ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Համար ՀՕ-108-Ն
Տիպ Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2026-մինչ
օրս)
Կարգավիճակ Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31
Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ 28.02.2024
Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ 25.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ- 244-Ն օրենքի 71-րդ հոդվածում` 1) 1-ին մասի առաջին եւ երկրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված չափով եւ կարգով։». 2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված սոցիալական վճարների եւ դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն ուղղված միջոցներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»: (1-ին հոդվածը խմբ. 04.12.24 ՀՕ-495-Ն) Հոդված 2.
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-
244-Ն օրենքի 71-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին եւ երկրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ
խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու
աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու եւ փոխանցելու
պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում
սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սոցիալական
վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա
համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու եւ փոխանցելու
պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ Հայաստանի
Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված չափով եւ կարգով։».
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում
հարկային մարմինը չվճարված սոցիալական վճարների եւ դրանց համար սույն օրենքով
սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն
ուղղված միջոցներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային
օրենսգրքով սահմանված կարգով:»:
(1-ին հոդվածը խմբ. 04.12.24 ՀՕ-495-Ն)
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի
1-ին հոդվածի 1-ին կետի, եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած
պարտավորությունների վրա: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած
պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով
սահմանված դեպքերում եւ կարգով:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած եւ չկատարված կամ չգանձված
պարտավորությունների ապահովման՝ Հայաստանի Հանրապետության հարկային
օրենսգրքով սահմանված՝ գանձման եւ (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը
հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-րդ օրվանից, եւ չկատարված
պարտավորությունների ապահովման եւ հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված
կարգավորումները:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
2025 թվականի հունվարի 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժը վճարվում է
0.075 տոկոսի չափով, այդ թվում` նաեւ այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ
սույն օրենքն ուժի մեջ մտնելը:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.24 ՀՕ-495-Ն, փոփ. 17.12.25 ՀՕ-499-Ն)
Հանրապետության նախագահՎ. Խաչատուրյան
2024 թ. մարտի 25
Երեւան
ՀՕ-108-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
17.12.2025, ՀՕ-499-Ն28.02.2024, ՀՕ-108-Ն
04.12.2024, ՀՕ-495-Ն28.02.2024, ՀՕ-108-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա