ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
№ ՀՕ-264
Структура закона
Статьи0 элементов
Загрузка структуры...
ՀՕ-264
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրենք
17.12.2001
25.12.2001
220901
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Համար ՀՕ-264
Տիպ Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.02.2026-մինչ
օրս)
Կարգավիճակ Գործում է
Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.12.25/41(173) Հոդ.998
Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ 20.11.2001
Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ 17.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.12.2001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի նոյեմբերի 20-ին
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)
Սույն օրենքը կարգավորում է էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում
պետական քաղաքականության սկզբունքները, իրավական, կազմակերպական եւ
ֆինանսատնտեսական հիմքերը:
Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ Էկոլոգիապես անվտանգ շրջակա
միջավայրում ապրելու` մարդու սահմանադրական իրավունքի եւ կարեւորագույն պետական
խնդրի` էկոլոգիական ապահովման նպատակով շրջակա բնական միջավայրի
պահպանության գործում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունների
իրականացումը պահանջում է քաղաքացիների էկոլոգիական մշակույթ, որը ձեռք է բերվում
էկոլոգիական անընդմեջ կրթության ընթացքում:
(նախաբանը փոփ., լրաց. 17.11.17 ՀՕ-213-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Օրենքի հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները. պետական քաղաքականությունը էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում` պետական կառավարման լիազորված մարմինների գործունեությունն է` նպատակաուղղված էկոլոգիական անընդմեջ կրթության իրականացման պայմանների ստեղծմանը, պետական մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց գործունեությանը, անձի եւ հասարակության էկոլոգիական մշակույթի ձեւավորմանը. էկոլոգիական կրթություն` անընդմեջ գործընթաց է` նպատակաուղղված անձի էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման եւ էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ եւ խելամիտ կողմնորոշմանը, ունակությունների դրսեւորմանը եւ վարքագծի ձեւավորմանը. էկոլոգիական դաստիարակություն` էկոլոգիական մշակույթի հիմքն ու անբաժանելի մասն է, շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերել գիտելիքներ եւ կարողություններ, ձեւավորել հմտություններ եւ բացահայտել ունակություններ, դրսեւորել բարոյական չափանիշներ եւ վարքագիծ` բնության հետ փոխներգործության ընթացքում. էկոլոգիական գիտելիք` հասարակական իմացության այն ոլորտն է, որը նպատակաուղղված է շրջահայաց բնօգտագործմանն ու մարդու առողջության համար անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը, այդ թվում՝ կլիմայի փոփոխության մեղմմանը եւ դիմակայունության բարձրացմանը. էկոլոգիական գիտելիքների նվազագույն` հասարակության ամեն մի անձին անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալը, որը ծառայում է անվնաս ու սակավաթափոն արտադրության, բնական պաշարների եւ էներգիայի խնայողության, տնտեսական եւ այլ գործունեության, ինչպես նաեւ շրջակա բնական միջավայրի վերականգնման եւ դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձեւավորման նպատակին. էկոլոգիական մշակույթ՝ մարդու եւ բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման մակարդակ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ ու գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի եւ յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը, սերունդների համերաշխությանը՝ օգտագործելով բնության հնարավորությունները: (1-ին հոդվածը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն, 04.03.20 ՀՕ-119-Ն, լրաց. 20.01.26 ՀՕ-27-Ն) Հոդված 2.էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին օրենսդրությունը (վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն) Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից եւ իրավական այլ ակտերից: (2-րդ հոդվածը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)
Հոդված 1.Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
պետական քաղաքականությունը էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում`
պետական կառավարման լիազորված մարմինների գործունեությունն է`
նպատակաուղղված էկոլոգիական անընդմեջ կրթության իրականացման պայմանների
ստեղծմանը, պետական մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների
եւ ֆիզիկական անձանց գործունեությանը, անձի եւ հասարակության էկոլոգիական մշակույթի
ձեւավորմանը.
էկոլոգիական կրթություն` անընդմեջ գործընթաց է` նպատակաուղղված
անձի էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը,
էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, շրջակա միջավայրի պահպանության,
բնօգտագործման եւ էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ եւ խելամիտ
կողմնորոշմանը, ունակությունների դրսեւորմանը եւ վարքագծի ձեւավորմանը.
էկոլոգիական դաստիարակություն` էկոլոգիական մշակույթի հիմքն ու անբաժանելի մասն
է, շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի
բարձրացմանը նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց, որը
հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերել գիտելիքներ եւ կարողություններ,
ձեւավորել հմտություններ եւ բացահայտել ունակություններ, դրսեւորել բարոյական
չափանիշներ եւ վարքագիծ` բնության հետ փոխներգործության ընթացքում.
էկոլոգիական գիտելիք` հասարակական իմացության այն ոլորտն է, որը
նպատակաուղղված է շրջահայաց բնօգտագործմանն ու մարդու առողջության համար
անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը, այդ թվում՝ կլիմայի փոփոխության
մեղմմանը եւ դիմակայունության բարձրացմանը.
էկոլոգիական գիտելիքների նվազագույն` հասարակության ամեն մի անձին անհրաժեշտ
գիտելիքների նվազագույն ծավալը, որը ծառայում է անվնաս ու սակավաթափոն
արտադրության, բնական պաշարների եւ էներգիայի խնայողության, տնտեսական եւ այլ
գործունեության, ինչպես նաեւ շրջակա բնական միջավայրի վերականգնման եւ դրա
նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձեւավորման նպատակին.
էկոլոգիական մշակույթ՝ մարդու եւ բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման
մակարդակ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների
առաջնահերթ լուծման գիտակցությամբ ու գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում
է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի եւ յուրաքանչյուր
անձի էկոլոգիական անվտանգությանը, սերունդների համերաշխությանը՝ օգտագործելով
բնության հնարավորությունները:
(1-ին հոդվածը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն, փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն, 04.03.20 ՀՕ-119-Ն,
լրաց. 20.01.26 ՀՕ-27-Ն)
Հոդված 2.էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին օրենսդրությունը
(վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)
Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին օրենսդրությունը բաղկացած է
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից,
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից եւ իրավական այլ ակտերից:
(2-րդ հոդվածը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)
Հոդված 3.Օրենքի նպատակը եւ խնդիրները Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական անընդմեջ կրթության օրենքի նպատակն է` ա) ապահովել մարդու եւ հասարակության անընդմեջ, համալիր, միասնական էկոլոգիական գիտելիքների մատուցումը. բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության եւ մշակույթի ձեւավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի ձեւավորմանը: Օրենքի խնդիրներն են` ա) էկոլոգիական գիտելիքների հաղորդման իրավունքի ապահովումը եւ պաշտպանումը. բ) էկոլոգիական ուսուցման, դաստիարակման եւ էկոլոգիական մշակույթի ձեւավորման ու զարգացման իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, հոգեբանական եւ այլ երաշխիքների ապահովումը. գ) գոյություն ունեցող տեղեկատվական ու կրթական կառույցների համակարգում առաջադրված խնդիրների կենսագործման մեխանիզմների ապահովումը: (3-րդ հոդվածը փոփ., խմբ. 17.11.17 ՀՕ-213-Ն) Հոդված 4.Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ կրթության եւ դաստիարակության ոլորտներում (վերնագիրը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն) Էկոլոգիական անընդմեջ կրթության եւ դաստիարակության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝ ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնն ստանալու պետական երաշխիքի ապահովումը. բ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը եւ համալիր բնույթը. գ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության հարցերի ընդգրկումը էկոլոգիական նպատակային եւ ճյուղային բոլոր պետական ծրագրերում. դ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության ուղղվածությունը շրջակա բնական միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում. ե) մշակույթների ու ավանդույթների բազմաձեւության ապահովումը, ազգային կոլորիտի պահպանումը՝ որպես էթնոէկոլոգիական համակարգ. զ) միասնական` բնագիտական ու մշակութաբանական փոխադարձաբար կապված արժեքների ձեւավորումը մարդու եւ բնության համար. է) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում նորարարական գիտական գործունեության խրախուսումը. ը) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում սովորողների, մանկավարժների, ինչպես նաեւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության խրախուսումը. թ) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական, սոցիալական եւ մշակութային, փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ. ժ) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը միջազգային չափանիշներին համապատասխան: (4-րդ հոդվածը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-213-Ն) Հոդված 5.Էկոլոգիական կրթական ու տեղեկատվական դաշտը եւ օգտագործման ոլորտները Պետության էկոլոգիական կրթական եւ տեղեկատվական դաշտի մասն են կազմում զանգվածային տեղեկատվական միջոցների համակարգը, մարդկային գործունեության տարբեր ոլորտների (արտադրություն եւ ծառայություններ), մշակույթի եւ հանգստի, զբոսաշրջության եւ սպորտի, բնական (արգելոցներ, արգելավայրեր, բնական հուշարձաններ, ազգային պարկեր) եւ պատմաճարտարապետական համալիրների, քաղաքային եւ գյուղական տարածքների օբյեկտները, որոնք կրթական հաստատությունների ցանցի հետ նպատակաուղղված են ստեղծելու համապատասխան պայմաններ հասարակության եւ անհատի էկոլոգիական մշակույթի ձեւավորման համար: Սույն օրենքը տարածվում է պետական մարմինների, պետական եւ հասարակական կազմակերպությունների եւ միավորումների վրա, որոնք իրականացնում են կրթական, արտադրական, բնօգտագործման գործունեություն, զանգվածային տեղեկատվական համակարգի, ինչպես նաեւ անհատների եւ հասարակության այն շերտերի վրա, որոնք զբաղվում են էկոլոգիական կրթության հարցերով: (5-րդ հոդվածը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն) Գ Լ ՈՒ Խ 2.
Հոդված 3.Օրենքի նպատակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական անընդմեջ կրթության օրենքի
նպատակն է`
ա) ապահովել մարդու եւ հասարակության անընդմեջ, համալիր, միասնական էկոլոգիական
գիտելիքների մատուցումը.
բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության եւ մշակույթի ձեւավորմանը, մարդու,
հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների
ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի ձեւավորմանը:
Օրենքի խնդիրներն են`
ա) էկոլոգիական գիտելիքների հաղորդման իրավունքի ապահովումը եւ պաշտպանումը.
բ) էկոլոգիական ուսուցման, դաստիարակման եւ էկոլոգիական մշակույթի ձեւավորման ու
զարգացման իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, հոգեբանական եւ այլ
երաշխիքների ապահովումը.
գ) գոյություն ունեցող տեղեկատվական ու կրթական կառույցների համակարգում
առաջադրված խնդիրների կենսագործման մեխանիզմների ապահովումը:
(3-րդ հոդվածը փոփ., խմբ. 17.11.17 ՀՕ-213-Ն)
Հոդված 4.Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ
կրթության եւ դաստիարակության ոլորտներում
(վերնագիրը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն)
Էկոլոգիական անընդմեջ կրթության եւ դաստիարակության պետական քաղաքականության
հիմնական սկզբունքներն են՝
ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնն ստանալու
պետական երաշխիքի ապահովումը.
բ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության պարտադիր լինելը կրթական
համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը եւ համալիր բնույթը.
գ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության հարցերի ընդգրկումը էկոլոգիական
նպատակային եւ ճյուղային բոլոր պետական ծրագրերում.
դ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության ուղղվածությունը շրջակա բնական
միջավայրի պահպանության խնդիրների լուծման ընթացքում.
ե) մշակույթների ու ավանդույթների բազմաձեւության ապահովումը, ազգային կոլորիտի
պահպանումը՝ որպես էթնոէկոլոգիական համակարգ.
զ) միասնական` բնագիտական ու մշակութաբանական փոխադարձաբար կապված
արժեքների ձեւավորումը մարդու եւ բնության համար.
է) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում նորարարական
գիտական գործունեության խրախուսումը.
ը) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում սովորողների,
մանկավարժների, ինչպես նաեւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման
մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների եւ
հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության խրախուսումը.
թ) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական,
սոցիալական եւ մշակութային, փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ.
ժ) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը միջազգային
չափանիշներին համապատասխան:
(4-րդ հոդվածը խմբ. 07.02.17 ՀՕ-42-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-213-Ն)
Հոդված 5.Էկոլոգիական կրթական ու տեղեկատվական դաշտը եւ օգտագործման
ոլորտները
Պետության էկոլոգիական կրթական եւ տեղեկատվական դաշտի մասն են կազմում
զանգվածային տեղեկատվական միջոցների համակարգը, մարդկային գործունեության
տարբեր ոլորտների (արտադրություն եւ ծառայություններ), մշակույթի եւ հանգստի,
զբոսաշրջության եւ սպորտի, բնական (արգելոցներ, արգելավայրեր, բնական հուշարձաններ,
ազգային պարկեր) եւ պատմաճարտարապետական համալիրների, քաղաքային եւ գյուղական
տարածքների օբյեկտները, որոնք կրթական հաստատությունների ցանցի հետ
նպատակաուղղված են ստեղծելու համապատասխան պայմաններ հասարակության եւ
անհատի էկոլոգիական մշակույթի ձեւավորման համար:
Սույն օրենքը տարածվում է պետական մարմինների, պետական եւ հասարակական
կազմակերպությունների եւ միավորումների վրա, որոնք իրականացնում են կրթական,
արտադրական, բնօգտագործման գործունեություն, զանգվածային տեղեկատվական
համակարգի, ինչպես նաեւ անհատների եւ հասարակության այն շերտերի վրա, որոնք
զբաղվում են էկոլոգիական կրթության հարցերով:
(5-րդ հոդվածը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ (վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն)
Հոդված 6.Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը Հայաստանի Հանրապետության միասնական կրթական համակարգի բաղադրիչն է: Այն պետական կրթական չափորոշիչների, կրթական հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի եւ ուղղվածության կրթական ծրագրերի, դասընթացների, ուսումնական հաստատությունների եւ կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է: Հոդված 7.Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կառուցվածքը Էկոլոգիական անընդմեջ կրթությունը ներառում է հետեւյալ մակարդակները. ա) նախադպրոցական էկոլոգիական կրթություն եւ դաստիարակություն (էկոլոգիական կրթությունն ընտանիքում եւ նախադպրոցական հաստատություններում). բ) միջնակարգ էկոլոգիական կրթություն. գ) միջին մասնագիտական էկոլոգիական կրթություն. դ) բարձրագույն էկոլոգիական կրթություն. ե) (կետն ուժը կորցրել է 11.09.25 ՀՕ-293-Ն) զ) հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն եւ դաստիարակություն, այդ թվում` զինված ուժերում: Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաեւ կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան: Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում (ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով: (7-րդ հոդվածը խմբ. 17.11.17 ՀՕ-213-Ն, փոփ. 11.09.25 ՀՕ-293-Ն) Հոդված 8.Էկոլոգիական կրթության պետական ծրագրերը Էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագիրն է: Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթությունն իրականացվում է միասնական պետական ծրագրերով: Դրանք մշակում են պետական կառավարման լիազորված մարմինները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունները: Հասարակական կազմակերպությունների իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ծրագրերը մշակվում են պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան: Հոդված 9.Էկոլոգիական կրթության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության էկոլոգիական կրթության պետական համալիր, նպատակային, ճյուղային, տարածքային պետական ծրագրերի իրականացման, ֆինանսավորման եւ արտոնագրման հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Էկոլոգիական կրթության պետական ծրագրերի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գ Լ ՈՒ Խ 3. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ (վերնագիրը փոփ. 17.11.17 ՀՕ-213-Ն) Հոդված 10.Էկոլոգիական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները Էկոլոգիական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` ա) այդ բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումն ու դրանց կենսագործման համար պայմանների ստեղծումը, հանրապետական մակարդակով էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կազմակերպումը. բ) էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագրի եւ էկոլոգիական կրթության հարցեր բովանդակող նպատակային եւ ճյուղային պետական այլ ծրագրերի մշակումն ու կենսագործումը.
Հոդված 6.Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը
Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգը Հայաստանի Հանրապետության
միասնական կրթական համակարգի բաղադրիչն է: Այն պետական կրթական չափորոշիչների,
կրթական հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի եւ ուղղվածության
կրթական ծրագրերի, դասընթացների, ուսումնական հաստատությունների եւ կրթության
կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջությունն է:
Հոդված 7.Էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կառուցվածքը
Էկոլոգիական անընդմեջ կրթությունը ներառում է հետեւյալ մակարդակները.
ա) նախադպրոցական էկոլոգիական կրթություն եւ դաստիարակություն (էկոլոգիական
կրթությունն ընտանիքում եւ նախադպրոցական հաստատություններում).
բ) միջնակարգ էկոլոգիական կրթություն.
գ) միջին մասնագիտական էկոլոգիական կրթություն.
դ) բարձրագույն էկոլոգիական կրթություն.
ե) (կետն ուժը կորցրել է 11.09.25 ՀՕ-293-Ն)
զ) հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն եւ դաստիարակություն, այդ
թվում` զինված ուժերում:
Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների
դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաեւ
կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան:
Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական)
մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում
(ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով:
(7-րդ հոդվածը խմբ. 17.11.17 ՀՕ-213-Ն, փոփ. 11.09.25 ՀՕ-293-Ն)
Հոդված 8.Էկոլոգիական կրթության պետական ծրագրերը
Էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման
հիմքը էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագիրն է:
Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթությունն իրականացվում է
միասնական պետական ծրագրերով: Դրանք մշակում են պետական կառավարման
լիազորված մարմինները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունները:
Հասարակական կազմակերպությունների իրավասությունները սահմանվում են Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ: Ծրագրերը մշակվում են պետական չափորոշիչների
պահանջներին համապատասխան:
Հոդված 9.Էկոլոգիական կրթության ֆինանսավորումը
Հայաստանի Հանրապետության էկոլոգիական կրթության պետական համալիր,
նպատակային, ճյուղային, տարածքային պետական ծրագրերի իրականացման,
ֆինանսավորման եւ արտոնագրման հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության
կառավարության սահմանած կարգով: Էկոլոգիական կրթության պետական ծրագրերի
իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 11.Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում կարգավորվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հոդված 12.Հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների մասնակցությունն էկոլոգիական կրթությանը Էկոլոգիական կրթության բնագավառում հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիներն իրավունք ունեն` ա) առաջարկություններ նախապատրաստել էկոլոգիական կրթության բնագավառում պետական քաղաքականության կատարելագործման ու իրագործման վերաբերյալ. բ) մասնակցել էկոլոգիական կրթության հանրապետական նախագծերի մշակման մրցույթներին. գ) մասնակցել էկոլոգիական կրթության բնագավառի միջազգային համագործակցության ծրագրերի նախապատրաստմանը: Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիներն էկոլոգիական կրթության գործունեություն են իրականացնում պետական արտոնագրով, որն ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, էկոլոգիական կրթության պետական չափորոշիչներին համապատասխան: Էկոլոգիական կրթության գործունեություն իրականացնող կազմակերպությունները եւ քաղաքացիներն իրավունք ունեն հայտ ներկայացնել եւ ստանալ էկոլոգիական հավաստի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրթական գործընթացն իրականացնելու համար: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ էկոլոգիական կրթություն: Ծնողները եւ նրանց փոխարինող անձինք պարտավոր են երեխաների մոտ դաստիարակել հոգատար եւ պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ: Հոդված 13.Միջազգային համագործակցությունը էկոլոգիական կրթության բնագավառում Էկոլոգիական կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Միջազգային համագործակցությունն իրականացվում է պետական կառույցների բոլոր մակարդակներում` միջազգային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաեւ կրթական հաստատությունների եւ ֆիզիկական անձանց հետ` պայմանագրերի միջոցով: Հոդված 14.Օրենքի կիրարկման վերահսկողությունը Օրենքի կիրարկման վերահսկողությունն իրականացնում են գործադիր իշխանության հանրապետական մարմինները, որոնք զբաղվում են կրթության, շրջակա միջավայրի պահպանության եւ բնօգտագործման հարցերով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում էկոլոգիական կրթության պետական ծրագրի իրականացման ընթացքի մասին: Հոդված 15.Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 11.Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման
մարմինների իրավասությունները
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների
իրավասություններն էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում կարգավորվում են
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հոդված 12.Հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների
մասնակցությունն էկոլոգիական կրթությանը
Էկոլոգիական կրթության բնագավառում հասարակական կազմակերպություններն ու
քաղաքացիներն իրավունք ունեն`
ա) առաջարկություններ նախապատրաստել էկոլոգիական կրթության բնագավառում
պետական քաղաքականության կատարելագործման ու իրագործման վերաբերյալ.
բ) մասնակցել էկոլոգիական կրթության հանրապետական նախագծերի մշակման
մրցույթներին.
գ) մասնակցել էկոլոգիական կրթության բնագավառի միջազգային համագործակցության
ծրագրերի նախապատրաստմանը:
Հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիներն էկոլոգիական կրթության
գործունեություն են իրականացնում պետական արտոնագրով, որն ստանում են Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, էկոլոգիական կրթության
պետական չափորոշիչներին համապատասխան:
Էկոլոգիական կրթության գործունեություն իրականացնող կազմակերպությունները եւ
քաղաքացիներն իրավունք ունեն հայտ ներկայացնել եւ ստանալ էկոլոգիական հավաստի
տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրթական գործընթացն իրականացնելու համար:
Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ էկոլոգիական կրթություն:
Ծնողները եւ նրանց փոխարինող անձինք պարտավոր են երեխաների մոտ դաստիարակել
հոգատար եւ պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ:
Հոդված 13.Միջազգային համագործակցությունը էկոլոգիական կրթության
բնագավառում
Էկոլոգիական կրթության բնագավառում միջազգային համագործակցությունն
իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ
նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային
պայմանագրերի նորմերը:
Միջազգային համագործակցությունն իրականացվում է պետական կառույցների բոլոր
մակարդակներում` միջազգային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաեւ
կրթական հաստատությունների եւ ֆիզիկական անձանց հետ` պայմանագրերի միջոցով:
Հոդված 14.Օրենքի կիրարկման վերահսկողությունը
Օրենքի կիրարկման վերահսկողությունն իրականացնում են գործադիր իշխանության
հանրապետական մարմինները, որոնք զբաղվում են կրթության, շրջակա միջավայրի
պահպանության եւ բնօգտագործման հարցերով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով պարբերաբար
տեղեկատվություն է հրապարակում էկոլոգիական կրթության պետական ծրագրի
իրականացման ընթացքի մասին:
Հոդված 15.Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
17 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-264
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
20.01.2026, ՀՕ-27-Ն20.11.2001, ՀՕ-264
11.09.2025, ՀՕ-293-Ն20.11.2001, ՀՕ-264
04.03.2020, ՀՕ-119-Ն20.11.2001, ՀՕ-264
17.11.2017, ՀՕ-213-Ն20.11.2001, ՀՕ-264
07.02.2017, ՀՕ-42-Ն20.11.2001, ՀՕ-264
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա