ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Համար ՀՕ-62-Ն
Տիպ Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.01.2026-մինչ
օրս)
Կարգավիճակ Գործում է մասնակի
Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.01.31/8(380) Հոդ.159
Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ 14.12.2004
Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ 18.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.03.2005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(11.09.25 ՀՕ-285-Ն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի
դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքը, բացառությամբ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ եւ 4.1-4.3-րդ
մասերի, 8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի, 14-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին մասի
12-րդ կետի եւ 2-րդ մասի 10-րդ կետի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչեւ
2027 թվականի հունվարի 1-ը` համաձայն 11.09.25 ՀՕ-285-Ն օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ
մասի)
Հոդված 6.Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, իրավասությունը եւ ակադեմիական ազատությունները
Հոդված 6.Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը,
իրավասությունը եւ ակադեմիական ազատությունները
4. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին
համապատասխան՝ ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի
ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն
ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող
սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին, ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով՝ ըստ
առաջադիմության, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների
ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված
կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված
երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար
առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային
ուսուցմամբ ընդունված ուսանողներին: Կառավարության սահմանած կարգով եւ դեպքերում
ուսման վճարի 30-100 տոկոսի չափով՝ ըստ առաջադիմության, փոխհատուցում նպաստի
ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատությունում
վճարովի համակարգ ընդունված կամ սովորող այն ուսանողին, որի ընտանիքը
անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով, եւ այդ
ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է «Պետական
նպաստների մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ
հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային
շեմի 130 տոկոսի արժեքից։
Պետության համար առաջնահերթ եւ կարեւորություն ներկայացնող ոլորտների
մասնագիտությունների ցանկը եւ քանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը, ինչպես նաեւ սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների
նպաստը։
Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց եւ լավ առաջադիմության,
հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ
նպատակային ուսուցմամբ ուսանողներին, այդ թվում՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային
բնակավայրերի ուսանողներին: Պետական կրթաթոշակի տրման կարգը եւ չափը սահմանում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4.1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող
ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից
գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով
բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական
նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետեւյալ կարգավիճակ ունեցող
ուսանողներին.
1) «Պետական նպաստների մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝
անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի
արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող եւ ընտանիքի անապահովության գնահատման
կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս.
2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչեւ
23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս.
3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50
տոկոս.
4) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս.
5) երեք եւ ավելի անչափահաս կամ երեք եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների
ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ
ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող
ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական
հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն
անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս.
8) «Պետական նպաստների մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝
անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի
արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող եւ ընտանիքի անապահովության գնահատման
կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի ուսանողներին՝ առնվազն 20 տոկոս.
9) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն
ուսումնական հաստատությունը:
4.2. Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50
տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված
երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին,
որոնք ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված
փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչեւ 0.1 միավոր
տարբերությամբ:
Սույն հոդվածով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով սահմանված մի քանի
արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից,
որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:
4.3. Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը
կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի եւ
մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը
հաղթահարելու դեպքում:
Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից
կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած:
(6-րդ հոդվածը լրաց. 02.10.07 ՀՕ-209-Ն, 07.10.09 ՀՕ-189-Ն, 08.02.11 ՀՕ-51-Ն, փոփ.
30.04.13 ՀՕ-38-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-82-Ն, փոփ., լրաց. 19.05.14 ՀՕ-23-Ն, լրաց. 03.02.16
ՀՕ-26-Ն, խմբ. 30.07.21 ՀՕ-317-Ն, փոփ. 02.10.24 ՀՕ-359-Ն, փոփ., լրաց., խմբ. 24.10.24
ՀՕ-408-Ն, փոփ. 11.09.25 ՀՕ-285-Ն)
(30.07.21 ՀՕ-317-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.10.24 ՀՕ-408-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(11.09.25 ՀՕ-285-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 2 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 8.Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները եւ կրթական ծրագրերը
Հոդված 8.Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական
կրթական չափորոշիչները եւ կրթական ծրագրերը
2.
1)
2)
2
1
)
3)
4)
3.
(8-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-47-Ն, 10.09.08 ՀՕ-163-Ն, 30.09.13 ՀՕ-100-Ն, փոփ.,
լրաց. 21.06.14 ՀՕ-82-Ն, փոփ. 11.09.25 ՀՕ-285-Ն)
(11.09.25 ՀՕ-285-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
◙ (11.09.25 ՀՕ-285-Ն օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված
փոփոխությունը` 8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի մասով չի իրականացվել օրենքի 8-
րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի բացակայության պատճառով)
◙ (12.05.25 ՀՕ-109-Ն օրենքի 1-ին հոդվածով 13.1-ին հոդվածում նախատեսված
փոփոխությունը չի իրականացվել 13.1-ին հոդվածը 11.09.25 ՀՕ-285-Ն օրենքով ուժը
կորցրած ճանաչված լինելու պատճառով)
Հոդված
13.2.
Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական
մարմինը
1. Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության իրականացման
ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների
նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում
վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):
(13.2-րդ հոդվածը լրաց.12.05.25 ՀՕ-109-Ն)
Հոդված 14.Ընդունելությունը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում
Հոդված 14.Ընդունելությունը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական
կրթություն իրականացնող կազմակերպություններում
1. Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում
ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրում իրականացվում է առնվազն միջնակարգ
կրթություն ունեցող անձանց դիմումներով` Հայաստանի Հանրապետության կառավարության
սահմանած կարգով:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի ընդունելություն
հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր
լիցենզիային, կանոնադրությանը եւ ներքին կանոնակարգերին, ինչպես նաեւ պետական
հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ
տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր,
որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության
հայտարարության հետ եւ նախապես տրամադրվում է դիմորդներին:
Բարձրագույն ուսումնական հաստատության եւ ուսանողի միջեւ կնքված պայմանագրում
պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տեւողությունը եւ տվյալ բարձրագույն
ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար
նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների:
Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում` այդ պայմանագրով նախատեսված
ուսման վարձի ընդհանուր եւ դրա` ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության
ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն: Հեռացումից հետո վերականգնված ուսանողի
ուսման վարձը հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով, եւ
նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:
3.1. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն ընդունված անձի հետ կնքվում է
պայմանագիր` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգում երկրորդ աստիճանի
(մագիստրատուրայի) մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի
(բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ` համաձայն կրթության պետական
կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
5. Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների
ընդունելության կարգը, ըստ բակալավրի կրթական ծրագրի, սահմանում է Հայաստանի
Հանրապետության կառավարությունը:
Ընդունելությունը բարձրագույն ուսումնական հաստատություններ կատարվում է ըստ
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների
ցանկի` մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության,
թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:
6. Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ
դիպլոմավորված մասնագետի ծրագրով, դիմորդների մրցութային ընդունելության
քննությունների արդյունքների հիման վրա, որի կարգը եւ մասնագիտությունների ցանկը
սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ասպիրանտուրայի ընդունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական
հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է
ընդունելության հայտարարության հետ եւ նախապես տրամադրվում դիմորդին։ Օրինակելի
պայմանագրի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Դոկտորանտուրայի փաստաթղթերի ձեւակերպումը կատարվում է գիտությունների
թեկնածուի գիտական աստիճանի եւ դոկտորական թեզի համար գիտական թեմայի
առկայության հիման վրա:
(14-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն, խմբ. 07.07.06 ՀՕ-163-Ն, լրաց. 02.10.07 ՀՕ-
209-Ն, խմբ., լրաց. 28.10.10 ՀՕ-154-Ն, լրաց. 08.02.11 ՀՕ-51-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-38-Ն,
լրաց. 30.09.13 ՀՕ-100-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-19-Ն, 03.02.16 ՀՕ-26-Ն)
(11.09.25 ՀՕ-285-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 4 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 21.Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում
Հոդված 21.Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն եւ
հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում
1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝
12) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման
վարձը փոխհատուցելու (լրիվ կամ մասնակի (զեղչ)), կրթաթոշակ սահմանելու, ուսումնական
վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.
2. Լիազորված մարմնի իրավասությունն է՝
10) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման
(ազատման) եւ վերականգնման կարգի հաստատումը:
(21-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն, լրաց., փոփ. 04.02.10 ՀՕ-21-Ն, խմբ., փոփ.,
լրաց. 28.10.10 ՀՕ-154-Ն, լրաց. 19.05.14 ՀՕ-23-Ն, 30.07.21 ՀՕ-317-Ն, փոփ. 03.05.23 ՀՕ-
156-Ն, 11.09.25 ՀՕ-285-Ն)
(11.09.25 ՀՕ-285-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ)
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
2005 թ. հունվարի 18
Երեւան
ՀՕ-62-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
12.05.2025, ՀՕ-109-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
11.09.2025, ՀՕ-285-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
24.10.2024, ՀՕ-408-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
24.10.2024, ՀՕ-403-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
02.10.2024, ՀՕ-359-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
03.05.2023, ՀՕ-156-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
30.07.2021, ՀՕ-317-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
03.02.2016, ՀՕ-26-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
19.05.2014, ՀՕ-23-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
21.06.2014, ՀՕ-82-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
19.05.2014, ՀՕ-19-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
30.09.2013, ՀՕ-100-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
30.04.2013, ՀՕ-38-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
08.12.2011, ՀՕ-348-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
11.05.2011, ՀՕ-152-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
08.02.2011, ՀՕ-51-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
28.10.2010, ՀՕ-154-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
07.10.2009, ՀՕ-189-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
23.06.2010, ՀՕ-112-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
04.02.2010, ՀՕ-21-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
04.02.2010, ՀՕ-15-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
04.02.2010, ՀՕ-14-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
10.09.2008, ՀՕ-163-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
02.10.2007, ՀՕ-209-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
07.07.2006, ՀՕ-163-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
13.04.2006, ՀՕ-45-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
13.04.2006, ՀՕ-47-Ն14.12.2004, ՀՕ-62-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան