Գլխավոր տեղեկություն
ՀամարՀՕ-373-Ն
ՏիպՕրենսգիրք
Ակտի
տիպ
Ինկորպորացիա (09.06.2025-մինչ օրս)
ԿարգավիճակԳործում
է
ՍկզբնաղբյուրՀՀՊՏ 2002.07.10/24(199)
Հոդ.581
Ընդունող մարմինՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ04.06.2002
Ստորագրող մարմինՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ01.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ10.10.2002
Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
(Ընդունված է Հայաստանի Հանրապետության
Ազգային
ժողովի կողմից 2002 թվականի հունիսի 4-ին)
Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները՝ ազգային ջրային պաշար՝ այնպիսի որակի եւ քանակի ջրեր, որոնք պահանջվում են մարդկանց հիմնական կարիքները ներկայում եւ ապագայում բավարարելու, ինչպես նաեւ ջրային էկոհամակարգերը պահպանելու եւ տվյալ ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու օգտագործումն ապահովելու համար. օգտագործելի ջրային ռեսուրսներ՝ ջրային ռեսուրսների այն մասը, որը կարող է բաշխվել սպառման համար՝ առանց նվազեցնելու ազգային ջրային պաշարը. ջրային ռեսուրսներ՝ բոլոր բնական վերականգնվող ջրային պաշարներ` մակերեւութային եւ ստորերկրյա (ստորգետնյա) ջրեր. ջրային համակարգ՝ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխում կամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար` ներառելով (սակայն չսահմանափակելով) պատվարները, պատնեշները, ամբարտակները, ջրանցքները, թունելները, ջրհորները, ջրատար խողովակները, պոմպակայանները, մաքրման կայանները, ջրընդունիչները, ջրհեռները, ջրատարները, ջրանցույցները, ջուր ամբարող այլ կառույցները, մեքենաները, սարքավորումները, սարքերը, որոնք կառուցվում, տեղաբաշխվում կամ օգտագործվում են ջրերը պատնեշելու, ամբարելու, փոխադրելու, բաշխելու, ջրահեռացման, հսկման, արդյունահանման, էլեկտրաէներգիայի արտադրման, ջրի մաքրման, օգտագործման
Հոդված 1.Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենսգրքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները՝
ազգային ջրային պաշար՝ այնպիսի որակի եւ քանակի ջրեր, որոնք պահանջվում են
մարդկանց հիմնական կարիքները ներկայում եւ ապագայում բավարարելու, ինչպես նաեւ
ջրային էկոհամակարգերը պահպանելու եւ տվյալ ջրային ռեսուրսի կայուն զարգացումն ու
օգտագործումն ապահովելու համար.
օգտագործելի ջրային ռեսուրսներ՝ ջրային ռեսուրսների այն մասը, որը կարող է բաշխվել
սպառման համար՝ առանց նվազեցնելու ազգային ջրային պաշարը.
ջրային ռեսուրսներ՝ բոլոր բնական վերականգնվող ջրային պաշարներ` մակերեւութային եւ
ստորերկրյա (ստորգետնյա) ջրեր.
ջրային համակարգ՝ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական
կառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխում կամ
օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար` ներառելով (սակայն
չսահմանափակելով) պատվարները, պատնեշները, ամբարտակները, ջրանցքները,
թունելները, ջրհորները, ջրատար խողովակները, պոմպակայանները, մաքրման կայանները,
ջրընդունիչները, ջրհեռները, ջրատարները, ջրանցույցները, ջուր ամբարող այլ կառույցները,
մեքենաները, սարքավորումները, սարքերը, որոնք կառուցվում, տեղաբաշխվում կամ
օգտագործվում են ջրերը պատնեշելու, ամբարելու, փոխադրելու, բաշխելու, ջրահեռացման,
հսկման, արդյունահանման, էլեկտրաէներգիայի արտադրման, ջրի մաքրման, օգտագործման
կամ տեղումների հավաքման համար: Սույն օրենսգրքի նպատակներով ջրային համակարգերը
կարող են ընդգրկել ամբողջական համակարգը կամ դրա առանձին մասերը.
ջրային հարաբերություններ՝ ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի, այդ թվում՝
ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի եւ ՀՏԿ-ների կամ դրանց մասի
տնօրինման, տիրապետման, օգտագործման եւ պահպանման ոլորտում ծագող
հարաբերությունները.
անձ՝ ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձ.
հասարակայնության ծանուցում՝ առաջարկվող գործունեության ազդեցության վերաբերյալ
շահագրգիռ կողմերի տեղեկացում, որը տպագրվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող
տպագիր միջոցներում: Ծանուցումը պարունակում է առաջարկվող գործունեության կամ
հարցի վերաբերյալ որոշման ներկայացումը եւ դրանց հավանական ազդեցությունների
համառոտ նկարագիրը, այն վայրը, որտեղ կարելի է ծանոթանալ առաջարկվող
գործունեությանը կամ որոշմանը, առաջարկվող գործունեության կամ որոշման վերաբերյալ
գրավոր դիտողությունները, այն վայրը, որտեղ կարող են հանձնվել դիտողությունները, դրանց
ներկայացման իրատեսական ժամկետները, ինչպես նաեւ դիտողությունների հասարակական
լսման ժամկետները եւ վայրը.
հասարակական շահ՝ ջրային հարաբերություններում այնպիսի գործողություն, որի
հիմնական նպատակն է օգտակար լինել հասարակությանը.
ջրային ռեսուրսների կառավարում՝ ջրային ռեսուրսների պահպանման, առաջարկի
ձեւավորման, պահանջարկի պլանավորման, բաշխման, արդյունավետ օգտագործման ու
մշտադիտարկման, սոցիալ-տնտեսական եւ էկոլոգիական բարեկեցության ու կայունության
ապահովման գործընթաց.
ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում՝ կառավարման համակարգ, որը
հիմնված է գետավազանի սահմաններում գտնվող ջրային ռեսուրսների եւ դրա ջրհավաք
ավազանի կենդանի ու անկենդան ենթահամակարգերի հաշվառման եւ փոխկապվածության
վրա.
Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին՝ Հայաստանի
Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին, որը պատասխանատու է
ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության համար.
Ջրային համակարգերի կառավարման մարմին՝ նախարարությանը ենթակա մարմին, որը
պատասխանատու է ջրամատակարարման եւ ջրահեռացման կազմակերպման, ջրային
համակարգերի կառավարման, դրանց անվտանգության ապահովման եւ պահպանության
համար.
ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների
միությունները կանոնակարգող խորհուրդ` Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր մարմին.
Կարգավորող հանձնաժողով՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մարմին.
ջրի ազգային քաղաքականություն` ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի
ռազմավարական օգտագործման եւ պահպանության հեռանկարային զարգացման
հայեցակարգ.
ջրի ազգային ծրագիր՝ ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման եւ
պահպանության հեռանկարային զարգացման հիմնական փաստաթուղթ, որով
իրականացվում են սույն օրենսգրքով սահմանված խնդիրները.
ջրավազանային կառավարման պլան` ջրավազանային կառավարման համապարփակ
փաստաթուղթ, որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման եւ
պահպանության այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի
նպատակների իրականացման համար.
պետական ջրային կադաստր՝ մշտապես գործող համակարգ, որը համապարփակ
տվյալներ է գրանցում ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշների,
ջրհավաք ավազանների, ջրավազանների հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի,
կենսառեսուրսների կազմի ու չափաքանակների, ջրօգտագործողների, ջրօգտագործման
թույլտվությունների մասին.
ջրային ռեսուրսների մոնիտորինգ՝ ջրային ռեսուրսների նկատմամբ կանոնակարգված
դիտարկումների (ջրաերկրաբանական, ջրաբանական, ջրաֆիզիկական, ջրաքիմիական եւ
ջրակենսաբանական), դրանց արդյունքում ստացված տեղեկատվության հավաքման,
մշակման, ջրային ռեսուրսների որակական եւ քանակական գնահատման ու
փոփոխությունների կանխատեսման եւ ջրային ռեսուրսների վիճակի մասին
տեղեկատվության տրամադրման համակարգ.
ջրօգտագործում` ջրային ռեսուրսից ջուր վերցնելը, այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ
ջուր արդյունահանելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի
խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ
կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը
կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաեւ ջրային
ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը.
ջրօգտագործող՝ ջրօգտագործում իրականացնող անձ.
ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում
Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի անվամբ բացված
արտաբյուջետային հաշվեհամարին հորատանցքի միջոցով ջրառ իրականացնող
ջրօգտագործողների փոխանցած ֆինանսական միջոցներ, որոնք ուղղվում են ստորերկրյա
ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը կամ լուծարմանը.
ջրօգտագործման թույլտվություն՝ փաստաթուղթ, որը ներառում է ջրօգտագործման, այդ
թվում՝ ջրային ռեսուրսից ջրառի, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման,
կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման եւ ջրի վերադարձի հետ առնչվող անձանց
իրավունքներն ու պարտականությունները.
ազատ ջրօգտագործում` ջրօգտագործում, որը չի պահանջում ջրօգտագործման
թույլտվություն.
ջրամատակարարում՝ ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին տրամադրված`
ջրօգտագործման ոլորտին անհրաժեշտ քանակի եւ համապատասխան որակի ջրի
մատակարարում.
ջրահեռացում՝ գործընթաց, որը թույլ է տալիս ջրահեռացման համակարգերի միջոցով
իրականացնել կեղտաջրերի հավաքումը, մաքրման կառուցվածքներ տեղափոխումը, դրանց
մաքրումը եւ արտանետումը ջրային ռեսուրս կամ տրամադրումը կրկնակի (երկրորդային)
ջրօգտագործման.
ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիություն`
ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների այնպիսի կազմակերպում, որը
կապահովի հավասար հասանելիություն ջրօգտագործողներին, այդ թվում՝ այդ
ծառայությունների հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից խոցելի եւ
մեկուսացված խմբերում ներառված անձանց համար.
ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման
տեսանկյունից մեկուսացված եւ խոցելի խմբեր` այն խմբերը, որոնք ընդգրկում են խմելու ջրի
մատակարարման եւ ջրահեռացման իրենց իրավունքներն իրացնելիս դժվարություններ կրող
ֆիզիկական անձանց.
ոչ մրցակցային ջրամատակարար՝ ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձ՝ խմելու
ջրի մատակարարման, ջրահեռացման կենտրոնացված համակարգով ջրահեռացման
(կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ծառայություններ մատուցող առեւտրային
կազմակերպություն, որը չունի կամ չի կարող ունենալ մրցակից.
ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որի առաջնային
նպատակը ջրերի ամբարումն է, խմելու ջրի մատակարարումը, կեղտաջրերի մաքրումը եւ
ոռոգման ծառայությունների մատուցումը բնակչությանը, եւ որի միջոցով մատուցվող
ծառայությունները միակն են.
ջրամատակարար՝ ջրառ իրականացնող, ջուրն ամբարող եւ (կամ) այն
ջրօգտագործողներին մատակարարող անձ.
պետական կառավարում` Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ջրային
համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը 100 տոկոս պետական
սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող իրավաբանական
անձանց.
մասնավոր կառավարում` Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ջրային
համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն անհատ ձեռնարկատերերին եւ (կամ)
100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմս) չունեցող
իրավաբանական անձանց.
ոռոգման ջրամատակարարման կառավարում` ոռոգման ջրի պահանջարկի,
պլանավորման, մատակարարման եւ բաշխման ոլորտում ջրամատակարարներին
ներկայացվող պահանջներ.
կոնցեսիայի պայմանագիր՝ ջրային համակարգի կամ դրա մասի նկատմամբ
օգտագործման իրավունքների փոխանցման գրավոր պայմանագիր.
ջրային հողեր՝ ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության համար
առանձնացված հողեր.
ջրային համակարգի կառավարիչ՝ անձ, որին սահմանված կարգով տրված են ջրային
համակարգի օգտագործման իրավունքը եւ պահպանման պարտավորությունը.
կշռային գործակից՝ տոկոսային կամ բացարձակ մեծություն, որի միջոցով որոշվում է
մրցույթի հաղթողը.
անդրսահմանային ջրային ռեսուրսներ՝ պետական սահմանը հատող, պետական
սահմանը նշող կամ նրա վրա գտնվող մակերեւութային եւ (կամ) ստորերկրյա ջրային
ռեսուրսներ, որոնց սահմանաբաժան (դեմարկացիոն) գծի կողմերից մեկում ընկած հատվածի
հատակը եւ ափերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը.
ջրերի ստանդարտներ` ջրերի որակական եւ քանակական չափանիշներ եւ պահանջներ,
որոնք անհրաժեշտ են ջրային ռեսուրսների (ներառյալ՝ ազգային ջրային պաշարի) քանակի
պահպանության եւ ջրային ռեսուրսների որակի բարելավման համար.
ջրի որակի նորմ` մակերեւութային կամ ստորերկրյա ջրային մարմնի կամ գետավազանի
բնական առանձնահատկություններին բնորոշ եւ դրանցից բխող ջրի որակական
ցուցանիշների համակցություն.
մակերեւութային ջրային ռեսուրսի ինքնամաքրում` մակերեւութային ջրային մարմիններում
բնական (ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական) փոխկապակցված գործընթացներով
պայմանավորված մակերեւութային ջրային մարմնի ջրի որակի բարելավում.
սակագին՝ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)
ծառայությունների մատուցման համար Կարգավորող հանձնաժողովի սահմանած գին.
ՀՏԿ-ների անվտանգության ցուցանիշներ` ՀՏԿ-ների եւ դրանց օգտագործման պայմանների
վթարային վիճակի ռիսկային արժեքներ.
աղտոտում՝ ջրային ռեսուրսի ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական
հատկությունների ուղղակի կամ անուղղակի փոփոխում, որի պատճառով այն դառնում է՝
1) նվազ պիտանի այն օգտակար նպատակի համար, որը տրամաբանորեն կարելի էր
ակնկալել դրա օգտագործմամբ, կամ՝
2) վնասակար կամ հնարավոր վնասակար` մարդկանց բարեկեցության, առողջության կամ
անվտանգության, ջրային կամ ոչ ջրային օրգանիզմների, ջրային ռեսուրսների որակի կամ
հատկությունների համար: Աղտոտումը ներառում է նաեւ տվյալ էկոհամակարգի համար օտար
մարմինների կուտակումը ջրային ռեսուրսում (աղբոտում).
ջրային ռեսուրսի հյուծում՝ ջրի ծավալի կամ հոսքի այնպիսի կրճատում եւ (կամ) որակի
փոփոխություն, որի դեպքում առաջանում է ջրային ռեսուրսի հավասարակշռված
էկոլոգիական վիճակի խախտում.
ջրերի պահպանում՝ ջրերի աղտոտումը եւ հյուծումը կանխարգելող ու վերացնող
միջոցառումներ.
կեղտաջրեր` արտադրական կամ կենցաղային նպատակներով ջրային ռեսուրսների
օգտագործման հետեւանքով աղտոտված ջրեր, ինչպես նաեւ բնակավայրերի, տնտեսական
կամ այլ գործունեության օբյեկտների տարածքներից արտահոսող՝ թույլատրելի սահմանային
արտահոսքի պահանջներին չհամապատասխանող անձրեւային, հալոցքային կամ
դրենաժային ջրեր, որոնք արտահոսում են ջրային ռեսուրս.
սահմանային թույլատրելի կոնցենտրացիա՝ վնասակար նյութի այն քանակը, որի
առկայությունը վնասակար ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա եւ չի
առաջացնում անբարենպաստ հետեւանքներ.
թույլատրելի սահմանային արտահոսք՝ արտահոսքի այն նորմավորված մեծությունը, որը
սահմանվում է ջրերի կետային եւ (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար.
ջրերի վնասակար ներգործություն՝ ողողումներ, էրոզիա, հեղեղումներ, սելավներ,
ջրածածկումներ, ափերի պաշտպանական պատնեշների եւ պատվարների փլուզումներ,
գրունտային ջրերի հորիզոնների բարձրացումներ, հողերի ճահճացումներ եւ աղակալումներ,
նոր ձորակների առաջացում, հների հուների խորացում, սողանքային երեւույթների
ակտիվացում, սակավաջրություն, երաշտ.
գումարային ազդեցություն՝ շրջակա միջավայրի վրա հավաքական ազդեցություն, որն
առաջանում է ջրային ռեսուրսի վիճակի փոփոխությունից եւ դիտարկվում է այլ
գործողությունների ազդեցությունների հետ համատեղ.
անդրսահմանային ազդեցություն՝ շրջակա միջավայրի վրա վնասակար հետեւանքներ,
որոնք առաջանում են անդրսահմանային ջրային ռեսուրսների վիճակի փոփոխությունից, եթե
փոփոխության աղբյուրը մարդածին է եւ գտնվում է անդրսահմանային ջրային ռեսուրսի
սահմանակից երկրներից մեկում, իսկ դրա ազդեցությունը տարածվում է նաեւ մյուս երկրների
շրջակա միջավայրի վրա.
հատուկ պահպանվող ջրհավաք ավազաններ եւ գերխոնավ տարածքներ` ջրհավաք
ավազաններ եւ գերխոնավ տարածքներ կամ դրանց մի մասը, որոնք ջրերի ստանդարտների
պահպանության տեսակետից համարվում են կարեւոր եւ պահանջում են համապատասխան
կառավարում, ներառյալ՝ ջրհավաք ավազանները եւ գերխոնավ տարածքները, կամ դրանց մի
մասը, որոնք ջրերի ստանդարտների պահպանության տեսակետից ունեն միջազգային
նշանակություն.
ջրաէկոհամակարգ` ջրային համակարգի եւ (կամ) դրա ջրհավաք ավազանի կենդանի ու
անկենդան ենթահամակարգերի միջեւ փոխհարաբերությունների ամբողջականություն.
ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ`
- սանիտարական պահպանման գոտի` բնակչության` խմելու, առողջապահական,
կոմունալ, կենցաղային սպասարկման, բուժիչ, կուրորտային եւ առողջարարական կարիքների
պահանջների բավարարման նպատակով օգտագործվող ջրային ռեսուրսների պահպանման
գոտի,
- հոսքի ձեւավորման գոտի` տարածք, որտեղ ձեւավորվում է գետը,
- ստորերկրյա ջրերի պահպանման գոտի` տարածքներ, որոնք խոցելի են ստորերկրյա
ջրերի համար,
- ջրապահպան գոտի` ջրային ռեսուրսների աղտոտումը եւ հյուծումը կանխելու, ինչպես
նաեւ բարենպաստ ջրային ռեժիմ ապահովելու նպատակով սահմանված տարածք, որը
ենթակա չէ մասնավորեցման եւ առգրավման,
- էկոտոն՝ ջրային եւ ցամաքային էկոհամակարգերի փոխկապակցված անցումային գոտի,
որը ներառում է ափամերձ եւ ջրամերձ տարածքները,
- ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի եւ էկոլոգիական աղետի
գոտի` ջրային ավազանում արտակարգ էկոլոգիական իրավիճակի եւ էկոլոգիական աղետի
տարածք,
- անօտարելի գոտի` ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի եւ ՀՏԿ-ների
օգտագործման, վերականգնման եւ պահպանման որոշակի ռեժիմ ունեցող առանձնացված
տարածք, որը ենթակա չէ մասնավորեցման կամ առգրավման.
էկոլոգիական թողք` ջրի նվազագույն ելք, որն ապահովում է ջրային ռեսուրսի էկոլոգիական
հավասարակշռությունը եւ ինքնավերականգնումը.
հեղեղում՝ ցամաքի ժամանակավորապես ջրածածկում, որն արդյունք է հորդառատ
անձրեւներից կամ ձնհալքներից ջրառաջացման բնական գործընթացի, ինչպես նաեւ
պատվարների եւ այլ հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարման.
հեղեղումների առաջացման ռիսկ՝ հեղեղումների առաջացման հավանականության եւ
հեղեղումների հետեւանքով մարդու կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի,
մշակութային ժառանգության, ենթակառուցվածքների, տնտեսական գործունեության
պայմանների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների հնարավոր
խախտման ու բացասական ազդեցության համադրությունը.
ջրային ռեսուրսների օգտագործման նորմավորում` ջրային ռեսուրսի օգտագործման
կանոնների, ՀՏԿ-ների օգտագործման կանոնների, ինչպես նաեւ ջրավազաններից, դրանց
հուներից ու ափերից արդյունահանվող նյութերի եւ կենսառեսուրսների չափաքանակների
սահմանում.
ջրային ռեսուրսների պահպանության նորմավորում` սահմանային թույլատրելի մարդածին
բեռնվածությունների սահմանում, ջրային ռեսուրսներ վերադարձվող կեղտաջրերի եւ
դրանցում գտնվող նյութերի կազմի սահմանային քանակների սահմանում, ջրօգտագործման եւ
ջրահեռացման էկոլոգիապես անվտանգ չափաքանակների սահմանում, ջրային ռեսուրսի
պահպանման կանոնների սահմանում, ժամանակային կտրվածքով ջրային ռեսուրսներից
առավելագույն ջրառի եւ նվազագույն բնապահպանական հոսքերի չափաքանակների
սահմանում.
ջրաղբյուր` Հայաստանի Հանրապետության գետերի ջրերը, ստորերկրյա ջրերը,
մակերեսային տեղական հոսքի ջրերը, որոնք հավաքվում են բնական կամ արհեստական
ջրամբարներում, չորացման համակարգի ցամաքուրդային (դրենաժային) ջրերը.
ոռոգման ջուր` ոռոգման նպատակով օգտագործվող եւ ոռոգման ջրի ստանդարտներին
համապատասխանող ջրային ռեսուրս, որը կարող է լինել ինչպես մակերեւութային, այնպես էլ
ստորերկրյա.
ոռոգման համակարգ` Հայաստանի Հանրապետության ջրային համակարգի մի մասը, որն
ընդգրկում է ոռոգման եւ ցամաքուրդային (դրենաժային) ջրատարներ, ջրանցքներ,
ջրանցույցներ, դյուկերներ, ստորասրահներ, արագահոսներ, թունելներ, ջրանկումներ,
հեղեղատարներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, արտեզյան եւ
շատրվանող հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ծառայողական
ճանապարհներն իրենց օտարման գոտիներով, շենք-շինություններով, էլեկտրահաղորդման
գծերով եւ այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման
գոտիներ.
լիցենզավորված անձ՝ Կարգավորող հանձնաժողովի կողմից ջրամատակարարման կամ
ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում
սահմանված կարգին համապատասխան լիցենզիա ստացած անձ.
բաժանորդ` լիցենզավորված անձի հետ ջրամատակարարման կամ ջրահեռացման
(կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ կամ այդ
ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման համար դիմած անձ.
խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)
ծառայությունների մատուցման կանոններ՝ Կարգավորող հանձնաժողովի հաստատած
փաստաթուղթ, որով սահմանվում են լիցենզավորված անձի կողմից բաժանորդներին խմելու
ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների
մատուցման կանոնները եւ պայմանները.
ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի
ֆինանսական վիճակի եւ առեւտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ
տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես
նաեւ մասնավոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են լիցենզավորված անձի կողմից
մատակարարվող սպառողներին.
մակերեւութային ջրեր` ջուր (առուներ, գետեր, լճեր, լճակներ, գերխոնավ տարածքներ,
ձնածածկույթներ, սառցադաշտեր), որը հոսում է կամ հավաքվել է երկրի մակերեւույթի վրա.
ստորերկրյա ջրեր` ջուր (արտեզյան, գրունտային, բնաղբյուր), որը գտնվում է երկրակեղեւը
կազմող ապարների մեջ հեղուկ կամ գոլորշի կամ կարծր վիճակում.
ստորերկրյա քաղցրահամ ջրեր` մինչեւ 1գ/լ հանքայնացմամբ ջրեր.
արտեզյան (ճնշումային) ջրեր՝ երկրաբանական կառուցվածքում վերեւից եւ ներքեւից
ջրամերժ ապարներով սահմանազատված, ճեղքավոր, ծակոտկեն կամ կարստային
ապարների շերտի մեջ տեղադրված ստորերկրյա ջուր, որն ունի ճնշում, եւ հորատման
դեպքում նրա մակարդակը կանգնում է ջրատար շերտի առաստաղից բարձր, կամ
շատրվանում է.
գրունտային ջրեր՝ երկրի մակերեւույթից առաջին ջրամերժ շերտի վրա տեղակայված
ազատ մակերեւույթով գրավիտացիոն (շարժուն) ջրեր.
բնաղբյուր՝ ստորերկրյա ջրի մշտական կամ ժամանակավոր գործող բնական ելք` երկրի
մակերեւույթին կամ ջրավազանում (ստորջրյա աղբյուր).
ջրային հաշվեկշիռ՝ որոշակի տարածքի (ավազանի) սահմաններում ջրի մուտքի եւ ելքի
բաղադրիչների քանակական հարաբերակցությունը որոշակի ժամանակամիջոցում.
մակերեւութային ջրային մարմին՝ մակերեւութային ջրային ռեսուրսի միավոր՝ իրեն բնորոշ
ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչներով.
ստորերկրյա ջրային մարմին` ստորերկրյա ջրերի կուտակումն այնպիսի
հիդրոերկրաբանական կառուցվածքներում, որոնք ունեն ստորերկրյա ջրերի շարժման,
սնման, կուտակման, բեռնաթափման ռեժիմին բնորոշ ձեւեր՝ համապատասխան որակական եւ
քանակական հատկություններով.
ռիսկային ջրային մարմին՝ մակերեւութային կամ ստորերկրյա ջրային մարմին, որի համար
առկա է ջրավազանային կառավարման պլանի իրականացման տվյալ ցիկլում ջրային մարմնի
գերազանց կամ լավ կարգավիճակի չհասնելու կամ այդ կարգավիճակը չպահպանելու
հավանականություն.
խիստ փոփոխված ջրային մարմին՝ մակերեւութային ջրային մարմին, որի
ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչներն էականորեն
փոփոխվել են մարդու գործունեության հետեւանքով (անտրոպոգեն ազդեցության
հետեւանքով)։ Դրանք կարող են կրել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ.
մակերեւութային ջրային մարմնի գերազանց կարգավիճակ՝ մակերեւութային ջրային
մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչների
բնական կամ անտրոպոգեն ազդեցության հետեւանքով փոփոխության չենթարկված կամ
աննշան ազդեցության ենթարկված կարգավիճակ.
մակերեւութային ջրային մարմնի լավ կարգավիճակ՝ մակերեւութային ջրային մարմնի
ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչների այնպիսի
վիճակ, երբ ջրային մարմնի էկոհամակարգային վիճակի բացասական փոփոխություն չի
նկատվում՝ չնայած բնական կամ անտրոպոգեն ազդեցությանը.
մակերեւութային ջրային մարմնի միջակ կարգավիճակ` մակերեւութային ջրային մարմնի
ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչների այնպիսի
վիճակ, երբ նկատվում է ջրային մարմնի էկոհամակարգային վիճակի փոփոխություն, որը
կարող է ինքնուրույն, առանց անտրոպոգեն ազդեցության բարելավվել եւ չի ազդում
կենսաբազմազանության բնականոն վերարտադրության վրա.
մակերեւութային ջրային մարմնի անբավարար կարգավիճակ՝ մակերեւութային ջրային
մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական եւ կենսաբանական բնութագրիչների
այնպիսի վիճակ, երբ նկատվում է նշված տարրերի զգալի փոփոխություն, որը չի կարող
ինքնուրույն բարելավվել, եւ առկա է ազդեցություն կենսաբազմազանության բնականոն
վերարտադրության վրա.
մակերեւութային ջրային մարմնի վատ կարգավիճակ` մակերեւութային ջրային մարմնի
այնպիսի վիճակ, երբ առկա է խիստ փոփոխված (մոդիֆիկացված) էկոհամակարգ, որտեղ
կարող են տեղի ունենալ մուտագեն գործընթացներ, նկատվում է ջրային մարմնի
ինքնամաքրման կարողությունների, կենսաբազմազանության անկում, եւ որտեղ
էկոհամակարգը բարելավելու համար պարտադիր է անտրոպոգեն (մարդածին)
ներգործություն.
ստորերկրյա ջրային մարմնի լավ կարգավիճակ` ստորերկրյա ջրերի քանակական եւ
քիմիական ցուցանիշների այնպիսի վիճակ, երբ երկարատեւ ջրառի ընթացքում չեն նկատվում
առավելագույն ջրառին համապատասխան ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումներ եւ
մարդածին, տեխնածին գործոններով պայմանավորված փոփոխություններ.
ստորերկրյա ջրային մարմնի վատ կարգավիճակ` ստորերկրյա ջրերի քանակական կամ
քիմիական ցուցանիշների այնպիսի վիճակ, երբ ստորերկրյա օգտագործելի ջրային ռեսուրսի
ծավալը գերազանցող երկարաժամկետ ջրառի հետեւանքով նկատվում են ստորերկրյա ջրերի
մակարդակի իջեցումներ կամ ստորերկրյա ջրեր վտանգավոր նյութերի եւ աղտոտիչների
ներթափանցմամբ պայմանավորված՝ ստորերկրյա ջրերի որակի փոփոխություններ.
կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն՝ ջրային
ռեսուրսների՝ կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններին դիմակայելու
աստիճանը.
կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների հարմարվողականություն՝ ջրային
ռեսուրսների՝ կլիմայի փաստացի եւ կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու
կարողությունը.
կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում՝ ջրային ռեսուրսների օգտագործման արդյունքում
առաջացող հոսքաջրերի եւ տեխնոլոգիական պահանջներից ելնելով` վերադարձված ջրերի
օգտագործումը այլ նպատակներով.
հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող
ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ` ջրախնայող համակարգ, որը
կապահովի ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսի մաքրումից հետո կրկին
օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ հորատանցքից իրականացնելով
ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի
չափով ջրառ եւ ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս
ջրախնայողություն.
էկոլոգիական պոտենցիալ՝ ջրային ռեսուրսի վիճակի գնահատման չափանիշ, որն
արտահայտում է տվյալ էկոհամակարգի հավասարակշռության պահպանման համար ջրային
ռեսուրսի դերը, նշանակությունը եւ առանձնահատկությունը.
կապտաժ` ստորերկրյա ջրերը որոշ խորություններում կամ ուղղակի երկրի մակերեւույթի
վրա բռնելու, հավաքելու ու կենտրոնացնելու համար նախատեսված կառույցներ:
երաշտ՝ տեղումների երկարատեւ բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի եւ
խոնավության նվազեցման հետ համատեղ օդերեւութաբանական գործոնների համալիր, որը
հանգեցնում է բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը եւ դրանց ոչնչացմանը.
սակավաջրություն՝ իրավիճակ, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների
պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է՝ հիմք ընդունելով տվյալ
հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին
կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, եւ երբ, ըստ բազմամյա դիտարկումների
տվյալների, գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի
ապահովվածությունը գերազանցում է 66,7 տոկոսը.
ռեկրեացիոն գոտիներ՝ բնակլիմայական պայմանների եւ պատմամշակութային ներուժի
հիման վրա ձեւավորվող ու ռեկրեացիայի նպատակով օգտագործվող բացօթյա (ցամաքային
կամ ջրային) տարածքներ՝ նախատեսված հանգստի եւ տուրիզմի կազմակերպման համար,
որոնք ներառում են բնական լանդշաֆտներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ,
բնության եւ պատմամշակութային հուշարձաններ եւ այլն.
կենցաղային կեղտաջրեր՝ մարդկանց կենսագործունեության հետեւանքով առաջացած
կեղտաջրեր.
արտադրական կեղտաջրեր՝ տնտեսական գործունեության հետեւանքով առաջացող
կեղտաջրեր, բացառությամբ կենցաղային կեղտաջրերի.
բնակավայրերի կեղտաջրեր` կենցաղային կեղտաջրեր կամ դրանց եւ արտադրական ու
տարափային (հեղեղային) կեղտաջրերի խառնուրդ.
ցամաքուրդային (դրենաժային) համակարգ՝ գրունտային ջրերի մակարդակն իջեցնող եւ
դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքուրդների
(դրենաժների), չորացման հորերի եւ համապատասխան ՀՏԿ-ների համակարգ.
ցամաքուրդային (դրենաժային) ջրեր՝ հողերի ցամաքեցման (գրունտային ջրերի
մակարդակի իջեցման) հետեւանքով ցամաքուրդային ջրահեռացման համակարգ
ներթափանցած ջրեր.
տարափային (հեղեղային) ջրեր` բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության
օբյեկտի տարածքներից առաջացող անձրեւային, հալոցքային ջրեր.
ջրահեռացման խմբային համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս
իրականացնել հարակից տեղաբաշխված օբյեկտների (բնակավայրի, բնակելի,
հասարակական եւ արտադրական շենքերի) խմբից առաջացած կեղտաջրերի հավաքումը,
տեղափոխումը կեղտաջրի հեռացման միեւնույն համակարգով եւ (կամ) մաքրումը միասնական
մաքրման կառուցվածքներում եւ արտահոսքը (արտանետումը) ջրային ռեսուրս կամ կրկնակի
(երկրորդային) ջրօգտագործման.
ջրահեռացման կենտրոնացված համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս
համայնքի տարածքում իրականացնել տնային տնտեսություններից, հասարակական եւ
արտադրական օբյեկտներից առաջացած կեղտաջրերի հավաքումը, տեղափոխումը
կեղտաջրի հեռացման միեւնույն համակարգով եւ (կամ) մաքրումը միասնական մաքրման
կառուցվածքներում եւ (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում եւ
արտահոսքը (արտանետումը) ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային)
ջրօգտագործման.
ջրահեռացման անհատական (տեղային) համակարգ` ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է
տալիս իրականացնել հասարակական, արտադրական եւ այլ օբյեկտներում առաջացող
կենցաղային, տարափային (հեղեղային) եւ արտադրական կեղտաջրերի հավաքումը եւ
մաքրումը եւ արտահոսքը (արտանետումը) ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային)
ջրօգտագործման կամ այլ ՀՏԿ-ների համակարգ.
ջրահեռացման համակարգ` կենտրոնացված, խմբային կամ անհատական ՀՏԿ-ների
համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել կեղտաջրերի հավաքումը եւ (կամ)
տեղափոխումը դեպի մաքրման կառուցվածքներ եւ (կամ) դրանց մաքրումը եւ արտանետումը
ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.
կեղտաջրերի հեռացում ՝ ՀՏԿ-ների կամ դրանց համալիրների միջոցով արտադրական,
կենցաղային, տարափային (հեղեղային) եւ ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի
կազմակերպված հեռացման գործընթաց` տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի
տարածքի սահմաններից դուրս.
կեղտաջրերի մաքրում ՝ կեղտաջրերի մշակման տեխնոլոգիական գործընթաց՝
կեղտաջրերից աղտոտող նյութերի խառնուրդների կորզման, հեռացման կամ վնասազերծման
նպատակով՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական կամ կենսաբանական մեթոդների
կիրառմամբ.
կեղտաջրերի նախնական մաքրում ՝ արտադրական եւ տարափային կեղտաջրերի միավոր
ծավալում պարունակվող որակական որեւէ առանձին կամ մի քանի աղտոտող բաղադրիչների
արժեքի նվազեցում մինչեւ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին
համապատասխանեցումը.
կեղտաջրի նստվածք՝ կեղտաջրերի մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված
օրգանական եւ (կամ) հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդամաս.
կեղտաջրի տիղմ՝ կեղտաջրի կենսաբանական, ֆիզիկաքիմիական մաքրումից հետո
առաջացած նստվածք.
կեղտաջրի նստվածքի եւ տիղմի կառավարում՝ կեղտաջրի նստվածքի եւ տիղմի մշակման,
կուտակման, տեղափոխման, օգտագործման, օգտահանման եւ հեռացման գործընթաց։
(1-ին հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն, խմբ.,
լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-306-Ն, լրաց. 19.06.19 ՀՕ-81-Ն, 13.11.19 ՀՕ-
209-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-211-Ն, խմբ., լրաց. 02.03.18 ՀՕ-126-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն,
22.11.23 ՀՕ-377-Ն, փոփ. 12.05.25 ՀՕ-102-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
1.1.
Ջրային համակարգերի կառավարման մարմինը
1. Ջրային համակարգերի կառավարման մարմինը նախարարությանը ենթակա Ջրային
կոմիտեն է:
(1.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-306-Ն)
Հոդված 2.Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությունը Հայաստանի Հանրապետությունում ջրային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, օրենքներով եւ իրավական այլ ակտերով: Սեւանա լճի կառավարման եւ պահպանության հարցերը կարգավորվում են օրենքով։ Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Հոդված 3.Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն) համապատասխան պետական կառավարման մարմինների միջոցով իրականացնում է սույն օրենսգրքի նպատակները, ապահովում է ջրերի պահպանությունը, պաշտպանությունը վնասակար ազդեցությունից, օգտագործումը հանրության շահերի համար՝ հանուն բոլոր անձանց անվտանգության։ Կառավարությունը մշակում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականությունը: (3-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-306-Ն) Հոդված 4.Ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի նկատմամբ պետական սեփականությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականություն են ու տնօրինվում, տիրապետվում եւ օգտագործվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն: Մայրուղային եւ միջհամայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն: (4-րդ հոդվածը փոփ. 02.03.18 ՀՕ-126-Ն) Հոդված 5.Ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման, օգտագործման եւ պահպանության հիմնական սկզբունքները Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման, օգտագործման եւ պահպանության հիմնական սկզբունքներն են՝ 1) ներկա եւ ապագա սերունդների հիմնական կենսական կարիքների բավարարումը. 2) ազգային ջրային պաշարի ծավալների պահպանումը եւ ավելացումը. 3) ջրային եւ հարակից էկոհամակարգերի եւ դրանց կենսաբանական բազմազանության պաշտպանությունը, ինչպես նաեւ հողի, օդի, ջրի եւ կենսաբանական բազմազանության ամբողջական եւ կապակցված հարաբերությունների ճանաչումը. 4) ջրօգտագործման թույլտվությունների միջոցով ջրօգտագործման կարգավորումը. 5) ջրամատակարարման համակարգերի կառավարումը եւ կարգավորումը. 6) օգտագործելի ջրային ռեսուրսների մատչելիության արդարացի սկզբունքների խթանումը. 7) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանումը՝ ի շահ հասարակության. 8) ստորերկրյա եւ մակերեւութային ջրային ռեսուրսների փոխկապակցվածության եւ համալիր կառավարման ընդունումը. 9) օգտագործելի ջրային ռեսուրսների նկատմամբ բնակչության եւ տնտեսության աճող պահանջարկի պլանավորումը եւ բավարարումը. 10) ջրային ռեսուրսների օգտագործման, բաշխման եւ պահպանության գործընթացներում ջրի տնտեսական արժեքը հաշվի առնելը: Ջրային ռեսուրսների` որպես ազգային ժառանգության, պաշտպանությունը, պահպանությունը, օգտագործումը՝ ի շահ ապագա սերունդների. 11) ջուրն այլընտրանք չունի, այն ունի բնապահպանական եւ տնտեսական արժեք ոչ միայն այն դեպքում, երբ օգտագործվում է, այլ նաեւ, երբ չի օգտագործվում: Ջրի տնտեսական արժեքը հիմնականում կազմվում է ջրի խմելու, բնապահպանական, էներգետիկ ներուժի եւ գյուղատնտեսական արժեքների գումարից.
Հոդված 2.Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետությունում ջրային հարաբերությունները կարգավորվում են սույն
օրենսգրքով, օրենքներով եւ իրավական այլ ակտերով:
Սեւանա լճի կառավարման եւ պահպանության հարցերը կարգավորվում են օրենքով։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ
նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքում, ապա կիրառվում են միջազգային
պայմանագրերի նորմերը:
Հոդված 3.Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն)
համապատասխան պետական կառավարման մարմինների միջոցով իրականացնում է սույն
օրենսգրքի նպատակները, ապահովում է ջրերի պահպանությունը, պաշտպանությունը
վնասակար ազդեցությունից, օգտագործումը հանրության շահերի համար՝ հանուն բոլոր
անձանց անվտանգության։ Կառավարությունը մշակում է ջրային համակարգերի
ներդրումային քաղաքականությունը:
(3-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-306-Ն)
Հոդված 4.Ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի նկատմամբ պետական
սեփականությունը
Հայաստանի Հանրապետության տարածքում առկա ջրային ռեսուրսները պետության
բացառիկ սեփականություն են ու տնօրինվում, տիրապետվում եւ օգտագործվում են
օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը
պետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն:
Մայրուղային եւ միջհամայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի
անօտարելի գոտիները պետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն:
(4-րդ հոդվածը փոփ. 02.03.18 ՀՕ-126-Ն)
Հոդված 5.Ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի կառավարման,
օգտագործման եւ պահպանության հիմնական սկզբունքները
Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի
կառավարման, օգտագործման եւ պահպանության հիմնական սկզբունքներն են՝
1) ներկա եւ ապագա սերունդների հիմնական կենսական կարիքների բավարարումը.
2) ազգային ջրային պաշարի ծավալների պահպանումը եւ ավելացումը.
3) ջրային եւ հարակից էկոհամակարգերի եւ դրանց կենսաբանական բազմազանության
պաշտպանությունը, ինչպես նաեւ հողի, օդի, ջրի եւ կենսաբանական բազմազանության
ամբողջական եւ կապակցված հարաբերությունների ճանաչումը.
4) ջրօգտագործման թույլտվությունների միջոցով ջրօգտագործման կարգավորումը.
5) ջրամատակարարման համակարգերի կառավարումը եւ կարգավորումը.
6) օգտագործելի ջրային ռեսուրսների մատչելիության արդարացի սկզբունքների
խթանումը.
7) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանումը՝ ի շահ հասարակության.
8) ստորերկրյա եւ մակերեւութային ջրային ռեսուրսների փոխկապակցվածության եւ
համալիր կառավարման ընդունումը.
9) օգտագործելի ջրային ռեսուրսների նկատմամբ բնակչության եւ տնտեսության աճող
պահանջարկի պլանավորումը եւ բավարարումը.
10) ջրային ռեսուրսների օգտագործման, բաշխման եւ պահպանության գործընթացներում
ջրի տնտեսական արժեքը հաշվի առնելը: Ջրային ռեսուրսների` որպես ազգային
ժառանգության, պաշտպանությունը, պահպանությունը, օգտագործումը՝ ի շահ ապագա
սերունդների.
11) ջուրն այլընտրանք չունի, այն ունի բնապահպանական եւ տնտեսական արժեք ոչ միայն
այն դեպքում, երբ օգտագործվում է, այլ նաեւ, երբ չի օգտագործվում: Ջրի տնտեսական
արժեքը հիմնականում կազմվում է ջրի խմելու, բնապահպանական, էներգետիկ ներուժի եւ
գյուղատնտեսական արժեքների գումարից.
12) ջրի այլընտրանքային արժեքը կազմվում է այն առավելագույն օգուտից, որը կարող էր
բերել, եթե օգտագործվեր որեւէ այլընտրանքային ծրագրով եւ նպատակով.
13) սպառողի համար նվազագույն բավարար քանակության եւ անհրաժեշտ որակի ջրի
օգտագործումը մատչելի դարձնելու նպատակով ջրի սակագինը սահմանվում է` ելնելով ջրի
սակավության նվազեցված արժեքից.
14) պետական բյուջեում սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված հարկային
արտոնությունների նախատեսում ֆինանսական ճեղքվածքի, այդ թվում՝
ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման
նպատակով առաջացած ֆինանսական ճեղքվածքի մարման համար.
15) ջրային ռեսուրսների օգտագործում եւ տրամադրում վճարովի հիմունքներով՝
ջրօգտագործման երաշխավորված վճարների կիրառմամբ: Օգտագործելի ջրային
ռեսուրսներն ազատ ջրօգտագործման են տրամադրվում սույն օրենսգրքով նախատեսված
դեպքերում՝ կառավարության սահմանած կարգով.
16) ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման գործընթացում հասարակության
մասնակցության եւ իրազեկության կարեւորության ճանաչումը.
17) ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի արդյունավետության
բարձրացումը.
18) ՀՏԿ-ների անվտանգության եւ օգտագործման արդյունավետության խթանումը.
19) ջրային հարաբերություններում պարենային եւ ազգային անվտանգության
ապահովումը.
20) ջրային ռեսուրսները, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը
համարվում են կենսաապահովման օբյեկտներ եւ պահպանվում են օրենքով ու իրավական այլ
ակտերով սահմանված կարգով.
21) ջրհեղեղների ու երաշտների աղետաբեր հետեւանքները կառավարելու, դրանց
դիմակայելու եւ դրանցից խուսափելու համար հնարավորությունների ստեղծումը.
22) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցումն ու կանխարգելումը.
23) աղտոտված ջրերի մաքրման ծախսերի փոխհատուցումն աղտոտողի կողմից.
24) էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարման
արգելումը:
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 6.Սույն օրենսգրքի նպատակը Սույն օրենսգրքի նպատակն ազգային ջրային պաշարի պահպանությունն է, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ եւ համապարփակ կառավարման միջոցով քաղաքացիների եւ տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման, ինչպես նաեւ սույն օրենսգրքի խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ապահովումը: (6-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն) (07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 7.Սույն օրենսգրքի խնդիրները Սույն օրենսգրքի խնդիրներն են՝ 1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծումը. 2) ջրային ռեսուրսների պահպանումն ու պաշտպանությունը` ապահովելով աղտոտման նվազեցումը, ջրերի ստանդարտների ու ազգային ջրային պաշարի մակարդակի պահպանումը եւ վերահսկողության իրականացումը. 3) ջրերի վնասակար ներգործության կանխարգելումը. 4) ջրային ռեսուրսների հաշվառման ապահովումը՝ օգտագործելով արդի նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես տվյալների առցանց փոխանցմամբ հոսքաչափական սարքավորումներ. 5) բնակչությանն ու տնտեսությանը կարգավորվող սակագներով անհրաժեշտ քանակի եւ որակի ջրով ապահովումը. 6) ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան աշխատանքը եւ դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմանների ապահովումը եւ վերահսկողության իրականացումը. 7) ՀՏԿ-ների անվտանգ եւ անխափան օգտագործման ու պահպանման պայմանների ապահովումը եւ վերահսկողության իրականացումը. 8) ջրային համակարգերի կառավարման կազմակերպումը, պահպանումը եւ զարգացումը. 9) ստորերկրյա ջրային մարմինների համար լավ կարգավիճակի, մակերեւութային ջրային մարմինների համար առնվազն լավ կարգավիճակի, իսկ խիստ փոփոխված ջրային մարմինների համար՝ պոտենցիալ լավ կամ միջակ կարգավիճակի ապահովումը։ (7-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն) (07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 6.Սույն օրենսգրքի նպատակը
Սույն օրենսգրքի նպատակն ազգային ջրային պաշարի պահպանությունն է, օգտագործելի
ջրային ռեսուրսների արդյունավետ եւ համապարփակ կառավարման միջոցով
քաղաքացիների եւ տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի
էկոլոգիական կայունության ապահովման, ինչպես նաեւ սույն օրենսգրքի խնդիրների լուծման
համար իրավական հիմքերի ապահովումը:
(6-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 7.Սույն օրենսգրքի խնդիրները
Սույն օրենսգրքի խնդիրներն են՝
1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համապատասխան մեխանիզմների
ստեղծումը.
2) ջրային ռեսուրսների պահպանումն ու պաշտպանությունը` ապահովելով աղտոտման
նվազեցումը, ջրերի ստանդարտների ու ազգային ջրային պաշարի մակարդակի պահպանումը
եւ վերահսկողության իրականացումը.
3) ջրերի վնասակար ներգործության կանխարգելումը.
4) ջրային ռեսուրսների հաշվառման ապահովումը՝ օգտագործելով արդի նորագույն
տեխնոլոգիաներ, մասնավորապես տվյալների առցանց փոխանցմամբ հոսքաչափական
սարքավորումներ.
5) բնակչությանն ու տնտեսությանը կարգավորվող սակագներով անհրաժեշտ քանակի եւ
որակի ջրով ապահովումը.
6) ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի անվտանգ ու անխափան
աշխատանքը եւ դրանց օգտագործման ու պահպանման բնականոն պայմանների
ապահովումը եւ վերահսկողության իրականացումը.
7) ՀՏԿ-ների անվտանգ եւ անխափան օգտագործման ու պահպանման պայմանների
ապահովումը եւ վերահսկողության իրականացումը.
8) ջրային համակարգերի կառավարման կազմակերպումը, պահպանումը եւ զարգացումը.
9) ստորերկրյա ջրային մարմինների համար լավ կարգավիճակի, մակերեւութային ջրային
մարմինների համար առնվազն լավ կարգավիճակի, իսկ խիստ փոփոխված ջրային
մարմինների համար՝ պոտենցիալ լավ կամ միջակ կարգավիճակի ապահովումը։
(7-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 2. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 8.Ջրի ազգային խորհուրդը (հոդվածն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-211-Ն) Հոդված 9.Վեճերը լուծող հանձնաժողովը (հոդվածն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-211-Ն) Հոդված 10.Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝ 1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության եւ ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները. 2) ջրի ազգային քաղաքականության եւ ջրի ազգային ծրագրի սահմաններում իրականացնում է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը եւ պահպանությունը. 3) մշակում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքները եւ նորմերը. 4) դասակարգում է ջրային ռեսուրսներն ըստ օգտագործման գործառույթի եւ կարգավիճակի. 5) մասնակցում է ջրերի ստանդարտների մշակմանը եւ վերահսկում է դրանց կիրառումը. 6) ջրի ազգային ծրագրի համաձայն սահմանում է ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերը եւ հաստատում է կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական եւ քանակական չափանիշները. 7) հաստատում է մակերեւութային եւ ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունները. 8) ապահովում է ջրավազանային կառավարման պլանների մշակումը եւ դրանց իրականացումը. 9) իր հաստատած կանոնակարգի համաձայն՝ լիազորված անձանց միջոցով ստանում է ջրօգտագործման թույլտվության հայտերը. 10) տալիս է ջրօգտագործման թույլտվությունները. 11) հաստատում է ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ ջրային համակարգերում կորուստների նորմատիվները. 12) կազմակերպում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացումը. 13) ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության բնագավառում ապահովում է միասնական գիտատեխնիկական պետական քաղաքականության իրականացումը, կազմակերպում է բնագավառի հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների կատարման եւ արդյունքների ներդրման գործընթացը. 14) համակարգում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման հարցերին առնչվող ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքները. 15) բացահայտում է ջրհավաք ավազանների հյուծման սպառնալիքները եւ մշակում է միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու համար. 16) կառավարության հաստատած կարգին համապատասխան ապահովում է իր կողմից մշակված փաստաթղթերի հրապարակայնությունը եւ հասարակայնության ծանուցումը. 17) սահմանում է ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային ծավալի չափը՝ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի համար. 18) ապահովում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակումը. 19) ջրի ազգային ծրագրի պահանջների համաձայն վերահսկողություն է իրականացնում ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության բնագավառում սահմանված նորմերի՝ չափաքանակների եւ սահմանափակումների կատարման նկատմամբ. 20) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունք. 21) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-211-Ն) 22) մշակում եւ հաստատում է ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան: 23) ապահովում է ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգը եւ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման վերաբերյալ ամփոփագիր (այսուհետ՝ Ամփոփագիր) կազմելը եւ սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ծանուցագրի հետ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ Տեսչական մարմին) ներկայացնելը, որը Տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու հիմք է: Ամփոփագրի ձեւը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության
Հոդված 8.Ջրի ազգային խորհուրդը
(հոդվածն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-211-Ն)
Հոդված 9.Վեճերը լուծող հանձնաժողովը
(հոդվածն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-211-Ն)
Հոդված 10.Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը
Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝
1) համակարգում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության եւ
ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքները.
2) ջրի ազգային քաղաքականության եւ ջրի ազգային ծրագրի սահմաններում
իրականացնում է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը եւ պահպանությունը.
3) մշակում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետեւանքով
առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքները
եւ նորմերը.
4) դասակարգում է ջրային ռեսուրսներն ըստ օգտագործման գործառույթի եւ
կարգավիճակի.
5) մասնակցում է ջրերի ստանդարտների մշակմանը եւ վերահսկում է դրանց կիրառումը.
6) ջրի ազգային ծրագրի համաձայն սահմանում է ջրային ռեսուրսների սահմանային
թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերը եւ հաստատում է
կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական եւ քանակական
չափանիշները.
7) հաստատում է մակերեւութային եւ ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունները.
8) ապահովում է ջրավազանային կառավարման պլանների մշակումը եւ դրանց
իրականացումը.
9) իր հաստատած կանոնակարգի համաձայն՝ լիազորված անձանց միջոցով ստանում է
ջրօգտագործման թույլտվության հայտերը.
10) տալիս է ջրօգտագործման թույլտվությունները.
11) հաստատում է ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ ջրային
համակարգերում կորուստների նորմատիվները.
12) կազմակերպում է ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացումը.
13) ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության բնագավառում ապահովում է
միասնական գիտատեխնիկական պետական քաղաքականության իրականացումը,
կազմակերպում է բնագավառի հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների
կատարման եւ արդյունքների ներդրման գործընթացը.
14) համակարգում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանման հարցերին
առնչվող ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքները.
15) բացահայտում է ջրհավաք ավազանների հյուծման սպառնալիքները եւ մշակում է
միջոցառումներ` ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու
համար.
16) կառավարության հաստատած կարգին համապատասխան ապահովում է իր կողմից
մշակված փաստաթղթերի հրապարակայնությունը եւ հասարակայնության ծանուցումը.
17) սահմանում է ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման
համար անհրաժեշտ ջրառի սահմանային ծավալի չափը՝ սույն օրենսգրքով սահմանված
դեպքերի համար.
18) ապահովում է ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակումը.
19) ջրի ազգային ծրագրի պահանջների համաձայն վերահսկողություն է իրականացնում
ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության բնագավառում սահմանված նորմերի՝
չափաքանակների եւ սահմանափակումների կատարման նկատմամբ.
20) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված կարգով տրամադրում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի
օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունք.
21) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-211-Ն)
22) մշակում եւ հաստատում է ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի
սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան:
23) ապահովում է ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգը
եւ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման
թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման
վերաբերյալ ամփոփագիր (այսուհետ՝ Ամփոփագիր) կազմելը եւ սույն օրենսգրքի 117-րդ
հոդվածով սահմանված ծանուցագրի հետ բնապահպանության ոլորտում վերահսկողություն
իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ Տեսչական մարմին) ներկայացնելը, որը
Տեսչական մարմնի համար ստուգում իրականացնելու հիմք է:
Ամփոփագրի ձեւը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության
մարմնի ղեկավարը.
24) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով սահմանված կարգով տրամադրում է ջրօգտագործման թույլտվությունների
տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ
թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության
իրականացման իրավունք.
25) համակարգում է ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության
հարմարվողականության ծրագրի մշակման եւ իրականացման աշխատանքները։
Ջրային ռեսուրսների առավել արդյունավետ, նպատակաուղղված եւ ապակենտրոնացված
կառավարումը խթանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության
մարմնի կազմում օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում են ջրավազանային
կառավարման մարմիններ:
(10-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, խմբ. 17.11.17 ՀՕ-208-Ն, լրաց.
21.03.18 ՀՕ-187-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-211-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 11.Ջրավազանային կառավարման մարմինները Ջրավազանային կառավարման մարմիններն իրականացնում են ջրավազանային կառավարման պլանները: Ջրավազանային կառավարման մարմինները՝ 1) ջրի ազգային ծրագրի հիման վրա, համակարգելով բնագավառի եւ հասարակական շահերը, մշակում են ջրավազանային կառավարման պլանները. 2) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի եւ ջրավազանի կողմից սպասարկվող համայնքների համար հանդիսանում են կապող օղակներ. 3) հաշվառում են Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները. 4) ապահովում են ջրային ռեսուրսների պահպանությունը. 5) իրականացնում են ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգ եւ կազմում ամփոփագրեր, հաշվետվություններ. 6) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հաստատմամբ սահմանում են ջրառի չափաքանակները, ռեժիմը, ինչպես նաեւ իրականացնում ու վերահսկում են ջրառի հաշվառումը. 7) մասնակցում են ջրօգտագործողների միջեւ ջրի բաշխման հեռանկարային պլանների՝ ջրի մատակարարման սահմանային չափաքանակների եւ ջրամատակարարման ռեժիմի կազմմանը. 8) մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման եւ պահպանության հեռանկարային ծրագրերի նախագծերը: Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը ջրավազանային կառավարման մարմինների լիազոր ներկայացուցիչներ է նշանակում համապատասխան աշխատանքային փորձ ունեցողներին: Ջրավազանային կառավարման մարմիններում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ՝ քաղաքացիներից, ջրօգտագործողների միություններից, այլ կազմակերպություններից: (11-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն) (07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 12.Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները (վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-306-Ն) Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝ 1) պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման եւ անվտանգ օգտագործման համար. 2) մասնակցում է ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին. 3) ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը. 4) մասնակցում է օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա եւ հեռանկարային աշխատանքներին. 5) ապահովում է օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացումը. 6) մասնակցում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակման աշխատանքներին եւ ապահովում է դրանց իրականացումը, ինչպես նաեւ կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը. 7) օրենքով նախատեսված դեպքերում կատարում է ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման պետական հիմնարկների կառավարման լիազորությունները. 8) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն եւ ներկայացնում է առաջարկություններ. 9) կառավարության հաստատած կարգով կարգավորում եւ վերահսկում է ՀՏԿ-ների
Հոդված 11.Ջրավազանային կառավարման մարմինները
Ջրավազանային կառավարման մարմիններն իրականացնում են ջրավազանային
կառավարման պլանները:
Ջրավազանային կառավարման մարմինները՝
1) ջրի ազգային ծրագրի հիման վրա, համակարգելով բնագավառի եւ հասարակական
շահերը, մշակում են ջրավազանային կառավարման պլանները.
2) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի եւ ջրավազանի կողմից
սպասարկվող համայնքների համար հանդիսանում են կապող օղակներ.
3) հաշվառում են Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից
տրված ջրօգտագործման թույլտվությունները.
4) ապահովում են ջրային ռեսուրսների պահպանությունը.
5) իրականացնում են ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի
մոնիտորինգ եւ կազմում ամփոփագրեր, հաշվետվություններ.
6) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հաստատմամբ
սահմանում են ջրառի չափաքանակները, ռեժիմը, ինչպես նաեւ իրականացնում ու
վերահսկում են ջրառի հաշվառումը.
7) մասնակցում են ջրօգտագործողների միջեւ ջրի բաշխման հեռանկարային պլանների՝ ջրի
մատակարարման սահմանային չափաքանակների եւ ջրամատակարարման ռեժիմի
կազմմանը.
8) մշակում են ավազանի ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման եւ
պահպանության հեռանկարային ծրագրերի նախագծերը:
Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը
ջրավազանային կառավարման մարմինների լիազոր ներկայացուցիչներ է նշանակում
համապատասխան աշխատանքային փորձ ունեցողներին: Ջրավազանային կառավարման
մարմիններում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ՝
քաղաքացիներից, ջրօգտագործողների միություններից, այլ կազմակերպություններից:
(11-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 12.Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները
(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-306-Ն)
Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝
1) պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի
կառավարման եւ անվտանգ օգտագործման համար.
2) մասնակցում է ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման
աշխատանքներին.
3) ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը.
4) մասնակցում է օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման
ամենամյա եւ հեռանկարային աշխատանքներին.
5) ապահովում է օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների
իրականացումը.
6) մասնակցում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակման
աշխատանքներին եւ ապահովում է դրանց իրականացումը, ինչպես նաեւ կազմակերպում է
ներդրումային ծրագրերի փորձաքննությունը.
7) օրենքով նախատեսված դեպքերում կատարում է ոլորտում ներդրումային ծրագրերի
իրականացման պետական հիմնարկների կառավարման լիազորությունները.
8) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական եւ
վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական
փորձաքննություն եւ ներկայացնում է առաջարկություններ.
9) կառավարության հաստատած կարգով կարգավորում եւ վերահսկում է ՀՏԿ-ների
օգտագործման անվտանգությունը.
10) վերահսկում է ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում
աշխատանքների կազմակերպումը.
11) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում առեւտրային գործունեություն
իրականացնող կազմակերպություններում ապահովում է պետության բաժնեմասի
կառավարման հետ կապված գործառույթները, ներառյալ՝ պետական սեփականություն
հանդիսացող ջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը եւ
օրենքով սահմանված պահանջների կատարման վերահսկողությունը.
12) մասնակցում է ջրամատակարարման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ այլ ջրային
համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը.
13) մասնակցում է Կարգավորող հանձնաժողովին սակագների վերաբերյալ ներկայացվող
առաջարկությունների քննարկմանը.
14) մասնակցում է Կարգավորող հանձնաժողովին ներկայացվող առաջարկությունների
քննարկմանը՝ լիցենզիաների եւ դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ.
15) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
օրենսգրքին համապատասխան՝ իրականացնում է վարչական իրավախախտումների
վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարչական վարույթ.
16) սահմանում է ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների
օգտագործման սահմանափակումներ եւ նորմեր.
17) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներդնում է
համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր,
տեղեկանքներ եւ այլն) եւ դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման
վրա վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ.
18) կառավարության հաստատած կարգով ապահովում է ցամաքուրդային (դրենաժային)
համակարգերից օգտվելու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի
կնքումը եւ վերահսկում օրենքով սահմանված պահանջների կատարումը:
(12-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-306-Ն,
լրաց. 09.12.20 ՀՕ-492-Ն)
(09.12.20 ՀՕ-492-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 13.Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունները կանոնակարգող խորհուրդը Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների կանոնակարգող խորհրդի կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: (13-րդ հոդվածը փոփ. 24.10.11 ՀՕ-273-Ն) Հոդված 14.Կարգավորող հանձնաժողովը
Հոդված 13.Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների
ընկերությունների միությունները կանոնակարգող խորհուրդը
Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների
միությունների կանոնակարգող խորհրդի կազմավորման ու գործունեության կարգը
սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(13-րդ հոդվածը փոփ. 24.10.11 ՀՕ-273-Ն)
Հոդված 14.Կարգավորող հանձնաժողովը
1. Կարգավորող հանձնաժողովն իրավասու է՝
1) սահմանելու ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձի
համար ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների
մատուցման սակագները եւ դրանց հաշվարկման (մշակման) մեթոդիկաները.
2) ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների
մատուցման ոլորտում իրականացնելու ոչ մրցակցային ծառայություն մատուցող
անձանց լիցենզավորում՝ սույն օրենսգրքին համապատասխան իր հաստատած
լիցենզավորման կարգի համաձայն.
3) վերահսկելու ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)
ծառայությունների մատուցման ոլորտում իր տրամադրած լիցենզիայի պայմանների
կատարումը, իրականացնելու լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ
(մշտադիտարկում) եւ կիրառելու սույն օրենսգրքով սահմանված պատասխանատվության
միջոցները.
4) սահմանելու խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)
ծառայությունների մատուցման կանոնները.
5) սահմանելու լիցենզավորված անձանց եւ բաժանորդների միջեւ կնքվող՝ խմելու
ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների
մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը կամ պարտադիր պայմանները.
6) իր սահմանած կարգով կազմակերպելու քննարկումներ Կարգավորող հանձնաժողով
ուղղված հարցադրումների, բողոքների վերաբերյալ եւ քննարկումների արդյունքով կայացնելու
որոշումներ.
7) լիցենզավորված անձանց համար սահմանելու Հայաստանի Հանրապետության
օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ եւ ենթահաշիվներ`
կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման նպատակով.
8) սահմանելու սպառողներին մատուցվող ծառայությունների որակին (սպասարկման
որակին) ներկայացվող նվազագույն պահանջները.
9) ապահովելու իր ընդունած որոշումների կիրարկումը, կատարման նկատմամբ
հսկողությունը եւ մեկնաբանումը։
Կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում (լիցենզիաներ չի տրամադրում եւ
սակագներ չի սահմանում) «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների
ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն
ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների
միությունների գործունեությունը:
(14-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն, խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն, լրաց. 02.03.18 ՀՕ-
126-Ն, փոփ. 18.11.21 ՀՕ-367-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 15.Ջրի ազգային քաղաքականությունը Ջրի ազգային քաղաքականությունը՝ 1) սահմանում է ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ռազմավարական զարգացման հեռանկարային նպատակները եւ հիմնախնդիրները, որոնց հիման վրա սահմանվում են ջրօգտագործման գերակայական սկզբունքները. 2) սույն օրենսգրքի նպատակների եւ սկզբունքների իրականացման համար դրույթներ է պարունակում ջրային հարաբերությունների բնագավառում իրականացվող քաղաքականության, ներառյալ՝ այդ ոլորտում ջրավազանային ռազմավարությունների եւ պլանների մշակման վերաբերյալ, առաջիկա 10-15 տարիների համար. 3) տալիս է բաշխման ենթակա ջրերի քանակի եւ որակի նախնական գնահատականը, ուրվագծում է բնակչության եւ տնտեսության ներկա եւ ապագա պահանջարկը՝ լուծելու համապատասխան քանակի եւ որակի ջրային ռեսուրսների հետ կապված հիմնախնդիրները: Կառավարության ներկայացմամբ ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները սահմանվում են օրենքով: Հոդված 16.Ջրի ազգային ծրագիրը Ջրի ազգային ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ: Ջրի ազգային ծրագիրը ներառում է` 1) ազգային ջրային պաշարի եւ ջրային ռեսուրսների ծավալներն ըստ ջրային ռեսուրսների, ինչպես նաեւ այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ջրային պաշարի պահպանմանը եւ ավելացմանը. 2) բնագավառի պահպանման եւ զարգացման հիմնական խնդիրները. 3) պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշները եւ այդ համակարգերի ցանկը. 4) ջրային ռեսուրսների կառավարման արդիականացման միջոցառումների նկարագիրը. 5) նախատեսված միջոցառումների նկարագիրը, ծավալները եւ իրականացման ժամանակացույցը. 6) ջրօգտագործման թույլտվության վճարի (ջրօգտագործման վճարի) առավելագույն եւ նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, հետ վերադարձման եւ բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը. 7) ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջները եւ ֆինանսավորման առաջարկվող աղբյուրները. 8) հաղորդում` ջրային հարաբերություններում սույն օրենսգրքի կատարումն ապահովող իրավական եւ նորմատիվ ակտերի ընդունման ու կատարման, ինչպես նաեւ առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ. 9) նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները. 10) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ջրի ազգային ծրագրի իրականացման համար: Ջրի ազգային ծրագիրը նկարագրում է կառավարության հաստատած ջրավազանային կառավարման տարածքների՝ 1) սահմանները, առկա ջրերի քանակը, որակը եւ ջրային ռեսուրսների դասակարգումը. 2) ջրային համակարգերի դասակարգումը. 3) ազգային ջրային պաշարի մեծությունները, դրա պահպանմանը եւ ավելացմանն ուղղված միջոցառումները. 4) ոլորտների ջրօգտագործումը եւ դրանց համալիր ազդեցության գնահատականը ջրային ռեսուրսների բաշխման վրա. 5) ջրերի նկատմամբ պահանջարկը` ըստ գերակայությունների. 6) ջրի պահպանության եւ կառավարման ընթացիկ գործողությունների արդյունավետության չափանիշները, ջրային ռեսուրսների անվտանգ էկոլոգիական վիճակի պահպանման եւ ինքնավերականգնման ընդունակության ապահովման նպատակով սահմանված էկոլոգիական թողքերի մեծությունները եւ ջրերի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալները. 7) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման եւ օգտագործման ռազմավարությունը. 8) ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավման եւ աղտոտման կանխարգելմանն
Հոդված 15.Ջրի ազգային քաղաքականությունը
Ջրի ազգային քաղաքականությունը՝
1) սահմանում է ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության ռազմավարական
զարգացման հեռանկարային նպատակները եւ հիմնախնդիրները, որոնց հիման վրա
սահմանվում են ջրօգտագործման գերակայական սկզբունքները.
2) սույն օրենսգրքի նպատակների եւ սկզբունքների իրականացման համար դրույթներ է
պարունակում ջրային հարաբերությունների բնագավառում իրականացվող
քաղաքականության, ներառյալ՝ այդ ոլորտում ջրավազանային ռազմավարությունների եւ
պլանների մշակման վերաբերյալ, առաջիկա 10-15 տարիների համար.
3) տալիս է բաշխման ենթակա ջրերի քանակի եւ որակի նախնական գնահատականը,
ուրվագծում է բնակչության եւ տնտեսության ներկա եւ ապագա պահանջարկը՝ լուծելու
համապատասխան քանակի եւ որակի ջրային ռեսուրսների հետ կապված հիմնախնդիրները:
Կառավարության ներկայացմամբ ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները
սահմանվում են օրենքով:
Հոդված 16.Ջրի ազգային ծրագիրը
Ջրի ազգային ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը`
համապատասխան օրենքի ընդունմամբ: Ջրի ազգային ծրագիրը ներառում է`
1) ազգային ջրային պաշարի եւ ջրային ռեսուրսների ծավալներն ըստ ջրային ռեսուրսների,
ինչպես նաեւ այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ջրային պաշարի
պահպանմանը եւ ավելացմանը.
2) բնագավառի պահպանման եւ զարգացման հիմնական խնդիրները.
3) պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշները եւ այդ
համակարգերի ցանկը.
4) ջրային ռեսուրսների կառավարման արդիականացման միջոցառումների նկարագիրը.
5) նախատեսված միջոցառումների նկարագիրը, ծավալները եւ իրականացման
ժամանակացույցը.
6) ջրօգտագործման թույլտվության վճարի (ջրօգտագործման վճարի) առավելագույն եւ
նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, հետ վերադարձման
եւ բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը.
7) ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջները
եւ ֆինանսավորման առաջարկվող աղբյուրները.
8) հաղորդում` ջրային հարաբերություններում սույն օրենսգրքի կատարումն ապահովող
իրավական եւ նորմատիվ ակտերի ընդունման ու կատարման, ինչպես նաեւ
առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ.
9) նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները.
10) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ջրի ազգային ծրագրի իրականացման համար:
Ջրի ազգային ծրագիրը նկարագրում է կառավարության հաստատած ջրավազանային
կառավարման տարածքների՝
1) սահմանները, առկա ջրերի քանակը, որակը եւ ջրային ռեսուրսների դասակարգումը.
2) ջրային համակարգերի դասակարգումը.
3) ազգային ջրային պաշարի մեծությունները, դրա պահպանմանը եւ ավելացմանն ուղղված
միջոցառումները.
4) ոլորտների ջրօգտագործումը եւ դրանց համալիր ազդեցության գնահատականը ջրային
ռեսուրսների բաշխման վրա.
5) ջրերի նկատմամբ պահանջարկը` ըստ գերակայությունների.
6) ջրի պահպանության եւ կառավարման ընթացիկ գործողությունների
արդյունավետության չափանիշները, ջրային ռեսուրսների անվտանգ էկոլոգիական վիճակի
պահպանման եւ ինքնավերականգնման ընդունակության ապահովման նպատակով
սահմանված էկոլոգիական թողքերի մեծությունները եւ ջրերի անվերադարձ վերցման
սահմանային թույլատրելի ծավալները.
7) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման եւ օգտագործման ռազմավարությունը.
8) ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավման եւ աղտոտման կանխարգելմանն
ուղղված միջոցառումները, ներառյալ՝ արդիական տեխնոլոգիաների կիրառումը.
9) ջրերի ստանդարտները.
10) ծրագրի իրականացման համար պետական կառավարման մարմինների կողմից
իրականացվող գործողությունների նկարագրությունը եւ դրանց համակարգումը.
11) ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը եւ ստացվելիք դրամամուտքերը.
12) հասարակության իրազեկության ապահովման մեխանիզմները.
13) հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկը, որոնց
մակերեւութային եւ (կամ) ստորերկրյա ջրերի կամ դրանցով պայմանավորված կենդանական եւ
(կամ) բուսական աշխարհի համար պահանջվում է պահպանության հատուկ համակարգի
կիրառում.
14) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական
աղետների գոտիները.
15) կենսական նշանակության ջրհավաք ավազանների եւ գերխոնավ տարածքների
քայքայման սպառնալիքները, եւ ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների
կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները.
16) ջրամատակարարմանը եւ ջրահեռացմանը ներկայացվող ներկա ու ապագա
պահանջարկի բավարարմանը եւ ջրամատակարարման ու ջրահեռացման հավասար
հասանելիության ապահովմանն ուղղված միջոցառումները։
Կառավարությունը ջրի ազգային ծրագրի կատարման, ինչպես նաեւ դրանում առաջարկվող
փոփոխությունների մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով՝ մինչեւ
հաջորդ տարվա մայիսի 15-ը:
(16-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
16.1.
Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության
հարմարվողականության ծրագիրը
1. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի
նպատակն է մշակել եւ իրականացնել կլիմայի փոփոխության հետեւանքով ջրային
ռեսուրսների եւ ջրաէկոհամակարգերի վրա բացասական ազդեցությունների եւ դրանց
հետեւանքով կորուստների ու վնասների մեղմմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումներ,
ինչպես նաեւ ապահովել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների
ներառումը ջրային ռեսուրսներին վերաբերող ռազմավարություններում, ծրագրերում եւ
ջրավազանային կառավարման պլաններում:
2. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության
ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների վրա
ազդող գործոնների բնույթը եւ դրանց փոփոխականությունը՝ ջրային ռեսուրսների ոլորտում
կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատվում է հնգամյա
պարբերականությամբ:
(16.1-ին հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 17.Ջրավազանային կառավարման պլանները Ջրի ազգային ծրագրից ելնելով` Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը մշակում է ջրավազանային կառավարման պլաններ՝ վեց տարի ժամկետով, որոնք հաստատում է կառավարությունը: Ջրավազանային կառավարման պլանավորման միջոցով հավասարակշռվում են ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները՝ հաշվի առնելով նաեւ կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիությունն ու հարմարվողականությունը: Ջրավազանային կառավարման պլաններով սահմանվում են ռիսկային եւ խիստ փոփոխված ջրային մարմինները։ Ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը հաստատում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը։ (17-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն) (07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 18.Ազգային ջրային պաշարը Ազգային ջրային պաշարի մեծությունը սահմանվում է ջրի ազգային ծրագրով՝ ըստ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ջրային ռեսուրսների: Ջրային ռեսուրսները չեն կարող արդյունահանվել, բաշխվել, ինչպես նաեւ տրամադրվել ջրօգտագործման այնպես, որ նախատեսվի ազգային ջրային պաշարի ծավալի նվազում: Հոդված 19.Ջրային հաշվեկշիռը
Հոդված 17.Ջրավազանային կառավարման պլանները
Ջրի ազգային ծրագրից ելնելով` Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության
մարմինը մշակում է ջրավազանային կառավարման պլաններ՝ վեց տարի ժամկետով, որոնք
հաստատում է կառավարությունը:
Ջրավազանային կառավարման պլանավորման միջոցով հավասարակշռվում են
ջրօգտագործողների, ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության,
գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները՝ հաշվի
առնելով նաեւ կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիությունն ու
հարմարվողականությունը:
Ջրավազանային կառավարման պլաններով սահմանվում են ռիսկային եւ խիստ
փոփոխված ջրային մարմինները։
Ջրավազանային կառավարման պլանի բովանդակությունը հաստատում է Ջրային
ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարը։
(17-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 18.Ազգային ջրային պաշարը
Ազգային ջրային պաշարի մեծությունը սահմանվում է ջրի ազգային ծրագրով՝ ըստ
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ջրային ռեսուրսների:
Ջրային ռեսուրսները չեն կարող արդյունահանվել, բաշխվել, ինչպես նաեւ տրամադրվել
ջրօգտագործման այնպես, որ նախատեսվի ազգային ջրային պաշարի ծավալի նվազում:
Հոդված 19.Ջրային հաշվեկշիռը
(վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն)
Ջրային հաշվեկշռի մուտքի բաղադրիչներն են տվյալ տարածք մուտք գործող
մակերեւութային եւ ստորերկրյա ջրերը, մթնոլորտային տեղումները եւ ջրային գոլորշիների
խտացումից առաջացած ջրերը:
Ջրային հաշվեկշռի ծախսի բաղադրիչներն են գումարային գոլորշիացումը (ցամաքից,
ջրակուտակներից եւ բուսականությունից), մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի արտահոսքը
եւ տեխնոլոգիական գործընթացներում կորուստները:
Հայաստանի Հանրապետության տարածքի ջրային հաշվեկշռի տարրերի բաշխումը` ըստ
14 խոշոր գետային ավազանների, ջրավազանային կառավարման տարածքների, սահմանում
է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(19-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն)
Հոդված
19.1.
Ջրային ռեսուրսների մոնիտորինգը
Ջրային ռեսուրսների մոնիտորինգը պետության կողմից մասնագիտացված
կազմակերպությունների միջոցով պարտադիր իրականացվող գործառույթ է, որի նպատակն է
հանրապետության ջրավազանային տարածքներում ջրային ռեսուրսների վիճակի
հետեւողական եւ հանրության համար հասանելի գնահատում իրականացնելը, ինչպես նաեւ
ջրային ռեսուրսների որակի եւ քանակի վերաբերյալ արժանահավատ տվյալներով
ապահովելը:
Ջրային ռեսուրսների մոնիտորինգի խնդիրներն են՝
1) ջրային ռեսուրսների ձեւավորման պայմանների, բնական ու մարդածին գործոնների
ազդեցության հետեւանքով դրանցում կատարված փոփոխությունների բացահայտումը.
2) բացահայտված փոփոխությունների զարգացման ընթացքի գնահատումը եւ
համապատասխան միջոցառումների կիրառումը.
3) շրջակա միջավայրի եւ ջրաէկոհամակարգերի փոխազդեցությունների բացահայտումը,
դրանց հնարավոր փոփոխությունների (կարճաժամկետ եւ երկարաժամկետ` ոչ պակաս 10
տարվա դիտարկումների արդյունքներով) կանխատեսումը եւ պահպանությանն ուղղված
միջոցառումների կիրառումը.
4) ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը եւ
կառավարմանը նպաստելը.
5) ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նպաստելը:
Ջրային ռեսուրսների մոնիտորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության
պետական ու համայնքային բյուջեների, կազմակերպությունների միջոցների եւ Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Ջրային ռեսուրսների մոնիտորինգը եւ հաշվառումը կատարվում են Հայաստանի
Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ ընդունելու դեպքում
մոնիտորինգը կարող է իրականացնել նաեւ տվյալ ջրահեռացման համակարգի կառավարիչը:
Արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի տվյալները ներկայացվում են Հայաստանի
Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին՝ ջրային
ռեսուրսների պետական կադաստրում ներառելու համար:
(19.1-ին հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, 02.03.18 ՀՕ-126-Ն)
Հոդված
19.2.
Ջրային ռեսուրսների պետական կադաստրը
Ջրային ռեսուրսների պետական կադաստրը (այսուհետ` պետական ջրային կադաստր)
տեղեկատվական համակարգ է, որը վարում է ջրային ռեսուրսների որակական ու
քանակական բնութագրերի, ջրային ռեսուրսների վրա բնական ու մարդածին
ազդեցությունների, ջրային ռեսուրսների եւ ջրաէկոհամակարգերի պահպանության,
օգտագործման ու վերականգնման մասին տվյալների շտեմարանի ստեղծման
գործընթացները:
Պետական ջրային կադաստրի կառուցվածքն ու բովանդակությունը, տվյալների հավաքման
ու պետական կադաստրում դրանց գրանցման, ինչպես նաեւ պետական կադաստրից
տեղեկատվության տրամադրման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի
Հանրապետության կառավարության հաստատած ջրային ռեսուրսների պետական
կադաստրի վարման կարգով:
Պետական ջրային կադաստրը վարում է ջրային ռեսուրսների կառավարման եւ
պահպանության մարմինը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Ջրային ռեսուրսների պետական կադաստրը վարվում է Հայաստանի Հանրապետության
կառավարության սահմանած կարգով:
Ջրային ռեսուրսների պետական կադաստրից տվյալների տրամադրումն անվճար է:
(19.2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20.Հանրային մասնակցությունը Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հասարակայնության ծանուցման են ենթակա՝ 1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը. 2) ջրի ազգային ծրագրի նախագիծը. 3) ջրավազանային կառավարման պլանների նախագծերը. 4) ջրօգտագործման քննարկվող թույլտվությունները. 5) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-108-Ն) 6) ջրերի ստանդարտների նախագծերը. 7) ջրերի սակագնային ռազմավարության նախագիծը: Եթե ջրային ռեսուրսների որակը կամ ջրօգտագործումը վտանգ է սպառնում մարդկանց կյանքին կամ անվտանգությանը, կամ եթե աղտոտվում են ջրային ռեսուրսները, ապա այդ մասին տեղյակ յուրաքանչյուր անձ կարող է տվյալ իրավիճակի եւ դրա տեղանքի մասին ծանուցել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսներն աղտոտողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն այս մասին անհապաղ տեղյակ է պահում հասարակությանը՝ երաշխավորելով վտանգի տակ գտնվող անձանց ռիսկի աստիճանը եւ տեղեկացնում հնարավոր հետեւանքների մասին: Ջրային բնագավառում տեղեկատվություն ստանալու համար յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել համապատասխան մարմին եւ 30 օրվա ընթացքում ստանալ պատասխան, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Ջրային բնագավառում տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է կառավարությունը: (20-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն) Գ Լ ՈՒ Խ 4. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 21.Ջրօգտագործման թույլտվությունը Ցանկացած տեսակի ջրօգտագործման համար յուրաքանչյուր ոք պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Հոդված 22.Ազատ ջրօգտագործումը
Հոդված 20.Հանրային մասնակցությունը
Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հասարակայնության
ծանուցման են ենթակա՝
1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը.
2) ջրի ազգային ծրագրի նախագիծը.
3) ջրավազանային կառավարման պլանների նախագծերը.
4) ջրօգտագործման քննարկվող թույլտվությունները.
5) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-108-Ն)
6) ջրերի ստանդարտների նախագծերը.
7) ջրերի սակագնային ռազմավարության նախագիծը:
Եթե ջրային ռեսուրսների որակը կամ ջրօգտագործումը վտանգ է սպառնում մարդկանց
կյանքին կամ անվտանգությանը, կամ եթե աղտոտվում են ջրային ռեսուրսները, ապա այդ
մասին տեղյակ յուրաքանչյուր անձ կարող է տվյալ իրավիճակի եւ դրա տեղանքի մասին
ծանուցել Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնին: Ջրային
ռեսուրսներն աղտոտողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել Ջրային
ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսների կառավարման
եւ պահպանության մարմինն այս մասին անհապաղ տեղյակ է պահում հասարակությանը՝
երաշխավորելով վտանգի տակ գտնվող անձանց ռիսկի աստիճանը եւ տեղեկացնում
հնարավոր հետեւանքների մասին:
Ջրային բնագավառում տեղեկատվություն ստանալու համար յուրաքանչյուր ոք իրավունք
ունի դիմել համապատասխան մարմին եւ 30 օրվա ընթացքում ստանալ պատասխան,
բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Ջրային բնագավառում
տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է կառավարությունը:
(20-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
Հոդված 23.Լճափերի, գետափերի եւ այլ ջրափերի մատչելիությունը Յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն եւ անվճար օգտագործել բնական մակերեւութային ջրային ռեսուրսները եւ դրան հարակից տարածքները, քանի դեռ կառավարությունը կամ նրա լիազորած մարմինը չի սահմանել, որ այդպիսի օգտագործումը կարող է վնասակար լինել մարդկանց առողջության կամ անվտանգության համար կամ հակասում է հասարակական շահերին: Ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ռեկրեացիոն գոտիներում ապահովում է ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական եւ ջրաքիմիական պահպանության պահանջներ, որոնք ուղղված են մարդածին բացասական ներգործությունների (այդ թվում` աղտոտվածության) նվազեցմանը, նպաստում են ջրային էկոհամակարգերի ամբողջականության պահպանմանն ու բարելավմանը, չեն սահմանափակում ռեկրեացիոն նպատակով ջրային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների իրավունքները եւ վնաս չեն պատճառում մարդկանց առողջությանը։
Հոդված 23.Լճափերի, գետափերի եւ այլ ջրափերի մատչելիությունը
Յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն եւ անվճար
օգտագործել բնական մակերեւութային ջրային ռեսուրսները եւ դրան հարակից տարածքները,
քանի դեռ կառավարությունը կամ նրա լիազորած մարմինը չի սահմանել, որ այդպիսի
օգտագործումը կարող է վնասակար լինել մարդկանց առողջության կամ անվտանգության
համար կամ հակասում է հասարակական շահերին:
Ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ
իրավաբանական անձ ռեկրեացիոն գոտիներում ապահովում է ջրային ռեսուրսների
հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական եւ ջրաքիմիական պահպանության պահանջներ,
որոնք ուղղված են մարդածին բացասական ներգործությունների (այդ թվում`
աղտոտվածության) նվազեցմանը, նպաստում են ջրային էկոհամակարգերի
ամբողջականության պահպանմանն ու բարելավմանը, չեն սահմանափակում ռեկրեացիոն
նպատակով ջրային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների իրավունքները եւ վնաս չեն
պատճառում մարդկանց առողջությանը։
Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում
է շրջակա միջավայրի նախարարը։
(23-րդ հոդվածը լրաց. 13.11.19 ՀՕ-209-Ն)
Հոդված 24.Ջրերի հատկացումը հակահրդեհային նպատակներով Հակահրդեհային նպատակների համար օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է անհրաժեշտ քանակությամբ ջուր վերցնել ցանկացած ջրային ռեսուրսից եւ ջրամատակարարման համակարգից: Հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը սահմանում է կառավարությունը: Հոդված 25.Ստորերկրյա ջրերի օգտագործումը Հողի սեփականատերն իր տարածքում ունի ստորերկրյա ջրերի համար ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման առաջնահերթության իրավունք: Այլ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի նկատմամբ ջրօգտագործման թույլտվություն կարող է տրվել միայն հողի սեփականատիրոջ գրավոր համաձայնության դեպքում, որը կցվում է ջրօգտագործման թույլտվությանը: Եթե որեւէ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի արդյունահանումը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից համարվում է անհրաժեշտություն, իսկ հողի սեփականատերը չի տալիս իր համաձայնությունը, ապա հողամասը սեփականատիրոջից օտարվում է օրենքի հիման վրա՝ դրա նախնական համարժեք փոխհատուցմամբ կամ օրենքով սահմանված կարգով հարկադիր սերվիտուտի կիրառմամբ: Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սահմանում է ստորերկրյա ջրային աղբյուրներից ջրառի առավելագույն սահմանաքանակը՝ հաշվի առնելով ազգային ջրային պաշարը: Հոդված
Հոդված 24.Ջրերի հատկացումը հակահրդեհային նպատակներով
Հակահրդեհային նպատակների համար օրենսդրությամբ սահմանված կարգով
թույլատրվում է անհրաժեշտ քանակությամբ ջուր վերցնել ցանկացած ջրային ռեսուրսից եւ
ջրամատակարարման համակարգից:
Հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը սահմանում է
կառավարությունը:
Հոդված 25.Ստորերկրյա ջրերի օգտագործումը
Հողի սեփականատերն իր տարածքում ունի ստորերկրյա ջրերի համար ջրօգտագործման
թույլտվության ձեռքբերման առաջնահերթության իրավունք:
Այլ անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի
նկատմամբ ջրօգտագործման թույլտվություն կարող է տրվել միայն հողի սեփականատիրոջ
գրավոր համաձայնության դեպքում, որը կցվում է ջրօգտագործման թույլտվությանը: Եթե որեւէ
անձի սեփականություն հանդիսացող հողային տարածքում ստորերկրյա ջրերի
արդյունահանումը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից
համարվում է անհրաժեշտություն, իսկ հողի սեփականատերը չի տալիս իր
համաձայնությունը, ապա հողամասը սեփականատիրոջից օտարվում է օրենքի հիման վրա՝
դրա նախնական համարժեք փոխհատուցմամբ կամ օրենքով սահմանված կարգով
հարկադիր սերվիտուտի կիրառմամբ:
Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սահմանում է
ստորերկրյա ջրային աղբյուրներից ջրառի առավելագույն սահմանաքանակը՝ հաշվի առնելով
ազգային ջրային պաշարը:
Հոդված
25.1.
Ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը
1. Ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային)
ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու
եւ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ
իրականացնող անձի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով
սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնություններ:
Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային)
ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճար չի
հաշվարկվում:
2. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է իրականացվել «Հայաստանի
Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
սահմանված նշանակությամբ՝ ըստ ջրօգտագործման նպատակին համապատասխանող ջրին
ներկայացվող պահանջների:
(25.1-ին հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, խմբ. 02.03.18 ՀՕ-126-Ն)
Հոդված 26.Ոռոգելի աղակալված հողերի լվացումը Ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով վաղ գարնանային եւ ուշ աշնանային ջրերը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարվում են անվճար: Հոդված 27.Ջրօգտագործման թույլտվության վավերությունը Ջրօգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրված է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի կողմից, հաստատված է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կնիքով եւ գրանցված է պետական ջրային կադաստրում: Ջրօգտագործման թույլտվության յուրաքանչյուր կողմ պարտավոր է կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները: Ջրօգտագործման բոլոր թույլտվությունները պետք է լինեն գրավոր՝ Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի սահմանած ձեւաթղթին համապատասխան: (27-րդ հոդվածը փոփ. 20.03.24 ՀՕ-129-Ն) Հոդված 28.Ջրօգտագործման թույլտվության համար կիրառվող ընդհանուր նախապայմանները
Հոդված 26.Ոռոգելի աղակալված հողերի լվացումը
Ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով վաղ
գարնանային եւ ուշ աշնանային ջրերը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան
տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարվում են
անվճար:
Հոդված 27.Ջրօգտագործման թույլտվության վավերությունը
Ջրօգտագործման թույլտվությունը վավեր է, եթե այն ստորագրված է Ջրային ռեսուրսների
կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի կողմից, հաստատված է Ջրային
ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կնիքով եւ գրանցված է պետական
ջրային կադաստրում:
Ջրօգտագործման թույլտվության յուրաքանչյուր կողմ պարտավոր է կատարել
ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները:
Ջրօգտագործման բոլոր թույլտվությունները պետք է լինեն գրավոր՝ Ջրային ռեսուրսների
կառավարման եւ պահպանության մարմնի սահմանած ձեւաթղթին համապատասխան:
(27-րդ հոդվածը փոփ. 20.03.24 ՀՕ-129-Ն)
Հոդված 28.Ջրօգտագործման թույլտվության համար կիրառվող ընդհանուր
նախապայմանները
Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվության օգտագործումը պետք է
համապատասխանի.
1) սույն օրենսգրքի պահանջներին.
2) ջրի ազգային քաղաքականությանը.
3) ջրի ազգային ծրագրին.
4) համապատասխան ջրավազանային կառավարման պլաններին.
5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին.
6) ազգային ջրային պաշարի պահպանման պահանջին.
7) ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին.
8) սույն օրենսգրքի համաձայն ընդունված համապատասխան այլ իրավական ակտերի
պահանջներին:
(28-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 29.Ջրօգտագործման թույլտվության հայտը Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝ 1) սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին եւ դրանց առնչվող իրավական այլ ակտերին. 2) ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին, ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին: Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվում է սերվիտուտ կամ այլ անձանց սեփականությունից (ջրընդունիչ, կառուցվածք եւ այլն) օգտվելու անհրաժեշտություն, ապա այդ մասին պետք է նշվի հայտի մեջ: Նման դեպքերում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողից կարող է պահանջել հնարավոր սերվիտուտների եւ համապատասխան գույքից օգտվելու նկարագրությունը, սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը եւ գտնվելու վայրը: Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիր է ՀՏԿ կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ եւ Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝ անհրաժեշտության դեպքում նաեւ գետահատվածում սողանքային տարածքի առկայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնից տեղեկատվություն։ Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնի ղեկավարը: Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտի մեջ պետք է նշվի դիմողի կողմից իրականացված նախկին ջրօգտագործման մասին, ներառյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ կամ առանց դրա իրականացված ջրօգտագործումը: (29-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն) (07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 30.Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա: Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձեւակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը եւ ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձեւաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ ՀՏԿ-ների միջոցով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է մինչեւ ջրառ իրականացնելը տեղադրել ջրօգտագործման թույլտվության պահանջներով կամ պայմաններով նախատեսված սարքերն ու սարքավորումները։ Ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետը չի կարող 50 աշխատանքային օրվանից ավելի լինել: Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին: Ջրօգտագործման թույլտվության տրամադրումից հետո՝ լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը եւ դրան կից պայմանները պետական ջրային կադաստրում: (30-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-211-Ն, խմբ., լրաց.
Հոդված 29.Ջրօգտագործման թույլտվության հայտը
Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է
մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝
1) սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին,
ջրավազանային կառավարման պլաններին եւ դրանց առնչվող իրավական այլ ակտերին.
2) ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին, ջրերի ստանդարտներին, այդ
թվում՝ ջրի որակի նորմերին:
Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվում է սերվիտուտ կամ
այլ անձանց սեփականությունից (ջրընդունիչ, կառուցվածք եւ այլն) օգտվելու
անհրաժեշտություն, ապա այդ մասին պետք է նշվի հայտի մեջ: Նման դեպքերում Ջրային
ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվություն
ստանալու համար դիմողից կարող է պահանջել հնարավոր սերվիտուտների եւ
համապատասխան գույքից օգտվելու նկարագրությունը, սեփականատիրոջ
(սեփականատերերի) անունը եւ գտնվելու վայրը:
Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիր է ՀՏԿ
կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ եւ Ջրային ռեսուրսների կառավարման եւ
պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն, իսկ փոքր
հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝
անհրաժեշտության դեպքում նաեւ գետահատվածում սողանքային տարածքի առկայության
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր
մարմնից տեղեկատվություն։
Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնի
ղեկավարը:
Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտի
մեջ պետք է նշվի դիմողի կողմից իրականացված նախկին ջրօգտագործման մասին, ներառյալ՝
ջրօգտագործման թույլտվությամբ կամ առանց դրա իրականացված ջրօգտագործումը:
(29-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 30.Ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը
Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրային ռեսուրսների կառավարման եւ
պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա:
Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման,
վերաձեւակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման
կարգերը եւ ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձեւաթուղթը հաստատում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
ՀՏԿ-ների միջոցով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրօգտագործողը
պարտավոր է մինչեւ ջրառ իրականացնելը տեղադրել ջրօգտագործման թույլտվության
պահանջներով կամ պայմաններով նախատեսված սարքերն ու սարքավորումները։
Ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետը չի կարող 50 աշխատանքային
օրվանից ավելի լինել:
Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն ապահովում է
հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:
Ջրօգտագործման թույլտվության տրամադրումից հետո՝ լիազոր մարմինը 5
աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է
ջրօգտագործման թույլտվությունը եւ դրան կից պայմանները պետական ջրային կադաստրում:
(30-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-211-Ն, խմբ., լրաց.
07.07.22 ՀՕ-316-Ն, լրաց. 20.03.24 ՀՕ-129-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
30.1.Ջրօգտագործման թույլտվության տրամադրման մերժումը
Ջրօգտագործման թույլտվության հայտերը մերժվում են, եթե՝
1) դրանով պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի համապատասխանում սույն
օրենսգրքին կամ ջրի ազգային քաղաքականությանը կամ ջրի ազգային ծրագրին կամ
ջրավազանային կառավարման պլաններին կամ դրանց առնչվող նորմատիվ իրավական այլ
ակտերին.
2) ջրային պաշարները բավարար չեն ջրօգտագործման թույլտվություն տալու համար, կամ
պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի բավարարում ջրի ազգային պաշարի
պահպանման պահանջները կամ ջրերի ստանդարտները, այդ թվում՝ ջրի որակի նորմերը.
3) ներկայացված թերի փաստաթղթերը չեն համալրվել համալրման մասին լիազոր մարմնի
պատշաճ ծանուցման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում` լիազոր
մարմինը պարտավոր է թերի փաստաթղթերի վերաբերյալ հայտատուին ծանուցել դրանք
հայտնաբերելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, որի դեպքում հայտի
քննարկման գործընթացի ժամկետի հաշվարկը կասեցվում է մինչեւ թերի փաստաթղթերի
համալրման օրը.
4) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-211-Ն)
5) օրենսգրքով սահմանված ժամկետում չի վճարվել պետական տուրքը.
6) հայցվող ջրօգտագործման թույլտվության տրամադրումը կարող է բացասական
ազդեցություն ունենալ գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների
վրա:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի, նոր կառուցվող փոքր
հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաեւ,
եթե՝
1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝
ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ
տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր,
բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի է,
գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր եւ նախատեսվող ջրառի եւ ջրահեռացման
նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը.
2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝
ա. Սեւանա լճի կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիներում,
բ. բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ այդ տարածքների պահպանման
գոտիներում,
գ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,
դ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,
ե. գետերի հոսքի ձեւավորման տարածքներում,
զ. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,
է. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող
ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն,
բացառությամբ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով
նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման
համաձայնության առկայության դեպքերի:
Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված գետերի
ցանկը սահմանում է Կառավարությունը:
(30.1-ին հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, 28.06.19 ՀՕ-98-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-211-Ն,
լրաց., փոփ. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
30.2.
Ջրօգտագործման թույլտվության կասեցումը
Ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է՝
1) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում
սակավաջրության կամ երաշտի մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝
հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը, եթե սույն օրենսգրքի 92-րդ
հոդվածի 2-րդ մասով սահմանված միջոցառումները բավարար չեն սակավաջրության կամ
երաշտի հետեւանքները մեղմելու համար.
2) ջրի որակական եւ քանակական չափորոշիչների խախտման եւ շրջակա միջավայրը
պահպանելու անհրաժեշտության դեպքում.
3) բնական աղետների դեպքում՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության
ապահովումը.
4) տեխնածին վթարների հետեւանքով արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում՝
հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.
5) ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների կամ
պայմանների խախտման դեպքում.
6) երբ առկա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական
եզրակացությունը, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը
ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
Ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների խախտման դեպքում,
նախքան թույլտվության գործողության կասեցումը, Ջրային ռեսուրսների կառավարման եւ
պահպանության մարմինը թույլտվություն ունեցող անձին տեղեկացնում է 15
աշխատանքային օրվա ընթացքում հետագա գործունեությունը թույլտվության պայմաններին
կամ պահանջներին համապատասխանեցնելու պահանջի վերաբերյալ:
Սույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված ջրօգտագործման թույլտվության
կասեցման հետեւանքով ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձին պատճառված
վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
(30.2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, խմբ. 19.06.19 ՀՕ-81-Ն, լրաց., խմբ.
07.07.22 ՀՕ-316-Ն, լրաց. 20.03.24 ՀՕ-129-Ն, փոփ. 12.05.25 ՀՕ-102-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 31.Ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման չափանիշները Ջրօգտագործման թույլտվություն չի տրվում, եթե այդ ջրօգտագործումը կարող է նվազեցնել ազգային ջրային պաշարը կամ խախտել ջրերի ստանդարտները, այդ թվում՝ ջրի որակի նորմերը: Ջրօգտագործման թույլտվություն տալու որոշումը կայացնելիս Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը կիրառում է հետեւյալ չափանիշները՝ 1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի, ջրավազանային կառավարման պլանների եւ այլ իրավական ակտերի պահանջները. 2) նախատեսվող ջրօգտագործման ուղղակի եւ գումարային ազդեցություններն ազգային ջրային պաշարի եւ ջրային ռեսուրսների որակի եւ քանակի վրա. 3) նախատեսվող ջրօգտագործման համապատասխանությունը ջրի բաշխման գերակայություններին եւ նշանակությանը. 4) հայցվող ջրօգտագործման թույլտվության հնարավոր ազդեցությունը գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա. 5) սոցիալ-տնտեսական եւ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները. 6) հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները. 7) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին. 8) նախատեսվող ջրօգտագործման ազդեցությունը ջրային ռեսուրսների խոցելիության մեծացման վրա կլիմայի ներկա եւ կանխատեսվող փոփոխությունների հետեւանքով։ Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտերը քննարկելիս Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն առաջնորդվում է սահմանափակ ջրային ռեսուրսները մրցակցող շահագրգիռ կողմերի միջեւ բաշխելու գերակայությունները սահմանող հետեւյալ չափանիշներով` 1) առաջնահերթությունը տրվում է մարդկանց բարեկեցության եւ շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ)` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման գերակայությունը. 2) երկրորդ գերակայությունը տրվում է բնական ջրահոսքերի հուներից ջրառ չպահանջող ավանդական ջրօգտագործումներին. 3) երրորդ գերակայությունը տրվում է հասարակական շահի համար առավելագույն օգուտներ ապահովող ջրօգտագործման թույլտվության հայտերին. 4) չորրորդ գերակայությունը տրվում է այն անձանց, որոնք առաջարկում են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խրախուսմանն ու որակի բարելավմանն ուղղված որոշակի միջոցառումներ: (31-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն) (07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 32.Ջրօգտագործման թույլտվությունը (վերնագիրը խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն)
Հոդված 31.Ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման չափանիշները
Ջրօգտագործման թույլտվություն չի տրվում, եթե այդ ջրօգտագործումը կարող է նվազեցնել
ազգային ջրային պաշարը կամ խախտել ջրերի ստանդարտները, այդ թվում՝ ջրի որակի
նորմերը:
Ջրօգտագործման թույլտվություն տալու որոշումը կայացնելիս Ջրային ռեսուրսների
կառավարման եւ պահպանության մարմինը կիրառում է հետեւյալ չափանիշները՝
1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի,
ջրավազանային կառավարման պլանների եւ այլ իրավական ակտերի պահանջները.
2) նախատեսվող ջրօգտագործման ուղղակի եւ գումարային ազդեցություններն ազգային
ջրային պաշարի եւ ջրային ռեսուրսների որակի եւ քանակի վրա.
3) նախատեսվող ջրօգտագործման համապատասխանությունը ջրի բաշխման
գերակայություններին եւ նշանակությանը.
4) հայցվող ջրօգտագործման թույլտվության հնարավոր ազդեցությունը գործող
ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա.
5) սոցիալ-տնտեսական եւ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները.
6) հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները.
7) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային
համաձայնագրերին.
8) նախատեսվող ջրօգտագործման ազդեցությունը ջրային ռեսուրսների խոցելիության
մեծացման վրա կլիմայի ներկա եւ կանխատեսվող փոփոխությունների հետեւանքով։
Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտերը քննարկելիս Ջրային ռեսուրսների
կառավարման եւ պահպանության մարմինն առաջնորդվում է սահմանափակ ջրային
ռեսուրսները մրցակցող շահագրգիռ կողմերի միջեւ բաշխելու գերակայությունները սահմանող
հետեւյալ չափանիշներով`
1) առաջնահերթությունը տրվում է մարդկանց բարեկեցության եւ շրջակա միջավայրի
պահպանությանն ու բարելավմանը (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար
հասկացությամբ)` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ
ջրահեռացման գերակայությունը.
2) երկրորդ գերակայությունը տրվում է բնական ջրահոսքերի հուներից ջրառ չպահանջող
ավանդական ջրօգտագործումներին.
3) երրորդ գերակայությունը տրվում է հասարակական շահի համար առավելագույն
օգուտներ ապահովող ջրօգտագործման թույլտվության հայտերին.
4) չորրորդ գերակայությունը տրվում է այն անձանց, որոնք առաջարկում են ջրային
ռեսուրսների արդյունավետ օգտագործման խրախուսմանն ու որակի բարելավմանն ուղղված
որոշակի միջոցառումներ:
(31-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 32.Ջրօգտագործման թույլտվությունը
(վերնագիրը խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն)
1. Յուրաքանչյուր ջրօգտագործման թույլտվություն ներառում է տիտղոսաթերթ,
պահանջներ եւ պայմաններ։
2. Տիտղոսաթերթը պետք է ներառի՝
1) ջրօգտագործման թույլտվության համարը.
2) ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու
վայրը (բնակության կամ հաշվառման հասցեն).
3) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի ղեկավարի անունը,
ազգանունը.
4) ջրօգտագործման թույլտվության տրման ամսաթիվը.
5) ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը:
3. Ջրօգտագործման թույլտվության պահանջները՝
1) ջրառի, ջրահեռացման եւ ջրօգտագործման վայրերը.
2) ջրօգտագործման նպատակները.
3) ջրառի, ջրահեռացման եւ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային
արտահոսքի չափաքանակները.
4) էկոլոգիական թողքը.
5) ջրօգտագործման ժամանակահատվածը.
6) ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների ապահովման
վերահսկողության մեխանիզմները.
7) ջրերի ստանդարտները եւ (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների
տեղեկությունները.
8) համապատասխան պահանջներ՝ ջրօգտագործման հաշվառման, էկոլոգիական թողքի
հաշվառման, մոնիտորինգի, գրանցման եւ ճշգրտման համար.
9) համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում.
10) ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման նպատակով հորատանցքերի
կառուցման կամ լուծարման, ինչպես նաեւ կոնսերվացման աշխատանքների կատարման
պայմաններ, այդ թվում՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխին հատկացումներ
կատարելու պարտականություն.
11) ջրօգտագործման թույլտվությանն առնչվող՝ սույն օրենսգրքով սահմանված վճարներն
ու վճարման ժամանակացույցը:
4. Ջրօգտագործման թույլտվության պայմանները՝
1) առաջարկված ջրօգտագործումը սույն օրենսգրքի պահանջներին
համապատասխանեցնելու, սոցիալական ու էկոլոգիական կայունությունը չխախտելու
առաջնահերթություններն ապահովելու, արդյունավետ ջրօգտագործումը խթանելու եւ ջրի
որակը բարելավելու, գերխոնավ եւ առափնյա կարեւոր բնական միջավայրերը եւ առնչվող
կենսաբազմազանությունը պահպանելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ
պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվությանը կցում է սույն օրենսգրքին
չհակասող պայմաններ.
2) այդ պայմանները համարվում են ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը եւ
սույն օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են գրանցման.
3) ջրօգտագործման թույլտվությունն իրավունք չի վերապահում փոփոխել, ձեւափոխել կամ
այլ կերպ օգտագործել ջրային ռեսուրսի հունը կամ ափերը, եթե դա չի սահմանվում որպես
ջրօգտագործման թույլտվության առանձին պայման: Ջրային ռեսուրսի հունը կամ ափերը
փոփոխելու, ձեւափոխելու կամ այլ կերպ օգտագործելու իրավունքը պետք է
համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին: Ջրային ռեսուրսի հունը
կենցաղային աղբից, ջրաբերուկներից եւ բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից
մաքրման կարգը սահմանում է կառավարությունը:
5. Ջրօգտագործման թույլտվության գործողության ամբողջ ժամանակահատվածում
տրամադրված սերվիտուտները համարվում են օգտագործվող հողատարածքների
անքակտելի մասը:
6. Ջրօգտագործման թույլտվության վերաձեւակերպման, վաճառքի կամ այլ ձեւով
փոխանցման դեպքում սերվիտուտի պահանջը մնում է անփոփոխ:
(32-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն, խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն, լրաց., խմբ. 20.03.24
ՀՕ-129-Ն, լրաց. 12.05.25 ՀՕ-102-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 33.Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը Մինչեւ ջրի ազգային ծրագրի ընդունումը սույն օրենսգրքի հիման վրա տրված ջրօգտագործման թույլտվությունը վավեր է 3 տարուց ոչ ավելի: Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 25 տարուց ավելի լինել: Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է մեկ տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարի, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ջրավազանային կառավարման պլանով կամ ջրավազանային կառավարման պլանի փոփոխություն (լրացում) նախատեսող իրավական ակտով նախատեսված դեպքերում ենթակա են վերանայման: Եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրավազանային կառավարման պլանների հիման վրա կարող է ջրօգտագործման թույլտվություն տալ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված
Հոդված 33.Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը
Մինչեւ ջրի ազգային ծրագրի ընդունումը սույն օրենսգրքի հիման վրա տրված
ջրօգտագործման թույլտվությունը վավեր է 3 տարուց ոչ ավելի:
Ջրավազանային կառավարման պլան ունեցող տարածքներում ջրօգտագործման
թույլտվության գործողության ժամկետը չի կարող 25 տարուց ավելի լինել:
Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման
թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ
հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու
նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:
Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով
ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում
ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման
թույլտվությունը տրվում է մեկ տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում
համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20
տարի, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի
դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային
կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների
հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում
տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ջրավազանային կառավարման պլանով
կամ ջրավազանային կառավարման պլանի փոփոխություն (լրացում) նախատեսող
իրավական ակտով նախատեսված դեպքերում ենթակա են վերանայման:
Եթե ներդրումային ծախսերը կարող են երաշխավորվել, ապա Ջրային ռեսուրսների
կառավարման եւ պահպանության մարմինը ջրավազանային կառավարման պլանների հիման
վրա կարող է ջրօգտագործման թույլտվություն տալ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված
առավելագույն ժամկետով:
Ջրօգտագործողը ջրօգտագործման թույլտվության ժամկետի ավարտից առնվազն երեք
ամիս առաջ դիմում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին`
ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ջրօգտագործման
թույլտվության ժամկետը երկարաձգվում է նույն ժամկետով, նույն պայմաններով եւ
պահանջներով, եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները եւ պահանջները չեն
խախտվել կամ փոփոխվել, եւ առկա է օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի
վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, կամ դրա ժամկետի
երկարաձգումը չի հակասում սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի
ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին, դրանց առնչվող նորմատիվ
իրավական այլ ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից
իրականացվող ծրագրերին։ Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը
ջրօգտագործման թույլտվության ժամկետը երկարաձգելու դիմումը բավարարում կամ մերժում
է դիմումի մուտքագրման օրվանից երեք ամսվա ընթացքում։
Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման պահին առկա չէ օրենքով
նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական
եզրակացությունը, ապա ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է սույն օրենսգրքի
30.2-րդ հոդվածի համաձայն, որի ժամկետը երկարաձգվում է շրջակա միջավայրի վրա
ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության եւ սույն հոդվածի
պահանջներին չհակասելու դեպքում։
Եթե ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման պահին առկա են սույն
օրենսգրքի 33.1-ին հոդվածով սահմանված վերանայման հիմքերը, ապա ջրօգտագործողին
տրամադրվում է վերանայված ջրօգտագործման թույլտվություն։
(33-րդ հոդվածը խմբ. 16.11.09 ՀՕ-206-Ն, 03.10.11 ՀՕ-260-Ն, 19.06.13 ՀՕ-89-
Ն, 21.12.15 ՀՕ-19-Ն, 28.06.19 ՀՕ-98-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-211-Ն, լրաց., փոփ., խմբ.
07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
33.1.
Ջրօգտագործման թույլտվության վերանայումը
1. Ջրօգտագործման թույլտվությունները վերանայվում են հետեւյալ դեպքերում՝
1) ջրավազանային կառավարման պլանի հաստատումից կամ դրանում փոփոխություններ
կատարելուց հետո ջրավազանային կառավարման պլանով կամ ջրավազանային
կառավարման պլանի փոփոխություն (լրացում) նախատեսող իրավական ակտով
նախատեսված դեպքերում.
2) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների եւ էկոլոգիական
աղետների գոտիներ սահմանվելու դեպքում՝ այդ գոտիների տարածքում.
3) միեւնույն ջրային ռեսուրսից ըստ ջրօգտագործման առաջնահերթության գերակա
ուղղությամբ (մարդկանց բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության ու
բարելավման, ոռոգման նպատակներով) ջրօգտագործման անհրաժեշտություն առաջանալու
դեպքում` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման
գերակայությունը.
4) էկոլոգիական թողքի վերահաշվարկի անհրաժեշտություն առաջանալու դեպքում.
5) կլիմայի փոփոխությամբ կամ անտրոպոգեն ազդեցությամբ պայմանավորված՝ ջրային
պաշարի նվազման դեպքում.
6) Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի նախաձեռնությամբ
վարչական վարույթին ջրօգտագործողի ներգրավմամբ կամ ջրօգտագործողի դիմումի հիման
վրա ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման թույլտվության պայմանների
կամ պահանջների բովանդակային (այդ թվում՝ ջրառի ծավալների մասով) փոփոխություն
չառաջացնող տեխնիկական վրիպակների շտկման դեպքում.
7) ջրօգտագործողի նախաձեռնությամբ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի
ծավալների նվազեցում կամ ռեժիմի կրճատում կամ ջրային ռեսուրս կամ բաց ջրավազան
հեռացվող կեղտաջրի ծավալի նվազեցում կամ որակի բարելավում նախատեսող դեպքում՝
ջրօգտագործողի դիմումի հիման վրա.
8) ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի նախաձեռնությամբ
ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալների նվազեցում նախատեսվելու
դեպքում՝ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալները տվյալների առցանց
փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի միջոցով ստացված ջրառի փաստացի
ծավալներին համապատասխանեցնելու նպատակով։
2. Ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու
դեպքում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը երկամսյա
ժամկետում գրավոր ծանուցում է ջրօգտագործողներին գործող ջրօգտագործման
թույլտվության վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։
3. Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը ջրօգտագործման
թույլտվությունները վերանայում է ջրօգտագործման թույլտվությունների վերանայման
անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ ջրային ռեսուրսների կառավարման եւ
պահպանության մարմնի ծանուցումը ջրօգտագործողների կողմից ստանալուց հետո՝ 50
աշխատանքային օրվա ընթացքում։ Այդ ընթացքում ջրօգտագործումն իրականացվում է
գործող ջրօգտագործման թույլտվության պայմաններին եւ պահանջներին համապատասխան։
4. Վերանայման ընթացքում միեւնույն ջրառի կետից տարբեր նպատակներով
տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված ջրօգտագործման
ծավալների նվազեցման անհրաժեշտություն առաջանալու դեպքում նվազեցումն
իրականացվում է ըստ ջրօգտագործման ծավալների համամասնության սկզբունքի կիրառման՝
առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման
գերակայությունը։
5. (մասն ուժը կորցրել է 12.05.25 ՀՕ-102-Ն)
6. Վերանայման արդյունքով ջրօգտագործման պայմանների փոփոխության մասին
որոշման ընդունումից հետո Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը
հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է
ջրօգտագործողին։
7. Վերանայված ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումն իրականացվում է
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
(33.1-ին հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն, 22.11.23 ՀՕ-377-Ն, 20.03.24 ՀՕ-129-Ն,
փոփ. 12.05.25 ՀՕ-102-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 34.Ջրօգտագործման թույլտվությունը փոփոխելը կամ ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն) Ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների փոփոխման դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքերի, թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը նոր թույլտվություն չի ցանկանում կամ հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է պահում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնին եւ վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության իր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին: Ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝ 1) ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ. 2) ջրօգտագործման թույլտվության գործողության կասեցման ժամկետում չեն վերացվել ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների խախտումները. 3) եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը երեք տարի անընդմեջ չի օգտագործում թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որեւէ օրինական հիմքի։
Հոդված 34.Ջրօգտագործման թույլտվությունը փոփոխելը կամ ուժը կորցրած
ճանաչելը
(վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն)
Ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների փոփոխման դեպքում,
բացառությամբ սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված
դեպքերի, թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով
սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե
ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը նոր թույլտվություն չի ցանկանում կամ
հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է
պահում Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնին եւ վերադարձնում է
ջրօգտագործման թույլտվության իր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին:
Ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության
մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերում
հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ.
2) ջրօգտագործման թույլտվության գործողության կասեցման ժամկետում չեն վերացվել
ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների խախտումները.
3) եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը երեք տարի անընդմեջ չի օգտագործում
թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որեւէ օրինական հիմքի։
3. Սույն օրենսգրքի իմաստով՝ օրինական հիմքեր են համարվում արտակարգ
իրավիճակները (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, պատերազմ, ռազմական եւ արտակարգ
դրություն), որոնք ուղղակիորեն կսահմանափակեն ջրօգտագործման թույլտվություն ունեցող
անձի կողմից ջրօգտագործման իրավունքի իրացումը։
Ջրօգտագործումը ՀՏԿ-ների միջոցով իրականացնելիս սույն հոդվածով նախատեսված
ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ջրօգտագործման
իրավունքից զրկված անձը պարտավոր է ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած
ճանաչվելու օրվանից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում ջրային ռեսուրսների կառավարման եւ
պահպանության մարմնի առաջարկությամբ իր միջոցների հաշվին լուծարել կամ
կոնսերվացնել ՀՏԿ-ն:
(34-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն, լրաց., փոփ. 07.07.22 ՀՕ-316-Ն, լրաց.
20.03.24 ՀՕ-129-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 35.Ջրօգտագործման թույլտվությունը փոխանցելը եւ պայմանագրով տրամադրելը Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը կառավարության սահմանած կարգով կարող է վաճառել կամ այլ կերպ փոխանցել այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ դրա մասը երրորդ անձի, եթե դա չի արգելվում ջրօգտագործման թույլտվության պայմաններով: Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից մեկ այլ անձի փոխանցվող ջրօգտագործման իրավունքն օրինական է, եթե՝ 1) փոխանցումն իրականացվում է գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ. 2) փոխանցման պայմանագիրը գրանցված է սույն օրենսգրքով սահմանված կարգով: Փոխանցման պայմանագիրը վավեր է, եթե՝ 1) կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել տվյալ ջրօգտագործման թույլտվության պահանջները եւ պայմանները. 2) սահմանվում են տվյալ ջրօգտագործման թույլտվության պայմանների եւ պահանջների
Հոդված 35.Ջրօգտագործման թույլտվությունը փոխանցելը եւ պայմանագրով
տրամադրելը
Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը կառավարության սահմանած կարգով
կարող է վաճառել կամ այլ կերպ փոխանցել այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը կամ
դրա մասը երրորդ անձի, եթե դա չի արգելվում ջրօգտագործման թույլտվության
պայմաններով:
Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից մեկ այլ անձի փոխանցվող
ջրօգտագործման իրավունքն օրինական է, եթե՝
1) փոխանցումն իրականացվում է գրավոր պայմանագրով՝ կողմերի ստորագրությամբ.
2) փոխանցման պայմանագիրը գրանցված է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Փոխանցման պայմանագիրը վավեր է, եթե՝
1) կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել տվյալ ջրօգտագործման
թույլտվության պահանջները եւ պայմանները.
2) սահմանվում են տվյալ ջրօգտագործման թույլտվության պայմանների եւ պահանջների
խախտման համար պատասխանատվությունները.
3) կողմերը պարտավորվում են կատարել պայմանագրային պարտավորությունները եւ
իրավունք ունեն համապատասխան միջոցներ ձեռնարկել խախտող կողմի նկատմամբ:
Ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ժառանգվող կամ իրավահաջորդությամբ
փոխանցվող սեփականություն:
(35-րդ հոդվածը լրաց. 20.03.24 ՀՕ-129-Ն)
Հոդված 36.Ջրօգտագործման թույլտվության դադարեցումը Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձից պահանջվում է ունենալ լիցենզիա, սակայն անձը մեկ տարվա ընթացքում չի ստանում այն, ապա նրա ջրօգտագործման թույլտվությունը համարվում է առ ոչինչ: (36-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն, 07.07.22 ՀՕ-316-Ն) (07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված
Հոդված 36.Ջրօգտագործման թույլտվության դադարեցումը
Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձից պահանջվում է ունենալ լիցենզիա,
սակայն անձը մեկ տարվա ընթացքում չի ստանում այն, ապա նրա ջրօգտագործման
թույլտվությունը համարվում է առ ոչինչ:
(36-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն, 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված
36.1.
Մակերեւութային ջրային մարմնի գերազանց եւ լավ կարգավիճակի
պահպանումը
1. Եթե արտահոսք ընդունող մակերեւութային ջրային մարմինը գերազանց կամ լավ
կարգավիճակում է, ապա անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ՝ պահպանելու այդ
կարգավիճակը:
(36.1-ին հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 4.1 (գլուխը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն) ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 37.Ջրի նպատակային օգտագործումը Ջուրը պետք է վերցվի եւ օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված նպատակներով եւ չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հիմնավորած եւ սահմանած չափաքանակները: Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ ջրօգտագործումը: Ջրօգտագործման եւ էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից, սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն, ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքի)։ Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ջրօգտագործողին տրամադրվող ջրօգտագործման թույլտվության՝ որպես ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս համարվող պայմաններում: Տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը տեղադրելուց հետո դրանք կնքում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: (37-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն) (07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 4.1 (գլուխը լրաց. 21.12.15 ՀՕ-19-Ն) ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հոդված
Հոդված 37.Ջրի նպատակային օգտագործումը
Ջուրը պետք է վերցվի եւ օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված
նպատակներով եւ չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային
ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հիմնավորած եւ սահմանած
չափաքանակները:
Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ
ջրօգտագործումը:
Ջրօգտագործման եւ էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու
համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից, սույն
օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն, ջրօգտագործման թույլտվության
մեջ ամրագրվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր
տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքի)։
Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են Ջրային
ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից ջրօգտագործողին
տրամադրվող ջրօգտագործման թույլտվության՝ որպես ջրօգտագործման թույլտվության
անբաժանելի մաս համարվող պայմաններում:
Տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը տեղադրելուց հետո
դրանք կնքում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(37-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 5. (գլուխը խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն) ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ (վերնագիրը խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
Հոդված 38.Լիցենզավորումը
Հոդված 38.Լիցենզավորումը
1. Ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները
մատուցվում են Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի հիման վրա‚
բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 121-րդ հոդվածի 8-րդ կետերով սահմանված դեպքերի։
2. Լիցենզիա չի պահանջվում, եւ մատուցվող ծառայությունների սակագները չեն
կարգավորվում‚ եթե լիցենզավորման ենթակա գործառույթներն իրականացվում են՝
1) բացառապես սեփական կարիքների համար.
2) համայնքների կամ ջրօգտագործողների ընկերությունների կամ ջրօգտագործողների
ընկերությունների միությունների կամ համայնքային բյուջետային հիմնարկների եւ ոչ
առեւտրային կազմակերպությունների կողմից:
Հոդված 39.Ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիան
Հոդված 39.Ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)
ծառայությունների մատուցման լիցենզիան
1. Խմելու ջրի մատակարարման եւ (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)
ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ
պարտավորեցվում է սույն օրենսգրքով, իրավական այլ ակտերով եւ լիցենզիայով սահմանված
դեպքերում ու կարգով խմելու ջրի մատակարարման եւ (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի
մաքրման) ծառայություններ մատուցել բաժանորդներին, իրականացնել ջրի մեծածախ
վաճառք, ինչպես նաեւ իր սպասարկման տարածքում կառավարել, շահագործել, պահպանել,
բարելավել եւ ընդլայնել իր ջրային համակարգը։
2. Ոռոգման ջրամատակարարման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ
պարտավորեցվում է ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ մատուցել
բաժանորդներին, համայնքներին եւ ջրօգտագործողների ընկերություններին
(ջրօգտագործողների ընկերությունների միություններին), ինչպես նաեւ կառավարել,
շահագործել, պահպանել, բարելավել եւ ընդլայնել իր ջրային համակարգը, իրականացնել ջրի
մեծածախ վաճառք։
(39-րդ հոդվածը փոփ. 02.03.18 ՀՕ-126-Ն)
Հոդված 40.Լիցենզիայի տրամադրումը, պայմանները, գործողության ժամկետը, լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները եւ սպասարկման տարածքը
Հոդված 40.Լիցենզիայի տրամադրումը, պայմանները, գործողության ժամկետը,
լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող
գործառույթները եւ սպասարկման տարածքը
1. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Կարգավորող հանձնաժողով
ներկայացնելու պահից` Կարգավորող հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի
տեւողությունը չպետք է գերազանցի 80 աշխատանքային օրը, քննարկում է լիցենզիա
տրամադրելու վերաբերյալ հայտը եւ ընդունում հայտը բավարարելու կամ մերժելու որոշում:
2. Լիցենզիայի պայմանները սահմանում է Կարգավորող հանձնաժողովը։
3. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է Կարգավորող հանձնաժողովի
որոշմամբ եւ ամրագրվում լիցենզիայում՝ ելնելով հետեւյալ չափանիշներից.
1) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը
սեփականության իրավունքով լիցենզավորվող անձին պատկանելու դեպքում` մինչեւ 25 տարի
ժամկետով.
2) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը
պայմանագրով լիցենզավորվող անձի տնօրինման կամ տիրապետման տակ գտնվելու
դեպքում` մասնավոր կառավարման պայմանագրով նախատեսված ժամկետով։
4. Լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները եւ
սպասարկման տարածքը սահմանվում են լիցենզիայով։
Հոդված 41.Լիցենզավորված անձի պարտականությունները
Հոդված 41.Լիցենզավորված անձի պարտականությունները
1. Լիցենզավորված անձը պարտավոր է`
1) իր գործունեությունն իրականացնել սույն օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության
այլ օրենքներին ու իրավական ակտերին համապատասխան.
2) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված ենթակառուցվածքների
մատչելիությունը օրենքով սահմանված մարմինների ներկայացուցիչների համար.
3) Կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սակագնի տարր կազմող
մեծությունների հաշվարկման մեթոդիկաները.
4) ապահովել իր գործունեության թափանցիկությունը.
5) լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները եւ այլ
տեղեկատվությունը Կարգավորող հանձնաժողով ներկայացնել վերջինիս սահմանած ձեւերով
եւ կարգով.
6) Կարգավորող հանձնաժողովի պահանջով ներկայացնել լիցենզավորված գործունեության
վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ տվյալներ.
7) ապահովել բաժանորդների համար սպասարկման որակին ներկայացվող նվազագույն
պահանջները.
8) իրականացնել ֆինանսական աուդիտ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ
տեխնիկական աուդիտ:
Հոդված 42.Տեղեկատվության հրապարակայնությունը
Հոդված 42.Տեղեկատվության հրապարակայնությունը
1. Լիցենզավորված անձի կողմից Կարգավորող հանձնաժողով ներկայացված
տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն լիցենզավորված անձի կողմից չի համարվում
գաղտնի եւ նշված չէ որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական
տեղեկատվություն»։
2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցելու, որ իր ներկայացրած
տեղեկատվության (ներառյալ՝ «ընկերությանը վերաբերող գաղտնապահական
տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել իր առեւտրային գործունեության
շահերին։
3. Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու իր բաժանորդների օգտագործած
ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ
պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային
տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ
օրենքով նախատեսված կարգով եւ սահմաններում:
3.1. Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված
տեղեկությունները, այդ թվում՝ բաժանորդներին նույնականացնող տվյալները, հարկային
մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային
հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով: Սույն մասով նախատեսված
տեղեկատվության ցանկը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը։
4. Կարգավորող հանձնաժողովը քննարկում է գաղտնիության վերաբերյալ լիցենզավորված
անձի հիմնավորումները եւ իրավասու է ընդունելու կամ մերժելու նման տեղեկատվություն
չհրապարակելու վերաբերյալ վերջինիս դիմումը:
(42-րդ հոդվածը լրաց. 11.09.24 ՀՕ-337-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.1 (գլուխը լրաց. 23.06.15 ՀՕ-108-Ն) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ (վերնագիրը խմբ. 18.11.21 ՀՕ-367-Ն)
Հոդված 43.Լիցենզիայի վերաձեւակերպումը, կասեցումը, դադարեցումը եւ դրանում փոփոխությունների կատարումը Լիցենզիայի վերաձեւակերպումը, կասեցումը, դադարեցումը եւ լիցենզիայում փոփոխությունները կատարվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ սույն օրենսգրքին համապատասխան՝ Կարգավորող հանձնաժողովի հաստատած լիցենզավորման կարգի համաձայն: (գլուխը խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն) Գ Լ ՈՒ Խ 5.1 (գլուխը լրաց. 23.06.15 ՀՕ-108-Ն) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ (վերնագիրը խմբ. 18.11.21 ՀՕ-367-Ն) Հոդված
Հոդված 43.Լիցենզիայի վերաձեւակերպումը, կասեցումը, դադարեցումը եւ դրանում
փոփոխությունների կատարումը
Լիցենզիայի վերաձեւակերպումը, կասեցումը, դադարեցումը եւ լիցենզիայում
փոփոխությունները կատարվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքին եւ սույն օրենսգրքին համապատասխան՝ Կարգավորող
հանձնաժողովի հաստատած լիցենզավորման կարգի համաձայն:
(գլուխը խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 48.Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերում կարող են իրականացվել պետական եւ (կամ) մասնավոր կառավարումներ: Կառավարման իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի՝ ապահովելով հասարակայնության ծանուցումը եւ մրցակցության պայմանները: Նախքան պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցումը, Ջրային համակարգերի կառավարման մարմինը պետք է ապահովի ջրօգտագործման թույլտվությունների սահմանված կարգով ձեւակերպումները: Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձանց՝ սույն օրենսգրքով սահմանված ձեւերով եւ կարգով:
Հոդված 48.Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի
օգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները
Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերում կարող են
իրականացվել պետական եւ (կամ) մասնավոր կառավարումներ:
Կառավարման իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի՝ ապահովելով
հասարակայնության ծանուցումը եւ մրցակցության պայմանները: Նախքան պետական
սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման իրավունքի
փոխանցումը, Ջրային համակարգերի կառավարման մարմինը պետք է ապահովի
ջրօգտագործման թույլտվությունների սահմանված կարգով ձեւակերպումները:
Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձանց՝ սույն
օրենսգրքով սահմանված ձեւերով եւ կարգով:
Ջրային համակարգերի օգտագործման վճարը սահմանվում է դրանց օգտագործման
իրավունքի փոխանցման պայմանագրով:
Կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում ջրային համակարգի
օգտագործման իրավունքի փոխանցման ժամանակ նախապատվությունը տրվում է
մասնագիտական գործունեության փորձ եւ գիտելիքներ ունեցող անձանց:
Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը չի կարող գերազանցել
Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով սահմանված ժամկետը:
(48-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
Հոդված 49.Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման ձեւերը Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել հետեւյալ ձեւերով՝ 1) հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով. 2) կոնցեսիայի պայմանագրով. 3) առեւտրային կազմակերպության ստեղծումով. 4) վարձակալությամբ. 5) գույքի անհատույց օգտագործման պայմանագրով: Փոխանցման ձեւերի կարգերը սահմանվում են օրենսդրությամբ: (49-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն) Հոդված 50.Հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Հավատարմագրային կառավարման կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մասը: Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման է տրամադրվում մրցութային եղանակով: Հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում ջրային համակարգը (այդ թվում՝ մրցույթի պայմանները կատարելու համար հավատարմագրային կառավարչի կողմից ձեռք բերված գույքը) մնում է պետական սեփականություն: Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման տրամադրելու մրցույթի մասին հրապարակային հայտարարության մեջ նշվում են հավատարմագրային կառավարման ժամկետները, պահանջվող ներդրումների մեծությունը, հավատարմագրային կառավարչին հասանելիք վարձատրության մեկնարկային չափը, ջրային համակարգի օգտագործման, ինչպես նաեւ տվյալ ջրային համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները: Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիր, որը պետք է ներառի՝ 1) առաջարկություններ ներդրումներ կատարելու վերաբերյալ. 2) հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը. 3) հավատարմագրային կառավարման կատարումն ապահովող գրավի չափը. 4) ջրապահպան միջոցառումների իրականացման ծրագիրը. 5) օրենսդրությամբ սահմանված` մրցույթի այլ պայմաններին վերաբերող առաջարկներ: Հոդված 51.Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման ծրագիրը Հավատարմագրային կառավարման ծրագիրը ջրային համակարգի կառավարչի գործառույթներն ստանձնելու նպատակով մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի ծրագիրն է, որը պետք է բովանդակի՝ 1) հավատարմագրային կառավարման տնտեսական նպատակահարմարության հիմնավորումը. 2) հավատարմագրային կառավարման նպատակներին հասնելու համար դրված խնդիրները, դրանց լուծման ուղիների նկարագրությունը. 3) տեղեկություններ անձի տեխնիկական եւ մասնագիտական ապահովվածության մասին. 4) ջրային համակարգի արդյունավետ օգտագործման եւ զարգացման համար առաջարկվող (իրականացվելիք) միջոցառումները, դրանց կատարման ժամկետները, ուղիները, պահանջվող ֆինանսական միջոցները եւ աղբյուրները. 5) այլ տեղեկություններ եւ դրույթներ, որոնք անհրաժեշտ կհամարվեն հայտ ներկայացնող անձի կողմից: Հոդված 52.Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման չափանիշները Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների գնահատման համար կառավարության կողմից սահմանվում են մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի գնահատման սկզբունքներ՝ ծրագրի յուրաքանչյուր ցուցանիշի, ինչպես նաեւ հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման կշռային գործակիցների սահմանման միջոցով:
Հոդված 49.Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման ձեւերը
Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել հետեւյալ ձեւերով՝
1) հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով.
2) կոնցեսիայի պայմանագրով.
3) առեւտրային կազմակերպության ստեղծումով.
4) վարձակալությամբ.
5) գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:
Փոխանցման ձեւերի կարգերը սահմանվում են օրենսդրությամբ:
(49-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն)
Հոդված 50.Հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով ջրային
համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը
Հավատարմագրային կառավարման կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա
մասը:
Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման է տրամադրվում մրցութային
եղանակով:
Հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում ջրային համակարգը (այդ թվում՝
մրցույթի պայմանները կատարելու համար հավատարմագրային կառավարչի կողմից ձեռք
բերված գույքը) մնում է պետական սեփականություն:
Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման տրամադրելու մրցույթի մասին
հրապարակային հայտարարության մեջ նշվում են հավատարմագրային կառավարման
ժամկետները, պահանջվող ներդրումների մեծությունը, հավատարմագրային կառավարչին
հասանելիք վարձատրության մեկնարկային չափը, ջրային համակարգի օգտագործման,
ինչպես նաեւ տվյալ ջրային համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքներին
վերաբերող պահանջները:
Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի
հավատարմագրային կառավարման ծրագիր, որը պետք է ներառի՝
1) առաջարկություններ ներդրումներ կատարելու վերաբերյալ.
2) հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը.
3) հավատարմագրային կառավարման կատարումն ապահովող գրավի չափը.
4) ջրապահպան միջոցառումների իրականացման ծրագիրը.
5) օրենսդրությամբ սահմանված` մրցույթի այլ պայմաններին վերաբերող առաջարկներ:
Հոդված 51.Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման ծրագիրը
Հավատարմագրային կառավարման ծրագիրը ջրային համակարգի կառավարչի
գործառույթներն ստանձնելու նպատակով մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի
ծրագիրն է, որը պետք է բովանդակի՝
1) հավատարմագրային կառավարման տնտեսական նպատակահարմարության
հիմնավորումը.
2) հավատարմագրային կառավարման նպատակներին հասնելու համար դրված
խնդիրները, դրանց լուծման ուղիների նկարագրությունը.
3) տեղեկություններ անձի տեխնիկական եւ մասնագիտական ապահովվածության մասին.
4) ջրային համակարգի արդյունավետ օգտագործման եւ զարգացման համար առաջարկվող
(իրականացվելիք) միջոցառումները, դրանց կատարման ժամկետները, ուղիները, պահանջվող
ֆինանսական միջոցները եւ աղբյուրները.
5) այլ տեղեկություններ եւ դրույթներ, որոնք անհրաժեշտ կհամարվեն հայտ ներկայացնող
անձի կողմից:
Հոդված 52.Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի
արդյունքների գնահատման չափանիշները
Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման մրցույթի արդյունքների
գնահատման համար կառավարության կողմից սահմանվում են մրցույթին մասնակցելու
համար ներկայացված ծրագրերի գնահատման սկզբունքներ՝ ծրագրի յուրաքանչյուր
ցուցանիշի, ինչպես նաեւ հավատարմագրային կառավարման պարտավորությունների
կատարումն ապահովող գրավի գնահատման կշռային գործակիցների սահմանման միջոցով:
Հավատարմագրային կառավարման ծրագրի տեխնիկական, մասնագիտական
ապահովվածությունը, ֆինանսական միջոցների առկայությունը բնութագրող ցուցանիշները,
ինչպես նաեւ հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն
ապահովող գրավը ենթակա են պարտադիր գնահատման:
Մրցութային առաջարկների գնահատման սանդղակում հավատարմագրային
կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման համար
սահմանված կշռային գործակիցը չի կարող գերազանցել 0,25-ը:
Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթը կարող է
անցկացվել մասնակիցների նախնական որակավորմամբ՝ կառավարության սահմանած
կարգով:
Հոդված 53.Կոնցեսիայի պայմանագրի տրամադրման միջոցով ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Կոնցեսիայի պայմանագրով կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մասը: Կոնցեսիայի պայմանագրով ջրային համակարգի կառավարումն ստանձնող անձի եւ Ջրային համակարգերի կառավարման մարմնի միջեւ կնքվում է պայմանագիր: Կոնցեսիայի պայմանագրի տրամադրման դեպքում Ջրային համակարգերի կառավարման մարմինը կարող է՝ 1) որոշում կայացնել որոշակի ջրային համակարգի նկատմամբ մրցութային կարգով կոնցեսիայի պայմանագրի տրամադրման մասին. 2) կոնցեսիայի պայմանագիր շնորհել առաջին հայտատուին կամ, եթե միեւնույն ջրային համակարգը կոնցեսիայի պայմանագրով ստանալու համար միաժամանակ դիմել են մի քանի հայտատուներ, ընտրել այն հայտը, որով առաջարկվում են լավագույն պայմանները: Հոդված 54.Առեւտրային կազմակերպության ստեղծմամբ պետական ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Առեւտրային կազմակերպություններում այլ անձանց ներդրումները չպետք է գերազանցեն կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 49 տոկոսը: Հայաստանի Հանրապետության եւ առեւտրային կազմակերպության մյուս հիմնադրի (հիմնադիրների) միջեւ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասի) տիրապետման (կամ կառավարման) իրավունքի փոխանցում տվյալ կազմակերպության այլ՝ պետության կողմից ընտրված հիմնադրին (մասնակցին): Ստեղծվող կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, պետական սեփականություն մնացող բաժնեմասի (բաժնետոմսերի) եւ ոչ պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) հարաբերակցությունը սահմանում է կառավարությունը` ելնելով ջրային համակարգի՝ 1) արժեքից, որը հաշվարկվում է կառավարության սահմանած կարգով. 2) հետագա զարգացման հեռանկարներից եւ դրա համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների ծավալից: Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տվյալ ջրային համակարգի գույքի ներդրմամբ ստեղծված առեւտրային կազմակերպությանը՝ համապատասխան օրենքի ընդունմամբ: Հոդված 55.Վարձակալությամբ ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը Ջրային համակարգը վարձակալության է տրամադրում Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Վարձակալության իրավունքը տրամադրվում է աճուրդով, եթե վարձակալից չի պահանջվում կատարել որեւէ պայման: Աճուրդի քննարկման առարկա է հանդիսանում վարձակալական վճարի չափը: Վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով, եթե վարձակալից պահանջվում է իրականացնել նաեւ ջրային համակարգի արտադրական, տեխնիկական եւ բնապահպանական խնդիրների հետ կապված որոշակի պայմաններ: Վարձակալի եւ Ջրային համակարգերի կառավարման մարմնի միջեւ կնքվում է ջրային համակարգի վարձակալության պայմանագիր: Ջրային համակարգը մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրելիս վարձավճարի հաշվարկային չափը համարվում է մեկնարկային: Ջրային համակարգի վարձակալական վճարի հաշվարկային չափը որոշում է Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝ կառավարության սահմանած կարգով: Վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի հաշվարկային չափը պետք է հնարավորություն ստեղծի տվյալ բնագավառում իրականացնել շահութաբեր տնտեսական գործունեություն: Ջրային համակարգի վարձակալն իրավունք չունի վարձակալած գույքը հանձնել ենթավարձակալության, վարձակալության պայմանագրով իր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել այլ անձի, վարձակալած գույքը հանձնել անհատույց օգտագործման, վարձակալության իրավունքը գրավ դնել կամ որպես ավանդ ներդնել
Հոդված 53.Կոնցեսիայի պայմանագրի տրամադրման միջոցով ջրային համակարգի
օգտագործման իրավունքի փոխանցումը
Կոնցեսիայի պայմանագրով կարող է տրամադրվել ջրային համակարգը կամ դրա մասը:
Կոնցեսիայի պայմանագրով ջրային համակարգի կառավարումն ստանձնող անձի եւ
Ջրային համակարգերի կառավարման մարմնի միջեւ կնքվում է պայմանագիր:
Կոնցեսիայի պայմանագրի տրամադրման դեպքում Ջրային համակարգերի կառավարման
մարմինը կարող է՝
1) որոշում կայացնել որոշակի ջրային համակարգի նկատմամբ մրցութային կարգով
կոնցեսիայի պայմանագրի տրամադրման մասին.
2) կոնցեսիայի պայմանագիր շնորհել առաջին հայտատուին կամ, եթե միեւնույն ջրային
համակարգը կոնցեսիայի պայմանագրով ստանալու համար միաժամանակ դիմել են մի քանի
հայտատուներ, ընտրել այն հայտը, որով առաջարկվում են լավագույն պայմանները:
Հոդված 54.Առեւտրային կազմակերպության ստեղծմամբ պետական ջրային
համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը
Առեւտրային կազմակերպություններում այլ անձանց ներդրումները չպետք է գերազանցեն
կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 49 տոկոսը: Հայաստանի
Հանրապետության եւ առեւտրային կազմակերպության մյուս հիմնադրի (հիմնադիրների) միջեւ
կնքված պայմանագրով կարող է նախատեսվել պետությանը պատկանող բաժնետոմսերի
(բաժնեմասի) տիրապետման (կամ կառավարման) իրավունքի փոխանցում տվյալ
կազմակերպության այլ՝ պետության կողմից ընտրված հիմնադրին (մասնակցին):
Ստեղծվող կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը,
պետական սեփականություն մնացող բաժնեմասի (բաժնետոմսերի) եւ ոչ պետական
բաժնեմասի (բաժնետոմսերի) հարաբերակցությունը սահմանում է կառավարությունը` ելնելով
ջրային համակարգի՝
1) արժեքից, որը հաշվարկվում է կառավարության սահմանած կարգով.
2) հետագա զարգացման հեռանկարներից եւ դրա համար անհրաժեշտ կապիտալ
ներդրումների ծավալից:
Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տվյալ ջրային
համակարգի գույքի ներդրմամբ ստեղծված առեւտրային կազմակերպությանը՝
համապատասխան օրենքի ընդունմամբ:
Հոդված 55.Վարձակալությամբ ջրային համակարգի օգտագործման իրավունքի
փոխանցումը
Ջրային համակարգը վարձակալության է տրամադրում Ջրային համակարգերի
կառավարման մարմինը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Վարձակալության իրավունքը տրամադրվում է աճուրդով, եթե վարձակալից չի
պահանջվում կատարել որեւէ պայման: Աճուրդի քննարկման առարկա է հանդիսանում
վարձակալական վճարի չափը:
Վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով, եթե վարձակալից պահանջվում է
իրականացնել նաեւ ջրային համակարգի արտադրական, տեխնիկական եւ
բնապահպանական խնդիրների հետ կապված որոշակի պայմաններ:
Վարձակալի եւ Ջրային համակարգերի կառավարման մարմնի միջեւ կնքվում է ջրային
համակարգի վարձակալության պայմանագիր:
Ջրային համակարգը մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրելիս
վարձավճարի հաշվարկային չափը համարվում է մեկնարկային: Ջրային համակարգի
վարձակալական վճարի հաշվարկային չափը որոշում է Ջրային համակարգերի կառավարման
մարմինը՝ կառավարության սահմանած կարգով: Վարձակալության պայմանագրով
սահմանված վարձավճարի հաշվարկային չափը պետք է հնարավորություն ստեղծի տվյալ
բնագավառում իրականացնել շահութաբեր տնտեսական գործունեություն:
Ջրային համակարգի վարձակալն իրավունք չունի վարձակալած գույքը հանձնել
ենթավարձակալության, վարձակալության պայմանագրով իր իրավունքներն ու
պարտականությունները փոխանցել այլ անձի, վարձակալած գույքը հանձնել անհատույց
օգտագործման, վարձակալության իրավունքը գրավ դնել կամ որպես ավանդ ներդնել
տնտեսական ընկերակցությունների եւ ընկերությունների կանոնադրական (բաժնեհավաք)
կապիտալում:
Հոդված
55.1.
Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի միջոցով ջրային
համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը
Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը կարող է իրականացվել
գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:
Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով կարող է տրամադրվել ջրային
համակարգը կամ դրա մի մասը` անհատույց ժամանակավոր օգտագործման նպատակով, այդ
գույքը նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնական մաշվածքը, կամ պայմանագրով
որոշված վիճակը` վերադարձնելու պայմանով:
Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է Հայաստանի
Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
(55.1-ին հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն)
Հոդված 56.Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետի երկարաձգումը Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետը համարվում է երկարաձգված նույն ժամկետով, սակայն ոչ ավելի, քան Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով նախատեսվածից, եթե կողմերը, սույն օրենսգրքի եւ ջրային համակարգի օգտագործման պայմանագրի համաձայն, օգտագործման իրավունքի դադարման մասին չեն հայտարարել պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ: (56-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն) Հոդված 57.Ջրային համակարգի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը Ջրային համակարգի օգտագործման իրավունքը դադարում է, եթե՝ 1) ջրային համակարգի օգտագործման պայմանագրով նախատեսված կարգով լուծվել է պայմանագիրը. 2) լրացել է ջրային համակարգի օգտագործման պայմանագրով նախատեսված ժամկետը եւ այն չի երկարաձգվել. 3) լուծարվել է ջրային համակարգի կառավարիչ իրավաբանական անձը. 4) մահացել է ջրային համակարգի կառավարիչ ֆիզիկական անձը. 5) օրենսդրությամբ սահմանված կարգով արգելվել է ջրային համակարգի օգտագործումը. 6) խախտվել են ջրօգտագործման թույլտվության եւ Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի պայմանները: Սույն հոդվածի 5-րդ կետի հիմքով ջրային համակարգի օգտագործման իրավունքի դադարումը կարող է իրականացվել միայն ջրային համակարգի կառավարչին հասցված վնասը եւ կորցված շահույթն օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելուց հետո: (57-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն) Հոդված 58.Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանները Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է, եթե՝ 1) Ջրային համակարգերի կառավարման մարմնի փոփոխման դեպքում ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետները եւ պայմանները չեն փոխվում, իսկ իրավունքի փոխանցումը կատարվում է պետական ջրային կադաստրում գրանցման համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով. 2) սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան փոխանցված ջրային համակարգի օգտագործման իրավունքն ազդում է երրորդ անձանց իրավունքների վրա, կամ դրա արդյունքում կարող են փոփոխվել ջրային համակարգը բնութագրող մեծությունները, կարող են սահմանվել ջրային համակարգի օգտագործման նոր պայմաններ՝ առանց խախտելու գործող ջրօգտագործման թույլտվությունների եւ Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի պայմանները: (58-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն) Հոդված 59.Ջրային համակարգերի կառավարչի իրավասությունները Ջրային համակարգի կառավարիչն իրավունք ունի՝ 1) օգտագործել ջրային համակարգը` սույն օրենսգրքի եւ ջրօգտագործման թույլտվության պահանջներին եւ պայմաններին համապատասխան. 2) ջրամատակարարներից եւ (կամ) ջրօգտագործողներից պահանջել մատակարարված ջրի վճարը՝ համաձայն սահմանված կարգավորվող սակագների. 3) մուտք գործել ջրառի, ջրերի մշակման կամ տեղափոխման գործունեություն իրականացնելու համար նախատեսված հողատարածքներ.
Հոդված 56.Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետի
երկարաձգումը
Ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետը համարվում է
երկարաձգված նույն ժամկետով, սակայն ոչ ավելի, քան Կարգավորող հանձնաժողովի
տրամադրած լիցենզիայով նախատեսվածից, եթե կողմերը, սույն օրենսգրքի եւ ջրային
համակարգի օգտագործման պայմանագրի համաձայն, օգտագործման իրավունքի դադարման
մասին չեն հայտարարել պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ:
(56-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
Հոդված 57.Ջրային համակարգի օգտագործման իրավունքի դադարման հիմքերը
Ջրային համակարգի օգտագործման իրավունքը դադարում է, եթե՝
1) ջրային համակարգի օգտագործման պայմանագրով նախատեսված կարգով լուծվել է
պայմանագիրը.
2) լրացել է ջրային համակարգի օգտագործման պայմանագրով նախատեսված ժամկետը եւ
այն չի երկարաձգվել.
3) լուծարվել է ջրային համակարգի կառավարիչ իրավաբանական անձը.
4) մահացել է ջրային համակարգի կառավարիչ ֆիզիկական անձը.
5) օրենսդրությամբ սահմանված կարգով արգելվել է ջրային համակարգի օգտագործումը.
6) խախտվել են ջրօգտագործման թույլտվության եւ Կարգավորող հանձնաժողովի
տրամադրած լիցենզիայի պայմանները:
Սույն հոդվածի 5-րդ կետի հիմքով ջրային համակարգի օգտագործման իրավունքի
դադարումը կարող է իրականացվել միայն ջրային համակարգի կառավարչին հասցված վնասը
եւ կորցված շահույթն օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելուց հետո:
(57-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
Հոդված 58.Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման
պայմանները
Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է, եթե՝
1) Ջրային համակարգերի կառավարման մարմնի փոփոխման դեպքում ջրային
համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրի ժամկետները եւ պայմանները չեն
փոխվում, իսկ իրավունքի փոխանցումը կատարվում է պետական ջրային կադաստրում
գրանցման համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով.
2) սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան փոխանցված ջրային համակարգի
օգտագործման իրավունքն ազդում է երրորդ անձանց իրավունքների վրա, կամ դրա
արդյունքում կարող են փոփոխվել ջրային համակարգը բնութագրող մեծությունները, կարող
են սահմանվել ջրային համակարգի օգտագործման նոր պայմաններ՝ առանց խախտելու
գործող ջրօգտագործման թույլտվությունների եւ Կարգավորող հանձնաժողովի տրամադրած
լիցենզիայի պայմանները:
(58-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
Հոդված 59.Ջրային համակարգերի կառավարչի իրավասությունները
Ջրային համակարգի կառավարիչն իրավունք ունի՝
1) օգտագործել ջրային համակարգը` սույն օրենսգրքի եւ ջրօգտագործման թույլտվության
պահանջներին եւ պայմաններին համապատասխան.
2) ջրամատակարարներից եւ (կամ) ջրօգտագործողներից պահանջել մատակարարված ջրի
վճարը՝ համաձայն սահմանված կարգավորվող սակագների.
3) մուտք գործել ջրառի, ջրերի մշակման կամ տեղափոխման գործունեություն
իրականացնելու համար նախատեսված հողատարածքներ.
4) հրաժարվել ջրային համակարգի օգտագործման եւ դրանից բխող այլ իրավունքներից՝
առնվազն վեց ամիս առաջ տեղեկացնելով այդ մասին Ջրային համակարգերի կառավարման
մարմնին եւ Կարգավորող հանձնաժողովին.
5) ջրային համակարգի օգտագործման պայմանագրում առաջարկել փոփոխություններ եւ
լրացումներ.
6) առաջարկել երկարաձգել պայմանագրի գործողության ժամկետները՝ սույն օրենսգրքով
նախատեսված դեպքերում եւ կարգով.
7) ջրային համակարգին վնաս պատճառած անձանց նկատմամբ վնասների հատուցման
հայցեր ներկայացնել դատարան.
8) իրականացնել սույն օրենսգրքից բխող ցանկացած գործունեություն, եթե ջրային
համակարգի օգտագործման պայմանագրով այլ բան սահմանված չէ.
9) իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ:
(59-րդ հոդվածը լրաց. 23.06.15 ՀՕ-108-Ն, 20.03.24 ՀՕ-129-Ն)
Հոդված 60.Ջրային համակարգի կառավարչի պարտականությունները Ջրային համակարգի կառավարիչը պարտավոր է՝ 1) ջրամատակարարներին եւ (կամ) ջրօգտագործողներին ապահովել ջրօգտագործման պայմանագրով սահմանված ռեժիմի, որակի եւ քանակի ջրով. 2) ապահովել ստացվող եւ հատկացվող ջրի հաշվառումը. 3) վճարել օրենսդրությամբ նախատեսված եւ պայմանագրով սահմանված վճարները. 4) կատարել ջրային համակարգի օգտագործման եւ պահպանման անվտանգությանն ուղղված պայմանագրային պահանջները. 5) գործել բնապահպանական սահմանված չափանիշներին եւ ընդհանուր դրույթներին համապատասխան. 6) ապահովել ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրով սահմանված այլ պարտականություններ: Հոդված 61.Ոռոգման ջրամատակարարման կառավարման առանձնահատկությունները (հոդվածն ուժը կորցրել է 24.10.11 ՀՕ-273-Ն) Հոդված
Հոդված 60.Ջրային համակարգի կառավարչի պարտականությունները
Ջրային համակարգի կառավարիչը պարտավոր է՝
1) ջրամատակարարներին եւ (կամ) ջրօգտագործողներին ապահովել ջրօգտագործման
պայմանագրով սահմանված ռեժիմի, որակի եւ քանակի ջրով.
2) ապահովել ստացվող եւ հատկացվող ջրի հաշվառումը.
3) վճարել օրենսդրությամբ նախատեսված եւ պայմանագրով սահմանված վճարները.
4) կատարել ջրային համակարգի օգտագործման եւ պահպանման անվտանգությանն
ուղղված պայմանագրային պահանջները.
5) գործել բնապահպանական սահմանված չափանիշներին եւ ընդհանուր դրույթներին
համապատասխան.
6) ապահովել ջրային համակարգի օգտագործման իրավունքի պայմանագրով սահմանված
այլ պարտականություններ:
Հոդված 61.Ոռոգման ջրամատակարարման կառավարման
առանձնահատկությունները
(հոդվածն ուժը կորցրել է 24.10.11 ՀՕ-273-Ն)
Հոդված
61.1.
Պետական եւ համայնքային սեփականություն համարվող ոռոգման
համակարգը
Ոռոգման համակարգը ըստ ֆունկցիոնալ նշանակության դասակարգվում է`
1) մայրուղային ոռոգման համակարգ` ջրային աղբյուրից սկիզբ առնող միջհամայնքային,
տնտեսային կամ ներտնտեսային ոռոգման համակարգերին ոռոգման ջուր մատակարարող
համակարգ (առաջին կարգի (հիմնական) ջրատարներ եւ պոմպակայաններ, մայր
ջրանցքներ).
2) ոռոգման միջհամայնքային (միջտնտեսային) համակարգ` մայրուղային ոռոգման
համակարգից սկիզբ առնող մեկից ավելի համայնքների ոռոգելի հողերին ոռոգման ջուր
մատակարարող համակարգ (երկրորդ կարգի ջրանցքներ եւ պոմպակայաններ).
3) ոռոգման տնտեսային համակարգ` մայրուղային կամ միջտնտեսային ոռոգման
համակարգերից սկիզբ առնող եւ միայն մեկ համայնքի ոռոգելի հողերին ոռոգման ջուր
մատակարարող համակարգ (երրորդ կարգի ջրանցքներ).
4) ոռոգման ներտնտեսային համակարգ` տնտեսային ոռոգման համակարգերից, ինչպես
նաեւ տեղական ջրաղբյուրներից սկիզբ առնող եւ միայն մեկ համայնքի ոռոգելի
հողատարածքներին ոռոգման ջուր բաշխող համակարգ (չորրորդ կարգի ջրանցքներ կամ
բաշխիչ ցանցեր):
Պետական սեփականություն համարվող առաջին եւ երկրորդ կարգի ոռոգման
համակարգերը մասնավորեցման ենթակա չեն: Դրանք կարող են փոխանցվել միայն
օգտագործման իրավունքով ջրամատակարարներին` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Պետական սեփականություն համարվող երրորդ կարգի ոռոգման համակարգերը, որոնք
չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով
փոխանցվել համայնքին:
Պետական սեփականություն համարվող չորրորդ կարգի ոռոգման համակարգերը, որոնք
չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով
տրվել համայնքին, ջրամատակարարներին` Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշմամբ:
(61.1-ին հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն)
Հոդված
61.2.
Ոռոգման համակարգի կառավարումը
Ոռոգման ջրամատակարարման հարաբերությունների սուբյեկտներն են ջրօգտագործողը եւ
ջրամատակարարը, որոնց լիազորությունների ցանկը եւ գործունեության կարգը սահմանվում
են օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
Ոռոգման ջրամատակարարման կառավարումը կարող է իրականացվել Ջրային
համակարգերի կառավարման մարմնի եւ (կամ) մասնավոր կառավարման միջոցով:
Ոռոգման ջրամատակարարման մասնավոր կառավարումը կարող է իրականացվել
մասնակցային կառավարման միջոցով Ջրօգտագործողների ընկերությունների եւ (կամ)
Ջրօգտագործողների ընկերությունների միությունների կողմից` օրենքով սահմանված կարգով:
Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից ոռոգման ջրամատակարարման
մասնավոր կառավարման դեպքում ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը
կարող է փոխանցվել սույն օրենսգրքի 6-րդ գլխով սահմանված դեպքերում եւ կարգով:
Մասնակցային կառավարումն իրականացնող իրավաբանական անձինք ունեն ոռոգման
համակարգի օգտագործման նախապատվության իրավունք:
(61.2-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.1 (գլուխը լրաց. 02.03.18 ՀՕ-126-Ն) ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 62.Ջրային հողերի օգտագործման իրավունքը Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողները տնտեսական գործունեություն իրականացնելու համար կարող են գետերի ողողահուներն ու ջրային հողերն օգտագործման տրամադրել այլ անձանց՝ սանիտարական եւ ջրապահպան գոտիների համար՝ ջրօգտագործման թույլտվություններով եւ (կամ) Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով սահմանված պահանջների պահպանմամբ: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողը գետերի ողողահուների ու ջրային հողերի օգտագործման պայմանագիր այլ անձանց հետ կարող է կնքել ոչ ավելի, քան ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով նախատեսված ժամկետը: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ գետերի ողողահուների ու ջրային ֆոնդի հողերի օգտագործման պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար: Ջրային հողերի օգտագործումը ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով կարող է սահմանափակվել կամ արգելվել՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: (62-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն) Գ Լ ՈՒ Խ 6.1 (գլուխը լրաց. 02.03.18 ՀՕ-126-Ն) ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հոդված
Հոդված 62.Ջրային հողերի օգտագործման իրավունքը
Ջրային համակարգերի օգտագործման իրավունքը տիրապետողները տնտեսական
գործունեություն իրականացնելու համար կարող են գետերի ողողահուներն ու ջրային հողերն
օգտագործման տրամադրել այլ անձանց՝ սանիտարական եւ ջրապահպան գոտիների համար՝
ջրօգտագործման թույլտվություններով եւ (կամ) Կարգավորող հանձնաժողովի տրամադրած
լիցենզիայով սահմանված պահանջների պահպանմամբ: Ջրային համակարգերի
օգտագործման իրավունքը տիրապետողը գետերի ողողահուների ու ջրային հողերի
օգտագործման պայմանագիր այլ անձանց հետ կարող է կնքել ոչ ավելի, քան ջրային
համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով նախատեսված
ժամկետը: Ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ
գետերի ողողահուների ու ջրային ֆոնդի հողերի օգտագործման պայմանագիրը լուծելու կամ
փոփոխելու համար:
Ջրային հողերի օգտագործումը ջրային համակարգերի օգտագործման իրավունքի
փոխանցման պայմանագրով կարող է սահմանափակվել կամ արգելվել՝ օրենսդրությամբ
սահմանված կարգով:
(62-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7. ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 63.Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության պայմանները Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվող անդրսահմանային ջրային ռեսուրսների նկատմամբ, մինչեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը, կիրառվում են սույն օրենսգրքով սահմանված նորմերը: Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության պայմանները պետական սահմանի վրա սահմանվում են Հայաստանի Հանրապետության եւ սահմանակից երկրների միջազգային պայմանագրերով: Անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման եւ պահպանության օպերատիվ խնդիրների լուծումն իրականացնում են մշտական գործող միջպետական հանձնաժողովները: Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: (63-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-215-Ն) Հոդված 64.Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի լիազորությունները եւ պարտականությունները Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբը, սահմանակից երկրների համապատասխան հանձնախմբերի հետ համատեղ, անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության օպերատիվ խնդիրների լուծումն իրականացնելիս ունի հետեւյալ լիազորությունները եւ պարտականությունները՝ 1) մշակում եւ կառավարություն է ներկայացնում միջազգային պայմանագրերի նախագծեր.
Հոդված 63.Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության
պայմանները
Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվող անդրսահմանային ջրային
ռեսուրսների նկատմամբ, մինչեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը
հատելը, կիրառվում են սույն օրենսգրքով սահմանված նորմերը:
Անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության պայմանները
պետական սահմանի վրա սահմանվում են Հայաստանի Հանրապետության եւ սահմանակից
երկրների միջազգային պայմանագրերով:
Անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման եւ պահպանության
օպերատիվ խնդիրների լուծումն իրականացնում են մշտական գործող միջպետական
հանձնաժողովները:
Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը հաստատում է Հայաստանի
Հանրապետության վարչապետը:
(63-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-215-Ն)
Հոդված 64.Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության
հանձնախմբի լիազորությունները եւ պարտականությունները
Անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախումբը,
սահմանակից երկրների համապատասխան հանձնախմբերի հետ համատեղ,
անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության օպերատիվ
խնդիրների լուծումն իրականացնելիս ունի հետեւյալ լիազորությունները եւ
պարտականությունները՝
1) մշակում եւ կառավարություն է ներկայացնում միջազգային պայմանագրերի նախագծեր.
2) մշակում եւ կառավարություն է ներկայացնում առաջարկություններ՝ անդրսահմանային
ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական
հանձնաժողովներ ստեղծելու մասին.
3) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին սահմանված կարգով
տեղեկացնում է անդրսահմանային ազդեցությունների մասին.
4) Ջրային համակարգերի կառավարման մարմին է ներկայացնում մշտական գործող
միջպետական հանձնաժողովի որոշումները.
5) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ սահմանված կարգով
ներկայացնում է մշտական գործող միջպետական հանձնաժողովում բարձրացված այն
հարցերը, որոնք չեն կանոնակարգվում միջազգային պայմանագրերով եւ պահանջում են
համապատասխան լուծումներ.
6) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններ սահմանված կարգով
ներկայացնում է մշտական գործող միջպետական հանձնաժողովում առաջացած
տարաձայնությունները:
(64-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-215-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8. ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ (վերնագիրը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
Հոդված 65.Անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության հրապարակայնության ապահովումը Հայաստանի Հանրապետությունն անդրսահմանային ջրային ռեսուրսներում ապահովում է ջրերի որակական եւ քանակական ցուցանիշների, դրանց օգտագործման պայմանների եւ դրանց վերաբերյալ սահմանակից կողմերի միջեւ բանակցությունների արդյունքների, անդրսահմանային ազդեցությունների կանխման, սահմանափակման եւ կրճատման միջոցառումների մասին տեղեկատվության հրապարակայնությունը: Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը: Գ Լ ՈՒ Խ 8. ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ (վերնագիրը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն) Հոդված 66.Ջրերի որակի ստանդարտները Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը համապատասխան շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համատեղ մշակում է ջրերի որակի ստանդարտների նախագծերը: Ջրերի որակի ստանդարտները ներառվում են ջրի ազգային ծրագրում եւ պետք է համապատասխանեն սահմանված դասակարգման համակարգին: Ջրերի որակի ստանդարտները կարող են տատանվել՝ կախված տեղանքի առանձնահատկություններից: Օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք կարող են սահմանվել յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար: Կարող են սահմանվել նաեւ ջրի օգտագործման վրա հիմնված ստանդարտներ, ներառյալ՝ գյուղատնտեսական, արդյունաբերական եւ կենցաղային: Ջրերի ստանդարտները պետք է արտացոլեն ջրային ռեսուրսների դեգրադացումը, հյուծումը, աղտոտումը կանխելու, ինչպես նաեւ բնապահպանական նվազագույն հոսքերը որոշելու պայմանները: Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը տարեկան առնվազն երկու անգամ վերահսկման միջոցով ապահովում է ջրերի փաստացի որակական չափանիշների համապատասխանությունն օգտագործման համար սահմանված ստանդարտներին: Ջրերի ստանդարտներն ուղենիշ են ծառայում բոլոր հավանական աղտոտող նյութերի ընդունելի սահմանների վերաբերյալ եւ պարունակում են ցուցանիշներ՝ ըստ տարիների դրանք նվազեցնելու ուղղությամբ: Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը տարին առնվազն երկու անգամ իրականացնում է ստանդարտների մանրակրկիտ ստուգում (վերանայում), ներառյալ՝ սոցիալական եւ բնապահպանական ազդեցությունները, առաջարկում է դրանցում փոփոխություններ եւ այդ տեղեկատվությունը ներկայացնում է կառավարություն՝ որպես Ջրի ազգային ծրագրի մաս: Ջրերի ստանդարտների գրանցման կարգը սահմանվում է օրենքով: (66-րդ հոդվածը փոփ. 13.11.19 ՀՕ-211-Ն) Հոդված 67.Ջրերի ստանդարտների պահպանումը Ջրերի ստանդարտները խախտելու դեպքում ջրօգտագործումը համարվում է անօրինական եւ դրա նկատմամբ կիրառվում է օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն: Եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են դրույթներ, որոնք թույլատրում են ջրերի ստանդարտներից շեղումներ եւ կարող են հանգեցնել գումարային ազդեցության, ապա այդ թույլտվությունները համարվում են չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են ավելի խիստ ստանդարտներ, որոնց հնարավոր չէ հասնել գոյություն ունեցող միջոցներով, ապա ջրօգտագործման թույլտվություն
Հոդված 65.Անդրսահմանային ջրային ռեսուրսների մասին տեղեկատվության
հրապարակայնության ապահովումը
Հայաստանի Հանրապետությունն անդրսահմանային ջրային ռեսուրսներում ապահովում է
ջրերի որակական եւ քանակական ցուցանիշների, դրանց օգտագործման պայմանների եւ
դրանց վերաբերյալ սահմանակից կողմերի միջեւ բանակցությունների արդյունքների,
անդրսահմանային ազդեցությունների կանխման, սահմանափակման եւ կրճատման
միջոցառումների մասին տեղեկատվության հրապարակայնությունը:
Տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 68.Սահմանային թույլատրելի չափանիշները Սահմանային թույլատրելի չափանիշները սահմանվում են, ելնելով՝ 1) անտրոպոգեն սահմանային թույլատրելի մակարդակից, որի երկարատեւ ազդեցությունը չի բերում ջրաէկոհամակարգի բնական հատկությունների եւ կազմի փոփոխության՝ բնական սեզոնային եւ բազմամյա տատանումների սահմաններից դուրս. 2) աղտոտող նյութերի զանգվածից, որը ջրհավաք ավազան է հասնում կազմակերպված եւ չկազմակերպված արտահոսքերի տեսքով: (68-րդ հոդվածը փոփ. 02.03.18 ՀՕ-126-Ն) Հոդված
Հոդված 68.Սահմանային թույլատրելի չափանիշները
Սահմանային թույլատրելի չափանիշները սահմանվում են, ելնելով՝
1) անտրոպոգեն սահմանային թույլատրելի մակարդակից, որի երկարատեւ ազդեցությունը
չի բերում ջրաէկոհամակարգի բնական հատկությունների եւ կազմի փոփոխության՝ բնական
սեզոնային եւ բազմամյա տատանումների սահմաններից դուրս.
2) աղտոտող նյութերի զանգվածից, որը ջրհավաք ավազան է հասնում կազմակերպված եւ
չկազմակերպված արտահոսքերի տեսքով:
(68-րդ հոդվածը փոփ. 02.03.18 ՀՕ-126-Ն)
Հոդված
68.1.
Մակերեւութային ջրային մարմինների որակի նորմերը
1. Մակերեւութային ջրային մարմինների վատ, անբավարար, միջակ, լավ եւ գերազանց
կարգավիճակների ջրի որակի նորմերը ներառում են ֆիզիկաքիմիական, կենսաբանական,
հիդրոմորֆոլոգիական տարրեր: Մակերեւութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի
որակի նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը մշակում է
միջոցառումներ առաջնային աղտոտիչներով մակերեւութային ջրային մարմնի աղտոտումը
վերացնելու, իսկ մյուս աղտոտիչներով՝ կրճատելու ուղղությամբ։
3. Մակերեւութային ջրային մարմինների որակի նորմերը սահմանելիս հաշվի են առնվում
ջրային ռեսուրսների էկոլոգիական հավասարակշռված վիճակի ապահովումն ու որակի
բարելավումը, այդ թվում՝ ջրային ռեսուրսի ինքնամաքրման կարողությունը, եւ հիմք են
ընդունվում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամանակ ջրի որակի մասով
որոշումներ կայացնելիս։
4. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը եւ կիրարկման
մեխանիզմները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
(68.1-ին հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 69.Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը մշակում է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝ հաշվի առնելով էկոլոգիական, սոցիալական եւ տնտեսական առկա իրավիճակը, ջրային ռեսուրսների վերականգնման, օգտագործման եւ պահպանության պետական նպատակային ծրագրերով սահմանված ժամկետները եւ փուլայնությունը: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը հաստատվում են ջրի ազգային ծրագրով: Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը մշակում է ջրային ռեսուրսների՝ նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները եւ գյուղատնտեսական գործունեության հետեւանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ (69-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն) (07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 70.Խմելու ջրի ստանդարտները Բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ եւ կենցաղային սպասարկման կարիքների համար հատկացվող ջուրը պետք է համապատասխանի խմելու ջրի ստանդարտներին: Խմելու ջրի մատակարարումն իրականացնող անձինք պետք է ապահովեն խմելու ջրի որակի համապատասխանությունը ստանդարտներին: Առողջապահության պետական լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է սահմանում բնակչությանը մատակարարվող խմելու ջրի՝ ստանդարտներին համապատասխանության նկատմամբ: Խմելու ջրի մատակարարման համակարգերը դասվում են կենսաապահովման կարեւորագույն ջրային համակարգերի շարքին: Խմելու ջրի ստանդարտների պահանջներին համապատասխանող ջրային ռեսուրսը կարող է օգտագործվել որպես բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ եւ կենցաղային սպասարկման կարիքների համար ջրային աղբյուր, եթե կառավարության սահմանած կարգին համապատասխան հնարավոր է այդտեղ ապահովել սանիտարական գոտիներ եւ հատուկ պահպանման տեղամասեր: Ջրամատակարարումից առաջ խմելու ջրի վերամշակում եւ ջրապատրաստում կարող է իրականացվել միայն կառավարության սահմանած կարգին համապատասխան մշակված ու
Հոդված 69.Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը
Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը մշակում է Ջրային
ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը՝ հաշվի առնելով էկոլոգիական,
սոցիալական եւ տնտեսական առկա իրավիճակը, ջրային ռեսուրսների վերականգնման,
օգտագործման եւ պահպանության պետական նպատակային ծրագրերով սահմանված
ժամկետները եւ փուլայնությունը: Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող
նորմերը հաստատվում են ջրի ազգային ծրագրով:
Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը մշակում է ջրային
ռեսուրսների՝ նիտրատներով խոցելի տարածքների հայտնաբերման չափորոշիչները եւ
գյուղատնտեսական գործունեության հետեւանքով ջրային ռեսուրսների՝ նիտրատներով
աղտոտման նվազմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
(69-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 70.Խմելու ջրի ստանդարտները
Բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ եւ կենցաղային սպասարկման
կարիքների համար հատկացվող ջուրը պետք է համապատասխանի խմելու ջրի
ստանդարտներին:
Խմելու ջրի մատակարարումն իրականացնող անձինք պետք է ապահովեն խմելու ջրի
որակի համապատասխանությունը ստանդարտներին: Առողջապահության պետական
լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է սահմանում
բնակչությանը մատակարարվող խմելու ջրի՝ ստանդարտներին համապատասխանության
նկատմամբ:
Խմելու ջրի մատակարարման համակարգերը դասվում են կենսաապահովման
կարեւորագույն ջրային համակարգերի շարքին:
Խմելու ջրի ստանդարտների պահանջներին համապատասխանող ջրային ռեսուրսը կարող
է օգտագործվել որպես բնակչության` խմելու, առողջապահական, կոմունալ եւ կենցաղային
սպասարկման կարիքների համար ջրային աղբյուր, եթե կառավարության սահմանած կարգին
համապատասխան հնարավոր է այդտեղ ապահովել սանիտարական գոտիներ եւ հատուկ
պահպանման տեղամասեր:
Ջրամատակարարումից առաջ խմելու ջրի վերամշակում եւ ջրապատրաստում կարող է
իրականացվել միայն կառավարության սահմանած կարգին համապատասխան մշակված ու
հաստատված եղանակներով:
Հոդված
70.1.
Ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը
1. Ստորերկրյա ջրային մարմիններն ունենում են լավ եւ վատ կարգավիճակ, որոնց
որակական բնութագրիչները քիմիական ցուցանիշներն են:
2. Ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը։
(70.1-ին հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 9. ՈՌՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ (վերնագիրը փոփ. 24.10.11 ՀՕ-273-Ն)
Հոդված 71.Ջրօգտագործողների միությունները (հոդվածն ուժը կորցրել է 24.10.11 ՀՕ-273-Ն) Հոդված
Հոդված 71.Ջրօգտագործողների միությունները
(հոդվածն ուժը կորցրել է 24.10.11 ՀՕ-273-Ն)
Հոդված
71.1.
Ոռոգման համակարգի մասնակցային կառավարումը
Ոռոգման ջրամատակարարման մասնակցային կառավարումն իրականացվում է
Ջրօգտագործողների ընկերությունների եւ (կամ) Ջրօգտագործողների ընկերությունների
միությունների միջոցով:
Ջրօգտագործողները կարող են միավորվել` օրենքով սահմանված կարգով հիմնադրելով
Ջրօգտագործողների ընկերություններ, իսկ Ջրօգտագործողների ընկերությունները`
Ջրօգտագործողների ընկերությունների միություններ:
(71.1-ին հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն)
Գ Լ ՈՒ Խ 10. ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 72.Ոռոգման բնագավառում ջրօգտագործողների ընկերությունները եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունները Ջրօգտագործողների ընկերությունները եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, որոնք, ղեկավարվելով հասարակության շահերով, իրականացնում են ոռոգման ջրամատակարարման համակարգի օգտագործումն ու պահպանումը: Ջրօգտագործողների ընկերությունները ջրօգտագործողներին ջուր են մատակարարում իրենց սպասարկման տարածքում, իսկ ջրօգտագործողների ընկերությունների միությունները՝ ջրօգտագործողների ընկերություններին՝ իրենց սպասարկման տարածքում: Ջրօգտագործողների ընկերությունների միությունները ջրօգտագործողների ընկերությունների կամավորության հիման վրա ստեղծված միություններ են, որոնց նպատակն է միեւնույն ջրի աղբյուրի օգտագործումը: Դրանք գործում են ջրօգտագործողների ընկերությունների կողմից իրենց տրված լիազորությունների սահմաններում: Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Հոդված 73.Ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագրերը (հոդվածն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-108-Ն) Գ Լ ՈՒ Խ 10. ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ Հոդված 74.Ջրային հարաբերություններում գրանցման ենթակա փաստաթղթերը Ջրային հարաբերություններում գրանցման են ենթակա՝ 1) ջրօգտագործման թույլտվությունները. 2) ջրօգտագործման իրավունքների փոխանցման պայմանագրերը եւ դրանցում փոփոխությունները. 3) սերվիտուտները. 4) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-108-Ն) 5) ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցման պայմանագրերը եւ դրանցում փոփոխությունները: Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված փաստաթղթերը ենթակա են պետական գրանցման պետական ջրային կադաստրում, իսկ 3-5-րդ կետերում նշվածները` անշարժ գույքի
Հոդված 72.Ոռոգման բնագավառում ջրօգտագործողների ընկերությունները եւ
ջրօգտագործողների ընկերությունների միությունները
Ջրօգտագործողների ընկերությունները եւ ջրօգտագործողների ընկերությունների
միությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի
կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, որոնք, ղեկավարվելով հասարակության
շահերով, իրականացնում են ոռոգման ջրամատակարարման համակարգի օգտագործումն ու
պահպանումը: Ջրօգտագործողների ընկերությունները ջրօգտագործողներին ջուր են
մատակարարում իրենց սպասարկման տարածքում, իսկ ջրօգտագործողների
ընկերությունների միությունները՝ ջրօգտագործողների ընկերություններին՝ իրենց
սպասարկման տարածքում: Ջրօգտագործողների ընկերությունների միությունները
ջրօգտագործողների ընկերությունների կամավորության հիման վրա ստեղծված միություններ
են, որոնց նպատակն է միեւնույն ջրի աղբյուրի օգտագործումը: Դրանք գործում են
ջրօգտագործողների ընկերությունների կողմից իրենց տրված լիազորությունների
սահմաններում: Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների
ընկերությունների միությունների գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 73.Ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագրերը
(հոդվածն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-108-Ն)
Գ Լ ՈՒ Խ 11. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հոդված 75.ՀՏԿ-ների հաշվառումը ՀՏԿ-ները հաշվառվում են պետական ջրային կադաստրում: ՀՏԿ-ների (այդ թվում՝ ջրահեռացման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների) եւ դրանց օգտագործման պայմանների քանակական եւ որակական տվյալները մուտքագրվում են Ջրային համակարգերի կառավարման մարմնում, իսկ դրանց միջոցով կեղտաջրերի տեղափոխման մոնիտորինգի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնում: (75-րդ հոդվածը խմբ. 02.03.18 ՀՕ-126-Ն) Գ Լ ՈՒ Խ 11. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՋՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Հոդված 76.Ջրային ռեսուրսների, ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման համակարգերի օգտագործման, վերականգնման եւ պահպանման տնտեսական կարգավորման սկզբունքները Ջրային ռեսուրսների, ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման համակարգերի օգտագործման, վերականգնման եւ պահպանման տնտեսական կարգավորման հիմնական սկզբունքը ջրօգտագործման վճարելիությունն է: Ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման, վերականգնման եւ պահպանման տնտեսական խթանները սահմանվում են օրենքով: Ջրամատակարարման եւ (կամ) ջրահեռացման համակարգերի արդյունավետ օգտագործման, վերականգնման ու պահպանման համար հարկային, վարկային եւ այլ արտոնությունների տրամադրման կարգը սահմանվում է օրենսդրությամբ: (76-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն) Հոդված 77.Ջրօգտագործման թույլտվության համար վճարները Ջրօգտագործման թույլտվության համար վճարի սահմանման հիմքերն են՝ 1) ջրային ռեսուրսից վերցված ջրի ծավալը, որակը եւ ռեժիմը. 2) թողարկված արտադրանքի, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների ծավալը, որն իրականացվել է առանց ջրային ռեսուրսից ջուր վերցնելու. 3) ջրային ռեսուրսի օգտագործվող մակերեսը. 4) ջրերի որակական եւ քանակական հատկանիշներով պայմանավորված՝ ջրային ռեսուրսի նպատակային կամ ոչ նպատակային օգտագործումը. 5) ջրերի մեջ թափվող կեղտաջրերի ծավալը եւ որակը: Ջրօգտագործման արդյունավետության եւ ջրերի որակի բարձրացման համար շահագրգռվածություն առաջացնելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ունեցող առանձին անձանցից գանձվող ջրօգտագործման թույլտվության վճարները կարող են լինել տարբեր` նկատի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ 1) ջրային ռեսուրսից վերցված եւ բաց թողնված ջրի որակը՝ համեմատած այն ջրային ռեսուրսների որակի հետ, որի մեջ է թափվում այդ ջուրը, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ստացվող օգուտը. 2) մոնիտորինգի ծախսերը. 3) վերցված ջրի քանակությունը. 4) ջրի քանակի ու որակի վրա հնարավոր ազդեցությունը եւ դրան առնչվող ռիսկերն ու վերականգնման ծախսերը: Եթե ջրօգտագործումը համապատասխանում է հասարակական, այդ թվում՝ ջրամատակարարման եւ ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված եւ խոցելի խմբերի շահերին եւ սույն օրենսգրքի պահանջներին, ապա Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է առաջարկել նվազեցնել ջրօգտագործման թույլտվությունների վճարները կամ տրամադրել ֆինանսական օժանդակություն՝ տնտեսական զարգացումն ու ներդրումները խթանելու համար։
Հոդված 75.ՀՏԿ-ների հաշվառումը
ՀՏԿ-ները հաշվառվում են պետական ջրային կադաստրում:
ՀՏԿ-ների (այդ թվում՝ ջրահեռացման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների)
եւ դրանց օգտագործման պայմանների քանակական եւ որակական տվյալները մուտքագրվում
են Ջրային համակարգերի կառավարման մարմնում, իսկ դրանց միջոցով կեղտաջրերի
տեղափոխման մոնիտորինգի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ջրային
ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնում:
(75-րդ հոդվածը խմբ. 02.03.18 ՀՕ-126-Ն)
Հոդված 78.Ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման վճարները (վերնագիրը փոփ. 02.03.18 ՀՕ-126-Ն ) Ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով: Լիազոր մարմինը թույլտվության տրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածով նախատեսված հետեւանքների մասին: Հայտատուն սույն հոդվածով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման հայտը բավարարելու մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածում նշված ժամկետում վճարված լինելու մասին եւ հայտատուին պատշաճ ձեւով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ժամկետը երկարաձգված թույլտվությունը, վերաձեւակերպված թույլտվությունը, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները: Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում: (78-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն, խմբ. 29.06.16 ՀՕ-128-Ն, փոփ. 02.03.18 ՀՕ- 126-Ն, 20.03.24 ՀՕ-129-Ն) Հոդված 79.Սակագների ձեւավորման սկզբունքները (վերնագիրը խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
Հոդված 78.Ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման վճարները
(վերնագիրը փոփ. 02.03.18 ՀՕ-126-Ն )
Ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման համար վճարվում է պետական տուրք՝
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ
չափով:
Լիազոր մարմինը թույլտվության տրման, թույլտվության գործողության ժամկետի
երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման մասին որոշման ընդունումից հետո` մեկ
աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է հայտատուին:
Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածով նախատեսված
հետեւանքների մասին:
Հայտատուն սույն հոդվածով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով
սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման,
թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման
հայտը բավարարելու մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո՝ 5 աշխատանքային օրվա
ընթացքում:
Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ
կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող
փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման,
թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման
հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց
կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի
միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածում նշված ժամկետում վճարված
լինելու մասին եւ հայտատուին պատշաճ ձեւով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը,
ժամկետը երկարաձգված թույլտվությունը, վերաձեւակերպված թույլտվությունը, ինչպես նաեւ
դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները:
Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական
տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է
ճանաչվում:
(78-րդ հոդվածը փոփ. 23.06.15 ՀՕ-108-Ն, խմբ. 29.06.16 ՀՕ-128-Ն, փոփ. 02.03.18 ՀՕ-
126-Ն, 20.03.24 ՀՕ-129-Ն)
Հոդված 79.Սակագների ձեւավորման սկզբունքները
(վերնագիրը խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
1. Սակագների ձեւավորման սկզբունքներն են՝
1) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված
շահագործման եւ պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ
նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.
2) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.
3) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.
4) հիմնավորված տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստները հաշվի առնելը.
5) հիմնավորված եւ անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ հիմնավորված եւ
անհրաժեշտ այլ ծախսերի փոխհատուցման ապահովումը.
7) սակագների տարբերակումն ըստ սպառման ծավալի, տարվա եղանակի, օրվա ժամերի,
ծառայությունների տեսակների, ինչպես նաեւ ըստ ավազանային բաժանումների՝ կախված
ջրամատակարարման եղանակից.
8) անհուսալի դեբիտորական պարտքերի ողջամիտ մակարդակի ապահովումը.
9) խոցելի սպառողներ լինելու հանգամանքով պայմանավորված սակագների
տարբերակումը։
(79-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-19-Ն, խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն, լրաց. 18.11.21 ՀՕ-
367-Ն)
Հոդված 79
1
.Սակագների սահմանումը եւ վերանայումը
(վերնագիրը խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված
անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը եւ ցանկը (հայտի
փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը։
2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո,
բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, կամ եթե Կարգավորող
հանձնաժողովի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։
3. Ջրային ոլորտում իրականացվող գործունեության համար առաջին անգամ լիցենզիա
ստացող անձի գործունեության սակագինը ուժի մեջ է մտնում Կարգավորող հանձնաժողովի
որոշմամբ սահմանված ժամկետից։
4. Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել,
բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական
կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող
հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում։
5. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես
էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձեւ։
6. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ
Կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ։
7. Լիցենզավորված անձի կողմից սակագնի սահմանման եւ վերանայման հայտը
ներկայացնելու դեպքում Կարգավորող հանձնաժողովը հայտը քննարկում եւ որոշում է
կայացնում հայտի փաթեթը Կարգավորող հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 80
աշխատանքային օրվա ընթացքում։
8. Կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել
սակագինը եւ սահմանել նոր սակագին՝ իր հաստատած կարգի համաձայն՝ ելնելով
լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային
ծրագրերի եւ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված
պահանջների կատարումից։
9. Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը համարվում է առավելագույն
սակագին։ Լիցենզավորված անձը կարող է կիրառել Կարգավորող հանձնաժողովի սահմանած
սակագնից ավելի ցածր գին, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի լիցենզավորված
գործունեությունը, եւ եթե այդ իջեցումը կատարվում է լիցենզավորված անձի շահույթի հաշվին։
Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս կարգավորող
հանձնաժողովը հաշվի չի առնում սակագնի իջեցման հետեւանքով լիցենզավորված անձի
հնարավոր վնասները։
10. Լիցենզավորված անձի կողմից Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից
ավելի ցածր գին կիրառվելու դեպքում լիցենզավորված անձը կիրառման օրվանից 3
աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է այդ մասին Կարգավորող
հանձնաժողովին:
11. Մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման)
համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման դեպքում Կարգավորող
հանձնաժողովը կարող է կիրառել սակագնային կարգավորման այլ ձեւեր եւ մեխանիզմներ:
(79
1
-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-19-Ն, 21.02.07 ՀՕ-91-Ն, խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն)
Հոդված 80.Ջրային հարաբերություններում հարկային պարտավորությունների առաջացման առանձնահատկությունները եւ ջրային վճարների արտոնությունները Ջրային հարաբերություններում հարկային պարտավորությունների առաջացման առանձնահատկությունները եւ ջրային վճարների արտոնությունները սահմանվում են օրենքով: Հոդված 81.Ֆինանսական օգնությունը ջրային հարաբերություններում Ջրային հարաբերություններում կարող է տրամադրվել ֆինանսական օգնություն՝ սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների տրամադրման տեսքով՝ կախված ջրի ազգային ծրագրում ամրագրված ֆինանսական օգնության տրամադրման կոնկրետ ձեւից: Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում ջրամատակարարներին եւ ջրօգտագործողներին պետական բյուջեից տրվող սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների չափերը: Պետական բյուջեից տրվող սուբսիդիաները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի նպաստեն ջրային համակարգերի պահպանման եւ տեխնիկական սպասարկման ծախսերի հատուցմանը: Սույն օրենսգրքով սահմանված սուբսիդիաները կարող են ջրամատակարարներին կամ ջրօգտագործողներին տրամադրվել ուղղակի վճարումների տեսքով: Ֆինանսական օգնության տրամադրման ժամանակ հաշվի են առնվում՝ 1) ֆինանսական օգնության տրամադրման նպատակը. 2) հավասարության ապահովումը եւ խտրականության բացառումը. 3) թափանցիկության ապահովումը. 4) օգնություն ստացողի ֆինանսական վիճակը. 5) ջրային համակարգերի պահպանության անհրաժեշտությունը:
Հոդված 80.Ջրային հարաբերություններում հարկային պարտավորությունների
առաջացման առանձնահատկությունները եւ ջրային վճարների
արտոնությունները
Ջրային հարաբերություններում հարկային պարտավորությունների առաջացման
առանձնահատկությունները եւ ջրային վճարների արտոնությունները սահմանվում են
օրենքով:
Հոդված 81.Ֆինանսական օգնությունը ջրային հարաբերություններում
Ջրային հարաբերություններում կարող է տրամադրվել ֆինանսական օգնություն՝
սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնությունների
տրամադրման տեսքով՝ կախված ջրի ազգային ծրագրում ամրագրված ֆինանսական
օգնության տրամադրման կոնկրետ ձեւից:
Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի
հաստատմանն է ներկայացնում ջրամատակարարներին եւ ջրօգտագործողներին պետական
բյուջեից տրվող սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային
արտոնությունների չափերը:
Պետական բյուջեից տրվող սուբսիդիաները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով
հարկային արտոնությունները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի նպաստեն ջրային
համակարգերի պահպանման եւ տեխնիկական սպասարկման ծախսերի հատուցմանը:
Սույն օրենսգրքով սահմանված սուբսիդիաները կարող են ջրամատակարարներին կամ
ջրօգտագործողներին տրամադրվել ուղղակի վճարումների տեսքով:
Ֆինանսական օգնության տրամադրման ժամանակ հաշվի են առնվում՝
1) ֆինանսական օգնության տրամադրման նպատակը.
2) հավասարության ապահովումը եւ խտրականության բացառումը.
3) թափանցիկության ապահովումը.
4) օգնություն ստացողի ֆինանսական վիճակը.
5) ջրային համակարգերի պահպանության անհրաժեշտությունը:
Սույն օրենսգրքի պահանջները խախտող անձը սույն օրենսգրքով նախատեսված
ֆինանսական օգնություն ստանալու իրավունք չունի:
Կառավարությունը սահմանում է ֆինանսական օգնության տրամադրման կարգը, որը
պետք է ներառի՝
1) ֆինանսական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց խմբերը.
2) ֆինանսական օգնություն ստանալու համար հայտերի (դիմումների) ներկայացման
կարգը.
3) ֆինանսական օգնության օգտագործման պայմանները եւ կանոնները:
Գ Լ ՈՒ Խ 12. ՀՏԿ-ՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 82.ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջները Կառավարությունը պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրամբարների օգտագործման, պահպանման, կապիտալ ներդրումների եւ անվտանգության համար։ Կառավարությունն ապահովում է, որպեսզի հավաքվեն այդ գործունեության իրականացման համար պահանջվող բոլոր միջոցները, ավարտին հասցվեն առնչվող աշխատանքները, ջրամբարները շարունակաբար աշխատեն հուսալի եւ անվտանգ՝ ջրօգտագործման թույլտվության ամբողջ ընթացքում։ ՀՏԿ-ների անվտանգության ապահովման հիմքերն են դրանց՝ 1) վթարի թույլատրելի ռիսկի աստիճանի ապահովումը. 2) անվտանգության մասին ներկայացվող հայտարարագիրը. 3) գործունեության իրականացման թույլտվության կարգը. 4) օգտագործման անընդհատության ապահովումը. 5) անվտանգությունն ապահովող միջոցառումները, այդ թվում՝ ա) անվտանգության չափանիշների հաստատումը, բ) ՀՏԿ-ների հագեցումը այնպիսի տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս մշտապես հսկել դրանց տեխնիկական վիճակը, գ) ՀՏԿ-ների օգտագործումը համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով. 6) ՀՏԿ-ում նախապես իրականացվող համալիր այն միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս առավելագույնս նվազեցնելու արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը. 7) անձանց պատասխանատվությունն այն գործողությունների համար, որոնք, թույլատրելի աստիճանի համեմատությամբ, նվազեցրել են ՀՏԿ-ների անվտանգությունը: Հոդված 83.ՀՏԿ-ի սեփականատիրոջ եւ օգտագործող անձանց պարտականությունները ՀՏԿ-ի սեփականատերը եւ օգտագործող անձինք պարտավոր են՝ 1) ապահովել ՀՏԿ-ի անվտանգության նորմերը եւ կանոնները՝ դրանց կառուցման, օգտագործման, վերանորոգման, վերակառուցման, կոնսերվացման, օգտագործումից հանելու եւ լուծարելու ժամանակ. 2) ապահովել ՀՏԿ-ի վիճակի ցուցանիշների մոնիտորինգը եւ ստացված տվյալների հիման վրա կատարել անվտանգության գնահատում: Պարզաբանել անվտանգության ցուցանիշների փոփոխման պատճառները, հաշվի առնելով ՀՏԿ-ի աշխատանքը հիդրոհամակարգում, ՀՏԿ-ի վրա վնասակար բնական եւ տեխնոգեն նյութերի ազդեցությունը, տնտեսական եւ այլ գործունեության հետեւանքները, գետի հունում եւ ՀՏԿ-ի շրջակայքում տարբեր օբյեկտների տեղակայումը. 3) ապահովել ՀՏԿ-ի անվտանգության ճշտված չափանիշների մշակումը. 4) զարգացնել ՀՏԿ-ի վիճակի հսկողության համակարգը. 5) պարբերաբար վերլուծության ենթարկել ՀՏԿ-ի անվտանգության նվազեցման պատճառները: Հոդված 84.ՀՏԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները ՀՏԿ-ն անվտանգ եւ տեխնիկապես սարքին վիճակում պահելու, ինչպես նաեւ վթարները կանխելու համար դրա սեփականատերն ապահովում է՝ 1) ՀՏԿ-ի պարբերաբար հետազոտումը. 2) ՀՏԿ-ի օգտագործման կազմակերպումը՝ սահմանված կանոններին համապատասխան. 3) օգտագործող կազմակերպության աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական որակավորման պահանջների բավարարումը. 4) ՀՏԿ-ում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության համակարգը մշտապես պատրաստի վիճակում պահելը. 5) ՀՏԿ-ում հնարավոր վթարի դեպքում համագործակցությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմնի հետ. 6) ՀՏԿ-ի վթարի վտանգի դեպքում անհապաղ իրազեկումը Ջրային համակարգերի
Հոդված 82.ՀՏԿ-ների անվտանգությանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Կառավարությունը պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող
ջրամբարների օգտագործման, պահպանման, կապիտալ ներդրումների եւ անվտանգության
համար։ Կառավարությունն ապահովում է, որպեսզի հավաքվեն այդ գործունեության
իրականացման համար պահանջվող բոլոր միջոցները, ավարտին հասցվեն առնչվող
աշխատանքները, ջրամբարները շարունակաբար աշխատեն հուսալի եւ անվտանգ՝
ջրօգտագործման թույլտվության ամբողջ ընթացքում։
ՀՏԿ-ների անվտանգության ապահովման հիմքերն են դրանց՝
1) վթարի թույլատրելի ռիսկի աստիճանի ապահովումը.
2) անվտանգության մասին ներկայացվող հայտարարագիրը.
3) գործունեության իրականացման թույլտվության կարգը.
4) օգտագործման անընդհատության ապահովումը.
5) անվտանգությունն ապահովող միջոցառումները, այդ թվում՝
ա) անվտանգության չափանիշների հաստատումը,
բ) ՀՏԿ-ների հագեցումը այնպիսի տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն են
տալիս մշտապես հսկել դրանց տեխնիկական վիճակը,
գ) ՀՏԿ-ների օգտագործումը համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով.
6) ՀՏԿ-ում նախապես իրականացվող համալիր այն միջոցառումները, որոնք
հնարավորություն են տալիս առավելագույնս նվազեցնելու արտակարգ իրավիճակների
առաջացման հնարավորությունը.
7) անձանց պատասխանատվությունն այն գործողությունների համար, որոնք, թույլատրելի
աստիճանի համեմատությամբ, նվազեցրել են ՀՏԿ-ների անվտանգությունը:
Հոդված 83.ՀՏԿ-ի սեփականատիրոջ եւ օգտագործող անձանց
պարտականությունները
ՀՏԿ-ի սեփականատերը եւ օգտագործող անձինք պարտավոր են՝
1) ապահովել ՀՏԿ-ի անվտանգության նորմերը եւ կանոնները՝ դրանց կառուցման,
օգտագործման, վերանորոգման, վերակառուցման, կոնսերվացման, օգտագործումից հանելու
եւ լուծարելու ժամանակ.
2) ապահովել ՀՏԿ-ի վիճակի ցուցանիշների մոնիտորինգը եւ ստացված տվյալների հիման
վրա կատարել անվտանգության գնահատում: Պարզաբանել անվտանգության ցուցանիշների
փոփոխման պատճառները, հաշվի առնելով ՀՏԿ-ի աշխատանքը հիդրոհամակարգում, ՀՏԿ-ի
վրա վնասակար բնական եւ տեխնոգեն նյութերի ազդեցությունը, տնտեսական եւ այլ
գործունեության հետեւանքները, գետի հունում եւ ՀՏԿ-ի շրջակայքում տարբեր օբյեկտների
տեղակայումը.
3) ապահովել ՀՏԿ-ի անվտանգության ճշտված չափանիշների մշակումը.
4) զարգացնել ՀՏԿ-ի վիճակի հսկողության համակարգը.
5) պարբերաբար վերլուծության ենթարկել ՀՏԿ-ի անվտանգության նվազեցման
պատճառները:
Հոդված 84.ՀՏԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները
ՀՏԿ-ն անվտանգ եւ տեխնիկապես սարքին վիճակում պահելու, ինչպես նաեւ վթարները
կանխելու համար դրա սեփականատերն ապահովում է՝
1) ՀՏԿ-ի պարբերաբար հետազոտումը.
2) ՀՏԿ-ի օգտագործման կազմակերպումը՝ սահմանված կանոններին համապատասխան.
3) օգտագործող կազմակերպության աշխատակիցներին ներկայացվող մասնագիտական
որակավորման պահանջների բավարարումը.
4) ՀՏԿ-ում արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության համակարգը մշտապես
պատրաստի վիճակում պահելը.
5) ՀՏԿ-ում հնարավոր վթարի դեպքում համագործակցությունը Հայաստանի
Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմնի հետ.
6) ՀՏԿ-ի վթարի վտանգի դեպքում անհապաղ իրազեկումը Ջրային համակարգերի
կառավարման մարմնին.
7) անհրաժեշտ պայմաններ ՀՏԿ-ի անվտանգությունը վերահսկող մարմնի
աշխատանքները կազմակերպելու համար.
8) ՀՏԿ-ի օգտագործման միջոցառումների ֆինանսավորումը.
9) ՀՏԿ-ի վթարի հետեւանքների վերացմանը եւ կանխմանն ուղղված միջոցառումների
ֆինանսավորումը:
Պատվարի պատռման վտանգի դեպքում սեփականատերը կամ նրա լիազորություններն
իրականացնող անձը սահմանված կարգով անհապաղ իրազեկում է վարչապետին: Հատուկ
տեղեկատվական համակարգի միջոցով այդ մասին տեղյակ են պահվում հնարավոր
ջրածածկման ալիքի տակ հայտնվող տարածքների բնակչությունը եւ կազմակերպությունները:
ՀՏԿ-ի անվտանգության համար պատասխանատվություն է կրում դրա սեփականատերը եւ
օգտագործող կազմակերպությունը:
Հոդված 85.ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը ՀՏԿ-ի նախագծման, շինարարության, օգտագործման հանձնելու, օգտագործման ընթացքում, օգտագործումից հանելու, վերակառուցումից կամ կապիտալ վերանորոգումից հետո, ինչպես նաեւ գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքերում դրա սեփականատերը կամ նրա հանձնարարությամբ՝ օգտագործող կազմակերպությունը կազմում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիր, որը ՀՏԿ-ի անվտանգության չափանիշների համապատասխանության մասին տեղեկություններ պարունակող հիմնական պաշտոնական փաստաթուղթն է: Հայտարարագրի բովանդակությունը եւ մշակման կարգը, ըստ ՀՏԿ-ի կարեւորության եւ առանձնահատկությունների, սահմանում է կառավարությունը: ՀՏԿ-ի սեփականատերը կամ նրա հանձնարարությամբ՝ օգտագործող կազմակերպությունը հայտարարագիրը ներկայացնում է Ջրային համակարգերի կառավարման մարմնի հաստատմանը: Հայտարարագիրը հիմք է ՀՏԿ-ն պետական ջրային կադաստրում հաշվառելու համար: Հոդված 86.ՀՏԿ-ների զննումը Ջրային համակարգերի կառավարման մարմինը ՀՏԿ-ի զննման նպատակով, խորհրդակցելով պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ, ձեւավորում է տեխնիկական հանձնաժողով: Զննման ժամանակ իրականացվում է՝ 1) հսկողություն ՀՏԿ-ներն օգտագործող կազմակերպությունների, ինչպես նաեւ դրանց օգտագործման ընթացքում կապալառու կազմակերպությունների գործունեության նկատմամբ՝ շինարարության, վերակառուցման, կապիտալ վերանորոգման, վերականգնման կամ կոնսերվացիայի ժամանակ անվտանգության կանոնների եւ նորմերի պահպանության ապահովման մասով. 2) ՀՏԿ-ների տեխնիկական վիճակի գնահատում: Տեխնիկական հանձնաժողովն իրականացնում է նաեւ ջրային համակարգերի անվտանգության ապահովման, արդյունավետ օգտագործման եւ պահպանության ծրագրերի ուսումնասիրություն, իրականացվող միջոցառումների վերաբերյալ վերլուծություններ եւ տալիս է մասնագիտական եզրակացություններ: Հոդված 87.ՀՏԿ-ի փլուզման հետեւանքով առաջացող ջրհեղեղների տարածքների եւ ջրածածկումների կանխատեսումների տեղեկատվական համակարգի վարման կարգը ՀՏԿ-ի փլուզման հետեւանքով առաջացող ջրհեղեղների եւ տարածքների ջրածածկումների կանխատեսումների տեղեկատվական համակարգը բնակչությանն ապահովում է օպերատիվ տեղեկատվությամբ՝ պատվարների պատռման հետեւանքով առաջացող հնարավոր ալիքի տարածման, ինչպես նաեւ հիդրոտեխնիկական այլ կառուցվածքների փլուզման հետեւանքով առաջացող հնարավոր ջրհեղեղների ու տարածքների ջրածածկումների սահմանների եւ վտանգների մակարդակի մասին: Հոդված 88.ՀՏԿ-ի վթարի հետեւանքով առաջացած աղետները կանխելու միջոցառումները ՀՏԿ-ի վթարի հետեւանքով առաջացող աղետները կանխելու նպատակով` 1) արգելվում է ջրային համակարգերն օգտագործման հանձնելը եւ օգտագործելը՝ առանց նախագծերով նախատեսված հողերի խորտակումը, ջրաողողումը, ճահճացումը, աղակալումը եւ հողատարումը (էրոզիան) կանխող միջոցառումների անցկացման. 2) արգելվում է ջրամբարները լցնել մինչեւ դրանց թասում նախագծերով նախատեսված նախապատրաստական միջոցառումներ իրականացնելը. 3) արգելվում է ՀՏԿ-ն օգտագործման հանձնելը եւ օգտագործելը՝ առանց՝ ա) հեղեղաջրերի ջրհեռ կառուցվածքների ավարտման՝ համաձայն հաստատված
Հոդված 85.ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը
ՀՏԿ-ի նախագծման, շինարարության, օգտագործման հանձնելու, օգտագործման
ընթացքում, օգտագործումից հանելու, վերակառուցումից կամ կապիտալ վերանորոգումից
հետո, ինչպես նաեւ գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքերում դրա
սեփականատերը կամ նրա հանձնարարությամբ՝ օգտագործող կազմակերպությունը կազմում
է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիր, որը ՀՏԿ-ի անվտանգության չափանիշների
համապատասխանության մասին տեղեկություններ պարունակող հիմնական պաշտոնական
փաստաթուղթն է:
Հայտարարագրի բովանդակությունը եւ մշակման կարգը, ըստ ՀՏԿ-ի կարեւորության եւ
առանձնահատկությունների, սահմանում է կառավարությունը:
ՀՏԿ-ի սեփականատերը կամ նրա հանձնարարությամբ՝ օգտագործող կազմակերպությունը
հայտարարագիրը ներկայացնում է Ջրային համակարգերի կառավարման մարմնի
հաստատմանը: Հայտարարագիրը հիմք է ՀՏԿ-ն պետական ջրային կադաստրում հաշվառելու
համար:
Հոդված 86.ՀՏԿ-ների զննումը
Ջրային համակարգերի կառավարման մարմինը ՀՏԿ-ի զննման նպատակով,
խորհրդակցելով պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ, ձեւավորում է
տեխնիկական հանձնաժողով:
Զննման ժամանակ իրականացվում է՝
1) հսկողություն ՀՏԿ-ներն օգտագործող կազմակերպությունների, ինչպես նաեւ դրանց
օգտագործման ընթացքում կապալառու կազմակերպությունների գործունեության նկատմամբ՝
շինարարության, վերակառուցման, կապիտալ վերանորոգման, վերականգնման կամ
կոնսերվացիայի ժամանակ անվտանգության կանոնների եւ նորմերի պահպանության
ապահովման մասով.
2) ՀՏԿ-ների տեխնիկական վիճակի գնահատում:
Տեխնիկական հանձնաժողովն իրականացնում է նաեւ ջրային համակարգերի
անվտանգության ապահովման, արդյունավետ օգտագործման եւ պահպանության ծրագրերի
ուսումնասիրություն, իրականացվող միջոցառումների վերաբերյալ վերլուծություններ եւ տալիս
է մասնագիտական եզրակացություններ:
Հոդված 87.ՀՏԿ-ի փլուզման հետեւանքով առաջացող ջրհեղեղների տարածքների եւ
ջրածածկումների կանխատեսումների տեղեկատվական համակարգի
վարման կարգը
ՀՏԿ-ի փլուզման հետեւանքով առաջացող ջրհեղեղների եւ տարածքների ջրածածկումների
կանխատեսումների տեղեկատվական համակարգը բնակչությանն ապահովում է օպերատիվ
տեղեկատվությամբ՝ պատվարների պատռման հետեւանքով առաջացող հնարավոր ալիքի
տարածման, ինչպես նաեւ հիդրոտեխնիկական այլ կառուցվածքների փլուզման հետեւանքով
առաջացող հնարավոր ջրհեղեղների ու տարածքների ջրածածկումների սահմանների եւ
վտանգների մակարդակի մասին:
Հոդված 88.ՀՏԿ-ի վթարի հետեւանքով առաջացած աղետները կանխելու
միջոցառումները
ՀՏԿ-ի վթարի հետեւանքով առաջացող աղետները կանխելու նպատակով`
1) արգելվում է ջրային համակարգերն օգտագործման հանձնելը եւ օգտագործելը՝ առանց
նախագծերով նախատեսված հողերի խորտակումը, ջրաողողումը, ճահճացումը, աղակալումը
եւ հողատարումը (էրոզիան) կանխող միջոցառումների անցկացման.
2) արգելվում է ջրամբարները լցնել մինչեւ դրանց թասում նախագծերով նախատեսված
նախապատրաստական միջոցառումներ իրականացնելը.
3) արգելվում է ՀՏԿ-ն օգտագործման հանձնելը եւ օգտագործելը՝ առանց՝
ա) հեղեղաջրերի ջրհեռ կառուցվածքների ավարտման՝ համաձայն հաստատված
նախագծերի.
բ) պատվարներում եւ կարեւորագույն հիդրոտեխնիկական այլ կառուցվածքներում հսկիչ-
չափիչ սարքերի եւ նախագծով նախատեսված դիտակետերի ցանցի ներդրման:
Գ Լ ՈՒ Խ 13. ՋՐԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՑՈՒՄԸ
Հոդված 89.ՀՏԿ-ի վթարի պատճառով առաջացած աղետների հետեւանքների վերացման միջոցառումների իրականացման եւ վնասների հատուցման կարգը ՀՏԿ-ի վթարի հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ունեցվածքին, ֆիզիկական անձանց կյանքին եւ առողջությանը հասցրած վնասը ենթակա է հատուցման ՀՏԿ- ի սեփականատիրոջ կամ պայմանագրով նախատեսված դեպքում՝ օգտագործող կազմակերպության հաշվին: ՀՏԿ-ների վթարների հետեւանքների վերացման միջոցառումների իրականացման եւ վնասների հատուցման կարգը սահմանում է կառավարությունը: Հոդված 90.Պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների անվտանգության երաշխավորը Պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների անվտանգության համար միջոցառումների իրականացման երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Գ Լ ՈՒ Խ 13. ՋՐԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՑՈՒՄԸ Հոդված 91.Ջրերի վնասակար ներգործության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակները եւ դրանք կանխելու միջոցառումների իրականացման կարգը Որպես առաջնահերթ միջոցառում, աղետների հետեւանքով առաջացած վնասը ժամանակին հնարավորինս նվազեցնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում է աղետների դեմ պայքարի տեղեկատվական համակարգ, որի նպատակն է նախապատրաստել կանխատեսումներ՝ ջրային բնագավառում աղետալի իրավիճակների առաջացման հնարավորության վերաբերյալ: Հեղեղումների, սելավների, սողանքների եւ երաշտի մասին տեղեկատվական համակարգի գործունեությունն ընդգրկում է ընթացիկ տեղեկատվություն եւ կանխատեսումներ՝ 1) տեղի ունեցած կամ հնարավոր հեղեղումների, սելավների եւ սողանքների, 2) տեղի ունեցած կամ սպասվող երաշտի, 3) բնական ջրային ռեսուրսների վիճակի եւ կայունության, 4) կարեւոր ջրային համակարգերի (այդ թվում՝ ջրամբարների պատվարների, գետերի ափապաշտպան ամբարտակների) վիճակի եւ կայունության, 5) բնակչության առողջությանն սպառնացող վտանգների մասին: Վարարումներից, սելավներից եւ սողանքներից պաշտպանվելու համար պետական ջրային կադաստրում հաշվառվում են վարարումների, սելավների եւ սողանքների ռիսկի տարածքները: Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են անձանց գործունեության այն տեսակները, որոնք պետք է արգելվեն կամ սահմանափակվեն որոշակի տարածքների վրա, որպեսզի կանխվեն կամ նվազագույնի հասցվեն նշված աղետների հետեւանքով առաջացող վնասները: Այդ տարածքներում շինարարական աշխատանքների իրականացման կարգը սահմանում է կառավարությունը: Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները եւ ազգաբնակչության գույքը վարարումների, սելավների եւ սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը սահմանվում են ջրի ազգային ծրագրով, որտեղ պետք է ներառվեն՝ 1) համալիր միջոցառումներ՝ վարարումներից, սելավներից եւ սողանքներից պաշտպանվելու համար. 2) վարարումների, սելավների եւ սողանքների դեպքում՝ պետական մարմինների պատասխանատվությունը եւ անհրաժեշտ միջոցառումների ցանկը. 3) համալիր միջոցառումներ եւ դրանց իրականացման մեխանիզմները՝ անհրաժեշտության դեպքում բնակչության տարահանումը (էվակուացիա) կազմակերպելու եւ մարդկանց բնակատեղով ու սննդով ապահովելու համար: Հոդված
Հոդված 89.ՀՏԿ-ի վթարի պատճառով առաջացած աղետների հետեւանքների
վերացման միջոցառումների իրականացման եւ վնասների հատուցման
կարգը
ՀՏԿ-ի վթարի հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ունեցվածքին,
ֆիզիկական անձանց կյանքին եւ առողջությանը հասցրած վնասը ենթակա է հատուցման ՀՏԿ-
ի սեփականատիրոջ կամ պայմանագրով նախատեսված դեպքում՝ օգտագործող
կազմակերպության հաշվին:
ՀՏԿ-ների վթարների հետեւանքների վերացման միջոցառումների իրականացման եւ
վնասների հատուցման կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 90.Պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների անվտանգության
երաշխավորը
Պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների անվտանգության համար
միջոցառումների իրականացման երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է:
Գ Լ ՈՒ Խ 14. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Հոդված 92.Սակավաջրությունը կամ երաշտը (վերնագիրը փոփ. 19.06.19 ՀՕ-81-Ն) Օդերեւութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի ներկայացրած պաշտոնական տեղեկատվության հիման վրա ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին: Սակավաջրության կամ երաշտի մասին ընդունված որոշումը ներառում է՝ 1) ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում. 2) սակավաջրության կամ երաշտի հայտարարված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման չափավորում կամ սահմանափակում. 3) Ջրային համակարգերի կառավարման մարմնի նկատմամբ պահանջներ ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու համար: Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները եւ մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ջրերի վնասակար ներգործության պատճառով առաջացած տարերային աղետների հետեւանքներով պատճառված վնասների հաշվառման եւ դրանց վերացման միջոցառումների մշակման նպատակով կառավարությունն ստեղծում է հանձնաժողովներ եւ սահմանում է դրանց գործունեության կարգը: (92-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.06.19 ՀՕ-81-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն) (07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 14. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ Հոդված 93.Ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմը Ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում՝ 1) Ազգային ժողովի կողմից պատերազմ եւ (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ռազմական դրություն հայտարարելու դեպքում. 2) կառավարության կողմից ջրային համակարգի կամ դրա մասի վերաբերյալ արտակարգ էկոլոգիական իրավիճակ հայտարարելու դեպքում: Ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու կարգը հաստատում է կառավարությունը: (93-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-14-Ն) Հոդված 94.Ջրային համակարգերի օգտագործումը եւ պահպանությունը պատերազմ եւ ռազմական դրություն հայտարարելու դեպքերում Հայաստանի Հանրապետությունում պատերազմ եւ ռազմական դրություն հայտարարելու դեպքերում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվում երկրի բոլոր ջրային համակարգերում: Հայաստանի Հանրապետությունում պատերազմ եւ ռազմական դրություն հայտարարելու դեպքերում ջրային համակարգերում օգտագործման եւ պահպանության արտակարգ իրավիճակի ռեժիմի հայտարարման պահից ջրային համակարգի կառավարիչը գործում է այդ իրավիճակի համար կառավարության սահմանած հրահանգով: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազորված մարմինն ապահովում է անվտանգ խորություններից ստորերկրյա ջրեր արդյունահանող շարժական կայանքների համալրումը եւ պատրաստվածությունը, որոնք պատերազմական գործողությունների ընթացքում քիմիական, կենսաբանական եւ այլ հնարավոր վարակումների դեպքում պետք է պատրաստ լինեն բնակչությանն ապահովելու անհրաժեշտ որակի եւ քանակի ջրով: Հոդված 95.Խմելու ջրի աղբյուրների պահուստավորումը
Հոդված 92.Սակավաջրությունը կամ երաշտը
(վերնագիրը փոփ. 19.06.19 ՀՕ-81-Ն)
Օդերեւութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի
վերաբերյալ հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական
մարմնի ներկայացրած պաշտոնական տեղեկատվության հիման վրա ջրային ռեսուրսների
կառավարման եւ պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ կառավարությունը
որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի
մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:
Սակավաջրության կամ երաշտի մասին ընդունված որոշումը ներառում է՝
1) ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակում.
2) սակավաջրության կամ երաշտի հայտարարված տարածքներում ջրային ռեսուրսների
օգտագործման չափավորում կամ սահմանափակում.
3) Ջրային համակարգերի կառավարման մարմնի նկատմամբ պահանջներ
ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում
ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային
պայմանների հաշվարկման ցուցանիշները եւ մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը։
Ջրերի վնասակար ներգործության պատճառով առաջացած տարերային աղետների
հետեւանքներով պատճառված վնասների հաշվառման եւ դրանց վերացման միջոցառումների
մշակման նպատակով կառավարությունն ստեղծում է հանձնաժողովներ եւ սահմանում է
դրանց գործունեության կարգը:
(92-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.06.19 ՀՕ-81-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 15. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 96.Ջրային համակարգերի օգտագործումը եւ պահպանությունն արտակարգ էկոլոգիական իրավիճակում Ջրային համակարգի կամ դրա մասի վերաբերյալ հայտարարվում է արտակարգ էկոլոգիական իրավիճակ, եթե տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են վտանգել մարդկանց առողջությունը եւ (կամ) բնական միջավայրի կայունությունը: Ջրային համակարգի կառավարիչը, կառավարության հաստատած հրահանգի համաձայն, գործողություններ է իրականացնում՝ 1) արտակարգ իրավիճակի տարածքը տեղայնացնելու, 2) ջրերը մաքրելու, 3) արտակարգ իրավիճակի հետեւանքները նվազագույնի հասցնելու եւ վերացնելու ուղղությամբ: Ջրերի վնասակար ներգործության հետեւանքով առաջացող տարերային աղետների հետեւանքների վերացման կարգը սահմանվում է օրենսդրությամբ: Հոդված 97.Արտակարգ իրավիճակի ռեժիմում իրականացվող ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության հետեւանքով ջրային համակարգի կառավարչի կրած վնասների փոխհատուցումը Արտակարգ իրավիճակի ռեժիմում իրականացվող ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության հետեւանքով ջրային համակարգի կառավարչի կրած վնասները փոխհատուցվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Գ Լ ՈՒ Խ 15. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հոդված 98.Փոխկապակցված էկոլոգիական համակարգերի եւ լանդշաֆտների պահպանությունը Ջրերի քանակի եւ որակի բարելավման, ինչպես նաեւ հողի, օդի, կենսաբազմազանության եւ ջրերի միջեւ փոխհարաբերությունները պահպանելու նպատակով փոխկապակցված էկոլոգիական համակարգերը եւ լանդշաֆտները ենթակա են պահպանման: Ջրային ռեսուրսներին հարակից հողերի սեփականատերը կամ օգտագործողը պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու ջրային ռեսուրսի հետ կապված էկոլոգիական համակարգին սպառնացող վտանգը: Հոդված 99.Ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսները ենթակա են պահպանության: Ջրային ռեսուրսի պահպանության հիմնական պահանջներն են՝ 1) ջրային ռեսուրսի օգտագործումը թույլատրվում է միայն դրա պահպանության եւ վերարտադրության պայմաններում. 2) ջրային ռեսուրսն էկոհամակարգերի եւ բնական լանդշաֆտների բաղկացուցիչ մասն է, եւ դրա պահպանությունը պայմանավորված է տվյալ էկոհամակարգի հավասարակշռությամբ. 3) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության ինչպես օգտագործման, այնպես էլ չօգտագործման դեպքերում. 4) ջրային ռեսուրսի չօգտագործման դեպքում դրա պահպանությունը պետք է ապահովի տվյալ էկոհամակարգի հավասարակշռությունը եւ բարեկեցությունը ջրերի մասով՝ ամբողջությամբ. 5) ջրային ռեսուրսի օգտագործման դեպքում դրա պահպանությունը պետք է ապահովի տվյալ էկոհամակարգի հավասարակշռությունը. 6) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության աղտոտումից, աղբոտումից, վարակումից եւ հյուծումից. 7) կեղտաջրերի արտահոսքը ջրային ռեսուրս թույլատրվում է միայն սույն օրենսգրքի պահանջների համաձայն՝ արտահոսքի թույլտվության առկայության դեպքում՝ հիմք ընդունելով ջրի որակի նորմերի վերանայումը. 8) ջրային ռեսուրսի ակվատորիայի կամ ջրապահպան գոտու տարածքում արգելվում է կատարել որեւէ տեսակի աշխատանք, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. 9) ստորերկրյա ջրերի պահպանման գոտիներում սահմանափակվում կամ արգելվում են գործունեության որոշակի տեսակներ (ներառյալ՝ հողերի ոռոգումը կեղտաջրերով)՝ լուծիչներ կամ քիմիկատներ արտադրող, օգտագործող կամ պահող արդյունաբերական կամ
Հոդված 96.Ջրային համակարգերի օգտագործումը եւ պահպանությունն արտակարգ
էկոլոգիական իրավիճակում
Ջրային համակարգի կամ դրա մասի վերաբերյալ հայտարարվում է արտակարգ
էկոլոգիական իրավիճակ, եթե տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք կարող
են վտանգել մարդկանց առողջությունը եւ (կամ) բնական միջավայրի կայունությունը:
Ջրային համակարգի կառավարիչը, կառավարության հաստատած հրահանգի համաձայն,
գործողություններ է իրականացնում՝
1) արտակարգ իրավիճակի տարածքը տեղայնացնելու,
2) ջրերը մաքրելու,
3) արտակարգ իրավիճակի հետեւանքները նվազագույնի հասցնելու եւ վերացնելու
ուղղությամբ:
Ջրերի վնասակար ներգործության հետեւանքով առաջացող տարերային աղետների
հետեւանքների վերացման կարգը սահմանվում է օրենսդրությամբ:
Հոդված 97.Արտակարգ իրավիճակի ռեժիմում իրականացվող ջրային համակարգերի
օգտագործման եւ պահպանության հետեւանքով ջրային համակարգի
կառավարչի կրած վնասների փոխհատուցումը
Արտակարգ իրավիճակի ռեժիմում իրականացվող ջրային համակարգերի օգտագործման եւ
պահպանության հետեւանքով ջրային համակարգի կառավարչի կրած վնասները
փոխհատուցվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: