ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ
№ ՀՕ-70
Структура закона
Статьи0 элементов
Загрузка структуры...
ՀՕ-70
ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ
Օրենք
03.07.2000
20.07.2000
77365.txt
Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-70
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.11.2001-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ
2000.07.10/15(113)
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ13.06.2000
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ03.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ20.07.2000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հունիսի 13-ին
ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է պետական բնակարանային ֆոնդում գտնվող` նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին եւ այլ ստեղծագործողներին (այսուհետ` արվեստագետներ) վարձակալությամբ տրված տարածքների (այսուհետ` արվեստանոցներ) մասնավորեցման (սեփականաշնորհման) հետ կապված հարաբերությունները: Հոդված 2. Մասնավորեցման (սեփականաշնորհման) օբյեկտ են համարվում սույն օրենքի 1 հոդվածում նշված այն արվեստանոցները, որոնք վարձակալության են տրվել մինչեւ 2000 թվականի մայիսի 1-ը: Հոդված 3. Մասնավորեցման սուբյեկտ են համարվում այն արվեստագետները, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ մշտապես բնակվում են հանրապետությունում: Հոդված 4. Պետական արվեստանոցների մասնավորեցումն իրականացվում է համապատասխան մարզպետի, իսկ Երեւան քաղաքում` քաղաքապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հոդված 5. Արվեստանոցների մասնավորեցումը կատարվում է տվյալ արվեստանոցի վարձակալի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա` այն ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում: Հոդված 6. Արվեստանոցները մասնավորեցվում են անհատույց: Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման` օրենքով նախատեսված կարգով: Մասնավորեցված արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերը ազատվում են
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է պետական բնակարանային ֆոնդում գտնվող`
նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին եւ այլ ստեղծագործողներին
(այսուհետ` արվեստագետներ) վարձակալությամբ տրված տարածքների (այսուհետ`
արվեստանոցներ) մասնավորեցման (սեփականաշնորհման) հետ կապված
հարաբերությունները:
Հոդված 2. Մասնավորեցման (սեփականաշնորհման) օբյեկտ են համարվում սույն օրենքի 1
հոդվածում նշված այն արվեստանոցները, որոնք վարձակալության են տրվել մինչեւ 2000
թվականի մայիսի 1-ը:
Հոդված 3. Մասնավորեցման սուբյեկտ են համարվում այն արվեստագետները, որոնք
Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ մշտապես բնակվում են
հանրապետությունում:
Հոդված 4. Պետական արվեստանոցների մասնավորեցումն իրականացվում է
համապատասխան մարզպետի, իսկ Երեւան քաղաքում` քաղաքապետի որոշմամբ`
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 5. Արվեստանոցների մասնավորեցումը կատարվում է տվյալ արվեստանոցի
վարձակալի կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա` այն ներկայացնելուց հետո
մեկամսյա ժամկետում:
Հոդված 6. Արվեստանոցները մասնավորեցվում են անհատույց: Մասնավորեցված
արվեստանոցների նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական
գրանցման` օրենքով նախատեսված կարգով: Մասնավորեցված արվեստանոցների
նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերը ազատվում են
պետական գրանցման համար տուրքի վճարից:
Հոդված 7. Արվեստանոցների մասնավորեցումը մերժելը կամ սույն օրենքով սահմանված ժամկետում այն չիրականացնելը կարող է բողոքարկվել դատարան: Հոդված 8. Արվեստանոցների մասնավորեցման համար կնքված պայմանագիրը վավերացնում է նոտարը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով: Հոդված 9. Սույն օրենքով մասնավորեցումն իրականացվում է մինչեւ 2002 թվականի դեկտեմբերի 31-ը: (9-րդ հոդվածը փոփ. 09.10.01 ՀՕ-238) Հայաստանի Հանրապետության ՆախագահՌ. Քոչարյան Երեւան 3 հուլիսի 2000 թ. ՀՕ-70 Փոփոխման պատմություն Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
Հոդված 7. Արվեստանոցների մասնավորեցումը մերժելը կամ սույն օրենքով սահմանված
ժամկետում այն չիրականացնելը կարող է բողոքարկվել դատարան:
Հոդված 8. Արվեստանոցների մասնավորեցման համար կնքված պայմանագիրը
վավերացնում է նոտարը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով
նախատեսված կարգով:
Հոդված 9. Սույն օրենքով մասնավորեցումն իրականացվում է մինչեւ 2002 թվականի
դեկտեմբերի 31-ը:
(9-րդ հոդվածը փոփ. 09.10.01 ՀՕ-238)
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
3 հուլիսի 2000 թ.
ՀՕ-70
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
09.10.2001, ՀՕ-23814.11.2001, ՀՕ-70
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա