ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Համար ՀՕ-107-Ն
Տիպ Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2026-մինչ
օրս)
Կարգավիճակ Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31
Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024
Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ 28.02.2024
Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ 25.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 35-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն ուղղված միջոցները հարկային մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»: Հոդված 2.
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի
35-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, դրանց համար սույն օրենքով
սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն
ուղղված միջոցները հարկային մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության
հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվում է սույն
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունների վրա: Մինչեւ սույն
օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը
կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ կարգով:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած եւ չկատարված կամ չգանձված
պարտավորությունների ապահովման՝ Հայաստանի Հանրապետության հարկային
օրենսգրքով սահմանված՝ գանձման եւ (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը
հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-րդ օրվանից, եւ չկատարված
պարտավորությունների ապահովման եւ հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված
կարգավորումները:
(2-րդ հոդվածը փոփ. 04.12.24 ՀՕ-494-Ն, 17.12.25 ՀՕ-498-Ն)
Հանրապետության նախագահՎ. Խաչատուրյան
2024 թ. մարտի 25
Երեւան
ՀՕ-107-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
17.12.2025, ՀՕ-498-Ն28.02.2024, ՀՕ-107-Ն
04.12.2024, ՀՕ-494-Ն28.02.2024, ՀՕ-107-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա