաեւ զինծառայողի արձակուրդի (գործուղման) վայրի
զինվորական կոմիսարներն իրավունք ունեն դադարեցնել զինծառայողի արձակուրդը (գործուղումը) եւ նրան ուղարկել
իր զորամաս:
Զինվորական կարգապահությունը խախտած զինծառայողի նկատմամբ ձեռնարկված բոլոր միջոցների մասին
կայազորի զինվորական պարետը հայտնում է զորամասի հրամանատարին, համապատասխան նշումներ կատարում
արձակուրդի թերթիկում, գործուղման վկայականում կամ կարգադրագրում եւ զեկուցում է կայազորի պետին:
(39-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 40
Հոդված 41
Հոդված 42
պահակախմբերում ծագած որեւէ պատահարի ժամանակ կայազորի զինվորական պարետը պարտավոր է այդ մասին
անհապաղ զեկուցել կայազորի պետին, ժամանել պատահարի վայր ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
Հոդված 43
հանգամանքների պատճառով չի կարող ժամանել ծառայության վայրը, կայազորի զինվորական պարետը այդ մասին
անհապաղ հաղորդում է զինծառայողի զորամասի հրամանատարին: Զինծառայողի հիվանդության դեպքում
կայազորի զինվորական պարետի կարգադրությամբ բժիշկը զննում է նրան եւ ուղարկում (եթե անհրաժեշտ է)
հիվանդանոցային բուժման:
Ընտանիքի անդամներից որեւէ մեկի (հայր, մայր, կին (ամուսին), երեխաներ, հարազատ քույրեր ու եղբայրներ,
պապ եւ տատ) կամ այլ անձանց, ում դաստիարակության տակ եղել է զինծառայողը, մահվան կամ այլ կայազորից
արձակուրդ եկած զինծառայողի ծանր հիվանդության դեպքում կամ ընտանիքին պատահած որեւիցե աղետի
ժամանակ կայազորի զինվորական պարետն իրավունք ունի արձակուրդը երկարացնել յոթ օրով` այդ մասին
անհապաղ տեղեկացնելով զինծառայողի զորամասի հրամանատարին:
Իր ծառայության վայր զինծառայողի մեկնելու ժամանակի, նրա ուշանալու ժամկետի եւ պատճառի մասին
կայազորի զինվորական պարետը նշում է նրա փաստաթղթերում եւ հաշվառման գրքում (13 հավելված):
(43-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 44
(վերնագիրը հանվել է 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 45
(վերնագիրը հանվել է 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 46
Գ 2
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 47
կարգապահությունը եւ կարգը պահպանելու, կայազորային օբյեկտների պաշտպանությունը հսկելու, ինչպես նաեւ
զորամասերի տրանսպորտային միջոցների վարորդների (մեխանիկ-վարորդների) կողմից ճանապարհային
երթեւեկության կանոնները պահպանումը վերահսկելու եւ կայազորային ծառայության այլ խնդիրներ իրականացնելու
համար:
Նախատեսվում է կայազորային վերակարգի հետեւյալ կազմը`
- պահակախմբերի հերթապահ.
- պահակախմբերի հերթապահի օգնական.
- հերթապահ ստորաբաժանում.
- կայազորային պահակախմբեր.
- կայազորային պարեկներ.
- զինվորական ավտոտեսուչներ եւ հսկիչ կետերի պարեկներ (ըստ 82-83 հոդվածների):
Հոդված 48
իրեն նշանակած զորամասերի տրանսպորտային միջոցներով:
Հոդված 49
պատասխանատու են անձնակազմի ընտրության ու ծառայության նախապատրաստման, ժամանակին
հրահանգավորման եւ հերթափոխման համար, ինչպես նաեւ հերթապահ ստորաբաժանման մշտական
պատրաստականության եւ կանչի դեպքում ժամանակին նշանակման վայր հասնելու համար:
Հոդված 50
համաձայն հավելված 2-ի, որը հաստատում է կայազորի պետը:
Կայազորային վերակարգի տեղեկագրից քաղվածքները ծառայության մեջ ընդգրկված բոլոր զորամասերն են
ուղարկվում գալիք ամիսը սկսվելուց 10 օր առաջ:
Վերակարգի տեղեկագրում կատարված յուրաքանչյուր փոփոխության մասին կայազորի զինվորական պարետը
ժամանակին հայտնում է զորամասերին:
(50-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 51
պարեկապետերին են հանձնվում կարգադրագրեր, որոնց հիման վրա կայազորի զինվորական պարետը
պահակախմբերի հերթապահին հանձնում է հին եւ նոր նշանաբառերը պարունակող գրություն (
Հոդված 28
իսկ պարեկության պետերին` պարեկապետի վկայականներ, որտեղ նշվում են շարժման երթուղիները, պարեկության
ժամանակը եւ հատուկ պարտականությունները:
(51-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 52
վերակարգի կազմը պետք է կրծքի ձախ կողմում (ձախ թեւին) ունենան կրծքանշան (կարմիր կտորից թեւկապ)`
համապատասխան մակագրությամբ:
Պահակախմբերի հերթապահը եւ նրա օգնականը
Հոդված 53
զորամասերի սպաներից, վաշտի (մարտկոցի) հրամանատարից ոչ ցածր պաշտոնով, եւ օգնական` կրտսեր
սպաներից:
Միայն մեկ պահակախումբ ունեցող կայազորներում կայազորի պետի հրամանով պահակախմբի հերթապահի
պարտականությունները կարող են դրվել այն զորամասի հերթապահի վրա, որից նշանակվում է պահակախումբը:
Հերթապահը եւ նրա օգնականն անմիջականորեն ենթարկվում են կայազորի զինվորական պարետին: Նրանք
զինվում են ատրճանակներով` լիցքավորված երկու պահեստատուփով:
Հոդված 54
ենթարկվում է կայազորի պետին եւ զինվորական պարետին:
Պահակախմբերի հերթապահը պարտավոր է`
- նշանակված ժամին գալ կայազորի զինվորական պարետի մոտ, ներկայացնել հերթապահ նշանակվելու
կարգադրագիրը, ստանալ նախկին ու նոր նշանաբառերի գրությունը եւ անհրաժեշտ ցուցումներ.
- ներկայանալ պահակախմբերի նախկին հերթապահին ու հայտնել նախկին նշանաբանը.
- ուսումնասիրել կայազորային վերակարգի տեղեկագիրը, պահակակետերի տեղաբաշխման ուրվագծերը,
պահակակետերի ցուցակները, պահակապետերին եւ պահակախմբերի հերթապահին տրվող հրահանգները.
- կատարել կայազորի պահակախմբերի հերթափոխումը.
- գտնվել իրեն հատկացված սենյակում, ծառայողական գործով այլ տեղ մեկնելիս իր փոխարեն թողնել օգնականին`
նրան տեղյակ պահելով իր գտնվելու տեղի եւ ժամանակի մասին.
- օրական երկու անգամից ոչ պակաս անձամբ ստուգել (մեկ անգամ` գիշերը) պահակախմբերի ծառայությունը,
ընդ որում` գիշերը, վատ տեսանելիության պայմաններում` նաեւ ցերեկը, զննել մարտական մեքենաների (այլ
սպառազինության ու ռազմական տեխնիկայի) կայանները եւ միջոցներ ձեռնարկել բացահայտված թերություններն
անհապաղ վերացնելու համար.
- ելնելով եղանակի անբարենպաստությունից` ցուցումներ տալ պահակակետերում մնալու տեւողության
փոփոխման մասին.
- կայազորի պետին, նրա ուղղակի պետերին, ինչպես նաեւ կայազորի զինվորական պարետին դիմավորել`
զեկուցելով. «Պարոն գնդապետ, իմ հերթապահության ժամանակ միջադեպեր չեն եղել) (կամ եղել են այս-այս
դեպքերը): Պահակախմբերի հերթապահ` կապիտան Սիմոնյան».)
- ուղեկցել պահակախմբերի ստուգման համար ժամանած ղեկավարներին կամ այդ նպատակով ուղարկել իր
օգնականին` նախօրոք ստուգելով նրանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը եւ պահակակետերի ստուգման
իրավունքի վկայականները (հոդվածներ 258).
- ստուգել հերթապահ ստորաբաժանման պատրաստականությունը տագնապի կամ կանչի դեպքերում գործելու
համար:
(54-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 55
ցուցակում նշված փաստաթղթերը: Հերթափոխման մասին պահակապետերի զեկույցից հետո պահակախմբերի
հերթապահները զեկուցում են կայազորի պետին, իսկ նրա բացակայության դեպքում` կայազորի զինվորական
պարետին հերթապահությունը հանձնել-ընդունելու մասին, օրինակ` «Պարոն գեներալ-մայոր, կապիտան Բաբայանը
հանձնեց պահակախմբերի հերթապահությունը»: «Պարոն գեներալ-մայոր, կապիտան Դավթյանն ընդունեց
պահակախմբերի հերթապահությունը»: Այնուհետեւ նոր հերթապահը հայտնում է հերթապահությունն ընդունելիս
հայտնաբերված բոլոր թերությունների մասին, իսկ նախկին հերթապահը` ծառայության ընթացքում ի հայտ եկած
թերությունների, դրանց վերացման միջոցառումների, ինչպես նաեւ հերթապահության ժամանակամիջոցում տեղի
ունեցած պատահարների մասին: Զեկուցելուց հետո նոր հերթապահն ընդունման-հանձնման գիրքը այդ նշումներով
ներկայացնում է կայազորի զինվորական պարետին` ծանոթանալու համար:
Հոդված 56
անհրաժեշտության դեպքում զինվորական պարետի թույլտվությամբ կանչում է հերթապահ ստորաբաժանում կամ
դրա մի մասը, իսկ հրդեհի ժամանակ` նաեւ հրշեջ խումբ:
Պահակախմբերի հերթապահը պատահարների մասին անհապաղ զեկուցում է կայազորի պետին կամ
զինվորական պարետին, հայտնում է այն զորամասի հրամանատարին, որից նշանակվել է պահակախումբը:
Հոդված 57
զինվորական պարետին եւ ղեկավարվում է նրա ցուցումներով:
Պահակապետի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պահակախմբերի
հերթապահը նրա պարտականությունների կատարումը դնում է պահակապետի օգնականի (պահակադիրի) վրա եւ
զորամասից կանչում է նոր պահակախումբ` կազմակերպելով պահակախմբերի հերթափոխը, որի վերաբերյալ
անհապաղ զեկուցում է կայազորի զինվորական պարետին:
(57-րդ հոդվածը խմբ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 58
Նա պարտավոր է`
- հրահանգավորման համար նշանակված ժամին ներկայանալ կայազորի զինվորական պարետին.
- ուսումնասիրել կայազորային վերակարգի տեղեկագիրը, պահակակետերի տեղադրման ուրվագիծը,
պահակակետերի ցուցակը, պահակապետերին ու պահակախմբերի հերթապահին տրված հրահանգները.
- մասնակցել պահակախմբերի հերթափոխմանը.
- ցուցակով ընդունել պահակախմբերի հերթապահի սենյակում գտնվող փաստաթղթերը եւ գույքը.
- պահակախմբերի հերթապահի հրամանով ստուգել պահակախմբերի ծառայության կատարումը, միջոցներ
ձեռնարկել թերությունները վերացնելու համար եւ այդ մասին զեկուցել պահակախմբերի հերթապահին.
- պահակախմբերի հերթապահի բացակայության դեպքում կատարել նրա պարտականությունները:
(58-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 59
հերթականությամբ, կայազորի պետի (զորամասի հրամանատարի) սահմանած ժամանակում պառկել-քնել 4-ական
ժամ` առանց կոշիկների, չհանելով հագուստը եւ հանդերձանքը:
(59-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն, լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 60
հերթապահը, իսկ նրա օգնականի պարտականությունները` զորամասի հերթապահի օգնականը:
Կայազորի հերթապահ ստորաբաժանում
Հոդված 61
պահակախմբերն ուժեղացնելու կամ հրդեհի, տարերային աղետների եւ պատահարների դեպքում շտապ կանչի
համար:
Հրամանում նշվում է ստորաբաժանման կազմը, սպառազինությունը, զինամթերքով, անհրաժեշտ գույքով ու
տրանսպորտային միջոցներով ապահովումը, համազգեստը եւ հանգստանալու կարգը:
Արգելվում է հերթապահ ստորաբաժանումն օգտագործել տնտեսական աշխատանքի համար:
Խոշոր կայազորներում կարող է նշանակվել մի քանի հերթապահ ստորաբաժանում:
Հոդված 62
պահակախմբեր նշանակող զորամասը ենթարկվում է կայազորի պետին, զինվորական պարետին ու պահակախմբերի
հերթապահին:
Հերթապահ ստորաբաժանում կանչելու իրավունք ունեն կայազորի պետը, զինվորական պարետը կամ նրանց
թույլտվությամբ` պահակախմբերի հերթապահը:
Հերթապահ ստորաբաժանման կանչի դեպքում նշվում է, թե ուր պետք է ներկայանա, ինչքան ժամանակով, ում
տրամադրության տակ, ինչպես նաեւ գույքը, սպառազինությունը, զինամթերքի քանակը եւ դրանց հանձնման կարգը:
Հերթապահ ստորաբաժանմանը զինամթերք է տրվում զորամասի հրամանատարի (շտաբի պետի) կամ զորամասի
հերթապահի հրամանով:
Հերթապահ ստորաբաժանման կանչի հետ միաժամանակ, անհրաժեշտության դեպքում, կայազորի պետի
հրամանով նշանակվում է նոր հերթապահ ստորաբաժանում:
Հոդված 63
ստորաբաժանման գտնվելու վայրը եւ ստորաբաժանումը կանչելու կարգը պետք է հայտնի լինեն զորամասի
հերթապահին եւ պահակախմբերի հերթապահին:
Հոդված 64
հերթապահի կամ այն անձնավորության ցուցումով, ում տրամադրության տակ ուղարկվել է:
Կայազորի պարեկները
Հոդված 65
օդանավակայաններում, ինչպես նաեւ կայազորին հարող բնակավայրերում կարգուկանոնի պահպանման ու
զինծառայողների կարգապահության նկատմամբ հսկողություն սահմանելու համար յուրաքանչյուր կայազորում պետի
հրամանով կազմակերպվում է պարեկություն:
(65-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 66
մոտոցիկլետով կամ ավտոմեքենայով:
Շուրջօրյա պարեկը ծառայությունը կատարում է հաջորդաբար պարեկություն անելով 4 ժամ, հանգստանալով 2
ժամ:
(66-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 67
(67-րդ հոդվածը խմբ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 68
Ելնելով առաջադրանքից` պարեկության պետ կարող են նշանակվել սպա, ենթասպա կամ սերժանտ:
Երկաթուղային կայարանում (օդանավակայանում) պարեկային ծառայության պետ, որպես կանոն, նշանակվում է
սպա:
Պարեկներ են նշանակվում կարգապահ, խստապահանջ, շարային տեսակետից ու ֆիզիկապես պատրաստված
զինվորներ կամ սերժանտներ եւ, որպես կանոն, միեւնույն ստորաբաժանումից:
Հոդված 69
սպաներից ու ենթասպաներից նշանակված պարեկության պետը կրում է ատրճանակ` երկու լիցքավորված
պահեստատուփով, իսկ անձնակազմի մյուս անդամները, ելնելով իրադրության պայմաններից, կարող են զենք
ունենալ կամ չունենալ:
Կայազորի զինվորական պարետի հետ կապ պահպանելու նպատակով, հատկապես կարեւոր երթուղիներում,
պարեկներն ապահովվում են դյուրակիր ռադիոկայաններով:
(69-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 70
կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետը, հաստատում է կայազորի պետը:
Պարեկության ուրվագծում նշվում են պարեկների երթուղիները:
Պարեկների հրահանգում նշվում են նրանց խնդիրները, յուրաքանչյուր երթուղում ծառայության կատարման
առանձնահատկությունները, ոստիկանության հետ համագործակցելու կարգը:
(70-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 71
երթուղիներում զինծառայողների կողմից կարգապահության պահպանման համար:
Նա պարտավոր է`
- նշանակված ժամին հրահանգավորման ներկայանալ զինվորական պարետին եւ ուսումնասիրել անհրաժեշտ
փաստաթղթերը.
- իմանալ պարեկության խնդիրները եւ ղեկավարել պարեկների ծառայության կատարումը.
- հետեւել զինծառայողների կողմից կարգապահության պահանջները կատարելուն եւ համազգեստ կրելու
կանոնները պահպանելուն.
- պարեկության ընթացքում առանց անհրաժեշտ փաստաթղթերի կամ հակաիրավական վարքագիծ դրսեւորող կամ
հասարակական կարգը խախտող կամ ակնհայտ ալկոհոլ կամ թմրանյութ կամ այլ հոգեմետ նյութեր օգտագործած
վիճակում զինծառայող հայտնաբերելու դեպքում պարեկների ուղեկցությամբ զինծառայողին տեղափոխել
համապատասխան ռազմական ոստիկանության բաժին (բաժանմունք).
(71-րդ հոդվածը խմբ., փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 72
- աչալրջորեն կատարել ծառայությունը, հետեւել զինծառայողների վարքագծին, նկատված կարգապահական եւ
հասարակական կարգի խախտումների մասին զեկուցել պարեկության պետին.
- ճշտորեն եւ անհապաղ կատարել պարեկության պետի հրամանները եւ չբացակայել առանց նրա թույլտվության.
- առանց պարեկության պետի թույլտվության ոչինչ չվերցնել կարգը խախտած զինծառայողից եւ ոչինչ չտալ նրան,
վերջինիս խնդրանքների մասին զեկուցել պարեկության պետին.
- պարեկությունն ավարտելուց ու զորամաս վերադառնալուց հետո հերթապահին զեկուցել իր ժամանման մասին:
Հոդված 73
սահմանված համազգեստ կրելու, զինվորական ողջույնի եւ քաղաքավարության կանոնների պահպանման օրինակ
ծառայի: Ծառայության կատարման ժամանակ նրան արգելվում է կողմնակի խոսակցության բռնվել ու շեղվել իր
պարտականությունները կատարելուց:
Հոդված 74
հայտնում է իր զինվորական կոչումը, պաշտոնը եւ ներկայացնում է անհրաժեշտ պահանջները, օրինակ. «Պարոն
սերժանտ, ես պարեկության պետ մայոր Պետրոսյանն եմ: Դուք խախտել եք համազգեստ կրելու սահմանված ձեւը:
Կատարեք այս-այս բաները»:
Հոդված 75
Հոդված 76
Հոդված 77
Հոդված 78
Հոդված 79
Հոդված 80
նշումներով վերադարձվում է պարեկության պետին` զորամասի շտաբ հանձնելու համար:
Գ 4
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ (վերնագիրը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 81
Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով ռազմական ոստիկանությանը վերապահված լիազորությունների
իրականացումը:
Կայազորի տարածքում իրականացվող միջոցառումներին զինվորական ավտոտեսչությունը ներգրավվում է
կայազորի զինվորական պարետի եւ կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի կողմից համատեղ
մշակված պլանի համաձայն, որը հաստատում է կայազորի պետը:
(81-րդ հոդվածը խմբ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 82
շուրջօրյա կամ գրաֆիկի համաձայն` որոշակի ժամանակամիջոցում:
(82-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 83
նշանակվում է անշարժ հսկիչ կետերի տեղաբաշխման ուրվագծի եւ շարժական հսկիչ կետերի երթուղիների
համաձայն:
Ուրվագծում նշվում են զինավտոտեսչության հսկիչ կետերի կազմը, տեղաբաշխումը եւ շարժման երթուղիները,
ծառայության կատարման ժամանակը, հեռախոսների տեղերը` ավտոտեսչության պետի, կայազորի զինվորական
պարետի եւ կայազորի զինվորական դատախազության հետ կապ պահպանելու համար, ինչպես նաեւ
ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների եւ ոստիկանության բաժանմունքների տեղերը:
Ուրվագծի հետ միաժամանակ մշակվում են նաեւ զինավտոտեսչության հսկիչ կետերի անձնակազմին տրվող
հրահանգները` շարադրելով ավտոտեսուչների խնդիրները, պարտականությունները եւ իրավունքները, յուրաքանչյուր
կետում ծառայության կատարման առանձնահատկությունները եւ կայազորի զինավտոտեսչության պետի,
զինվորական պարետի, ճանապարհային ոստիկանության հետ կապվելու ձեւերը:
Զինավտոտեսչության անշարժ հսկիչ կետերի տեղադրման ու շարժական հսկիչ կետերի երթուղիների ուրվագծի
հիման վրա յուրաքանչյուր ամիս կազմվում է ավտոտեսուչների ու տրանսպորտային միջոցների վերակարգի` հսկիչ
կետերում հերթապահության գրաֆիկ, որը ներկայացվում է կայազորի զինվորական պարետին` կայազորի
վերակարգի տեղեկագրում մտցնելու նպատակով: Յուրաքանչյուր հսկիչ կետի համար գրաֆիկում նշվում են
անձնակազմի թվաքանակը, տրանսպորտային միջոցները, ծառայության կատարման ժամանակը եւ այն զորամասը
(ստորաբաժանումը), որից նշանակվում են անձնակազմը եւ տրանսպորտային միջոցները:
Զինավտոտեսչության անշարժ հսկիչ կետերի տեղադրման եւ շարժական հսկիչ կետերի երթուղիների ուրվագիծը,
հսկիչ կետերի անձնակազմին տրվող հրահանգները ստորագրում է ավտոտեսչության պետը, ապա հաստատում է
կայազորի պետը:
(83-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 84
Հոդված 85
Հոդված 86
Հոդված 87
Հոդված 88
կարգավորողի փայտիկով կանգնելու նշան է անում եւ դիմում է մեքենայի ավագին կամ վարորդին` նշելով նրա
զինվորական կոչումը, իր պաշտոնը, զինվորական կոչումն ու ազգանունը եւ շարադրում է կանգնեցնելու պատճառը,
օրինակ` «Պարոն սերժանտ, ես կայազորի զինվորական ավտոտեսուչ կապիտան Հակոբյանն եմ: Մեքենան ենթակա
է ստուգման»:
Ավտոմոբիլային տեխնիկայի օգտագործման կանոնները խախտելու կամ տրանսպորտային միջոցի անսարքություն
հայտնաբերելու դեպքում զինվորական տեսուչն իր դիտողությունները նշում է ուղեգրում եւ պահանջում է վերացնել
թերությունները: Նայած խախտման բնույթին տրանսպորտային միջոցը կարող է շարունակել իր ուղերթը, ինչպես նաեւ
արգելանքի վերցվել կամ վերադարձվել զորամաս:
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս զինվորական ավտոտեսուչն իր գործողություններով վտանգավոր
իրադրություն չպետք է ստեղծի մեքենայում գտնվող անձնակազմի, հետիոտնի եւ երթեւեկության այլ մասնակիցների
համար:
(88-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 89
Կայազորի զինվորական ավտոտեսչության զինվորական որակավորման
հանձնաժողովի նախագահ
Հոդված 90
Ե Ր Ր Ո Ր Դ Մ Ա Ս
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Գ 5
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ Ընդհանուր դրույթներ
Հոդված 91
ճշտորեն պահպանել սույն Կանոնագրքի բոլոր դրույթները, ցուցաբերել բարձր զգոնություն, աննկուն վճռականություն
եւ նախաձեռնություն:
Պահակային ծառայության պահանջները խախտողները ենթարկվում են կարգապահական կամ քրեական
պատասխանատվության:
Հոդված 92
Պահակախումբ է կոչվում զինված ստորաբաժանումը, որը նշանակված է մարտական դրոշի, ռազմական եւ
պետական օբյեկտները պահպանելու եւ պաշտպանության մարտական առաջադրանք կատարելու, ինչպես նաեւ
կարգապահական գումարտակում գտնվող անձանց հսկելու համար: Այն զորամասերում, որոնցում մարտական դրոշի
տեղադրման ապակեպատ տարածքն ապահովված է հակահրդեհային եւ ձայնաազդանշանային համակարգերով,
մարտական դրոշի պահպանությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին
ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Պահակախմբերը լինում են կայազորային եւ ներքին, դրանք կարող են լինել մշտական կամ ժամանակավոր:
Կայազորային պահակախումբը նշանակվում է ստորաբաժանում չունեցող կենտրոնական ենթակայության
օբյեկտները, համակայազորային նշանակության օբյեկտները, միավորումները կամ միմյանց անմիջականորեն մոտ
գտնվող մի քանի զորամասերի օբյեկտները պահպանելու եւ պաշտպանելու համար:
Ներքին պահակախումբը նշանակվում է իր զորամասերի օբյեկտները պահպանելու եւ պաշտպանելու համար:
Ավիացիոն զորամասի ինքնաթիռները (ուղղաթիռները) եւ մյուս օբյեկտներն օդանավակայանում պահպանվում եւ
պաշտպանվում են ավիացիոն տեխնիկական զորամասերի նշանակած ներքին պահակախմբով:
Մշտական պահակախմբեր նախատեսվում են պահակախմբերի կարգացուցակով: Ժամանակավոր
պահակախմբերը կարգացուցակի մեջ չեն մտցվում, նրանք նշանակվում են կայազորի պետի կամ զորամասի
հրամանատարի հրամանով` բեռնելիս (բեռնաթափելիս) կամ ժամանակավոր պահեստավորելիս, տրանսպորտային
տարբեր միջոցներով զինվորական բեռներ ուղեկցելիս ռազմական գույքը պահպանելու-պաշտպանելու համար:
(92-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 93
զինվորական պարետին, պահակախմբերի հերթապահին եւ նրա օգնականին:
Ներքին պահակախմբերը ենթարկվում են զորամասի հրամանատարին, զորամասի հերթապահին եւ նրա
օգնականին, եթե օգնականը սպա է: Զորամասի մշտական տեղակայման վայրից հեռու գտնվող գումարտակի
(դիվիզիոնի) օբյեկտները պահպանող ներքին պահակախումբը ենթարկվում է նաեւ այդ գումարտակի (դիվիզիոնի)
հրամանատարին եւ պահակապետի զինվորական կոչմանը հավասար կամ ավելի բարձր կոչում ունեցող գումարտակի
հերթապահին:
Զորամասի հերթապահի` ենթասպայի կոչումով օգնականին ենթարկվում են այն պահակախմբերը, որոնց պետերը
սպա չեն, իսկ զորամասի հերթապահի` սերժանտի կոչումով օգնականին ենթարկվում են այն պահակախմբերը, որոնց
պետերը սերժանտ են:
Պահակախմբերն այդ անձանց ենթակայությանն են անցնում, երբ հերթափոխման ժամանակ «Զգաստ» հրաման է
տրվում պահակախմբերի (զորամասի) հերթապահին դիմավորելու համար, իսկ նրանց ենթակայությունից դուրս են
գալիս հերթափոխից հետո իրենց զորամաս (ստորաբաժանում) գնալու համար պահակապետի «Քայլով մարշ»
հրամանի պահից:
(93-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 94
պահակադիրներ, անհրաժեշտության դեպքում` պահակապետի օգնական, պահպանության տեխնիկական
միջոցների գծով պահակապետի օգնական (օպերատոր) կամ օպերատորների հերթափոխ (2-3 մարդ, որոնցից մեկը
կարող է նշանակվել պահակապետի օգնական` պահպանության տեխնիկական միջոցների գծով), պահակապետի
օգնական` պահակային շների ծառայության գծով, եւ տրանսպորտային միջոցների վարորդներ:
Շտաբները, կառավարման կետերը, ինչպես նաեւ հիմնարկները պահպանող պահակախմբերում, բացի վերոհիշյալ
անձանցից, նշանակվում են նաեւ հսկիչ-անցագրային կետերի պահակներ:
(94-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 95
ժամապահներ:
Ժամապահ է կոչվում զինված պահակը, որը կատարում է իրեն հանձնարարված պահակակետը պահպանելու ու
պաշտպանելու մարտական առաջադրանք:
Պահակակետեր են կոչվում այն ամենը, ինչը ժամապահին է հանձնարարված պահպանելու ու պաշտպանելու
համար, ինչպես նաեւ այն տեղը կամ տեղամասը, որտեղ նա կատարում է իր պարտականությունները:
Պահակակետերի շարքն են դասվում նաեւ տեխնիկական միջոցների օգնությամբ պահակախմբերի կողմից
պահպանվող օբյեկտները եւ տեղամասերը, որտեղ տեղադրված են այդ միջոցները:
Ժամապահներն օբյեկտների պահպանությունն իրականացնում են օբյեկտի արտաքին եւ ներքին ցանկապատերի
միջեւ պարեկություն կատարելով կամ ցանկապատի ներքին կողմի երկայնքով, եթե օբյեկտն ունի մեկ ցանկապատ,
ինչպես նաեւ դիտաշտարակից դիտարկելով: Առանձին օբյեկտներ կարող են պահպանվել անշարժ ժամապահների
միջոցով:
Հոդված 96
պետերը, ինչպես նաեւ նրանց անմիջական պետերը պարտավոր են շարունակ ձգտել կրճատելու օբյեկտները
պահպանող եւ պաշտպանող անհրաժեշտ անձնակազմի քանակը, որին կարելի է հասնել`
- տեխնիկական միջոցների եւ պահակային շների օգտագործմամբ պահակակետերի պահպանությանն անցնելով`
առանց ժամապահներ նշանակելու.
- տարբեր զորամասերի պատկանող, բայց ընդհանուր ցանկապատ ունեցող կողք կողքի դասավորված բոլոր
պահեստարանները, պահեստները, հավաքակայանները եւ այլ օբյեկտները մեկ պահակախմբի պահպանության տակ
միավորելով.
- անշարժ ժամապահների պահպանած պահակակետերի քանակի կրճատմամբ եւ դրանց պահպանությունը
հետիոտն եւ տրանսպորտային միջոցներով պարեկության կազմակերպմամբ:
Հոդված 97
պայմաններից ելնելով, ժամապահին որոշակի ժամանակում տվյալ օբյեկտի պահպանության եւ պաշտպանության
համար հատկացվում է տեղամաս, ցերեկը` մինչեւ 2 կմ, գիշերը` մինչեւ 1 կմ, իսկ տեխնիկական միջոցներով
սարքավորված օբյեկտները պահպանելու համար ցերեկը` մինչեւ 3 կմ, գիշերը` մինչեւ 2 կմ: Վատ եղանակին (ուժեղ
մառախուղ, անձրեւ, ձյուն) օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու համար կայազորի պետի (զորամասի
հրամանատարի) հրամանով կարող են նշանակվել տրանսպորտային միջոցներով լրացուցիչ պահակներ կամ
պահակայիններ: Լրացուցիչ պահակների ծառայության կատարման եւ պարեկության կարգը տվյալ դեպքում որոշում է
կայազորի պետը (զորամասի հրամանատարը):
Ժամապահները շարժման երթուղիներով անցնում են ոտքով այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի
ապահովել օբյեկտի հուսալի պահպանությունը, կարճատեւ կանգառների ժամանակ զննում են տեղանքը եւ
ցանկապատերը եւ ծառայության կատարման մասին կապի միջոցներով զեկուցում են պահակապետին:
Լավ տեսանելիության ժամանակ, եթե թույլ են տալիս տեղանքի պայմանները, ժամապահները կարող են
պահպանվող օբյեկտը եւ դրա մատույցները դիտարկել դիտաշտարակներից:
(97-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 98
հերթափոխերից կազմվում են պահեստային խմբեր, որոնք պահակախումբը կանչելու «Ի զեն» հրամանով
պահակապետի, նրա օգնականի կամ պահակադիրի ղեկավարությամբ ժամանում են խախտման վայր եւ գործում են`
իրադրությունից ելնելով: Այդ խմբերն արագորեն խախտման վայր հասցնելու համար անհրաժեշտության դեպքում
պահակախմբերն ապահովվում են տրանսպորտային միջոցներով, իսկ հատուկ պայմաններում` մարտական
մեքենաներով:
(98-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-126-Ն, 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 99
պատրաստ` սվին-դանակավոր կամ սվինավոր հրացաններով զինված, ինչպես նաեւ կապի միջոցներ: Հսկիչ-
անցագրային կետերի ժամապահները կարող են զինվել ատրճանակներով: Պահակապետերը եւ նրանց օգնականները
զինվում են հաստիքային զենքով:
Պահակախումբը մարտական փամփուշտներով ապահովվում է` յուրաքանչյուր ավտոմատի եւ ատրճանակի
համար` երկուական լիցքավորված պահեստատուփ, յուրաքանչյուր հրացանի համար` պահունակում 30-ական
փամփուշտով:
Բացի դրանից, կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հրամանով պահակախմբերի սպառազինության մեջ
կարող են լինել գնդացիրներ` յուրաքանչյուրը երեքական լիցքավորված պահեստատուփով:
Պահակախմբերի անձնակազմին, բացի ատրճանակով զինված անձանցից, զինամթերքը տրվում է պահակային
ավանում, գործնական պարապմունքներն ավարտելուց հետո:
(99-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 100
ստուգող անձանց ուղեկցելու համար:
Զենքը լիցքավորվում եւ լիցքաթափվում է պահակապետի կամ նրա օգնականի (պահակադիրի) հրամանով եւ
անմիջական հսկողությամբ, պահակատան մոտ հատուկ սարքավորված, լուսավոր գնդակորսիչ հարմարանք ունեցող
տեղում, իսկ հերթափոխի համար մեքենաներով պահակակետերն ուղեւորվելիս` պահակապետին տրված
հրահանգում նշվող տեղերում, որոնք անհրաժեշտության դեպքում նույնպես պետք է սարքավորված լինեն
գնդակորսիչ հարմարանքներով: Լիցքավորելիս եւ լիցքաթափելիս զենքի փողը պետք է ուղղված լինի վերեւ (45-60
օ
անկյան տակ) եւ շրջակա բնակելի շենքերից ու պահպանվող օբյեկտներից հեռու: Եթե պահակատան մոտակայքում ու
շրջապատում բնակելի եւ ծառայողական շենքեր կան, զենքի լիցքավորումը եւ լիցքաթափումը կարող են կատարվել
պահակատանը, գնդակորսիչ հարմարանքով սարքավորված հատուկ տեղում: Զենքի լիցքաթափումը եւ զննումը
կատարվում են պահակատուն վերադառնալուն պես պահակատանը կամ պահակապետին տրված հրահանգում
նշված տեղերում:
Ատրճանակները լիցքավորվում են ստորաբաժանումներում փամփուշտները ստանալուց հետո, իսկ լիցքաթափվում
են պահակախումբը հերթափոխից ստորաբաժանում վերադառնալուց հետո:
(100-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 101
կանոններով, ընդ որում, փամփուշտը փամփշտանոց չի մտցվում:
Ավտոմատը լիցքավորվում է լիցքավորված պահեստատուփով: Լիցքավորվելուց առաջ ավտոմատը ստուգվում է
(այդ ժամանակ հրահանը իջեցվում է) եւ դրվում պահպանակի: Պահեստատուփը միացնելուց հետո փակաղակի
շրջանակը հետ չի տարվում:
Հրացանը լիցքավորվում է լրիվ լիցքավորված պահեստատուփով: Հրացանը լիցքավորելուց հետո փակաղակը
դանդաղ փակվում է (ընդ որում փամփուշտը փամփշտանոց չի մտցվում), պահպանակը հանվում է, հրահանը`
իջեցվում եւ հրացանը դրվում է պահպանակին:
Ատրճանակը լիցքավորվում է լիցքավորված պահեստատուփով, լիցքավորելիս փակաղակը ետ չի տարվում:
Լիցքավորելուց առաջ ատրճանակը դրվում է պահպանակին:
Գնդացիրները լիցքավորվում են օգտագործելուց անմիջապես առաջ: Տագնապի դեպքում պահակատանը գտնվող
անձնակազմը զենքը լիցքավորում է ինքնուրույն:
(101-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 102
փամփուշտների պաշար` յուրաքանչյուր ավտոմատի կամ հրացանի համար` 150-ական փամփուշտ, ատրճանակի
համար` 16-ական փամփուշտ, որոնք պահվում են մետաղյա արկղում դրված ցինկերում:
Ձեռքի նռնակները պահվում են առանձին, ընդ որում, բռնկիչները պահվում են հատուկ անջրաթափանց
փաթեթում, նռնակներից առանձին:
Պահակախմբի մարտական փամփուշտների պաշարի հաշվառման գիրքը (հավելված 7), ձեռքի նռնակների եւ
բռնկիչների հաշվառման գիրքը, զինամթերքը վերցնելու (համալրելու) ակտը եւ չլրացված ձեւաթղթերը, ցինկերը
բացելու դանակը պահվում են այդ նույն արկղերում: Արկղերը փակվում են, կնքվում կայազորի զինվորական պարետի
(զորամասի շտաբի պետի) կողմից եւ գրանցվում են պահակատանը գտնվող պահակախմբի գույքացուցակում:
Զինամթերքի արկղերի բանալիները եւ կնիքների պատճենները պահվում են պահակապետի չհրկիզվող պահարանում
(սեղանի փակվող դարակում): Արգելվում է բանալիները հանձնել այլ անձանց:
Պահակապետն անձնական պատասխանատվություն է կրում մարտական փամփուշտների արկղերի
պահպանության համար:
(102-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 103
պահակախմբերում` զինվորական պարետը, ներքին պահակախմբերում` զորամասի շտաբի պետը:
Ստուգման արդյունքները գրանցվում են զինամթերքի պաշարների հաշվառման գրքում եւ պահակակետի
տեղեկագրում:
Հոդված 104
միջոցներով, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտների ցանկապատը (հավելվածներ 5 եւ 6) եւ սույն Կանոնագրքով
նախատեսված գույքով ապահովելու պատասխանատվությունը դրվում է ռազմական օբյեկտի պետի (զորամասի
հրամանատարի) վրա:
(104-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 105
կողմից, սահմանվում է նշանաբառ (գաղտնի բառ):
Նշանաբառը, որը նշանակում են ամեն օր, յուրաքանչյուր պահակախմբի համար առանձին. կայազորային
պահակախմբերի համար` կայազորի զինվորական պարետը, ներքին պահակախմբերի համար` զորամասի շտաբը:
Նշանաբառը որոշվում է ոչ ավելի, քան 10 օր առաջ, գրանցվում է կայազորի զինվորական պարետի (զորամասի
շտաբի պետի) մոտ` նշանաբառերի գրքում եւ կնքված թղթապանակով պահվում է չհրկիզվող պահարանում:
Տագնապ հայտարարելու ժամանակ պահակատուն ժամանած նոր պահակախմբերի նշանաբառերը պահվում են
պահակախմբերի (զորամասի) հերթապահի մոտ, կնքված թղթապանակում:
Նրանց, ում հայտնի է նշանաբառը, պարտավոր են գաղտնի պահել այն, հարցնելու դեպքում հայտնել գրությամբ,
առանց բարձրաձայն հայտարարելու, որից հետո գրությունն անհապաղ ոչնչացվում է:
Նշանաբառի գրությունը կորցնելու կամ հրապարակելու այլ դեպքերում նրա գործողությունն անհապաղ
դադարեցվում է պահակախմբերի (զորամասի) հերթապահի կողմից, ինչի մասին զեկուցում են կայազորի
զինվորական պարետին (զորամասի շտաբի պետին):
(105-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 106
մարտական մեքենաների, այլ սպառազինության ու ռազմական տեխնիկայի կայաններ մտնելը թույլատրվում է
մշտական կամ մեկանգամյա թույլտվության գրությունների հիման վրա, որը ստորագրում է կայազորի զինվորական
պարետը (զորամասի շտաբի պետը) եւ հաստատվում զինանշանային կնիքով:
Թույլտվության մեջ նշվում են` թույլտվության համարը, այն պահակախմբի համարը, որի պետին տրված է բացելու
(փակելու) ենթակա պահպանվող օբյեկտի անվանումը, բացելու (փակելու) համար եկած անձնավորության
զինվորական կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը:
Այս կամ այն պահեստարանը (պահեստը, հավաքակայանը) բացելու իրավունք ունեցող կամ կայաններում գտնվող
մարտական մեքենաները, այլ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան ընդունելու թույլտվություն ունեցող
անձանց ցուցակը հայտարարվում է կայազորի պետի (զորամասի հրամանատարի) հրամանով:
Թույլտվությունների նմուշները իսկական ստորագրություններով, այս կամ այն պահեստարանը (պահեստը,
հավաքակայանը) բացելու իրավունք կամ այնտեղ մտնելու թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց ցուցակը,
ինչպես նաեւ կնիքների (պլոմբների) պատճենների նմուշները, որոնք ստորագրում է կայազորի զինվորական պարետը
(զորամասի շտաբի պետ) եւ հաստատվում զինանշանային կնիքով, պետք է գտնվեն պահակատանը (հավելված 6):
(106-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 107
օբյեկտներ մտնելու թույլտվության կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման
լիազորված մարմինը (նախարարություն) համապատասխան վարչության պետը` հատուկ կանոնակարգի
(հրահանգի) համաձայն:
Հոդված 108
օբյեկտները բացելու թույլտվությունը ստորագրում է այդ զորամասի շտաբի պետը:
Կայանատեղերը բացելուց հետո մինչեւ պահակախմբի պահպանությանը հանձնելը ինքնաթիռների
(ուղղաթիռների) պահպանության կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի
վարչության պետը սույն Կանոնագրքի պահանջներին համապատասխան:
(108-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 109
ծառայության լրացուցիչ կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Հոդված 109.1
չգտնվող անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով (այսուհետ` գերատեսչական
պահպանություն):
Գերատեսչական պահպանությունն իրականացնում են ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային
ստորաբաժանումները: Ռազմականացված պահակային ստորաբաժանումների կողմից գերատեսչական
պահպանությունն իրականացվում է ծառայողական զենքով:
Գերատեսչական պահպանության իրականացման կարգը եւ գերատեսչական պահպանության ենթակա
զորամասերի ցանկը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:
(109.1-ին հոդվածը լրաց. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Պահակային ծառայությունը պահպանության տեխնիկական
միջոցների կիրառմամբ
Հոդված 110
պահակախմբի թվաքանակը կրճատելու նպատակով: Դրանց մեջ մտնում են պարագծերը եւ օբյեկտները
հայտնաբերելու եւ ազդանշանելու միջոցները, նախազգուշացնելու եւ ներազդելու տեխնիկական միջոցները,
տեխնիկական միջոցները պահպանելու ազդանշաններն ընդունող սարքավորումները, կաբելային կամ
ազդանշանման միջոցները:
Տեխնիկական միջոցներով օբյեկտների հուսալի պահպանության կարելի է հասնել` պահպանության տեխնիկական
միջոցների տեսակները ճիշտ ընտրելով եւ ինժեներական արգելափակոցների համալիրում դրանք օգտագործելով,
տեղադրման միջոցառումները գաղտնի պահելով, բարձրորակ մոնտաժով, դրանք անխափան սպասարկելով եւ
վիճակի նկատմամբ հսկողություն սահմանելով, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշանի դեպքում
պահակախմբի անձնակազմի աչալրջությամբ ու գործողությունների ժամանակին կատարմամբ:
Հոդված 111
կարեւորությունից, ֆիզիկաաշխարհագրական, շահագործման եւ այլ առանձնահատկություններից:
Օբյեկտները հրդեհային ազդանշանով սարքավորվում են սահմանված նորմերին եւ կանոններին
համապատասխան:
Հոդված 112
տակտիկատեխնիկական բնութագրով ու վկայականներով:
Պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումները տեղադրվում են
պահակատանը` պահակապետի սենյակում կամ դրա համար հատուկ նշանակված կառավարման սենյակում:
Պահպանության տեխնիկական միջոցների անընդմեջ աշխատանքն ապահովելու նպատակով տեղադրվում է
ինքնուրույն սնուցման աղբյուր:
Կայազորում (զորամասում) հակահրդեհային պաշտպանության ու փրկարար աշխատանքների խմբի առկայության
դեպքում հրդեհային ազդանշաններն ընդունող սարքավորումը կարող է տեղադրվել այդ խմբի շենքում:
Պահպանության տեխնիկական միջոցները սարքին վիճակում պահելու համար նշանակվում է հաստիքային
ստորաբաժանում, իսկ այդպիսի ստորաբաժանման բացակայության դեպքում շահագործող խումբ զորամասի
հրամանատարի (օբյեկտի պետի) նշանակած սպայի (ենթասպայի) գլխավորությամբ:
Հոդված 113
իրականացվել ժամապահներ կարգելով, հսկիչ-պահպանության խմբերի հերթապահության կամ խառը եղանակով:
Հիմնական է համարվում հսկիչ-պահպանության խմբերի հերթապահությունը: Բոլոր եղանակների դեպքում
օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու նպատակով կարող են օգտագործվել պահակային շները (11 հավելված):
Պահպանության տեխնիկական միջոցները կիրառելու եւ այդ դեպքերում ժամապահներ կարգելու, ինչպես նաեւ
պահակային շների օգտագործման անհրաժեշտության որոշումը կայացնում է պահակախմբերի կարգացուցակի
հաստատման իրավունք ունեցող հրամանատարը (պետը) (119 հոդված):
Հոդված 114
սպառազինության, զինամթերքի պահեստներն ու մշտական դիտարկման եւ ուժեղացված պահպանության կարիք
ունեցող այլ օբյեկտներ:
Այդ դեպքերում ժամապահները ծառայությունը կատարում են 180-193 հոդվածների համապատասխան:
Պահպանության տեխնիկական ազդանշաններն ընդունող սարքավորման նկատմամբ վերահսկողությունն
իրականացնում է պահակապետի` պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնականը (օպերատորը), իսկ
վերջինիս բացակայության դեպքում` պահակապետի օգնականը (պահակադիրը):
(114-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 115
տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումները, պարբերաբար ստուգեն պահակակետերը եւ
միշտ պատրաստ լինեն գործելու պահպանության տեխնիկական միջոցների անսպասելի ազդանշանի դեպքում:
Պահակակետերը ստուգվում են հսկիչ-պահպանության խմբի գրաֆիկի համաձայն, այդ խմբի կազմում ընդգրկվում
են պահակապետը կամ պահպանության տեխնիկական միջոցների գծով օգնականը, մեկ-երկու պահակ, իսկ
օբյեկտների պահպանությունը պահակային շներով ուժեղացնելու համար` նաեւ պահակապետի օգնականը`
պահակային շների ծառայության գծով (վարժեցնողը):
Արտաքին զննման եղանակով ստուգելիս ստուգվում են ցանկապատի, հսկիչ-հետքագոտու, պահեստարանների
(պահեստների) դռների (դարպասների), լուսամուտների ու պատերի վիճակը, կնիքների (պլոմբների) քանակը եւ
համապատասխանությունը ծեփապատճենին, ինչպես նաեւ պահպանության տեխնիկական միջոցների անխափան
աշխատանքը:
(115-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 116
զուգակցելն է պարագծի առանձին տեղամասերում կամ շենքերին (շինություններին) մոտիկ պահակակետերում
միաժամանակ ժամապահներ կարգելու հետ:
(116-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Պահակախմբերի վերակարգը
Հոդված 117
Պահակախմբերը պետք է հերթափոխվեն ամեն օր:
Զորամասը զորավարժության (զորամասի կազմով ճամբարային հավաքի) մեջ գտնվելու ժամանակամիջոցում
պահակախմբերի կարգացուցակը հաստատելու իրավունքով օժտված պետի հրամանով (119 հոդված) կարող է սպայի
գլխավորությամբ պահակախումբ նշանակվել մինչեւ 7 օր ժամանակով, առանց հերթափոխման:
(117-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 118
զորամասի շտաբի պետը, օբյեկտների պահպանության եւ պաշտպանության վերաբերյալ կայազորի պետի տված
ցուցումների համաձայն` հաշվի առնելով դրանց կարեւորությունը, պահպանության տեխնիկական միջոցներով
սարքավորվածությունը, ցանկապատը եւ որքան հնարավոր է ավելի քիչ ժամապահներով հուսալի պահպանության
ապահովումը: Պահակախմբերի կարգացուցակը կազմելուն պետք է նախորդի տեղում օբյեկտների դասավորության
ու պահպանության պայմաններին եւ առանձնահատկություններին ծանոթանալը:
Պահպանության իր ստորաբաժանումներն ունեցող կենտրոնական ենթակայության օբյեկտների պահպանության
համար պահակախմբերի կարգացուցակը կազմում է ռազմական օբյեկտի (պահեստի, բազայի) պետը:
Հոդված 119
պահակախմբերի կարգացուցակը` զորամասի հրամանատարը:
Կենտրոնական ենթակայության զորամասերի ներքին պահակախմբերի, ինչպես նաեւ պահպանության իրենց
ստորաբաժանումներն ունեցող նույնպիսի ենթակայության օբյեկտների պահպանության եւ պաշտպանության համար
նշանակված ներքին պահակախմբերի կարգացուցակները հաստատում են համապատասխան անմիջական պետերը:
Կարգացուցակին կցվում է յուրաքանչյուր պահակախմբի պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծը:
(119-րդ հոդվածը խմբ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 120
պահակակետերի տեղաբաշխման ուրվագիծ, պահակակետերի ցուցակ (3 հավելված), պահակապետին տրվող
հրահանգ, տագնապ հայտարարելու դեպքում փոխարինող պահակախմբերի համար` նաեւ տագնապ հայտարարելու
դեպքին վերաբերող փաստաթղթեր, իսկ պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնական
(օպերատոր) ունեցող պահակախմբերի համար` օգնականի (օպերատորի) փաստաթուղթ:
Պահակակետերի տեղաբաշխման ուրվագծում նշվում են` պահակակետերի եւ արգելագոտիների սահմանները,
արգելված սահմանները, ցանկապատի տեսակը, պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված
օբյեկտները, պահակակետեր գնալու հերթափոխի երթուղիները եւ տրանսպորտային միջոցներով պարեկների
երթուղիները, ժամապահների եւ հսկիչ-պահպանության խմբերի երթուղիները ցերեկվա եւ գիշերվա ժամերին,
խրամատների, դիտաշտարակների, կապի եւ հրդեհամարման միջոցների, հերթապահ շների պահակակետերի
տեղերը, պահակակետերի առավել վտանգավոր մատույցները.
Պահակակետերի ցուցակում նշվում են` յուրաքանչյուր պահակակետում պահպանության ենթակա օբյեկտները,
ժամապահի հատուկ պարտականությունները` հաշվի առնելով պահակակետում ծառայության կոնկրետ
պայմանները, կապի միջոցներով զեկուցելու ժամկետները, դիտաշտարակից ժամապահին թույլատրելի դիտարկման
ժամանակամիջոցը, այն հեռավորությունը, որտեղից ժամապահին արգելվում է կողմնակի անձանց թույլ տալ
մոտենալու պահակակետին, ժամապահի գործողությունները հարեւան պահակակետերի վրա հարձակվելու
դեպքերում եւ հրդեհի ժամանակ, ժամապահին զենքը կիրառելու թույլատրելի դեպքերը: Պահպանության
տեխնիկական միջոցներով սարքավորված պահակակետերի համար նշվում են յուրաքանչյուր պահակակետի
տեխնիկական միջոցի տեսակը եւ մակնիշը, դրանց գործելու առանձնահատկությունները, հսկիչ-պահպանության
խմբի կողմից պահակակետը ստուգելու եւ զենքը կիրառելու կարգը:
Պահակապետին տրվող հրահանգում նշվում են` պահակախմբի խնդիրները, հանձնարարված օբյեկտների
պահպանության եւ պաշտպանության համար պահակապետի հատուկ պարտականությունները, պահակախմբի
պաշտոնատար անձանց գործողությունների կարգը օբյեկտները` ներառյալ տեխնիկական միջոցներով
սարքավորվածները, ընդունելու եւ հանձնելու ժամանակ, հսկիչ-պահպանության խմբերի կողմից դրանք ստուգելու
գրաֆիկը եւ կարգը, գիշերը եւ վատ եղանակին օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու միջոցառումները
պահակախմբի գործողությունների վերաբերյալ պահպանվող օբյեկտների, ժամապահների կամ պահակակետերի
վրա հարձակվելու, պահպանության տեխնիկական միջոցների գործելու եւ շարքից դուրս գալու, հրդեհի, տարերային
աղետների, տագնապի ազդանշանների դեպքում, ինչպես նաեւ զենքը պահպանելու եւ զինամթերքի արկղերը բացելու
կարգի մասին ցուցումներ:
Տագնապ հայտարարելու դեպքի փաստաթղթերի մեջ մտնում են` պահակակետերի ցուցակը, տեղաբաշխման
ուրվագիծը, պահակապետին տրվող հրահանգը, պահակակետի տեղեկագրի ձեւաթուղթը եւ նշանաբառը: Այս
փաստաթղթերը որոշում են պահակախմբին հանձնարարված օբյեկտների պահպանության եւ պաշտպանության
կարգը` հաշվի առնելով զորքերի գործողություններն ըստ մարտական եւ զորահավաքային պատրաստականության
ծրագրի:
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերը
կազմված են հրահանգից (պահպանվող օբյեկտներն ընդունելու եւ հանձնելու կարգի մասին ցուցումներից,
սարքավորումների վերահսկողությունն իրականացնելուց, ինչպես նաեւ պահպանության տեխնիկական միջոցների
հանկարծակի աշխատելու կամ միանալու ժամանակ ձեռնարկվելիք գործողությունների առանձնահատկությունների
մասին ցուցումներից), պահպանության տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտների ցուցակից
(պահակակետի համարը, օբյեկտի անվանումը, պահպանությունն ընդունելու եւ հանձնելու ժամանակը, տեղադրված
միջոցների տեխնիկական վիճակը, դրանք ստուգելու ժամանակը եւ վիճակի մասին նշումները, պահպանության
տեխնիկական միջոցները հանկարծակի գործելու ժամանակն ու տեղը եւ ձեռնարկված միջոցները) եւ տեղադրված
պահպանության համակարգի շահագործման հրահանգից:
Սույն հոդվածում նշված փաստաթղթերը հաստատում է կայազորի պետը (զորամասի հրամանատարը):
(120-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 121
յուրաքանչյուր ամսվա համար որոշում է զորամասերի (ստորաբաժանումների)` պահակախմբերում ծառայությունը
կատարելու հերթականությունը, որն արտացոլվում է կայազորի (շուրջօրյա) վերակարգի տեղեկագրում (2 հավելված),
որը հաստատում է կայազորի պետը (զորամասի հրամանատարը):
Պահակախմբերը տեղաբաշխելու ուրվագծի, պահակակետերի ցուցակի, պահակապետերին տրվող հրահանգի,
պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերի
քաղվածքները կայազորի վերակարգի տեղեկագրի քաղվածքի հետ միասին հաջորդ ամիսը սկսվելուց ոչ ուշ, քան 10
օր առաջ ուղարկվում են կայազորի վերակարգի ծառայության կատարման գործում ընդգրկված կայազորի բոլոր
զորամասերը:
Զորամասի շտաբը հաջորդ ամիսը սկսվելուց հինգ-վեց օր առաջ պահակախմբերում նշանակվող
ստորաբաժանումների հրամանատարներին հայտնում է վերակարգի անցնելու նրանց օրը եւ պահակախմբերի կազմը:
Պահակակետերը տեղաբաշխելու ուրվագծում եւ պահակակետերի ցուցակում կատարված յուրաքանչյուր
փոփոխության մասին կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը) ժամանակին հայտնում է
զորամասերին, ստորաբաժանումներին:
Տագնապ հայտարարելու դեպքի փաստաթղթերը պահվում են պահակապետի մոտ, զինանշանային կնիքով
կնքված ծրարում: Փաստաթղթերի երկրորդ օրինակը գտնվում է կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի
պետի) մոտ` տագնապ հայտարարելու դեպքում հերթափոխի նշանակված պահակապետին հրահանգավորելու
համար:
(121-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-126-Ն, 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 122
ենթասպա, իսկ ավելի պակաս պահակակետերի դեպքում` սերժանտ (ավագ):
Հատկապես կարեւոր օբյեկտները պահպանող պահակախմբի պետք է նշանակում սպա կամ ենթասպա` անկախ
պահակակետերի քանակից:
Զինվորական ուսումնարաններում, անկախ պահակակետերի քանակից, պահակապետ կարող են նշանակվել
բարձր կուրսերի սաները:
Պահակապետի օգնական է նշանակվում ենթասպա կամ սերժանտ (ավագ): Եթե պահակապետի օգնական չի
նշանակվում, նրա պարտականությունները կատարում է առաջին պահակադիրը:
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնական (օպերատոր) նշանակվում է
պահպանության տեխնիկական միջոցների մասնագետ կամ մեկ ուրիշ զինծառայող` կայազորի պետի (զորամասի
հրամանատարի) հրամանով:
Պահակային շների ծառայության գծով պահակապետի օգնական է նշանակվում պահակային շների ավագ
վարժեցնողներից մեկը (11 հոդված):
(122-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 123
Պահակադիրների քանակը որոշվում է, ելնելով պահակակետերի քանակից ու տեղաբաշխումից, այն հաշվով, որ
յուրաքանչյուր պահակադիր պահակակետերը տանի ոչ ավելի, քան հինգ ժամապահ, իսկ պահակակետեր գնալը,
ժամապահներին հերթափոխելը եւ պահակատուն վերադառնալը պահանջի մեկ ժամից ոչ ավելի ժամանակ:
Պահակախմբում մի քանի պահակադիր լինելու դեպքում նշանակվում են առաջին պահակադիր, երկրորդ
պահակադիր եւ այլն:
Եթե պահակախումբը պահպանում է մեկ պահակակետ, պահակադիր չի նշանակվում, նրա
պարտականությունները կատարում է պահակապետը:
Հոդված 124
նշանակվել ժամկետային ծառայության սերժանտներ (ավագներ): Այս դեպքում նրանցից են կազմվում պահակակետի
(պահակակետերի) բոլոր հերթափոխերը, հսկիչ-պահպանության խմբի ողջ անձնակազմը, իսկ պահակադիր
նշանակվում են պահակների զինվորական կոչումից ոչ ցածր կոչում ունեցող զինծառայողները:
Պահակների քանակը որոշվում է, ելնելով տվյալ պահակախմբի համար սահմանված պահակակետերի քանակից,
ընդ որում, շուրջօրյա պահպանության համար պահակակետում նշանակվում է ժամապահների երեք հերթափոխ, իսկ
միայն գիշերը պահակակետի պահպանության համար (մութն ընկնելուց մինչեւ լուսաբաց կամ պահեստի,
պահեստարանի, կայանատեղերի եւ այլնի բացվելուց մինչեւ փակվելը)` ժամապահների երկու հերթափոխ:
(124-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 125
որպես կանոն` միեւնույն ստորաբաժանումից, ծայրահեղ դեպքում` միեւնույն զորամասից:
Պահակախմբերի նախապատրաստումը
Հոդված 126
պատասխանատու են պահակախմբերի անձնակազմն ընտրելու ու ծառայության նախապատրաստելու, զենքի եւ
մարտական փամփուշտների սարքին վիճակի, փոխարինման նպատակով պահակախմբերը ժամանակին ժամանելու
համար:
Արգելվում է պահակախմբում նշանակել այն զինծառայողներին, որոնք զինվորական երդում չեն ընդունել, ինչպես
նաեւ երդում տալուց կամ այլ զորամասից տեղափոխվելուց հետո առնվազն մեկ ամիս չեն ծառայել, չեն յուրացրել
համալրման պատրաստության համապատասխան ծրագիրը, կատարել են հանցագործության տարրեր պարունակող
գործողություններ, որոնց վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն է կատարվում, հիվանդներին եւ այն
զինծառայողներին, որոնք տվյալ պահին իրենց բարոյահոգեբանական վիճակով չեն կարող պահակային ծառայություն
կատարել, ինչպես նաեւ կարգապահական տույժ ունեցողներին:
(126-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 127
առաջ պարտավոր են պահակախմբեր նշանակող ստորաբաժանումների հրամանատարներին հանձնել
պահակակետերը տեղաբաշխելու ուրվագիծը, պահակակետերի ցուցակները եւ պահակապետերի հրահանգները`
պահակախմբերի անձնակազմի ուսումնասիրության համար: Ուսումնասիրությունից հետո հիշյալ փաստաթղթերը
վերադարձվում են զորամասի շտաբ:
Հոդված 128
ոչ պակաս, քան երեք ժամ` ծառայությանը նախապատրաստվելու համար, իսկ մեկ օր անց, պահակախումբը
ստանձնելիս` ոչ պակաս, քան չորս ժամ, այդ թվում` մեկ ժամից ոչ պակաս` հանգստանալու (քնելու) համար:
Հոդված 129
անցկացնում է վաշտի (մարտկոցի) հրամանատարը, գումարտակից (դիվիզիոնից) նշանակված պահակախմբինը`
գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը կամ շտաբի պետը, իսկ զորամասից նշանակված
պահակախմբինը` զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը:
Պահակախմբում ծառայության նախապատրաստումն անցկացվում է հետեւյալ փուլերով`
- առաջին` վերակարգի անցնելուց երեք օր առաջ պահակակետերի ցուցակի համաձայն իրականացվում է
պահակախմբի անձնակազմի ընտրությունը եւ բաշխումը.
- երկրորդ` վերակարգի անցնելու նախօրյակին կարգացուցակով նշված ժամերին պահակախմբի անձնակազմի
հետ պարապմունք է անցկացվում կանոնադրությունների դրույթների, պահակակետերի ցուցակի ուսումնասիրության
վերաբերյալ` պահպանվող օբյեկտների մանրակերտի վրա ճշտելով պահակակետերում ժամապահների հատուկ
պարտականությունների եւ գործողությունների, ինչպես նաեւ անվտանգության համապատասխան հրահանգների եւ
պահանջների տարբերակները.
- երրորդ` պահակային ծառայություն ստանձնելու օրն անցկացվում է գործնական պարապմունք`
պահակակետերում ժամապահների գործողությունների մշակմամբ:
Կանոնագրքի դրույթների եւ ժամապահների հատուկ պարտականությունների ուսումնասիրության
պարապմունքներն անցկացվում են պահակախմբերի պատրաստման դասարանում, կայազորային պահակախմբի
հետ գործնական պարապմունքը` զինվորական պարետատան պահակային ավանում, իսկ ներքին պահակախմբի
հետ` զորամասի պահակային ավանում (10 հավելված):
Պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) նախապատրաստումն
իրականացնում է կայազորի զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը)` կազմակերպված ամենամսյա
պարապմունքներում եւ պահակախմբի փոխարինումից առաջ կազմակերպված գործնական պարապմունքների
ընթացքում:
Պահակային ծառայությունը մեկ-երկու օրը մեկ տանող պահակախմբերի նախապատրաստման առաջին եւ
երկրորդ փուլերի միջոցառումների անցկացման ժամանակը սահմանում է զորամասի հրամանատարը այն հաշվով,
որպեսզի չիջնի պահակախմբերի պատրաստման որակը:
(129-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-126-Ն, փոփ., խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 130
պարտավոր են`
- վերակարգի անցնելու նախօրյակին ստուգել պահակախմբի անձնակազմի ընտրությունը եւ բաշխումը`
պահակակետերի տեղեկագրի համաձայն.
- պահակախմբի նախապատրաստման երկրորդ եւ երրորդ փուլերում անցկացնել պարապմունքներ եւ հասնել
անձնակազմի հաստատուն գիտելիքներ ձեռք բերելուն եւ զենքի հետ վարվելիս վստահորեն կատարելուն
պարտականությունները եւ անվտանգության պահանջները.
- պահակախմբի անձնակազմը փոխարինման ուղարկելուց առաջ ստուգել զենքի եւ մարտական փամփուշտների
վիճակը, անձնական հիգիենայի պարագաների առկայությունը, յուրաքանչյուր զինծառայողի արտաքին տեսքը,
ինչպես նաեւ լրացնել եւ ստորագրել պահակակետի տեղեկագիրը (4 հավելված).
- ապահովել ժամանակին պահակախմբի փոխարինման ներկայանալը.
- ստուգել վաշտից (մարտկոցից) կամ գումարտակից (դիվիզիոնից) նշանակված պահակախմբի ծառայություն
կատարելը.
- պահակախմբի հերթափոխումից հետո ընդունել առաջադրանքը կատարելու վերաբերյալ պահակապետի
զեկույցը, ծանոթանալ պահակակետերի տեղեկագրում նշված բոլոր դիտողություններին եւ հաջորդ օրը ծառայության
կատարումը վերլուծել այն ստորաբաժանման ամբողջ անձնակազմի հետ, որից նշանակվել է պահակախումբը, եւ
դիտողությունների հիման վրա ընդունված պահակակետերի տեղեկագիրը միջոցառումների հետ ուղարկել զորամասի
շտաբ: Եթե պահակախումբը նշանակվում է զորամասից, այդ պարտականությունները դրվում են զորամասի
հրամանատարի տեղակալների վրա:
(130-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 131
պահակապետի ենթակայության ներքո: Մինչ այդ պահակապետերը պարտավոր են`
- ստանալ զենք, մարտական փամփուշտներ, դրանք, բաշխիչ ցուցակի համաձայն, ստորագրությամբ հանձնել
անձնակազմին, ստուգել պահեստատուփերի (պահունակների) հանդերձավորման ճշտությունը.
- պահակակետերի տեղեկագրով ստուգել պահակախմբերի անձնակազմը.
- զննել զենքը.
- ստուգել հագուստի եւ հանդերձանքի սարքինությունը.
- պահակախմբի պատրաստ լինելու մասին զեկուցել վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի)
հրամանատարին:
Պահակային ավանից պահակախմբերը դուրս են գալիս չլիցքավորված զենքով, լիցքավորված պահեստատուփերը
(պահունակները) պայուսակներում դրած (ատրճանակներով զինված զինծառայողներից բացի):
(131-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ., լրաց. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 132
ուղարկման մասին նա զեկուցում է զորամասի հրամանատարին (շտաբի պետին) եւ կայազորի զինվորական
պարետին:
(132-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Գ 6
ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 133
պաշտպանելու, պահակախմբի անձնակազմի մարտական պատրաստության, ծառայությունն անթերի կատարելու,
պահակակետերում եւ պահակատանը պահպանության տեխնիկական միջոցները, ցանկապատը, կապի,
տրանսպորտային եւ հրշեջ միջոցները պահպանելու ու սարքինության, ինչպես նաեւ գույքացուցակով պահակատանը
պահվող զենքի, զինամթերքի եւ մյուս գույքի համար:
Պահակապետը պատասխանատու է նաեւ պահակապետի փաստաթղթերի վահանակի վրա փաստաթղթերի
առկայության համար (հավելված 15):
(133-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-126-Ն, 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 134
ժամապահների, պահակայինների (հսկիչ-պահպանության խմբի) հերթափոխի կամ պահակատան վրա հարձակվելու
դեպքում:
Զենքի գործադրումից առաջ պետք է նախազգուշացնել այն կիրառելու մտադրության մասին:
Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված օբյեկտների վրա
զենքի կամ մարտական տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների կամ թռչող սարքերի օգտագործմամբ
հանկարծակի հարձակում կատարվելիս:
(134-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 135
- իմանալ պահակախմբի խնդիրները, իրեն տրված հրահանգը եւ պահակախմբի բոլոր անդամների
պարտականությունները.
- պահակախմբի անձնակազմից պահանջել պարտականությունների խորիմացություն եւ անթերի կատարում,
զգոնություն եւ կարգապահություն.
- նախկին պահակապետից ցուցակով ընդունել փաստաթղթերը, իսկ գույքացուցակով` զինամթերքի արկղերը,
դրանց կնիքները եւ բանալիները, ինչպես նաեւ կապի եւ հրդեհամարման միջոցները.
- նախկին պահակապետի հետ միասին ստուգել հրահանգում նշված առավել կարեւոր օբյեկտների արտաքին եւ
պահակատան ներքին վիճակը, դրանց լուսավորման, ցանկապատի եւ խրամատների սարքինությունը, իսկ
պահակադիրների եւ իր օգնականի միջոցով` պահպանվող մյուս օբյեկտների վիճակը, պահակակետերում եւ
պահպանվող օբյեկտների ցանկապատերում հայտնաբերված անսարքությունների մասին գրառել պահակակետերի
տեղեկագրում.
- սահմանված ժամանակին հերթափոխերն ուղարկել պահակակետեր, ընդ որում, ստուգել պահակադիրների եւ
պահակայինների` իրենց պարտականություններն իմանալը եւ հիշեցնել յուրաքանչյուր պահակակետում
ծառայությունը կատարելու առանձնահատկությունները.
- հետեւել պահեստային (հսկիչ-պահպանության) խմբի մարտական կայուն պատրաստությանը, տրանսպորտային,
կապի միջոցների սարքինությանը, պահակային անձնակազմի զենքի եւ մարտական փամփուշտների կանոնավոր
պահպանությանը, զենքը լիցքավորելու, լիցքաթափելու եւ այդ ընթացքում անվտանգության պահանջները
կատարելուն, ինչպես նաեւ այն բանին, որ պահակակետեր գնացող բոլոր պահակայինները պահակատանը թողնեն
լուցկին եւ ծխելու պիտույքները.
- պահպանել ներքին կարգուկանոնը պահակախմբում (գլուխ 8).
- պահակակետերից յուրաքանչյուր հերթափոխի վերադառնալուց հետո կատարել պահակախմբի անձնակազմի
պահեստային խմբերի մարտական հաշվարկ, պահպանվող օբյեկտների կամ պահակատան վրա հարձակվելու եւ
հրդեհը մարելու դեպքերի համար խնդիրներ առաջադրել` ըստ հրահանգում շարադրված ցուցումների.
- օրվա ընթացքում առնվազն երկու անգամ (որից մեկ անգամը` գիշերը) անձամբ ստուգել ժամապահների
ծառայությունը, պահպանվող օբյեկտների եւ ցանկապատերի վիճակը, կապի եւ հրշեջ միջոցների սարքինությունը`
համապատասխան գրառում կատարելով պահակակետերի տեղեկագրում, այդ նպատակով պարբերաբար ուղարկել
իր օգնականին եւ պահակադիրներին.
- ժամապահի կողմից կանչ ստանալու կամ սահմանված ժամկետում նրանից ծառայության կատարման
վերաբերյալ զեկույց չստանալու դեպքում պահակադիր (իր օգնականին) ուղարկել կամ անձամբ մեկնել պահակակետ.
- ոչ ոքի չթողնել պահակատուն, բացի այն անձանցից, ովքեր իրավունք ունեն, ղեկավարվել 143, 144 հոդվածների
ցուցումներով.
- պարզել անցագրային ռեժիմի խախտումով օբյեկտ թափանցած կամ այդպիսի փորձ կատարելու հիմքերով
ձերբակալված կասկածելի անձանց ինքնությունը, կատարել կարճատեւ հարցաքննում, իսկ անհրաժեշտության
դեպքում նաեւ` անձնական խուզարկություն եւ նրանց մասին անմիջապես զեկուցել պահակախմբերի (զորամասի)
հերթապահին.
- պարզել պահակախմբերի (զորամասի) հերթապահի սենյակում սպաների անձնական զենքի պահարանի
ազդանշանման անսպասելի խափանման պատճառը, անհրաժեշտության դեպքում այնտեղ ուղարկել իր օգնականին
(պահակադիրին).
- պահակախմբերի (զորամասի) հերթապահի կամ նրա օգնականի թույլտվությամբ զորամաս (ստորաբաժանում)
կամ մոտակա բուժհիմնարկ ուղարկել պահակախմբի անձնակազմի հիվանդներին եւ պահակախմբերի (զորամասի)
հերթապահի միջոցով պահանջել նրանց փոխարինում, միջոցներ ձեռնարկել ձմռանն անձնակազմը ցրտահարվելուց
կանխելու համար.
- տեղում հետաքննել ժամապահի կողմից զենքի գործադրման յուրաքանչյուր դեպք եւ անմիջապես զեկուցել
պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
(135-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 136
մեկնում է այնտեղ եւ անսարքության բնույթը եւ պատճառները պարզելուց հետո ժամապահին հրամայում է
հերթափոխվել: Անսարքության մասին նա անմիջապես զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Հոդված 137
ապա պահակապետն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` այդ մասին զեկուցելով պահակախմբերի (զորամասի)
հերթապահին:
Եթե զանցանքի բնույթն այնպիսին է, որ զինծառայողին չի կարելի հետագա ծառայության թույլատրել, ապա նա
պահակախմբերի (զորամասի) հերթապահի հրամանով առանց զենքի եւ զինամթերքի մեկնում է զորամաս
(ստորաբաժանում)` իրեն այլ զինծառայողով փոխարինելու համար: Նրան ուղեկցում է պահակապետի օգնականը
(պահակադիրը) կամ զորամասից (ստորաբաժանումից) այդ նպատակով կանչված անձնավորությունը: Զանցանքի
վերլուծությունը կատարվում է ստորաբաժանման ներսում:
Հոդված 138
եւ գործում նրա ցուցումով:
Պահակադիրներից որեւէ մեկի հանկարծակի հիվանդանալու դեպքում պահակապետը նրա
պարտականությունները դնում է իր օգնականի վրա կամ կատարում է անձամբ եւ այդ մասին զեկուցում է
պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Հոդված 139
- պահպանվող օբյեկտների, ժամապահների, պահակայինների (հսկիչ-պահպանության խմբի) հերթափոխի կամ
պահակատան վրա հարձակվելիս.
- պահպանության տեխնիկական միջոցների հանկարծակի խափանման ժամանակ.
- պահպանվող օբյեկտում կամ պահակատանը հրդեհ առաջանալու կամ տարերային աղետի սպառնալիքի
դեպքերում.
- կայազորում (զորամասում) տագնապ հայտարարվելիս.
- պահակախումբը ստուգող անձանց հրամանով (255, 256 հոդվածներ):
Պահակապետը պահակախումբն «Ի զեն» կոչելու համար տալիս է «Պահակախումբ` ի զեն» հրամանը, այնուհետեւ
պահակախմբի անձնակազմը գործում է 249 հոդվածին համապատասխան:
(139-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 140
հրահանգի համաձայն եւ, իրադրությունից ելնելով, միջոցներ ձեռնարկում հարձակումը ետ մղելու համար, հարձակման
մասին նա անմիջապես զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Անհրաժեշտության դեպքում պահակապետը բացում է մարտական փամփուշտների պահեստային արկղերը:
Հետագայում զինամթերքը արկղերից հանելու վերաբերյալ կազմվում է ակտ:
(140-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 141
պահակախմբին առաջադրված խնդրի կատարումը սպառնալիքի տակ է դրվում, պահակապետը միջոցներ է
ձեռնարկում պահակախմբի ուժերով կարգը վերականգնելու համար եւ այդ մասին անհապաղ զեկուցում է
պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Հոդված 142
պահակախմբի ուժերով, միաժամանակ կանչում է հրշեջ խումբ, միջոցներ ձեռնարկում գույքը փրկելու համար:
Կատարվածի մասին անհապաղ զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Պահպանվող օբյեկտի տեխնիկական տարածքում կամ արտաքին եւ ներքին ցանկապատեր չունեցող օբյեկտում,
ինչպես նաեւ նրա շրջակայքում հրդեհ առաջանալու դեպքում պահակապետը զեկուցում է պահակախմբերի
(զորամասի) հերթապահին եւ գործում վերջինիս ցուցումներով:
Եթե պահպանվող օբյեկտին տարերային աղետ է սպառնում, ապա պահակապետը զեկուցում է պահակախմբերի
(զորամասի) հերթապահին եւ միջոցներ ձեռնարկում գույքը փրկելու համար:
Հրդեհի կամ ջրհեղեղի սպառնալիքի դեպքում պահակապետը ժամապահներին հրամայում է փոխադրվել
անվտանգ տեղեր, որտեղից կարելի է շարունակել պահպանվող օբյեկտի վերահսկողությունը, իսկ վտանգն անցնելուց
հետո նրանց կարգում է իրենց նախկին տեղերում:
Հոդված 143
հոդված), նրանց ուղեկցողներին, ինչպես նաեւ այն վաշտի (մարտկոցի) հրամանատարին, որի կազմից նշանակվել է
պահակախումբը, նրա տեղակալներին եւ վաշտի (մարտկոցի) հրամանատարի բոլոր անմիջական պետերին: Այդ
անձանց պահակատուն գալու մասին նա զեկուցում է պահակախմբերի (զորամասերի) հերթապահին: Մյուս անձանց
մուտքը նա թույլատրում է ժամանողի անձը փաստաթղթերով պարզելուց եւ մուտքի թույլտվությունը ստուգելուց հետո:
256 հոդվածում թվարկված պետերի հանձնարարությամբ ստուգման եկած անձանց մուտքը պահակատուն
թույլատրվում է միայն պահակախմբերի (զորամասի) հերթապահի կամ նրա օգնականի (զորամասի հերթապահի
օգնականի, եթե պահակախումբը նրան է ենթարկվում) ուղեկցությամբ:
Ներքին պահակախումբ ստուգման եկած նույն զորամասի սպաների մուտքը պահակատուն թույլատրվում է
անձնական վկայականով եւ ստուգման իրավունքը հաստատող մեկանգամյա վկայականով:
Ոչ ճիշտ ձեւակերպված փաստաթղթերով անձանց պահակապետը պահում է, նրանց մասին անհապաղ զեկուցում
պահակախմբերի (զորամասի) հերթապահին, այնուհետեւ գործում նրա ցուցումով:
Պահակատան մուտքի յուրաքանչյուր թույլտվություն, բացի պահակախումբը ստուգելու եկած անձանց
թույլտվությունից, պահակապետը գրառում է պահակակետերի տեղեկագրում:
Պահակախմբերի հերթափոխի ժամանակ պահպանվող օբյեկտների մուտքի թույլտվություն չի տրվում,
բացառություն են կազմում պահակախումբը ստուգելու եկած անձինք:
(143-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն, 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 144
կայազորային պահակատանը` նաեւ զորամասի հրամանատարին զեկուցում է. օրինակ` «Պարոն գեներալ-մայոր,
ծառայության ժամանակ պատահար չի եղել (կամ եղել է այս-այս): Պահակապետ` ավագ լեյտենանտ Մելքոնյան»:
Պահակապետի զեկույցի ժամանակ արթուն հերթափոխն առանց հատուկ հրամանի ընդունում է շարային կեցվածք:
Պահակապետը, կոչումով իրեն հավասար կամ բարձր այլ անձանց պահակատուն ժամանելիս, մոտենում է նրանց եւ
ներկայանում, օրինակ` «Պարոն մայոր, պահակապետ լեյտենանտ Պետրոսյան»: Այնուհետեւ գործում է 143 հոդվածում
նշված կարգով:
Հոդված 145
պահակախմբի վերադաս պետերից այլ անձանց միջոցով հրամաններ ստանալիս պարտավոր է նրանցից նշանաբառ
պահանջել: Ստացած հրամանի հավաստիությունը կասկածելու դեպքում նա իրավունք ունի ցանկացած հարմար
եղանակով ստուգել այն:
(145-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-126-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 146
պահակադիրների եւ պահակայինների խնդիրները, ուժեղացնում է պահակակետերի ու պահակատան
պահպանությունը, պահեստարանների (պահեստների) պետերի միջոցով ապահովում պահպանվող օբյեկտների
արագ բացումը, պահակախմբերի (զորամասի) հերթապահին զեկուցում ձեռնարկված միջոցների հերթափոխի
պատրաստականության մասին եւ այնուհետեւ գործում նրա ցուցումով:
(146-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 147
- բացակայել պահակատնից, բացի ժամապահներին փոխելու, նրանց ծառայությունը ստուգելու կամ կանչով
նրանց մոտ գնալու, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտի շրջանում պատահարներ կամ տարերային աղետներ տեղի
ունենալու դեպքերից: Պահակատնից հեռանալիս իր փոխարեն է թողնում օգնականին, իսկ որտեղ այդպիսին չկա`
պահակադիրին կամ պահակայիններից որեւէ մեկին.
- հեռախոսով ծառայության հետ չկապված խոսակցություն վարել կամ այդ բանը թույլատրել պահակախմբի
անձնակազմից որեւէ մեկին.
- առանց պահակախմբերի (զորամասի) հերթապահի թույլտվության արձակել պահակախմբի անձնակազմից որեւէ
մեկին.
- առանց պահակախմբերի (զորամասի) հերթապահի թույլտվության փոփոխել պահակակետերի տեղեկագրով
նախատեսված ժամապահների հերթափոխման կարգը.
- աննպատակ օգտագործել պահակախմբին հատկացված տրանսպորտային միջոցները:
(147-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Պահակապետի հատուկ պարտականությունները զորամասի մարտական
դրոշը պահպանելիս
Հոդված 148
համար, եթե դրանք պահպանվում են այդ զորամասին առընթեր:
Հերթափոխի ժամանակ նա պարտավոր է հին պահակապետից անձամբ ընդունել կնքված ծածկոցի մեջ կամ
կնքված ապակեպատ պահարանում դրված մարտական դրոշը` ստուգելով ծածկոցի (պահարանի) կնիքի
ամբողջությունը, համեմատելով կնիքը ծեփապատճենի հետ: Համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, նա պահակադիրին
եւ պահակակետը ստանձնող պահակայինին հրամայում է պահպանության ընդունել մարտական դրոշը:
Հոդված 149
(տեղակալին) դրոշը դուրս հանելու` յուրաքանչյուր դեպքի համար զորամասի հրամանատարի ստորագրած
թույլտվությունը ներկայացվելուց հետո:
Մի քանի զորամասերի մարտական դրոշների համատեղ պահպանության դեպքում թույլտվությունը պետք է
ստորագրի այն զորամասի հրամանատարը, որին մարտական դրոշը տրվում է:
Շտաբի պետը կամ նրա օգնականը (տեղակալը), ընդունելով մարտական դրոշը, բացում են ծածկոցը եւ
պահակապետի ներկայությամբ ցուցակով ստուգում պաստառի, շքանշանների, շքանշանի ժապավենների, քուղերի,
ծոպերի, ծայրապանակի եւ բռնատեղի առկայությունն ու վիճակը: Դրանից հետո պահակապետը պահակակետերի
տեղեկագրում կատարում է գրառում, օրինակ. «Այսինչ թվին, ամսին, օրը, այսինչ ժամին զորամասի (պայմանական
անվանումը) մարտական դրոշը, այսպիսի շքանշաններով եւ շքանշանի ժապավեններով, N թույլտվության համաձայն
հանձնված է». պահակապետը եւ մարտական դրոշն ընդունող սպան ստորագրում են այդ գրառման տակ: Գրավոր
թույլտվությունը մնում է պահակապետի մոտ:
(149-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 150
ստուգում է պաստառի, շքանշանների, շքանշանների ժապավենների, քուղերի, ծոպերի, ծայրապանակի, բռնատեղի
առկայությունն ու վիճակը եւ հետեւում, որ դրոշակակիրը կամ օգնականները ճիշտ փաթաթեն դրոշը, ծածկոցը
մարտական դրոշին հագցվելուց (դրոշը տեղադրված է պահարանում) եւ ծածկոցը պետական զինանշանային կնիքով
կնքվելուց հետո պահակապետը կնիքը համեմատում է իր մոտ եղած ծեփապատճենի հետ եւ պահակադիրին ու
ժամապահին հրամայում պահպանության ընդունել մարտական դրոշը: Մարտական դրոշը պահպանության
ընդունելուց հետո պահակապետը համապատասխան գրառում է անում պահակակետերի տեղեկագրում` նշելով
ընդունած շքանշանների եւ շքանշանների ժապավենների քանակը: Այնուհետեւ պահակապետը եւ մարտական դրոշը
հանձնած սպան ստորագրում են այդ գրառման տակ:
Պահակախմբի հերթափոխումից հետո գրավոր թույլտվությունը` տեղեկագրով հանդերձ, հանձնվում է
ստորաբաժանման հրամանատարներին:
Եթե մարտական դրոշը հանձնելուց հետո ժամապահը հանվում է պահակակետից, ապա նրան պահակակետից
հանելու եւ նորից նույն պահակակետում կարգելու վերաբերյալ պահակակետերի տեղեկագրում կատարվում է
գրառում:
(150-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 151
պահակապետն անձամբ միջոցներ է ձեռնարկում մարտական դրոշը փրկելու համար եւ նոր վայրում կազմակերպում է
նրա պահպանության գործը:
Պահակապետի հատուկ պարտականությունները տեխնիկական միջոցներով սարքավորված
օբյեկտների պահպանության ուղղությամբ
Հոդված 152
(133-139 հոդվածներ) նախատեսված պարտականություններից բացի պարտավոր է`
- հերթապահության գրաֆիկը թողնել պահպանության տեխնիկական միջոցների ազդանշանների ընդունման
սարքավորման մոտ եւ հաշվառում տանել պահակակետերի տեղեկագրում.
- վերահսկել պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի)
ծառայությունն ազդանշաններն ընդունող սարքավորման մոտ.
- ժամանակացույցի համաձայն` անձամբ ստուգել պահպանության տեխնիկական միջոցների սարքինությունը եւ
այդ նպատակով պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականին (օպերատորին)
ուղարկել ծառայության ազդանշաններն ընդունող սարքավորման մոտ.
- իրականացնել պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորման
վերահսկողությունն այդ միջոցներով սարքավորված օբյեկտները պահպանելու եւ պաշտպանելու ժամանակ`
ժամապահներ կարգելով:
(152-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 153
պահակապետը 218 եւ 219 հոդվածներում շարադրվածից բացի կատարում է մարտական հաշվարկ, անձամբ
ընդունում օբյեկտը եւ պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) հետ
միասին ստուգում է պահպանության տեխնիկական միջոցների սարքինությունը:
Եթե պահակախմբի կազմում օպերատորների հերթափոխ է նշանակված, պահակապետը կատարում է
մարտական հաշվարկ, օպերատոր կարգում փաստաթղթերի եւ պահպանության տեխնիկական միջոցների
ազդանշանների ընդունման նպատակով, այնուհետեւ մյուս օպերատորի եւ հին պահակապետի հետ միասին
պահպանության ընդունում օբյեկտը: Օբյեկտն ընդունելու ժամանակ նոր պահակապետը պահպանության
տեխնիկական միջոցների վիճակին առնչվող բոլոր հարցերը լուծում է սարքավորումն ընդունող օպերատորի հետ:
(153-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 154
պահակադիրը) պահպանության տեխնիկական միջոցների գծով իր օգնականի (օպերատորի) հետ միասին ստուգում
է պահպանության միջոցների սարքինությունը: Այնուհետեւ գործողության մեջ են դրվում պահպանության միջոցները,
իսկ պահակապետն այդ մասին գրառում է պահակակետերի տեղեկագրում, ինչպես նշված է 160 հոդվածում: Օբյեկտը
բացելուց եւ պահակակետերի տեղեկագրում համապատասխան նշում անելուց հետո օբյեկտի պահպանական
ազդանշանման միջոցները կարող են անջատվել:
Հրշեջ ազդանշանման տեխնիկական միջոցներն ամբողջ օրը միացված են պահվում, ինչը հաստատվում է
պահակախմբի հերթափոխի ժամանակ կատարված գրառմամբ:
Հոդված 155
կոչում պահակախումբը, այդ մասին տեղեկացնում պահակախմբի (զորամասի) հերթապահին եւ անմիջապես մեկնում
հսկիչ-պահպանության (պահեստային) խմբով կամ պահպանության տեխնիկական միջոցների համապատասխան
պահակադիր եւ օգնական (օպերատոր) ուղարկում իրադրությունը պարզելու եւ օբյեկտի հուսալի պահպանության
անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար:
Հրշեջ ազդանշանման տեխնիկական միջոցներով հրդեհի ազդանշան ստանալիս պահակապետն «Ի զեն» է կոչում
պահակախումբը եւ գործում 142 հոդվածի համապատասխան:
(155-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 156
պահակախմբերի (զորամասի) հերթապահին եւ պահակապետի հրահանգում շարադրված ցուցումներին
համապատասխան ուժեղացնում է օբյեկտի պահպանությունը:
Պահակապետի հատուկ պարտականությունները շտաբների, կառավարման կետերի եւ հիմնարկների
պահպանությունն իրականացնելիս
Հոդված 157
նախատեսված ընդհանուր պարտականություններից (133-134 հոդվածներ) բացի պարտավոր է`
- իմանալ անցագրային համակարգը, թույլտվության գրությունների նկարագրությունը եւ գործողության ժամանակը,
անձը հաստատող փաստաթղթերը, պահակակետերով զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմ, այցելուներ եւ
տրանսպորտային միջոցներ բաց թողնելու կարգը.
- «Ի զեն» կոչել պահակախումբը սահմանը խախտվելու կամ պահակակետն առանց անցագրի անցնելու դեպքում.
- միջոցներ ձեռնարկել անցագրային ռեժիմի խախտմամբ օբյեկտ թափանցող (օբյեկտից դուրս եկող) անձանց
ձերբակալելու համար:
(157-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Պահակապետի հատուկ պարտականությունները պահեստարանների (պահեստների), հավաքակայանների
մուտքի թույլտվություն տալու եւ դրանց
պահպանության վերցնելու ժամանակ
Հոդված 158
պարտավոր է`
- ներկայացվող թույլտվությունը համեմատել պահակատանը գտնվող համապատասխան նմուշի հետ եւ ստուգել
եկածի անձը հավաստող փաստաթուղթը.
- համեմատել ժամանողի ազգանվան եւ պաշտոնի համապատասխանությունը պահակատանը գտնվող ցուցակին
(106 հոդված).
- համեմատել ներկայացված կնիքը (կնքված առանձնատիպը) պահակատանը գտնվող ծեփապատճենի
(կապարակնիքի դրոշմվածքի) հետ:
Պահեստարանի (պահեստի) կամ հավաքակայանի բացման եւ փակման թույլտվությունը ձեւակերպելու ընթացքում
այդ նպատակով ժամանած անձը սպասում է պահակատան նախամուտքում, այլ սենյակներ նրան մտնել չի
թույլատրվում:
(158-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 159
պահակապետը պահակադիրին հրամայում է ժամանակին թույլ տալ պահեստարանը (պահեստը) կամ
հավաքակայանը բացել: Ներկայացված թույլտվությունը մնում է պահակապետի մոտ:
Պահակախմբի հերթափոխումից հետո մեկանգամյա թույլտվությունը հանձնվում է պահակակետերի տեղեկագրի
հետ միասին, իսկ մշտական թույլտվությունը ներկայացնողին է վերադարձվում պահպանվող օբյեկտը փակելուց
հետո:
Պահակապետը պահեստարաններ (պահեստներ) կամ հավաքակայաններ մտնել թույլատրում է այն պահանջների
ճիշտ կատարման պայմանով, որոնք նշված են պահակակետերի ցուցակում: Հրավտանգ պահեստարաններ
(պահեստներ) կամ հավաքակայաններ թույլատրվում է մտնել հատուկ կոշիկներով, առանց նավթավառների, հրազենի
եւ սառը զենքի, առանց ծխելու եւ բռնկիչ պարագաների, որոնց մասին նույնպես նշվում է պահակակետերի ցուցակում:
Պահեստարանի (պահեստի) կամ հավաքակայանի պահպանության ընդունումը պահակապետն իրականացնում է
միայն փակմանը եկած անձնավորության մոտ հրշեջ մետաղանիշ (ժետոն) լինելու դեպքում:
(159-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 160
պահակակետերի տեղեկագրում, օրինակ` «Այսինչ թվականի, ամսի, այսինչ օրը, այսինչ ժամին, N թույլտվության
համաձայն պահեստարանը (պահեստը) կամ հավաքակայանը բացվել է (փակվել է), պահպանության տեխնիկական
միջոցներն անջատվել են (միացվել են), եւ պահեստարանը (պահեստը) կամ հավաքակայանը բացելու (փակելու) եկած
անձնավորության հետ միասին ստորագրում է գրառման տակ:
Եթե որեւէ պահեստարան (պահեստ) կամ հավաքակայան մինչեւ պահակափոխումը պահպանության չի հանձնվել,
այդ մասին եւս պահակակետերի նոր տեղեկագրում կատարվում է գրառում, որի տակ ստորագրում են հին եւ նոր
պահակապետերը, իսկ թույլտվությունը հանձնվում է նոր պահակապետին:
(160-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 161
պահակապետը ժամապահին թողնում է պահակակետում, իսկ մեկ ժամից ավելի դեպքում գործում է
պահակակետերի ցուցակի համապատասխան հրահանգին համապատասխան:
Պահեստարանը (պահեստը) կամ հավաքակայանը բացելու ժամանակ ժամապահին հանելու եւ վերստին նույն
պահակակետում կարգելու վերաբերյալ պահակապետը համապատասխան գրառում է կատարում պահակակետերի
տեղեկագրում:
(161-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 162
- թույլտվություն ստացած անձնավորությունը ներկայանում է ոչ նշանակված օրը եւ ժամին կամ առանց
փաստաթղթերի.
- ցուցակում կամ թույլտվությունում նշված անձնավորության փոխարեն ուրիշ անձնավորություն է.
- թույլտվությունը կամ անձը հաստատող փաստաթուղթը սխալ է ձեւակերպվել, ինչպես նաեւ կնիքը
ծեփապատճենին (կնքված առանձնատիպը կապարակնիքի դրոշմվածքին) կամ թույլտվությունը նմուշին չեն
համապատասխանում:
Վերոհիշյալ բոլոր դեպքերում պահակապետը ձերբակալում է եկողին, այդ մասին գրառում պահակակետերի
տեղեկագրում, զեկուցում պահակախմբերի (զորամասի) հերթապահին եւ այնուհետեւ գործում նրա ցուցումով:
(162-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 163
այլ տեսակների) մուտքը հավաքակայան կամ մարտական մեքենաների կայանատեղ թույլատրվում է 158-161
հոդվածների ցուցումներին համապատասխան:
(վերնագիրը հանվել է 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 164
Հոդված 165
Հոդված 166
Պահակապետի օգնական
Հոդված 167
Նա պարտավոր է`
- իմանալ պահակախմբի խնդիրները, պահակապետի եւ պահակախմբերի բոլոր անդամների
պարտականությունները.
- հերթափոխի ժամանակ ընդունել պահակատունն ու գույքացուցակով այնտեղ պահվող սարքավորումը, գույքը եւ
ունեցվածքը.
- պահակապետի բացակայության կամ հանգստանալու դեպքում կատարել նրա պարտականությունները.
- պահակապետի հրամանով հերթափոխերն ուղարկել պահակակետեր եւ ստուգել ժամապահների ծառայությունը.
- կազմել պահակատան մուտքի ժամապահների հերթափոխության գրաֆիկ եւ իրականացնել նրանց
հերթափոխությունը.
- հետեւել պահակախմբի անձնակազմի կողմից սնունդը ժամանակին ընդունելուն, սարքավորումը, գույքը եւ
ունեցվածքը սարքին պահպանելուն, պահակատան եւ հարող տարածքի մաքրությանը, ինչպես նաեւ վառարանները
ժամանակին տաքացնելուն եւ պահակատան լուսավորությանը.
- պահակապետի հրամանով ուղեկցել ժամապահների ծառայությունը ստուգող անձանց:
Հոդված 168
Հոդված 169
պարտականությունների կատարումը եւ այդ մասին զեկուցում պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Պահակապետի օգնական (օպերատոր)` պահպանության տեխնիկական
միջոցների գծով
Հոդված 170
պահակապետին (օպերատորը նաեւ պահակապետի օգնականին) եւ պատասխանատու է պահպանության
տեխնիկական միջոցների աշխատանքի հանձնարարված ռեժիմն ապահովելու, պահպանության տեխնիկական
միջոցների գործունեության վերաբերյալ տվյալները պահակապետին հասցնելու, պահպանության տեխնիկական
միջոցներով սարքավորված օբյեկտները ճիշտ պահպանության ընդունելու, պահակատանը գտնվող սարքավորումն
անվնաս պահելու համար:
Նա պարտավոր է`
- իմանալ տեխնիկական միջոցներով սարքավորված օբյեկտները պահպանելու առանձնահատկությունները եւ
ապահովել այդ միջոցների աշխատանքի ռեժիմը.
- պահակախմբի հերթափոխի ժամանակ ընդունել փաստաթղթերը, ստուգել պահպանության տեխնիկական
միջոցների սարքինությունը, անհրաժեշտության դեպքում` նաեւ գործողությունը եւ այդ մասին զեկուցել
պահակապետին.
- հերթապահության ժամանակ մշտապես հետեւել պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն
ընդունող սարքավորմանը եւ վարել դրանց աշխատանքը վերահսկելու մատյանը, պահպանության տեխնիկական
միջոցները մաշվելու կամ շարքից դուրս գալու դեպքում անհապաղ զեկուցել պահակապետին.
- սահմանված գրաֆիկին համապատասխան եւ պահակապետի թույլտվությամբ ստուգել հսկիչ-պահպանության
խմբի կազմում տեխնիկական միջոցների վիճակն ըստ օբյեկտի պարագծի ժամապահներ կարգելով, օբյեկտները
պահպանելու ստուգումն իրականացնել պահակապետի օգնականի կամ համապատասխան պահակադիրի
ուղեկցությամբ.
- հսկիչ-պահպանության խմբի վերադարձից հետո պահակապետին զեկուցել պահակակետերի, պահպանության
տեխնիկական միջոցների վիճակի, թերությունների եւ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են դրանք
վերացնելու համար.
- էլեկտրասարքերից օգտվելիս կատարել անվտանգության պահանջները:
Հոդված 171
օգնականի (օպերատորի) հերթապահությունն իր նշանակությամբ եւ պատասխանատվությամբ հավասար է
պահակակետում ժամապահի ծառայությանը:
Պահակադիր
Հոդված 172
կատարելու, ժամանակին հերթափոխվելու, պահակակետում նրանց կարգելու, ժամապահների կողմից
պահակակետերը ճիշտ հանձնելու եւ ընդունելու համար: Նա ենթարկվում է պահակապետին եւ նրա օգնականին,
կատարում է միայն նրանց հրամանները:
Հոդված 173
օբյեկտի, ժամապահի, պահակակետեր գնացող կամ պահակատուն վերադարձող պահակայինների հերթափոխի վրա
կատարված հարձակումը կանխելու համար:
Հոդված 174
- իմանալ իր պահակակետերը, դրանց տեղադրությունը եւ սահմանները, երթուղիները, պահպանության ու
պաշտպանության պայմանները (դիտում, գնդակոծում, ցանկապատում) եւ ժամապահի հատուկ
պարտականությունները յուրաքանչյուր պահակակետում.
- հին պահակախմբի պահակադիրից ընդունել կնիքների ծեփապատճենները (կապարակնիքների
դրոշմվածքները), իսկ պահակակետերում ժամապահներ կարգելիս պահակակետերի ցուցակի համաձայն ընդունել
նաեւ պահպանության տակ գտնվող օբյեկտները եւ այդ մասին զեկուցել պահակապետին.
- պահակայիններին պահակակետեր ուղարկելուց առաջ ստուգել նրանց կողմից իրենց պարտականությունների
իմացությունը, ինչպես նաեւ պահակատանը ծխելու եւ վառելու պարագաները թողնելը.
- հետեւել պահակայինների զենքը ճիշտ լիցքավորելուն` պահակակետեր ուղարկելուց առաջ եւ լիցքաթափելուն`
պահակակետերից վերադառնալուց հետո (100, 101 հոդվածներ).
- յուրաքանչյուր հերթափոխի վերադարձից հետո պահակապետին զեկուցել կատարված հերթապահության,
պահակակետերի վիճակի, բոլոր թերությունների եւ դրանց վերացման միջոցառումների մասին.
- պահակապետի թույլտվությամբ ստուգել ենթակա ժամապահների ծառայության կատարումը.
(174-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 175
- խստիվ պահպանել պահակակետերի տեղաբաշխման ուրվագծում նշված երթուղին.
- հետեւել, որ ժամապահը եւ պահակակետն ընդունող պահակայինը ճիշտ կատարեն հանձնումը եւ ընդունումը,
ժամապահի եւ պահակակետն ընդունող պահակայինի հետ անձամբ ստուգել լուսավորության, ցանկապատերի,
դռների (դարպասների) սարքինությունը, պահեստարանների (պահեստների) վանդակացանցերի եւ պատերի վիճակը,
կողպեքների, լարերի, կնիքների (կապարակնիքների) առկայությունը եւ դրանց համապատասխանությունը
ծեփապատճեններին (դրոշմվածքներին) կամ պահպանության տակ գտնվող մարտական մեքենաների (այլ զենքերի ու
ռազմական տեխնիկայի) քանակը, ինչպես նաեւ պահպանության տեխնիկական միջոցների, կապի, հրդեհաշիջման
միջոցների եւ պահակային համազգեստի առկայությունն ու վիճակը.
- պահակակետը ստանձնող ժամապահին բացատրել, թե ինչի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնի, որտեղ
են գտնվում հարեւան պահակակետերը, պահպանվող օբյեկտի առավել վտանգավոր մատույցները, տեղում ցույց տալ
պահակակետի սահմանները եւ արգելված սահմանը, որոնք տեղանքի վրա նշված են պահակակետերի ցուցակով
հաստատված այն հեռավորությամբ հանդերձ, որտեղից ավելի մոտ ժամապահն իրավունք չունի կողմնակի մարդկանց
թողնել, ստուգել, թե ժամապահը գիտի արդյոք ինչ պետք է իր, պահպանվող օբյեկտի կամ հարեւան պահակակետերի
վրա հարձակվելու, ինչպես նաեւ հրդեհի դեպքում.
- ստուգել, թե ժամապահը գիտի արդյոք զեկույցի եւ պահակատան հետ կապ պահպանելու կարգը:
(175-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 176
(պահարանի) եւ նրա կնիքի ամբողջությունը, կնիքը համեմատել ծեփապատճենի հետ: Ամբողջությունը խախտված
լինելու դեպքում պահակադիրը կանչում է պահակապետին եւ զեկուցում այդ մասին:
Հոդված 177
ծեփապատճեններով (կապարակնիքների դրոշմվածքներով) եւ բացմանը ժամանած անձնավորության հետ զննում է
պահեստարանը (պահեստը, հավաքակայանը): Եթե ժամապահը պահակակետերի ցուցակի համաձայն մնալու է
պահակակետում, ապա պահակադիրը նրան հիշեցնում է պահակակետերի ցուցակում նշված հատուկ
պարտականությունները: Պահակադիրը պահեստարաններ (պահեստներ) մտնել է թույլատրում` պահակակետերի
ցուցակում նշված պահանջները ճշտորեն պահպանելով:
Հոդված 178
պահակադիրը հերթափոխությունը ստանձնած ժամապահին տեղեկացնում է, թե ով է այն բացել կամ ում է թույլ տվել
մտնել մարտական մեքենաների (այլ զենքի եւ ռազմական տեխնիկայի) կայանատեղի:
Պահեստարանը (պահեստը, հավաքակայանը) փակելու դեպքում պահակադիրը պարտավոր է պահակակետ գալ
կնիքների ծեփապատճեններով (կապարակնիքների դրոշմվածքներով) եւ ժամապահի ու պահեստարանը (պահեստը,
հավաքակայանը) պահպանության հանձնող անձնավորության ներկայությամբ անձամբ ստուգել կնիքները
(կապարակնիքները) եւ պատուհանների, վանդակացանցերի, դռների, պատերի վիճակը, պահպանության ընդունելիս
կայանատեղիներում ստուգել մարտական մեքենաների (այլ զենքերի եւ մարտական տեխնիկայի) քանակը, դրանց
կնիքները (կապարակնիքները) համեմատել եղած ծեփապատճենների (դրոշմվածքների) հետ:
Հոդված 179
պարտականությունները կատարելուն ձեռնամուխ է լինում առաջին պահակադիրը: Կատարվածի մասին նա
զեկուցում է պահակախմբերի (զորամասի) հերթապահին:
Ժամապահ
Հոդված 180
- օրենքով նրա իրավունքների եւ անձնական արժանապատվության առանձնակի պահպանմամբ.
- խիստ որոշակի անձանց` պահակապետին, պահակապետի օգնականին եւ իր պահակադիրին նրա ենթակա
լինելով.
- բոլորի կողմից ժամապահի ծառայությունից բխող պահանջների պարտադիր կատարմամբ.
- սույն Կանոնագրքի մեջ նշված դեպքերում նրան զենքի կիրառման իրավունք ընձեռելով:
Հոդված 181
պահակապետի օգնականը եւ այն պահակադիրը, որին ժամապահը ենթարկվում է:
Պահակապետի, նրա օգնականի եւ պահակադիրի մահվան կամ իրենց պարտականությունների կատարմանը
նրանց ֆիզիկապես անկարող լինելու դեպքում ժամապահին հանում կամ հերթափոխում է պահակախմբերի
(զորամասի) հերթապահը իր վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի ներկայությամբ:
Հոդված 182
հերթափոխվող ժամապահի ներկայությամբ անձամբ ստուգի այն ամենի առկայությունն ու սարքինությունը, ինչ
պահակակետերի ցուցակի համաձայն ենթակա է պահպանության:
(182-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 183
- աչալրջորեն պահպանել եւ պաշտպանել իր պահակակետը.
- ծառայությունը կատարել առույգ, ոչնչով չհրապուրվել, ձեռքից բաց չթողնել եւ ոչ մեկին չտալ զենքը, անգամ այն
անձանց, որոնց ինքը ենթակա է.
- նշված երթուղով շարժվելիս կամ դիտաշտարակում գտնվելիս ուշադիր զննել պահակակետի մատույցները,
ցանկապատը եւ կապի միջոցներով զեկուցել պահակակետերի ցուցակով սահմանված ժամկետներում ծառայության
կատարման ընթացքի մասին.
- նույնիսկ իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պահակակետը չլքել, քանի դեռ չի հերթափոխվել կամ հանվել,
պահակակետի ինքնակամ լքումը զինվորական հանցագործություն է համարվում.
- պահակապետից, նրա օգնականից, իր պահակադիրի եւ նրանց կողմից ուղեկցվող անձանցից բացի ոչ մեկին թույլ
չտալ անցնելու արգելված սահմանը, որը տեղանքում նշված է ցուցանակներով.
- իմանալ պահակախմբի տրանսպորտային միջոցների շարժման երթուղիները եւ գրաֆիկները, ինչպես նաեւ նրանց
տարբերիչ նշանները եւ ազդանշանները.
- կիրառել կարողանալ պահակակետում եղած հրշեջ միջոցները, իր կամ հարեւան պահակակետում ցանկապատի
անսարքություններ, կարգ ու կանոնի խախտումներ հայտնաբերելիս կանչել պահակապետին.
- պահակաշների հաչոց լսելիս կամ պահպանության տեխնիկական միջոցները գործելիս անհապաղ այդ մասին
հայտնել պահակատուն:
(183-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 184
սվին-դանակի, սվին-դանակ գոտափոկի վրա), ինչպես նաեւ կապի միջոց: Գիշերային ժամերին կանգնած լինի
կրակելու պատրաստ դիրքով, ցերեկը` «Փոկին առ» կամ կանգնած վիճակում կրակելու դիրքով (9 հավելված). ներքին
եւ մարտական դրոշի պահակակետերում` փայտե բռնատեղով ավտոմատը` «Փոկին առ» դիրքով, ծալովի բռնատեղով
ավտոմատը` «Կրծքին առ», կարաբինը` «Ոտքին առ», լիցքավորված պահեստատուփով (պահունակով) պայուսակը
պետք է փակ լինի: Ատրճանակները գտնվում են կոճկված պատյաններում` գոտեփոկի վրա:
Հրդեհը մարելու կամ տարերային աղետի հետեւանքները վերացնելու դեպքում թույլատրվում է զենք կրել «Մեջքին
առ» դրությամբ:
(184-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 185
բնական կարիքները, որեւէ մեկից ընդունել եւ որեւէ մեկին հանձնել որեւէ առարկա, փամփուշտն անհարկի մտցնել
փամփշտանոց:
Ժամապահը պետք է պատասխանի միայն պահակապետի, նրա օգնականի, պահակադիրի եւ ստուգման եկած
անձնավորությունների հարցերին:
Հոդված 186
բացահայտ հարձակման դեպքում:
Հոդված 187
օգնականից, պահակադիրից եւ նրանց կողմից ուղեկցվող անձանցից բացի, ժամապահը կանգնեցնում է «Կանգնիր,
հետ ԴԱՐՁ» կամ «Կանգնիր, անցիր ԱՋ (ՁԱԽ)» գոչելով:
Պահակակետին կամ արգելված սահմանին մոտեցողների կողմից այս պահանջը չկատարվելու դեպքում
ժամապահը նախազգուշացնում է` գոչելով «Կանգնիր, ԿԿՐԱԿԵՄ», եւ անհապաղ կանչում է պահակապետին կամ
պահակադիրին: Երբ խախտողը շարունակում է պահակակետին կամ արգելափակ սահմանին մոտենալ, ժամապահը
փամփուշտը փամփշտանոց է մտցնում եւ նախազգուշացնում է կրակելով վերեւ: Այս պահանջը եւս անտեսվելու,
պահակակետ թափանցելու (արգելափակ սահմանը հատելու) կամ նման փորձերից հետո փախուստի դիմելու
դեպքում ժամապահը զենք է գործադրում նրա նկատմամբ:
Հոդված 188
պարզորոշ տեսնել պահակակետին կամ արգելված սահմանին մոտեցող անձնավորությանը, ժամապահը նրան
կանգնեցնում է «Կանգնի ́ր, ո ́վ է գալիս» գոչելով: Եթե պատասխան չկա, ապա ժամապահը նախազգուշացնում է
«Կանգնիր, ԿԿՐԱԿԵՄ»: Վերջինիս կանգնեցնում է, այդ մասին հայտնում պահակատուն, հետեւում նրա վարքագծին եւ
ամենայն ուշադրությամբ շարունակում պահպանել իրեն հանձնարարված պահակակետը:
Եթե խախտողը շարունակում է մոտենալ պահակակետին կամ արգելված սահմանին, ժամապահը
նախազգուշացնում է վերեւ կրակելով: Այս պահանջը եւս չկատարելու եւ պահակակետ թափանցելու (արգելված
սահմանը հատելու) դեպքում կամ նման փորձից հետո փախուստի դիմելիս ժամապահը զենք է գործադրում նրա
նկատմամբ:
Երբ ժամապահի կանչին հետեւում է պատասխան` «Պահակապետն է (պահակապետի օգնականը,
պահակադիրը)», ժամապահը հրամայում է «Պահակապետ (պահակապետի օգնական, պահակադիր), ինձ մոտ,
մյուսները` տեղում»: Անհրաժեշտության դեպքում ժամապահը պահանջում է, որ մոտեցողը լուսավորի դեմքը:
Համոզվելով, որ ներկայացնողն իրոք պահակապետն է (պահակապետի օգնականը, պահակադիրը), ժամապահը
բոլորին թույլատրում է գալ իր մոտ:
Իսկ եթե որպես պահակապետ (պահակապետի օգնական, պահակադիր) ներկայացածն ինքը չէ կամ նրա հետ
եկած անձնավորությունները չեն կատարում տեղում մնալու իր պահանջը, ապա ժամապահը նախազգուշացնում է
խախտողներին, գոչելով` «Կանգնի ́ր, ԿԿՐԱԿԵՄ»: Այս պահանջը չկատարելու դեպքում ժամապահը զենքի է դիմում:
(188-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 189
ժամապահը պետք է համարձակ գործի սվինով եւ խզակոթով:
(189-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 190
ձեռնարկում հրդեհը հանգցնելու համար` չդադարեցնելով պահպանվող օբյեկտի վերահսկողությունը: Պահպանվող
օբյեկտի տեխնիկական տարածքում կամ արտաքին եւ ներքին ցանկապատեր ունեցող օբյեկտում, ինչպես նաեւ
պահակակետի շրջակայքում հրդեհի մասին նա հայտնում է պահակատուն` շարունակելով պահակային
ծառայությունը:
Հոդված 191
պահակային ծառայությունը:
Հոդված 192
ժամապահը կարող է պահակապետին կանչել վերեւ կրակելով:
Հոդված 193
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրության կանոնների համաձայն: Ընդ որում,
կանգնած կրակելու դիրքում ավտոմատը նախապես առնվում է «Փոկին առ» դրության, իսկ կարաբինը` «Ոտքին առ»:
Հոդված 194
դիրքում: Երբ զինծառայողները ողջունում են մարտական դրոշը, ժամապահն ընդունում է շարային կեցվածք:
Մարտական դրոշը պահպանության ընդունելիս պահակայինը պարտավոր է ստուգել ծածկոցի (պահարանի) եւ
կնիքի ամբողջականությունը: Մարտական դրոշի հանձնումը ժամապահը կատարում է միայն պահակապետի
անձնական հրամանով եւ նրա ներկայությամբ:
Եթե մարտական դրոշի մոտ գտնվող պահակակետին վտանգ է սպառնում (հրդեհ կամ տարերային աղետ),
ժամապահը մարտական դրոշը դուրս է բերում անվտանգ տեղ եւ կանչում պահակապետին:
Հոդված 195
պարտավոր է`
- իմանալ թույլտվության գրությունների նկարագրությունը եւ գործողության ժամանակը, անձը հաստատող
փաստաթղթերը, ինչպես նաեւ պահակակետերի ցուցակում շարադրված պարտականությունները.
- մարդկանց բաց թողնել միայն պահակակետում առկա նմուշներին համապատասխանող անցագրերով, ընդ
որում, անցագրերը պետք է առձեռն ստուգել.
- նյութական անցագրերով (ուղեգրերով) որեւէ իր դուրս հանելիս (ներս բերելիս) կամ արտահանելիս (ներմուծելիս)
ստուգել ինչը եւ ինչ քանակությամբ (տեղերի քանակը) է թույլատրված անցկացնել կամ տանել, բաց թողնել միայն
ուղեգիր ունեցող մեքենաները:
Անցագրային ռեժիմի խախտմամբ, ինչպես նաեւ չգործող անցագրերով (փաստաթղթերով) օբյեկտ թափանցելու
փորձ կատարող անձանց կանգնեցնել եւ կանչել պահակապետին:
Հսկիչ-անցագրային կետի ժամապահին արգելվում է` տեղեկություն տալ թույլտվության գրությունների եւ դրանց
ծածկագրերի գործողության վերաբերյալ, թույլտվության գրությունների ստուգման հետ չառնչվող որեւէ
խոսակցության մեջ մտնել, թույլ տալ, որ պահակակետում կողմնակի անձինք եւ առարկաներ գտնվեն:
(195-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 196
զենքի եւ ռազմական տեխնիկայի) կայանատեղերում աշխատանքներ լինելու դեպքում կատարում է այն
պարտականությունները, որոնք նշված են պահակակետերի ցուցակում:
Հրավտանգ պահեստարանի (պահեստի, հավաքակայանի) մոտ կանգնած ժամապահը լրացուցիչ պարտավոր է`
- պահպանվող օբյեկտին ավելի մոտ տարածության վրա, քան նշված է պահակակետերի ցուցակում, թույլ չտալ
որեւէ մեկին ծխել, կրակ վառել, կրակել, ինչպես նաեւ օգտվել պահակակետերի ցուցակով չնախատեսված
լուսավորության սարքերից.
- թույլ չտալ պահեստարան (պահեստ) մտնել պահակակետերի ցուցակով չնախատեսված կոշիկներով եւ
լապտերներով, ինչպես նաեւ սառը զենքով եւ հրազենով:
Հոդված 197
Հոդված 198
չտալ, որ որեւէ մեկը մոտենա, բացի այն անձանցից, որոնց պահակախումբը ենթարկվում է, գիտի դեմքով, եւ այն
անձանցից, որոնք նրան ուղեկցում են:
Պահակատան շրջակայքում տեղի ունեցած բոլոր պատահարների եւ այն ամենի մասին, որոնք կարող են խանգարել
պահակախմբին` կատարելու հանձնարարված առաջադրանքը, ինչպես նաեւ պահակակետերից տրված
ազդանշանների վերաբերյալ ժամապահն անհապաղ զեկուցում է պահակապետին կամ նրա օգնականին:
(198-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 199
պահակակետերի ցուցակում:
Տրանսպորտային միջոցների վարորդ
Հոդված 200
մշտապես պատրաստ լինելու համար: Նա ենթարկվում է պահակապետին եւ նրա օգնականին:
Նա պարտավոր է`
- տրանսպորտը պահել մշտապես պատրաստ վիճակում.
- պահակապետի կամ նրա օգնականի հրամանով պահակակետերի տեղաբաշխման ուրվագծում նշված երթուղով
տեղ հասցնել պահակայինների հերթափոխը եւ այն անձանց, ովքեր ստուգում են ժամապահների ծառայության
կատարումը.
- կատարել պահակակետեր մեկնելու եւ պահակակետերից վերադառնալու վերաբերյալ պահակադիրի
հրամանները:
Վարորդին արգելվում է փոխադրամիջոցը վարելու հանձնել այլ անձնավորության, նաեւ այն անձանց, որոնց ինքը
ենթակա է:
(200-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
(վերնագիրը հանվել է 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 201
Հոդված 202
Գ 7
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՐԹԱՓՈԽԸ
Հոդված 203
պատրաստությունը, սույն օրենքի 93-րդ հոդվածում նշված անձանց ենթակայությանն անցնելը եւ նոր
պահակախմբերին իրավունք վերապահել հերթափոխել հին պահակախմբերին: Պահակախմբերի փոխարինումը
պետք է տեւի 40 րոպեից ոչ ավելի:
(203-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 204
պահակախմբերինը` զորամասի հրամանատարն` այն հաշվով, որ դեպի փոխարինման վայր եւ փոխարինման վայրից
պահակատուն ուղեւորվելու ժամանակը մեկ ժամից ավելի չպետք է տեւի:
Ընդ որում, 30 րոպեից ավելի ժամանակ պահանջվելու դեպքում կայազորի պետի (զորամասի հրամանատարի)
հրամանով պահակախմբին փոխադրամիջոց է հատկացվում:
Հոդված 205
րոպե առաջ:
Այն կայազորներում եւ զորամասերում, որտեղ նվագախմբեր չկան, կամ եթե օդի ջերմաստիճանը - 15
օ
եւ ցածր է,
պահակախմբերի փոխարինման համար դուրս են բերվում մեկ-երկու փողհար-թմբկահար կամ օգտագործվում են
փոխարինման երաժշտությունը վերարտադրող տեխնիկական միջոցներ:
(205-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 206
Ներքին պահակախմբերի փոխարինումը կատարում է զորամասի հերթապահը:
Ժամանակավոր պահակախմբերի փոխարինումը կատարվում է մշտական պահակախմբերի հետ միասին: Եթե
ժամանակավոր պահակախմբերը նշանակվում են մշտական պահակախմբերի փոխարինումից հետո, ապա դրանց
փոխարինումն առանձին է կատարվում:
Հոդված 207
նոր օգնականին, օրինակ` «Պարոն լեյտենանտ, թիվ մեկ պահակախումբը փոխարինման է ներկայացել լրիվ կազմով:
Պահակապետ` լեյտենանտ Սիմոնյան»:
Հոդված 208
շարք կանգնեցնում խմբերն ըստ իրենց համարների, ավտոմատները` «Փոկին ԱՌ» դիրքով, հրացանները` «Ոտքին
ԱՌ» դրությամբ, եւ պահակախմբերի անձնակազմին հայտնում է պահակախմբերի հերթապահի զինվորական կոչումը,
ազգանունը եւ իր ազգանունը:
Յուրաքանչյուր պահակախմբի աջ թեւում կանգնում է պահակապետը, ձախում` նրա օգնականը, պահակադիրները
կանգնում են իրենց պահակայիններից աջ` առաջին տողանում: Պահակայինները կանգնում են ըստ պահակակետերի
համարների, աջից ձախ, իրար ետեւում փոխվելու կարգով: Փոխադրամիջոցները, վարորդներով հանդերձ,
տեղավորվում են իրենց հատկացված տեղում:
Օրվա վերակարգը փոխարինելու դեպքում ներքին պահակախմբերից ձախ շարվում է մնացած օրվա վերակարգը
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրությունում նշված կարգով: Օրվա
վերակարգի փոխարինման ժամանակ տրվող հրամաններում «պահակախմբեր» բառը փոխարինվում է «օրվա
վերակարգ» բառերով:
Նվագախումբը (փողհար-թմբկահարներ) շարվում է պահակախմբերի աջ թեւում, պահակախմբերի հերթապահի
օգնականից երեք քայլ աջ:
(208-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 209
հրամայում է. «Պահակախմբե ́ր, ՀԱՎՍ
~
ԱՐ», «ԶԳԱՍ ́Տ», «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ, կենտրոն)», իսկ եթե
պահակախմբերը զինված են հրացաններով, ապա հրամայում է «Պահակախմբե ́ր, ՀԱՎՍ~ԱՐ», «ԶԳԱ ́ՍՏ», «Աջից
(ձախից, կենտրոնից) դիմավորելու համար զենքով ՈՂՋՈՒՆԻ ́Ր»: «Հավսար» հրամանով զինվորական երաժշտապետը
կանգնում է նվագախմբի շարքի կենտրոնում, առաջին տողանից 2-3 քայլի վրա, դեմքով դեպի ճակատի կողմը, ձեռքով
ազդանշան է տալիս բարձրացնելու գործիքները: Առաջին հրամանով ատրճանակներով զինված պահակապետերը
ձեռքը մոտեցնում են գլխարկին, բոլորը գլուխները թեքում են պահակախմբերի հերթապահի կողմը եւ հայացքով
ուղեկցում նրան: Երկրորդ հրամանով, բացի այդ, հրացանները բերվում են «ողջույնի» դիրքի: Նվագախումբը
կատարում է «Դիմավորելու քայլերգ» (փողհար-թմբկահարները` «Երթային քայլերգ»): Պահակախմբերի հերթապահի
օգնականը ձեռքն առանց իջեցնելու գլխարկի մոտից շարային քայլով մոտենում է պահակախմբերի հերթապահին,
կանգ առնում նրանից երկու-երեք քայլի վրա եւ զեկուցում, օրինակ` «Պարոն մայոր, պահակախմբերը շարված են
փոխարինման համար: Պահակախմբերի հերթապահի օգնական` լեյտենանտ Ասատրյան»: Զեկույցն ավարտելով,
պահակախմբերի հերթապահի օգնականը, ձեռքը չիջեցնելով, միաժամանակյա շրջադարձով մի քայլ է անում ձախ
(աջ) եւ, պահակախմբերի հերթապահին առաջ թողնելով, շարքի արտաքին կողմից մեկ-երկու քայլ հեռավորությամբ
հետեւում է նրան:
Երբ պահակախմբերի հերթապահի օգնականը կանգ է առնում զեկուցելու, նվագախումբը (փողհար-
թմբկահարները) դադարեցնում է նվագը (թմբկահարումը): Իսկ զինվորական երաժշտապետը ձեռքը մոտեցնում է
գլխարկին: Զեկույցի ավարտից անմիջապես հետո նվագախումբը վերսկսում է նվագը:
(209-րդ հոդվածը լրաց. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 210
պահակախմբերի անձնակազմին` «Ողջույն Ձեզ»: Ողջույնի պատասխանից հետո հրամայում է` «ԱԶ
~
ԱՏ» եւ ձեռքն
իջեցնում ցած: Պահակախմբերի հերթապահի օգնականը տալիս է հրաման` «ԱԶ
~
ԱՏ» եւ իջեցնում է ձեռքը:
Պահակապետերը եւ զինվորական երաժշտապետն իջեցնում են ձեռքերը:
Եթե պահակախմբերը (պահակախումբը) զինված են հրացաններով, ապա հերթապահի օգնականը հրամայում է`
«Ոտքի ́ն ԱՌ», այնուհետեւ` «ԱԶ
~
ԱՏ»:
(210-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 211
շարադրված են 208-210 հոդվածներում, կատարում է պահակապետը, որը կոչումով ավելի բարձր է, իսկ եթե
պահակապետերը կոչումով հավասար են` թիվ մեկ պահակախմբի պետը: «Ազատ» հրամանը տալուց հետո նա
կանգնում է իր տեղը:
Հոդված 212
քայլ հեռացնում է իրարից եւ իր օգնականի հետ միասին ստուգում պահակախմբերի կազմը, անձնակազմի արտաքին
տեսքը, իրենց պարտականությունների իմացությունը, ինչպես նաեւ զենքի սարքինությունը եւ բացահայտված
թերությունները վերացնելու ցուցումներ տալիս:
Երբ պահակախմբերի հերթապահը մոտենում է պահակախմբին, պահակապետը, շարքից դուրս գալով,
ներկայանում է նրան, անձնակազմը ստուգելու ընթացքում ուղեկցում եւ թույլտվություն ստանալով կանգնում է իր
տեղը:
Հոդված 213
նախապատրաստվելու կամ փոխարինվելու համար վերադարձնում է այն զորամասը, որտեղից այն նշանակվել է, եւ
անհապաղ զեկուցում է կայազորի պետին եւ զինվորական պարետին: Այդ պահակախմբի փոխարինումը
պահակախմբերի հերթապահը կամ նրա օգնականը կատարում են առանձին:
Հոդված 214
պահակախմբերը, հերթապահի օգնականը պահակախմբերի հերթապահից ձախ` մեկ քայլ հետ: Հերթապահը
հրամայում է. «Պահակախմբեր. ՀԱՎՍ
~
ԱՐ», «ԶԳԱ ́ՍՏ», «Նվագախումբ, շեփորել հավաք» («Փողհար-թմբկահարներ,
թմբկահարել հավաք»): «Զգաստ» հրամանով պահակախմբերի հերթապահը, ատրճանակներով զինված նրա
օգնականը եւ պահակապետերը ձեռքը մոտեցնում են գլխարկին:
Հոդված 215
իջեցնում են ձեռքը: Պահակախմբերի հերթապահը հրամայում է` «Պահակապետե ́ր, ԻՆՁ ՄՈՏ»: Պահակապետերը
շարային քայլով մոտենում են պահակախմբերի հերթապահին, կանգնում նրանից 2-3 քայլ հեռավորության վրա, մեկ
տողանով (իրարից մեկ քայլ տարածությամբ) պահակախմբերի համարների կարգով եւ ներկայանում, օրինակ` «Թիվ
մեկ պահակախմբի պետ` լեյտենանտ Պետրոսյան»:
Պահակախմբերի հերթապահը, յուրաքանչյուր պահակապետին հիշեցնում է ծառայության
առանձնահատկությունները եւ հանձնում նշանաբաններով գրությունը:
Հոդված 216
ընկալվել, հրամայում է` «Պահակապետե ́ր, շարք կանգնել»: Հրամանը ստանալուն պես պահակապետերը
զբաղեցնում են շարքում իրենց տեղերը, նվագախումբը (փողհար-թմբկահարները) 10-15 քայլ առաջ է գալիս, աջ ուսն
առաջ եւ ճակատային մասով կանգնում պահակախմբերի դիմաց: Պահակախմբերի հերթապահը հրամայում է`
«Նվագախումբ, փոխարինում նվագել»: Նվագելու ժամանակ ատրճանակով զինված հերթապահը, նրա օգնականը եւ
պահակապետերը ձեռքը մոտեցնում են գլխարկին:
Նվագի ավարտից հետո պահակախմբերի հերթապահը հրամայում է. «Պահակախմբեր, ա
~
ջ-ԴԱՐ ́Ձ», «Քայլո ́վ
Մ
~
ԱՐՇ»: Եթե պահակախմբերը (պահակախումբը) զինված են հրացաններով, ապա «Պահակախմբեր, ա
~
ջ-ԴԱՐ ́Ձ»
հրամանից հետո տրվում է «Փոկին ԱՌ» հրամանը: «Մարշ» հրամանով պահակախմբերը շարային քայլով անցնում են
պահակախմբերի հերթապահի մոտով եւ ուղղվում դեպի իրենց պահակատները, պահակապետերը գնում են իրենց
պահակախմբերից երկու քայլ առաջ, պահակադիրներն` իրենց պահակակետերի պահակայինների առջեւից` երկու
քայլ հեռավորության վրա, պահակապետերի օգնականներն` իրենց պահակախմբերի ետեւից: Նվագախումբը
(փողհար-թմբկահարները) տեղում կատարում է քայլերգ:
Նվագը (թմբկահարումը) դադարեցվում է պահակախմբերի հերթապահի հրամանով (ազդանշանով):
(216-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 217
պահակախմբերում` զորամասի հրամանատարը) կամ փոխարինողների ուղղակի պետերը, ինչպես նաեւ կայազորի
զորամասերի տեսչական ստուգումը ղեկավարող անձը, ապա պահակախմբերի (զորամասի) հերթապահը նրանց
դիմավորելու համար հրամայում է` «Պահակախմբեր, ՀԱՎՍ
~
ԱՐ», «ԶԳԱՍՏ», «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ
կենտրոն)», իսկ եթե պահակախմբերը (պահակախումբը) զինված են հրացաններով, ապա հրամայում է`
«Պահակախմբե ́ր հավսար», «Զգաստ», «Աջից (ձախից, կենտրոնից) դիմավորելու համար, զենքով ՈՂՋՈՒՆԻՐ»:
Նվագախումբը կատարում է «Դիմավորելու քայլերգ» (փողհար-թմբկահարները` «Երթային քայլերգ»),
պահակախմբերի (զորամասի) հերթապահը, ձեռքը գլխարկին մոտեցրած` շարային քայլով մոտենում է պետին, 2-3
քայլի վրա կանգ առնում եւ զեկուցում է. օրինակ` «Պարոն գնդապետ, կատարվում է պահակախմբերի (օրվա
վերակարգի) փոխարինում: Պահակախմբերի (զորամասի) հերթապահ` մայոր Նազարյան»: Երբ պահակախմբերի
(զորամասի) հերթապահը կանգ է առնում զեկուցելու, նվագախումբը (փողհար-թմբկահարները) դադարեցնում է
նվագը (թմբկահարությունը): Ստանալով պետի թույլտվությունը` պահակախմբերի (զորամասի) հերթապահը
հրամայում է «ԱԶԱ ́Տ» կամ «Ոտքի ́ն ԱՌ», եւ ապա` «ԱԶԱ ́Տ» եւ շարունակում իր պարտականությունները կատարել:
Ավագ պետին դիմավորելու համար փոխարինմանը ներկա եւ պահակային անձնակազմի մեջ չմտնող անձինք մեկ
կամ երկու տողանով շարվում են նվագախմբի (փողհար-թմբկահարների) աջ կողմում:
Պահակախմբերի հերթափոխը
Հոդված 218
տեղակայված: Պահակապետը պահպանվող օբյեկտի տարածքի մուտքի կամ պահակատան առջեւ, պահակապետի
հրահանգում նշված հեռավորության վրա կանգնեցնում է նրան, ներկայանում հերթափոխվող պահակախմբի պետին
եւ հայտնում է հին նշանաբառը: Դրանից հետո իր պահակախումբը շարում է պահակատան առջեւի հրապարակում`
ճակատով դեպի պահակատունը:
(218-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 219
պահակատնից, այնտեղ թողնելով իր օգնականին կամ պահակադիրներից որեւէ մեկին եւ պահակախումբը շարում է
հրապարակում, նոր պահակախմբի դիմաց` վեց-ութ քայլ առաջ: Շարելուց հետո պահակապետերը, նոր
պահակապետից սկսած, հերթով տալիս են հրամաններ` «Պահակախումբ, ՀԱՎՍԱ ́Ր», «ԶԳԱ ́ՍՏ»:
Հրամաններ արձակելով ատրճանակներով զինված պահակապետերը, ձեռքը գլխարկին մոտեցրած, շարային
քայլով գալիս են իրար հանդիման, միմյանց երկու-երեք քայլի վրա կանգ առնում եւ նոր պահակապետից սկսած
զեկուցում, օրինակ` «Պարոն լեյտենանտ, նոր պահակախումբը ներկայացել է հերթափոխի: Պահակապետ`
լեյտենանտ Տերյան», «Պարոն լեյտենանտ, հին պահակախումբը պատրաստ է հերթափոխի: Պահակապետ
լեյտենանտ Սարոյան», որից հետո իջեցնում են ձեռքը:
Ավտոմատներով կամ հրացաններով զինված պահակապետերը ձեռքը գլխարկին չեն մոտեցնում, այլ «Զգաստ»
հրամանից հետո իրար հանդիման են գալիս` ավտոմատները «Փոկին առ», իսկ հրացանները` «Ոտքին առ»
դրությամբ:
Պահակապետերը զեկուցելուց հետո հրամայում են` «ԱԶԱ
~
Տ», հերթափոխում պահակատան մուտքի
ժամապահին, եթե նա կանգնած է, իսկ այնուհետեւ հրամայում իրենց պահակախմբերին` «Աջ-ԴԱ ́ՐՁ», «Քայլով-
ՄԱ ́ՐՇ»:
Նոր պահակապետն իր խումբը տանում է պահակատուն, իսկ հինը հրահանգում նշված տեղը (շենքը) տանելով
հրամայում է զենքերը զինապահարան դնել, ավագին թողնում է իր փոխարեն եւ իր պահակադիրների հետ միասին
մտնում պահակատուն:
Օդի ջերմաստիճանը - 15
օ
-ից ցածր լինելու դեպքում, ինչպես նաեւ անձրեւոտ եւ ցուրտ եղանակին եւ վեցից պակաս
մարդ ունեցող պահակախմբերում նոր պահակապետը հնին ներկայանալուց եւ հին նշանաբանը նրան հայտնելուց
հետո իր խումբը պահակատուն է տանում հերթափոխի, պահակախմբերի հերթափոխը կատարվում է
պահակատանը` առանց սույն հոդվածում շարադրված կանոնները պահպանելու:
(219-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 220
պահակապետերն իրենց պահակադիրներին հրամայում են հանել եւ ընդունել կնիքների ծեփապատճենները
(կապարակնիքների դրոշմվածքները), իսկ օգնականներին հանձնել եւ ընդունել պահակատունը, եւ հետեւում են ճիշտ
հանձնելուն: Հին պահակապետի օգնականը հանձնում, իսկ նորի օգնականն ըստ ցուցակի ընդունում է
պահակատունը, նրանում եղած սարքավորումները, գույքը եւ ունեցվածքը: Պահակապետի օգնական չլինելու դեպքում
պահակատան, սարքավորման, գույքի ու ունեցվածքի հանձնումը եւ ընդունումը կատարում է պահակապետը: Հին
պահակապետը նորին տեղեկացնում է հին պահակախմբի անձնակազմի ստացած բոլոր դիտողությունների ու
ցուցումների մասին:
Հոդված 221
հրամայում է` «Առաջին հերթափոխ` ՇԱՐՎԻՐ», այս հրամանով առաջին հերթափոխի պահակադիրները եւ
պահակայինները վերցնում են զենքերը եւ շարվում մեկ տողանով` աջից` ձախ պահակակետերի հերթականությամբ:
Պահակադիրները կանգնում են իրենց հերթափոխների աջ թեւերում, կնիքների ծեփապատճեններով
(կապարակնիքների դրոշմվածքներով), իսկ մութ ժամանակ` նաեւ լապտերներով:
Հին պահակախմբի պահակադիրները կանգնում են նոր պահակախմբի համապատասխան պահակադիրների
կողքին` նրանցից աջ:
Նոր պահակապետը ստուգում է պահակադիրների եւ պահակայինների պարտականությունների իմացությունը,
պահակայիններին հիշեցնում է յուրաքանչյուր պահակակետում ծառայության անցկացման
առանձնահատկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով զենքի գործադրման կարգին, դուրս է բերում
հերթափոխը պահակատնից եւ զենքի լիցքավորման հրապարակում շարելով` հրամայում. «Հերթափոխ, աջից
մեկական` ԼԻՑՔԱՎՈՐԻ
~
Ր»: Այդ հրամանով աջթեւային զինծառայողը մեկ քայլ առաջ է գալիս, ամրացնում է սվինը եւ
լիցքավորում զենքը, իսկ պահակապետը ստուգում է զենքի լիցքավորման ճշտությունը (100, 101 հոդվածներ): Զենքը
լիցքավորելուց հետո զինծառայողը զեկուցում է. «Զենքը լիցքավորված է եւ դրված պահպանակին», ինքնուրույն
կանգնում է. «Փոկին-ԱՌ» դիրքով եւ մեկ քայլ ետ է կատարում:
Նույնպիսի հաջորդականությամբ զենքը հերթով լիցքավորում են նաեւ մնացած պահակադիրները եւ
պահակայինները:
(221-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 222
քա
~
յլով-ՄԱ ́ՐՇ»: Յուրաքանչյուր պահակադիր հրամայում է. «Հերթափոխ, իմ ետեւից», եւ հերթափոխն առաջնորդում
է դեպի պահակակետեր:
Պահակատնից առաջին հերթափոխը հեռանալուց հետո պահակախմբի պետը կատարում է պահեստային խմբերի
մարտական հաշվարկ, խնդիրներ առաջադրում պահպանվող օբյեկտների կամ պահակատան վրա հարձակումը
կանխելու եւ հրդեհը մարելու դեպքերի համար:
Հոդված 223
է մի շարասյունով: Պահակադիրը գնում է շարասյան առջեւից: Հերթափոխները դեպի զորամասի մարտական դրոշը եւ
հուշարձանների մերձակա պահակակետերն են շարժվում շարային քայլով:
Հին պահակախմբի պահակադիրը հետեւում է նոր պահակախմբի պահակադիրին` ձախ կողքից:
Բոլոր հրամանները տալիս է նոր պահակախմբի պահակադիրը:
Մեծ քանակությամբ պահակակետեր ունեցող պահակախմբերում, ինչպես նաեւ միմյանցից կամ պահակատնից
մեծ հեռավորությամբ գտնվելիս դեպի պահակակետեր հերթափոխների շարժը կարող է իրականացվել
փոխադրամիջոցներով:
(223-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 224
պահակախմբի պահակադիրն իր հերթափոխված պահակայիններին պահակատուն է ուղեկցում հերթափոխի
առջեւից քայլելով: Նոր պահակախմբի պահակադիրը հետեւում է հին պահակախմբի պահակադիրին` կողքից, ձախից:
Բոլոր հրամանները տալիս է հին պահակախմբի պահակադիրը:
(224-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 225
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությունում շարադրված կանոնների համաձայն:
Հոդված 226
զննելով ստուգում է պահակապետի հրահանգում նշված առավել կարեւոր օբյեկտների վիճակը, դրանց լուսավորման,
ցանկապատման ու խրամատների սարքինությունը, պահակատան վիճակը, որից հետո միայն նոր պահակապետը
ցուցակով նրանից ընդունում է փաստաթղթերը, զինամթերքի արկղերը, վերջիններիս կնիքները եւ բանալիները,
պահպանվող օբյեկտները բացելու թույլտվությունները, ինչպես նաեւ կապի եւ հրդեհը մարելու միջոցները:
(226-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 227
հաջորդականությամբ: Զենքը նախ լիցքաթափում են երկու պահակախմբերի պահակադիրները, ապա հին
պահակախմբի պահակադիրը հրամայում է. «Աջից մեկական` ԼԻՑՔԱԹԱՓԻ ́Ր»: Այս հրամանով աջթեւային
պահակայինը մեկ քայլ առաջ է գալիս, պահակադիրի հսկողությամբ լիցքաթափում իր զենքը, լիցքավորված
պահեստատուփը (փամփուշտների պահունակը) տեղավորում է պայուսակի մեջ եւ զեկուցում` «Զենքը լիցքաթափված
է», ապա փակաղակը ետ տանելով` զենքը ներկայացնում է ստուգման: Պահակադիրը ստուգում է զենքը, այնուհետեւ
հետո պահակայինը տեղն է գցում փակաղակը, տալիս առաջ, զենքը պահպանակին է դնում, հանում է սվին-դանակը,
զենքը «Փոկին-ԱՌ» դիրքի է բերում եւ, մեկ քայլ ետ կատարելով, կանգնում է իր տեղում:
Այս նույն հաջորդականությամբ զենքը հերթով լիցքաթափում են նաեւ մյուս հերթափոխ պահակայինները, ապա
ավագի հրամանով գնում են հին պահակախմբի տեղը, իսկ պահակադիրները` պահակատուն:
(227-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-126-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 228
պետերին, օրինակ` «Պարո ́ն լեյտենանտ, հերթափոխը կատարված է, պահակակետերը հանձնված (ընդունված) են
սարքին վիճակում: Առաջին պահակադիր սերժանտ Պողոսյան»: Զեկույցներն ընդունելուց հետո պահակապետերը,
հնից սկսած, ստորագրում են հին պահակախմբի պահակակետի տեղեկագիրը, ընդ որում, նոր պահակապետը
դիտողություններ է գրառում հերթափոխի ժամանակ ի հայտ բերված բոլոր թերությունների վերաբերյալ:
Պահակախումբը ստուգելու եկած անձի ներկայության դեպքում պահակադիրները, նրանից թույլտվություն
խնդրելով, պահակապետերին զեկուցում են կատարված հերթափոխի մասին: Պահակադիրների զեկույցներն
ընդունելուց հետո նոր պահակապետը հրամայում է` «Զգաստ», այնուհետեւ պահակապետերը կատարված
հերթափոխի մասին հերթով զեկուցում են ստուգողին:
Հերթափոխի մասին պահակապետերը հեռախոսով զեկուցում են իրենց պահակախմբերի (զորամասի)
հերթապահին կամ զեկուցումով անձամբ ներկայանում նրան:
Հոդված 229
Հերթափոխից հետո ներկայանալով ստորաբաժանում, պահակապետը շարում է պահակախմբի անձնակազմը եւ
ստորաբաժանման հրամանատարին զեկուցում առաջադրանքը կատարելու մասին, օրինակ` «Պարո ́ն կապիտան,
պահակախումբը լրիվ կազմով ներկայացել է, ծառայության ընթացքում պատահարներ չեն եղել (կամ պատահել է
այս-այս): Պահակապետ` լեյտենանտ Իգիթյան»: Այնուհետեւ զեկուցում է պահակակետերի տեղեկագրում նշված
ստուգման արդյունքների մասին եւ տեղեկագիրն այլ փաստաթղթերի հետ միասին հանձնում նրան: Դրանից հետո
պահակախմբի անձնակազմը պահակապետի անձնական հսկողությամբ հանձնում է զենքը եւ մարտական
փամփուշտները:
Օբյեկտները միայն գիշերը պահպանող պահակայինները պահպանման ժամկետն անցնելուց եւ զինամթերքը
պահակապետին հանձնելուց հետո, չսպասելով պահակախմբի հերթափոխին, պահակապետի հանձնարարությամբ,
իրենց զորամաս (ստորաբաժանում) են ուղարկվում: Այդ մասին պահակապետը նշում է պահակակետերի
տեղեկագրում եւ զեկուցում պահակախմբերի (զորամասի) հերթապահին: Ստորաբաժանում ժամանելու վերաբերյալ
ավագը պարտավոր է զեկուցել ստորաբաժանման ավագին եւ հսկել պահակայինների զենքի հանձնումը:
(229-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 230
աշխատանքներից: Օբյեկտները միայն գիշերները պահպանող պահակայինները ստորաբաժանում վերադառնալուց
հետո 4 ժամ ազատվում են պարապմունքներից եւ աշխատանքներից:
Հոդված 231
զորահավաքային պատրաստության պլանով առանձնացված ստորաբաժանումները: Այս դեպքում պահակախմբի
փոխարինում չի կատարվում: Պահակախմբերի (զորամասի) հերթապահի համառոտ հրահանգավորումից եւ
հերթափոխի համար հին նշանաբառը ստանալուց հետո պահակախումբը գալիս է պահակատուն:
Պահակախմբերի հերթափոխը կատարվում է սահմանված կարգով, կրճատված ժամկետներում: Պահակակետերի
քանակը, պահակախմբի անձանց հատուկ պարտականությունները եւ նոր նշանաբառը փաստաթղթերում
սահմանվում են տագնապ հայտարարվելու դեպքի համար (120 հոդված):
Նոր պահակապետը, հերթափոխի համար պահակատուն ներկայանալով, բացում է տագնապային ծրարը, ճշտում է
պահակախմբի խնդիրները, լրացնում է պահակակետերի տեղեկագիրը, անհրաժեշտության դեպքում
պահակադիրներին եւ պահակայիններին բացատրում է ժամապահների հատուկ պարտականությունները եւ սկսում է
հերթափոխը:
(231-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 232
օբյեկտի պետի ներկայությամբ` կայազորի պետի (զորամասի հրամանատարի) գրավոր հրամանի համաձայն, որը
վավերացվում է կնիքով: Պահակախումբը հանելու վերաբերյալ կազմվում է ակտ պահակախմբերի (զորամասի)
հերթապահի, պահակապետի եւ պահպանվող օբյեկտի պետի ստորագրությամբ: Ակտում նշվում է պահպանվող
օբյեկտի, պահակատան, այնտեղ եւ պահակակետերում եղած սարքավորման ու գույքի հանձնման մասին:
Մշտական կայազորային պահակախումբը հանելու մասին կայազորի պետը զեկուցում է գլխավոր շտաբի պետին,
մշտական ներքին պահակախումբը հանելու մասին զորամասի հրամանատարը զեկուցում է պահակախմբերի
կարգացուցակը հաստատող պետին:
Ժամապահների հերթափոխը
Հոդված 233
Օդի ջերմաստիճանը -20
օ
եւ ցածր լինելու դեպքում, իսկ քամու եւ սառնամանիքի ժամանակ չտաքացվող շենքերում
արտաքին, ինչպես նաեւ ներքին պահակակետերի ժամապահների հերթափոխը կատարվում է ժամը մեկ: Օդի
ջերմաստիճանը ստվերում +30
օ
եւ ավելի լինելու ժամանակ ժամապահների հերթափոխը նույնպես կատարվում է
ժամը մեկ անգամ: Նման դեպքերում ժամապահների հերթափոխի մասին ցուցում է տալիս պահակախմբերի
(զորամասի) հերթապահը: Եթե ժամապահների հերթափոխը կատարվում է ժամը մեկ, ապա պահակապետը
պահակակետերի տեղեկագրում նշում է, որ ժամապահները հերթափոխում են այսինչ ժամից սկսած` ժամը մեկ, իսկ
այսինչ ժամից` երկու ժամը մեկ:
Պահակատան մուտքի ժամապահները հերթափոխվում են յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, պահակապետի
օգնականի կամ պահակապետի կողմից:
Հոդված 234
«Հերթափոխ, ԿԱՆԳՆԻ ́Ր» եւ պահակայիններից որեւէ մեկին հրամայում է հսկել (մեքենայով գնալու դեպքում` զենքը
լիցքավորել եւ հսկել) պահակակետը եւ նրա մատույցները, օրինակ, «Շարքային Պետրոսյան, ժամանակավոր
հսկողության տակ առնել պահակակետը եւ նրա մատույցները»:
Հերթափոխի մոտենալու ժամանակ ժամապահը կանգնում է դեմքով դեպի հերթափոխը եւ ավտոմատն
ինքնուրույնաբար առնում է փոկին (հրացանը` ոտքերի մոտ): Նոր պահակախմբի պահակադիրի հրամանով, օրինակ`
«Շարքային Վասիլյա ́ն, դեպի պահակակետ քայլո
~
վ-ՄԱ ́ՐՇ», ժամապահը ընդունում է շարային կեցվածք, մեկ քայլ
անում դեպի աջ, պահակայինը մոտենում է ժամապահին եւ կանգնում նրա տեղը` դեմքով դեպի հակառակ կողմը
(հրացանը` ոտքերի մոտ):
Հին եւ նոր պահակախմբերի պահակադիրները կանգնում են ժամապահի եւ պահակայինի երկու կողմերում,
նրանից 1-2 քայլ հեռու, միմյանց դիմաց:
Հին պահակախմբի պահակադիրի` «Ժամապա ́հ, հանձնել պահակակետը» հրամանով ժամապահը կատարում է
պահակակետի բանավոր հանձնումը, ընդ որում, ժամապահը եւ պահակայինը գլուխները շրջում են միմյանց կողմը:
Պահակակետի բանավոր հանձնումն այն է, որ ժամապահը, պահակակետի համարն ասելով, պահակակետը
ընդունողին ցուցակով թվարկում է այն ամենը, ինչ ենթակա է պահպանության, ինչպես նաեւ` իր ծառայության
ժամանակ պահակակետի շրջակայքում իր նկատածը:
Պահակակետի բանավոր հանձնումից հետո պահակայինն իր պահակադիրի` «Պահակային, ընդունել
պահակակետը» հրամանով պարտավոր է նոր պահակախմբի պահակադիրի ներկայությամբ շրջել պահպանվող
օբյեկտում եւ ստուգել լուսավորության, ցանկապատերի դռների (դարպասների) սարքինությունը, պահեստների
պատուհանների, վանդակացանցերի եւ պատերի վիճակը, կողպեքների, էլեկտրալարերի, կնիքների
(կապարակնիքների) առկայությունը, վերջիններիս համապատասխանությունը ծեփապատճեններին
(դրոշմվածքներին) կամ պահպանության տակ գտնվող մարտական մեքենաների (այլ սպառազինության եւ ռազմական
տեխնիկայի) քանակը, ինչպես նաեւ պահպանության տեխնիկան, կապի, հրդեհը մարելու միջոցների ու պահակային
հագուստի առկայությունը եւ վիճակը:
Պահակակետը ստանձնող պահակայինն անհրաժեշտության դեպքում պահակադիրի օգնությամբ պահակային
հագուստ է հագնում (8 հավելված):
(234-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-126-Ն, 14.04.11 ՀՕ-125-Ն, 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 235
կապարակնիքների, կողպեքների, էլեկտրալարերի, դռների, պատուհանների վնասվածքի կամ ծեփապատճեններին
(դրոշմվածքներին) կնիքների (կապարակնիքների) անհամապատասխանություն հայտնաբերվի, ինչպես նաեւ
չհամընկնի պահպանության տակ առնված մարտական մեքենաների (այլ սպառազինության եւ ռազմական
տեխնիկայի), ցուցակում նշվածների քանակը, պահակադիրը դադարեցնում է հերթափոխի հանձնումը եւ կանչում է
պահակապետին: Նշված դեպքերում պահակակետի ընդունմանը եւ հանձնմանը մասնակցում են պահակակետն
ընդունող եւ պահակակետը հանձնող պահակապետերը:
(235-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 236
կանգնում են դեմքով դեպի իրենց պահակադիրներին եւ հերթով զեկուցում, օրինակ. «Պարո ́ն սերժանտ, շարքային
Պետրոսյանը հանձնեց թիվ այսինչ պահակակետը», «Պարո ́ն ավագ սերժանտ, շարքային Վասիլյանն ընդունեց թիվ
այսինչ պահակակետը»: Զեկուցելուց եւ պահակադիրի ցուցումները ստանալուց հետո ժամապահը 184 հոդվածի
համաձայն վերցնում է զենքը եւ ձեռնամուխ լինում իր պահակային պարտականությունները կատարելուն:
(236-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 237
(հանձնելու) վերաբերյալ նրա զեկույցով:
Հոդված 238
~
վ-
ՄԱ ́ՐՇ») փոխարինվող պահակայինը կանգնում է հերթափոխի ետեւը եւ հրացանն ինքնուրույնաբար առնում ուսին
(ավտոմատի դեպքում` Փոկին ԱՌ), իսկ պահակակետը եւ նրա մատույցները հսկող պահակայինը շարք է կանգնում:
Դրանից հետո նոր պահակախմբի պահակադիրը կարգադրում է «Հերթափոխ, իմ ետեւից քայլո
~
վ-ՄԱ ́ՐՇ» եւ
հերթափոխը տանում է հաջորդ պահակակետը:
(238-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 239
մուտքին հասցնելով, կարգադրում է «Հերթափոխ» կանգ-Ա ́Ռ», պահակայիններից մեկին թողնում է որպես ավագ եւ
հրամայում, օրինակ` «Շարքայիններ Սիմոնյան եւ Մելքոնյան, իմ ետեւից, քայլո
~
վ-ՄԱ ́ՐՇ»: Պահակադիրը,
պահակայինների հետ ներս մտնելով, 234-236 հոդվածների համաձայն փոխում է ժամապահներին:
Հոդված 240
ժամապահներին, այնուհետեւ, հերթափոխվողներին պահակատանը թողնելով, շարքի է կանգնեցնում այդ
հերթափոխի մնացած պահակայիններին եւ նրանց տանում պահակակետեր:
Հոդված 241
ժամապահներին փոխելը, ինչպես նաեւ զենքը լիցքավորելը եւ լիցքաթափելը կատարվում են առաջին հերթափոխի
համար նախատեսվածի պես:
Պահակակետերից հերթափոխը վերադառնալուց եւ զենքը, բացի ատրճանակներից, լիցքաթափելուց հետո
պահակադիրը պահակայիններին հրամայում է ավտոմատները (հրացանները) դնել զինապահարանում
(ատրճանակները` չհրկիզվող պահարանում) եւ կատարված հերթափոխի մասին զեկուցում է պահակապետին:
Հոդված 242
հանում է պահակապետը` պահակախմբերի (զորամասի) հերթապահի եւ պահպանվող օբյեկտի պետի
ներկայությամբ, կայազորի պետի (զորամասի հրամանատարի) կնիքով վավերացված գրավոր հրամանի հիման վրա:
Ժամապահներ կարգելու (հանելու) մասին պահակակետերի տեղեկագրում կատարվում է գրառում:
Գ 8
ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐՈՒՄ (վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 243
պահակատունը:
Հոդված 244
ականջակալներով ունկնդրել ռադիոհաղորդում, կարդալ, գրել, շախմատ, շաշկի խաղալ: Ծխել եւ կոշիկ մաքրել
թույլատրվում է միայն այդ նպատակի համար հատկացված տեղերում:
Պահպանության հաստիքային ստորաբաժանումներից նշանակված պահակախմբերին, որոնց անձնակազմը 1-2
օրը մեկ է ստանձնում պահակային ծառայություն, թույլատրվում է պահակատանը հեռուստացույց տեղադրել եւ
հեռուստածրագրեր դիտել պահակապետի հրահանգով սահմանված ժամերին` չխանգարելով պահակախմբի
ծառայությանը եւ հանգստացող հերթափոխի քնելուն:
(244-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 245
փակաղակներն առաջ քաշած, հրացանները չլիցքավորված, իջեցված հրահաններով: Պահակատան զինանոցի
պահարանները կողպեքով չեն փակվում:
Ավտոմատների լիցքավորված պահեստատուփերով (հրացանները` պահունակներով) պայուսակները, սվին-
դանակով պատյանները գոտեփոկերից չեն հանվում. Պահակապետերը պահակատանն ատրճանակները չեն հանում:
Գնդացիրների պահեստատուփերը պահվում են զինանոցի պահարանի հատուկ փակ արկղում, որի բանալին
պահակապետի մոտ է պահվում:
Հսկիչ-անցագրային պահակակետերի պահակայինների ատրճանակները պահվում են լիցքավորված, պատյանի
մեջ, մետաղյա փակ արկղում (չհրկիզվող պահարանում), որի բանալին պահակապետի մոտ է պահվում, վերջինիս
բացակայության դեպքում կամ հանգստի ժամանակ այն տրվում է պահակապետի օգնականին: Ատրճանակները
պահակայիններին տրվում են պահակակետի ստանձնումից առաջ, հատուկ քարտերով:
Զենքը զինաբուրգից կարելի է վերցնել պահակապետի կամ նրա օգնականի թույլտվությամբ, առանց այն քանդելու:
(245-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 246
դաշտային տաք բաճկոնների) եւ գլխարկների, բայց հանդերձավորված: Հանված շինելները (կարճ մուշտակները,
դաշտային տաք բաճկոնները) եւ գլխարկները պետք է լինեն կախիչներին:
Հոդված 247
հետ, նրանց թույլատրվում է միայն պատասխանել պահակախումբը ստուգող անձանց հարցերին:
Հոդված 248
թույլատրվում է հանգստանալ պառկած (քնել)`
- պահակապետին` 4 ժամ, հրահանգով սահմանված ցերեկային (մեկուսարանում` գիշերային) ժամերին.
- պահակապետի օգնականին, պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականին
(օպերատորին)` յուրաքանչյուրին 4-ական ժամ, պահակապետի թույլտվությամբ.
- պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականին, պահակադիրներին, փոխադրամիջոցների
ուղեկցորդներին եւ վարորդներին` պարտականությունների կատարումից ազատ ժամանակ, պահակապետի
թույլտվությամբ.
- մեկ հերթափոխի պահակայինների անձնակազմին` հերթափոխը ստանձնելուց առաջ, մյուս հերթափոխի
պահակատուն վերադառնալուց եւ մարտական հաշվարկ կատարելուց հետո (135 հոդված).
- գիշերային պահակայինների հերթափոխին` պահակատուն վերադառնալուց հետո, մինչեւ նորից պահակակետեր
գնալը.
- հսկիչ-պահպանության խմբի պահակայիններին` հերթով, 4-ական ժամ, պահակապետի թույլտվությամբ:
(248-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 249
դնում է գլխարկները, վերցնում զենքը եւ շարվում պահակատան ներսում` ըստ իրենց համարների հերթականության:
Շինել (կարճ մուշտակ, դաշտային տաք բաճկոն) հագնում են պահակապետի հատուկ ցուցումով:
Պահակախումբը պահակատնից դուրս բերելու բոլոր դեպքերում (բացառությամբ հրդեհի եւ տարերային
աղետների) պահակապետի օգնականը կամ պահակայիններից որեւէ մեկը պահակատանն է մնում:
(249-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 250
պահակախմբերին սննդի մատակարարումը կազմակերպում են այն ստորաբաժանումների հրամանատարները,
որոնց կողմից նրանք կարգվել են, կամ զորամասի հերթապահը:
Զորամասի տարածքում տեղադրված պահակախմբի անձնակազմին սնունդ մատակարարվում է արթուն
հերթափոխի պահակայինների միջոցով` պահակապետի հրամանով:
(250-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 251
տաքացման պարտականությունը դրվում է պահակախմբի անձնակազմի վրա: Պահակախմբի կողմից այդ
պարտականությունները կատարելու, սարքավորումները, ունեցվածքը եւ գույքը պահպանելու հսկողությունը, ինչպես
նաեւ սարքավորումների հսկողությունը դրվում է պահակապետի օգնականի վրա:
(251-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 252
շտաբի պետի) սահմանած օրերին, բժշկական ծառայության պետի հրամանով կատարվում է պահակատան
պրոֆիլակտիկ ախտահանում:
Հոդված 253
պատուհանները շենքի մի կողմից բաց են: Ձմռանը օդի ջերմաստիճանը պետք է լինի +18
օ
-ից ոչ ցածր:
Վառարանների տաքացումը դադարեցվում է կայազորի պետի սահմանած ժամկետից ոչ ուշ: Պահակապետը
պահակախմբի սնունդը տաքացնելու նպատակով էլեկտրասալիկի եւ չորացնող վառարանի օգտագործումը
թույլատրում է անհրաժեշտությունից ելնելով: Տաք թեյը պետք է լինի մշտապես:
Մութն ընկնելիս պահակատան միջանցքներում եւ զուգարանում պետք է լրիվ, իսկ հանգստացող հերթափոխի
սենյակում` հերթապահ լուսավորություն լինի:
Զինվորական ավանից դուրս գտնվող պահակատան պատուհանների փայտե փեղկերը գիշերը ներսից փակվում
են:
Հոդված 254
պահակախմբերի պահակատան պահպանության համար մուտքի մոտ կարգվում է ժամապահ արթուն հերթափոխի
պահակայիններից:
Առանձնապես կարեւոր օբյեկտներ պահպանող եւ իրենց կազմում հինգից ոչ պակաս եռահերթ պահակակետեր
ունեցող պահակախմբերում պահակատան պահպանության համար կարող են նշանակվել լրացուցիչ
պահակայիններ:
Պահակատան մոտ ժամապահ չկարգելու դեպքում պահակատան մուտքի դռների վրա դիտանցք է
պատրաստվում: Դռները ներսից պետք է միշտ փակ լինեն:
Գ 9
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
Հոդված 255
(մարտկոցների), գումարտակների (դիվիզիոնների) այն հրամանատարները, ինչպես նաեւ նրանց տեղակալները եւ այդ
հրամանատարների բոլոր ուղղակի պետերը, որոնց կողմից նշանակվել են:
Երկաթուղու հատվածի եւ կայարանի, օդանավակայանի տարածքում տեղադրված, ինչպես նաեւ կայարանով
անցնող զինվորական բեռնատար փոխադրամիջոցներն ուղեկցող պահակախմբերին պարտավոր են ստուգել նաեւ
երկաթուղու եւ կայարանի օդանավակայանի զինվորական պարետը կամ նրա օգնականները:
Կայազորի (զորամասի) պաշտոնատար անձանց կողմից պահակախմբերի ստուգումը կատարվում է կայազորի
պետի (զորամասի հրամանատարի) հաստատած գրաֆիկի համաձայն:
Ստուգումների կեսից ոչ պակասը պետք է կատարվի գիշերը:
(255-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 256
- պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) եւ նրա տեղակալների, կայազորների
պետերի հանձնարարությամբ նշանակված անձինք.
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության)
վարչությունների պետերի հանձնարարությամբ նշանակված անձինք` այդ վարչությունների (բաժինների) պետերի
ենթակայության օբյեկտները պահպանող պահակախմբերին.
- զորամիավորման հրամանատարի հանձնարարությամբ նշանակված անձինք` ենթակա զորամասերից
նշանակված պահակախմբերին.
- զորամասի հրամանատարի հանձնարարությամբ նշանակված անձինք` տվյալ կայազորի կայազորային եւ ներքին
պահակախմբերին.
- երկաթուղային եւ օդային տրանսպորտով ռազմական հաղորդակցությունների պետերի հանձնարարությամբ
նշանակված անձինք` զինվորական բեռներով փոխադրամիջոցներն ուղեկցող երկաթուղու հատվածի եւ կայարանի,
օդանավակայանի տարածքում տեղադրված պահակախմբերին.
- զորքերի տեսչական ստուգումը ղեկավարելու եկած անձինք եւ նրանց հանձնարարությամբ` տեսչական (ստուգող)
խմբից սպաներ` իրենց ստուգման ենթակա զորամասերի պահակախմբերին:
Պահակախմբերի ստուգումը հանձնարարվում է միայն պահակային ծառայությանը քաջատեղյակ անձանց:
Պահակախմբերի ստուգման համար նշանակված զինծառայողները պետք է հրահանգավորվեն:
Հոդված 257
256 հոդվածում նշված անձինք պարտավոր են կայազորի պետին (զորամասի հրամանատարին) ներկայացնել այն
պետերի կնիքներով վավերացված գրավոր կարգադրությունները, որոնց հանձնարարությամբ իրենց նշանակել են
պահակախմբերը ստուգելու: Այդ կարգադրությունների հիման վրա նրանց տրվում է պահակախմբերի ստուգման
իրավունքը հավաստող, կայազորի պետի կամ կայազորի զինվորական պարետի (զորամասի հրամանատարի)
ստորագրությամբ վավերացված մեկանգամյա վկայական, որը ներկայացվում է պահակախմբերի (զորամասի)
հերթապահին: Այդպիսի մեկանգամյա վկայական կայազորի պետը տալիս է նաեւ ինչպես կայազորային, այնպես էլ
ներքին, իսկ զորամասի հրամանատարը` ներքին պահակախմբերը ստուգելու համար նշանակված անձանց:
Մեկանգամյա վկայականում նշվում է, թե ում է այն տրված, որ պահակախմբերը ստուգելու համար է եւ ինչ
ժամանակում պետք է ստուգումը կատարվի: Վկայականի գործողության ժամանակը լրանալուց հետո ստուգողն այն
հանձնում է կայազորի զինվորական պարետատուն (զորամասի շտաբ):
Պահակախումբը նշանակած վաշտի (մարտկոցի) հրամանատարին, ինչպես նաեւ տեղակալներին եւ վաշտի
(մարտկոցի) բոլոր ուղղակի պետերին պահակախմբերը ստուգելու իրավունքը հավաստող վկայական չի տրվում:
Երկաթուղու հատվածի եւ կայարանի, օդանավակայանի զինվորական պարետը եւ նրա օգնականները երկաթուղու
հատվածի եւ կայարանի, օդանավակայանի տարածքում տեղադրված պահակախմբերի ստուգում անցկացնում են
նաեւ առանց պահակախմբերը ստուգելու իրավունքը հավաստող վկայականի, սակայն անձնական վկայական
ներկայացնելով:
(257-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 258
ստուգումը կատարում են պահակախմբերի (զորամասի) հերթապահի կամ նրա օգնականի (զորամասի հերթապահի
օգնականի` եթե պահակախումբը նրան է ենթարկվում) ուղեկցությամբ: Պահակախմբերի (զորամասի) հերթապահը
ստուգում է նրանց անձնական վկայականը եւ պահակախմբերի ստուգման իրավունքը հավաստող մեկանգամյա
վկայականը:
Իրենց զորամասի սպաները կարող են պահակախումբը ստուգել առանց զորամասի հերթապահի կամ նրա
օգնականի ուղեկցության:
Հոդված 259
- պահակախմբի մարտական պատրաստականությունը, պահակախմբի անձնակազմի կողմից իրենց
պարտականությունների իմացությունը եւ դրանց գործնական կատարումը.
- ներքին կարգուկանոնը պահակախմբում, զենքի եւ զինամթերքի պահպանման կարգը, սահմանված
փաստաթղթերի ձեւակերպման ճշտությունը եւ պահակակետերի տեղեկագրի վարումը.
- պահակատան եւ պահակակետերի սարքավորման համապատասխանությունը սույն Կանոնագրքի
պահանջներին, պահպանության, կապի, լուսավորության, տեխնիկական միջոցների սարքինությունը.
(259-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հոդված 260
զինված պահակայինների հետ միասին:
Ժամապահների ծառայությունը ստուգելու համար, ինչպես նաեւ պահակակետ կանչվելու դեպքում պահակապետը
կամ նրա օգնականը (պահակադիրը) գալիս են մեկ-երկու զինված պահակայինների ուղեկցությամբ:
Հոդված 261
ժամապահներին դիտողություն չեն անում, նկատված բոլոր թերությունների մասին նրանք ցուցումներ են տալիս
ուղեկցող անձանց: Ստուգողները ստուգման արդյունքները եւ իրենց ցուցումները գրի են առնում պահակակետի
տեղեկագրում:
Ժամապահների ծառայությունը ստուգելիս պահակակետի եւ նրա մատույցների հսկողությունը ուժեղացնելու
գործում պահակապետը (օգնականը) ներգրավում է իրեն ուղեկցող պահակայինին:
Արգելվում է ժամապահների ծառայությունը ստուգել պահակակետին թաքուն մոտենալով, ժամապահի զենքը խլել
փորձելով եւ այլ ճանապարհներով, որոնք կարող են դժբախտ պատահարի հանգեցնել:
Գ 10
ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՈՐԱՄԱՍԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 262
տեխնիկայի եւ մյուս նյութական միջոցների պահպանության եւ պաշտպանության կազմակերպումը դրվում է
ստորաբաժանումների հրամանատարների վրա եւ իրականացվում է այդ ստորաբաժանումներից նշանակված,
հաստիքային զենքով զինված պարեկների, պահպանության տեխնիկական միջոցների կամ միաժամանակ այդ
երկուսի միջոցով:
Օբյեկտների պահպանությունը տեխնիկական միջոցներով սարքավորելիս ազդանշաններ ընդունող սարքավորումը
դրվում է հերթապահ հերթափոխի պետի (ստորաբաժանման հերթապահի) սենյակում, նրա հսկողության ներքո:
Պարեկները մտնում են ստորաբաժանումների օրվա վերակարգի կազմի մեջ, ենթարկվում հրամանատարին,
ստորաբաժանման ավագին եւ հերթապահին, հերթապահող հերթափոխի պետին (ավագ տեխնիկին) եւ
ծառայությունը կատարում են որպես ժամապահներ` զորամասի հրամանատարի հաստատված հրահանգին
համապատասխան:
(262-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 263
հրամանատարը` հաշվի առնելով օբյեկտի բնույթը եւ դրա պահպանության պայմանները:
Հրահանգներում շարադրվում են ստորաբաժանման հերթապահի եւ օբյեկտի պահպանության եւ պաշտպանության
վերաբերյալ պարեկների պարտականությունները, սահմանվում են պարեկության ժամերը եւ կարգը, պարեկների
քանակը, նրանց հատուկ պարտականությունները երթուղիների առանձին հատվածներում, գործողությունների կարգը
պահպանվող օբյեկտների վրա հարձակման, տարերային աղետի եւ տագնապի ազդանշան հնչելու դեպքում, նշվում է,
թե երբ է պարեկներին թույլատրվում զենք գործադրել, պահպանվող զենքին, ռազմական տեխնիկային եւ այլ
նյութական միջոցներին մոտենալու, ինչպես նաեւ պահպանվող տարածք մտնելու թույլտվության կարգը:
Ստորաբաժանման հերթապահի հրահանգին կցվում են պարեկների շարժման ուրվագիծը, պահեստը բացելու կամ
սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութական այլ միջոցների ընդունմանը ներկա լինելու իրավունք
ունեցող անձանց ցուցակը, թույլտվության նմուշները, կնիքների ծեփապատճենները (կապարակնիքների
դրոշմվածքները), որոնք ձեւակերպված են 106 հոդվածին համապատասխան եւ հաստատված են ստորաբաժանման
հրամանատարի կողմից:
Հոդված 264
են պարեկների շարժման միանմանությունը:
Պարեկային գրաֆիկները հաստատում է ստորաբաժանման հրամանատարը, դրանք պահվում են
ստորաբաժանման հերթապահի փակ արկղում (պահարանում): Յուրաքանչյուր գրաֆիկի գործողության ժամանակը
որոշում է ստորաբաժանման հրամանատարը:
(264-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 265
Պարեկների զենքը եւ դրանց լիցքավորված պահեստատուփերը (պահունակները) պահվում են ստորաբաժանման
զենքի պահասենյակում, իսկ դրա բացակայության դեպքում` ստորաբաժանման հերթապահի սենյակում, զենքերը`
առանձին զինաբուրգում, իսկ պահեստատուփերը (պահունակները)` առանձին մետաղյա արկղում (առանձին
մետաղյա պահարանում), որոնք կողպվում են ստորաբաժանման հերթապահի կողմից եւ կնքվում վերջինիս կնիքով:
(265-րդ հոդվածը խմբ., փոփ. 01.03.17 ՀՕ-51-Ն)
Հոդված 266
Հոդված 267
շրջանցելով:
Պարեկների շարժման երթուղիներում տեղադրվում են կապի տեխնիկական միջոցներ, որոնցով պարեկության
ընթացքի մասին պարեկը զեկուցում է հերթապահին:
Ցերեկային ժամերին պարեկները կարող են հսկողությունն իրականացնել հարմար տեղերից կամ կապի
տեխնիկական միջոցներով սարքավորված դիտակետերից:
Հոդված 268
- զգոն կերպով պահպանել ու պաշտպանել օբյեկտները, սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու
ստորաբաժանման այլ նյութական միջոցներ եւ չդադարեցնել առաջադրված խնդիրների կատարումը, քանի դեռ չի
փոխադրվել կամ հանվել.
- իմանալ ստորաբաժանման հերթապահի հետ կապի համար նախատեսված ազդանշանը եւ կանչել նրան օբյեկտի
ցանկապատում որեւէ անսարքություն եւ այլ խախտումներ հայտնաբերելու դեպքում.
- խստիվ պահպանել իր համար կազմված գրաֆիկը եւ շարժման երթուղին.
- ծառայության կատարման ժամանակ ունենալ 101 հոդվածի կանոնների համաձայն լիցքավորված եւ միշտ
գործողության պատրաստ զենք:
Ծառայության պահին պարեկին արգելվում է շեղվել (քնել, նստել, կարդալ, գրել, ուտել, խմել, երգել, ծխել, խոսել
կողմնակի անձանց հետ, որեւէ կերպ չշեղվել իր պարտականությունները կատարելուց, որեւէ մեկին հանձնել ինչ-որ
առարկա, առանց անհրաժեշտության փամփուշտ մտցնել փամփշտակալ) առաջադրված խնդրի կատարումից:
Պարեկը պետք է պատասխանի միայն այն անձանց հարցերին, որոնց ինքը ենթակա է, եւ այն անձանց, ովքեր
ստուգման են եկել նրանց հետ:
(268-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 269
սահմանին կողմնակի անձի մոտենալու դեպքում պարեկը գործում է 186-189 հոդվածներին համապատասխան:
Հոդված 270
նրա հանձնարարությամբ եկած անձինք, ինչպես նաեւ բոլոր ուղղակի պետերը: Բացի այդ, ստուգումն իրականացնում
են հերթապահող հերթափոխի պետը (ավագ տեխնիկը), ինչպես նաեւ ավագը եւ ստորաբաժանման հերթապահը:
Պարեկային ծառայությունը ստուգող անձանց ուղեկցում է ստորաբաժանման հերթապահը` ազատ հերթափոխի
պարեկներից մեկի հետ միասին:
Ստուգման արդյունքները, ինչպես նաեւ պահեստարանները (պահեստները) բացելու եւ փակելու ժամանակը
գրանցվում են հերթապահության ընդունման ու հանձնման գրքում:
Ստորաբաժանման հերթապահը պարտավոր է պարեկների ծառայությունը ստուգել օրական ոչ պակաս երկու
անգամ (որոնցից մեկը գիշերը)` ղեկավարվելով 260, 261 հոդվածներում շարադրված դրույթներով:
Հոդված 271
կողմից, ստորաբաժանման հին հերթապահի ներկայությամբ, ժամապահների հերթափոխի կիրառմամբ (233-234
հոդվածներ), այնուհետեւ` ինքնուրույնաբար, ըստ գրաֆիկի, ստորաբաժանման հերթապահի հաստատած
նշանաբառի եւ պայմանական պատասխանի հիման վրա:
(271-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 272
փամփուշտներ է տալիս նրան, հրահանգավորում է, առանձնակի ուշադրություն դարձնում զենքն օգտագործելու
կարգին, տանում նրա զենքի լիցքավորման հարթակ եւ ստուգում է լիցքավորման ճշտությունը:
Հոդված 273
հերթապահին, զեկուցում նրան պարեկության արդյունքների մասին, նրա հսկողությամբ լիցքաթափում զենքը, ապա
զենքը եւ փամփուշտները` պահեստատուփերով (պահունակներով) հանձնում նրան: Զենք եւ փամփուշտ հանձնելու
կամ ընդունելու մասին ստորաբաժանման հերթապահը գրառում է կատարում զենքի եւ զինամթերքի հանձնման
(բաշխման) գրքում:
Հոդված 274
ելնելով (248 հոդված):
Պարեկային ծառայության կազմակերպման եւ կատարման առանձնահատկությունները զորքերի փոխադրման
ժամանակ զինվորական էշելոնների սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ այլ նյութական միջոցների
պահպանության ուղղությամբ
Հոդված 275
տեխնիկան եւ այլ նյութական միջոցները պահպանում են փոխադրվող զորամասերից (ստորաբաժանումներից)
նշանակված պահակախմբերը:
Պահակախմբի կազմը սահմանվում է զինվորական էշելոնի կազմին եւ փոխադրման պայմաններին
համապատասխան (1-ից 10 վագոնների դեպքում` պահակապետ եւ մեկ եռահերթափոխով պահակակետ, 11-ից 20
վագոնների դեպքում` 1 պահակապետ եւ երկու եռահերթափոխով պահակակետ, 21 եւ ավելի վագոնների դեպքում`
պահակապետ, պահակադիր եւ երեք եռահերթափոխով պահակակետ):
(275-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 276
կամ մարդատար վագոնի առանձին ճամփորդախցիկներում (կուպեներում): Նույն վագոնում մարտական դրոշի մոտ
կարգվում է պահակակետ: Մարտական դրոշի հետ միասին կարող են պահպանվել դրամի եւ գաղտնի փաստաթղթերի
արկղերը:
Պահակակետերի հետ հաստատվում է լարային (ռադիո) կապ:
Հոդված 277
զորամասի շտաբում` յուրաքանչյուր էշելոնի համար առանձին, հաստատվում հրամանատարի կողմից եւ
փոխադրման պատրաստվելիս հանձնվում էշելոնի պետին:
Հոդված 278
պետը: Ժամապահների առաջին հերթափոխի կարգումը, պահակախմբի փոխումը եւ հանումը կատարվում են
զինվորական էշելոնի հերթապահի կամ նրա օգնականի ներկայությամբ:
Ժամապահների փոխումը կատարվում է ըստ կանգառների եւ հնարավորության` ամռանը 2 ժամը մեկ, ձմռանը
ժամը մեկ անգամ:
Հոդված 279
Կանոնագրքով նախատեսված ընդհանուր պարտականությունները կատարելուց բացի նա պարտավոր է`
- փոխադրվող ստորաբաժանումների հրամանատարներից կամ հերթափոխվող պահակախմբի պետից
զինվորական էշելոնի հերթապահի ներկայությամբ ընդունել (հաշվով) պահպանության ենթակա սպառազինությունը,
ռազմական տեխնիկան եւ այլ նյութական միջոցները, ինչպես նաեւ վագոնները` ստուգելով դռների եւ մտոցների
փակման հուսալիությունը, վագոնների թափքերի սարքինությունը եւ կապարակնիքների ամբողջականությունը.
- ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ այլ նյութական միջոցների ամրացման հուսալիությունը,
տեղերի քանակը, փաթեթավորման որակը, դրանք ծածկելու համար նախատեսված բրեզենտների ճիշտ
ամրակապումը, դռների եւ մտոցների (լյուկերի) փակման հուսալիությունը, կապարակնիքների ամբողջականությունը,
ինչպես նաեւ պահանջել վերացնելու նկատված թերությունները.
- զինվորական էշելոնի հերթապահի կողմից նշված գնացքի կանգառների ժամանակ կատարել ժամապահների
հերթափոխում, կանգառի ժամանակը չբավականացնելու դեպքում հետաձգել մինչեւ հաջորդ կանգառը.
- ուժեղացնել զինվորական էշելոնի պահպանությունը կանգառներում` արթուն հերթափոխի անձնակազմի
պահակայիններից հատկացնելով լրացուցիչ ժամապահներ.
- թույլ չտալ անցուդարձ պահպանվող վագոններում եւ արգելահարթակներում, բացի տրանսպորտի
պաշտոնատար անձանցից, որոնց զինվորական էշելոնի հերթապահն է թույլատրել.
- անհապաղ միջոցներ ձեռնարկել հրդեհ առաջանալու, էշելոնի շարժման անվտանգությանը որեւէ վտանգ
(տեխնիկայի տեղաշարժ հարթակների վրա, տանկերի աշտարակների, հրետանային համակարգերի փողերի
շրջադարձեր, տարայի անսարքություն եւ այլն) հայտնաբերելու դեպքում եւ տեղի ունեցածի մասին զեկուցել
զինվորական էշելոնի հերթապահին.
- նշանակման վայր հասնելուց հետո զինվորական էշելոնի հերթապահի ներկայությամբ վագոնները հանձնել
երկաթգծի ներկայացուցիչներին, իսկ պահպանվող սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ այլ նյութական
միջոցները` զինվորական էշելոնի ստորաբաժանումների հրամանատարներին կամ ստացողներին, այնուհետեւ գործել
զինվորական էշելոնի հերթապահի ցուցումով:
Հոդված 280
վագոնների արգելահարթակներում (տամբուրներում), իսկ վերջիններիս բացակայության դեպքում` հատուկ
ցանկապատով բաց վագոններում, պահակախմբի վագոնում, գնացքի պետի մերձակա վագոնում կամ ոչ
աշխատանքային խցիկում: Կանգառի ժամանակ ժամապահները կանգնում են պահպանվող վագոնների երկու
կողմերում, ընդ որում, յուրաքանչյուր ժամապահի հանձնարարվում է վագոնների մի կողմի պահպանությունը:
Հոդված 281
- պահակակետն ընդունելիս բաց վագոններում եւ կիսավագոններում արտաքինից զննելով ստուգել
սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ այլ նյութական միջոցների ամրացման սարքինությունը, տեղերի
քանակը, փաթեթավորման վիճակը, որպես ծածկոց ծառայող բրեզենտները կապելու հուսալիությունը, ինչպես նաեւ
ծածկված վագոնների դռների կնիքները.
- ճանապարհին եւ կանգառների ժամանակ ուշադիր հսկել պահպանվող վագոնները.
- հրդեհի, շարժման անվտանգությանը կամ սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ այլ նյութական
միջոցների անվթարությանը սպառնացող որեւէ վտանգ հայտնաբերելու դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել
գնացքն արգելաձողով կանգնեցնելու համար, իսկ վերջինիս բացակայության դեպքում հեռախոսով (ռադիոյով)
տեղեկացնել պահակապետին եւ կարմիր դրոշակով կամ որեւէ այլ առարկայով պարզած ձեռքի շրջանաձեւ
շարժումներով, իսկ գիշերը` կարմիր լապտերով կամ վերարձակ կրակոցներով տալ կանգառի ազդանշաններ.
- պահպանվող վագոններում, արգելահարթակներում, ինչպես նաեւ փոխադրվող մեքենաների խցիկներում եւ
թափքերում արգելել անցուդարձը` առանց պահակապետի թույլտվության.
- միայն պահակապետը կամ պահակադիրը կարող են տրանսպորտի աշխատողներին թույլատրել զննել, յուղել եւ
նորոգել պահպանվող վագոնների բանուկ մասերը եւ ամրացնել բեռները, հետեւել աշխատանքի ընթացքին:
Հոդված 282
պահակայիններից որեւէ մեկի հետ հաջորդելով:
Պահակայինները հերթով հանգստանում են պահակապետի թույլտվությամբ:
Զինվորական բեռների փոխադրման ժամանակ պահակային ծառայության կազմակերպման եւ կատարման
առանձնահատկությունները
Հոդված 283
զինվորական բեռներն ուղեկցող ստորաբաժանումները եւ զորամասերից կամ այլ զորամասերից կարգված
պահակախմբերը:
Պահակախումբը ծառայությունն առանց հերթափոխի կատարում է բեռնելու (առաքելու) կետից սկսած մինչեւ
պահակապետի կարգադրած կետը:
Հոդված 284
պահակախմբերի կազմը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված
մարմնի ղեկավարի (նախարարի) հրամանով:
Հոդված 285
կամ գնացքի լոկոմոտիվի ոչ աշխատանքային խցիկում: Անձնակազմը տաքացնելու եւ սնունդը պատրաստելու համար
երկաթուղային մարմինները վագոնում տեղադրում են վառարան` կատարելով հրշեջ անվտանգության պահանջները:
Պահակախմբի զենքը եւ զինամթերքը պահվում են մետաղյա արկղում, փակման եւ կնքման հուսալի
հարմարանքներով: Արկղը փակվում է կողպեքով եւ կնքվում պահակապետի կողմից: Արկղի վրա անկյունագծով
կարմիր ներկով գրվում է` «զինվորական»:
Երկաթուղային տեղամասի եւ կայարանի, օդանավակայանի զինվորական պարետին թույլատրվում է մեկ վագոնում
(օդանավում) նշանակման միեւնույն կայարանը (օդանավակայանը) գնացող մի քանի պահակախումբ տեղավորել:
Գնացքը շարժվելու ընթացքում ժամապահների տեղավորումը, կանգառներում զինվորական բեռների
պահպանության ուժեղացումը եւ ժամապահների հերթափոխումը կատարվում են 280-283 հոդվածներին
համապատասխան:
Օդային տրանսպորտով փոխադրվող բեռները պահպանելիս ժամապահները կարգվում են թռիչքի ժամանակ
սրահներում, օդանավակայաններում` օդանավի մոտ:
Հոդված 286
- գործուղման վկայական եւ պահակապետ նշանակելու մասին զորամասի շտաբի պետի ստորագրությամբ ու
զինանշանային կնիքով վավերացված վկայական` պահակախմբի անձնակազմի ցուցակով հանդերձ, վկայականի
հակառակ երեսին նշվում են զենքի տեսակը, համարները եւ տրված զինամթերքի քանակը.
- զենք եւ զինամթերք, ինչպես եւ դրանք պահելու մետաղյա արկղեր.
- պահակակետերի տեղեկագիր` անցկացված հրահանգավորման գրառմամբ.
- պարեն կամ պարենի եւ ճանապարհածախսի գումար` գնալու եւ վերադառնալու համար, կանխավճարի տետր եւ
պարենի հավաստագիր (յուրաքանչյուր պահակայինին առանձին), ուղեպարկ.
- դրամ` բաղնիք գնալու եւ ճանապարհին թերթեր գնելու համար, ռադիոընդունիչ.
- ամանեղեն` կերակուր պատրաստելու եւ ստանալու, ինչպես նաեւ խմելու ջրի համար (10-20 լ տարողությամբ).
- լրացուցիչ սպիտակեղեն (մի ձեռք 7 օրվա համար). պահակային հագուստի լրակազմեր (կոմպլեկտներ),
անկողնային պարագաներ ամբողջ պահակակազմի համար (մեկ օրից ավելի տեւողությամբ երթուղու դեպքում),
բժշկական դեղարկղիկ.
- ազդանշանի կարմիր դրոշակներ եւ կարմիր լույսով լապտերներ.
- փաստաթղթեր ու գույք` զինվորական բեռների պահպանության եւ ուղեկցման կանոնակարգի համաձայն:
Հոդված 287
(ենթասպաներից) նշանակվում է ուղեկցորդ, որի կոչումը եւ ազգանունը զետեղվում է պահակակետի տեղեկագրում:
Վերջինս մեկնելու կայարանից նշանակման կայարան է ուղեւորվում պահակախմբի հետ նույն վագոնում:
Հոդված 288
ապահովվածությունը, իրենց պարտականություններին քաջատեղյակությունը, սպառազինության եւ զինամթերքի
վիճակը, յուրաքանչյուր պահակայինի արտաքին տեսքը:
Պահակախմբի պատրաստ լինելու մասին զորամասի հերթապահը զեկուցում է շտաբի պետին կամ զորամասի
հրամանատարին:
Շտաբի պետը կամ զորամասի հրամանատարը զննում է պահակախումբը, ստուգում նրա ապահովվածությունը,
հրահանգավորում նրան, այդ թվում` զենքի եւ զինամթերքի պահպանության կանոնների, ճանապարհին, հատկապես
էլեկտրիֆիկացված երկաթուղային տեղամասերում անվտանգության եւ հակահրդեհային պաշտպանության
պահանջների կատարման վերաբերյալ: Նա ապահովում է պահակախմբի ժամանակին ժամանումը բեռների
ընդունման վայր, անհրաժեշտության դեպքում` հատկացնում փոխադրամիջոց:
Հոդված 289
- դիմավորել եւ տեղավորել ճանապարհին բեռները պահպանելու համար ժամանած պահակախումբը, ապահովել
անձնակազմի տաք սնունդը եւ բժշկական օգնությունը, ինչպես նաեւ նրա զենքի եւ զինամթերքի պահպանվածությունը.
- պահակախումբը չներգրավել շարժակազմի հետ առնչվող տնտեսական աշխատանքներում, տեխնիկան
բեռնելուն եւ ամրացնելուն.
- շարժակազմի պահակակետն առանձնացնել հատուկ ցանկապատով.
- պահակախմբին հատուկ վագոն հատկացնելիս այն ապահովել ջրով, վառելիքով եւ լուսավորության միջոցներով.
- երկաթուղային տեղամասի եւ կայարանի, օդանավակայանի զինվորական պարետին տեղեկացնել տրանսպորտի
մեկնման պատրաստ լինելու մասին:
Հոդված 290
պարետներին եւ բեռն ուղեկցող սպային (ենթասպային):
279 հոդվածում եւ սույն Կանոնագրքով նախատեսված ընդհանուր պարտականությունների կատարումից բացի
պահակապետը պարտավոր է`
- պահակախմբի հետ միասին բեռնառաքիչի մոտ լինել բեռնումը սկսվելուց ոչ ուշ, քան 3 ժամ առաջ եւ նրան
ներկայացնել պահակապետ նշանակելու իր վկայականը.
- բեռնառաքիչից ստանալ վագոնների, օդանավերի սրահների եւ բաց վագոնների ու կիսավագոնների առանձին
տեղերի բաղկացած ցուցակը` փոխադրմանը բեռի պատրաստ լինելու մասին նշումով` բաղկացած երկու օրինակից,
ինչպես նաեւ պահակակետերի ցուցակը, բեռի հատկությունների, փոխադրման եւ հանձնման պայմանների
վերաբերյալ հրահանգները եւ ցուցումները, ստանալ ամրացնող պահեստային նյութեր (երկաթակապ, լար, մեխեր,
կաղապար, մուրճ, լինգ եւ այլն).
- պահակախմբերի անձնակազմը հրահանգավորել առաքվող բեռը պահպանելու կարգի եւ
առանձնահատկությունների, ինչպես նաեւ ճանապարհային անվտանգության պահանջները կատարելու մասին,
հաղորդել զինվորական տրանսպորտի համարը եւ նշանակման վայրը.
- ժամապահներին կարգել ըստ պահակակետերի ցուցակի եւ սահմանել նրանց հերթափոխման կարգը.
- հետեւել բեռների փոխադրման սահմանված կարգը պահպանելուն.
- երկաթուղային տեղամասերի, կայարանների եւ օդանավակայարանների պարետներին անձամբ կամ հեռախոսով
(հեռագրով, ռադիոյով) զեկուցել պահակախումբը ժամանելու, բեռը ընդունելու եւ բեռի վիճակի, ճանապարհային
պատահարների, փոխադրականոնների խախտումների, ուշացումների, մթերք, վառելիք, լուսավորության միջոցներ
ստանալու անհրաժեշտության, անձնակազմի սանիտարական մշակման, նշանակման վայր տրանսպորտը ժամանելու
եւ բեռը ստացողին հանձնելու մասին.
- թույլ չտալ պահակախմբի անձնակազմի կողմից պետական ունեցվածքի հափշտակում, կատարել
պահակակետերի ցուցակում նշված հրշեջ անվտանգության պահանջները.
- գնացքը վերակազմելիս հետեւել, որպեսզի պահպանության վերցված բոլոր վագոնները ներառվեն նրանում.
- տրանսպորտի աշխատողներից գույքացուցակով եւ ստացականով ընդունել հանվող զինվորական սարքավորումը,
փոխադրումն ավարտելուց հետո հանձնել այն.
- վագոնում (օդանավի մեջ) պահակախմբի համար պահպանել կարգուկանոն, մաքրություն եւ ապահովել հրշեջ
անվտանգությունը.
- ապրանքը ստացողի մոտ ստուգել ստանալու իրավունքի փաստաթղթերը եւ գույքացուցակով հանձնել առաքողի
կապարակնիքով կնքված վագոնները (օդանավի սրահները), բաց վագոններում եւ կիսավագոններում (օդանավի
սրահներում) փոխադրվող բեռները` տեղերի քանակով, իսկ տեխնիկան` հաշվով: Գույքացուցակի մեկ օրինակը,
ապրանքը ստացողի ստորագրությամբ, զինանշանային կնիքով պահել իր մոտ.
- մարդատար գնացքով երթեւեկելիս, ինչպես նաեւ կայարաններում (օդանավակայանում) գտնվելիս ապահովել
զենքի եւ զինամթերքի հուսալի պահպանությունը:
Հոդված 291
նկատելիս պահակապետը պարտավոր է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել հրդեհը մարելու կամ խախտումը
վերացնելու համար: Պահակախմբի եւ գնացքի բրիգադի (օդանավի անձնակազմի) ուժերով դրա կատարումը
հնարավոր չլինելու դեպքում պահակապետը զինվորական պարետի, իսկ որտեղ պարետ չկա` կայարանի
(օդանավակայանի) պետի միջոցով անհրաժեշտ օգնություն է կանչում:
Հոդված 292
պահպանության տակ առնված ամբողջ տրանսպորտը կանգնեցվում է մինչեւ վերանորոգման աշխատանքներն
ավարտելը կամ բեռը սարքին վագոն փոխադրելը: Ճանապարհին զինվորական տրանսպորտի վագոնների անջատում
չի թույլատրվում: Բեռը մի այլ վագոն փոխադրելիս պահակապետը պարտավոր է երկաթգծի վարչությունից պահանջել
կազմելու երկու օրինակից ակտ, որը վավերացնում են զինվորական պարետը կամ կայարանապետը: Տեղ հասնելուն
պես պահակապետը ստացողին է հանձնում վագոնի գերբեռնվածության վերաբերյալ ակտի երկրորդ օրինակը`
ստացականով:
Հոդված 293
պարետներից բացի ուրիշ որեւէ մեկին ներկայացնել պահպանվող վագոնների (օդանավերի սրահների)
գույքացուցակը:
Հոդված 294
289-291 հոդվածներին համապատասխան:
Հոդված 295
Հոդված 296
- տեղ հասնելուց ոչ ուշ, քան 8 ժամ հետո ազատել պահակախումբը, բեռն ընդունելու մասին ստորագրել
պահակակետի գույքացուցակում եւ վավերացնել զինանշանային կնիքով.
- ապահովել զենքի եւ զինամթերքի պահպանությունը, պահակախմբի անձնակազմի տեղավորումը եւ հանգիստը,
իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ սանիտարական մշակումը.
- անհրաժեշտության դեպքում պահակախումբն ապահովել լրացուցիչ պարենաճանապարհային գումարով.
- պահակախումբը հասցնել երկաթուղային կայարան (օդանավակայան) եւ ուղարկել իր զորամաս:
Հոդված 297
տրանսպորտի պահպանության եւ երթեւեկության հարցերի վերաբերյալ կայազորի զինվորական պարետներին
զեկուցելու եւ տեղեկություններ հաղորդելու համար: Իր ստորագրությունից առաջ պահակապետը (ուղեկցող սպան,
ենթասպան) պետք է նշի կրճատ հեռախոսային հասցեն` ՊՊ («պահակապետ»):
Հոդված 298
պահակախումբը:
Մինչեւ նոր պահակախմբի տեղ հասնելը տրանսպորտի ժամանակավոր պահպանության կազմակերպումը դրվում
է այն կայազորի պետի վրա, որի տարածքում կանգնել է տրանսպորտը:
Հոդված 299
(հրամանատարին) առաջադրանքը եւ պահակախմբի անձնակազմի կողմից ծառայությունը կատարելու մասին,
հանձնել զենքը, զինամթերքը, մեկնելուց առաջ ստացած գույքը եւ հաշվետվություն տալ ծախսված գումարի,
փոխադրման փաստաթղթերի եւ պարենի մասին, հանձնել բեռնուղեկցման փաստաթղթերը:
Հոդված 300
Մեկ պահակակետը, փոխադրման պայմաններից եւ բեռների կարեւորությունից ելնելով, կարող է ընդունել մինչեւ 10
ավտոմեքենա:
Պահակապետը ենթարկվում է շարասյան պետին եւ տրանսպորտն ուղեկցող սպային (ենթասպային), իսկ եթե
ուղեկցող չի նշանակված` բեռները փոխադրող ավտոստորաբաժանման հրամանատարին:
(300-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 301
թափքերում, մեկը` առջեւից գնացող, մյուսը` մեջտեղից, իսկ երրորդը` վերջից գնացող մեքենայի թափքում:
Շարասյան կանգառների ժամանակ ժամապահները տրանսպորտը պահպանում են երկու կողմից:
Շարժման եւ կարճատեւ կանգառների ժամանակ ժամապահները ծառայությունը կատարում են միաժամանակ, իսկ
տեւական կանգառներում` հերթափոխությամբ:
Ժամապահը պարտավոր է`
- հետեւել փոխադրվող բեռների պահպանությանը եւ շարժման երկու կողմերից սահմանել հսկողություն.
- արգելել ավտոմեքենաներով կողմնակի անձանց երթեւեկությունը` առանց պահակապետի թույլտվության.
- շարասյան կանգառներին ուշադիր հսկել պահպանվող բեռները, թույլ չտալ, որ կողմնակի մարդիկ մոտենան
բեռներին, արգելել ծխելը եւ կրակ վառելը սահմանվածից մոտ տարածության վրա.
- պահակապետի կարգադրությամբ թույլատրել զինծառայողներին կատարել ավտոմեքենաների վերանորոգում:
Չ Ո Ր Ր Ո Ր Դ Մ Ա Ս
ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Գ 11
ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Հոդված 302
ռազմական կարեւոր նշանակություն ունեցող իրադարձությունների:
Հոդված 303
կանգնելու եւ անցնելու կարգը յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանվում են կայազորի պետի հրամանով:
Հրամանում ցուցում է տրվում նաեւ հրետանային հրավառություն անցկացնելու կարգի վերաբերյալ, եթե այն
նախատեսված է:
Զորահանդեսի հրամանատարը նշանակվում է հատուկ ցուցումով:
Հոդված 304
իրականացվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային կանոնադրությունում շարադրված
կանոնների համաձայն:
Հոդված 305
(զորամասերի) հրամանատարները եւ նրանց տեղակալները կանգնում են իրենց զորամիավորումների (զորամասերի)
աջ թեւում` մեկ տողանով:
Շքանշանակիր զորամասերի մարտական դրոշները պետք է կրեն շքանշանները եւ շքանշանների ժապավենները:
Զորամասերի նվագախմբերը կայազորի զինվորական խմբավարի հրամանով, իսկ մայրաքաղաքում` համահավաք
զինվորական նվագախմբի պետի` պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության) գլխավոր
զինվորական խմբավարի հրամանով համահավաք նվագախումբ կազմած շարվում են զորահանդեսն ընդունողի
դիմաց եւ զորքերի ելման դիրքին մոտ, շեփորահարները` համահավաք նվագախմբի առջեւում:
Հոդված 306
կրծքին ԱՌ» դիրքով (իսկ կարաբիններով զինվածները` «Ոտքին ԱՌ» դիրքով):
Զորամասերի հրամանատարներն իրենց զորամասերի ժամանելու եւ շարվելու մասին զեկուցում են զորահանդեսին
մասնակցող զորամիավորումների (զորամասերի) հրամանատարներից ավագին:
Հոդված 307
պարետին հատկացվում են գծայիններ:
Գծայիններն իրենց հատկացված տեղերում պետք է շարված լինեն մինչեւ զորքերի ժամանումը: Զորքերի շարվելուց
հետո նրանք վերստին կանգնում են իրենց ստորաբաժանումների շարքում:
Հոդված 308
զորահանդեսի հրամանատարին:
Զորահանդեսի հրամանատարին եւ զորահանդեսն ընդունողին զեկուցելու ժամանակ շարքից դուրս գտնվող
զինծառայողներն ընդունում են շարային կեցվածք եւ ձեռքը մոտեցնում են գլխարկին, իսկ զորքերի հանդիսավոր
երթով անցնելու պահին ողջունում են մարտական դրոշները:
Զորքերի կողմից զորահանդեսի հրամանատարին եւ զորահանդեսն ընդունողին դիմավորելը
Հոդված 309
(զորամասերի) հրամանատարներից ավագը տալիս է հետեւյալ հրամանները. «ՀԱՎՍԱ
~
Ր», «ԶԳԱ ́ՍՏ»,
«Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ, կենտրոն)» եւ զեկուցում է զորքերի շարված լինելու մասին: Զեկույցն ընդունելով`
զորամասի հրամանատարն արձակում է հրաման` «ԱԶԱ ́Տ»: Զորահանդեսի հրամանատարին դիմավորելիս
նվագախումբը չի նվագում:
Հոդված 310
«ՀԱՎՍԱ
~
Ր», «ԶԳԱ ́ՍՏ», «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ, կենտրոն)», իսկ եթե զորամասերը զինված են
կարաբիններով` «ՀԱՎՍԱ
~
Ր», «ԶԳԱ ́ՍՏ», «(աջից, ձախից կամ դիմացից) դիմավորելու համար ՈՂՋՈՒՆԻՐ»:
Դասակի հրամանատարից սկսած` ավելի բարձր բոլոր հրամանատարները ձեռքը մոտեցնում են գլխարկին:
Համահավաք նվագախումբը նվագում է «Դիմավորման քայլերգը»:
Հոդված 311
օրինակ` «Պարոն գեներալ-գնդապետ: Այսինչ կայազորի զորքերը, ի նշանավորումն այսինչ տոնի, շարված են:
Զորահանդեսի հրամանատար` գեներալ-մայոր Գրիգորյան»:
Երբ զորահանդեսի հրամանատարը կանգ է առնում զեկուցելու համար, համահավաք նվագախումբը նվագը
դադարեցնում է: Զեկույցն ավարտելուց հետո զորահանդեսի հրամանատարը, ձեռքն առանց իջեցնելու, շարքի
ճակատի առջեւով ուղեկցում է զորահանդեսն ընդունողին` մի փոքր ետ մնալով նրանից:
Հոդված 312
Համահավաք նվագախումբը նվագում է «Դիմավորման քայլերգ»: Զորահանդեսի հրամանատարի ողջույնների եւ
շնորհավորանքների ժամանակ նվագը դադարեցվում է:
Զորքերի ողջույններին եւ շնորհավորանքներին պատասխանում են Հայաստանի Հանրապետության զինված
ուժերի ներքին ծառայության կանոնադրության համաձայն, «ուռան» արտասանվում է երկար եւ ալիքավոր:
Հոդված 313
Համահավաք նվագախումբը կատարում է «Փառաբանվիրը»:
Զորահանդեսն ընդունողի ցուցումով զորահանդեսի հրամանատարը տալիս է հրաման` «ԱԶԱ
~
Տ»: Զորամասի
հրամանատարները կրկնում են` «ԱԶԱ
~
Տ» կամ հրամայում են «Ոտքին ԱՌ», իսկ այնուհետեւ` «ԱԶԱ
~
Տ»:
Համահավաք նվագախմբի շեփորահարները (կոռնետահարները, փողհարները) շեփորում են հանդիսավոր
շեփորանվագ:
Հոդված 314
(հրամանից) հետո զորքերը 3 անգամ «ուռա» են արտասանում, համահավաք նվագախումբը կատարում է
Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, միաժամանակ տրվում է հրանոթային հրավառություն, եթե
այն նախատեսված է: Բոլոր հրամանատարները, դասակի հրամանատարից սկսած, ձեռքը մոտեցնում են գլխարկին,
իսկ զորքերն առանց հրամանի ընդունում են շարային կեցվածք եւ կատարում Հայաստանի Հանրապետության
պետական օրհներգը:
Պետական օրհներգի ավարտից հետո շեփորահարները (կոռնետահարները, փողհարները) տալիս են «Ավարտ»
ազդանշան, բոլոր հրամանատարները, դասակի հրամանատարից սկսած, իջեցնում են ձեռքը, զորքերն ընդունում են
«Ազատ» դիրք:
Զորքերի հանդիսավոր երթով անցնելու կարգը
Հոդված 315
հաջորդականությամբ:
Հանդիսավոր երթով անցնելու համար զորահանդեսի հրամանատարը տալիս է հետեւյալ հրամանները` «Զգաստ»,
«Հանդիսավոր երթին ըստ վաշտերի (գումարտակների), մեկ (երկու) գծային տարածությամբ, առաջին վաշտ
(գումարտակ) ուղիղ, մյուսները աջ-դարձ», «Հավասարությունը դեպի ԱՋ», «Քայլով-ՄԱՐՇ»:
Հոդված 316
իրենց ստորաբաժանումների, իսկ զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարները եւ նրանց տեղակալները`
գլխամասային ստորաբաժանումների (զորամասերի) հրամանատարների առջեւում` սահմանված հեռավորությամբ:
Դրոշակակիրները եւ նրանց օգնականները նույնպես առաջ են գալիս եւ կանգնում սահմանված հեռավորությամբ:
Հանդիսավոր երթով զորքերի անցնելու գիծը նշելու համար նշանակված գծայինները վազքով (շարային քայլով) այդ
գծի երկայնքով զբաղեցնում են իրենց տեղերն` իրարից 15-20 քայլ հեռավորության վրա:
Զորամասի հրամանատարի «Հրացանը ուսին-ԱՌ» հրամանով զինծառայողները հրացաններն առնում են ուսին
(ավտոմատները` «Կրծքին ԱՌ» են վերցնում` ձախ ձեռքով բռնելով փողակալը եւ փողի պահպանակը),
դրոշակակիրները բարձրացնում են մարտական դրոշները, ստորին բռնատեղերը դնում հատուկ ամրացված հիմքի
մեջ եւ ձեռքերով պահում: Նվագախումբը եւ թմբկահարները պատրաստվում են նվագի:
Հոդված 317
գլխամասային զորամիավորման (զորամասի) հրամանատարից: Զորահանդեսն ընդունողից 1-2 տողան չհասած, նա
ձեռքը մոտեցնում է գլխարկին եւ գլուխը շրջում նրա կողմը: Զորահանդեսն ընդունողից անցնելուց հետո նա դուրս է
գալիս մեքենայից, կանգնում նրանից աջ եւ մի փոքր ետ:
Հոդված 318
~
րշ» հրամանով գլխամասային ստորաբաժանումը հրամանատարի ետեւից
թմբուկների թմբկահարության ներքո սկսում է շարային քայլով երթը: Մնացած ստորաբաժանումները հասնում են այն
տեղը, որտեղ գլխամասային ստորաբաժանումն էր կանգնած, իրենց հրամանատարների հրամանով շրջվում են ձախ,
հավասարվում, սահմանված հեռավորությամբ եւ «Ուղիղ» հրաման ստանալով շարժվում են առջեւից գնացող
ստորաբաժանման ետեւից:
Ստորաբաժանումներում աջթեւայինները շարժվում են գծայինների նշած գծի երկայնքով, նրանցից մեկ քայլ
հեռավորությամբ:
Հոդված 319
զորամիավորման հրամանատարը: 3 քայլի վրա նրան հետեւում են տեղակալները (մեկ տողանով), տեղակալներից
երկու քայլ հետո` զորամիավորման մարտական դրոշը տանող դրոշակակիրները եւ օգնականները, մարտական
դրոշից 4 քայլ հետո` սահմանված հեռավորության վրա, իրար ետեւից անցնում են զորամիավորման զորամասերը
(ստորաբաժանումները):
Հոդված 320
թմբկահարների միջոցով:
Հոդված 321
ստորաբաժանումների հրամանատարները ձեռքը մոտեցնում են գլխարկին եւ գլուխները թեքում նրա կողմը, շարքում
գտնվողները, աջթեւայիններից բացի, նույնպես թեքում են գլուխները նույն կողմը: Ստորաբաժանման վերջին տողանը
զորահանդեսն ընդունողից անցնելուց հետո հրամանատարներն իջեցնում են ձեռքերը եւ ուղղում գլուխները, շարքում
գտնվողները նույնպես ուղղում են գլուխները:
Դրոշակակիրները եւ օգնականները հանդիսավոր երթով անցնելիս գլուխները չեն թեքում զորահանդեսն ընդունողի
կողմը:
Զորամիավորումների (զորամասերի) հրամանատարները զորահանդեսն ընդունողից անցնելուց հետո շարքից
դուրս են գալիս եւ կանգնում զորահանդեսի հրամանատարից հինգ քայլ աջ:
Հոդված 322
զորամիավորումների եւ զորամասերի առջեւից` ավտոմեքենաների մեջ (վերին բաց դռներով տանկերում կամ
հրետանային ինքնագնացների աշտարակում կանգնած) եւ զորահանդեսն ընդունողից 2-3 գծային հեռավորության
վրա ձեռքը մոտեցնում են գլխարկին, գլուխները միաժամանակ նրա կողմը թեքում:
Մնացած տանկերի (ինքնագնաց հրանոթների) վերին դռնակները պետք է փակված լինեն:
Ավտոխցերում (քարշակների խցերում) գտնվող զինծառայողները հանդիսավոր երթով անցնելիս չեն ողջունում:
Ավտոմեքենաների բաց թափքերում գտնվող զինծառայողները զորահանդեսն ընդունողից 2-3 գծային
հեռավորության վրա ողջունում են գլուխները թեքելով:
Հոդված 323
մնալ մինչեւ նշանակված վայրը, որտեղից էլ անհրաժեշտ վերադասավորումից հետո ուղղվում է դեպի իր
բնակատեղին:
Վերջին զորամասից անցնելուց հետո համահավաք նվագախումբը դադարեցնում է նվագը, թեքվում աջ եւ ուղղվում
դեպի ելման դիրքը, որտեղից, տեխնիկան անցնելուց հետո, նվագելով սկսում է հանդիսավոր երթը:
Զորահանդեսը Երեւանում անցկացվում է նշված գլխում շարադրված հատուկ ցուցումներին եւ հրահանգներին
համապատասխան:
Զորքերի մասնակցությունը հասարակական միջոցառումներին
Հոդված 324
սահմաններում:
Զորքերի մասնակցությունը կայազորային ժողովներին եւ այլ հասարակական միջոցառումներին յուրաքանչյուր
առանձին դեպքում որոշվում է կայազորի պետի, զորամիավորման հրամանատարի եւ առանձին զորամասի
հրամանատարի հրամաններով:
Հոդված 325
հավաքատեղին եւ ժամանակը, զորամասերի (ստորաբաժանումների) երթուղիները, ինչպես նաեւ ցուցում է տրվում
կայազորի զինվորական պարետի տրամադրության տակ վերակարգ հատկացնել` զինծառայողների կողմից
անցկացվող միջոցառումների ժամանակ կարգուկանոն ապահովելու նպատակով:
Գ 12
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 326
մարտական դրոշի մոտ կանգնելու համար, պետական հուշարձանները բացելու, օտարերկրյա ներկայացուցիչներին
դիմավորելու եւ ճանապարհելու, ինչպես նաեւ 334 հոդվածում հիշատակված անձանց թաղման ժամանակ:
Թաղման արարողության համար նշանակված պատվո պահակախումբն առանձին դեպքերում կարող է
վերակազմվել պատվո ուղեկցորդ խմբի:
Հոդված 327
ստորաբաժանումներ) եւ նվագախումբը: Պատվո պահակախումբ կարող է նշանակվել նաեւ միայն սպաներից եւ
ենթասպաներից կամ սերժանտներից:
Պատվո պահակախմբի պետը նշանակվում է սպա:
Անհրաժեշտության դեպքում պատվո պահակախմբի կազմից կարող են նշանակվել զույգ ժամապահներ եւ
դրոշակակիրներ:
Հոդված 328
հրամանատարի հրամանով: Հրամանում նշվում է պատվո պահակախմբի անձնակազմի համազգեստը եւ
սպառազինությունը: Պատվո պահակախմբին զինամթերք չի տրվում:
Օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորող եւ ճանապարհող պահակախումբը նշանակվում է Հայաստանի
Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության) պատվո պահակախմբի
վաշտից:
Պատվո պահակախումբը ենթարկվում է կայազորի պետին եւ կայազորի զինվորական պարետին
(զորամիավորման, զորամասի հրամանատարին):
Հոդված 329
մեկ: Հերթափոխման հրամաններ չեն տրվում եւ պահակակետի հանձնում չի կատարվում:
Պատվո պահակախմբի ժամապահները եւ դրոշակակիրները զինվորական ողջույն չեն տալիս:
Զինվորական հարգանքի մատուցումն այն անձանց դիմավորելիս, որոնց պատվին պատվո պահակախումբ է
նշանակված,
եւ հուշարձանների բացման ժամանակ
Հոդված 330
դրոշով շարվում է ծավալուն երկտողան շարքով: Դրոշակակիրները եւ օգնականները շարվում են պահակախմբի աջ
թեւից երկու քայլ հեռու, նվագախումբը` մարտական դրոշից երեք քայլ աջ:
Դիմավորվող անձից 40-50 քայլ հեռավորության վրա ավտոմատով զինված պատվո պահակապետը հրաման է
արձակում` «Պահակախու ́մբ, ՀԱՎՍԱՐ», «ԶԳԱ ́ՍՏ», «Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ, կենտրոն):
Այս հրամաններով պատվո պահակախումբը գլուխը շրջում է դիմավորվող անձի կողմը, նվագախումբը նվագում է
«Դիմավորման քայլերգ», պատվո պահակախմբի պետը, ձեռքը գլխարկին մոտեցրած` շարային քայլով մոտենում է
դիմավորվող անձին եւ 2-3 քայլ չհասած` կանգ առնում ու զեկուցում, օրինակ` «Պարոն այսինչ: Պատվո
պահակախումբը Ձեր գալու պատվին շարված է: Պատվո պահակախմբի պետ` մայոր Մուրադյան»:
Երբ պահակապետը կանգ է առնում զեկուցելու, նվագախումբը դադարեցնում է նվագը:
Զեկույցը վերջացնելով` պահակապետը, առանց ձեռքն իջեցնելու, ձախ (աջ) ոտքով քայլ է անում դեպի մի կողմ եւ
միաժամանակ շրջվում աջ (ձախ): Նվագախումբը կատարում է այն պետության օրհներգը, ի պատիվ որի
ներկայացուցչի նշանակված է պահակախումբ, իսկ այնուհետեւ` Հայաստանի Հանրապետության պետական
օրհներգը:
Օրհներգի ավարտից հետո պահակապետը, առանց ձեռքն իջեցնելու, պահակախմբի ճակատի երկայնքով
ուղեկցում է դիմավորող անձին` նրանից մեկ-երկու քայլ ետ մնալով շարքի դրսի կողմից:
Ողջույնից եւ շրջայցից հետո պահակապետը ձեռքն իջեցնում է, եւ պատվո պահակախումբը վերադասավորվում
եռաշարասյուն (քառաշարասյուն): Պահակախումբը, նվագի ուղեկցությամբ հանդիսավոր երթով, անցնում է
դիմավորվող անձի մոտով:
(330-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 331
շարադրված կանոնների:
Եթե տվյալ անձը զինծառայող է, ապա նրա ողջույնին պատվո պահակախմբի անձնակազմը պատասխանում է
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնադրության համաձայն, իսկ այլ անձանց
ողջույնին` հատուկ ցուցումով:
Ծածկոցը հուշարձանի վրայից իջեցնելուց առաջ պահակապետը հրամայում է «Պահակախումբ, ԶԳԱ ́ՍՏ»,
«Հավասարությունը դեպի կենտրոն»: Նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական
օրհներգը:
Պետական օրհներգի կատարումից հետո պահակապետը հրամայում է` «ԱԶԱՏ»:
Միտինգից հետո պատվո պահակախումբը եւ նվագախումբը (եթե իրադրությունը թույլ է տալիս) պահակապետի
կարգադրությամբ եռաշարասյուն (քառաշարասյուն) վերադասավորվում է եւ հանդիսավոր երթով նվագախմբի նվագի
ուղեկցությամբ անցնում է հուշարձանի կողքով:
Պատվո պահակախմբի ժամապահները հանվում են հատուկ ցուցումի համաձայն:
Հոդված 332
բերվող մարտական դրոշին նշանակվում է պատվո պահակախումբ եւ 2-3 դրոշակակիր` նայած ժամապահների
քանակին: Պատվո պահակախմբի ժամապահները կանգնում են մարտական դրոշի երկու կողմերում, ընդունում
շարային կեցվածք` ավտոմատները «Կրծքին ԱՌ» դիրքի (կարաբինները` ոտքի մոտ):
Մարտական դրոշը հանդիսավոր նիստի վայր եւ ետ` զորամաս ուղեկցելիս նշանակվում է դրոշակակիր դասակ:
Մարտական դրոշը դուրս բերելը եւ տանելը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային
կանոնադրության պահանջներին համապատասխան:
Զինվորական հարգանքի մատուցումը թաղման ժամանակ
Հոդված 333
կազմվում է պատվո ուղեկցորդ խումբ:
Մահացած (զոհված) զինծառայողների թաղումը սովորաբար կատարվում է նրանց վերջին ծառայավայրում:
Բացառիկ դեպքերում խաղաղ ժամանակ զինվորական (քաղաքացիական) պարտքը կատարելիս զոհված կամ
ընդհանուր հիվանդություններից մահացած զինծառայողների դիակի տեղափոխումը թաղման վայր (վերաթաղում),
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի որոշմամբ, կատարվում է պետության
հաշվին:
Հոդված 334
զինծառայողների, ինչպես նաեւ զինապարտների եւ քաղաքացիական այն անձանց թաղման ժամանակ, ովքեր հատուկ
ծառայություններ ունեն պետության առջեւ:
Բացի այդ, պատվո ուղեկցորդ նշանակվում է գործող բանակից զորացրված, համազգեստ կրելու իրավունքով
ազատված պահեստազորի եւ պաշտոնաթող բարձր կարգի սպաների, Խորհրդային Միության հերոսի, փառքի երեք
աստիճանի ասպետների, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի, առաջին, երկրորդ աստիճանի
մարտական խաչի, ինչպես նաեւ պատերազմի մասնակիցների թաղման ժամանակ:
Իսկական զինվորական ծառայության ժամանակ մահացած զինծառայողների թաղման կազմակերպումը դրվում է
նրանց անմիջական պետերի, իսկ մյուսներինը, որոնց թաղման համար պատվո ուղեկցորդ խումբ է նշանակված`
կայազորի պետի (քաղաքային կամ մարզային զինկոմների) վրա:
Հոդված 335
- զինվորների, սերժանտների (ավագների) ենթասպաների թաղմանը` ջոկ, դասակ կամ համապատասխան
ստորաբաժանում.
- սպաների թաղման ժամանակ` դասակ, վաշտ կամ համապատասխան ստորաբաժանում.
- զորամիավորումների եւ զորամասերի հրամանատարների, գեներալների, ինչպես նաեւ Խորհրդային Միության
հերոսների, փառքի երեք աստիճանի ասպետների, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների, առաջին,
երկրորդ աստիճանի մարտական խաչի ասպետների, զինծառայության ժամանակ զոհվածների կամ պահեստազորում
մահացածների թաղումը կատարվում է կայազորի պետի (զինկոմի) հատուկ որոշմամբ ու նախաձեռնությամբ.
- պատերազմի մասնակիցների, Աֆղանստանում ծառայած զինվորների, սերժանտների (ավագների),
ենթասպաների եւ կրտսեր սպաների թաղմանը, ելնելով զորամասերի (զինկոմիսարիատների) կազմակերպական-
հաստիքային հնարավորություններից եւ մինչեւ թաղման վայրն ընկած հեռավորությունից, ուղեկցորդ խումբը
նշանակվում է ջոկի կազմով:
Դասակի եւ ավելի կազմով պատվո ուղեկցորդ խումբը պետք է կրի առանց ծածկոցի, սգո ժապավենով դրոշ:
Հոդված 336
- նվագախումբ.
- դագաղի մոտ կանգնող պատվո պահակախումբ.
- դագաղը գերեզման իջեցնող զինվորներ (8-10 մարդ), առանց զենքի, սերժանտի (ավագի) ղեկավարությամբ:
Հանգուցյալի մարմինն ամփոփող դագաղը փոխադրելու համար հատկացվում է ավտոմեքենա կամ հրանոթի
հրետասայլ:
Շքանշանները եւ մեդալները տանող յուրաքանչյուր մարդու տրվում է շքանշանով կամ մեդալներով մեկական
բարձիկ, ընդ որում, սպաների թաղման ժամանակ այդ նպատակով նշանակվում են սպաներ, իսկ ենթասպաների,
սերժանտների (ավագների) եւ զինվորների թաղման ժամանակ` ենթասպաներ, սերժանտներ (ավագներ) կամ
զինվորներ:
Յուրաքանչյուր շքանշան ամրացվում է առանձին բարձիկի, մեդալները` մի քանի հատը մեկ բարձիկի վրա:
Գլխարկն ամրացվում է դագաղի կափարիչին:
Հոդված 337
զորամասի հրամանատարը: Հանգուցյալի դիակը դուրս բերելու, թաղման ժամանակի եւ տեղի մասին հայտնվում է
կայազորի զինվորական պարետին:
Եթե զինծառայողը ոչ իր մշտական ծառայավայրում է մահացել, ապա պատվո ուղեկցորդ խումբը եւ վերակարգը
նշանակում է զինծառայողի մահանալու վայրի կայազորի պետը:
Հոդված 338
ուղեկցորդ խմբով եւ նվագախմբով տարվում է մինչեւ քաղաքի սահմանագիծը (կայարան, օդանավակայան):
Դագաղը թաղման վայր ուղեկցելու համար զորամասի հրամանատարի կամ կայազորի պետի (զինկոմի) հրամանով
նշանակվում է 2-4 մարդ, որոնք պետք է հրահանգավորված լինեն եւ իրենց հետ ունենան մահվան ծանուցագիրը,
մահվան վկայականը եւ տեղեկանքը` զորամասի հրամանատարի ստորագրությամբ, ընտանիքին հասցեագրված
նամակ` մահվան հանգամանքների շարադրմամբ, հանգուցյալի անձնական իրերը, արժեքավոր առարկաները եւ
պարգեւները` փաթեթավորված եւ զմուռսով կնքված:
Ուղեկցորդները նշանակված վայր հասնելով` պետք է զինվորական կոմիսարիատին ակտով հանձնեն հանգուցյալի
փաստաթղթերն ու իրերը եւ անձամբ մասնակցեն թաղման արարողությանը:
Վերադառնալիս ուղեկցորդներն իրենց զորամասի շտաբ են հանձնում թաղման օրվա եւ տեղի մասին նշումով
մահվան ծանուցագրի կտրոնը` զինկոմիսարիատի կնիքով վավերացված:
Դագաղը թաղման վայր հասցնելու կամ մի փոխադրամիջոցից մեկ ուրիշը փոխադրելու ժամանակի մասին
զինվորական պարետը կամ համապատասխան կայազորի հրամանատարը պետք է ոչ պակաս, քան մեկ օր առաջ
տեղեկացվեն այն զորամասի հրամանատարի (կայազորի զինվորական պարետի, զինկոմի) կողմից, որտեղ մահացել է
զինծառայողը:
Դագաղը դիմավորելու եւ մինչեւ գերեզման ուղեկցելու համար 335, 336 հոդվածների համաձայն նշանակվում են
պատվո ուղեկցորդ խումբ եւ վերակարգ:
Հոդված 339
օրը եւեթ տեղեկացնել հանգուցյալի մերձավորներին եւ հանգուցյալի ընտանիքի բնակավայրի կամ զորակոչի
շրջանային (քաղաքային) զինկոմիսարիատին:
Հոդված 340
տեղեկացնում է այն զորամասի հրամանատարին, որը նշանակում է պատվո ուղեկցորդ խումբ եւ վերակարգ:
Ենթասպաները, սպաները թաղմանը պետք է մասնակցեն ամենօրյա համազգեստով եւ կայազորի զինվորական
պարետի ցուցումով ձախ թեւին սգո թեւկապ կրեն:
Հոդված 341
հրամանատարը):
Պահակախումբն իր կողմից կարգում է երկու զույգ ժամապահ: Մեկ զույգը կանգնում է դագաղի երկու կողմերում`
ավտոմատը կրծքին, դագաղից երկու քայլ հեռու, գլխի մոտ, մյուս զույգը` ոտքերի մոտ: Ժամապահ զույգերը կանգնում
են իրար դեմ դիմաց, ավտոմատը կրծքին, շարային կեցվածքով:
Ժամապահները պետք է ձախ թեւին ունենան սգո թեւկապ:
Ժամապահները դագաղի մոտ հերթափոխվում են 329 հոդվածում նշված կարգով:
Դագաղն ուղեկցելիս եւ գերեզման իջեցնելիս ժամապահների հերթափոխում չի կատարվում:
Հոդված 342
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Նրանք կանգնում են առանց զենքի եւ գլխարկի, սգո
թեւկապով, պատվո ժամապահների կողքին, նրանցից մեկ-երկու քայլ հեռու, դրսի կողմից եւ հերթափոխվում են
յուրաքանչյուր 3-5 րոպեն մեկ:
Հոդված 343
որտեղից դագաղն են հանելու: Նվագախումբը շարվում է պատվո ուղեկցորդ խմբից երեք քայլ աջ:
Թաղման ժամանակ պատվո ուղեկցորդ խումբը զինվորական ողջույն չի կատարում:
Հոդված 344
հեռավորության վրա` միմյանց հետեւից անցնում են ծաղկեպսակներ տանող զինծառայողները` նույնքան
հեռավորության վրա, ավագության կարգով` հանգուցյալի շքանշաններով եւ մեդալներով զինծառայողները,
այնուհետեւ անցնում են դագաղը տանող զինծառայողները, հանգուցյալի ուղեկցող անձինք եւ պատվո
պահակախումբը:
Դագաղը դուրս հանելիս պատվո ուղեկցորդ խմբի պետը, շարքից դուրս չգալով, հրամայում է. «ԶԳԱՍՏ» եւ ձեռքը
մոտեցնում է գլխարկին: Շարքի բոլոր զինծառայողները գլուխները շրջում են դագաղի կողմը: Նվագախումբը
կատարում է սգո քայլերգ:
Դագաղը դուրս բերելիս շարքից դուրս գտնվող զինծառայողներն ընդունում են շարային կեցվածք եւ ձեռքը
մոտեցնում են գլխարկին:
Հոդված 345
ուղեկցորդներին, այնուհետեւ գալիս են նվագախումբը եւ պատվո ուղեկցորդ խումբը:
Թափորը շարժվելու ժամանակ նվագախումբը ընդմիջումներով կատարում է սգո քայլերգ:
Պատվո պահակախմբի ժամապահները քայլում են դագաղի երկու կողմից, ավտոմատները «Կրծքին ԱՌ» դիրքով,
իսկ կարաբինները` «Ուսին ԱՌ» դիրքով, դագաղը ավտոմեքենայի վրա տեղափոխելիս ժամապահները նստած
դիրքում զենքը դնում են ծնկների արանքում եւ երկու ձեռքով բռնում, կանգնած դիրքում ավտոմատը կրում են
«Կրծքին-ԱՌ» դիրքով, իսկ կարաբինը` «Ոտքին-ԱՌ» դիրքով:
(345-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հոդված 346
ճանապարհի երկու կողմերում կարող են միատողան կամ երկտողան զորքեր կանգնել:
Հոդված 347
շարվում են տեղանքի պայմաններին համապատասխան, դեմքով` դեպի գերեզմանը:
Պսակներով, շքանշաններով եւ մեդալներով զինծառայողները, ինչպես նաեւ պատվո պահակախմբի ժամապահները
կանգնում են գերեզմանին ավելի մոտ:
Հոդված 348
կատարում է սգո քայլերգ: Դագաղն իջեցնելիս դրոշները խոնարհվում են, պատվո ուղեկցորդ խումբը հանգուցյալին
նույն հարգանքն է մատուցում, ինչ դագաղը դուրս բերելիս (344 հոդված): Պատվո ուղեկցորդ խմբից նշանակված
ստորաբաժանումը տալիս է երեք համազարկ` դատարկ փամփուշտներով, ընդ որում, վաշտի դեպքում մեկ դասակն է
կրակում, դասակի կամ ջոկի դեպքում` ամբողջ ստորաբաժանումը:
Առանձին դեպքերում հատուկ ցուցումով կարող է տրվել հրետանային համազարկ:
Համազարկ տալուն պես նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Օրհներգից հետո զորքերը, եթե տեղանքը թույլ է տալիս, նվագի ուղեկցությամբ անցնում են գերեզմանի կողքով:
Ժամապահներն արձակվում են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի կատարվելուց կամ զորքերն
անցնելուց հետո:
Հոդված 349
կոչումների կրծքանշանները, ինչպես նաեւ պարգեւատրման վերաբերյալ փաստաթղթերը տրվում են նրանց
ընտանիքներին` ի հիշատակ: Բացի դրանից, մահացած զինծառայողների ստացած պարգեւները կարող են հանձնվել
թանգարաններին` որպես ցուցանմուշներ:
Ժառանգներ չլինելու դեպքում պարգեւատրումները եւ պարգեւատրման փաստաթղթերը վերադարձվում են
պետական իշխանության բարձրագույն մարմիններին:
Հոդված 350
շարժմանը զուգահեռ: Նվագախումբը շարվում է ուղեկցորդ խմբից երեք քայլ աջ (ձախ):
Թաղման թափորը դիակիզարանին մոտենալիս նվագախումբը սգո քայլերգով դագաղն ուղեկցում է մինչեւ
դիակիզարանի շենքը:
Սգո միտինգի ժամանակ նվագախումբը դադարեցնում է նվագը: Դագաղը դիակիզման իջեցնելիս նվագախումբը
կատարում է սգո քայլերգ, նշանակված ստորաբաժանումը տալիս է երեք համազարկ` դատարկ փամփուշտներով:
Համազարկ տալուն պես նվագախումբը դադարեցնում է նվագը: Համազարկից հետո նվագախումբը կատարում է
Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:
Զինվորական հարգանքի մատուցումը հայրենիքի ազատության եւ անկախության մարտերում զոհված
մարտիկների
հուշարձաններին եւ շիրիմներին պսակ դնելիս
Հոդված 351
մարտիկների հուշարձաններին եւ շիրիմներին պսակ են դնում պետական կառավարման լիազորված մարմնի
ղեկավարի (նախարարի) որոշմամբ:
Երեւան քաղաքում Անհայտ զինվորի շիրիմին պսակ դրվում է պետական կառավարման լիազորված մարմնի
ղեկավարի (նախարարի) ցուցումով:
Հոդված 352
կայազորի պետի հրամանով նշանակվում են կայազորի զորամասերի զինված պատվո պահակախումբ (մեկ կամ մի
քանի մարտական դրոշներով) եւ նվագախումբ:
Պատվո պահակախմբի եւ նվագախմբի համազգեստը զորահանդեսային է, իսկ պսակ դնելու արարողության
մասնակից զինծառայողներինը` զորահանդեսային-տոնական:
Հոդված 353
ժամապահ, որոնք կանգնում են զգաստ, ավտոմատը կրծքին: Ժամապահներ նշանակելու եւ նրանց փոխարինելու
ժամանակը սահմանում է կայազորի պետը:
Պատվո պահակախումբը երկու տողանով շարվում է ըստ հուշարձանի կամ շիրիմի տեղադրվածության:
Մարտական դրոշները տեղակայվում են պատվո պահակախմբի աջ թեւում, նվագախումբը շարվում է մարտական
դրոշներից աջ:
Հոդված 354
անցնելով պատվո պահակախմբի կողքով: Պատվիրակության առջեւից գնում է կայազորի զինվորական պարետը կամ
պատվո պահակախմբի սպան, նրա ետեւից երկու-երեք քայլ հեռավորության վրա` պսակը տանող անձինք (2 հոգի) եւ,
այնուհետեւ, նույնքան հեռավորության վրա 3-5-ական հոգով շարասյուն կազմած պատվիրակությունը:
Պսակ տանող պատվիրակությունը պատվո պահակախմբին 40-50 քայլ մոտենալիս պահակախմբի պետը, որը
զինված է ավտոմատով (կրծքին առ դրությամբ), հրամայում է` «Պահակախումբ, ՀԱՎՍԱՐ», ԶԳԱ ́ՍՏ»,
«Հավասարությունը դեպի ԱՋ (ձախ)»:
Հոդված 355
զոհվածների հիշատակը: Նվագախումբը դադարեցնում է նվագը:
Լռության րոպեն անցնելուց հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական
օրհներգը: Օրհներգի ավարտումից հետո պսակ դնող պատվիրակությունը հեռանում է հուշարձանից (շիրիմից) եւ
դեմքով կանգնում դեպի անցնող պահակախումբը, իսկ պատվո պահակախումբը պահակապետի հրամաններով
երթային շարասյուն է կազմում եւ հանդիսավոր երթով նվագախմբի հնչյունների ներքո անցնում է հուշարձանի
(շիրիմի) եւ պսակ դնող անձանց կողքով:
Հոդված 356
մարմինների ղեկավարների (նախարարների) եւ պաշտոնական զինվորական պատվիրակությունների կողմից
պսակներ դրվելիս պահպանվում է 351-355 հոդվածներում շարադրված կարգը: Ընդ որում, սգո հանդիսավոր
մեղեդիները կատարվում են միայն պատվիրակությունների ղեկավարների համաձայնությամբ: Լռության րոպեից
հետո կատարվում է այն պետության օրհներգը, որի պատվիրակությունը պսակ է դնում: Օտարերկրյա զինվորական
պատվիրակություններին ուղեկցում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված
մարմնի (նախարարության) ներկայացուցիչը եւ կայազորի զինվորական պարետը:
Օտարերկրյա այլ պատվիրակությունների կողմից մարտիկների հուշարձաններին ու շիրիմներին պսակ դնելիս
պատվո պահակախումբ եւ նվագախումբ չի նշանակվում: Նման դեպքում կայազորի պետի կամ զինվորական
պարետի հրամանով հուշարձանի (շիրիմի) մոտ կարգվում են մեկ-երկու զույգ ժամապահ. անհրաժեշտության
դեպքում սպա է հատկացվում` երկու զինծառայողով պսակը տեղ հասցնելու համար:
Գ 13
ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հոդված 357
(տարերային աղետներ, խոշոր վթարներ, համաճարակներ, անասնահամաճարակներ) հետեւանքների վերացման կամ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ` տուժած բնակչությանը
օգնություն ցույց տալու աշխատանքներում: Բացառիկ դեպքերում, երբ թույլտվություն ստանալու ժամանակ չի լինում,
զորամասերը կարող են աշխատանքներում ներգրավվել կայազորի պետի որոշմամբ, որն անմիջապես այդ մասին
զեկուցում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին:
Հոդված 358
տալու համար հատկացված զորամասերի առջեւ խնդիր է դնում, նշելով, թե որ հրամանատարի (պետի)
ենթակայությամբ պետք է գործի յուրաքանչյուր զորամասը (ստորաբաժանումը), տեղաբաշխման եղանակը,
հատկացվող տեխնիկական միջոցները, խնդրի կատարման ժամկետը, սպառազինությունը, համազգեստը եւ
բավարարման կարգը:
Հոդված 359
այն անձնավորությանը, որի տրամադրության տակ ինքը նշանակված է, եւ նրա ցուցումով կազմակերպում
առաջադրված խնդրի կատարումը: Եթե այդ անձնավորությունը վթարի, աղետի կամ տարերային աղետի վայրում չի
գտնվում, ապա զորամասի (ստորաբաժանման) հրամանատարն ինքնուրույնաբար ձեռնամուխ է լինում
առաջադրված խնդրի կատարմանը, իր գործողությունները համաձայնեցնելով պետական իշխանության եւ
կառավարման պետական մարմինների եւ նրանց կարգադրությամբ հատկացված ուժերի հետ:
Առաջադրված խնդրի կատարման մասին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը զեկուցում է իր
անմիջական պետին:
Հոդված 360
մարմինների ներկայացուցիչներին:
Փրկարար եւ այլ անհետաձգելի աշխատանքներ կատարելու համար զորամասերը եւ քաղաքացիական
պաշտպանության ստորաբաժանումները կարող են ժամանակավորապես դրվել քաղաքացիական պաշտպանության
համապատասխան պետի ենթակայության տակ:
Հոդված 361
հանգամանքների հետեւանքները վերացնելուն հատկացված զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի
հրամանով նշանակվում են ժամանակավոր պահակախմբեր: Այդ պահակախմբերը ենթարկվում են իրենց նշանակած
զորամասի (ստորաբաժանման) հրամանատարին, ինչպես նաեւ կայազորի պետին, կայազորի զինվորական
պարետին, պահակախմբի հերթապահին եւ ծառայությունը տանում են ընդհանուր հիմունքներով:
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Հավելված 1
199 թ.
___________________________
Հոդվածներ 38,117
Հաստատում եմ
_______________ _____________ ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏ
__________________________________
(զին. կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
Պ Ա Հ Ա Կ Ա Խ Մ Բ Ե Ր Ի Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
__________________________________________
(բնակավայրի անվանումը)
կայազորի
Պահակախմբերի
համարները
Պահպանվող
օբյեկտների
անվանումը
ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԻ ԹԻՎԸ
ժամապահների
երեք
հերթափոխով
ժամապահների
երկու
հերթափոխով
պահպանության
տեխնիկական
միջոցների
կիրառմամբ
(առանց
ժամապահների)
ընդամենը
պահակա-
կետեր
պահակային
շների
պահակա-
կետեր
1234567
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԸ
պահակապետպահակապետի
օգնական
պահակադիրներպահակայիններԾանոթու-
թյուն
89101114
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ __________________________________________
(զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - 8-րդ սյունակում ցույց է տրվում, թե ով է պահակապետ նշանակվում (սպա, ենթասպա,
սերժանտ), օրինակ` 1 սպա, 1 ենթասպա, 1 սերժանտ:
(հավելվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հավելված 2
Հոդվածներ 38, 50, 121
Հաստատում եմ
_______________ _____________ ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏ (ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ)
__________________________________
(զին. կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
__________________________199 թ.
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՎԵՐԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
_________________________________
կայազորային (օրվա)
_________________________________
կայազորային (զորամասի)
199 թ.
Զորամասերը
(ստորաբաժանումները)
ՎԵՐԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
պահակախմբերի
հերթապահը եւ
նրա օգնականը
հերթապահ
ստորաբա-
ժանումը
պահակախմբերըպարեկներըզինավ-
տոտես-
չության
տեսուչ-
ները
N 1N 2N 1N 2
12 34 5 6 7 8
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ՎԵՐԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸԾանո-
թություն
զինավտոտես-
չության
հսկիչ
պահակակետերի
պարեկները
զինավտոտես-
չության
փոխադրական
միջոցները
հավաքակայանի
հերթապահը եւ
օրապահը
հսկիչ-
անցագրային
կետի
հերթապահը
եւ նրա
ճաշարանի
հերթապահը
եւ աշխա-
տողները
եւ այլն
օգնականները
9101112131415
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ
(զորամասի շտաբի պետ)
____________________________________
(զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- 1. 6, 7, 9-րդ սյունակներում կարող են ցույց տրվել պարեկակազմը, պարեկների պետի կողմից
նշանակված զինծառայողների կատեգորիան եւ ծառայելու ժամանակը:
2. 8-րդ սյունակում ցույց է տրվում ԶԱՏ-ի տեսչի նշանակած զինծառայողների կատեգորիան:
3. 9-11-րդ սյունակներում կարող է նշվել ծառայությունը կատարելու ժամանակը:
Հավելված 3
Հոդվածներ 38, 120
Հաստատում եմ
_______________ _____________ ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏ
__________________________________
(զին. կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
___________________________199 թ.
N ________ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ_____________________ ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԻ ՑՈՒՑԱԿ
(կայազորային, ներքին)
Պահակախմբի կազմը եւ
պահակակետերի քանակը
Պահակադիրների եւ
նրանց պահակակետերի
համարները
Պահակակետերի
համարները եւ
պահպանելիքը
Ժամապահների
հատուկ
պարտականությունները
1234
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ
(զորամասի շտաբի պետ)
____________________________________
(զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- 1. 1-ին սյունակում թվարկվում է պահակախմբի ամբողջ կազմը, օրինակ` պահակապետ սպա
(ենթասպա, սերժանտ)` 1, պահակապետերի օգնականներ` 2, պահակադիրներ` 3 եւ այլն, որից հետո նշվում է
ժամապահների երկու-երեք հերթափոխով պահակակետերի քանակը, պահպանության տեխնիկական միջոցներ
(առանց ժամապահների) եւ պահակաշներ ունեցող պահակակետերի քանակը:
2. 3-րդ սյունակում թվարկվում են պահակակետերի օբյեկտների անվանումները եւ նշվում է, թե ինչ կնիքներով են
կնքված, որքան կնիք կա յուրաքանչյուր օբյեկտում: Եթե մարտական դրոշի մոտ պահակակետ կա, ապա նշվում է, թե
ինչ քանակությամբ եւ ինչ շքանշաններ ու ինչ շքանշանի ժապավեններ կան մարտական դրոշի վրա:
3. 4-րդ սյունակում նշվում են ժամապահների հատուկ պարտականությունները յուրաքանչյուր պահակակետի
պահպանության եւ պաշտպանության վերաբերյալ, ինչ դեպքերում է ժամապահին թույլատրվում զենք կիրառել, նշվում
է նաեւ պահակակետի հետ կապ պահպանելու կարգը:
(հավելվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հավելված 4
Հոդված 131
N _____________________________ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ
_____________________________________________
(կայազորային, ներքին)
ՊԱՀԱԿԱԿԵՏԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
________________________________________________________________
(թվականը, ամիսը, օրը)
Այս էջում զետեղվում են`
1. Պահակատան մուտքի, պահպանվող օբյեկտների թույլտվության գրառումները եւ պահակապետի ու
պահեստարանների բացմանը թույլատրված անձանց ստորագրությունները:
2. Պահակախմբի հերթափոխման վերաբերյալ հին եւ նոր պահակապետերի ստորագրությունները եւ
բացահայտված թերությունների վերաբերյալ գրառումները:
3. Պահակային ծառայության կատարմանն առնչվող դիտողությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցների
վերաբերյալ վաշտի (մարտկոցի) հրամանատարի գրառումները:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Պահակակետի տեղեկագրում բոլոր գրառումները կատարվում են միայն թանաքով, առանց
ջնջումների եւ ուղղումների:
(Պահակակետի տեղեկագրի 2-րդ եւ 3-րդ էջերը)
Պ Ա Հ Ա Կ Ա Կ Ե Տ Ե Ր Ի Կ Ա Ր Գ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
N _________________________________________
(ստորաբաժանումը, զորամասի պայմանական անվանումը)
ՊԱՀԱԿԱԽՄԲԻ
Պահակապետ ____________________________________________
(զինվորական կոչումը, ազգանունը, անունը եւ հայրանունը)
Պահակակետի
օգնականներ ____________________________________________
(զինվորական կոչումը, ազգանունը, անունը եւ հայրանունը)
Պահակակետերի
համարները
Պահակադիրների
համարները,
զին. կոչումը,
ազգանունը, անվան եւ
հայրանվան
սկզբնատառերը
Ժամապահների զինվորական կոչումը,
ազգանունը, անվան եւ հայրանվան
սկզբնատառերը
1-ին հերթափոխ2-րդ հերթափոխ3-րդ հերթափոխ
12345
ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ
ԺԱՄԱՆԱԿԸ`
____________________________
ԵՐԵՔ ՀԵՐԹԱՓՈԽՈՎ ____________________________
ԵՐԿՈՒ ՀԵՐԹԱՓՈԽՈՎ ____________________________
ՎԱՇՏԻ (ՄԱՐՏԿՈՑԻ) ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
____________________________
(ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ,
ԱԶԳԱՆՈՒՆԸ)
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- 1. Եթե ժամապահները փոխարինվել են ժամը մեկ, ապա նշվում են հերթափոխման ժամանակը
եւ ով է կարգել այլ հերթափոխերը:
2. Հերթափոխերի անձնակազմում որեւէ փոփոխության դեպքում համապատասխան սյունակներում կատարվում է
գրառում:
3. Երկրորդ սյունակում լրացուցիչ նշվում են` պահակախմբի անձնակազմում պահպանության տեխնիկական
միջոցների գծով օպերատորներ տրամադրելու դեպքում` նրանց զինվորական կոչումը, անունը, ազգանունը, իսկ
պահակաշների կետերի առկայության դեպքում` վարժեցնողների զինվորական կոչումը, անունը, ազգանունը:
4. Պահակախմբին փոխադրամիջոցներ տրամադրելու դեպքում դրանց մակնիշը եւ համարները, ինչպես նաեւ
վարորդների զինվորական կոչումը, անուն, ազգանունները գրառվում են հերթապահությունը ստանձնելու ժամանակի
նշումից առաջ:
(Պահակակետի տեղեկագրի 4-րդ էջը)
Այս էջում գրառումներ են կատարվում հետեւյալի վերաբերյալ
1. Պահակախմբի ստուգման արդյունքների.
2. Պահեստարանների փակմանը (բացմանը) ժամապահների կարգման (հանման) ժամանակի.
3. Պահակախմբում կատարված պատահարների.
4. (կետն ուժը կորցրել է 19.03.13 ՀՕ-19-Ն)
5. Պահակաշներին պահակակետեր բերելու.
6. Պահպանության տեխնիկական միջոցների, պահպանվող օբյեկտների ցանկապատերի բոլոր
անսարքությունների եւ դրանց վերացման ժամանակի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- 1. Պահակակետի տեղեկագրի գրառումները կատարվում են թանաքով (մածուկով), առանց
ջնջումների եւ ուղղումների:
2. Զորամասի շտաբի պետը նախօրյակին հերթափոխված պահակախմբերի պահակակետերի տեղեկագրերն
ամեն օր ներկայացնում է զորամասի հրամանատարին` ծանոթանալու եւ որոշում ընդունելու համար: Դրանից հետո
կայազորային պահակախմբերի պահակակետերի տեղեկագրերը, որոնցում նշված են, թե ինչ միջոցներ են
ձեռնարկվել հայտնաբերված թերությունները վերացնելու համար, զորամասի շտաբի պետը ոչ ուշ, քան երկու օրում
վերադարձնում է կայազորի զինվորական պարետին:
3. Պահակախմբերի պահակակետերի տեղեկագրերը մեկ տարի (ընթացիկին հաջորդող տարին) պահվում են
զորամասի շտաբում:
(հավելվածը լրաց. 01.06.06 ՀՕ-126-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հավելված 5
Հոդված 104
1. Պահպանվող օբյեկտների տարածքը պետք է շրջափակվի ցանկապատով (փայտից, մետաղալարից եւ այլն):
Կենտրոնական ենթակայության եւ պայթուցիկ նյութեր, զինամթերք, վառելիք պարունակող մյուս կարեւոր
օբյեկտների տարածքը պետք է ունենա 2 մ ոչ պակաս բարձրությամբ դրսի եւ ներսի ցանկապատեր` միմյանցից 15 սմ
ոչ ավելի հեռավորությամբ փշալարերով: Ցանկապատերի միջեւ տարածությունը որոշվում է տեղի պայմաններից
ելնելով եւ կարող է լինել 5 մ-ից մինչեւ 10 մ: Այստեղ ստեղծվում է ժամապահների անցնելու արահետ եւ դրսի
ցանկապատին հարող 2 մ-ից մինչեւ 5 մ լայնությամբ ստուգիչ գոտի:
Օբյեկտի մատույցների հուսալի հսկողության համար ցանկապատերի միջեւ (դրսի ցանկապատի մոտ) կարող են
տեղադրվել կապի, ազդանշանման միջոցներ, լուսարձակներ եւ շանթարգել սարքերով դիտաշտարակներ:
Առանձնակի կարեւորության օբյեկտներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի
պետի հրամանով կարող են ստեղծվել զինված դիտաշտարակներ կամ անխոցելի ցանկապատեր ունեցող հատուկ
ինժեներական կառույցներ:
Անհրաժեշտության դեպքում պահպանվող օբյեկտի մատույցներում տեղադրվում են շուրջօրյա լավ տեսանելի
ցուցանշաններ, օրինակ` «Անցումն արգելվում է (փակ է)»: Շրջանցումը ցույց է տրվում սլաքով: Այդ ցուցանշանները
կարող են դրվել միայն օրվա որոշ ժամերին:
2. Պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ, զորամասի
տարածքից դուրս տեղաբաշխված օբյեկտների շուրջը, օրենսդրությանը համապատասխան կարող են սահմանվել
արգելված գոտիներ եւ շրջաններ: Արգելված գոտու (շրջանի) սահմանները պետք է նշվեն հայերեն եւ ռուսերեն
մակագրությամբ լավ ընթերցվող ցուցանշաններով` «Արգելված գոտի (շրջան), անցումը (երթեւեկությունը) արգելված է
(փակ է)»: Արգելված գոտու (շրջանի) սահմանների հաստատման մասին կայազորի պետը (զորամասի
հրամանատարը, պահպանվող օբյեկտի պետը) պարտավոր է պետական իշխանության եւ կառավարման մարմինների
միջոցով ժամանակին հայտնել մոտակա բնակավայրերի բնակչությանը: Արգելված գոտում (շրջանում) չպետք է
ընդգրկվեն ընդհանուր օգտագործման բանուկ ճանապարհները, բնակելի եւ ծառայողական շինությունները, մշակվող
դաշտերը եւ այլն:
3. Պահակակետի տարածքում ժամապահների համար, տեղի պայմաններին համապատասխան, պետք է
հնարավորին չափ մեծ (50 մետրից ոչ պակաս) տեսադաշտ եւ գնդակոծման տարածք ապահովվի: Դրա համար
պահակակետի շրջակայքի թփերը պետք է վերացնել, ծառերը` հատել, մինչեւ 2,5 մ բարձրությամբ ճյուղերը`
կտրատել, խոտը` հնձել, ավելորդ առարկաները հավաքել, արգելված սահմանը որոշակի տարածության վրա նշվում է
ցերեկը, գիշերը եւ վատ եղանակին` ժամապահների համար տեսանելի ցուցանշաններով:
Մի քանի պահակակետ ունեցող օբյեկտների տարածքում յուրաքանչյուր պահակակետի սահմանները նշվում են
ցուցանշաններով, օրինակ` «թիվ 2 պահակակետի սահման»:
4. Առավել կարեւոր օբյեկտների զինվորական ավաններից դուրս գտնվող պահակատան պաշտպանության համար
խրամատները փորվում եւ սարքավորվում են այն հաշվով, որ այնտեղից համատարած գնդակոծման ենթարկվեն
պահակակետի (պահակատան) մատույցները եւ կրակային կապ ապահովվի հարեւան պահակակետերի հետ:
Խրամատը սարքավորվում է պահակատան հետ կապի (ազդանշանման) միջոցներով:
5. Պահակակետի եւ պահպանվող օբյեկտի մատույցները գիշերը պետք է լուսավորված լինեն:
Լուսավորությունն անցկացվում է այնպես, որ պահակակետում կանգնած կամ պահակակետի տարածքով շարժվող
ժամապահը մշտապես գտնվի ստվերում:
6. Պահակակետը սարքավորվում է կապի միջոցներով, որոնք պետք է ժամապահի համար ապահովեն (ոչ պակաս
երկու կետից, իսկ օբյեկտները պարեկավորման եղանակով պահպանելիս` շարժման յուրաքանչյուր 250 մետրը մեկ)
պահակապետին, նրա օգնականին կամ պահակադիրին անհապաղ կանչելը:
7. Ներքին, առանձնապես մարտական դրոշի մոտ, պահակակետերը պետք է ունենան 0,7-1 մետր բարձրությամբ
ցանկապատ եւ լուսավորվեն:
Հսկիչ-անցագրային կետի ցանկապատը պետք է ժամապահին պաշտպանի հանկարծակի հարձակումից:
8. Դրսի (անհրաժեշտության դեպքում նաեւ ներսի) յուրաքանչյուր պահակակետում, պահպանվող պահեստին,
պահեստարանին անմիջապես մոտ պետք է լինեն հրդեհամարման միջոցներ` կրակմարիչներ, արկղերով ավազ,
տակառներով ջուր, դույլեր եւ գույք (բահեր, կացիններ, նիգեր, կեռաձողեր):
9. Դրսի պահակակետում պետք է լինի պահակային համազգեստի պահելու հատուկ հարմարանք ունեցող
պահակակետի ծածկասունկ, ներսի պահակակետում` պահակային համազգեստի համար պահարան կամ կախիչ:
Պահակակետի ծածկասունկը ներկվում է պահպանվող օբյեկտի կամ տեղանքի գույնով:
10. Պահպանության տեխնիկական միջոցներով օբյեկտների սարքավորման վերաբերյալ ցուցումները շարադրված
են «Պահպանության տեխնիկական միջոցների կիրառմամբ պահակային ծառայություն» բաժնում:
(հավելվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հավելված 6
Հոդվածներ 104, 106
ՊԱՀԱԿԱՏԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ
1. Պահակատունը բաղկացած է`
- պահակախմբի անձնակազմի ընդհանուր սենյակից.
- պահակապետի եւ նրա օգնականի սենյակից, որը ապակեպատ դռնով միացած է անձնակազմի ընդհանուր
սենյակին.
- պահակախմբի հանգստացող հերթափոխի սենյակից, որը դռնով միացած է անձնակազմի ընդհանուր սենյակին:
Բացի դրանից, պահակատանը կից պետք է լինեն կերակուրը տաքացնելու սարքավորմամբ ճաշարան, լվացվելու,
ծխելու, զենքի եւ կոշիկը մաքրելու տեղեր (սենյակներ), չորանոց, կենցաղային անկյուն, զուգարան, վառելիքի
պահեստարան: Փոքրաքանակ պահակախմբերի պահակատները կարող են ճաշարան չունենալ: Այս դեպքում տեղ է
հատկացվում ամանեղենի, մթերքի եւ կերակուր տաքացնելու համար:
Պահակատանը, որի օբյեկտների մեծ մասը սարքավորված են պահպանության տեխնիկական միջոցներով, պետք է
լինի պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) կառավարման
սենյակ: Ընդ որում, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորման
կառավարակետը պետք է երեւա պահակապետի սենյակից:
2. Պահակախմբի անձնակազմի ընդհանուր սենյակում պետք է լինեն`
- զինվորական երդման տեքստով պլակատ.
- պահակակետերի ցուցակ.
- կանոնադրություններ.
- թերթեր եւ ամսագրեր.
- պահակային ծառայության կանոնները պատկերող, ինչպես նաեւ պահակախմբի անձնակազմի պահակային
ծառայության ժամանակ կատարած սխրագործությունները պատկերող եւ նկարագրող, ինչպես նաեւ լավագույն
ժամապահների նկարներ, պլակատներ.
- ռադիոհաղորդումներ լսելու ականջակալ-հեռախոս` արթուն հերթափոխի պահակայինների երկու երրորդի
համար.
- շախմատ եւ շաշկի.
- ժամացույց.
- լապտերներ (պահակադիրների թվին համապատասխան).
- սենյակի եւ դրսի ջերմաչափեր.
- դեղարկղիկ եւ վիրակապման անհատական փաթեթներ` ամբողջ պահակակազմի համար.
- լուսաձայնային ազդանշանով սարքավորված զինաբուրգ` պահակապետի սենյակում դրված ազդանշանի
ընդունման հարմարանքով.
- սեղան եւ աթոռներ` արթուն հերթափոխի համար.
- վերնահագուստի կախիչ` ամբողջ անձնակազմի համար եւ պահակային հագուստի երկրորդ լրակազմ (կոմպլեկտ).
- աղբազամբյուղներ.
- պահարան` պահակախմբի անձնակազմի անձնական իրերի եւ արդուզարդի պիտույքների համար:
Պահարան եւ կախիչ թույլատրվում է դնել նաեւ մյուս սենյակներում (միջանցքում)` նայած պահակատան
տեղադրությանը:
3. Պահակապետի սենյակում պետք է լինեն`
- պահակապետի ընդունած փաստաթղթերի ցուցակը.
- պահակատանը գտնվող սարքավորման, գույքի եւ ունեցվածքի ցուցակը.
- պահակակետերի տեղադրման ուրվագիծը (սխեման), պահակակետերի ցուցակը.
- պահակապետի հրահանգը.
- փաստաթղթերի ծրար` տագնապի հայտարարման դեպքի համար.
- թույլտվության նմուշ դրանք ստորագրելու իրավունք ունեցող անձանց քանակին համապատասխան եւ նրանց
ստորագրությամբ.
- պահակախումբը ստուգելու իրավունք տվող մեկանգամյա վկայականի նմուշ.
- հատուկ արկղերում կնիքների ծեփապատճենների (կապարակնիքների դրոշմվածքի) նմուշներ` պահակադիրների
թվին համապատասխան.
- պաշտոնատար անձանց ցուցակ, ովքեր պահեստարաններ (պահեստներ, հավաքակայաններ) բացելու իրավունք
ունեն կամ որոնց թույլատրվում է պահակախմբից ընդունել կայանատեղերում գտնվող մարտական մեքենաները (այլ
սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան), ցուցակում սովորաբար նշվում են զինվորական կոչումը եւ պաշտոնը,
ազգանունը, անունը, հայրանունը, անձնական վկայականի (անձնագրի) համարը, ո՞ր օբյեկտի բացմանը (փակմանն) է
թույլ տրվել, ի՞նչ կնիքով է կնքվում եւ օբյեկտի բացման (փակման) ժամանակը.
- կանոնադրությունները.
- պահակախմբերի (զորամասի) հերթապահի հետ ուղիղ կապի հեռախոսը եւ պահակակետերի հետ կապի
միջոցները.
- մետաղե արկղերում եղած զինամթերքի պաշարը` կողպեքներով եւ դրանց բանալիներով.
- մետաղե պահարան (սեյֆ)` երկհերթ պահակակետերի զինամթերքը պահելու համար.
- մետաղե պահարան (սեյֆ)` հսկիչ-անցագրային պահակակետերի ատրճանակների համար.
- գրենական պիտույքներ.
- ջրաման եւ բաժակներ.
- սեղան` կողպեքով փակվող դարակով, եւ երկու աթոռ.
- կախիչ.
- լապտեր.
- կիսափափուկ թախտ:
4. Պահակախմբի հանգստացող հերթափոխի սենյակում գլխատակի ծածկոցներով թախտեր` պահակայինների
մեկ հերթափոխի, ինչպես նաեւ սույն օրենքի 248 հոդվածով նախատեսված պահակախմբի մյուս անձանց
միաժամանակյա հանգստի հնարավորությունն ապահովելու համար սենյակը պետք է ունենա հերթապահ կապույտ
լուսավորություն, իսկ սենյակի պատուհանների վրա կախված լինեն լուսաքողարկող սեւ վարագույրներ:
5. Ճաշարանում պետք է լինեն`
- սեղաններ եւ աթոռակներ (տաբուրետներ)` պահակախմբերի կազմի երկու երրորդի հաշվով.
- ամանեղենի եւ պարենի պահարան.
- ամանեղենի եւ ճաշարանային սարքերի լրակազմ` ամբողջ անձնակազմի համար սնունդ բերելու եւ ընդունելու
համար.
- կողպեքով փակվող եւ խմելու ջրով սարքավորված բաք կամ ջրատար ցանցին միացված աղբյուր.
- էլեկտրական գազի վառարան` կերակուր տաքացնելու համար.
- եռոց կամ թեյնիկ ջուր եռացնելու համար.
- լվացարան` ամանեղեն լվանալու համար:
6. Կառավարակետի սենյակում պետք է գտնվեն`
- պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումը.
- պահպանության տեխնիկական միջոցների գծով պահակապետի օգնականի (օպերատորի) փաստաթղթերը (120
հոդված).
- օբյեկտում հաստատված պահպանության տեխնիկական միջոցների շահագործման ուղեցույց.
- սեղան եւ աթոռներ.
- գրենական պիտույքներ:
7. Ծխելու, զենք եւ կոշիկ մաքրելու տեղերում (սենյակներում) պետք է լինեն` զենք մաքրելու սեղան, լաթերի
մետաղյա արկղ, նստարաններ, ջրով լի սափորներ, կոշիկ մաքրելու պարագաներ:
8. Պահակախմբի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ պլակատները եւ նկարները պետք է առնվեն
շրջանակների մեջ կամ պլանշետներում:
9. Յուրաքանչյուր սենյակի պատին փակցվում է տվյալ սենյակի գույքացուցակը:
10. Պահակատունը ապահովվում է լույսի աղբյուրներով (պահեստային)` սենյակների թվին համապատասխան,
ինչպես նաեւ հրշեջ միջոցներով` կրակմարիչներ, ավազ, տակառով ջուր, դույլեր ու գույք (բահ, կացին, նիգ, կեռաձող):
11. Պահակատան մուտքի առջեւ պատրաստվում է նախամուտք (տամբուր), որը բացառում է պահպանվող
օբյեկտների բացմանը (փակմանը) եկած անձնավորությունների մուտքը պահակատուն:
12. Պահակատանը հարող տարածքը պետք է ունենա 2 մ ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ: Մուտքի առջեւ
պետք է լինի կոշիկ մաքրելու հարմարանք (փայտյա կամ մետաղյա ցանցեր կամ երկաթակապեր): Մոտակայքում
դրվում է կափարիչով աղբարկղ:
13. Վառելիքի, լուսավորության միջոցների (մոմեր, լամպեր, լուսարձակներ) անհրաժեշտ պաշարը եւ մաքրման
պարագաները պահվում են պահեստում:
14. Պահակատան առջեւ պատրաստվում են հրապարակներ` պահակախումբը շարելու եւ զենքը լիցքավորելու
համար: Դրանք օրվա մութ ժամերին պետք է միշտ լուսավորվեն: Հարկավոր է նաեւ տեղ (շենք) հատկացնել
զինապահարանով հանդերձ, հերթափոխվող պահակային անձնակազմի համար: Փոխադրամիջոց ունեցող
պահակատանը նախատեսվում է նաեւ կայանատեղ:
(հավելվածը լրաց. 01.06.06 ՀՕ-126-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, լրաց., փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հավելված 7
Հոդված 102
ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՇՏԱՊԱՇԱՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
_______________________________________________________________
(զորամաս)
Փամփուշտների
ստացման եւ
ծախսման
ամսաթիվը
Մարտական փամփուշտների
քանակությունը
Փամփուշտներ
վերցնելու եւ
համալրելու
վերաբերյալ
փաստաթղթի
անվանումը եւ
համարը
Փամփուշտների վիճակի
ստուգում
ավտոմատի եւ
կարաբինի
ատրճանակիստուգման
ամսաթիվը եւ
ստուգողի
նշումը փամ-
փուշտների
վիճակի եւ
քանակի
մասին
նշում`
բացահայտված
թերությունները
վերացնելու
մասին
123456
Առկա է _________________________
Վերցված է __________________________________________
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ
(զորամասի շտաբի պետ) _________________________________
(զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
Առկա է __________________________
Համալրված է _________________________________________
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ
(զորամասի շտաբի պետ) _________________________________
(զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
Առկա է __________________________
ԿԱՅԱԶՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐԵՏ
(զորամասի շտաբի պետ) _________________________________
(զինվորական կոչումը, ստորագրությունը, ազգանունը)
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- 1. Փամփուշտները վերցնելու վերաբերյալ կազմվում է ակտ, որը ստորագրում են կայազորի
զինվորական պարետը (զորամասի շտաբի պետը), զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության
պետը, պահակախմբերի (զորամասի) հերթապահը եւ պահակապետը: Մարտական փամփուշտների պաշարը
համալրվում է պահանջվող չափով, արկղը կրկին կնքվում է եւ պահպանության տրվում պահակապետին:
2. Մոտավորապես նույն կերպ է լրացվում նաեւ նռնակների եւ բռնկիչների հաշվառման գիրքը: Համապատասխան
սյունակներում նշվում են անհրաժեշտ անվանումները:
(հավելվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հավելված 8
Հոդվածներ 99, 234, 196
ՊԱՀԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ
1. Պահակային համազգեստը բաղկացած է շինելից (կիսամուշտակ, դաշտային բաճկոն), մաքուր եւ ամենօրյա
(դաշտային) համազգեստից, կոշիկից, գլխարկից, կաշեգոտուց եւ պահեստատուփերի (պահունակների) պայուսակի
լրակազմից (կոմպլեկտից):
Զորամասի մարտական դրոշի մոտ կանգնող պահակայինները կարող են զորահանդեսային համազգեստ կրել:
Ձմռանը որպես պահակային համազգեստ են օգտագործվում քուրքը, կաճյակը (վալենկան), ամռանը` գլխանոցով
թիկնոցը կամ թիկնոցավրանը եւ անջրանցիկ կոշիկը: Պահակային հագուստը քուրքից բացի բաղկացած է
յուրաքանչյուր պահակակետի համար երկուական լրակազմից (կոմպլեկտից), որոնցից մեկը պահակատանն է
պահվում, իսկ մյուսը` պահակակետում: Բացի այդ, պահակատանը պետք է լինեն թիկնոցներ կամ թիկնոցավրաններ
եւ հատուկ անջրանցիկ կոշիկ` պահակապետի, նրա օգնականների, պահակադիրների համար:
Հատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ցուցումով
ժամապահները կարող են ծառայության ժամանակ զրահաբաճկոններ եւ պողպատե սաղավարտներ կրել:
2. Պահակախմբերը պետք է հերթափոխման վայր ներկայանան շինելներով (կիսամուշտակներով, դաշտային տաք
բաճկոններով): Շոգ ժամանակ կայազորի զինվորական պարետի (զորամասի շտաբի պետի) ցուցումով
պահակախմբերը կարող են հերթափոխման գալ առանց շինելի (կիսամուշտակի, դաշտային տաք բաճկոնի):
Շինել (կիսամուշտակ, դաշտային տաք բաճկոն) հագնելու կարգը կարող է փոխվել հերթափոխման ժամին`
պահակախմբերի (զորամասի) հերթապահի, իսկ հերթափոխումից հետո` պահակապետի կողմից:
3. Ամռանը սառը քամու եւ անձրեւի պայմաններում հերթափոխերը պահակակետեր են մեկնում շինելով (դաշտային
տաք բաճկոնով): Ստվերում օդի ջերմաստիճանը +15
օ
եւ բարձր լինելու դեպքում հերթափոխերին թույլատրվում է
շինելները թողնել պահակատան կախիչներին:
4. Անձրեւոտ եղանակին հերթափոխերը պահակակետեր են մեկնում թիկնոցներով (թիկնոցավրաններով) եւ
անջրանցիկ կոշիկներով:
Ժամապահները թիկնոցները (թիկնոցավրանները) պահակակետում հանում են (հագնում են) անհրաժեշտության
դեպքում:
5. Քուրք հագնում եւ հանում են միայն պահակակետի հերթափոխի ժամանակ:
Կաճյակները (վալենկաները) հագնում են պահակատանը:
Քուրքերը եւ կաճյակները (վալենկաները) թույլատրվում է հագնել միայն ջերմաստիճանը -5
օ
եւ ցածր լինելու, ինչպես
նաեւ սառը քամու դեպքում:
Քուրքը հագնում են շինելի (դաշտային տաք բաճկոնի) վրայից:
Հանված քուրքերը եւ թիկնոցները (թիկնոցավրանները) կախվում են պահակակետի խցիկում կամ
դիտաշտարակում:
Պահակակետից վերադառնալուց հետո թիկնոցները (թիկնոցավրանները) եւ կաճյակները (վալենկաները)
պահակակետից վերադառնալուց հետո հանվում են եւ չորացվում:
6. Տաքացվող շենքերի ժամապահները օդի ջերմաստիճանը +18
օ
եւ բարձր լինելու դեպքում մշտապես պետք է
լինեն առանց շինելի (կիսամուշտակի, դաշտային տաք բաճկոնի):
(հավելվածը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հավելված N 9
Հոդված 184
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- 1. Շարժվելիս ժամապահը զենքը բռնում է այնպես, ինչպես ցույց է տրված նկարներում:
2. Ավտոմատով ժամապահին թույլատրվում է փոխ առ փոխ իջեցնել աջ կամ ձախ ձեռքը, իսկ հրացանով
ժամապահին` պահել զենքը` աջ ձեռքով ձգանի կապի առջեւից բռնած: Ամպրոպի եւ կայծակի դեպքում ժամապահին
թույլատրվում է զենքը եւ մետաղական այլ իրերը դնել 3-4 մետր հեռավորության վրա` չթուլացնելով զգոնությունը:
3. Զենքը «Փոկին-ԱՌ», «Կրծքին-ԱՌ» կամ ոտքի մոտ դիրքում պահվում է Հայաստանի Հանրապետության զինված
ուժերի շարային կանոնադրությունում նշված կանոնների համաձայն:
(հավելվածը լրաց. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հավելված 10
Հոդված 129
Ուսուցման տեղերը
(վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Ա. Պահակախմբի տեսական պատրաստության դասարան,
Բ. Զենքը լիցքավորելու եւ լիցքաթափելու մարզումների տեղ,
Գ. Պահակակետն ընդունելու եւ հանձնելու ժամապահի հերթափոխման տեղ,
Դ. Ժամապահի գործողությունների տեղ` հրդեհի դեպքում,
Ե. Ժամապահի գործողությունների տեղ` պահակակետում իրադրության տարբեր պայմաններում,
Զ. Ձեռնամարտի եղանակների մշակման տեղ,
Է. Մարտական դրոշի մոտ կանգնած ժամապահի գործողությունների տեղ,
Ը. Պահակախմբի նախապատրաստվելու տեղ` զինվորական բեռով փոխադրամիջոցը պահպանելու համար (այն
զորամասերի համար, որոնք հատկացնում են այդպիսի պահակախմբեր):
Սարքավորումը
1. Լուսամփոփ, 2. պլակատների ցուցատախտակներ (մշակվող ուսումնական հարցեր), 3. կրակմարիչներ, 4. կապի
միջոցներ, 5. արգելասահմանների (այն տարածությունները, որոնցից ավելի մոտ կողմնակի անձանց արգելված է
մոտենալ) ցուցանշաններ, 6. պահպանության տեխնիկական միջոցներով, հսկիչ հետքագոտիով եւ արահետով
(ճանապարհով) պահակակետի պարագծի տարրերը` ժամապահի եւ փոխադրամիջոցի շարժման համար, 7.
պահակակետային խուց, 8. կառավարման կետ, 9. ձեռնամարտի եղանակների մշակման տեղ, 10. պահակախմբի
շարվելու հարթակ, 11. պլակատ (պահակակետի ժամապահի զենքի դիրքը եւ նրա կիրառման կարգը), 12.
ցանկապատ` ժամապահի համար, 13. պլակատ (պահակախմբի անդամների պարտականությունները եւ
անվտանգության պահանջները զինվորական բեռով տրանսպորտի պահպանության համար), 14. պահակախմբի
անձնակազմի հետ պարապմունքների անցկացման պլան, 15. դրամարկղ, 16. պահեստատուփերի (պահունակների)
լիցքավորման տեղ, 17. կոշիկի մաքրման տեղ:
(հավելվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)
Հավելված 11
Հոդվածներ 113, 122
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱԿԱՇՆԵՐՈՎ
Ընդհանուր դրույթներ
1. Օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու գործում ներգրավված պահակաշներն օգտագործվում են
գլխավորապես գիշերը եւ վատ տեսանելիության (անձրեւ, մառախուղ եւ այլն) պայմաններում:
2. Պահակախմբի փոխարինմանը մասնակցում է միայն պահակաշների ծառայության գծով պահակապետի
օգնականը:
3. Պահակակետում շան մնալու ժամանակը չպետք է գերազանցի օրական 12 ժամը, իսկ -20
օ
ու ցածր
ջերմաստիճանի դեպքում` այդ ժամանակը 6 ժամով կրճատվում է, որի մասին պահակապետը գրառում է կատարում
պահակաշների վերակարգի մատյանում եւ պահակակետի տեղեկագրում:
4. Պահակաշների պահակակետ է կոչվում տեղանքի հատուկ կահավորված այն հատվածը, որտեղ շուն է բերվում
օբյեկտի պահպանությունն ուժեղացնելու համար:
Պահակաշների պահակապետերը կարգվում են օբյեկտի առավել վտանգավոր մատույցներում, դրսի ցանկապատի
(պահակակետերի) առջեւում` մինչեւ 8 մետր հեռավորության վրա կամ դրսի ցանկապատի եւ պահպանության
տեխնիկական միջոցներով սարքավորված առաջին սահմանագծի միջեւ` հաշվի առնելով շան առջեւում ձգվող
տեղանքը գնդակոծելու հնարավորությունը:
5. Պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականը շներին տեղաբաշխում է պահակապետի
հրամանի համաձայն: Պահակակետերում շների տեղաբաշխումը նա իրականացնում է պահակապետի օգնականի
կամ համապատասխան պահակադիրի ուղեկցությամբ: Յուրաքանչյուր վարժեցնող տանում է երկուսից ոչ ավելի շուն,
անպայման դնչակալներով:
Պահակակետի լիարժեք սարքավորման հարցում համոզվելուց հետո վարժեցնողը շան վզի օղակին շղթա է
ամրացնում, հանում դնչակալը եւ վզափոկը:
Օգնականը զեկուցում է պահակապետին շներին ըստ պահակակետերի բաշխելու մասին:
6. Ժամապահի ազդանշանից կամ շների հաչոցից հետո պահակապետը, իրավիճակը պարզելու նպատակով,
շտապ ուղարկում է պահակաշների ծառայության գծով իր օգնականին, այդ պահակակետի շներ վարժեցնողին եւ
համապատասխան պահակադիրին:
7. Լույսը բացվելուն պես կամ տեսանելիությունը բարելավվելիս (անձրեւից, մառախուղից, ձյան դադարելուց հետո)
պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականը պահակապետի օգնականի կամ համապատասխան
պահակադիրի ուղեկցությամբ պահակակետերից հանում է շներին, իսկ վարժեցնողը շներին տանում է իրենց
մշտական տեղերը: Շներին պահակակետերից հանելուց հետո կամ փոխարինելու մասին պահակապետը շների
ծառայության գծով իր օգնականին ցուցում է տալիս:
8. Պահակակետերում շների վարքի եւ պահակակետերի վիճակի ստուգումը պահակապետի թույլտվությամբ
իրականացնում է պահակաշների ծառայության գծով նրա օգնականը (վարժեցնողը) հսկիչ-պահպանվող խմբի
կազմում կամ պահակապետի օգնականի (համապատասխան պահակադիրի) ուղեկցությամբ:
9. Պահակաշներին պահելու եւ սովորեցնելու, նրանց աշխատանքը ստուգելու կարգը, ինչպես նաեւ
պահակակետերի համապատասխան սարքավորման վերաբերյալ ցուցումները շարադրված են հատուկ ձեռնարկում:
Պահակապետի օգնական` պահակաշների ծառայության գծով
10. Պահակապետի օգնական` պահակաշների ծառայության գծով, նշանակվում է ավագ վարժեցնողներից: Նա
ենթարկվում է պահակապետին եւ պատասխանատու է շներին ժամանակին տեղաբաշխելու եւ վարժեցնողների
կողմից նրանց ծառայությունը կատարելու համար:
11. Պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականը պարտավոր է`
- իմանալ պահակաշների պահակակետերի տեղադրվածությունը եւ ղեկավարել շներին` ըստ պահակակետերի
բաշխելու աշխատանքները.
- վարժեցնողներին` շներով հանդերձ, պահակակետեր ուղարկելուց առաջ ստուգել վարժեցնողի կողմից նրա
պարտականությունների իմացությունը եւ շների հանդերձավորման ճշտությունը.
- պահակակետերում գտնվելու ժամանակ օրական առնվազն մեկ անգամ ստուգել շների վարքը.
- վարել պահակաշների վերակարգի մատյան (նշելով պահակակետի համարը, շան մականունը, վարժեցնողի
ազգանունը եւ անվան ու հայրանվան սկզբնատառերը, պահակակետում կարգելու ժամանակը, ստուգման արդյունքը
եւ շան աշխատանքի արդյունքը, եղանակը, պահակակետից շանը հանելու ժամանակը):
Պահակաշներ վարժեցնողը
12. Պահակաշներ վարժեցնողը պատասխանատու է շների պահակակետերը բարվոք վիճակում պահելու համար:
Նա ենթարկվում է պահակապետին եւ պահակաշների ծառայության գծով նրա օգնականին:
13. Պահակաշներ վարժեցնողը պարտավոր է`
- չհեռանալ իր ստորաբաժանումից առանց պահակաշների ծառայության գծով պահակապետի օգնականի
թույլտվության.
- իմանալ պահակաշների պահակակետերի տեղադրման վայրը եւ ծառայության կատարման պայմանները.
- ճանաչել իր հերթափոխի պահակաշներին, գիտենալ պահակակետերում նրանց վարքը.
- պահակապետի օգնականի հրամանով ստուգել պահակակետերի վիճակը, ինչպես նաեւ շների վարքը
պահակակետերում.
- միջոցներ ձեռնարկել պահակակետերում հայտնաբերված թերությունները (թոկի կամ շղթայի կտրվելը, շներին
շփոթելը) անհապաղ վերացնելու համար:
Հավելված 12
Հոդված 44
(հավելվածն ուժը կորցրել է 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հավելված 13
Հոդվածներ 38, 43
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԿԱՅԱԶՈՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
1. Մեկ զորամասից մեկ այլ զորամաս գործուղված զինծառայողը գործուղման վայրի զորամաս ժամանելու օրը
հաշվառման է վերցվում տվյալ զորամասում: Եթե զինծառայողի գործուղումը կապված չէ որեւէ զորամասի հետ,
ինչպես նաեւ արձակուրդի մեկնելու դեպքում զինծառայողը հաշվառման կանգնելու համար պարտավոր է ներկայանալ
գործուղման կամ արձակուրդի վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ գործուղման կամ արձակուրդի վայր
ժամանելուց ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում: Գործուղման կամ արձակուրդի վայր ժամանելու, ինչպես նաեւ
գործուղման կամ արձակուրդի վայրից մեկնելու մասին զորամասի կամ զինվորական կոմիսարիատի իրավասու
պաշտոնատար անձը գրառում է կատարում գործուղման վկայականում կամ արձակման թերթիկում:
2. (կետն ուժը կորցրել է 19.03.13 ՀՕ-19-Ն)
3. Բոլոր զինծառայողները գործուղման մեջ կամ արձակուրդում գտնվելիս պարտավոր են ունենալ արձակուրդային
թերթիկ կամ գործուղման վկայական եւ ներկայացնել պետերի եւ ավագների պահանջով: Հասցեն փոխելու,
արձակուրդը կամ գործուղման ժամկետը երկարացնելու թույլտվություն ստանալու, հիվանդության կամ ժամանակին
մեկնելը հետաձգելու եւ այլ պատճառների դեպքում զինծառայողները պետք է այդ մասին անհապաղ հայտնեն
հաշվառումն իրականացրած մարմին:
4. Արձակուրդ կամ գործուղման ժամանած զինծառայողների հաշվառման համար զինվորական
կոմիսարիատներում վարվում է զինծառայողների հաշվառման գիրք` հետեւյալ ձեւով.
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
NNԱզգանունը, անունը,
հայրանունը
Զորամասը
(զորամասի
պայմանական
անվանումը)
Կայազոր
ժամանելու
ժամանակը
Գործուղման հրամանի
կամ արձակուրդային
թերթիկի համարը եւ
ամսաթիվը
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
Արձակուրդի (գործուղման)
բնակավայրի հասցեն
Երբ է մեկնելու
իր զորամաս
Նշում` մեկնումը
հետաձգելու
պատճառի եւ
ժամանակի մասին
Նշում`
հաշվառումից
հանելու
վերաբերյալ
________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)
199 թ.
5. Զորահավաք հայտարարելիս արձակուրդում (բացառությամբ հիվանդության պատճառով արձակուրդում) կամ
գործուղման մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են հանվել հաշվառումից եւ անհապաղ մեկնել
ծառայավայր` չսպասելով հատուկ կարգադրությունների: Հիվանդության պատճառով արձակուրդում գտնվող
զինծառայողները պարտավոր են զինկոմիսարիատ ժամանել վերավկայության համար, իսկ հիվանդության
պատճառով ներկայանալ հնարավոր չլինելու դեպքում` այդ մասին անհապաղ զեկուցագիր ներկայացնել` կցելով
բուժող բժշկի տեղեկանքը:
6. Կայազորի զինվորական պարետի կողմից զորամասերը (առանձին ստորաբաժանումները, խմբերը) հաշվառվում
են սահմանված կանոնների համաձայն:
Այլ կայազորի սահմաններ կամ դրանց հարեւան վայրերում գտնվող զորամասեր (ստորաբաժանումներ,
անձնախմբեր) ուղարկվող հրամանատարները (պետերը) պարտավոր են իրենց առաջիկա ժամանման մասին տեղյակ
պահել տվյալ կայազորի պետին:
Զորամասի (ստորաբաժանման, անձնախմբի) հրամանատարը պարտավոր է նշված վայր ժամանելու մասին
զեկուցել կայազորի պետին (զինվորական պարետին)` ժամանման օրը:
(հավելվածը փոփ., խմբ. 19.03.13 ՀՕ-19-Ն)
Հավելված 14
Հոդվածներ 38, 41, 46, 96, 164, 168 եւ 197
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
(հավելվածն ուժը կորցրել է 19.03.13 ՀՕ-19-Ն)
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
01.03.2017, ՀՕ-51-Ն08.04.2017, ՀՕ-98
19.03.2013, ՀՕ-19-Ն05.05.2013, ՀՕ-98
14.04.2011, ՀՕ-125-Ն14.05.2011, ՀՕ-98
01.06.2006, ՀՕ-126-Ն22.07.2006, ՀՕ-98
14.12.2004, ՀՕ-7-Ն13.01.2005, ՀՕ-98
28.04.2004, ՀՕ-70-Ն12.06.2004, ՀՕ-98
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней