ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Համար ՀՕ-200
Տիպ Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.01.2026-մինչ
օրս)
Կարգավիճակ Գործում է
Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.583
Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ 24.06.2001
Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ 06.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.08.2001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Հայաստանի Հանրապետության
Նախագահի առարկությամբ 2001 թվականի հունիսի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ամանոր եւ Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր) եւ հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր: (1-ին հոդվածը խմբ. 10.12.09 ՀՕ-221-Ն, 17.11.21 ՀՕ-362-Ն) Հոդված 1.1. (հոդվածն ուժը կորցրել է 17.11.21 ՀՕ-362-Ն) Հոդված 1.2. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է հունվարի 27-ին, ոչ աշխատանքային օր: (1.2-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-1-Ն) Հոդված 2. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր: (2-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-466-Ն) Հոդված 2 1 . Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին: (2 1 -ին հոդվածը լրաց. 11.04.05 ՀՕ-80-Ն) Հոդված 2 2 . Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին: (2 2 -րդ հոդվածը լրաց. 25.05.05 ՀՕ-105-Ն) Հոդված 3. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 4. Մայրության եւ գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին: (4-րդ հոդվածը խմբ. 07.05.02 ՀՕ-335) Հոդված 4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: (4.1-ին հոդվածը լրաց. 09.04.19 ՀՕ-14-Ն) Հոդված 4.2. Հայ կինոյի օր՝ նշվում է ապրիլի 16-ին: (4.2-րդ հոդվածը լրաց. 19.06.19 ՀՕ-83-Ն) Հոդված 4.3. Հարկ վճարողի օր՝ նշվում է ապրիլի 19-ին: (4.3-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-191-Ն) Հոդված 5. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր: (5-րդ հոդվածը փոփ. 07.04.15 ՀՕ-15-Ն) Հոդված 6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 7. Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին: Հոդված 8. Հաղթանակի եւ խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 8.1. Ընտանիքի օր` նշվում է մայիսի 15-ին: (8.1-ին հոդվածը լրաց. 11.05.11 ՀՕ-142-Ն) Հոդված 8.2. Ուսանողների եւ երիտասարդների օր՝ նշվում է մայիսի 16-ին: (8.2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-187-Ն) Հոդված 9. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 1. Ամանոր եւ Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը
ներառյալ (Ամանոր) եւ հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային
օրեր:
(1-ին հոդվածը խմբ. 10.12.09 ՀՕ-221-Ն, 17.11.21 ՀՕ-362-Ն)
Հոդված 1.1.
(հոդվածն ուժը կորցրել է 17.11.21 ՀՕ-362-Ն)
Հոդված 1.2. Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է
հունվարի 27-ին, ոչ աշխատանքային օր:
(1.2-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-1-Ն)
Հոդված 2. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:
(2-րդ հոդվածը լրաց. 20.11.02 ՀՕ-466-Ն)
Հոդված 2
1
. Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:
(2
1
-ին հոդվածը լրաց. 11.04.05 ՀՕ-80-Ն)
Հոդված 2
2
. Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ
բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի
28-ին:
(2
2
-րդ հոդվածը լրաց. 25.05.05 ՀՕ-105-Ն)
Հոդված 3. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 4. Մայրության եւ գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին:
(4-րդ հոդվածը խմբ. 07.05.02 ՀՕ-335)
Հոդված 4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին
շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի
Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
(4.1-ին հոդվածը լրաց. 09.04.19 ՀՕ-14-Ն)
Հոդված 4.2. Հայ կինոյի օր՝ նշվում է ապրիլի 16-ին:
(4.2-րդ հոդվածը լրաց. 19.06.19 ՀՕ-83-Ն)
Հոդված 4.3. Հարկ վճարողի օր՝ նշվում է ապրիլի 19-ին:
(4.3-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-191-Ն)
Հոդված 5. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ
աշխատանքային օր:
(5-րդ հոդվածը փոփ. 07.04.15 ՀՕ-15-Ն)
Հոդված 6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 7. Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:
Հոդված 8. Հաղթանակի եւ խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային
օր:
Հոդված 8.1. Ընտանիքի օր` նշվում է մայիսի 15-ին:
(8.1-ին հոդվածը լրաց. 11.05.11 ՀՕ-142-Ն)
Հոդված 8.2. Ուսանողների եւ երիտասարդների օր՝ նշվում է մայիսի 16-ին:
(8.2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-187-Ն)
Հոդված 9. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին: Հոդված 10 1 . Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին: (10 1 -ին հոդվածը լրաց. 31.05.06 ՀՕ-100-Ն) Հոդված 10.2. Հայրերի օր՝ նշվում է հունիսի 17-ին: (10.2-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-370-Ն) Հոդված 11. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Նույն օրը նշվում է նաեւ որպես պետական խորհրդանիշների օր: (11-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-67-Ն) Հոդված 11.1. 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է օգոստոսի 3-ին: (11.1-ին հոդվածը լրաց. 16.04.24 ՀՕ-147-Ն) Հոդված 12. Գիտելիքի եւ դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին: (12-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-80-Ն) Հոդված 13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր: Հոդված 13.1. Ուսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին: (13.1-ին հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-134-Ն) Հոդված 13.2. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր՝ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: (13.2-րդ հոդվածը լրաց. 03.03.21 ՀՕ-82-Ն) Հոդված 14. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Հոդված 14.1. Տեղական ինքնակառավարման օր` նշվում է նոյեմբերի 10-ին: (14.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-127-Ն) Հոդված 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին: (15-րդ հոդվածը լրաց. 24.10.19 ՀՕ-191-Ն) Հոդված 15.1. Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման օր՝ նշվում է դեկտեմբերի 9-ին: (15.1-ին հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-15-Ն) Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի եւ ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը: Հոդված 17. Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը: (17-րդ հոդվածը լրաց. 26.09.01 ՀՕ-228) Հոդված 18. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաեւ ավանդական եւ եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական եւ այլ տոներ ու հիշատակի օրեր: (18-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228, լրաց. 10.06.09 ՀՕ-148-Ն) Հոդված 19. Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված, ինչպես նաեւ բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել: (19-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228, լրաց. 05.10.18 ՀՕ-394-Ն) Հոդված 20. Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները եւ հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: (20-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228) Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 16-ի՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ: (21-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)
Հոդված 10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:
Հոդված 10
1
. Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին:
(10
1
-ին հոդվածը լրաց. 31.05.06 ՀՕ-100-Ն)
Հոդված 10.2. Հայրերի օր՝ նշվում է հունիսի 17-ին:
(10.2-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-370-Ն)
Հոդված 11. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Նույն
օրը նշվում է նաեւ որպես պետական խորհրդանիշների օր:
(11-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-67-Ն)
Հոդված 11.1. 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի
օր՝ նշվում է օգոստոսի 3-ին:
(11.1-ին հոդվածը լրաց. 16.04.24 ՀՕ-147-Ն)
Հոդված 12. Գիտելիքի եւ դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:
(12-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-80-Ն)
Հոդված 13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 13.1. Ուսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին:
(13.1-ին հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-134-Ն)
Հոդված 13.2. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր՝
նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
(13.2-րդ հոդվածը լրաց. 03.03.21 ՀՕ-82-Ն)
Հոդված 14. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Հոդված 14.1. Տեղական ինքնակառավարման օր` նշվում է նոյեմբերի 10-ին:
(14.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-127-Ն)
Հոդված 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր՝ նշվում
է դեկտեմբերի 7-ին:
(15-րդ հոդվածը լրաց. 24.10.19 ՀՕ-191-Ն)
Հոդված 15.1. Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման օր՝ նշվում է
դեկտեմբերի 9-ին:
(15.1-ին հոդվածը լրաց. 07.04.15 ՀՕ-15-Ն)
Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի եւ ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ
Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:
Հոդված 17. Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:
(17-րդ հոդվածը լրաց. 26.09.01 ՀՕ-228)
Հոդված 18. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաեւ ավանդական եւ
եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական եւ
այլ տոներ ու հիշատակի օրեր:
(18-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228, լրաց. 10.06.09 ՀՕ-148-Ն)
Հոդված 19. Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված,
ինչպես նաեւ բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ՝
կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
(19-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228, լրաց. 05.10.18 ՀՕ-394-Ն)
Հոդված 20. Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի
Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները եւ հիշատակի
օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
(20-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)
Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի
մարտի 16-ի՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով
հանդերձ:
(21-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: (22-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228) Հայաստանի Հանրապետության ՆախագահՌ. Քոչարյան Երեւան 6 օգոստոսի 2001 թ. ՀՕ-200
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
(22-րդ հոդվածը փոփ. 26.09.01 ՀՕ-228)
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՌ. Քոչարյան
Երեւան
6 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-200
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
20.01.2026, ՀՕ-1-Ն24.06.2001, ՀՕ-200
24.10.2024, ՀՕ-370-Ն24.06.2001, ՀՕ-200
16.04.2024, ՀՕ-147-Ն24.06.2001, ՀՕ-200
17.11.2021, ՀՕ-362-Ն24.06.2001, ՀՕ-200
05.05.2021, ՀՕ-191-Ն24.06.2001, ՀՕ-200
03.03.2021, ՀՕ-82-Ն24.06.2001, ՀՕ-200
24.10.2019, ՀՕ-191-Ն24.06.2001, ՀՕ-200
19.06.2019, ՀՕ-83-Ն24.06.2001, ՀՕ-200
09.04.2019, ՀՕ-14-Ն24.06.2001, ՀՕ-200
05.10.2018, ՀՕ-394-Ն24.06.2001, ՀՕ-200
01.03.2017, ՀՕ-67-Ն24.06.2001, ՀՕ-200
21.12.2015, ՀՕ-187-Ն24.06.2001, ՀՕ-200
07.04.2015, ՀՕ-15-Ն24.06.2001, ՀՕ-200
11.05.2011, ՀՕ-142-Ն24.06.2001, ՀՕ-200
14.04.2011, ՀՕ-127-Ն24.06.2001, ՀՕ-200
05.10.2010, ՀՕ-134-Ն24.06.2001, ՀՕ-200
10.12.2009, ՀՕ-221-Ն24.06.2001, ՀՕ-200
10.06.2009, ՀՕ-148-Ն24.06.2001, ՀՕ-200
31.05.2006, ՀՕ-100-Ն24.06.2001, ՀՕ-200
25.05.2005, ՀՕ-105-Ն24.06.2001, ՀՕ-200
11.04.2005, ՀՕ-80-Ն24.06.2001, ՀՕ-200
20.11.2002, ՀՕ-466-Ն24.06.2001, ՀՕ-200
07.05.2002, ՀՕ-33524.06.2001, ՀՕ-200
26.09.2001, ՀՕ-22824.06.2001, ՀՕ-200
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա