ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Համար ՀՕ-52
Տիպ Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.11.2025-մինչ
օրս)
Կարգավիճակ Գործում է
Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1993/8 (1036) 30 ապրիլ, Հոդ.106
Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ 30.03.1993
Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ 17.04.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 21.04.1993
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«30» մարտի 1993թ. Հ.Ն-0773-I
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական
քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական
իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ
կազմակերպությունների լեզվահարաբերությունները:
Հոդված 1.Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության եւ կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը: Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը եւ տարածմանը: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը: Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: (1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն) Հոդված 1.1.Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները Օրենքում գործածվում են հետեւյալ հիմնական հասկացությունները. պետական լեզվաքաղաքականություն՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը. պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված եւ պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու. պաշտոնական լեզու` հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին եւ հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու. պաշտոնական խոսք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անկախ կարգավիճակից) ի պաշտոնե հրապարակային խոսք. լեզվավիճակ՝ համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողությունների, զարգացման միտումների եւ երեւույթների ամբողջականություն. լեզվական հարաբերություններ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված` լեզվի գործածության ձեւեր, որոնք իրականացվում են պետության ներսում եւ այլ պետությունների ու միջազգային կառույցների միջեւ առկա փոխհարաբերություններում. գրական հայերենի կանոնարկում՝ լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման եւ տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման, գործող զուգաձեւ կիրառությունների միօրինականացման եւ քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց. լեզվական իրավունք` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության սահմանած իրավունքներ. լեզվական պարտականություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից եւ լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանում. գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձեւավորման, շրջանառության ապահովման եւ պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման եւ վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առեւտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական- թղթակցային փաստաթղթերի ստեղծումը եւ (կամ) ձեւավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը. ցուցանակ՝ կազմակերպության որեւէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք, որը պարունակում է տեղեկույթ կազմակերպության (ֆիրմայի) անվանման եւ (կամ)
Հոդված 1.Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է
հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական
լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի
կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության,
ուղղախոսության, տառադարձության եւ կետադրության կանոնարկման սկզբունքների
մշակմանը:
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի
շրջանում հայոց լեզվի պահպանմանը եւ տարածմանը:
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության
միասնականացմանը:
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային
փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:
(1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն)
Հոդված 1.1.Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները
Օրենքում գործածվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
պետական լեզվաքաղաքականություն՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած
միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր
ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը.
պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով
ամրագրված եւ պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի
Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու.
պաշտոնական լեզու` հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության
կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին եւ հասարակության գրական ու
գիտական պահանջներին ծառայող լեզու.
պաշտոնական խոսք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անկախ
կարգավիճակից) ի պաշտոնե հրապարակային խոսք.
լեզվավիճակ՝ համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողությունների,
զարգացման միտումների եւ երեւույթների ամբողջականություն.
լեզվական հարաբերություններ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված`
լեզվի գործածության ձեւեր, որոնք իրականացվում են պետության ներսում եւ այլ
պետությունների ու միջազգային կառույցների միջեւ առկա փոխհարաբերություններում.
գրական հայերենի կանոնարկում՝ լեզվի հիմնական քերականական օրենքների,
բառակերտման եւ տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման, գործող
զուգաձեւ կիրառությունների միօրինականացման եւ քերականական նոր կանոնների
ստեղծման գործընթաց.
լեզվական իրավունք` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական
կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության սահմանած իրավունքներ.
լեզվական պարտականություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ
հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական
քաղաքականությունից եւ լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանում.
գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձեւավորման, շրջանառության
ապահովման եւ պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական
(կառավարման եւ վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական,
նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական,
ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առեւտրային,
տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-
թղթակցային փաստաթղթերի ստեղծումը եւ (կամ) ձեւավորումը, շրջանառության ապահովումն
ու պահպանումը.
ցուցանակ՝ կազմակերպության որեւէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք,
որը պարունակում է տեղեկույթ կազմակերպության (ֆիրմայի) անվանման եւ (կամ)
կազմակերպաիրավական ձեւի եւ (կամ) ապրանքանշանի եւ (կամ) տվյալ աշխարհագրական եւ
(կամ) վարչական եւ (կամ) քաղաքաշինական եւ (կամ) տնտեսական եւ (կամ) հասարակական
եւ (կամ) միավորի անվանման եւ այլնի մասին.
պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ` պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ
սեփականության ձեւից) գործունեությանն առնչվող փաստաթուղթ.
ժեստերի լեզու՝ լեզվական ինքնատիպ համակարգ, որը դրսեւորվում է ձեռքերի
իմաստավորված շարժումներով՝ դիմախաղի, շրթունքների շարժումների եւ մարմնի դիրքի
համակցմամբ:
(1.1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն, 26.10.22 ՀՕ-406-Ն, խմբ. 24.10.25 ՀՕ-332-
Ն)
Հոդված 2.Կրթության լեզուն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հանրակրթության ոլորտում միջազգային կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական- տեխնիկական ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություններն ու ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բուհերի (նաեւ դրանց մասնաճյուղերի) կամ կազմակերպությունների մասնակցությամբ եւ միջպետական համաձայնագրերով ստեղծված, հայոց լեզվի ընդունելության քննության եւ հայոց լեզվով ուսուցման, ինչպես նաեւ բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումն իրականացվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով: Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով: (2-րդ հոդվածը խմբ. 03.05.05 ՀՕ-95-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-31-Ն, 28.04.14 ՀՕ-8-Ն, լրաց.
Հոդված 2.Կրթության լեզուն
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական
համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում
հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց
մայրենի լեզվով` պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր
ուսուցմամբ:
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական
ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
Հանրակրթության ոլորտում միջազգային կրթական ծրագրերի իրականացման
առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով:
Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-
տեխնիկական ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը
եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների,
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու
օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություններն ու ուսուցումը իրականացվում
են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում, այդ թվում՝ Հայաստանի
Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բուհերի (նաեւ դրանց մասնաճյուղերի)
կամ կազմակերպությունների մասնակցությամբ եւ միջպետական համաձայնագրերով
ստեղծված, հայոց լեզվի ընդունելության քննության եւ հայոց լեզվով ուսուցման, ինչպես նաեւ
բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար
լեզվով ուսուցման կազմակերպումն իրականացվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն
իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով:
Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն
իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով:
(2-րդ հոդվածը խմբ. 03.05.05 ՀՕ-95-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-31-Ն, 28.04.14 ՀՕ-8-Ն, լրաց.
28.04.14 ՀՕ-8-Ն, փոփ., լրաց. 11.09.25 ՀՕ-303-Ն)
Հոդված 3.Քաղաքացիների լեզվական պարտականությունները Պաշտոնատար անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին: Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը: (3-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն) Հոդված 4.Հաստատությունների լեզվական իրավունքները եւ պարտականությունները Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով: Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները պարտավոր են. ա) գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները. բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում,
Հոդված 3.Քաղաքացիների լեզվական պարտականությունները
Պաշտոնատար անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի
Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն
գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:
Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են
ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը:
(3-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն)
Հոդված 4.Հաստատությունների լեզվական իրավունքները եւ
պարտականությունները
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկները
եւ կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների,
հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվում են
փոխադարձաբար ընդունելի լեզվով:
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները,
հիմնարկները եւ կազմակերպությունները պարտավոր են.
ա) գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի
անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները.
բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում,
հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու հանրային միջոցառումների,
հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ
հայերեն թարգմանությունը.
գ) ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային
փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձեւավորել հայերեն` անհրաժեշտության
դեպքում զուգակցելով այլ լեզուներով:
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական
մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները պարտավոր են
պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների
կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձեւաթղթերը, կնիքները ձեւավորում են
հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:
(4-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-91-Ն, խմբ., լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն)
Հոդված 5.Պետական լեզվաքաղաքականության իրականացումը
1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի
Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման եւ տեղական
ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ դրա համար լիազորված պետական
մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող
թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումն
իրականացնում է կանոնարկման հանձնաժողովը: Կանոնարկման կարգը, ինչպես նաեւ
կանոնարկման հանձնաժողովի ձեւավորման կարգը եւ աշխատակարգը հաստատում է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերենով հրատարակությունները,
մամուլը, հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական,
տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է
պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:
(5-րդ հոդվածը փոփ. 03.05.05 ՀՕ-95-Ն, խմբ. 24.10.25 ՀՕ-332-Ն)
Հոդված 6.Լեզվի կոմիտեն
Հոդված 6.Լեզվի կոմիտեն
1. Լեզվի կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
2. Լեզվի կոմիտեն՝
1) մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը եւ ապահովում այդ
քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը.
2) ապահովում է `
ա. սույն օրենքի պահանջների կատարումը եւ լեզվական քաղաքականության պետական
ծրագրի իրականացումը,
բ. հայերենի կանոնարկումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար
գործածությունը,
գ. ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը.
3) աջակցում է`
ա. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական
լեզվական քաղաքականության իրականացմանը,
բ. հեռուստառադիոընկերությունների՝ մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-
վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական եւ մարզական
հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը.
4) իրականացնում է լեզվաքարոզչություն, լեզվական փորձաքննություն, լեզվավիճակի
մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, կանխարգելիչ
միջոցառումներ, գնահատումներ, ինչպես նաեւ կազմակերպում լեզվաքաղաքականության
հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ,
ասուլիսներ.
5) լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման եւ կիրառման,
անձնանունների, հայրանունների եւ ազգանունների, աշխարհագրական տեղանունների,
ինչպես նաեւ առանձնահատուկ բարդության տերմինների, հասկացությունների վերաբերյալ.
6) նպաստում է`
ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի
պահպանմանը, տարածմանը եւ զարգացմանը,
բ. ոչ հայախոսների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը:
(6-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-305-Ն)
Հայաստանի
Հանրապետության ՆախագահԼ. Տեր-Պետրոսյան
17 ապրիլի 1993 թվականի,
քաղ. Երեւան
ՀՕ-52
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիան
24.10.2025, ՀՕ-332-Ն30.03.1993, ՀՕ-52
11.09.2025, ՀՕ-303-Ն30.03.1993, ՀՕ-52
26.10.2022, ՀՕ-406-Ն30.03.1993, ՀՕ-52
23.03.2018, ՀՕ-305-Ն30.03.1993, ՀՕ-52
28.04.2014, ՀՕ-8-Ն30.03.1993, ՀՕ-52
23.05.2011, ՀՕ-162-Ն30.03.1993, ՀՕ-52
14.04.2011, ՀՕ-91-Ն30.03.1993, ՀՕ-52
22.12.2010, ՀՕ-31-Ն30.03.1993, ՀՕ-52
03.05.2005, ՀՕ-95-Ն30.03.1993, ՀՕ-52
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտՀամապատասխան ինկորպորացիա