ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Համար ՀՕ-341-Ն
Տիպ Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2025-մինչ
օրս)
Կարգավիճակ Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13
Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2024
Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ 11.09.2024
Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ 30.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) 9-րդ կետը «այլ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հերթական տարեկան պետական տուրքի հաշվառմանը վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի համաձայն)» բառերով. 2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով. «10) լիցենզիա (ներդիր) ստանալու համար սահմանված պետական տուրքի գումարի չափը։»: Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում, որի հիման վրա ֆիզիկական անձի մահվան փաստը լիազոր մարմնին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում (հրաման).». 2) 11-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու» բառերը: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից: (3-րդ հոդվածը խմբ. 17.12.25 ՀՕ-504-Ն) Հանրապետության նախագահՎ. Խաչատուրյան 2024 թ. սեպտեմբերի 30 Երեւան ՀՕ-341-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2024 թվական:
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 20-րդ
հոդվածի 2-րդ մասում՝
1) 9-րդ կետը «այլ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հերթական
տարեկան պետական տուրքի հաշվառմանը վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ
թվում՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի համաձայն)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) լիցենզիա (ներդիր) ստանալու համար սահմանված պետական տուրքի գումարի
չափը։»:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման
կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում, որի հիման վրա ֆիզիկական անձի մահվան
փաստը լիազոր մարմնին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում
կազմվում է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում (հրաման).».
2) 11-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ
գործունեության դադարեցվելու» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ
սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
(3-րդ հոդվածը խմբ. 17.12.25 ՀՕ-504-Ն)
Հանրապետության նախագահՎ. Խաչատուրյան
2024 թ. սեպտեմբերի 30
Երեւան
ՀՕ-341-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
17.12.2025, ՀՕ-504-Ն11.09.2024, ՀՕ-341-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա