ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Համար ՀՕ-192-Ն
Տիպ Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2025-մինչ
օրս)
Կարգավիճակ Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12
Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ 11.04.2024
Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ 03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Եթե կատարողական վարույթի (վարույթների) ընթացքում պարզվում է, որ պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է պարտապանի՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բռնագանձման ենթակա գույքի արժեքը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) 90 օր ժամկետով եւ կատարողական վարույթի կողմերին ծանուցել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքի մասին: Սույն մասի իմաստով գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ իրացման ներկայացված լինելու դեպքում՝ ըստ առաջիկա իրացման մեկնարկային գնի։ Պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաեւ կատարողական ծախսերը եւ գույքի իրացումից ծագող հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների պարտավորությունները:»: Հոդված 2. Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «կարճվում է» բառերը փոխարինել «ավարտվում է» բառերով: Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում «կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով: Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասում «կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանն անհապաղ ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով: Հոդված 5. Օրենքի 77.1-ին հոդվածում «կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով։ Հոդված 6. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «է» կետը «պարտավորությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու մարմնի պահանջները,» բառերով. 2) «ը.1» կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7.
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի
(այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Եթե կատարողական վարույթի (վարույթների) ընթացքում պարզվում է, որ
պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված
նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է
պարտապանի՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
բռնագանձման ենթակա գույքի արժեքը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել
կատարողական վարույթը (վարույթները) 90 օր ժամկետով եւ կատարողական վարույթի
կողմերին ծանուցել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու
իրավունքի մասին:
Սույն մասի իմաստով գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ
իրացման ներկայացված լինելու դեպքում՝ ըստ առաջիկա իրացման մեկնարկային գնի։
Պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաեւ կատարողական ծախսերը եւ գույքի իրացումից
ծագող հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների պարտավորությունները:»:
Հոդված 2. Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի
5-րդ կետում «կարճվում է» բառերը փոխարինել «ավարտվում է» բառերով:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում «կազմված կատարողական թերթն
ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը ներկայացնում է
հարկադիր կատարման դիմում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասում «կազմված կատարողական թերթն
անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանն
անհապաղ ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 77.1-ին հոդվածում «կազմված կատարողական թերթն ուղարկվում է
հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը ներկայացնում է հարկադիր
կատարման դիմում» բառերով։
Հոդված 6. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «է» կետը «պարտավորությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Ապօրինի
ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
նախատեսված իրավասու մարմնի պահանջները,» բառերով.
2) «ը.1» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 3-5-րդ հոդվածները գործում են «Կատարողական վարույթի մասին» օրենքի
23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝
կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն
ապահովող համակարգի եւ դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն
դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով
հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր
կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչեւ 2026 թվականի
սեպտեմբերի 1-ը:
(7-րդ հոդվածը փոփ. 29.05.25 ՀՕ-139-Ն, 17.12.25 ՀՕ-509-Ն)
Հանրապետության նախագահՎ. Խաչատուրյան
2024 թ. մայիսի 3
Երեւան
ՀՕ-192-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
17.12.2025, ՀՕ-509-Ն11.04.2024, ՀՕ-192-Ն
29.05.2025, ՀՕ-139-Ն11.04.2024, ՀՕ-192-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա