Օրենք
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
Հոդված 2.
սկզբունքները
Տոհմային անասնաբուծության ոլորտում գործունեությունը հիմնվում է հետեւյալ հիմնական
սկզբունքների վրա`
ա) գյուղատնտեսական կենդանիների եւ թռչունների ցեղերի կատարելագործում,
արհեստական սերմնավորման կիրառում, նախիրների, հոտերի, երամակների
վերարտադրության ապահովում.
բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի եւ ցեղախմբերի գենոֆոնդի պահպանում ու
հարստացում:
Հոդված 3.
Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության բնագավառի
հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:
Գ 2
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ Հոդված 4.Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական
Հոդված 5.
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական
պահանջների իրականացման նպատակով կառավարության լիազորած պետական մարմնի
իրավասություններն են`
ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման,
օգտագործման եւ անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության
ծրագրերի եւ տոհմային անասնաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումը եւ
իրականացումը.
բ) տոհմային անասնաբուծության համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) եւ
գիտատեխնիկական խնդիրների լուծման կազմակերպումը եւ իրականացումը.
գ) տոհմանյութի ճանաչման համար անհրաժեշտ տոհմային, մթերատու եւ այլ
ցուցանիշների ու դրանց հաշվառման պայմանների եւ կարգի հաստատումը.
դ) (կետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)
ե) (կետն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)
զ) տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների կադաստրի եւ տոհմային
գրքերի վարման կարգի կազմակերպումը.
զ1) տոհմանյութի տեսակից կախված՝ հավաստագրման ժամկետների սահմանումը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
(5-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-118-Ն, լրաց. 28.09.16 ՀՕ-142-Ն)
Հոդված 6.
ներկայացվող պահանջները
(հոդվածն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-118-Ն)
Հոդված 7.
Տոհմային անասնաբուծության արդյունավետությունը բարձրացնելու եւ նրա
շարունակական գործընթացն ապահովելու նպատակով պետությունը կիրառում է
տնտեսական խթանման միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի
եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Գ 3
ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ, ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ (վերնագիրը խմբ. 28.09.16 ՀՕ-142-Ն) Հոդված 8.Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանու օգտագործման
Հոդված 9.
Տոհմային կենդանիների բոնիտավորում անցկացվում է ամեն տարի բոլոր այն
կազմակերպություններում, որոնք արտադրում են տոհմանյութ։
Հոդված 10.
Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու եւ էգ կենդանիները ենթակա են
հետազոտման ու գնահատման` ըստ սերնդի որակի եւ մթերատվության:
Տոհմային կենդանիների հետազոտումն անցկացվում է այն տոհմային նախիրներում,
հոտերում եւ երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների
մթերատվության բարձր մակարդակ:
Տոհմային կենդանիները գնահատվում եւ հետազոտվում են կառավարության սահմանած
կարգով:
Հոդված 10.1.
Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է
կամավոր հիմունքներով: Տոհմանյութը հավաստագրում է Հայաստանի Հանրապետության
կառավարության լիազորած մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության
որոշմամբ սահմանված կարգով:
(10.1-ին հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-142-Ն)
Գ 4
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 11.
Սույն օրենքի պահանջները խախտելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է
պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12.
գենոֆոնդերի օգտագործման ընթացքում ծագած վեճերի լուծումը
Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական եւ արտասահմանյան գենոֆոնդերի
օգտագործման ընթացքում տոհմային անասնաբուծական սուբյեկտների միջեւ ծագած վեճերը
լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով, եթե Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
Գ 5
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 13.Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի
Հոդված (0)
Հանրապետության միջազգային համագործակցությունը
Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության
միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Գ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ Հոդված 14.Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ
Հոդված (0)
օրվանից:
Հայաստանի
Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2005 թ. հունիսի 18
Երեւան
ՀՕ-122-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
28.09.2016, ՀՕ-142-Ն05.11.2016, ՀՕ-122-Ն
22.02.2007, ՀՕ-118-Ն05.04.2007, ՀՕ-122-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Выберите статью в документе для работы с ней