ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Համար ՀՕ-395-Ն
Տիպ Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2026-մինչ
օրս)
Կարգավիճակ Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24
Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2024
Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ 24.10.2024
Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ 08.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ- 12-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով. «Հոդված
Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-
12-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
«Հոդված
6.1.
Կրիպտոակտիվի ձեռքբերման եւ կրիպտոակտիվով ծառայություն
մատուցող անձանց ծառայությունների դիմաց անկանխիկ ձեւով
գործարքների իրականացումը
(վերնագիրը խմբ. 29.05.25 ՀՕ-161-Ն)
1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության
ձեռքբերման դիմաց վճարումը եւ վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով՝
անկախ վճարման ենթակա գումարի չափից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով
սահմանված դեպքի:
2. Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց
վճարումը եւ վճարման ստացումն իրականացվում են բացառապես անկանխիկ ձեւով՝ անկախ
վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի
Հանրապետության տարածքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքը կարող է իրականացվել կանխիկ
ձեւով, եթե՝
1) գործարքի գումարը չի գերազանցում 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը.
2) կրիպտոակտիվներով գործարքն իրականացվում է կրիպտոակտիվներով
ծառայություններ մատուցող անձի հետ կամ նրա միջոցով.
3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձն իրականացնում է հաճախորդի
նույնականացում եւ ինքնության ստուգում պետական իրավասու մարմնի տված
արժանահավատ ու վավեր փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների հիման վրա, որոնք պետք
է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն
(առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող
փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաեւ
վարում է հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի բոլոր էական
պայմանների վերաբերյալ գրանցումներ։»:
(1-ին հոդվածը խմբ. 29.05.25 ՀՕ-161-Ն, լրաց. 17.12.25 ՀՕ-516-Ն)
(1-ին հոդվածը 17.12.25 ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 3-րդ մասը
գործում է մինչեւ 2028 թվականի հունվարի 1-ը` համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի)
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Հանրապետության նախագահՎ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 8 Երեւան ՀՕ-395-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահՎ. Խաչատուրյան
2024 թ. նոյեմբերի 8
Երեւան
ՀՕ-395-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
17.12.2025, ՀՕ-516-Ն24.10.2024, ՀՕ-395-Ն
29.05.2025, ՀՕ-161-Ն24.10.2024, ՀՕ-395-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա