Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-79-Ն
ՏիպՕրենք
Ակտի
տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.07.2010-մինչ
օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2009.04.29/22(688)
Հոդ.445
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ07.04.2009
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ20.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ30.04.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 7-ին
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների նկատմամբ 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկի պարտավորություն ունեցող հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց վրա: Հոդված 2. Մինչեւ 2011 թվականի հուլիսի 1-ը համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հաշվարկված հողի հարկի գումարները (մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) առանց հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից: (2-րդ հոդվածը փոփ. 10.06.10 ՀՕ-105-Ն) Հոդված 3. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար 2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկի նկատմամբ նախորդ երեք տարիներին հաշվարկված եւ վճարված տույժերի եւ տուգանքների գումարները հաշվանցվում են հարկատուների` հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին: Հոդված 4. Սույն օրենքով տրամադրվող հարկային արտոնություններով նախատեսված գումարները ենթակա չեն փոխհատուցման «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է համայնքների վարչական տարածքում գտնվող
գյուղատնտեսական նշանակության հողատարածքների նկատմամբ 2008 թվականի
դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկի պարտավորություն ունեցող հողի հարկ վճարող
ֆիզիկական անձանց վրա:
Հոդված 2. Մինչեւ 2011 թվականի հուլիսի 1-ը համայնքների վարչական տարածքում
գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հաշվարկված հողի
հարկի գումարները (մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) առանց հաշվարկված
տույժերի ու տուգանքների վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գյուղատնտեսական
նշանակության հողատարածքների համար հողի հարկը սահմանված ժամկետներում
չվճարելու դեպքում մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի
համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից:
(2-րդ հոդվածը փոփ. 10.06.10 ՀՕ-105-Ն)
Հոդված 3. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար 2008 թվականի
դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկի նկատմամբ նախորդ երեք տարիներին
հաշվարկված եւ վճարված տույժերի եւ տուգանքների գումարները հաշվանցվում են
հարկատուների` հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:
Հոդված 4. Սույն օրենքով տրամադրվող հարկային արտոնություններով նախատեսված
գումարները ենթակա չեն փոխհատուցման «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող`
Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի
եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2009 թ. ապրիլի 20
Երեւան
ՀՕ-79-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
10.06.2010, ՀՕ-105-Ն24.07.2010, ՀՕ-79-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա