1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
№ ՀՕ-458-Ն
Структура закона
Статьи0 элементов
Загрузка структуры...
ՀՕ-458-Ն
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Օրենք
06.12.2002
18.12.2002
79125.txt
Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-458-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2012-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2002.12.17/55(230)
Հոդ.1290
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ20.11.2002
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ06.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ18.12.2002
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետ` փախստականներ) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները (այսուհետ` բնակարաններ) սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները: Հոդված 2.Օրենքի գործողության շրջանակը Սույն օրենքի գործողությունը տարածվում է այն փախստականների վրա, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակարաններ: Հոդված 3.Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու հիմքերը Բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (մինչեւ 1996 թվականի հունիսի 30-ը` պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմի) եւ
Հոդված 1.Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից
բռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետ` փախստականներ) համար Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների եւ միջազգային
կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում
կառուցված բնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները (այսուհետ`
բնակարաններ) սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հետ
կապված հարաբերությունները:
Հոդված 2.Օրենքի գործողության շրջանակը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է այն փախստականների վրա, ովքեր ստացել են
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների եւ
միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության
տարածքում կառուցված բնակարաններ:
Հոդված 3.Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու հիմքերը
Բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հիմք է
հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի,
համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (մինչեւ 1996 թվականի հունիսի
30-ը` պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմի) եւ
փախստականի միջեւ կնքված՝ բնակարանի հատկացման մասին պայմանագիրը:
Այդպիսի պայմանագիր չլինելու դեպքում բնակարանները փախստականներին
սեփականության իրավունքով հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների
հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքը:
Հոդված 4.Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելը Բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացվում են անհատույց` մարզերում` մարզպետների, Երեւան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից: (4-րդ հոդվածը փոփ. 04.02.10 ՀՕ-9-Ն) Հոդված 5.Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու համար դիմում ներկայացնելը Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է տվյալ բնակարանում բնակվող փախստականի կողմից համապատասխան մարզպետին (Երեւան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում: Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: (5-րդ հոդվածը փոփ. 04.02.10 ՀՕ-9-Ն) Հոդված 6.Դիմում ներկայացնելու ժամկետները Մինչեւ 2009 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականներն այդ բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: 2009 թվականի հունիսի 30-ից հետո բնակարան ստացած փախստականները բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել բնակարանը ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում: Սահմանված ժամկետներում դիմում չներկայացրած փախստականների բնակարանները համարվում են պետական բնակարանային ֆոնդի բնակարաններ, եւ դրանք տնօրինում է փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմինը: (6-րդ հոդվածը խմբ. 20.05.05 ՀՕ-110-Ն, փոփ. 07.04.09 ՀՕ-81-Ն, 24.10.12 ՀՕ-186-Ն) Հոդված 7.Սեփականության ձեւը Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց հատկացվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն: Հոդված 8.Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության ՆախագահՌ. Քոչարյան 2002 թ. դեկտեմբերի 6 Երեւան ՀՕ-458-Ն Փոփոխման պատմություն Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Հոդված 4.Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելը
Բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացվում են
անհատույց` մարզերում` մարզպետների, Երեւան քաղաքում` Հայաստանի
Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից:
(4-րդ հոդվածը փոփ. 04.02.10 ՀՕ-9-Ն)
Հոդված 5.Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու համար
դիմում ներկայացնելը
Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է տվյալ
բնակարանում բնակվող փախստականի կողմից համապատասխան մարզպետին (Երեւան
քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական
մարմնին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության
նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության
առկայության դեպքում:
Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է դիմումը
ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
(5-րդ հոդվածը փոփ. 04.02.10 ՀՕ-9-Ն)
Հոդված 6.Դիմում ներկայացնելու ժամկետները
Մինչեւ 2009 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականներն այդ
բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են
ներկայացնել մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:
2009 թվականի հունիսի 30-ից հետո բնակարան ստացած փախստականները բնակարանը
սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել
բնակարանը ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:
Սահմանված ժամկետներում դիմում չներկայացրած փախստականների բնակարանները
համարվում են պետական բնակարանային ֆոնդի բնակարաններ, եւ դրանք տնօրինում է
փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմինը:
(6-րդ հոդվածը խմբ. 20.05.05 ՀՕ-110-Ն, փոփ. 07.04.09 ՀՕ-81-Ն, 24.10.12 ՀՕ-186-Ն)
Հոդված 7.Սեփականության ձեւը
Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց հատկացվում են տվյալ
բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց` որպես նրանց ընդհանուր համատեղ
սեփականություն:
Հոդված 8.Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2002 թ. դեկտեմբերի 6
Երեւան
ՀՕ-458-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
24.10.2012, ՀՕ-186-Ն24.11.2012, ՀՕ-458-Ն
04.02.2010, ՀՕ-9-Ն04.03.2010, ՀՕ-458-Ն
07.04.2009, ՀՕ-81-Ն16.05.2009, ՀՕ-458-Ն
20.05.2005, ՀՕ-110-Ն25.06.2005, ՀՕ-458-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա