ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Համար ՀՕ-200-Ն
Տիպ Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2025-մինչ
օրս)
Կարգավիճակ Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12
Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ 11.04.2024
Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ 03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Այն դեպքում, երբ հաճախորդը սույն օրենքով սահմանված կարգով համաձայնում է որոշմանը, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով եւ ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում դրա հարկադիր կատարումը թույլատրելու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը. 1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու եւ հարկադիր կատարման ներկայացնելու մասին. 2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու եւ հարկադիր կատարման ներկայացնելը մերժելու մասին:»: Հոդված 2.
Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» 2008 թվականի հունիսի 17-ի
ՀՕ-123-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Այն դեպքում, երբ հաճախորդը սույն օրենքով սահմանված կարգով համաձայնում է
որոշմանը, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով եւ ժամկետում չի կատարում
Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում դրա
հարկադիր կատարումը թույլատրելու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգով կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու եւ հարկադիր կատարման
ներկայացնելու մասին.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու եւ հարկադիր
կատարման ներկայացնելը մերժելու մասին:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից եւ գործում է
«Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված
Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման
համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող
ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի եւ
դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց
աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում
ներկայացնելու համակարգի ներդրման պահից:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր
կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչեւ 2026 թվականի
սեպտեմբերի 1-ը:
(2-րդ հոդվածը փոփ. 29.05.25 ՀՕ-147-Ն, 17.12.25 ՀՕ-514-Ն)
Հանրապետության նախագահՎ. Խաչատուրյան
2024 թ. մայիսի 3
Երեւան
ՀՕ-200-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
17.12.2025, ՀՕ-514-Ն11.04.2024, ՀՕ-200-Ն
29.05.2025, ՀՕ-147-Ն11.04.2024, ՀՕ-200-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա